Other notices
— - Bibliographic notice
260
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԻԱ
ԺԶ դար - ԺԷ դար

ID
Number
260
Old record number
245
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԻԱ
Start date
ԺԶ դար
End date
ԺԷ դար
Date details

անյայտ, հաւանօրէն 1521-1601։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
90
Dimension
19,5x13 (15x 9,3-16x8,5)
Layout
երկսիւն (Ա. մասը) 15x 4,5, իսկ վերջինը միասիւն։
Writing details

Թղ. 1-33. բոլորգիր միջակ. Թղ. 33ա50ա. նոտրագիր խոշորկեկ. իսկ մնացեալն ամբողջ նոտրագիր մանրիկ և ընտիր։

Codicology

12, իւրաքանչիւրն (Ա. մասին) 8 թուղթք. իսկ երկրորդին (խառնակ թերթահամարներ դրուած են, ինկած թուղթերէն դատելով) մերթ ութէն աւելի և մերթ ալ պակաս։

Principal subject
Subject details

թուղթ մասամբ անողորկ և մասամբ ալ ողորկուած։

Number of lines
19-29։
Binding

ստուարաթղթեայ՝ շագանակագոյն կաշիով պատեալ։

State of preservation

շատ վատ. Թղ. 51-90, վերին կէսը սրճագոյն ներկուած է, բայց գրութիւնը կը կարդացուի։ Թղ. 8, 53, 54 կազմէն փրթած են. իսկ Թղ. 46. լայնութեամբ երկու տեղէ ճեղքուած է, Սկիզբէն թուղթեր կը պակսին։ 1 թուղթ ընդ մէջ Թղ7բ-8ա։

Copyist
հին նոտրագրին Սիմէոն, իսկ միւսներուն անյայտ։
Owner

նախ գրիչն, ապա Ներսէս վարդապետ, ապա Եսայի վարդապետ, ապա Տէր Գալուստ Աստապատեցի, ապա Բաղտասար արքեպիսկոպոս Հասան ջալալեանց։ --

Commanditaire
Illuminator
անյայտ։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

մէկ հատ միայն (Թղ. 9բ), երկագոյն, թռչնագիր։

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

, ևն, չիկան։

Title text

կարմիր են։

Blank pages

Թղ. 4ա, 50բ, 54բ, 78բ, 90։

Colophon

սակաւ են և անթուական, 1. Ի վերջ Յանկին Սաղմոսաց, Թղ. 78ա. կայ նոտրագիր գրչէն. "Կարդա և զանպիտան՝ Սիմէսն գըծողս յիշեա միով աստուած ողորմայիւ, ով պատուական հայր։ Յիշեցէք զտէր Ստեփանոս քահանայն, որ զօրինակն շնորհեաց։ Եւ աստուած յիշողացդ ողորմեսցի ի միւսանգամ գալստեանն իւրում. ամէն„։ 2. Թղ. 89բ. Կայ վերջին ստացողէն հետևեալն. "Թվ. ԴՄԾ. Ես մեղաւոր և անարժան Աստապատեցի տէր Գալուստս գրեցի, այս գիրս իմ է, օվ ոք կարդայ մեզ յիշէ յիշեալ լիցի առաջի աստուծոյ ամէն„։ 3. Վերջին դատարկ թողուած թուղթին վրայ կայ, մաքուր նոտրագրով. "Թվ. ռմկե. ապ(ր)ելի իէ. Մթօյենց Յարութիւն գնաց Բաքու։

Informations

. Ձեռագիրս 1843ին մտեր է հաւաքմանս մէջ, Բաղդասար Արքեպիսկոպոս Հասան Հալալեան յղած է՝ նոյն տարին՝ ընծայ Գրատան Մայրավանացս։ Մատեանս է Ոսկեփորիկ միջակադիր, այլևայլ գրչութեամբք, - որոց առաջին մասն յոյժ սխալագիր, - կը պարունակէ տաղեր, Տումար, պատմական, աշխարհագրական, մեկնաբանական խրատական և այլ գրուածներ, հետևեալ կարգաւ 1. Թղ. 1ա-7ա։ Հատուկտիր տաղք (խազերով)։ "Կուսըն Մարիամ աղաչեայ, պաղատեայ, խնդրեայ, աղերսեայ, հայցեայ, աղօթեայ ես եմ քո ծառայ. Ի յաւուր բաժանման հոգուս ի մարմնուս զէնէհար զքեզ ունիմք որ մայրդ ես և կոյս„ ևն։ - Վերջ Թղ. 6բ։ "Ես ձայն առուծուն ասեմ որ գոչէր, ի քառաթևին գոչէր. ձայն առնէր ի սանդարամետին։ Մեծի հանդիսի աւուրս առ քեզ պաղատիմք, յիսուս, սուրբ հայրապետըն Յակոբ առ քեզ բարեխօս ընկեալ„։ 2. Թղ. 4բ1։ "Յաղագս ժամուց։ Յունըյ վարի. ամսոյ ցերեկն. ԺԵ. ժամք, գիշերն՝ ԺԴ. ժամք։ Փետրվարի ամսոյ՝ ցերեկն ԺԱ. գիշերն ԺԳ։ Մարտի ցերեկն ԺԲ. ժամ, գիշերն ԺԲ ևն։ - Վերջ Թղ. 5ա1։ "Դեկտեմբերի ցերեկն Թ. գիշերն ԺԵ։ Այս (է) սահաթն ցերեկի և գիշերի„։ 3. Անդ (2)։ "Կաղանդն թէ յիմանաս, յունվարի մէկն առաջին օրն կաղանդամուտ է հանապազ։ Դարձեալ կաղանդացուց, Կիւրղի ասացեալ։ [ԿԻ) Եթէ կիրակի հանդիպի կաղանդն, ձմեռն մեծ և ձիւնն պինտ. գարունն գէջային և ամառն երաշտ, և չարաշունչ հողմով հարաւ շնչելով, պտղոց նուազութիւն, մեղնրոչ (2), ջերմն շատ. կանանց տրտմութիւնն, մանկանց կորուստ, պատերազմունք անբաւ, ևն։ - Վերջ Թղ. 6ա1։ "[ԵԲԹ) Շաբաթ՝ ձմեռն խիստ, գարունն գէջային և չոր, ամառն հողմային, աշունն օդախառն, պտղոց նուազութիւն, աշխարհաց մահ, ի տեղիս տեղիս այրեցութիւն և հրդեհութիւն„։ 4. Թղ. 6բ1։ "Տումարական գուշակու թիւնք։ Աւուրք յաղակս գոյայնալոյ՝ զոր յայտնեաց աստուած Յեսուայ քահանային, և նա եցուց որդոցն Իսրաէլի։ Սեբտեմբերի Գ և Ի.ըն։ Հոկտեմբերի Գ և ԺԵ։ Նոյեմբերի Ը և ԺԲ։ Դեկտեմբերի Գ եւ ԻԳ„ ևն։ - Վերջ Թղ. 7ա1։ "Հրոտից Զ և ԻԱ։ Ով եղբայրք, այս աւուրք որ հիւանդանայ՝ մեռանի, և որ հարսանիս առնէ՝ ոչ յաջողի. որ ծնանի՝ շուտով մեռանի, և որ ձեռնադրի՝ ոչ յաջողի. որ դատաստան երթայ՝ յամօթով դառնայ. ամենայն ինչ չէ յաջողել, զգուշ լեր„։ 5. Անդ (2)։ "Յաղակըս առագ(ք)ելոցն ԲԺ.ից, եթէ ոյք էին ամուսնացեալ կամ ոյք էին կուսք։ Յակոբոս և Յոհաննէս, Թովմաս և միուս Յակոբոս կուսք էին։ Պետրոս և անուն կնոջ նորա Սոփիա և Բ. որդիք Յօվէդ և Յօվնան և դուստրն Գուդիա„ ևն։ - Վերջ Թղ. 7բ2։ "Եւ զամենասրբուհի աստուածածինն Պետրոս և Յոհանէս մկրտեցին„։ 6. Թղ. 8ա1։ "Հարցմունք Բարսղի և պատասխ. Գրիգորի։ Բարսեղ ասէ. Յոր երկիր է դրախտն։ Գրիգոր ասէ. յԵդեմ ընդ արևելս„ ևն։ - Վերջ Թղ. 9ա2։ "Բարսեղ ասէ. Ով էր որ ի մօրէն ծնաւ, դարձաւ ի յարգանդ մօրն, և է մինչև ցայսօր։ Գրիգ". Ադամ էր„։ (Հմմտ. Թ. 245. §. 5. Թղ. 83ա-84բ։ Սկիզբն և վերջաւորութիւնք իրարմէ բոլորովին տարբեր են)։ 7. Անդ։ "Պատմութիւնն վասն բարի ժամանակին և սուրբ թագաւորաց որ յառնելոց են. և վասն ազգին Նետողաց, և վասն ԽԴ. թագաւորացն որ արձակելոց են որպէս չար գազան ի վերա երկրի որ Բաճուճ և Քուշանք և Լեկք կոչին. և վասն պիղծ նեռին որ յառնելոց է և դարձեալ կործանելոց է զօրութեամբ սուրբ խաչին. և վասն ահեղ և սոսկալի գալըս(տ)եանն որդւոյն աստուծոյ և վասն յարութեանն մեռելոց և հատուցման արդարոց և մեղաւորաց։ Յայնժամ թագաւորեսցէ մեծն Կոստանդիանոս՝ մեծ և հզօր զօրութեամբ իւրով՝ ի յազգէն սուրբ և անուանի թագաւորաց որ Որոմանք (լուս. Ալամանք) կոչին, զոր արգել մեծն Կոստանդիանոս թագաւորն՝ հրամանաւ մեծին Տրդատայ„ ևն։ - Վերջ Թղ. 33ա։ "Իսկ արդարոյն՝ իբրև զարեգակն լուսաւոր է և պայծառ. և մեղաւորին՝ մէք և խաւար։ Ընդունելոց են նոքայ ի քրիստոսէ յաստուծոյ մերմէ. և նմա փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Թ. 252. §. 8. Թղ. 37բ-57ա. շատ տարբերութիւններով երկուստեք)։ 8. Անդ։ "Երանելուն Եփրեմի է ասացեալ. Ի ըսգուն(Զգօն) գրքէն գրեցի զայս բանս։ Նորին երրորդութեանն։ Մի ոք անգոսնեսցէ զտիրական և զփրկչական մարմին տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, ի պատճառս համագոյութեանն. զի ոշ մեր ժողովս և ոչ որ զմարդկային խորհուրդս ունիցին, զմարմինն ըստ ինքեան համագոյական աստուծոյ ասիցէ և կամ խորհի զայս՝ յառաջ քան զ'ի կուսէն, քանզի և ոչ իսկ է յերկնից մարմինն, այլ ի սուրբ կուսէն Մարիամու խոստովանիմք զմարմնացեալ բանն„ ևն։ - Վերջ Թղ. 35ա։ "Զի և զմեզ ինքեամբ ընդ հօր և ընդ հոգւոյն սրբոյ միաւորեսցէ, չնորհօք ողորմութեան իւրոյ, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Եփրեմի անունով այլուր այսպիսի ճառ մը յիշուած չէ։ Հաւանօրէն Ս. Յակոբ Մծբնացւոյ. Ի սուրբ խորհուրդն հաղորդութեան, ճառէ մ'առնուած է)։ 9. Անդ։ "Հարցումն Արձանայ թագաւորի, և պատասխանի Եզնակա վարդապետի Կողբացւոյ։ Արձան ասէ. Զի՞նչ է կրօնաւորութեան կարքն։ Եզնակ ասէ. խաչակցութիւն ընդ քրիստոսի, զնախատինսն քրիստոսի յանձն առնուլ, և երթիցէ զհետ նորա„ ևն։ - Վերջ Թղ. 39ա։ "Եզնակ. Որք միաբան չեն, չկա առ նոսա բարեգործութիւն. զի չեն ի գործ աստուծոյ եկեալ, յայլ յանձնիշխան կամս. և զինչ բարի գործեն՝ մարմնաւոր է և մարդահաճու, և ոչ վասն փառացն աստուծոյ. որ վասն աստուծոյ կամի ճգնել, յաստուածասիրացն ուսանի զպաշտօնն„։ 10. Անդ։ "Նորին Եզնկան՝ խրատ ոգեշահ։ Աստուածասէրն՝ (յ)իւր կամացն որպէս թշնամւոյ զգուշանայ„ ևն։ - Վերջ Թղ. 43ա։ "Զձեռս յորժամ համբառնաս յաղօթսն հանդերձ (հանդէպ) երեսացդ կալ և զգուշացիր յօտար խորհրդոց„։ (Խրատքս տպուած են բազ11. Անդ։ Հատուկտիր տեղեկութիւնք ի գրոց և յարտաքնոց։ "Աւազակն ընդ աջմէ քրիստոսի Դեմաս, և յահեկէն Կեստաս։ Փշեղէն պսակն՝ կեմ ոլորեցին, և յամենայն ազգ փշոց ի ներ(ք)ս հարին, և զկոծոծն թագաձև ի վերայ դրին։ Զկլայեկն և զպղինձն յիրար խառնեն և այնիւ գործեն զանդամանդ քարն. յոր ծովի որ այն քարն լինի պղընձապատ նաւով վարին, որպէս Հնդկացն և Սոդոմայն„ ևն։ - Վերջ Թղ. 44բ։ "Մէկ ազգ այլ կայ, ի Փղըշտացւոց գաւառն է, անօթոյ չափ, երկու գոլակ մազ ունի ընդ ծնօտն ի վայր, և եղջերն խաչաձև. բժըշկական զօրութիւն ունի, յորժամ ծնանի՝ ամենայն կենդանիք որ էն լճէն ջուր խմեն, բժըշկին, գան և ուրախ լինին„։։ 12. Թղ. 45ա։ Աշխարհացոյց կամ տեղացոյց հին անուանց՝ նոր բառիւք բացայայտեալ։ "Աւետեաց երկիրն՝ Երուսաղէմ է։ Արաբիա՝ Հռոմ զրայլայն(Կլայն)է։ Անտիոք՝ Անթաքիայ է։ Ասորեստան՝ Համիթ է, և Մերտին ևս՝ այլ գաւառօքն իւրեանց մինչև յՈւրհայ„ ևն։ - Վերջ Թղ. 50ա։ "Քաջբերունի՝ Արճէշ է։ Քանանէ Բաղդատու վանքն է։ Քանանու երկիրն՝ ցիր և ցան է. ոմանք ասեն Հապաշստան է, և այլք ասեն յարևելս կան Քանանու ազգէն։ Քեբրօն՝ Երուսաղէմայ ի հարաւու դեհն է։ Եւ քրիստոսի փառք յաւիտեան„։ 13. Թղ. 51ա։ "Յառաջաբան Դաւթի Մեկնութեան. Աթանասի Եպիսկոպոսապետին Աղեքսանդրացւոյ։ Ամենայն երգւոց Սաղմո սարանացն Դաւթի՝ զներունական միտսն իւր գտեալ և այլոց յայտնի կացուցեալ փոյթ յաւժարութեաոբ(ն) է եդեալ ի մտի իմում՝ ամե նայն գրոց սրբոց մեկնութեանց հասանել, ևզ առաւել և բազում աշխատութեամբ փութմն ցայ վասն իմանալոյ զմիտս սաղմոսարանացն, և որ ինչ ի նոսա աւգտակար բժշկարանք իցեն ոգւոց մերոց„ ևն։ - Վերջ Թղ. 64բ։ "Որում փառք հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Գրուածս տպուած է ի Վենետիկ 1899։ Տես Ս. Աթանասի Աղեքսանդրի Հայրապետի Ճառք, թուղթք և Ընդդիմախօսութիւնք, եր. 615-643)։ 14. Անդ։ "Երանելոյն Եպիփանու Եպիսկոպոսապետին Կիպրացոյ. Յաղագս սաղմոսարանին. Առաջաբանութեանց ասացեալ։ Չամենայն զոր ասաց հայրն մեր Աթանաս, զոր լուեալ էր նորա ի հոգեկիր ծերոյն, բաւական համարեցա պատմել փոքր ի շատէ, և դնել ի տեղի (յ)առաջաբանի„ ևն։ - Վերջ Թղ. 69ա։ "Դաւթայ գրին սաղմոսք. ՀԲ։ Ի Գաւիթ. Թ։ Ասափայ՝ ԺԲ։ Կորխայ. Ժ։ Իդիթոմայ. Ած Եմանայ. Ա։ Սողոմոնի. Բ։ Անգէի և Զաքարիայ. Զ։ Առանց անու(ա)ն. ԺԶ։ Մովսէսի. Ա։ Ալէլուիա. Է։ Աշտիճանաց. ԺԳ Դաւթի„։ 15. Անդ։ "Դաւթի փիլիսոփայի. Յաղագս սաղմոսաց Դաւթի։ Արդ առեալ ասէ Սամուէլ զեղջեր եւղոյն և օծ զԴաւիթ թագաւոր, կատարմամբ. և խաղաց ի վերայ նորա հոգին սուրբ յաւրէն յայնմանէ„ ևն։ - Թղ. 71ա։ "Յանկ Դաւթայ մարգարէութեան։ [Ա.] Մասն հաւատոց և գործոց և յանդիմանութեան ամբարշտաց„ ևն։ - Վերջ Թղ. 78ա։ [ՃԻԹ "Աւրհնեցէք զաստուած ի սրբութեան։ [ՃՀ Վասն հասարակաց աւրհնութեան„։ (Հմմտ. տպգ. Յանկն սաղմոսաց)։ 16. Թղ. 79ա։ "Բոլոր տիեզերաց աշխարհացոյց։ Վարդան վարդապետի արարեալ։ Նախ քան զամենայն խնդրեսցուք զեղեալքս, զի թէպէտ արարածքս պատճառք լինին գիտութեան արարչին՝ ըստ Պաւղոսի թէ. Աներևոյթքն՝ երևելեօքս ճանաչին„ ևն։ - Վերջ Թղ. 87բ։ "Եւ Օշինդոս քաղաք է ի Թրակիա, մօտ Ըսթագիրա ուստի Արիստոտէլ էր. և այլ բազում ազգք և քաղաքք և աշխարհք զոր անօգուտ համարեցաք զշարակարգելն դոցա, զի մի ձանձրասցին լսօղքն„։ Տես Թ. 240, §. 25, Թղ. 44բ-45բ, մասն ինչ, որուն համար և առանց անուան, Հմմտ. Թ. 243, §. 11. Թղ. 41ա-60ա. որ ինչ ինչ թեթև տարբերութիւններով հանդերձ՝ ոչ միայն կը նոյնանայ օրինակիս, այլ և կը կրէ Վարդան վարդապետի անունն ևս, հետևեալ մակղիրներով, "Նորոգ բարգմանչի և երկրորդ չուսատորչի„, որ ըստ ինքեան հանրածանօթ մեծին Վարդանայ կը յարմարի աւելի՝ քան անծանօթի մը։ Հ. Մկ. Աւգերեան Վարդանայ ուրումն անծանօթի վերագրած է զըրուածս իր ցուցակին, մէջ, նկատելով որ Յովհ. Երզնկացին ևս յիլուած է Աշխարհագրութեանս մէշ, որ սակայն մեծն Վարդանէն վերջ էր։ Բայց սոյն օրինակս գէթ այս կողմանէ կը բառնայ այսպիսի երկբայութեան պատճառը, վասն զի փոխանակ Յովհ. Երզնկացւոյ՝ կը գրէ "Յովհաննէս Մայրագոմեցի„։ Սակայն հետևեալ տեղին աւելի տարակուսել կու տայ. զի Թղ. 61ա, ուր խօսելով Խոր վիրապի մասին կը գրուի. "Եւ ի բերան վիրապին հանգուցեալ կան. Բ. շիրիմք մեծամեծք և մեծահռչակ եռամեծին՝ տեեղերալոյս վարդապետին Վարդանայ և Ներսէ(ս)ի Շինողի„։ Եթէ Վարդան երևելին եղած ըլլար գրուածիս հեղինակ, դժուար է որ կարենար նա յիշել իւր շիրիմը, և յիշել մանաւանդ այսպիսի անձնագովութեամբ. հետևաբար կամ տեղիս եկամուտ յաւելուած է, և կամ Մեծին Վարդանի աշխարհագրութիւնն ևս, - ինչպէս Խորենացւոյն, - ետքէն փոփոխութիւններ կրած է։ Յամենայն դէպս՝ յոյժ շահեկան է Աշխարհացոյցս, վասն զի ոչ միայն շարունակութեամբ կը լրացնէ Մ. Խորենացւոյ Աշխարհագրութիւնը, այլ այնու մանաւանդ որ հին անուններուն առընթեր կը կարգէ անոնց յընթացս ժամանակին առած նորանոր յորջորջմունքն ևս, օգտակար տեղեկութիւններով։ 17. Անդ։ "Վասն տնօրինականաց տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Այսպէս գտաք ի պատմագրաց ոսկի գրով ի քաղաքն Կոստանդինուպօլիս և այսպէս պատմեցաւ։ Յորժամ առին զթագաւորական քաղաքն ազգն ֆռանկաց, բացեալ զմեծ եկեղեցին զսուրբն Սոփիա, ևն։ - Վերջ Թղ. 88բ։ "Յովսէփ Արիմաթացոյն աջն ի Առբերան գաւառին ի գ(ե)օղն առաքելոյն Թադէոսի անուամբ է. և պսակ փըշոցն յիւր վէմն կայ, ուր նահատակեցաւ սուրբ(ն) ի Զարևանդ գաւառի։ Այսպէս օրինակեցաւ ի թվն. ՃՀԶ. ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ (Օրինակեցաւ բառն՝ եթէ նոյն իսկ թարգմանեցաւի նշանակութեամբ առնունք, ՃՀԶ թիւն դարձեալ սխալ է, և խաչակրաց զԿ. Պօլիս առնելէն շատ առաջ կ'իյնայ, այն է՝ 727ին. հետևաբար, Ռ թուանշանն (գրչութեան) փոխանակելու է Ճ.ին, որ գրչէն վրիպած է)։ 18. Թղ. 89ա։ Ժամանակագրականք (անանուն)։ "Յառաջին թվականին Եզտբուգիդ վըկայեցաւ։ Հռոմայեցոց թագաւորն՝ Ուստիանոս, Պարսից Խոսրով, հայոց մարըզպան Մժէժ և կաթողիկոսն տէր Մովսէս„ ևն։ - Վերջ Թղ. 89բ։ "Թվ. ԶԼԳ. Սուլթան Պայազիտն էառ զՔիլի(Քղի). յետոյ գնաց զԱղքիրման էառ. զմարդիկ սուրկուն արար՝ եբեր ի Ստամպօլ։ Թվ. ՋԿ. մեռաւ Պայազիտն, նստաւ Սէլիմն։ Թվ. ԶՀ. մեռաւ Սէլիմն, նստաւ Սօլեմանն„։

Content