Other notices
— - Bibliographic notice
88
ԱՒԵՏԱՐԱՆ Գ
ՈԾԴ = 1205 - ՈԾԴ = 1205

ID
Number
88
Old record number
938
Title
ԱՒԵՏԱՐԱՆ Գ
Start date
ՈԾԴ = 1205
End date
ՈԾԴ = 1205
Date details

1203 ( = ՈԾԴ), որը սակայն նոր գրչութեամբ գրուած է և շատ ետքը, վասն զի հնոյն բնաւ հետք մը չի տես։ նուիր, որ ըստ իս այդ թուականէն շատ աւելի հին ըլլալու է։

Copy place
Խարբերդ։
Reference
Type
Number of pages
306
Dimension
26,7x19,2 (20x 13,3)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 20x6,2։
Writing details

Մեսրոպեան միջիւ երկաթագիր՝ ցածադիր և անկիւնաւոր գծաւորու թեամբ։

Codicology

36, իւրաքանչիւրն 8 թուղթք ըստ հին թուագրութեան գրչին, որ հաշուած չէ՝ առաջին 11 թուղթերը, այսինքն խորաններն ու Մատթէի նկարը։ Թուահամարները վերին լուսանցաքղանցից վրայ դրուած են եռաստիճան հորիզոնական գի։ ծերու մէջ, և աջ ու ձախ կողմէն ալ խաչաձև չորս։ կէտեր։

Principal subject
Subject details

մագաղաթ յոյժ նուրբ և յղկեալ երկուստեք։

Number of lines
21։
Binding

փայտեայ՝ շէկ կաշիով պատեալ և պարզ (թուի նոր)։

State of preservation

ընդհանրապէս լաւ, բայց Թղ. 1ա-10ա, մաշած են և կծկած, և խորաններն ա, խոնաւութենէ կէս մը եղծուած և իրենց նախկին գեղեցկութենէն կապտուած են. այսպէս են նակ 300-306 թուղթերն։ Թղ. 125ա-131բ, 195բ-222ա 207-210բ, ներքին լուսանցքները փտտած և ապա հասարակ թուղթով փակցուած են։ Թղ. 122բ, հինգ տող և 143ա, երեք տող սև նիւթով մը ծեփուած են հա, ւանօրէն տղու կամ տխմարի մը ձեռքով։ Տեղ տեղ ալ տողերը գունաթափութեան պատճառաւ դժուարընթեռնլի եղած են։

Copyist
Կոզմա (տես վարը)։
Owner

՝ նախ Թորոս քահանայ և երաժիշտ և կրօնաւոր. ապա Թաւաքա և այլք։

Commanditaire
Illuminator
անյայտ։
Binder
Parchment flyleaf

չունի։

Lettrines

շատ են, այսինքն՝ բաց ի չորս աւետարանաց սկզբնատառերէն և սկզբնատո, Ղերէն, - որ շատ մեծ են, - ամէն ընթերցուած և մեծ գլուխներ իսկ զարդագիրով գրուած են, մերթ երկա։ գոյն և. մերթ եռագոյն. այսինքն կարմիր, կապոյտ և կանաչ։

Initials

Marginal illuminations

200 էն աւելի են, որոնք ընդհանրապէս մեծ գլխոց բա, ժանմունքը ցոյց կու տան. իսկ եռագոյն բոլորակներն ալ եօթնեկին ընթերցուածները կը ներկայացնեն։

Images

նոյնքան և նոյնպէս բազմագունեան. Թղ. 11բ, Մատթէու բազմեալ, կանաչ պատմուճանաւ և երկնագոյն կրկնոցով։ Թղ. 93բ. Մարկոս բազմած, երկնագոյն պատմու, ճանով և վրայէն կանաչ կրկնոց. և երկնագոյն աղաւնի մը գլխոյն քով կեցած։ Թղ. 147բ. Ղուկաս նստած՝ երկնագոյն պատմուճանով և վարդակարմիր կրկնոցով։ Թղ. 236բ. Յովհաննէս ոտքի վրայ կան։ գուն. վարդակարմիր պատմուճան հագած է և վրայէն երկնագոյն կրկնոց։ Չորս նկարքն ևս բաւական յա, ջող են և ճարտար. չունին առընթեր իրենց յատուկ խորհրդանշանները, այլ գրակալներ։ Չորս աւետա, րանիչներու գլուխներն ևս ոսկեգոյն լուսասփիւռու պսակուած են, և իրենց անուանքն ոսկետառ, այսպէ։ ՍԲ ԱՒԵՏԱՐԱՆԻՉՍ ՄԱՏԹ. ևն։ Մատթէոսի և Յովհան։ նու գլխոց մերև կիսաբոլորակաձև երկնակավարէն ձեռք մը դէպ ի դուրս կարկառուած է, և երեք մա։ տով կ(օրհնէ, գոց ունելով բթամատն ու ցուցամատը Մարկոսի գլխոյն աղաւնի մը կեցեր է թևխփիկ. իսկ Ղուկասու գլխոյն վերև նոյնանման երկնակամարէ մց սրաձև երեք ճառագայթներ արձկուած են՝ մինչն ականջները։ Նկարներուս միջավայրին վերին կէսը ոսկեգոյն է, իսկ մարինը մութ կապոյտ։ Մատթէի և Ղուկասու շոջանակները կանաչագոյն են, կարմիր, անկիւններով. Մարկոսին կապոյտ՝ երկնագոյն գիծերով. իսկ Յովհաննուն մանուշակային աղօտ կարմիր ու լուսացոլ շրջանակով։

Canon tables 1

10 հատ, տես Թղ. 1բ-10ա բազմագունեան, ոսկեզարդ և յոյժ գեղեցիկ էին, բայց այժմ կիսով չափ եղծուած են։ Առաջին զոյգն, - ուր Եւսեբեայ թուղթը գրուած է, - երկասիւն միալարև են իսկ մնացածները բոլորն ևս եռասիւն երկայարկ։ Թէ պէտև Թ. 87ին, այսինքն՝ Բ. Աւետարանի նման հոս ևս սիւնք առ հասարակ նուրբ են և վերէն ի վայր միաչափ հաստութեամբ, բայց աւելի բարգաւաճեալ են դրուագօք և երակօք։ Բացառութեամբ առաջին զոյգին՝ միւսներուն վերի ախաւեղագէսներն առ հասարակ նարնջագոյն խոյաձև են, քառակուսի կապուտագոյն խարսխի վրայ. իսկ ստորիններն մերթ բրգաձև, մերթ սափորաձև և մերթ խոյաձև։ Ա. և Դ. զոյգի սիւներն կապուտագոյն են. Բ. զոյգին կանաչագոյն։ Գ. ին միջնասիւնը մանուշակային կարմիր, իսկ արտաքինները կապոյտ. Ե. րդ զոյգի երեք սիւներն ևս մանուշակային մութ կարմիր են և վարդակարմիր երանգօք։ Ձեղուններն ու տանիքը լի են ամենազգի դրուագներով, աքաղաղներով, պէսպէս թռչուններոգ և ծաղկաբեր ծառերով։

Canon tables 2

4 հատ նոյնպէս բազմագունեան ոսկեզարդ և յոյժ գեղեցին (տես Թղ. 12ա, 94ա, 148ա, 237ա.)։

Title text

մանուշակագոյն կարմիր են առ հասարակ, որ անսովոր կ՝երևի այդ ժամանա կին համար։

Blank pages

՝ Թղ. 1ա, 2բ, 3ա, 4բ, 5ա, 6բ, 7ա. 8բ, 9ա, 10բ, 11ա, 147ա, 306։

Colophon

սակաւաթիւ են, գլխաւորապէս 1. Մատթէոսի աւետարանին վերջ. Զթաւրոս երածիշտ՝ զստացաւղ սուրբ տառիս յիշեսջիք ի Տէր Քրիստոս՝ ամենայն որդիք լուսոյ. Ամէն,։ Եւ տող մը վերջ. Այլ եւ զմեղուցեալ գրիւս զԿողմա աղաչեմ։ 2. Թղ. 146բ. (յաւարտ Մարկոսի աւետարանին. Զպատուական Հայր Թորոս երաժիշտ եւ ընդրեալ սուրբ յիշեսջիք ի Տէր Քրիստոս ամենայն որդիք Սիոնի սրբոյ, որ նորոգել ետ։ ամէն։ Այլեւ զանարժանս Կոզմա գրիշ. ազաչեմ,։ Այսպիսի յիշատակարան մալ կայ Ղուկասու աւետարանին վերջ, ուր նոյն Թորոս՝ երաժիշտ և սրբասնեալ կրաւնաւոր, կը յորջորջի։ Արդ՝ եթէ Թորոսր նորոգել տուած է Աւետարանս, կը հետև ի՝ որ շատ հին պէտք է եղած ըլլայ այն, որ այդ ժամանակ պէտք ունեցեր է նորոգութեան. թէպէտև յայտնի չէ թէ նորոգածը ինչ բան էր. թերևս ընդօրինակել տալ ըսել կուզուի։ 3. Թղ. 302բ1. Կայ գրչութեան գլխաւոլ յիշատակարանն (սկիզբէն թերի) այսպէս Շնորհիւ Տեառն սկսա եւ ողորմութեամբ նորին կատարեցի զաստուածախաւս սուրբ Աւետարանս ի քաղաքիս Խարդբերդ, ընդ հովանեաւ սրբոյ Կարապետին և սուրբ Յակովբայ, ի թուիս (տեղը դատարկ թողուած, որը նոր գրչութեամբ լրացուած է այսպէս. ՈԾԴ) ընդ ձեռամբ Կողմայ մեղաւորի եւ անարժան գրչի։ Հրամանաւ աստուածահաճոյ հաւր Թորոսի եւ ընդրեալ երաժշտի Արդ աղաչեմք զամենեսեան որք կարդայք, յիշեսջիք զիս զմեղապարտ գրիշս զԿողմա եւ զծնողսն իմ և զեղբարս իմ եւ զԹորոս երաժիշտ զստացաւդ սորա, զի ողորմեսցի մեզ Տէր Աստուած և փըրկեսցէ յանշէջ գեհենի հրոյն. եւ յիշողացդ տացէ Տէր զանսպառ բարիսն ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որում փառք յաւիտեանս։ Ամէն։ Եւս առաւել զհոգևոր եղբարք իմ զաստուածաճոյ քահանայք զՅոհաննէս եւ զՏիրացու՝ ոլ առաջնորդ եւ աւգնական են գործոյս՝ յիշեսջիք ի Տէր Քրիստոս աղաչեմ,։ Ապա զարդագիծոգ անջատուած կը շարունակուի նոյն գրչութեամէ ստացողին կողմէն. Ես նուաստ երաժիշտ։ Թաւրոս զփափագումն սրտի իմոյ եւ յիշատա։ հոգւոյ իմոյ ետու գրել զսուրբ Աւետարանս՝ իմով աշխատութեամբ եւ արդեամբք՝ ի յիշա տակ հոգւոյ իմոյ եւ ծնողաց իմոց, յուսալու յողորմածն եւ բարեգութն Աստուած որպէ։ խոստացաւ անսուտ խոստմամբ՝ թէ բախեցէք՝ եւ բացցի ձեզ. եւ թէ ոք եկեսցէ առ իս, ոչ հանից արտաքս։ Արդ ունելով իմ զսա բարե։ խաւս առ Քրիստոս, զի ողորմեսցի ինձ եւ ըն, կալցի զսակաւ նուէրս իմ որպէս զխերևե այրւոյն եւ հատուսցէ ինձ վարձս բարեաց յայսմ աշխարհիս եւ ի հանդերձեալսն՝ անսպառ բարիսն ընդ սուրբս իւր։ Արդ աղաշեմ զամենե, սեան որք լուսաւորիք ի սմանէ, յիշեսջիք զիւ զԹաւրոս երածիշտ եւ զծնողս իմ եւ զեղբարս իմ եւ զամենայն ազգատոհմս իմ. զի ըստ բա-րերարութեանն իւրոյ ողորմեսցի մեզ Տէր Քրիստոս եւ փրկեսցէ ի սպառնալեաց հրոյն. եւ որ ոք յիշեն, առցեն զբարի հատուցումնն ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ. որում փառք յաւիտեանս։ Ամէն,։ 4. Թղ. 304ա. նոյն երկաթագրով կայ երեքտողեան յիշատակարանս. Զկին ոմն տառապեալ մեղաւք, որոյ անուն Թագուհի, յիշեսջիք ի Քրիստոս, եւ Աստուած ձեզ ողորմեսցի։ Ամէն, Ասոր կը յաջորդէ հնաձև բոլորգրով. Ի ժամանակին որում ել արքայն Պարսից Թամուրղան խուժադուժ ազգաւ այլակերպ և այլդէմք լայնանակատ և նեղազուի, քտւսա և ժանդ. և ե, բազում զօրաւք յարև ելից կողմանէ և սաստիկ զաւրօք եկն ի վերայ աշխարհիս Շամայ, և գնաց մինչև յԵրուսաղէմ. և զայն տարին յաշխարհիս եկաց և յայնչափ դառնութիւն արար որ ընդ գրով չեմ կարել արկաներ. այնչափ մարդիք զոր էսպան զոր գերի վարեաց ու զոր ի սովու բազումք մեռան, որ հայր յորդո կու հեռանայր և որ(դ)ի ի հօրէ. յայնմ ժամանակին գնացեալ Թաւաքալն՝ Հալպա տանուտէրն՝ ի հաց ի փ(նել) ի յԱնթափ քաղաք, և տեսեալ զսուրբ Աւետարանս ի ձեռս այլազգ(է)աց և յոյժ արտասուեաց. վասն այնորիկ, զի անարգէին զԱւետարանս և զՔրիստօս, և յիշեաց զբանն Քրիստոսին որ ասէ. Գանձեցէք ձեզ գանձս յերկինս, և զմիւսն թէ Երանի այնոցիկ որ ունի զաւակ ի Սիոն և ընտանի յԵրուսաղէմ, յայնժամ աստուածային սիրովն վառեալ փափաքեցաւ սուրբ աւետարանիս, ետ զիար հացի գին և էառ զրուրբ Աւետարանս և աղատեաց յանաւրէնաց և էբեր յիւր տուն և ուրախացան, զի լինի յիշատակ իւրն Թաւաքալին և իւր կենայկցին՝ Շէն տիկնին և սրդոյն 3ովանիսին, և դստերն Շնովխորին և իար հաւրն Կարապետին և մաւրն Քուրխաթունին և ամենայն արեան մերձաւորին. կարդացողին և լսողին և որ լի բերանով ասէ զԱստուած ողորմին... Ի (ժամանակին յայնմիկ յորում առաք զսուրբ աւետարանս՝ էր թիւն Հայոց ի Պ.Խ.Թ.։ Անմիջապէս կայ, տարբեր և նոր գրչութեամբ. յիշեցէք զՆաղարն և իար որդին Նաղարն։ Հերապետն և իար որդին Յակոբջան. յիշեցէք։ Աս. տուած իւրեանց մեղքն թողու,։

Informations

՝ Ձեռագիր։ յամին 1775 մտած է հաւաքմանս մէջ. Հ. Միք. Վարդապետն մեր Չամչեան յիշեալ թուականին քասրայէն բերած է ի Վենետիկ. յիշատակ է Գասկեցի Դանիէլ որդի Աթանասի Ջուղայեցւոյ, որ յամին 1770 նուի, րած է Վանաց Ս. Ղազարու։ Մատեանս է Աւետարան լիակատար և նկա րազարդ, բայց առանց Նախադբութեանց և Գլխացանկերու։ 1. Թղ. 1ա։ Եւսեբի՝ Կարպիանոսի սիրելի եղբաւր ողջոյն։ Ամովնի Աղեքսանդրացւոյ բազում աշխատութեամբ եւ ճշգրտիւ փոյթ ի մէջ առեալ,։ - Թղ. 3բ-9բ։ Կանոնք համաբարբառ չորից աւետարանաց։ - Թղ. 10ա։ Առանձինն Յովհաննէս ևն։ 2. Թղ. 12ա։ Աւետարան ըստ Մատթէոսի։ Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 92բ2։ Թէ այս և թէ յաջորդ երեք Աւետարանաց առջի բառը՝ գլխատառին հետ կը կազմէ առաջին սիւնք, ուղդահայեաց գծով իրարու յարելով ծաղկագիր ու գեղեցիկ տառերը։ 3. Թղ. 94ա։ Աւետարան ըստ Մարկո սի։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որդւոյ Աստուծոյ, ևն։ Վերջ Թղ. 146բ2։ (Համաձայն տպագրութեան ունի վերջին գլուխն ևս ամբողջապէս)։ 4. Թղ. 148ա։ Աւետարան ըստ Ղու, կասու։ Քանզի բազումք յաւժարեցին վերստին կարգել, ևն։ - Վերջ Թղ. 235բ2։ (Համաձայն տպագրութեան ԻԲ. գլխոյ 43 տան՝ ունի հրեշտակին երևումն ի Գեթսեմանի)։ 5. Թղ. 237ա։ Աւետարան ըստ Յովհան նու։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ 302բ1։ Ունի համաձայն տպագրութեան Ե. գլխու 4րդ տունը, այն է՝ հրեշտակի իջումը ի Պրոբատիկէ աւազանը, և շնացեալ կնոջ պատմութիւնը (հմմատպ. Բ. գլ. 3) ունի որպէս շարունակութիւն՝ նախընթացին, դնելով սիւնամիջի լուսանցքին վրայ, քառակուսի շրջանակի մը մէջ. Իրք կնոջն շնացելոյ, խորագիրը։ Վերջը Թղ. 302բ։ Ի Ովհաննէս, խորագրի ներքև կայ անսովոր արձանագիրս Գառք քեզ Կոնիա ծող (դատարկ տառ մը) Արեքսագսն, արարիշ կիսագնդի եւ Դեմետրի, իբր սկսուած յիշատակարանին։

Content