Other notices
— - Bibliographic notice
189
ԱՒԵՏԱՐԱՆ ՃԴ
ՌՃԼ = 1681 (աւելի առաջ) - ՌՃԼ = 1681 (աւելի առաջ)

ID
Number
189
Old record number
1733
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ՃԴ
Start date
ՌՃԼ = 1681 (աւելի առաջ)
End date
ՌՃԼ = 1681 (աւելի առաջ)
Date details

ամ Տեառն 1681։

Copy place
Դաշտ (գիւղ Մոկաց գաւառին մէջ)։
Reference
Type
Number of pages
236
Dimension
21x15 (14x10,2)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 14x4,7։
Writing details

բոլորգիր վիշակ, ցածադիր և անկիւնաւոր։

Codicology

20, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ դեղնորակ, պինդ և երկուստեք ողորկեալ։

Number of lines
21։
Binding

փայտեայ կաշեպատ՝ սն, գոցելու մասով. ներսէն պատած է շերտաւոր հասարակ լաթով։

State of preservation

լաւ պահուած է, միայն լուսանցազարդք յոռի ներկերուն պատճառաւ կամ խոնաւութենէ աւրուած և միւս երեսին անցած են։ Թղ. 71. վերի կողմէն։ փրթած լինելով՝ ետքէն նոր թուղթով և գրով նորոգուած է։ Թղ. 175. ստորին շրթունքէն մաս մը փրթած է. վերջէն ալ 4 թուղթք ինկած են։ Կողերու վրայի արծաթեայ կամ մետաղէ պատեանն ալ հանուած է՝ կոճակներով ի միասին։

Copyist
Թումայ (տես յիշտկ.)։
Owner

նախ գրիչն և իր հայրբ Տէր Աւետիս քահա նայ, ապա Տէր Մարտիրոս, ապա Գրիգոր, ապա ճանագիզ (տանուտէր), ապա Ներսէս Տէր խաչատուրեան։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

սակաւ են, միագոյն և անշուք։

Initials

Marginal illuminations

սակաւ և աննշան։

Images

4 Թղ. 2բ. (Մատթէոս)։ Թղ. 66բ. (Մարկոս)։ Թղ. 109բ (Ղուկաս)։ Թղ. 179բ. (Յովհաննէս)։ Վերջին աստիճան անարուեստ և տգեղ են, կարծէք թէ արիւնագոյն մելանով ծեփուած են թուղթք քան թէ նկարուած։

Canon tables 1

չունի։

Canon tables 2

4, (տես Թղ. 3ա, 67ա, 110ա։ 180ա). եռագոյն են, բայց յոյժ անարուեստ և տգեղ

Title text

աւետարանաց վրայ չկան, այլ վերջը՝ կարմիր։

Blank pages

Թղ. 1, 2ա, 66ա2, 109ա2, 179ա։

Colophon

այլևայլ են, գլխաւորապէս 1. Թղ. 232բ2. Կայ գրչին ընդարձակ յիշատակարանը,- ուր նախկին ստացողի անուան տեցն երկիցս դատարկ թողուած է - ։ խորհրդածական մասը կը համառօտեմք- այսպէս։ Գառք անսկզբան, և սկզբանն ամենայնի անեղ էին և գոյացուցչին բնաւից՝ անվախճան և անսահման էացուցչին... Ուստի և տեսեալ զսորայս անճառ փրկագործութեան խորհուրդ։ Ոմն սրբասէր և պատուական (հոս երկու տող դատարկ թողուած են) ի վաղուց հետէ ցանկացաւ այսմ աստուածախօս սուրբ աւետարանիս յիշելով զբանն տէրունական որ ասէ եթէ Ե. րանի որ ունիցի զաւակ ի սիոն և ընդանեակ նմա յԵրուսաղէմ, և ետ գրել զսուրբ աւետարանս՝ ձեռամբ ծառայիս աստուծոյ (հոս հետևեալ բառերն աւրուած են) Թումայի՝ ցիշատակ իւրն և ծնաւղացն՝ հօրն (ապա դատարկ թողուած, ուր հաստկեկ և գլխովին տարբեր բոլորգրով և միասիւն ետքէն գրուած է վերջին ստացողի կողմէն իբր շարունակութիւն) Տէր Մարտիրոսին, կողակցո(ւ)ն Գաղալին, որդոց նոցին Յովհաննեսին։ եղբաւրն Գրիգորին. դարձեալ ասացէք ողորմի Խլղաթին, կողակցոն Խանաղին և որդոց նոցին Յովսէփին և եղբաւր նորա Գրիգորին, Սարգիսին Մարտիրոսին, կողակցոն Գաւղալին և որդոցն Յո-հաննէսին և եղբաւրն Գրիգին։ Դարձեալ ողորմի ասէք Խաշաւին և իւր կողակցոն Մարգարտին և իւր որդոցն Գաբրիէլին և քուերդ(ց) Ինախին, Գաւզալին, կողակցին տէր Մարտիրոսին և որդոյն Յոհաննէսին և եղբաւրն Գրիգորին (առաջինները կրկնուած) և այլ հին և նոր ն(ն)ջեցելոց ամենեցուն ամէն և կարդացաւղաց և ո(ղ)որմի,։ (Այ։ միջանկեալ յիշատակարանէս անմիջապէս վերջ դարձեալ նախընթաց գրով յիշատակարանը կը շարունակուի այսպէս)։ Արդ՝ գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկիրս Մակաց՝ ի գեւղն որ Դաշգ կոչի. ի դուռն սուրբ Յակոբին և Կեցնայ սուրբ աւետարանին, այժմ չէ աստ, այլ ի գերութիւն վասն մեղաց մերոց, ձեռամբ յիմար և փծուն գրչի Թումայ մեղուցեալ և անպիտան Թումայի, ի թուականութեանս հայոց. Ռ. Ճ. և. Լ. ի հայրապետութեան տեառն Թումայի։ Արդ՝ ես զառածեալս մեղօք և անպիտանս ի պիտականաց և յիմարս ի գրչաց, անպիտան ծառայս աստուծո, յերես անկեալ աղաչեմք զկարդացողք և զլսողքդ յիշեցէք ի քրիստոս աստուած զմեղուցեալ գծօղս զԹոամայս և զծնօղսն իմ զԱտետիս քահանայն և զխԽաթունաղէն և զայլ արեան մերձաւորքն իմ։ Եւ որ լի բերանով և սրտիւ աստուած ողորմի ասէ, և ինքն ողորմութիւն գացէ է քրիստոսէ ամէն։ Խոշորութեան և սհալանաց գրիս անմեղագիր լերուք զի կար մեր այս է։ և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն։ 2. Թղ. 235բ. Կայ, տձև բոլորգրով, ուրիշ ստացողի մը հետև եալ յիշատակարանն, այսպէս։ Դարձեալ ասացէք աստուած ողորմի Գրիգորին խոռոմսիմին, միուս Հոռոմոմին, Մարթ(այ)ին, Նիկեղոսին, Խալխաթին, Մինասին, Յամայսին, Խանաղին կա(ր)դացողաց և լսողաց ամէն,։ 3. Թղ. 236ա1. Վերջընթեր ստացողէն կայ նոտրագրով, այսպէս. ֆառք համագոյ և միասնական անբաժանելի սուրբ երրորդութեան հօր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն։ Զվերջին ստացող սուրբ աւետարանիս որ ստացաւ զսա արդար և հալալ վաստակոց իւրոց յիշատակ իւր և ծնողաց իւրոց և ամենայն արեանաքու մերձաւորացն ամէն։ Դարձեալ յիշեցէք ի մաքրափայլ և երկնաբացիկ յաղօթս ձեր զտանուտէր և երէցգոխան Ճանազիզն, և մեծ պապն՝ Ջանքն և զիւր կողակի(ց)ն, և զծնողսն իւր զհայ(ր)ն զՊետրոսն, և զմայրն Թաթարխաթունն, և զկողակիցն իւր զԳարիանէն որ փոխեցաւ առ քրիստոս, և զմիւս կողակիցն՝ զխանզադէնն և զննջեցեալ որդիքն զՅովաննէսն և զՊետրոսն և զԲարսեղն, և զդուստրն Մարգարիտն և զԳարեանէն և զԱպլիխանն և զԱրէՏն, և եղբայրն զԳրիգորն և զՍարգիսն, և զիւրեանց կողակիցքն ղԵտայն և զՍիմայն և Ղիմաթնն, և զդուստրն Նաղլուն, և քվերցն՝ Վարդխաջնունն, զՄարիամն, զԳօզալն, Ասլիխանն, Եթարն, Ալմաստն, քորոչորդին Խաչօն, զքաւոր Թաթօնն և ամենայն արեան մերձաւորքն որ փոխեցեալ են առ քրիստոս, լի բերանով սրտիւ յիշեցէք և աստուած ողորմի ասացէք. և աստուած ձեզ ողորմեսցի իւր միւսանգամ գալստեանն ամէն,։ 4. Թղ. 236բ2. Կայ վերջին ստացողէն այսպէս. Դարձեալ յիշեցէք զյետին գծագրողս (իմա յիշատակարանիս) նուաստ Ներսէս Տէր Խաչատուրեան որ ստացաւ՝ և ընծայեաց եկեղեցեո.- անչինջ յիշատակ իւր և ծսողացն 1863.,։

Informations

։ Ձեռագիրս 1910ին մտաւ հաւաքմանս մէջ. մեր միաբան Հ. Անանիա Վ. Ղոնտաղճեանի ձեռքով գնուե։ ցաւ ի Մուշ, ուրիշ Ձեռագրաց հետ ի միասին, զո. րոնք հաւաքած էր միաբանութեանս անդամ և Մշոյ եպիսկոպոսը Գերպ. Ներսէս վարդապետ օնտոյեան՝ Մատեանս է Աւետարան միջակադիր, գեղարուեստական տեսակէտով բոլորովին անար։ ժէք. ուղղագրութիւնը լաւ է և անվրէպ, բաց ի կիտադրութենէն, զի յաճախ ստորակէտի տեղ երկու կէտ կը գործածէ։ Պորս աւետարանաց Կանոնները առանձինն չունի, սակայն ստորին լուսանցից վրայ նշանակուած են միշս համաբարբառ տեղիքն։ Մեծ և փոքր գլուխները կանոնաւոր կերպով նշանակուած են, կողմնակի լուսանցից վրայ. այսպէս նաև յինանց Կիրակագիրներն։ Նախադրութիւնք կը պակսին։ Ունի, Թղ. 108ա2, Մարկ. ԺԶ. 9-20։ Թղ. 171ա2. Ղուկ. ԻԲ. 43-45։ Թղ. 188բ2, չունի Յովհ. Ե. 4-5 համարը, և Թղ. 199ա1 է. 53-Ը. 11 համարներն, այլ վերջը դրուած առանձինն։ 1. Թղ. 3ա։ Աւետարան ըստ Մատթեոսի (առանց խորագրի)։ Գիրք ծնընդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 66ա1։ Մինչև ի կատարած աշխարհի,։ Անդ։ Անմիջապէս կարմիր երկաթագրով. Աւետարան ըստ Մաթէոսի)։ Այսպէս ունին նաև յաջորդ աւետարանք։ 2. Թղ. 67ա։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որդաոյ աստուծոյ, ևն։ - Վերջ Թղ. 109ա1։ Զբանն հաստատէին ամենայն նշանաւք որ երթայր զհետ նոցա,։ 3. Թղ. 110ա1։ Աւետարան ըստ Ղուկասու։ Քանզի բազումք յաւժարեցին, ևն։ - Թղ. 176բ2։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ, ևն։ - Վերջ Թղ. 178բ2։ 4. Թղ. 180ա1։ Ատետարան ըստ Յովհաննու։ Ի սկղբան բան էր բանն (այսպէս) եւ բանն էր առ աստուած,։ - Վերջ Թղ. 231բ1։ Տանել զգիրսն որ թէ գրեալ էին,։ Եւ անմիջապէս կարմրադեղով. Աւետարան ըստ Յովհաննու,։ - Անդ։ Գիրք կնոջն շնացելոյ։ Գնացին իւրաքանչիւր ոք ի տեղի իւր, ևն։ - Վերջ Թղ. 232բ2։

Content