2621537՝ ՌՍԿԵ 1716։
նոտրագիր։ - ձեռքով, այս յայտնի չէ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԻԳ.
16(1/2), իւրաքանչիւրն 12 թուղթք։
՝ թուղթ, մաս մը բարակ և կակուղ, մաս մ'ալ հաստկեկ և պինդ։
փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն և զարդարուն, գոցելու մասով։
ընդհանրապէս լաւ, միայն տեղ տեղ թուղթերը սևցած և աղտոտուած են խոնաւութենէ կամ հեղուկէ մը։ Կը պակսին 2 թուղթք ընդ մէջ Թղ. 42բ-43ա, - 6 թուղթք ընդ մէջ Թղ. 94բ-95ա, - 2 թուղթք ընդ մէջ Թղ. 116բ-117ա, 1 թուղթ ալ ընդ մէջ Թղ. 144բ-145ա, - 12 թուղթք, ևս ընդ մէջ Թղ. 165բ-166ա։
նախկինն Բութկանց մահդէսի Աւետիս և Տէր Թումայ, ապա Յակոր ոմն՝ ըստ կնքոյն, ապա Մարտիրոս, ապա այլք։
չկան։
, ևն, չկան։
Թղ. 44բ, 109բ, 110, 161ա, 162, 163ա, 165բ (վարի կէսը), 166ա167ա, 173բ, 180, 181ա-186բ։
բազմաթիւ են, գլխաւորապէս 1. Ի վերջ Յոհ. Արճիշեցւոյ պատարագի մեկնութեան, Թղ. 41բ, այսպէս. "Փառք, պատիւ և երկրպագութիւն, համապատիւ և համագոյ սուրբ երրորդութեան, և միոյ աստուածութեան՝ հօր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, այժմ և անզրաւ յաւիտեանս ամէն։ Գրեցաւ մեկնութիւն սուրբ պատարագիս ի թվականիս հայկազան տումարիս. ՌՃ. Խ. Ե. Ձեռամբ տարտամեալ և տխեղծ մատին, որ մականուամբ Բութկանց տէր Թումայ. բանի խնդրողի՝ ի սուրբ եկեղեցւոյն Սուրբ Պօղոս առաքելոյն, յերկիրն Վան։ Արդ աղաչեմ զձեզ՝ ով լուսաթերթիկ երամք սրբազան դասք պատարագողաց, ջանացարուք զգտեալս ի սմա՝ անթերի և կատարեալ ուսանել զամենայն կարգ և զարարողութիւն ըստ արժանոյն, ըսգեստուցն և զխնկարկութեանցն, զընծայաբերութեան և զէութեան մարմնոյ և արեան փրկչին, ուղիղ վարդապետութեամբ համառօտել. և յիշեցէք զմեղաւորս ի ժամ սոսկալի սուրբ պատարագին, և դուք յիշեալ լիջիք ի քրիստոսէ յարքայութիւն յերկնից ընդ սուրբսն ամենայն։ Որք կայծակնամաքուր հոգով և ամենասուրբ մտսք, աստուածային և մարդկային առաքինութեամբ զարդարեալք, տեսական և գործնական թևօք սլացեալ ի ծայրս անհամեմատ բարձրութեան, և մտեալ ի ներքին կողմն վարագուրին՝ ի խորանն սրբութեան՝ յանմտանելին եղականաց. օժանդակութեամբ հրամանին, անհնարին իրաց հնարողին, և անհասից հասուցանողին յիսուսի աստուծոյն իմոյ, աստուածացեալ՝ աստուածադործէք կամօք որդոյն աստուծոյ նոյն յիսուսի, և հաճութեամբ հօր, և շնորհօք սուրբ հոգոյն մատուցանել զորդին աստուծոյ պատարագ և ընծայ հաշտարար հօր, և դեղ քաւութեան և թողութեան ամենայն հաւատացելոց. նա և փըրկութիւն և ազատութիւն ամենայն վտանգեցելոց. ևս և լնուլ զիղձս բաղձալի փափաքանաց ձերոց. ոչ միայն ի քղանցս բժշկաբաշխ հպիլ և բուժիլ, այլ զատեալ և պարզեալ յամենայն բաղադրեալ չնչին յանցանաց, և ներելի ոտնառութեանց. զաստուած ունել, զաստուած շօշափել, զաստուած ճաշակել, և որդոյ աստուծոյ ճաշակմամբ՝ ընդ երրորդութեանն միանալ... ընդ որս և զամենայն ուղղափառ և առաքինագործ հաւատացեալս ի նոյն հրաման արարչին եթէ. Զայս արարէք ինձ յիշատակ. և թէ Որ ուտէ զմարմին իմ և ըմպէ զարիւն իմ, նա յիս բնակեսցէ և ես ի նմա։ Առնէք հաղորդս այդ աստուածային պարգևացդ՝ զյուսով փափաքողսն և զհաւատով մերձեցողսն, աննախանձաբար. շնորհէք ձերոյ քրիստոսադաւան հօտի՝ և հօտք և հովիւ փառազարդ պսակիք ընդ... (հոս հին անունը քերուած է)։ Երես անկեալ արտասուալիր աղէտիւ և յոգնաթախիծ մաղթանօք և մեռեալս հոգով տէր Թումայ (տարբեր թանաքով և մանրիկ գըրուած) գրողս անարժան, զի ըստ քաղցր և ողորմած բարուց ձերոց, և ի սուրբ հարցն աւանդութեանց՝ ընդհանուր բաշխէք հաւատացելոց՝ փրկագործ պատարագաւ՝ զքաւութիւն և զթողութիւն մեղաց. ընդ նոսին և զմեզ առնել արժանի յիշման, զանարժան (Ալեքսիանոս վարդապետ՝ քերուած) և զտէր Թումայ քահանայս, որ ետ զսայ յիշատակ իւրոյ անձին (հոս հինգ բառ քերուած են). ով ոք որ հանդիպի՝ մի բերան աստուած ողորմի ասէք Փութկանց մահդէսի Աւետիսին և իւր թոռուն տէր Թումայ քահանային, հօրն Ատումին և մօրն Եւայ խաթունին և կողակցոյն Մարիամին և յիշողք յիշեալ լինիք (յ)ահեղ ատենին քրիստոսի ամէն։ Գրեցաւ ՌՃ. ԿԵ. ի Վան քաղաք„։ Թուականաց տարբերութենէն զատ քերուած անուանքն իսկ ցոյց կու տան որ երկամասն յիշատակարանիս գրիչն է Բութկանց կամ Փութկանց տէր Թումայ քահանայն, բայց գրած է Մեկնութիւնը իրարմէ տարբեր ժամանակներու մէջ և անձանց համար։ Եւ որովհետև երկրորդ՝ այն է, ՌՃԿԵ. օրինակութիւնն իր համար գրած է, հետևաբար՝ հարկադրուած է նախկին ստացողին (Ալեքսիանոս վարդապետի) անունը քերել և իւրը դրոշմել, որով յառաջ եկած են անյարմար կրկնութիւններ նոյն անուան։ 2. Կարգաւորութիւն օրհնութիւնաբեր ցուցակին վերջը, Թղ. 99ա. "Մեղայ քեզ քրիստոս աստուած։ Ի յերկիրն Հոռոմոց՝ Գաղատիա որ մականուն կոչի Անգուրիայ, ի Լուսաւորչին Գրիգորի յանունն եկեղեցի, գտաք գիրք որում գրեալ էր դրուատս այս. որ Անաստաս անուամբ վարդապետ հայոց գնացեալ յԵրուսաղէմ, և ականատես եղեալ վանորէիցն, և շէն ամենայն վանորայքն Հայոց յԵրուսաղէմ, Հ. վանք, և գրեալ զամենայն և բերեալ ի Ծոփաց գաւառն, որ այժմ կոչի Չոչկածակ, և մեր գրեալ զայս, և օրինակեալ զամենայն կարգաւ„։ (Հաւանօրէն այս յիշատակարանս - որ ուրիշ Ձեռագրաց մէջ ևս կը գտնուի - Էնկիւրիի Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցւոյ Ձեռագրին է, և անուղղակի կերպով ընդօրինակուած Թումայ գրչէն)։ 3. Յակ. Ղրիմեցւոյ Տումարին վերջ (Թղ. 160բ). Կայ հեղինակին՝ առ Թովմայ Մեծոփեցին ուղղեալ հետևեալ յիշատակարանը. "Փառ(ք) անբաժանելի երրեակ անձնաւորութեան, և միակ բնութեան Հօր, և Որդւոյ և Հոգւոյն սրբոյ յաւիտեանս յաւիտենիւ(ց) ամէն։ Արդ ով Բաբունի և աստուածային իմաստութեան ցանկացող հոգևոր որդեակ իմ և եղբայր բաղձալի, վարդապետ Թովմա. Առաջնորդ աստուածաբնակ քրովբէագումար հռչակաւոր սուրբ ուխտի Մեծոփա վանք անուանելոյ։ Ահա և զայս ևս զխնդիրս քո կատարեցի բազում աշխատութեամբ։ Եւ առցես զսա, և ըստ ուշիմ նրբահայեաց մտաց քոց որոնեսցես. զպակասն լցուսցես, և զաւելորդն կշռեսցես։ Եւ զոր ինչ հաւանական գտցես, տեառն մատուցանիցես ըզշնորհսն և զփառս. զի նորա են դանձք իմաստութեան։ Եւ հաւանականսն տկարութեանս մեր ներեսցես։ Զի խնդիր քո (որ) վեր է քան զկար մեր, այլ ի սիրով(յ) քո խնդրելոյդ յաղթեալ ձեռնարկեցաք՝ օժանդակութեամբ հոգւոյն սրբոյ, որ ոչ անտես առնէ զշահս հասարակաց օգտութեան։ Վասն որոյ աղաչեմ զքոյին հեզութիւնդ, սիրով բաղձանաց, զ'ի յիմաստասիրելն քո, քոյովդ հանդերձ, զհոգոյ աղքատս քո՝ զՅակոբ Ղրիմեցի սոսկ անուն վարդապետո, և ի հառաչալիր յաղօթս քո մի մոռասցես, այլ ի յիշելն քո՝ և զաստուած ողորմին յիշեսցես. ողջ լեր ի տէր։ Այլ և աղաչեմ զգաղափարողն, սիրովե քրիստոսի, զի զսակաւ յիշատակարանս գրեսցես. և աստուած գրէ ի գիրն կենդանեաց ամէն„, ևն։
. Ձեռագիրս 1870ին մօտերը մտած է հաւաքմանս մէջ, բայց թէ ուստի՝ և որուն Մատեանս է Ոսկէգորէկ միջակադիր, որ կը պարունակէ տումարական, մեկնողական կատարեալ գործեր, տեղագրական, պատմական, բնազննական և այլ հին և շահեկան հատուածներ, այսպէս 1. Թղ. 1ա։ "Մեկնութիւն պատարագի զոր արարեալ է Ներսէս Լամբրոնացին. և համառօտեաց Յովհաննէս վարդապետ Արճիշեցին՝ վասն ուսումնասիրաց, յաղագս ամենայնի։ Ժամանակ է ամենայն իրաց, ասէ Սողոմոն, ժամանակ է լալոյ և ժամանակ ծիծաղելոյ, ժամանակ է շինելոյ և ժամանակ քակելոյ որպէս և Դաւիթ ասէ. Վասն այսորիկ յաղօթս կացցեն առ քեզ ամենայն սուրբք ի ժամ ընդունելի։ Ընդ որս և ամենայն քրիստոն(ե)այ հաւատացեալք սիրով և միաբանութեամբ կատարեն զկարգ եկեղեցոյ՝ զհրամանսն քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 41բ։ "Եւ կամ յաղագս արծաթոյ և փառաց. զի այնպիսիքն դատելոց են ընդ այնոսիկ որ վաճառեցին զտէրն։ Զոր փրկեսցէ զմեզ տէր մեր յիսուս աստուած՝ յաստուածածախ փառամոլութենէն, և արժանի արասցէ զենմանն իւրոյ, և զենելոյն քրիստոսի աստուծոյ մերոյ. և փառք յաւիտեանս. ամէն„։ 2. Թղ. 43ա։ "Աղօթք զօրաւոր՝ ասացեալ սուրբ վարդապետին Վարդանայ։ Լոյս համատարած, և անճառ ճառագայթ՝ երեքանձնեայ դիմօք ի մի բնութիւն և յաստուածութիւն կատարեալ, հայր և որդի և հոգի սուրբ, աւրհնեալ և գոհաբանեալ անուն„ ևն։ - Վերջ Թղ. 44բ։ "Եւ ի նոցունց և ամենայն արարածոցս և (յ)իմմէ նուաստութենէս քեզ օրհնութեան փառաբանութիւն այժմ և նախ քան զյաւիտեանս, և յաւիտենից յաւիտեանս. ասասցեն երկնաւորքն և երկրաւորքս, եղիցի, եղիցի ամէն ամէն„։ (Յոյժ գեղեցիկ է եռամասնեայ Աղօթս, առաջինն ուղղեալ է առ Հայրն ամենակալ. երկրորդն - որ կը սկսի. "Առաւօտ քաղցրահայեաց„ բառերով - առ Որդին. և երրորդն. "Ծագումն անստուեր„ ևն, առ սուրբ Հոգին)։ 3. Թղ. 45ա։ "Յասորի գրոց՝ վասն երկոտասան հայրապետացն, թէ ոյք էին ի նոցանէ մարգարէք, և առաքեալք, և թագաւորք, և դատաւորք (և թարգմանիչք)։ Ռուբէն՝ որդի Լիա, յազգէ սորա մարգարէք՝ Եղիսէէ, Գեեզի, Յովիէլ. որ ԲԺ. իցն թարգմանիչք. Յովսէէ, Եզեկիա, Զաքարիա, Յովաննէս, Եզեկիա, Եղիշէ. առաքեալ Մատաթէ, փոխանակ Յուդայի. և թիւն. ԽՌ. և Շ.„ ևն։ - Վերջ Թղ. 47ա։ "Ազայէլ՝ որ ասաց ընդ Յովսափաթ. Վարեաց տէր զթշնամիս քո. թիւն ի ԻԵ.էն ի վեր, Ի. Ք. Ռ. դատաւոր Հեղի. թարգմանիչք՝ Ն. իցն է մի՝ Յովսէփ, Թէոդոս, Յուսիոս, Ուրանի՛, Դուգիոս. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ Աստուածաչնչական և ազդագրական տեսակէտով յոյժ հետաքրքրական է գրուածս, այնու մանաւանդ՝ որ ասորական աղրիւրէ կը յառաջագայի, և կը ներկայացնէ մեկնաբանից շատ նոր անուններ և պարագաներ։ Ուրիշ տեղ հանդիպած չեմ այս յիշատակարանիս։ 4. Թղ. 47ա-48բ։ "Վասն կազմութեան մարդոյս և որպիսութեան։ (Ի) չորից գոյացեալ ասի մարդ, զի չորք պատճառք են եղելութեան ամենայն գոյիցս, հուր, և ջուր, օդ, և հող„ ևն։ - Վերջ Թղ. 55ա։ "Բայց որ գոյացոյց զհոգին և ստեղծ զմարմինն և միաւորեաց, զսոցա բովանդակն ինքն գիտէ միայն„։ Ճառս շատ համառօտ է համեմատութեամբ 1889ին Վենետիկ ապուած Նեմեսիոսի Յաղագս մարդոյն բնութեան։ Սգրնաւորութիւնն ալ անկէց տարբեր է. իսկ լեզուն մաքուր և առանց յունաբանութեան և խրթնութեան։ Հմմտ. Գր. Նիւսացի նոյն նիւթին վրայ։ 5. Անդ։ "Յաղագս առաքելոցն, թէ ոյք էին ամուսնացեալք, և ո՞րք ոչ։ Պետրոս, և անուն կնոջն Գուրիա, և որդիքն իւր՝ Յովէդ և Յովնաս„ ևն։ - Վերջ Թղ. 55բ։ "Յուդա յակոբեան, և անուն կնոջն Եւոպիսոն, և որդի մի Կալիստրատոս։ Ի քերականէն է այս„։ 6. Անդ։ "Յաղագս երկոտասան հողմոց, որ ի չորեքծագեանս տիեզերաց, ըստ Արիստոտէլի (ի) կողմանց. Դրոշմեալ Հարաւ՝ է ձևս յատուկ ներգործութեան վասն... (կտրուած են մնացեալ բառերը)։ Եւ որք յարևելից ելեալ լինին շարունակք՝ Եւրոսք կոչին. և Վառէք՝ որ ի հիւսիսոյ շնչեն. Զեփիւռք՝ որ ի մտիցն արևու. և Նօտոսք՝ որ ի միջօրեայէ„ ևն։ Վերջ Թղ. 57ա։ "Իսկ Օրասն որ ասացեալ լինի Կալ, ընդ ամենայն աստեղբ շուրջ լինի. այլ սէլ, ասէ, հրոյ յոլով ի վառումն յօդի. և ի սէլայիցն ոմանք ոստուցեալք լինին, և ոմանք հաստատեալք„։ (Շրջաբոլոր սկաւառակի կամ գնդաձևի մը մէջ նշանակուած են իւրաքանչիւրին անունն և բռնած ընթացքը)։ 7. Թղ. 57բ։ Յատակագիծ հին Երուսաղէմի։ "Քաղաքս այս Երուսաղէմ է, ըստ վերջին շինուածոյն Մանեա։ Յեղքքի։ Ազովր։ Քաղաքս այս Երուսաղէմ՝ Թ. անուն ընկալաւ։ Նախ կոչեցաւ Սաղմա. երկրորդ՝ Լուզա. Երրորդ Բեթէ։ Չորրորդ՝ Երուսաղմա։ Հինգերորդ Յէուս։ Վեց. Եղիտ։ Եօթն՛. քաղաք սուրբ։ Ութ. Սաղիմ։ Ինն". Երուսաղէմ։ Կարմիր բոլորակի մը մէջ կու տայ, - գրուածիս անանուն հեղինակը, - Երուսաղէմի յատակագիծը, նշանակելով շրջապատին վրայ վեց դռներն՝ իրենց անուններով և դրիւք, և կեդրոնում ալ քահանայից և թագաւորաց բնակութիւնը։ Ապա, Թղ. 58ա, Կը խօսի քահանայապետաց վրայ։ Ապա Յիսուսի Քրիստոսի տեառն մերոյ յղութեան, որ "եղև, կ'ըսէ, ի բուն թուականին. Բ. Ն. ԻԲ. յապրէլ. Է„. ապա ծննդեան, մկրտութեան և չարչարանաց վրայ՝ թուականներով և օրերով։ - Անդ։ "Երանեալ կոյսն մարիամ մայր տեառն։ Հնգետասան ամաց էր յորժամ ծնաւ զտէրն մեր յիսուս քրիստոս՝ հոգւովն սրբով... և եղև ընդ ամենայն Կ. ամ„։ 8. Թղ. 58բ։ "Յաղագս սրբոց առաքելոցն՝ թէ ոյք էին կամ ո՞րպէս կոչեցան յառաքելութիւն։ Պետրոս առաքեալն էր ի գեղջէն Բեդսաիդա, եղբայր Անդրէի, այր ձկնորս„ ևն։ - Վերջ Թղ. 61ա։ "Ոմանք կարծեն զնա (Բարսաբա) լինել Բառնաբաս առաքեալ. ընդ որ եթէ ոչ առաքեալ, սակայն ի ցեղէ տեառն է, և վասն տեառն պսակեալ եղև մարտիրոսական պատուով ի փառս քրիստոսի„։ ա. 9. Անդ։ Վարդանայ՝ Մեկնութիւն Արարածոց. կազմութիւն և պատմութիւն Ադամայ և նախնի մարդկութեան։ "Ի սկզբանէ արար աստուած զերկին և զերկիր... Ոչ պատմելով սոցա նիւթ՝ զի անկարօտ է արուեստաւորն„ ևն։ - Վերջ Թղ. 71ա։ "Եւ ունին Ե գիրք Մովսիսի՝ զրոյցս Գ. Ռ. աց և ՉԼ. ամաց՝ ըստ Եւսեբեայ„։ բ. 10. Թղ. 11ա-բ։ Հարցմունք և նկարագիր անհամեմատ գեղեցկութեան քրիստոսի։ "Խնդրելի է. Թէ վասն էր զամենայն ինչ ըստ չափոյ և համարոյ ստեղծագործեաց աստուած։ Մարգարէն ասէ. Զամենայն ինչ իմաստութեամբ արարեր. և Սաղմ. Աստուած իմաստութեամբ հիմունս արկ երկրի„ ևն։ - Վերջ Թղ. 74ա։ "Զի դու գիտութեան գոյից հաղորդեսցիս, և վասն նոցա իմաստասիրել մարթասցիս, և համարոցն թվօք՝ զչափ գոյիցս գիտասցես. և զարարիչ սոցա փառաւորեսցես„։ Մեկնութիւնս նշանաւոր է պատմագրական նըկարագրութեամբք և արևելքի մէջ շրջող աւանդավէպերով, որոնց մէջ նշանաւորագոյն է երկրորդ Ադամայ, այն է՝ Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ անհամեմատ գեղեցկութեան նկարագիրն, այսպէս. "Զի՞նչ ասացից զերկրորդն Ադամայ, զտեառն մերոյ յիսուսի քրիստոսի զգեղեցկութիւնն, որ(ոյ) ծնողն էր Աստուածածին, և որդին աստուած էր կուսածին. և նիւթ մարմնոյն էր արիւն կուսին՝ մաքրեալ հոգւովն աստուածային. քանզի յորժամ քարոզէր ի ժողովուրդ նոցին տէրն մեր յիսուս քրիստոս, հայեցեալ կնոջն՝ նրբահայեաց տեսութեամբ՝ ի գեղ երեսացն և ի ձև հասակին քրիստոսի, և ընդարմանայր։ Քանզի հայեցաւ ի մազ գլխոյն քրիստոսի, նա գանգրահէր էր. ի ճակատն՝ նա իբրև զելս արևու էր. ի յօնքն՝ նա իբրև զերէնային կամար էր. ի յազքն՝ նա իբրև զծով էր. ի յականջն՝ նա բլթակ քնարից ականջացն իբրև զքնարս չուսատեսիլ ամբ(ա)ոյ էր. ի յշանգունոն՝ նա իբրև զՏայլս սսկոյ էր. ի յայտքն աստուածային երեսացն՝ նա իբրև զհատ նռսն էր. ի զրթունքն՝ նա իբրև զլար կարմէր էր. ի բերանն՝ նա իբրև զակն արևու էր, որ զլոյս բանիցն բղխէր. ի յատամունքն՝ նա իբրև զզարս լուսափայլ մարգարտաց էր. ի լեզուն՝ նա սուր էր ու սուար, բանքն քաղցր էր ւ՝ ազդարար, համեղ էր ու ճարտար. ի հեր զէրթացն նա իբրև զղալամի քաշուացք էր. ի գոյն մօրուացն՝ նա իբրև զթելս ոսկոյ զիկագուհար էր. ի պարանոցն՝ նա իբրև զսիւն ամպոյ էր. ի լանջքն, նա իբրև զծոցս բոցափայլ արեգական էր. ի ձգումն ծեռացն՝ որ քարոզէր, նա իբրև զցոլմունս նշուլէց լուսսյ էր. ի յանձին վայելզութիւնն՝ նա ցանկալի էր տեսիլն, իբրև զտիպս զմրուխտեայ ականց և իբրև զգունագեղ ականց քարանց պատուականաց։ Վասն որոյ ոչ կարաց ժուժել անհամեմատ վայելզութեան և գօնաղագեղ գեղեցկութեան, ի բաց մերկացաւ զկանացի ամօթղածութիւն ի մեծ բազմականին. գոչեաց և գոռաց՝ հառաչալիր արտասուօք... Ոհ, ոհ, ոհ. Երանի որովայնին որ կըրեացն զքեզ. և ստեանցն որ դիեցուցին զքեզ„ ևն, ևն։ Նկարագիրս կը թուի եղած ըլլալ ի Յակորայ Ղրիմեցւոյ. դիտելով որ նոյնը կրկնուած է նաև Թղ. 156ա-157բ, այսինքն է՝ ասոր Տումարի Մեկնութեան մէջ, անմիջապէս, իբր պատասխանի հետևեալ նախադասութեան. "Արդ զամենայն մակացութիւնս տումարական մասանց արհեստիս՝ որպէս ուսաք զբոլորն բովանդակ արարիչն աստուած ներսահմանեալ էր չափաբերական թվով համարուց, յաւէտ և նուազ քանակիւ. վասն որոյ արժան է խնդրել ըստ քանակին արարչագործելոյ„։ Եւ նկարագրէն ետքն ալ կը յարէ պատճառը. "Ահա տէս զի աստուածային չափակցու թիւն չափուց մասանց անդամոցն. այն գեղեցկութիւն եր որ զարմացուցաներ„։ 11. Անդ։ "Խրատ Մաշթոց գրոց. Կարգաւորութիւն ցուցման աւրհնութիւնաբեր ցուցակիս. թէ ով ոք, կամ ուստի, կամ յորում ժամանակի, և յոր ազգէ կամ քաղաքէ, և կամ ով ոք ի սրբոցն արարեալ ի կարգաց աւրհնութեանցս այսոցիկ. եթէ ով եբեր ի հայս, կամ ում հրամանաւ, ճառեցից։ Երանելոյն Մովսիսի թարգմանչի, որ էր գրիչ սըրբոյն Սահակայ՝ հայրապետի Հայոց, որդւոյ Ներսիսի, յետ. ՃԺԱ. ամի սրբոյն Գրիգորի եղեւ սկիզբն„ ևն։ - Վերջ Թղ. 75ա։ "Այս ամենայն ի հրամանէ սրբոյն Իսահակայ Պարթևի, ձեռամբ Մովսէսի գրչի՝ նորոգեցաւ ի հայք ի փառս աստուծոյ„։ (Հմմտ. Թ. 258. §. 4. Թղ. 5ա-6ա)։ 12. Անդ։ "Աշխարհացոյց գեղեցիկ (Վարդանայ)։ Նախ քան զամենայն խնդրեսցուք եղեալքս՝ զէն, և ապա զ'ի նմանէ եղեալքս„ ևն։ - Վերջ Թղ. 83բ։ "Եւ Օշինթոս քաղաք է ի Թրակիա՝ մօտ ի Ստագիրայ, ուստի Արիստոտէլ էր, և այլ բազում ազգք և քա ղաքք և աշխարհք, զոր անօգուտ համարիմ ըզշարագրելն դոցա. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 13. Թղ. 83բ-84ա։ "Այս են քաղաքք և շինողք նոցին։ Ամասիա թագաւորն՝ զՄսիս շինեաց, և Ալշահ թագաւորն՝ զԵրասխ (2) շինեաց Վնուն թագաւորն՝ զՎարդանակերտ շինեաց։ Շիրակ արքայ՝ զՇիրակ շինեաց։ Հուն զԱպահունիք շինեաց„ ևն։ - Վերջ Թղ. 84բ։ "Գըն դափառ թագաւորն՝ զՔռզաւա շինեաց։ Վահակն՝ զԼիբիա շինեաց։ Սոփոնիա՝ զՄիւռնիա շինեաց։ Զենոբ՝ զԵփեսոս շինեաց։ Սամէգար զՍելևկիա շինեաց։ Յունիտոն՝ զԿաւնն շինեաց։ Որդիք Հագարու՝ զԿողոնիա շինեցին։ Ադրիանոս թագաւոր՝ զԱդրիանոպօլիս շինեաց։ Ռոմելոս՝ զՀռոմ շինեաց։ Կոստանդիանոս՝ ըզԿոստանդինուպօլիս շինեաց„։ (Այս և յաջորդքն թուին գրեալ յայլմէ, իբր շարունակութիւն Աշխհգ. Վարդանայ։ Ինչ ինչ Ան. Շիրակացւոյն առնուած են, և ինչ ինչ կը թուին մակամտածական և անհաւաստի)։ 14. Թղ. 84բ։ "Գետք և գնացք նոցին, մեծ և անուանիք. ԽԲ.։ Նաբանա և Փարփա ելանեն և անցանեն ընդ Բաժան քաղաք, և անկանին ի ծովն Արաբացոց„ ևն։ - Վերջ Թղ. 86ա։ "Եւ չորք ի դրախտէն ելանեն, և շրջին ընդ աշխարհս ամենայն, և դարձեալ մըտանեն անդրէն առ ծնողն և մայրն իւրեանց համատարած ծովն. և քրիստոսի աստուծոյ մերոյ գոհութիւն և պատիւ և փառք յաւիտեանս ամէն„։ 15. Անդ։ "Անուանք քաղաքաց Հնդկացն և Պարսիցն։ Պանիան քաղաք՝ ութ աւուրց ճանապարհ ընդ ցամաք պիտոյ է ընթանալ. Պանիանու գաւառքն Հնդիկ են, բայց ի Խազնոյ թեմն հոսի„ ևն։ - Վերջ Թղ. 88բ։ "Սկունդրի ասեն քաղաք՝ ելանէ յիւրմէ խունկ և սապռ. այս քաղաքք են Հնդկաց և Պարսից. և քրիստոսի արարչին ամենայն արարածոց փառք յաւիտենից յաւիտեանս„։ 16. Անդ։ "Սրբոյն Եպիփանու ասացեալ զանուանս. Վասն ականց պատուականաց։ Առաջին ակն՝ Սարդիոն, Տպազիոն, Զմրուխտ, Կայծ, Շափիւղա„ ևն։ - Վերջ Թղ. 89բ։ "Են և այլ եղենկնայք՝ սպիտակ ապակէ նմանք և կճոյ նմանք. զտեղին ոչ գտաք ուստի իցէ. բայց գեղեցիկք են տեսակօք նա և գործովք ըստ քար իւր„։ 17. Անդ։ "Մխիթար իմաստուն բժշկապետի. Վասն քարանց և յատկութեանց նոցա, և բժշկութեանց ականց։ Յիշենք զպատրաճն և զմրուխտն՝ որ են ազգ մի, և որոշած. Բ, տաք և չոր, և իրենքս պակաս գործեն քան զտուռնն՝ յոսկոյն բնութիւն. և գըտանի սա ի Մղրպկաց աշխարհն և իւր խասիաթն է որ օձահարի և կորահարի օգտէ և գազանաց կատղածի„ ևն։ - Վերջ Թղ. 91ա։ "Խանտումադն երեք ազգ են. ա. զերկաթն քարշէ յինքն. և բ. փախչի յերկաթէն. և գ. սպիտակ է զերդ պլօր. ի ծովն լինի, և երբ եփեն, կակղանա զերդ միս. օգտէ թիւնաւորաց վիրի. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ Մխիթար Հերացւոյ այս գրուածս այլուր յիշատակուած չէ։ Շատ աւելի հետաքրքրական է, ոչ միայն ակնագիտական և բժշկական, ևն, տեսակէտով, այլ և աշխարհագրական և ազգագրական բազմապիսի տեղեկութիւններով, քան Եպիփան Կիպրացւոյ նոյնանիւթ գրութիւնը։ 18. Անդ։ "Տեառն Ներսէսի գտեալ՝ հարցմամբ. Ի յԱպուսատ իմաստասիրէ։ Մատթան քահանայի, որ ի ցեղէն Ղևեա, երեք դստերք էին. անդրանիկն(ին) անունն Մարիամ, զոր ամուսնացուցին ի Բեդղէէմ, յորմէ ծնաւ Սողոմի՝ մանկաբարձն քրիստոսի։ Երկորդին Սոփի, որ և նա ամուսնացաւ ի Բեդէէմ, ծնանի զԵղիսաբեթ զմայրն Յովաննու Մկրտչին։ Երրորդին Աննա, որ ամուսնացաւ յերկիրն Եգիպտացւոց, Յովակիմայ արդարոյ, որ էր ի թագաւորական ազգէն Յուդա„ ևն։ - Վերջ Թղ. 91բ։ "Եւ այս է ազգականութիւն՝ զոր ասաց Գաբրիէլ ցՄարիամ, թէ Ահա Եղիսաբեդ ազգական քո, և նա յղի է„։ (Ասոր կը շարայարին ուրիշ երկու հատուածք ևս. մին Իսմայելացւոց ծագման, իսկ միւսն, Թղ. 92ա, Սահակայ և Մեսրոպայ աշակերտաց, այն է Ա. և Բ. թարգմանչաց անուանքն՝ ժամանագրական կարգաւ)։ 19. Անդ։ "Այլուստ բան։ Սելևկիոս թագաւոր հետ Աղեքսանդրի շինեաց զՍելևկիա„ ևն։ - Վերջ Թղ. 92ա։ "ՅԱդամայ մինչև ցՀայոց թվականն՝ ամք. ՅՄՀԶ. ըստ այլոց ևս 32. ըստ եբրայականին ամք. ՐՊԻԳ„։ 20. Անդ։ "Վասն Արիստոտէլի։ Ստագիրացի էր Արիստոտէլ, ի Թիրակա, ի Քաղիկ գաւառէ՝ մերձ յԵլինթոս. հօր անուն Նիկոմոքսի, և մօրն Փեռիսդիադա. և ամբառնա ազգ նորա՝ ի հօրէ և ի մօրէ. յԱսկլեպիաս Ի. ամեա աշակերտեալ Պղատոնի. ըստ որում թէ դէպ ուրեք լինէր՝ չգայր ի լսարանն, զայսպիսի աղաղակէր Պղատոն. Միտն չեկն այսր. ի բացեայ է սիրողն ճշմարտութեան. խուլ է լսարանս„։ - Անդ։ "Ի ժամանակս տեառն մերոյ գտաւ ի հրէայսն՝ Է. հերձուածս„ ևն։ Վերջ Թղ. 92բ։ "Եւ այլ գրեանս ունին փոխանակ նոցա եօթն. Հրէութիւն՝ որ զզօրութիւն գրոց ոչ գիտեն և ոչ իմանան, այլ ի գիրն. հային, և մի աստուած՝ մի անձն դաւանեն և պահեն զօրէնսն„։ (Յովսէպոսէ քաղուած կ'երևի հաւանօրէն, որուն անունը կը յիշուի ի սկզբան)։ 21. Անդ։ "Բանք պիտանի։ Գրիգորիսի կաթողիկոսի։ Զի՞նչ լոյս և լոյս, զի՞նչ լոյս և անլոյս, և զի՞նչ դարձեալ խաւար և խաւար. իմաստութիւն և գործ՝ տեսութիւն առանց կըրթութեան. մարմին և թմրութիւն. եղելոցս իրացս գիտութիւն՝ առանց բայի„ ևն։ - Վերջ Թղ. 93ա։ "Մեղա զի մատնեցի և ելեալ ելաց դառնապէս„։ բ. Անդ։ "Այլ ինչ Գրիգորիս(ի)։ Տեսակք իմաստից գիտութեան, թէ յորքանս բաժանին մասունք կերպարանի խոհական գովելեացն„ ևն։ - Վերջ Թղ. 91ա։ "Ինձ թուի, թէ ըստ բանականի և տուելոյտ ի վերուստ կարող էք իմանալ, և զմեզ յիշել ի բարին„։ (Ասոր կը շարայարին երկու հատուածք ևս, մին. "Անուանք ԲԺ.ան գետոց„, իսկ միւսն. "Յաղագս երկոտասան առաքելոց„ խորագրօք)։ Անդ։ "Այլ իմն բան։ Բայց Հերակլ ըսպանեալ զՓովկաս, թագաւորեցուցանէ զորդի իւր, և ինքն խաղայ յարևելս„ ևն։ - Վերջ Թղ. 96բ։ "Եւ զիշխան ոմն դեսպան ասեն արձակեալ ի Լևոնէ՝ Վասիդ(լ) անուն առ Յոհան, թէ ընդէր առնես զչար բանդ զայդ. և հիւանդացաւ իշխանն, և ածեալ յոլով բժիշկս՝ չկարացին օգնել„։ (Թերի կ'ընդհատուի գրուածս, տեղի տալով հետևեալ ուշագրաւ յիշատակարանին)։ 22. Թղ. 97ա։ "Ի յԱգաթանկեղայ պատմութենէն, որ էր դպրապետ սուրբ Լուսաւորչին Գրիգորի. Վասն վանորէիցն որ ի սուրբ քաղաքն Երուսաղէմ։ Ի ժամանակս թագաւորութեան Տրդատայ, և ի հայրապետութեան սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, մեծամեծ իշխանքն հայոց շինեցին վանորայք ի սուրբ քաղաքն Երուսաղէմ. Որոց անուանք վանորէիցն են այսոքիկ. Պետրոսի վանքն որ արտաքոյ քաղաքին է՝ ի կողմանէ Սելովմայ է, որ կոչի Հառաչումն Պետրոսի„ ևն։ - Վերջ Թղ. 99ա։ "Եւ այլ ևս ի նոյն կողմանս տիբերական ծովուն, յայնմ կողմանէ, ուր զեօթն նկանակն ետ հինգ հազարացն. և այսոցիկ այսպէս եղելոց„։ Վերջին խօսքերէն կ'ենթագրուի, թէ թերի կերպով ընդհատուած ըլլայ շահեկան գրուածս։ Տը պագրութիւնը տես Հ. Ղ. Ալիշան. Հայապատում Բ. Մասն, եր. 227-229։ Հրատարակիչը չգիտեմ ի՞նչ պատճառաւ գրուածիս խորագիրը փոխած է, զի իր իսկ Հայկարանաց դ. Հատորին մէջ օրինակած Ձեռագիրն ևս Ի յԱգաթանգեղայ պատմոռթենէն, ևն, բառերով յարև նման է ասոր։ Հաւանօրէն անճամաձայն և անյարմար գտնելով Զ. դարու Անաստաս քահանայն Դ. դարում ապրող Ագաթանգեղոսի. և կամ Անաստասայ հեղինակութիւնր ուզած է միայն ի վեր հանել։ Սակայն և այսպէս, անհաւատալի չէ՝ որ Ե. դարում կատարուած Ագաթանգեղոսի պատմութեան Հայերէն խմբագրութեան հնագոյն օրինակի մը մէջ հայ վանօրէից տեղագրութիւն մը ես իրօք եղած ըլլար. ուսկից այսչափը միայն յետոյ արտագրեց Անաս տաս քահանայն։ Թղ. 98ա։ "Եւ այս ամենայն վանորայրս, պարբերութենէն սկսեալ՝ մինչև Թղ. 98բ. "Յամենայն մենաստանս Երուսաղէմի, և որ նովաւ շուրջ զԵրուսաղէմաւ„ հատուածն Անաստաս քահանայէն աւելցուած են։ Իսկ Բ. պարբերութիւնն. "Երանելոյն Անաստասայ Հայոց վարդապետի բառերէն մինչև վերջը։ Անաստասայ ուղևորութիւնն ի գրի առնողին են„ 23. Անդ։ "Վասն խաչին քրիստոսի, թէ զի՞նչ եղև յետ խաչելութեան։ Զի յետ կատարման տնօրէնութեան քրիստոսի աստուծոյ մերոյ, և վերանալոյն յերկինս, փայտ փրկութեան սուրբ խաչն անխնամ թողեալ կայր ի Գողգոթա իբրև զգործիք մահապարտի„ ևն։ - Վերջ Թղ. 100ա։ "Վասն որոյ ի կիրակէ տօնեմք, զի նա՝ ի կիւրակէ եգիտ. իսկ Հեղինին այն է՝ զոր յետոյ տօնեմք։ Սակայն տօնս հանդիսաւոր և երևելի՝ կարգեցաւ Սեպտեմբերի ԺԴ„։ (Պատմութիւնս Պատրոնիկեայ ձեռքով եղած խաչի գիւտի մասին է, որ կը յիշուի նաև Հռիփսիմեանց պատմութեան մէջ)։ 24. Անդ։ "Պատմութիւն յաղագս սրբոյ Խաչին քրիստոսի, թէ որպէս գերեցաւ և դարձաւ ի պարսից աշխարհէն։ Եւ Հացունեաց խաչին՝ խնդրեալ տիկնոջն Սիւնեաց և յայնժամ մասն ընկալեալ։ Եւ եղև յետ թագաւորելոյն Մօրկա արքային Հոռոմոց, քանզի առեալ էր նորա կին զԶափրան՝ զքոյր Խոսրովու արքային Պարսից, որդոյ Զաբասպա„ ևն։ - Վերջ Թղ. 109բ։ "Ի սորա (իմա Վարդ պատրիկի) ժամանակի և աւուրս յայտնեցաւ սուրբ խաչն որ ի Վարագ, և էր թուականն Հայոց. Ճ. և Բ. և քրիստոսի աստուծոյ փառք յաւիտեանս ամէն„։ 25. Թղ. 111ա։ "Մեկնութիւն տումարի, զոր խնդրեալ Թումա վարդապետի Մեծոփայ վանաց, աստուածաբնակ սուրբ ուխտին, և սիրով զհայցուածս նորա կատարեալ Յակոբ վարդապետի Ղրիմեցոյ արարեալ. Աւգնեա սուրբ հոգի աստուած զսկսեալս իմ, և հան ի յաւարտ։ Հա(յ)ցուածս Գերերջանիկ Բաբունապետի, և երիցս երանելոյ վեհին եռակի„ ևն։ - Վերջ Թղ. 160բ։ "Բազում փորձեալ և քննեալ առաքեցի առ քեզ զայս գիր, ունելով յինքեան աղիւսակս շնորհալիցս յոյժ, որ ընթեռնու զառաջագրացդ, գիտել որ ինչ լինելոց է ինքնագրացդ. և հանդերձեցաւ աղիւսակս. Թ. ակի. փորձի այսպէս. առ Բ...„։ Այս տողերս Յակորայ յիշատակարանէն վերջ դրուած են։ Թղ. 144բ. շնորհալից երկնագունդ մըջ նկարուած է, յոյժ ճարտարութեամբ, որուն միջին բոլորակի մէջ կանզուն կեցեր է - ոտքերը լայն բացած ու թևատարած - մերկամարմին երիտասարդ մը՝ իբր անձնաւորումն տիեզերական ծան րութեան. իսկ անոր շուրջը պատող բոլորակին կամ Զողիակոսին վրայ ալ նկարուած են 12 Կենղանակերպները կամ Համաստեղութիւններն, որոնցմէ ձղ ւած գիծերը կը կեդրոնանան, այլ և այլ ուղղութեամբ մարդապատկերին մարմնոյն մասանց մէջ, որ կը կազմէ անոնց խարիսխը. և շատ աւելի զիւտաւոր է քան Յունաց երևակայեալ Ատլտոր։ Յաջորդ թուղթը կը պակսի։ Թղ. 156ա. Վերստին մէջ բերուած է այսպէս. "Խնդրելի է՝ թէ վասն է՞ր զամենայն ինչ ըստ չափոյ և համարոյ ստեղծաղործեաց աստուած„ ևն։ Թղ. 71ա. Վարդանայ Արարածոց մեկնութեան հատուած մ'է։ 26. Թղ. 163բ։ "Պատմութիւն Ադամայ որդոցն՝ Կայէնի և Աբէլի։ Յորժամ Ադամ յետ խաբէութեանն սատանայի հինգ օր ծոմ պահեաց, զոր Առաջաւոր ասեմք այժմ„ ևն։ Վերջ Թղ. 167բ։ "Մինչև. ԲՃ. տարի այլ ոչ մերձեցաւ Ադամ ի կինն իւր, մի գուցէ այլ չարագոյն զաւակ ծնանիցի, և լինիցի իւրեանց կրկին ցաւ և կսկիծ. մինչև ծնան զՍէթ և մխիթարեցան„։ (Պատմութիւնս շատ կը տարբերի Անկանսն գրոց Ա. Հատորին մէջ հրատարակուածէն։ Յոյժ սրտաշարժ է Աբէլի աղերսն առ սպանող եղբայրն, և շատ գեղեցիկ կերպով ընդլայնուած է՝ կէս աշխարհիկ լեզուով Նախագաղափար Կեսների Քերթուածին)։ 27. Թղ. 167բ-189ա։ Կը պարունակեն 26 կարմրագիծ Աղիւսակներ, որոնցմէ առաջին 11 հատը կը ներկայացնեն Մասունք լուսնի, Ժամքն, Լուսնագիր, Շաբաթագիր, Գօտիք աստեղաց, Աստիճանք։ Յաջորդ չորս Աղիւսակներն կը ներկայացնեն երկոտասան ամիսները՝ կենդանակերպներու, ևն, հոլովումներով։ 16.րորդն, 17.րդն, և 18 .րդն, բոլորակաձև Աղիւսակները՝ կը ցուցնեն Արեգական բարձրանալուն և խոնարհելուն կենդանակերպ գիրերը, Գօտիներն և Աստիճանները։ Իննևտասներորդը կը ներկայացնէ Ազարեայ, Հռովմայեցոց, Սարկաւագ Վ.ի, Եբրայեցւոց, Յունաց, Ասորոց և Եգիպտական տումարներու իրարու հետ ունեցած առնչութիւնքն։ Իսկ մնացածներն կը ներկայացնեն Եօթներեակներն, ևն, ըստ վերոյիշեալ տումարաց, և օրերու անուանակոչութիւնքն ըստ եօթն հրեշտակաց և աստեղաց։ Բոլոր այս Աղիւսակներս թէպէտև տարբեր նոտրագրով գրուած են և թիւ 26 նիւթով անջատուած են Յակ. Ղրիմեցւոյ Տումարէն, բայց հաւանօրէն անոր մասը կը կազմէն, ըստ որում կը ծանուցուի Թղ. 160բ, միջանկեալ յիշատակարանին վերջը, այսպէս. "Բազում փորձեալ և քննեալ առաքեցի առ քեզ զայս գիր, ունելով յինքեան աղիւսակս շնորհալիցս յոյժ. որ ընթեռնու զաւագագրացդ, գիտել որ ինչ է, և որ ինչ լինելոց է ի ներքնագրացդ„ ևն։ (Ուր ընդհատուած է, և երկուք ու կէս թուղթ ալ դատարկ թողուած)։