Other notices
— - Bibliographic notice
261
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԻԲ
1604 - 1604

ID
Number
261
Old record number
1245
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԻԲ
Start date
1604
End date
1604
Date details

ՌԾԳ = 1504 (տես յիշատ. Թղ. 73բ)։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
157
Dimension
25x13,5 (15x 9,3)
Layout
միասիւն միայն Թղ. 97-103բ, մնացեալն երկսիւն։
Writing details

՝ մէկ մասն (Թղ. 1ա-191բ)։ միջին բոլորգիր, իսկ մնացածն նոտրագիր հին։ Ի սկզբան իրարմէ զատ և իբր ինքնուրոյն Ձեռագիրներ էին, հաւանօրէն ետքէն միացուած են իրարու։ Իրաւ է որ Ա. մասին մէջ ևս, այն է Թղ. 54բ-67ա միևնոյն երեսներուն վրայ մերթ բոլորգրով և մերթ նոտրագրով կը գրուին, սակայն այս նոտրագիրս մեծապէս կը տարբերի Բ. մասի նոտրագրէն, և հետևաբար տարբեր գրչէ։

Codicology

29, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ բամբակեայ նուրբ, դեղնորակ և անողորկ։

Number of lines
22։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն, պարզ զարդերով։ Ներսէն պատած է գունագոյն լաթով։

State of preservation

վատ. սկիզբէն Ա-ԺԴ. երորդ թերթերն ամբողջապէս և Ժ.էն ալ 6 թուղթք ինկած են։ Կը պակսի 1 թուղթ ընդ մէջ Թղ. 101102ի, 1 թուղթ ընդ մէջ Թղ. 139բ-140աի։ Վերջէն իսկ քանի մը թերթեր ինկած են։ Թղ. 1-6 կազմէն դուրս ելած են։ Թղ. 117-150 լուսանցքն բորբոսած և սպառած են։ Թղ. 13. ստորին լուսանցաքղանցը փրթած է։ Թղ. 14բ. սև հեղուկէ մը աղտոտուած է. և Թղ. 61բ. վարի նոտրագիր տողերը քերուած և բոլորգրով գրուած՝ բուն գրչէն։ Թղ. 130-140 ցեցակերութենէ ծակոտուած են։ Առաջին կողի կաշին կտրոցով ճեղքուած է. կռնակն ալ ետքէն մանուշակագոյն բարակ լաթով նորոգուած։

Copyist
(Ա. մասին) Ստեփաննոս. իսկ երկրորդին անյայտ։
Owner

նախկինն անյայտ, ապա, Ալլահվէբտի։

Commanditaire
Illuminator
Binder
՝ անյայտ։
Parchment flyleaf

՝ մէկ թուղթ դատարկ, մնացորդ շատ հին մատենի մը՝ որ այրած է, և վրան ալ ետքէն նոտրագիր և բոլորգիր բաներ գրուած են։

Lettrines

Initials

Marginal illuminations

, ևն, չկան։

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

կարմիր են, այսպէս նաև տնագլուխներն։

Blank pages

Թղ. 144ա, 146բ, 147ա։

Colophon

սակաւ են և աննշան, այսպէս. 1. Ժամանակագրութեան վերջը (Թղ. 73բ) կայ գրչէն բոլորգրով. "Ընկալ զսակաւ աշխատանս, ո վեհդ ի բաբունիս և ընթերցասէրքդ և վերծանողքդ ի գրոց. և զաշխատողս մի մոռանայք, այլ յիշեա հանապազ՝ զՍտեփանոս գծօղս մեղուցեալ Թվ. Ռ. ԾԳ.„։ 2. Թղ. 148բ-15բ. Կայ վերջին ստացողի կնիքը. "Յիսուսի քրիստոսի ծառայ Ալլավերտի„։ 3. Մագաղթ. պահպանակին վրայ կայ այսպէս. "Տէր Մարկոսն աւրհնեցին. Թվին. ՌՃԺ Յայտնութեան յիսնակամտին„։

Informations

. Ձեռագիրս 1843ին մտեր է հաւաքմանս մէջ. Բաղդասար արքեպիսկոպոս Հասան-Հալալեան դրկած է ի մայրավանս՝ Հ. Սիմբն Վ. ձուլարտեանի միջոցով։ Մատեանս է Ոսկեգորիկ միջակադիր, կազմուած առանձին երկու Ձեռագրերէ. և կը պարունակէ - սխալագրութեամբ - աշխարհագրական և ժամանակագրական կարևոր գործեր, այսպէս 1. Թղ. 1ա։ "Աշխարհացոյց Մովսէսի Խորենացոյ ասացեալ։ Յաստուածաշունչ գիրս ոչ գտանի կատարեալ գիտութիւն աշխարհաց, որպիսութեանց, վասն որոյ հարկաւորիմք ձեռնարկել յարտաքինսն, որք զաշխարհագրութիւն յարմարեցին ի ճանապարհորդութենէ և ի նաւարկութենէ, և ստուգեցին յերկրաչափութենէ„ ևն։ - Վերջ Թղ. 37ա։ "Իսկ առ ծանաւթ երկրաւ բնակեն, ասեն, մարդակերպք, կիսանձունք, երկդիմիք,. վեցձեռնիք, փոկոտունք վիշապոտունք, կիսահաւք, կիսագազանք, կիսամարդք, անգլուխք, շանագլուխք և որ ինչ սոցին նմանք. ինձ (այսոքիկ) անհաւատալիք, այլոց որպէս կամք իցեն։ Եւ քրիստոսի աստուծոյ մերոյ յամենայն գոյից աւրհնութիւն, փառք ընդ հաւր իւրում և հոգոյն այժմ և յաւ„։ Այս օրինակիս վրայէն եղած է 1881ի տպագրութիւնը՝ հանդերձ ֆրանսերէն թարգմանութեամբ։ Բնագրիս ոչ միայն լուսանցքներուն վրայ, այլ և ի տողամիջի յաւելուածներ եղած են յետնագոյն ձեռքէ մը, և նոյն իսկ Ձեռագրիս գրութենէն շատ վերջ, - սկսեալ Թղ. 16բ-36բ. - մերթ հին անուններուն նորերը փոխանակելով, մերթ մեկնելով զանոնք. և մերթ ալ բոլորովին նոր բաներ աւելացնելով։ Այսպէս օր. աղագաւ, Թղ. 27բ. Յերապոլսի մասին կը ծանօթագրուի այսպէս. "Փիլիպոս առաքեալն առ ծովեզերայս շրջեալ՝ առ սահմանօքն Անդաքայի Մըմբէջ, որ է Յարապօլիս՝ որ կոչի քաղաք քահանայից, (ի) պատմագրաց գտաք։ Եւ յետ քակելոյն ի Նեքաւովէ՝ ի Մընբէջ քաղաքի շինեցաւ յԱթուրացոցն, և եդ անդ կուռքն Կանանայ, և կոչեցաւ Յարայպաւլիս, որ թարքմանի քահանայից. քաղաք, վասն քրմացն կախարդացն Աթուրացոց, երկիրն Նինուէե սահմանացն է„։ Յոյծ իմաստութեամբ հիւրընկալած չէ՝ Հ Արս. Սիւքրեան՝ այդ եկամուտներն յիշեալ էրատարակութեան մէջ. ապա թէ ոչ՝ պիտի ընդհան րանային և աւելի կասկածելի ընէին Մ. Խորեշ նացւոյ հեղինակութիւնը, ինչպէս Զ.րդ և յաջորդ դարերում մուտ գտած և ընդհանրացած յաւելուածներն - որոնցմէ մասն մի միայն փակագծի մէջ առեր է հրատարակիչն - կասկածելի ըրին զայն քննադատից։ Ահա այս օրինակս է, զոր սակայն Մարկուար Գերմանացի գիտնականը՝ Խորենացւոյն իբր հարազատ և կատարեալ գործ ճանչցաւ և անկէ անտեղի հետևանքներ հանեց։ Սակայն մենք իրագէտ այսպիսի եղելութեանց՝ ժամանակին բողոքեցինք արդէն "Բազմավէպ քին մէջ, գերմանացի քննադատին վարկածներուն դէմ, և ուրախ ենք որ սոյն Ձեռագիրս մեր ըսածները դրականապէս կը հաստատէ։ Ոչ ապաքէն սոյնը պատմագրութեան գլխէն ևս անցած է, յետ մահուան Խորնոյ ծերոյն։ 2. Թղ. 37բ։ "Յայլ պատմութեանց (պատմական և աշխարհագրական բանք)։ Յաթէնս և ի Պեռա՝ աղբիւրք ոտնացաւութիւնք առնեն. վասն որոյ ի ջրհորոյ ըմպեն„ ևն։ - Վերջ Թղ. 38բ։ "Եւ նովին աւրինակաւն իջոյց զարծաթն զնմին կշռոյն, և ի պակասմանէ հեղմանն՝ վերստին խորհեալ՝ ասաց, որքան առաւ ոսկին„։ 3. Անդ։ "ՇԶ. թուականին՝ նշանք աւերածոյն Երուսաղէմի։ Ա. Նիզակն. Բ. Փայլմունք լուսոյ ի տաճարն. Գ. Երինջն. Դ.Դուռնն, Ե. Կառքն յամպոց. Զ. Որոտմունքն. Է. Մադն„։ (Այսչափ միայն)։ 4. Անդ։ "Հաւատն Երուսաղէմի։ Ա. Վասն աստուածութեան հաւր։ Բ. Վասն առաջին ծնընդեանն քրիստոսի՝ որ ի հ(աւրէ). Գ. Վասն մարմնով ծնընդեանն ի կուսէ. Դ. Վասն թաղմանն ի գերեզմանի„ ևն։ - Վերջ Թղ. 39ա։ "Նովին թուով և աղաւթիցն բան ասացեալ ի փրկչէն. Հայր մեր որ յերկինս, սուրբ եղիցի անուն քո„։ 5. Անդ։ "Յաղագս եւթն հրաշակերտացն՝ որք են այսք։ Յիլիդոն՝ յԵլիսպաւլիս որ է Գ. քարէն պարիսպ բօլոր բակօւ„ ևն։ - Վերջ Թղ. 39բ։ "Փառոս՝ յԱղեքսանդրիա, որ է սիւն՝ երկու վտավանէն՝ շինեալ ի վերայ ապակի կրայից ի ծովեզրն, փոխանակ ապարանիցն Նաբուգոդոնոսորայ եղեալ. քրիստոսի փառք յաւ„։ 6. Անդ։ "Այս են եօթանասունևերկու լեզուք։ Եբրայեցիք, Ասորիք, Քաղթ(դ)էացիք, Մարիանոսք, Աղուանք, Բուսանացիք, Տաճիկք, Ռուզք„ ևն։ - Վերջ Թղ. 40բ։ "Որ ասորին և իսմայէլացին՝ յեբրայեցւոյն (առեալ են). թուի թէ Մարք աւելորդ է գըրած„։ (Հմմտ. Մնանուն ժամանակագրութիւն տպ. ի Վենետիկ)։ 7. Անդ։ "Վասն շափոց և կշռոց (Հրէից)։ Եւ թէ կամիցիս գիտել՝ թէ արեգակն այսօր քանի՝ հոլովումն առնու կամ քանի ասպարէզ ընթանայ, կալ զժամս աւուրն՝ երեսնապատկեայ„ ևն։ - Վերջ Թղ. 42ա։ "Կամփսակն այրոյն՝ զոր հայն սրուակ ասէ, Դ. քսեստաց չափ. որպէս Սափորն մանանային։ Տարին՝ ԺԲ ամիս է, և Ե. աւր, և Գ. ժամք, ՄԲ. շաբաթ է, և աւր մի. և քրիստոսի փառք յաւիտեանս„։ Հոս մարմնոյն մէջ յաւելցուած են, նոտրա գրովք հետևեալ տողերն. "Ե. ոտն՝ մի քայլ. ՃԻԵ քայլն՝ մին ասպարէզ, և Ը. ասպարէզն՝ միլ միշ և հ. միլն՝ է ֆրասանդ մի. զի ԻԵ. ասպարէզն Գ. միլ է, և ասպարէզ մի՛„ 8. Անդ։ "Մուքէլի քահանայի՝ հաւաքմունք յամագրաց (ժամանակագրաց). Յաղագս գիւտի ժամանակաց անցելոց մինչև ի ներկեայս, ծա(յ)րաքաղ արարեալ։ Յերիս որոշմունս բաժանեալ սահմանեցան թիւ ժամանակաց՝ յանցեալն, ի ներկայն, և յապառնին ևն։ - Վերջ Թղ. 73բ։ "Ի ծնընդենէն քրիստոսի մինչև ի սուրբն Գրիգոր ամք ՅԺԲ. և անտի ի հայ թուականն ամք ՄԽԱ. աւրհնեալ է աստուած„։ Ժամանակագրութիւնս է, բառացի կերպով, նոյն ընդ Սամ. Անեցոյ. սակայն կը պակասին հոս կանոնք կամ Աղիւսակք, հետևաբար՝ գրչութեան վրիպակ համարելի Մուքելի, և կարդալու է այն Սամուէլի քահանայի։ 9. Թղ. 74ա։ "Թագաւորք պարթևաց որք կոչին Արշակունիք։ Յետ մահուանն Շամիրամայ՝ անցեալ բազում ժամանակաց՝ տիրէր Հայոց Հրաչէ„ ևն։ - Վերջ Թղ. 85ա։ "Յայնմ հետէ նստեալ սրբոյն Սահակայ՝ աղաւթից միայն պարապէր։ Առ որ մատուցեալ նախարարքն աղաչէին՝ գալ ի հաշտութիւն. և նա պատմէր նոցա զտեսիլն„։ (Մասամբ խորենացւոյ և մասամբ ալ Ասողիկէն քաղուած է։ Արշակունեաց մէջ դասուած է նաև Աբգար, հանդերձ իւր թուղթով առ տէրն մեր՝ համաձայն Խորենացւոյ պատմագրութեան)։ բ. Թղ. 79ա։ "Պատմութիւն Բագրատունեաց։ Աշոտ որդի Սմբատա՝ որ Ապլաբան կոչեցաւ՝ թագաւորէ Հայոց ամս հինգ, ՅԼԶ թըվականին„ ևն։ - Վերջ Թղ. 85ա։ "Եւ Գագիկ հասեալ ի ժամ ծերութեան արտասուաւք և ողորմութեամբ և անդադար աղաւթիւք վախճանեցաւ, և թագաւորեաց Յոհանէս որդի նորա յԱնի„։ (Հմմտ. Ստ. Ասողիկ)։ 10. Անդ։ "Կայսերք Հռոմայեցւոց. Եւ գործք նոցա։ Գայի(ո)ս՝ որ կոչեցաւ Յուլ(ի)ոս, ամս Դ. և ամիսս Դ. Սա առաջին եկաց ի Հռոմ ինքնակալ կայսր„ ևն։ - Վերջ Թղ. 97բ։ "Յուստիանոս՝ որդի երրորդ Կոստանդինի՝ ամս 3. ի սորա առաջին ամին տիրեցին հիւսիսային ազգի(ք)ն Խաղիրք՝ Հայոց, Վրաց և Աղուանից ՃԼԴ. թուին„։ Գրուածս նոյն է "Գիրք„ կամ Պատմութիւն կայսերաց կոչուածին հետ։ Հմմտ. Անանուն Ժամանակագրութիւն, տպ. ի Վենետիկ 1904, եր։ 11. Թղ. 97բ-101բ։ Գաւաղանագիրք այլ և այլ իշխանութեանց և աթոռոց, հետևեալ գլուխներու բաժնուած. ա. Թղ. 97բ. "Թագաւորք Ասորեստանի։ Բելոս՝ ամս ԿԲ. Նինոս՝ ամս ՄԲ„ ևն։ - Վերջ Թղ. 98ա։ "Սարդանապալոս Ի„։ բ. Անդ։ "Հրէից քահանայապետք՝ որ(յ)ք էին և թագաւորք նոցա։ Յուդա Մակաբէոս՝ Գ, Յովնաթէս՝ ԺԹ, Սիմովն՝ ամս Ը„ ևն։ - Վերջ Անդ։ "Աղեքսանդրա կին նորա Թ։ Հիւրկանոս՝ ԼԴ„։ - գ. Անդ։ "Այլազգի թագաւորք Հրէից։ Հերոդէս՝ ԼԷ„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ զբուն աւերն կրենադ(կրեաց) Ադրիանոսիւ ՄԽԸ. (ո)ղիմպ„։ - դ. Անդ։ "Հրէից Նախնիք։ Աբրահամ Ճ, Իսահակ Կ.„ ևն։ - Վերջ Անդ։ "Յեսու՝ ԻԷ„։ - ե. Անդ։ "Դատաւորք Իսրայէլի։ Յետ Յեսուա տիրեցին այլազգիք ամս Ը, Գոթոնիէլ՝ ամս Խ.„ ևն։ - Վերջ Անդ։ "Սամուէլ և Սաւուղ Խ.„։ - զ. Անդ։ "Թագաւորք Յուդա։ Դաւիթ ամս Խ„ ևն։ - Վերջ Թղ. 98բ։ "Սեդեկիա ԺԱ„։ - է. Անդ։ "Թագաւորք Իսրայէլի։ Յո(ե)րոբովամ ԻԲ.„ ևն։ Վերջ Անդ։ "Ովսէէ ամս Թ.„։ - ը. Անդ։ "Թագաւորք Բաբելոնի։ Փուա ասորի„ ևն։ - Վերջ Անդ։ "Դարեհ Մար։ Յետ սոցա ի Պարթևս փոխեցաւ իշխանութիւն ԾԵ. (Ողիմպիա(դին)„։ - թ. Անդ։ "Մարաց թագաւորք։ Վարբակէս՝ ԻԸ„ ևն։ - Վերջ Թղ. 99ա։ "Աժդահակ ԼԸ.„։ - ծ. Անդ։ "Պարսից թագաւորք։ Կիւրոս՝ ամս Լ„ ևն։ - Վերջ Անդ։ "Դարեհ Արշամա Զ։ Աղեքսանդրոս Մակեդոնացի յ'Է. ամի թագաւորութեան իւրոյ սպան զԴարեհ և թագաւորեաց ամս Ժ„։ - ծա. Անդ։ "Եգիպտոսի թագաւորք։ Պտղոմէոս Ղագոսեա(ն) Խ„ ևն։ - Վերջ Անդ։ "Կղէոպատրա ԻԲ„։ - ժբ. Անդ։ "Ասորոց և Բաբելոնի (թագաւորք)։ Սելևկոս Նիկանովր ԼԲ„ ևն։ - Վերջ Անդ։ "Փիլիպոս՝ Բ„։ - ժգ. Թղ. 99ա-99բ։ "Թագաւորք Հոռոմոց։ Կայսր Աւգոստսս ԵԶ„ ևն։ - Վերջ Անդ։ "Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս՝ ԺԹ՝ մինչև ի հալածանս եկեղեցւոյ„։ - ծդ. Անդ։ "Թագաւորք Պարթևաց (Հայկազ.)։ Հրաչէ, Տիգրան, Արշակ„ ևն։ - Վերջ Թղ. 100ա։ "Արտաշէզ Ը.„։ - ծե. Անդ։ "Առաջնորդք Հայոց։ Տէր սուրբ Գրիգոր ամս Լ, ի Յ(Մ)Հ. Ղիմպիադին„ ևն։ - Վերջ Անդ։ "Տէր Յովսէփ՝ վըկայ քրիստոսի Ը„։ - ժզ. Անդ։ "Թագաւոր Հա(յյոց վերջինք որ են Բագրատունիք։ Աշոտ՝ որդի Սմբատա„ ևն։ - Վերջ Անդ։ "Գագիկ, Դաւիթ„։ - ծե. Անդ։ "Իշխանք Արծրունեաց, որ թագաւորեցին Վասպուրականի։ Գագիկ Արծրունի՝ որ էր յաւուրս Աբուսաճա որդոյն՝ ԻԹ„ ևն։ - Վերջ Անդ։ "Գուրգէն և Սենեքերիմ„։ - ծը. Անդ։ "Թագաւորք Վըրաց։ Ազուիայ Ա. Փառնաւազ Բ.„ ևն։ Վերջ Թղ. 101ա։ "Բակուր„։ - ծթ. Անդ։ "Եպիսկոպոսք Սիւնեաց։ Տէր Անանիա ԽԲ. Տէր Նուն՝ Ա.„ ևն։ - Վերջ Թղ. 101բ։ "Տէր Յովանէս..„։ 12. Անդ։ "Վիճակք Պատրիարքաց և Եպիսկոպոսաց (առանց խորագրի)։ ԶԱսիայ և զԵւրոպիայ՝ ինքն և այլ առաքեալքն ամենայն աշխարհօք և գաւառօք աշակերտեալ՝ եպիս կոպոս կացուցին„ ևն։ - Վերջ Թղ. 111ա։ "Են և այլ քահանայապետք հնազանդք Կոստանդնուպօլսի աթոռոյն որք չեն մետրապաւլիտք և ոչ ընդ ձեռամբ մետրապաւլտի„։ Սկիզբէն կը պակսին - լուսանցքին վրայ դրուած ծանօթութեան համաձայն - 4-5 թուղթք. այսպէս նաև Թղ. 104ա. դատարկ թողուած են քանի մը եպիսկոպոսաց անուանք բ. 13. Անդ։ "Կարգաւորութիւնք աթոռոց՝ եդեալ ի ժողովոց։ Առաջին աթոռ՝ էրէցն Հռոմ(այ) գլխաւոր և նախնապատիւ առաքելոյն Պետրոսի„ ևն։ - Վերջ Թղ. 112բ։ "Տաւմասուս, Կիթրի՝ Տրիմիթուս, Կարպաթին„։ գ. 14. Անդ։ "Աշտիճանք Մետրապաւլտաց՝ արքեպիսկոպոս ինքնագլխաց։ Նախ առաջին Կապոդոկիս Կեսարիայ„ ևն։ - Վերջ Թղ. 113ա։ "Նախ Փռիգիոյ, Կապագդիանու՝ Երապօլիս„։ դ. 15. Անդ։ "Մետրապաւլիտք՝ որ ի ներքո աթոռոյն Անտիոքու։ Առաջին Տիւրոս, Բ. Տարսոն, Գ. Եդեսիա, Դ. Ապամիա„ ևն։ - Վերջ Թղ. 115բ։ "Են և այլ քահանայապետք հնազանդ աթոռոյն Կոստանդնուպաւլսի որք ոչ են մետրապաւլիտք, և ոչ ընդ ձեռամբ մետրապաւլտի, ԽԲ աթոռք. և քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս ամէն„։ ե. 16. Անդ։ "Նախապատուութիւնք յեկեղեցոջ՝ զոր կալցեն ժառանգաւոր սարկաւագունք։... Պիտաւն արխաւնդօն՝ որ է վերակացու իշխանացն։ Սա զպատիւ անուանն միայն ունի առանց գործոյ„ ևն։ - Վերջ Թղ. 116բ։ "Իսկ սոքայ սպասաւորք են եկեղեցական հոգոցն, որպէս Ստեփանոսեանքն, յասելն Պետրոսի. Սոքա լիցին ի վերայ պիտոիցս, և մեք աղաւթից և բանից հպատակ լիցուք„։ զ. 17. Թղ. 116բ-117ա։ "Այլ քահանայից աստիճանն է այս։ Պռտաւ պապաս դևտէրէաւն՝ որ է առաջին էրէց. և երկրորդ։ ևն։ - Վերջ Թղ. 117բ։ "Կուկլիսիաւս՝ լատին է. սա՝ ի գալ արհեպիսկոպոսին յեկեղեցին յայս և յայնկոյս ուղղէ զժողովուրդսն և ճանապարհ առնէ. և քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս ամէն„։ (Այս ամենայն թուին թարգմանաբար յօրինեալք ի Ներսէս Պալենցէ, հետևողութեամբ ֆրա Մարտինի լեհացւոյ)։ 18. Թղ. 118բ։ Ժամանակափրականք կամ կարգ։ կայսերաց, թագաւորաց և կաթողիկոսաց (անանուն և առանց խորագրի)։ "Սկսեալ ի քրիստոսէ։ Հոռոմոց՝ Աւգոստոս. Հրէից՝ Հերովդէս. Պարսից՝ Արշաւիր. Հայոց՝ Աբգար„ ևն։ - Վերջ Թղ. 151բ։ "Եւ անտի գազանաբար յարձակէին (Թաթարք) յաշխարհն Գուգարացւոց և սուր ի գործ արկեալ անխնայաբար կոտորէին զորս ի բուռն արկանէին, և այնպէս ահաբեկ արարեալ զամենեսեան՝ զբազում գեօղս և զգաւառս աւերէին մինչև ի ներքին կողմն Վրաց, որ կոչի Ափխազք„։ Ընտիր ոճով և լեզուով գրուածս թերի կը մնայ։ Առաջին մասը Սամուէլ Անեցիէն քաղուած կը տեսնուի. իսկ վերջինն - իբր յաւելուած կամ շարունակութիւն Սարկաւագ վարդապետի անյայտացած պատմութենէն, զոր կը յիշէ անանուն հաւաքողս՝ ազգին Նետողաց պատմութեանը անցած ժամանակ (Թղ. 130բ) այսպէս. "Իսկ յետ՝ նոցա (իմա Արաբացւոց) Սկիւթացւոցն առնուլ զբռնակալութիւնն այսպիսի պատճառաւ. զոր ընթերցաք գըրեալ վարդապետին մեծի՝ որ Սարկաւագ վերակոչի, որ է այսպէս„։ Պատմութեան թելը կը հասնի մինչև հայ թու. ՈԿԳ = 1314, երբ սրոյ և հրոյ ճարակ տուին Թաթարք և գրաւեցին Գանձակ և շրջակայ գաւառները մինչև ցներքին կողմն Վրաց, որ են Ափխազք։ Կարևոր է գրուածս, վասն զի քաղաքականին հետ կ'ընէ միանգամայն կաթողիկոսաց և եկեղեցական պատմութիւնը։ 19. Թղ. 143բ։ Միջանկեալ հատուած պատ՝ մական (անվերնագիր)։ "Ի թուին։ ՉԺԱ։ բարեպաշտ իշխանն Զալալ՝ զտէրն Խաչենոյ բազում չարչարանօք սպանեալ եղև ի յԱրղունէն, զի վասն բազում բարեգործութեան նորա նախանձեալ տաճկաց„ ևն։ - Վերջ Անդ։ "Հայոց թվին Ռ. Բ. Խոնդքարն երեկ ի Նախչուանն, այրեաց քակեաց հրձիգ արար, այլ և զՋուլամերկու երկիրն գերացուց„։ 20. Թղ. 152բ։ Ժամանակագրականք (շարունակութիւն §. 18.ին, թուի ի Ժամանկգր. Սամուէլի Անեցւոյ)։ "ՅԱդամայ մինչև յառաջին ամն Աբրահամու։ ՎՃՉԴ։ Եբրայեցւոց՝ Աբրայ(հ)ամ, Ասորոց՝ Նինոս, Սիկիոնացւոց՝ Եւիոփս։ Եգիպտացւոց վեշտասաներորդ հարստութեան„ ևն։ - Վերջ Թղ. 157բ։ "Յակոբ կեցեալ ամս ՃԽԷ. վախճանի։ Դ. Արգոս՝ Հ։ Յակոբ ի վախճանելն մարգարէացաւ վասն քրիստոսի և վասն հեթանոսաց կոչմանն„։

Content