92331հին գրչութեան անյայտ, բայց հաւանօրէն 12331256 ին. իսկ նորոգողին և լրացուածին 1553։
բոլորգիր մեծ, տնագլուխք առ հասարակ կարմրագոյն մեծ երկաթագրով գրուած են, շատ տեղ ալ նոր բոլորգրով լրացուած։
28, իւրաքանչիւրն 12 թուղթք թերթահամարք ստ. լուսանցից վրայ նշանակուած են։
թուղթ պինդ և դեղնորակ։
(նոր) փայտեայ կաշեպատ՝ դրոշմեալ եզերազարդերով։
շատ վատ, կէսէն աւելի թուղթերը խոնաւութենէ սևցած են. շատ տեղեր ալ ցեցակեր եղած ըլլալով՝ ետքէն նոյնանման, բայց սպիտակ թուղթով կարկտուած են, և ինկածներուն տեղ ալ հաստ ու հասարակ թուղթեր զետեղուած։ Մատթէոսի սկիզբէն 3 թուղթ կը պակսին՝ կիսախորանով հանդերձ, այսպէս և Թղ. 8, 13, Ղուկասու աւետարանէն։ և Թղ. 176 նոր գրչութեամբ լրացուած։ Թղ. 272բ տասն տող կը պակսի։
նախկինն անյայտ, ապա Պետրոս քահանայ, ապա 0ստ գիւղի Ս. Քրիստափոր եկեղեցին, ապա այլք։
չունի, այլ դատարկ թուղթեր։
բազմաթիւ են, գազանագիր, թռչնագիր, ևն. ամէնքն ալ միագոյն, այսինքն երբեմն աղօտ կարմիր և երբեմն ալ գղթորային։
բազմաթիւ են, բայց ըստ մեծի մասին գունաթափ եղած, և մաս մալ նոր կազմի ժամանակ լուսանցից հետ ծայրատուած։
չը. կան։
չկան։
3 հատ (տես Թղ։ 91ա, 147ա, 244ա). ամէնքն ալ երկագոյն, այսինքն աղօտ կարմիր և դեղին, գեղեցկադրուագ։
կար։ միր։
Թղ. 1-3, 6բ, 25բ (կէսէն վար), 37բ2 72բ2, 90բ2, 146բ, 240ա2, 314ա-315, 316։
սակաւ են, գլխաւորն՝ այն է գրչութեանը՝ կը պակսի։ 1. Թղ. 90բ1. Կայ ստացողի կողմէն, - կլոլ ու գեղեցիկ բոլորգրով, - այսպէս. Ես Պետրոս քահանայ որ պարդևեցի զսուրբ աւետարանս, զոր ստացայ ի հալալ արդեանց իմոց, և ետու ի գեղն իմ Զաւսսն, զի կացցէ յեկեղեցին ի Աա Քրիստափոր, և ընթերցցի միշտ ի սուրբ եկեղեցին. և մի ոք իշխեսցէ հանել զսա անտի, զի մի տարագիր ելցէ և ինքն ի յաւիտենական կենացն. այլ խնամով պահեսցեն քահանայք որք կայցեն անդ,։ Թղ. 317ա2. Նորոգողէն և նոր գրչէն։ ֆառք եռահիւսակ դաւանութեան՝ ապենիազին կատարեալ, և անսահմանելի Աստուծոյ Հաւր, Աստուծոյ Որդւոյ, Աստուծոյ Հոգւոյ յաւիտեանս ամէն։ Արդ կրկին նոր նորոգեցաւ աստուածախաւս Աւետարանս ի Թվականութեանս Հայոց ՌԲ. յունվար ամսոյ Դ. ի գաւառն ի Կեսարիոյ, ի մեծահռչակ սուրբ Ուխտս ի դուռն Կարապետին. ի հայրապետութեան Տէր Ստեփանոս կաթողիկոսին և յառաջնորդութեան սուրբ ուխտիս Տէր Յովանէս եպիսկոպոսին, և ի թագաւորութեան Սուլթան Սատլիմանին։ Ե(ւ) ձեռամբ իմով նուաստ և անարժան և անպիտան, փծուն գրչի կրաւնաւոր Աստուածատուրի, որ մականուն Տարօնացի կոչի, և աշակերտին իմոյ Պաւղոս դպրի։ Յերես անկեա։ աղաչեմ, յիշեսջիք ի տէր աստուածն ամենայնի զծնաւղսն իմ և զեղբարսն իմ. և ձեզ յիշողացդ և մեզ յիշեցողացս ողորմեսցի տէր աստուած և որ զամէնն ասեն։ Եւ նմայ փառք յաւիտեանս յաւիտենից ամէն,։ Ասոր կը յաջորդեն, Թղ. 313բ2 և 314ա1 տարբեր գրով. Արդ գրեցաւ աւետարանս ի Բագառիճ Տէր Կարապետին հաւրն որ Կուլկան հաւրեղբաւր ըռայիս՝ տէրուկին (2) Վարդկան, Առուխին, և մաւրն իմոյ Շահինարին և եղբեւր Պալ իկան։ գեեցի Զ. ֆորի... (Դ.)... ուկս ի տանէ տուե։ ... ի համար Կարապետիս (հոս տարբեր գրչութեամբ կը շարունակուի) Կուլամիրին որդին Տէր Կարապետ յամենայն տարի Կուլամիր(ի) հոգոյն Դ. դումն մի գինի բերէ, աւետարանին համար բերէ։ մմմ-։ Վերջին մասը շատ խառնակ է և քերուած, որոշ բան մը չհասկցուիր. ինձ կը թուի թէ Աւետարանս Տէր Կարապետէն անցեր է Վարդկան։
. Ձեռագիրս 1791 էն յառաջ մտած էր հաւաքմանս մէջ. իսկ ուստին յայտնի չէ։ մէջտեղերը և վերջը քանի մը թուղթեր կը պակսին. կը պակսին Նախադրութիւններն ու Գլխացանկերն ևս։ Լուսանցից վրայ ալ վերստին նշանակուած են չորս աւետարանաց համաբարբառ տեղիքն՝ ըստ փոքրագոյն գլխոց։ 1. Թղ. 4ա1։ Աւետարան ըստ Մատթէոսի (պակասաւոր, այսպէս).... Մանասէ ծնա, զԱմովս, Ամովս ծնաւ զՅովսիա, ևն (ինկած են Ա. գլխու 1-10 տուները)։ - Վերջ Թղ 90ա2։ (Ուր խորագիրը կրկնուած է. այսպէ։ և յաջորդ Աւետարաններուն)։ 2. Թղ. 91ա։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսջ որպէս և գրեալ է ի մարգարէս, ևն։ (Բոլորն ալ զարդագրեր)։ - Թղ. 145բ2։ Յարուցեալ Յիսուս առաւօտուն առաջին միաշաբաթուն, ևն։ - Վերջ Թղ. 146ա2։ Թէ այս և թէ շնացեալ կնոջ պատմութիւնը, - որ առ Յոհաննու, - նորոգողէն ներմուծուած են, հաւանօրէն հնոյն մէջ չկային։ Այս և ուրիշ լրացումները շատ ճարտարութեամբ եղած են, այսինքն նմանողութեամբ հին գրչութեան գրին։ Սակայն լրացուած տեղերու սպիտակ թուղթը մէկ կողմէն, և միւս կողմէն ալ ինչ ինչ երեսներու՝ վերջը դատարկ մնացած տողերը - նոր գրչութեան խտութեան աղագաւ - յայտնի կ՝ընեն կատարուած իրողութիւնը։ 3. Թղ. 137ա։ Աւետարան ըստ Ղուկա։ Քանզի բազումք յաւժարեցին, ևն (զարդագրերով)։ - Թղ. 233ա2։ Չունի տպագրութեան ԻԲ. 43-46, այն է՝ հրեշտակի իջումը ի Գեթսե, մանի։ - Թղ. 240բ։ Եմմաւուսի նկատմամէ ունի՝ հհարիւր և վաթսուն ասպարիզաւ,։ Վերջ Թղ. 240ա1։ 4. Թղ. 244ա։ Աւետարան ըստ Յովհաննու։ Իսկզբանէ էր բանն, ևն, (սկզբնատողքն ղարդագիրք)։ - Թղ. 259բ։ Չունի տպգր. Ե. 4րդ համարը, այն է հրեշտակի իջումը յաւազանն Պրոբատիկէ։ - Թղ. 272բ։ Կայ շնացեալ կնոջ պատմութիւնը նոր գրչութեամբ հմմտ տպ. Ա. 3-11 տուներուն։ - Վերջ Թղ 316ա։ Զգիրսն որ թէ գրեալ էին,։