26315411628 (տես յիշատակ.)։
՝ բոլորգիր միշակ, մարմնեղ, մաքուր և հնածև. Թղ. 140 ստորին լուսանցից վրայ հայկ. և արաք թուանշաններ դրուած են, առանց յառաջախաղաց կարգի։
20, իւրաքանչիւրն 12 թուղթք։
՝ թուղթ դեղնած, ողորկ և պինդ. միայն Թղ. 82, 83 ետքէն ներմուծուած են և սպիտակ։
փայտեայ կաշեպատ, շագանակագոյն, և զարդարուն, գոցելու մասով։
՝ կազմը խարխլած է, և ներքին լուսանցքն ալ տեղ տեղ նորոգուած. և Թղ. 81բ, 82, ետքէն ներմուծուած են։ Սկիզբէն կը պակսին 15 թուղթեր։ Թղ. 45, 46, 48, 49, 57-58, 112, 117, 119-120, 144, տեղ տեղ արտաքին լուսանցքն մաշած են և տեղ տեղ ալ մէջ տեղը կամ վերին և ստորին լուսանցքն պատռած և փրթած։ 1 թուղթ կը պակսի ընդ մէջ Թղ. 94բ-95ա. - 1 թուղթ ընդ մէջ Թղ. 117բ-118ա. - 1 թուղթ ընդ մէջ Թղ. 122բ123ա. - 3 թուղթք ընդ մէջ Թղ. 134բ-135ա. - մէկ, և գուցէ թէ աւելի, թուղթեր ալ վերջէն կը պակսին, նողին գոցելու մասն ևս կրծուած և ծակծկուած է։
՝ նախ Տիրացու Աւազ, և եղբայրն Պր. Վասիլ, ապա այլք։
չկան, այլ յետին երկու դատարկ թուղթերը կազմի ժամանակ յաւելցուած։
՝ խիստ ցանցառ են և միագոյն՝ կարմիր։
, ևն, չկան։
՝ կարմիր են։
Թղ. 82, 83 (նոր ագուցեալ)։
շատ շատ են, ամէնքն ևս գրեթէ նոյն գրչութեամբ և նոյնանման, նոր պարագաներ պարունակողներն են գլխաւորապէս 1. Խիկարէն ետքը (Թղ. 24բ2), "Քրիստոս աստուած, ողորմեա ստացողի գրոցս տիրացու Աւագին և իւր հարազատ եղբաւրն պարոն Վասլին, և այլ ամենայն արեան մերձաւորացն որ հանգուցեալ են առ քրիստոս։ Եւ զկենդանիք սոցին՝ զտիրացու Աւագն և զիւր դեռաբոյս ծաղիկն՝ զորդին Մկրտիչն, և զեղբայրն խաւճա Վասիլն. խնդրեմք ի յաստուծոյ որ զիւրեանք երկար ամօք պահեսցէ, մինչև ի խորին ծերութիւն հասուցանէ։ Եւ ինձ մեղսամած գծողիս՝ անարժան Մկրտիչիս և ծնօղաց իմոց Թագուհին որ հանգուցեալ է առ քրիստոս„։ Նոյնը Թղ. 49ա2. Ուր ստացողէն վերջ զինքն ևս յիշելով, կը յաւելու գրիչն. "Եւ ինձ անարժան և անիմաստ գրչիս Մկրտիչի, յոր յայսծ ամի փոխեցաւ առ քրիստոս մայրն իմ, և մընացի Ղարիպ„ ևն։ 2. Լուսաւորչի Հարցմունքին վերջը (Թղ. 96ա2). Գրիչը նման առաջնոց յիշատակելէն ետքը ստացողները, կը յաւելու այսպէս. "Յիշեսջիք և զիս զանարժանս զմեղաւորս զգծողս և զհայրն իմ, որ այսմ ամի փոխեցաւ առ քրիստոս, ի թվին հայոց Ռ. ՀԶ. ամին, ապրիլ ամսոյն ի ԺԸ. աւրն, Ե շաբաթի, և տէրն քրիստոս ձեզ և մեզ ողորմեսցի ամէն, հայր„։ Սոյն թուականն է անտարակոյս նաև մատենիս գրութեան թուականը, ինչպէս ցոյց կու տան "այսմ ամի„։ բառերն իսկ։ 3. Թղ. 32բ1-33ա2. Վերջէն ագուցուած թուղթերուն վրայ կայ նոր նօտրագրով Ամասիոյ Զարխափան Աստուածածնին վերաբերեալ հետևեալ պատմական և ոտանաւոր յիշատակարանը. "Զարխափան վանքս աստուածածնի, Նախահիմնեալն Անդրէի. Յաւազակաց այրեալ քակի, Մնայ յիսուն ամ ամայի։ Ի Լինոպոնտեայ գաւաւի, յԱմասիոյ մեծ նահանգի. Ի Վեռիոյ արձակ դաշտի, Եւ ի գեղջն որ Լիծ ասի։ Ի տեսչութեան Արհւոյ դիտի, Տեառն Յոհաննու վարդապետի, Երբեմն Պօլսոյ պատրիարգի, Եւ Պաղտատցի անուանողի։ Այն որ գթածն է ողորմի, Շինման սորին հրաման լինի. Զգուշութեամբ սկըսանի, Ի հիմանէ նոր նորոգի։ Քաջ ծերունեաց վերակացուի, Մեծ յիշատակ յետ թողանի։ Առատ տրովք իւր վիճակի, Յոլով ջանիւք հայկասեռի։ Ի մեր Հայոց թվականի, Քսանևչորս յոբելենի, Քառասն էրիսն հիսն արկանի, Եւ ի չորրորդն աւարտի։ - Ի Նեռ(ր) վիմիս է սուրբ մարմին, Առն Յոհաննու արհւոյ դիտին, Ամասիոյ վերատեսչին, Երբեմն Պօլսոյ պատրիարգին։ Սոյն Չարխափան վանքս շինօղին. Բարի կարգօք հաստատօղին. Ի յանապատ վարս կրթողին, Պաղտատցի մակ յորջորջողին։ Սուրբ Սաղիմայ մեծ ծառային, Ի Հինդ երթօղ նուիրակին, Էջմիածնայ ճաւատարմէն, Աշխարհալուր վարդապետին։ - Սա փոխեցաւ ի մեր թուին, Քսան և չորս յոբելինին. Ի մտանել քառասուն հինգին, յ0գոստոսի քսան ութին։ Արդ լուարուք սոյն գոչողին, Աղաղակի անմբունչ ձայնին. Ով (յ)անձ(ց)աւոր ազգ մարդկային, Առ ի գթալ տալ զողորմին։ - Ի սոյն շիրմիս է պահեստի, Ամփոփ մարմին Եղիսափեթի, պարկեշտ մօր տեառ՝ Յօհանիսի, Համատանցոյ Բ(դ)ետի. Որոյ փոխումն եղև աստի, ի հայկազեանս թուականի, Հազար երկերիւր քառասն երկուսի, յերկուտասան Նոյեմբերի, Անցաւորացդ ճանապարհի, Յաւակցածար նայել հայցի, Ունկն դնել անմռունչ ձայնի, Եւ գթալով տալ ողորմի„։ Ասկէ կարելի է գուշակել՝ որ Ամասիոյ նահանգի Չարխափան աստուածածին վանքն ևս ստացող եղեր է մատենիս, յիշեալ թուականին։ 4. Թղ. 83բ. Ուրիշ յիշատակարան մ'ևս կայ, աղաւաղ գրով և լեզուով, ուր սաստիկ երկրաշարժի մը յիշատակութիւն կ'ըլլուի՝ ի թուին հայոց ՌՄԻԵ, դեկտեմբերի 17ին, բայց ուր ըլլալն յայտնի չէ, վասն զի բառերն մասամբ քերուած են և մասամբ ալ անընթեռնլի։
. Ձեռագիրս 1845ին մտեր է հաւաքմանս մէջ. Հ. Ներս. Սարգսեանի յանձնարաբութեամբ Հ. Գր. Ալէփսոն բերած է ի վանս, նոյն տարւոյ Յուլիս ամսոյ 8ին։ Մատեանս է Ոսկեփորիկ միջակադիր, որ կը պարունակէ խրատներ, տեսիլներ, կենսագրականներ և բազմաթիւ կանոններ, այսպէս 1. Թղ. 1ա1։ Հարցմունք Գրիգորի և Բարսղի (սկիզբէն թերի)։ "... սառնեղէնք, և հարկանին ընդ միմիանս և լինին որոտմունք„ ևն։ Վերջ Թղ. 4բ2 (թերի)։ "... Եւ արկանեն զխաւարային յօթն և մերկացուցանեն զարեգակն, և թէ արեդակն ի ծ...„։ 2. Թղ. 5ա1։ Խրատք Խիկարայ (սկիզբէն թերի)։ "... Ումեք ի վեր հանիցես. զկապանքն կնքեալ մի արձակեր, և զարձակեալն մի կապեսցես„ ևն։ - Վերջ Թղ. 24բ1։ "Եւ որ փորէ խորխորատ՝ ինքն անկանի ի նմայ. և կատարի բարին՝ ի բարի, և չարն ի չար. (ց)այս վայր կատարեցաւ Խիկարն ի բարին, և քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս ամէն„։ 3. Թղ. 25ա1։ "Ագաթոնի անյաղթ փիլիսոփայի ասացեալ. Վասն գալստեան Նեռին։ Արդ՝ ի լնուլն յետին դարին Ը. Ճ. ամին, յայնժամ թագաւորեսցէ մեծն Կոստանդիանոս հզաւրն, յաղգէ սուրբ և անուանի թագաւորացն որ Ալմանք կոչին, զոր արգելեալ էր մեծ թագաւորին Տրդատա„ ևն։ - Վերջ Թղ. 35բ2։ "Յետ սատակման Նեռինն, զկնի Խ. աւուր յանկարծակի լինի գալուստ որդոյն աստուծոյ. և այս Խ. աւրս՝ զինչ նշան որ լինելոց է՝ այս է„։ (Տես այլուր Ագադրոնի փիլիսոփայի։ Հմմտ. Թ. 207. §. 8. Թղ. 70բ-79բ, ծանօթագրութեամբ։ Թ. 252. §. 8. Թղ. 37բ-57ա։ Օրինակիս մէջ կրկին ճառերու բաժնուած է. մինչդեռ միւսները կը գրեն միայար։ Այս կը պատկանի այն խմբին, որոնք Ագաթոնի անյաղթ գիլիսոփայի կը մակագրեն. իսկ միւս խումբի օրինակներն, երբեմն առանց անուան, և երբեմն Ագադրոն)։ բ. 4. Անդ։ "Վասն կատարածի աշխարհիս, և վասն ահեղ աւուրն դատաստանին որ յինելոց է։ Տեսանելի է նախ, թէ յորժամ մարդն անաւրէնութեան, որդին կորստեան, մոլորեցուցիչն մարդկան որ է Նեռն՝ ի բարկութենէ աստուծոյ սատակի. և զկնի նորա զինչ լինելոց է մինչև ի դատաստանի աւրն„ ևն։ - Վերջ Թղ. 41բ1։ "Յորմէ փրկեսցէ քրիստոս աստուած զխոստովանողս անուան իւրոյ, և արժանի արասցէ ողորմութեան իւրում. և նմա փառք ընդ հօր և սուրբ հոգոյն այժմ և միշտ և յաւիտեանս յամէն„։ (Սա մասն է նախընթացին)։ 5. Անդ։ "Քարոզէ. Այսքան առ այս (խորհըրդաւոր մեկնութիւն պսակի)։ Վասն է՞ր ի հարսանիսն զայս սաղմոսս ասեմք։ Պատ. Նախ զի թագաւորք են. երկրորդ՝ ի խորհուրդ Ադամայ. երրորդ՝ առաջին գալուստն քրիստոսի. չորրորդ՝ երկրորդ գալուստն քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 43բ1։ "Հարսանիք և պսակն վերանայ, (յ)այնմ աւուր և խափանի և ի հոգևորն փոխի. և միաւորութիւն անդամոց՝ ընդ գլխոյն քրիստոսի յաւիտեանս ամէն„։ Անանուն հատուածս կը թուի ընդարձակ մեկնութենէ մը քաղուած, ինչպէս յայտնի է սկզբնաւորութեան "զայս Սաղմոսս ասեմք„ բառերէն, որ հոս նշանակուած չեն։ Յոյժ հետաքրքրական է ոչ միայն Հայաստանեայց եկեղեցւոյ ծիսակատարութեան, այլ և ազգագրական տեսակէտով։ 6. Անդ2։ "Պատմութիւն Նաւշրաւան (Նուշիրվան) թագաւորին։ Կայր թադաւոր մի պարսիկ և անուն նորա Նաւշրաւան Էտիլ.. և ունէր թագ մի ոսկի. և այն թագն էր շինած ԻԲ. թարկ, և գրած էր ամէն թարկի Ժ. բան, որ էր խրատ թագաւորութեան„ ևն։ - Վերջ Թղ. 49ա2։ "Ընդ մարդոյ մի վիճիք. զձեր բեռն այլոց մի բառնայք. ի յանշահ սիրելեացն ի զատ կացիք։ Եւ քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս յամէն„։ (Այս պատմութիւնս բոլորովին կը տարբերի Խոսրով Նուշիրվանի քրիստոնեայ լինելու սովորական զրոյցէն. ուստի պատմութենէ աւելի՝ Խրատք են յիշեալ թագաւորին, միջնադարեան ռամկօրէնով թարգմանուած. ուր կան պատմուածք՝ նորակերտ և ուշագրաւ բառերով և բացատրութեամբք)։ 7. Թղ. 49բ1։ "Պատմութիւն մեծ և հըպարտ արքային Անդիգոնոսի Բաբելացոց թագաւորին, զի նա մեծացեալ էր քան զամենայն թագաւորս երկրի։ Թագաւոր մի կայր (յ)աշխարհն Բաբելացւոց՝ Անդիգոնոս„ ևն։ - Վերջ Թղ. 55բ1։ "Եւ ամենայն աւուր ԲՌ. դեկան բաշխէր կարօտելոց. և այլ ոչ նստաւ յաթոռ իւր թագաւորն Անդիգոնոս. և ԻԹ. տարի կայր արդարութեամբ, և ապա փոխեցաւ ի քրիստոս„։ Գրուածքիս մէջ՝ բաց ի Անտիգոնոս անուանէն՝ չկայ այլ ինչ պատմական։ Քրիստոնէական վի պասանութիւն մ'է, որուն առաջին մասը՝ Նաբոգոգոնոսորայ պատմութենէն, և վերջին մասն ալ Խիկարէն ներշնչուած է, բայց երկուքէն ևս տարբեր նկարագիր ունի։ Յայտնի չէ, թէ հայ մաքի և ժողովրդական մշակոյթի, թէ ընդհակառակն ասորի կամ պարսիկ միջավայրի մէջ յղացուած է, Մքեխն՝ որուն կերպարանքով Աստուծոյ հրեշտակը կ'երևի թագաւորին, կը սպառնայ և կը խրատէ. որմէն դուրս ելնող վէզապին, որ իրեն գերեզման պիտ՝ ըլլար՝ ըստ երկնառաք պատգամախօսին, յանկարծ ոսկւոյ և պատուական ակունքներու վերածուիլն. - թագաւորը լքող անսիրտ թագուհւոյն և որդւոց փութով առ այն ընթանալն, և ասոր յանդիմանութիւնն, այլովք հանդերձ, հաւանօրէն ասորապարսկական ուրիշ բառերու սխալ առումներ կրնան ըլլալ։ Յամենայն դէպս ուշագրաւ է գրոյցս և քննութեան արժանի։ 3. Թղ. 56ա1։ "Պատմութիւն յաղագս պըղընձէ քաղաքիին ի Բաբելոն ի հարաւային. Վասն Սողոմոնի իմաստնասիրի։ Կայր ի Բաբելոն, որ է Պաղտատ, Խալիֆայ՝ որում անունն էր Աբտումելիք„ ևն։ - Վերջ Թղ. 81բ1, (թերի)։ "Ապա տարաւ Ամիրմուսէն՝ յալևորն առաջի թագաւորին և շնորհակալ եղև նմա..., (ստորին լուսանցքի վրայ նոյն գրչութեամբ կայ. "զմընացորդն սորա յետքն գրած է„. սակայն յետքն այնպէս բան չկայ առ այժմ։ Պատմութիւնս տես Թ. 256. §. 6. Թղ. 83ա-104բ. ծանօթագրութեամբ։ Սակայն ունին իրարմէ զգալի տարբերութիւններ)։ 9. Թղ. 84ա1։ "Տեսիլ սուրբ կուսին Մարիամու աստուածածնին, զոր գրեաց սուրբ առաքեալն և աւետարանիչն քրիստոսի Յոհաննէս. զի նա սպասաւոր էր սրբոյ կուսին՝ մինչև փոխեցաւ յաստեացս ի վերինն Երուսաղէմ։ Սուրբ կոյսն Մարիամ, մայր բանին աստուծոյ, որ հանապազ ի բարեխաւսութիւն կայ առաջի աստուածութեանն վասն ամենայն հաւատացելոց քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 89ա1։ "Զի կարող լինիցիք հասանել խոստացելոց բարեացն և անթառամ պսակացն ի քրիստոս յիսուս ի տէր մեր յորում վայելէ փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Թ. 223. §. 149. Թղ. 423բ1414ա2։ Սակայն սկիզբն և վերջը շատ տարբեր են իրարմէ։ Թէպէտև Յոհաննէս Աւետարանչին կը վերագրին, սակայն Ասորւոցմէ հնարուած է հաւանօրէն)։ 10. Անդ1։ "Պատմութիւն սրբոյն Գրիգորի Հայոց Լուսաւորչի. Զոր եհարց ընդ հրեշտակին աստուծոյ մինչ էր ի յայրին Մանեա։ Յաւուր միում յորժամ շրջէր յանապատին սուրբն Գրիգորիոս„ ևն։ - Վերջ Թղ. 96ա1։ "Եւ քրիստոսի պսակողին սրբոց և փրկողին զմեզ ի հրոյն տանջանաց՝ փառք ընդ հաւր և ամենասուրբ հոգոյն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Թ. 203. §. 17. Թղ. 73բ1-75ա1)։ 11. Թղ. 96բ2։ "Անուն յիսուսի քրիստոսի Գիր որ ի յերկնից իջեալ ի Հռոմ քաղաք՝ ի մեծ եկեղեցին. Կանոնք և խրատք որդոց մարդկան։ Այս է հրամանքն աստուծոյ, որ ի Հռոմ քաղաք իջեալ յերկնից՝ յեկեղեցին որ կոչի սուրբ Պետրոս և սուրբ Պօղոս„ ևն։ - Վերջ Թղ. 104ա2։ "Ով քահանայք որ ամէն կիրակմտի ու կիրակի վաղւեն իցէ ի ժամուն հետ կարդայք„։ 12. Թղ. 104բ1։ "Եւ տեսիլ Պաւղոս առաքելոյն խօսելն ընդ հրեշտակին։ Եւ եղև բան տեառն առ իս և ասէ. Ասայ ժողովրդեանդ այդ„ ևն։ - Վերջ Թղ. 112ա2։ "Եւ եղև ձայն որդոյն աստուծոյ առ նոսա և ասէ. Հանգիստ պարգ(և)եաց ձեզ՝ և քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս ամէն„։ Հմմտ. Թ. 203. §. 28. Թղ. 104ա1-108ա2, Թ. 207. §. 9. Թղ. 80ա-93ա։ Սակայն օրինակիս թէ սկիզբն և թէ վերջաւորութիւնը տարբեր է նախընթացներէն։ Անվաւեր գրուածիս ծագումը ասորական է, և իր անհեթեթ վարդապետութեան համար մերժուած է մեր Ս. Հայրապետներէն։ 13. Թղ. 112ա2-112բ1։ "Վասն գալստեան նախավախճան աշխարհին, և կատարածի նորին ասացեալ է։ Յայնժամ գայ յիսուս ընդ արևելս զաւրաւք բազմօք՝ և յԵրուսաղէմ իջանէ. և փող հրեշտակաց գոչէ զամենայն որդիս և զդստերս ադամածին. զհոգիքն յերկնից ի վայր արկանէ„ ևն։ - Վերջ Թղ. 115բ1։ "Լսեցէք և ապաշխարեցէք, ով սիրելիք, ահա ասացի ձեզ զամենայն ճշմարտապէս և ստուգութեամբ ամէն„։ (Արտասովոր են անյայտ հեղինակիս տեսութիւններն մեղաւորաց յառնելուն, քառաբաժին մեղաց, և բարեխօսութեամբ Տիրամօրն, հրեշտակաց և սրբոց՝ անոնց թողուելուն վերաբերութեամբ, բայց և հետաքրքրական)։ 14. Թղ. 115բ2-116ա1։ "Նուաստ վարդապետի Յոհանիսի Եզընկացոյ. Խրատ հասարակաց քրիստոնէից, քահանայից և ժողովըրդոց, ի կանոնական սահմանաց առաքելոց սըրբոց, հայրապետաց և վարդապետաց և սուրբ հօրն մերոյ Վարդան վարդապետի. Յորոց ժողովեցի և գրեցի։ Ամենազաւր թագաւորին մերոյ քրիստոսի և բարերար փրկչին հաւատարիմ ծառայք„ ևն։ - Վերջ Թղ. 162բ1։ "ՈՂ ապաքէն այնոցիկ որք յամեն ի գինւոջ, և որք դիենն զգինիարբունքն. այսքան առ այս„։ (2122 համառօտ ճառերու բաժնուած են խրատներս՝ առանձին խորագիրներով, ինչպէս տեսանք նախընթաց օրինակաց մէջ)։ 15. Անդ2։ "Երանելոյն Եփրեմի ասացեալ. Վասն կիրակէին աւուրն։ Պատուեցէք զաւր կիրակէին, ով անմիտք և հեղգասիրտք„ ևն։ - Վերջ Թղ. 167բ1։ "Եւ մերձեցէք առ քրիստոս, զի ընդ նմին վայելեսցուք զանսպառ ու րախութիւնս ի քրիստոս յիսուս ի տէրն մեր յորում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ յաւիտեանս ամէն„։ 16. Անդ2։ "Պատմութիւն համառօտ Եղիայի մարգարէին։ Եղիա Թեսպացի՝ էր (յ)ազգէ քահանայիցն քանզի Թեսպի տուրք էր քահանայից, անունն հօր նորա Ասոն, և մօր նորա Սուբաքա„ ևն։ - Վերջ Թղ. 176ա1։ "Եւ գայր անձրև սաստիկ հողմով, և երթայր Աքայաբ լալով ի տուն իւր„։ Գ. Թագ. գրքէն քաղուած է՝ ռամկախառն լեզուով և մեկնար. յաւելուածներով, սկզբնաւորութեան սոյն հատուածս. "Եւ յորժամ ծնաւ՝ տեսին հայր և մայր նորա՝ զի արք հրեղէնք ոզջագուրէին ղնա. և ի հրեղէն խանձարուրս պատեին զնա. և կերակուր հրոյ տային ուտել նմա„, ևն, կամ նոր յերիւրեալ է, և կամ ժողովրդեան մէջ շրջող զրուցի մը համաձայն 17. Անդ2։ "Քարոզ Յունանու մարգարէին որ ի Նինուէ քաղաքին. Զի Նինուէ էր քաղաք մեծ և Ասորեստան, զոր շինեաց Նինոս թագաւոր, և կոչեցաւ ըստ անուան իւրոյ Նինուէ„ ևն։ - Վերջ Թղ. 183ա1։ "Եւ արդար առ ի թողուլ զմեղս մեր և սրբել զմեզ (յ)ամենայն անօրէնութենէ, միայն մարգացեալն աստուած զինքն արդար ասաց„։ 18. Անդ։ "Կանոնք սուրբ հայրապետաց։ Եթէ ազգականք ամուսնանան, քակել արժան է և ծանր ապաշխարութիւն դնել ի վերայ„ ևն։ - Վերջ Թղ. 201բ1։ "Ապա եթէ ի չար սովորութեանն յամէ, յետին թոշակէն զըրկեսցի„։ Ութ մեծ հատածներու բաժնուած են կանոնքս. Ա. Թղ. 183բ-191ա. Առանց անուան ուրուք հարիւրաւոր կանոններ կը պարունակէ, յոյժ կարևոր։ Բ. Թղ. 191ա2-194ա2. Յիշոցնատուութեան վերաբերեալ կանոններ են։ Գ. Թղ. 194ա-195բ. Կանոնք Բարսղի հայրապետին, որոնց կը յաջորդէ անմիջապէս Ս. Սահակայ կանոնը, հարց ու պատասխանւոյ ձևով։ Դ. Թղ. 195բ2. Դարձեալ Ս. Բարսղի ասացեալ Կանոնք։ Ե. Թղ. 197ա2-201բ։ Սրբոց կաթողիկոսացն հայոց և հոգեշնորհ վարդապետաց Կանոնք և խրատք զգուշաւորք։ 19. Անդ։ "Կանոնք և սահմանք սուրբ առաքելոյն Թաթէոսի։ Մեծն Թաթէոս արարեալ՝ ի գալն նորա ի Սուրհայ (յՈւրհայ) քաղաքն և լուսաւորեաց զնոսա մկրտութեամբ սուրբ աւազանին„ ևն։ - Վերջ Թղ. 215ա2։ "Ապա թէ երկրորդեսցեն զչարն՝ սարկաւագն մի եկեսցէ ի քահանայութիւն, և քահանայն մի պատարագեսցէ, զի մի խաչեսցէ զքրիստոս„։ (35 կանոններ են՝ հարց ու պատասխաններով)։ 20. Թղ. 215բ1։ "Կանոնք վասն ազգականութեան և չբաժանելոյ զայր և կին։ Գիտելի է զի ազգականութիւն տարորոշեալ անձանցն է, և ոչ անհատին, զի անհատն ինքն է որ ոչ հատանել կարէ և ոչ բաժանիլ„ ևն։ - Վերջ Թղ. 217ա1։ "Այսինքն ազգականացն արիւն ամուսնութեամբ խառնին, զոր և սրբոց հարանց կանոնքն արգելին„։ 21. Անդ2։ "Կանոնք ազդականաց և չհասուտ բանից։ Երկու աւտար մարդկաց տղայք որ մէկ մարդոյ սան լինին, հոգևոր եղբարք են այն երկու տղայքն, նոցա թոռներն խնամենան„ ևն։ - Վերջ Թղ. 217բ2։ "Եթէ մարդ լինի որ ինքն կին ունենայ, և կինն մեռանի ու կնոջէն որդի կենայ և կամ դուստր, և կրկին կին առնու այրի...„։ (Թերի մնայ)։ 22. Ձեռագրիս վերջը՝ դատարկ թողած թղթին վրայ, կայ նոր նոտրագրով և ոտանաւոր դրուատ մը. Ի սուրբ Էջմիածին. "Ի տանըս Հայոց կառուցելոյդ զարմանամ, զարմանամ. Վաշ, յահեղահրաշ մեծի փառացդ, յոյժ սոսկամ, յոյժ սոսկամ„ ևն։ - Վերջ Անդ։ "Ոհ լուսավառ նման վերնոյն սիոնի տուն և... Ի տանամ (այնմ) հուր, կրակ վան շնորհես„։