Other notices
1 2 3 4 5 6 7 8 9 10
— - Bibliographic notice
5
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ Ե
ԺԳ դար - ԺԳ դար

ID
Number
5
Old record number
841
Title
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ Ե
Start date
ԺԳ դար
End date
ԺԳ դար
Date details

անյայտ, զի գլխաւոր յիշատակարանն ինկած է, միւսներն ալ առանց թուականի են. բայց Ձեռագրիս ներքին և արտաքին պա. րագաներէն դատելով, յամի Տեառն 1220-1282 գըրուած է հաւանօրէն (տես յիշտկ.)։

Copy place
Reference
Type
Number of pages
726
Dimension
35,3x25,5 (28x18,3)
Layout
երկսիւն. իւրաքանչիւրն 28x8,6։
Writing details

բոլորգիր միջակադիր՝ մարգարտաշար և ընտիր։

Codicology

44, իւրաքանչիւրն 12 թուղթ։

Principal subject
Subject details

թուղթ բամբակեայ հաստկեկ՝ դեղնորակ, պինդ և ողորկ երկուստեք։

Number of lines
48։
Binding

(հինն ինկած է) նոր՝ կիսակաշի, կողերն կրկին ստուարաթուղթ, լաթանման սև թուղթով պատած և առանց զարդի։

State of preservation

շատ վնասուած է մատեանս, մասնաւորապէս հին Կտակարանն։ Թղ. 1ա1 - 5բ2, չորս կողմէն և 17ա2-19բ2. ստորին լուսանցքն սաստիկ մաշած և հերձոտած են՝ ինչ ինչ բառերով։ Թղ. 19ա -21բ2 ներսի կողմէն սիւներն խորապէս բրդգզեալ և բառեր իսկ տեղտեղ եղծուած են։ Թղ. 50. րդ (ընդ մէջ Թղ 49բ2. 51ա1. ի) ամբողջապէս ինկած է, որով կը պակսին Ղևտականին ցանկի Յ -ցԻ գլուխներն և նայն գըքի ս Բ. Գ. գլուխները։ Թղ. 94ա1 - 942. սիւները՝ լուսանցըք։ ներուն հետ չարաչար մաշած և շերտ շերտ պատառոտուած են։ Թղ. 95, 108,119, և յատկապէս Թղ. 120, յոյգ մաշած է և առաջին սեան սկիզբէն կտոր մինկած որով վերջաւորութեան 16-17 համարէն մաս մը կը պակսի։ Թղ. 120. ոչ միայն լուսանցքն՝ եզերազար, դով ի միասին պատառ պատառ եղած է, այլ և ներքին սեան վերի մասը։ Թղ. 134 վերէն ի վայլ չարաչար պատռած և 2. րդ սիւնէն միջի մասը միայէ մնացեր է. այս վիճակի մէջ կը գտնուին նաև Թղ. 25, 135, 136, 159, 160, 161, 169, 194, 538, 611, 622 Թղ. 207բ1, 222բ2, 223բ1, 235բ2 և 546ա1 նոյն տեսակ թղթով կարկտուած են։ Թղ. 15-219 ներքին սիւներլ խոնաւութենէն մգլոտած և յոյժ սևցած են, զանազան տեղեր մրոտուած են, և լուսանցքներուն վրա ալ նկարներու և գրերու փորձեր եղած, տղայոց ձեռքով։ Յորայ գիրքը տպագրի ԼԹ. գլ. 25 համարէն կ՝ընդհատուի - հաւանօրէն վերջին կազմողէ անուշադրութեամբ - և մնացեալ գլուխներն (տեւ Թղ. 524բ2) Եսայեայ մարգարէութեան մէջ մուծուած են։ Թղ. 587ա2. երկրորդ սիւնը՝ լուսանցքի կողմէն կտրուած է։

Copyist
գլխա. ւորապէս երեք են, Թորոս, Բարսեղ և Գէորգ։
Owner

նախ Թորոս քահանայ և իր ծնողքն, ապա այլք (տես վարը)։ - ՅԻՇԱՏԱԿԱ ԳՐՈՒԹԻՒՆՔ բազմաթիւ, այսպէս Թղ. 3ա1, 5բ2, 7ը2 30բ2, 49ա1, 62բ2, 78բ2, 93բ2, 107ա2, 121ա1, 139բ։ 183բ2, 194ա2, 215բ2, 225ա1, 272ա1, 295բ1, 524բ։ 610ա1, 677ա2, ևն, ևն։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։ - Տեղի անյիշատակ, բայց հա ւանօրէն Դրազարկ։
Parchment flyleaf

մէկ թուղթ միայն, մատենին վերջը, մնացորդ մեծադիր երկաթագիր Աւետարանի մը։

Lettrines

խիստ ցանցառ են և միագոյն (ջնարակային)։

Initials

Marginal illuminations

քանի մը հատ՝ նոր Կտակարանին մէջ՝ շատ պարզ։ Սկզբնատառերն երկաթագիր են, և մի քանի հատը՝ մինչև սեան կէսը երկնցած։

Images

չունի։

Canon tables 1

և ԿԻՍԱԽՈ. ՐԱՆՔ չկան։

Canon tables 2

Title text

Blank pages

Թղ. 8բ2, 95բ 523բ1, 567ա2։

Colophon

բազմաթիւ են, գրրեթէ ամէն գրքի վերջը, բայց գլխաւորն՝ յորում էր գրութեան թուականը՝ կը պակսի։ 1. Երկրորդ օրինաց վերջը (Թղ. 93բ2)։ առք քեզ քրիստոս աստուած մեր, վասն ամենայնի, որ զաւրացուցեր զտառապեայ քո Թորոս, ի մեծ ծանրութեան մեղացս հոգոց, զայս կեռահիւս տառս տալ քեղ պատարագ յինքնավաստակ երկոց, ևն։ 2. Ի վերջ Դ. Թագ. առք ամենասուրբ երրորդութեան յաւիտեանս ամէն... Արդ՝ գրեցաւ ի ձեռն թաղմամեղ Թորոսի և Բարողի ի յիշատակ ինձ և ծնաւղաց իմոց, և եղբարց իմոց, և քեռ իմոյ։ Արդ՝ որք ընթերցմամբ մխիթարիք ի սուրբ պատուիրանէս՝ լուսաւորեսցէ աստուած զհոգիս ձեր, և ի շնորհալ աղաւթից ձեր հանգուսցէ զվերոգրեալքս ի սմա ընդ վերին մշակացն ըստ մեծի ողորմութեան իւրոյ, ևն։ 3. Երեմիայի մարգարէութեան վերջը ստորին լուսանցքին վրայ՝ այսպէս. Ով տէր աստուած, հասարակաց յոյս ամենեցուն որ յուսան ի քեզ, ողորմեայ մեղաւոր ծառայից։ Թորոսի և ծնաւղաց իմոց և եղբարց և մաւըեղբօր Վասլի և Ստեփանոս քահանայի, և ծնաւղաց իւրոց, վասն զի զգիծս ուսուցանէ, և որ զմեզ յիշեն,։ Եւ ի Վերջ Գ. Մակ. Ով Տէր Աստուած հասարակաց յոյս, որ զամենայնս որք յիշեցին զքեզ յիւրաքանչիւր նեղութիւնս ոչ դարձուցեր ամաչեցեալս ... այց արա և մեզ որ կամք ի ներքոյ պատուհասի մեղաց մերոց Թորոսի և ծնաւղաց մերոց և եղբարց և քեռ և ուսուցչի մերոյ Թորոսի, և որ զմեզ յիշեն և փառք այժմ, ևն։ Վերջին Թորոսն (քահանայ որ ուսուցիչ եղած է գրիչ Թորոսին, Հեթումեան Աստուածաշունչի գրիչին հետ նոյն ըլլալու է որ գրուած է յամին 1217. ապա ուրեմն տարբեր գրչէն, գուցէ թէ և ուղղիչ և մասնակից գրութեան մատենիս. հետևաբար՝ Աստուածաշունչս ալ յիշեալ Աւետարանէն ոչ շատ տարիներ վերջ գրուած է, Գէորգ Սկևռազիէն յառաջ։ Թղ. 30բ2. Ստացող իսկ գրոյս կոչուած է։ Սաղմոսաց վերջը կայ այսպէս. Ու սուրբ Դաւիթ, բարեխաւսեա առ տէր աստուած վասն բազմամեղիս Թորոսի, և ծնաւղաց իմոց և եղբարց և քեռ, և Մարէմ տիկնի, և Վասլի և այնոցիկ որ յիշեն զմեզ, ևն։ 5. Եւթաղի Աղերսէն վերջը (Թղ. 677ա2)։ Ով սուրբ առաքեալք Պետրոս և Պաւղոս։ և ամենայն խումբք սուրբ առաքելոցդ, բարեխաւսեցէք առ տէր յիսուս քրիստոս աստուած մեր՝ վասն Գէորգեա վարդապետի սր զգործքս գը, րեաց, և վասն բազմամեղիս Թորոսի և ծնողաց իմոց և զարմից, և այնոցիկ որ յիշեն զմեզ ի մեղաց թողութիւն,։ Հոս յիշուած Գէորգ վարդապետն անտարակոյս Սկևռացին է, ինչպէս կանուխէն ըսինք։ Արդ եթէ նա գրեչ այս Աստուածաշունչիս մէջ ինչ ինչ գործեր։ ապա ուրեմն՝ կարելի է որ Գեորգեան օրինակն ըլ լայ այս, ի հարկէ իրմէ յառաջ գրուած։ 6. Եզիկիէլէն ետքը։ Աւրհնութիւն քեզ գովութեամբ և փառք երկրպագութեամբ, տէլ իմ յիսուս քրիստոս... որ ի ձեռն առաքելոց քոց յանարգութենէ յառաջ կոչեցեալ, և քո աւծութեամբ շնորհի արժանի եղեալ տառապեալս Թորոս՝ վերջինս ի բարեաց և վերջինս և անբարի աւուրցս ծնունդ, վասն առաւել դառ նութեանց աւուրցս ընտքեցի զլռութեամբ նստել ի տան և սպասել անսպառ քո ողորմութեանդ որ բաժին իմ ես յամենայն էիցս, և նուիրեց։ քեզ՝ որ անկարաւտդ ես՝ զայս ձեռահիւս լրութեամբ կրող զնախաճառութիւն սրբոց քոց մարգարէիցն. ընկալ, ով որ քաղցր է քեզ մարդկան տուրևառութիւն, և տուր զաւրութեւն շարամաւ նել և յեռուլ ի սա զլրումն ելից աւետեաց սողա ի նոր քո աւետարանս, որ նորոգութիւնդ ես մեզ, տէր մեր և աստուած. և քեզ փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն,։ Դարձեալ Թղ 591բ1 (ստորին լուսանցքին վրայ) կը յիշուի սոյն Թորոսն՝ ուրիշ անձի մը հետ, այսպէս։ ԶՈվ սուրբ Երեմիա, բարեխաւսեա առ տէր յիսուս քրիստոս աստուած վասն Թորոսի և Դաւթի, և ծնաւղաց մերոց, ևն։ Այս յիշատակարաններէս կը տեսնուի ա. թէ Բարսեղ՝ Թորոսի գործակցութեամբ՝ գըրած է հին Կտակի գիրքերը մինչև Դ. Թագաւորութիւնը։ բ. Թէ մարգարէները գրած։ է Թորոս ինքնին, այսպէս և նոր Կտակարանը։ Գ. Գէորգ վարդապետ ալ գրած կամ թարգմանած է Եւթաղի Աղերսր, - որ 4րդ յիշատակարանին մէջ գործքս անուանուած է, - որուն գրչութիւնն իսկ կը տարբերի Կաթողիկեա թղթոց, ևն գրչութենէն։ Եւ թէ այդ Գէորգ վարդապետն հաւանօրէն ըլլալու է նոյն ինքն Գ. Սկևռացին, որուն ինքնագիր յիշատակարանը, Թղ. 8բ2, արդէն վերը մէջ բերինք, և ոչ թէ սոսկական գծող մը։ Այս կարևոր խընդիրը լուծելու համար սակայն կարժէ ուսումնասիրել ԺԳ դարէն յառաջ գրուած Աստուածաշունչներն և նոր Կտակարանները։

Informations

. Ձեռագիր։ յայտնի չէ՝ թէ երբ մտած է հաւաքմանս մէջ և ուստի՝ եկած, վասն զի 1791ի Յուցակին մէջ արծա։ նագրուած չէ. հաւանօրէն շատ վերջ, այսինքն է 1880 - 1890ին մօտերն մտած ըլլալու է։ Հ. Գար Զարբհանալեան իբր Դ. օրինակ ցանկած է (տեւ Բազմ. 1891, էջ 150- 156)։ Ձեռագիրս մեր Աստուա։ ծաշունչներու ամենէն մեծագոյնն է և հնութեամլ իսկ գուցէ առաջին։ Եզական է այնու մանաւանդ որ կը ներկայացնէ մեզ Գէորգ Սկևռացւոյ հին կը տակարանի կարգաւորութիւնը. հետևաբար՝ այդ Ձե ռագիրն իր արտաքին և ներքին հանգամանքներով կարող է Սկևռացիէն իսկ յառաջ գրուած ըլլալ որուն սկիզբը յետոյ ստիպուեցաւ զետեղել նա, կաս մի ուրիշը, միահամուռ բոլոր հին կտակարանի գը։ րոց նորակազմ Նախադրութիւններն ու ոմանց ալ Գըլ խակարգութիւնքը. և կամ ըսել որ Սկևռացւոյ ձեռքով կարգաւորուած օրինակէն անմիջական կերպոգ և նիւթապէս ընդօրինակուած էր։ Գաստերը տես վարը։ Մատեանս է Աստուածաշունչ լիակատար, ուր կան հին և նոր Կտակարանքն՝ ամբողջ ամէն մասերով։ Թղ. 1ա1 - 610ա2։ Հին կըտակարան։ Ա. Թղ. 1ա1։ Նախադրութիւն Ծնընդոց,։ - Անդ (ա2)։ ախադրութիւն Ելից,։ Թղ. 1բ1։ Նախադրութիւն Ղևտականին,։ Անդ (բ2)։ Նախադրութիւն Թուոց,։ - Անդ։ Նախադրութիւն Երկրորդ օրինաց,։ - Թղ. 2ա1։ Յառաջաբան գրոցն Յեսուայ որդւոյ Նաւեայ.։ (Զօհր. տպ. ունի՝ Նախադրութիւն, ևն)։ - Անդ (ա1)։ Յառաջաբան գրոց Դատաւորաց,։ - Անդ (ա2)։ Նախադրութիւն Հռուց թայ,։ - Թղ. 2բ1։ Նախադրութիւն Թագաւորութեանց գրոցն,։ - Անդ (բ2)։ Նախադրու, թիւն առաջին և երկրորդ Մնացորդաց,։ Թղ. 3ա2։ Յառաջաբան գրոցն Եզրի.։ Անդ։ Նախադրութիւն գրոց Նէեմեայ,։ Յունի Եսթերի և Յուգիթի Նախագրութիւնները. և որովհետև մի և նոյն երեսին վրայ ուր կաւարտի Նէեմեայ Նախադրութիւնն, հոն անմիջապէս կը սկսի Ա. Մակաբայեցւոց Նախադրութիւնը, հետևաբար թուղթ ինկած չէ։ Ուստի կամ այն է որ Գէորգ Սկևռացին շինած չէ Եսթերի և Յուդիթի գրոց Նախադրութիւնները, և կամ գըրիչս մոռացմամբ բաց թողուցեր է զանոնք ընդօրինակելու։ Թղ. 3ա2։ Նախադրութիւն առաջնոյ գրրոց Մակաբայեցւոցն (Բ. Մակաբայեցւոց Նախադրութիւնը չունի օրինակս)։ - Թղ. 3բ1։ Նախադրութիւն երրորդ գրոց Մակաբայեցւոց.։ - Անդ։ Գլուխք երրորդ գրոց Մակաբայեցւոց։, - Անդ։ Նախադրութիւն Առակաց,։ - Անդ (բ2)։ Նախադրութիւն Ժողովողին,։ - Թղ. 4ա1։ Գլուխք Ժողովողին։։ - Թղ. 4բ2։ Նախադրութիւն Երգոյ երգոցն,։ - Թղ. 5ա1։ Նախադրութիւն Իմաստութեանն, - Անդ (ա2)։ ՆՆախադրութիւն մարգարէին Եսայեայ,։ - Անդ։ Մահ Եսայեայ մարգարէին,։ - Թղ. 5բ1։ Նախադրութիւն Երկոտասան մարգարէիցն,։ - Թղ. 6ա1։ Նախադրութիւն Երեմիայի մարգարէի.։ - Անդ։ Մահ Երեմիայ մարգարէի,։ - Անդ (ա2)։ Նախադրութիւն Դանիէլի.։ - Թղ. 6բ1։ Մագ Դանիէլի,։ - Անդ (բ2)։ Նախադրութիւն Եզեկիէլի,։ - Թղ. 7ա1։ Մահ Եղեկիէլի,։ Թղ. 7բ1։ Նախադրութիւն Յայտնութեանն Յովհաննու,։ - Անդ։ Կը կցի Նախադրութեանս անմիջապէս. Տէր Յիսուս Քրիստու Աստուած, գթա, ողորմեա Գէորգ վարդապետին որ զՆախադրութիւններս և զգլխսնիս ամեն հին Կտակարանացս շինել է, և զՄարտիրոս վարդապետն՝ ոլ զտւրինակն ետ. և զԳրիգոր և զամուսին իւր որ զնիւթս շնորհեցին. և զողորմելի գերիս՝ ծընաւղ(աւ)ք և եղբարբք և քեռ և զարմիւք. և ղայնոսիկ որ յիշեն զմեզ՝ Աստուած ողորմայիւ։ Եւ քեզ ընդ հաւր և ընդ հոգւոյդ սրբոյ աւրհնութիւն և գոհութիւն և փառք և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտ. ամէն, Այս Ձեռագրովս կ՝ապացուցուի՝ միանգամ ընդ միշտ՝ թէ Ա. Գէորգ Սկևռացին եղած է ստուգիւ հեղինակ և կարգաւորիչ Նախադրութեանց հին Կտակարանի գիրքերուն։ Բ. Թէ այդ կարգաւորութիւնը կատարուած է Մարտիրոս վարդապետի կանուխէն գրուած Աստուածաշունչ օրինակին վը րայ՝ առանձին տեղ մը- այսինքն զետեղուած գրքին սկիզբը կամ ի վերջ հին Կտակարանին։ Գ. Թէ Գէորգայ աշակերտին Մովսէս վարդապետի բացայայտ վկայութեան համաձայն (տես Բաղմ. 1891, էջ 99, 150- 156։ Արարատ Ամս. 1904, հ. բ. էջ 131, և նոյն էջ 211-219,.ալ Նախադրութիւններէն և Գլխացանկերէն իւրաքանչիւրն 1270 - 1282 ֆրկչական թուականէն վերջ և Մովսիսի Սկևռացւոյ յատուկ յանձնարարութեամբ միայն սկսան զետեղուիլ յաջորդ օրինակներուն մէջ՝ իրենց պատկանող տեղերը. այսինքն Աստուածաշնչի մէն մի գրքին սկիզբը, նախ Նախադրութիւնք և ապա Գլուխք. և թէ Գէորդ Ակևռացիէն յառաջ գրուած հին Աստուածաշունդները չունին բնաւ Նախադրութիւններ և Գլխացանկեր։ Իսկ արդ՝ որովհետև մեր սոյն օրինակին մէջ ևս հին Կտակարանի գրքերու Նախադրութիւններն և Գլուխները չկան իրենց յատուկ տեղերում, այլ ամէնքն ևս ի միասին՝ Ծննդոց գըրքէն յառաջ զետեղուած են. ուրեմն կը հետնի անպատճառ՝ որ կամ այդ օրինակը՝ Գէորգայ՝ կարգաւորութենէն յառաջ գրուած էր, և կամ գուցէ թէ նոյն իսկ ասոր գործածած կամ Մարտիրոսեան օրինակն ըլլայ, ինչպէս որ գրուած կը շեշտուի յիշատակարանիս մէջ, Եւ այս բանիս ապացոյց են ըստ իս, նախ որ վերը նշանակուած Նախադրութիւններու, ևն, գըրչութիւնը շատ կը տարբերի (այսինքն մանրկեկ։ և ցածագիր է) Ծննդոցի, ևն, բնագրոց գրչութենէն։ Երկրորդ, Ելքէն սկսեալ մէն մի գրքի ստորին լուսանցքի վրայ - նոյն տարբեր գրչութեամբ - գըրուած է. ԶՆախագրութիւնն յառ(աջ) գիտ. Ա, Բ. Գ. և այսպէս կարգաւ։ Երբորդ՝ երկոտասան մարդարէից Մահերը՝ Գէորգ Սկևռացւոյ կարգաւորութեան համաձայն՝ յետոյ ուրեմն - մանր բոլորգրով - յաւելցուած են լուսանցից վրայ 1. Թղ. 8ա1։ Գլուխք Ծննդոցն։։ - Թղ 9ա1։ Ծննդոց (առանց խորագրի)։ Ի սկզբանէ արար աստուած զերկին և զերկիր, ևն։ Վերջ Թղ. 30բ2։ 2. Թղ. 31ա1։ Գլուխք Ելիցն։ - Թղ. 32բ1։ Ելք (անվերնագիր)։ Այս են անուանք որդւոցն Իսրայէլի մտելոց յԵգիպտոս, ևն։ 3. Թղ. 49ա1։ Գլուխք Ղևտականին։, Թղ. 49բ2 - 50ա1 ընդ մէջ թուղթ մինկած է, այսինքն Ելից գլխացանկի 5- ճխ համարներն նոյն գրոց ա, բ, գ գլուխներով ի միասին։ 4. Թղ. 62բ1։ Գլուխք Թուոցն։, - Թղ. 63ա2։ Թիւք։ Եւ խաւսեցաւ տէր ընդ Մովսեսի, ևն։ 5. Թղ. 78բ2։ Գլուխք Երկրորդ օրինացն։։ - Թղ. 79բ1։ Երկրորդումն աւրինաց։ յս են պատգամք զոր խաւսեցաւ Մովսէս, ևն։ 6. Թղ. 94ա1։ Գլուխք Յեսուայ որդւոյ Նաւեայ։, (Խորագիրն վերի լուսանցքին հետ կտրուած է)։ Ասոնց կը կցին, Թղ. 94բ1։ Գլուխք գրոց Դատաւորաց։։ - Անդ (բ2)։ Գլուխք առաջին Մնացորդաց։։ Երկուքն ևս զատուած են իրենց պատկանող գրքերէն և անյարմար կերպով հոս գետեղուած։ Մի և նոյն թղթին վրայ գրուած ոււալով՝ դժուար է նոր կազմոդին վերագրել այս եղելութիւնս, այլ հաւանօրէն ինչպէս Նախադրութիւններն առհասարակ՝ այսպէս և Գլուխներն այլևայլ գրոց՝ ի սկզբան միայար գրուած էին, և վերջէն առաջին կազմողի ձեռքով իրարմէ բաժ նուած ըլլալու են։ Եւ ասոր ապացոյց է նոյն իսկ Գլուխներու գրչութեան՝ բնագրէն ունեցած տարբերութիւնն, ինչպէս կանուխէն ըսուեցաւ։ Թղ. 96ա1։ Գիրք Յեսուայ որդւոյ Նաւեայ,։ (Ասոր կը կցին, Թղ. 107բ1, տասնևչորս Դատաւորաց անուանացանկն, իրենց վարած տարիներով)։ 7. Թղ. 94բ1։ Գլուխք Դատաւորաց։, (Յետ և առաջ փոխադրուած են)։ - Թղ. 107բ։ Դատաւորք։ Եւ եղև յետ վախճանելոյ Յեսուայ, ևն։ (Գլուխները տես վերը Թղ. 94բ՝ փոխադրուած կազմողէն)։ 8. Թղ. 118բ1։ Հռութ։ Եւ եղև յետ այսորիկ եկն սով յերկիրն, և գնաց այր ի Բեդղէէմէ Յուդա, ևն։ - Վերջ Թղ. 119բ2։ (Կը պակսին 17- 22 տուներն)։ 9. Թղ. 120ա1։ Գլուխք առաջին Թագաւորութեան։. - Թղ. 120բ2։ Գլուխք երկրորդ Թագաւորութեան։, - Թղ. 121բ2։ Գլուխք երրորդ Թագաւորութեանց։ - Թղ. 122բ2։ Գր. լուխք չորրորդ Թագաւորութեանց։ - Թղ. 124ա1։ Յառաջաբան նախակարգեալ Թագաւորութեանս։ Վասն ի յերկուս գիրս առ ի հեբրայեցւոց պատմութիւնն բաժանելոյ. ևնք Թղ. 124բ1։ Թագաւորութեանց առաջին։ Ե։ այր մի էր յԱրիմաթեմ, ևն։ 10. Թղ. 139բ1։ Թագաւորութեանց երկրորդ։ Եւ եղև յետ մահուանն Սաւուղայ ևն 11. Թղ. 152ա2։ Թագաւորութեանց երրորդ։ Եւ արքայ Դաւիթ, ևն։ 12. Թղ. 167բ2։ Թագաւորութեանց չորրորդ։ Եւ նշկահեաց Մովաբ, ևն։ 13. Թղ. 184ա1։ Մնացորդաց առաջին։ Ադամ, Սէթ, Ինովս, Կայինան, ևն։ (Գլուխքն տես վերը Թղ. 94բ2)։ 14. Թղ. 194ա2։ Մնացորդաց երկրորդ։ Եւ զաւրացաւ Սաղամովն որդի Դաւթի ի թագաւորութեան իւրում, ևն։ (Գլուխքն Թղ. 94բ2)։ 15. Թղ. 208բ1։ Գիրք Եզրայ առաջին։ Եւ արար Յովսիա թագաւոր, ևն։ 16. Թղ. 215բ2։ Եզրայ երկրորդ։ Յառաջնում ամին Կիւրոսի, ևն։ 17. Թղ. 219բ2։ Բանք Նէտեմիա որ, դւոյ Աքադիայ։ Եւ եղև յամսեանն քասդև յամի քսաներորդի Արտաշէսի արքայի, ևն։ Գրոցս Ի. գլ. 42 (ըստ Ձօգր. ապագրութեան։ կարգելէն ետքը՝ հետևեալ ծանօթութիւնը գրած է գրիչն (Թղ. 222ա1 ստորին լուսանցքին վրայ). Տէր Ներսիսի՝ երիցս է կրկնեալ այս ազգահամար յառաջին գլուխն, յերկրորդն և յերրորդս. վասն որոյ և ձանձրացեալ զթիւքդ կարճեցի զնոյն և ես գծաւղս. մի մեղ դներ ընթերցաւղ, աղաչեմ,։ 18. Թղ. 225ա2։ Եսթեր (ՊԱւգնես Յիսուս, գրչէն)։ Յամի երկրորդի ի թագաւորութեանն Արտաշէսի, ևն։ 19. Թղ. 229բ2։ Յուդիթ է գիրքս այս։ Յամին երկոտասաներորդի թագաւորութեան Ղշաբուքոդոնոսորայ,, ևն։ 20. Թղ. 236ա2։ Տովբիթ։ Գիրք Տովբիթայ որդւոյ Տովբելեայ, ևն։ 21. Թղ. 240ա2։ Գիրք Մակաբայեցւոց (Ա.)։ Եւ յետ հարուածոցն Աղեքսանդրի կայսեր Մակեդոնացւոց,, ևն։՝ 22. Թղ. 255ա2։ Գլուխ (այսինքն՝ Գիրք) երկրորդ Մակաբայեցւոց։ Առ եղբարս հրէաստանեայս, ևն։ 23. Թղ. 266բ2։ Գլուխ (Գիրք) երրորդ Մակաբայեցւոց։ Ազդ եղև Գիլոպատովրայ ի դարձելոց անտի, ևն։ 34. Թղ. 272ա1։ Երանելոյն Եպիփանու եպիսկոպոսի Կիպրացւոյ. Յաղագս երգոց Սաղմոսարանի,։ - Թղ. 273ա2։ Սաղմոս Դաւ25. Թղ. 295բ2։ Գլուխք առաջնոյ բանի Առակացն։, - Թղ. 296ա1։ Գլուխք Իմաստութեանն Սողոմոնի,, (Վերը 8. 6. Թղ. 94բ. պատճառին համար հոս փոխուած է, այսինքն զի միայար գրուած էին)։ - Թղ. 296բ1։ Առակք Սողոմոնի որդւոյ Դաւթի մարգարէի թագաւորի Իսրայէլի,։ 26. Թղ. 305ա1։ Բանք ժողովողին՝ որդւոյ Դաւթի՝ Սողոմովնի արքայի Իսրայէլի յԵրուսաղէմ Եկլեսիաստէս։ Ունայնութիւն ունայնութեանց, ևն։ 27. Թղ. 307բ2։ Երգ երգոց՝ որ է աւրհնութիւն աւրհնութեանց. Ասացեալ Սողոմովնի արքայի Իսրայելի։ Հարսնն ասէ, ևն։ 28. Թղ. 309ա2։ Իմաստութիւն Սողոմովնի։ Սիրեցէք զարդարութիւն, ևն։ - Թղ. 309բ2 էն վերջ 100 թուղթի ոստում մը կայ թուագրողէն։ Գրրիս մերբը (Թ.. 414բ2)։ Յիշատակաբար։ Աստուածեղէն հոգւովն ի սմա, ևն, ընդարձակ՝ ոտանաւորն կայ, որուն ներքև գրուած է. Ներսիսի կաթողիկոսի սրբոյ է բանս,։ Հմմտ. Թ. 1. Տ. 29. Թղ. 301բ1։ Թ. 6. 8. 17. Թղ. 303բ2։ ևուրեչ տենահներք։ 29. Թղ. 415ա1։ Գիրք Յովբայ։ Այր ոմն էր յԱւստեր աշխարհի, ևն։ Վերջն ալ ընդհատուած է և փոխադրուած Թղ. 524ա1։ 30. Թղ. 523ա1։ Գլուխք Եսայեայ մարգարէի։ - Թղ. 523բ2։ Եսայի մարգարէ։ Տեսիլ Եսայեայ որդւոյ Ամովսայ (ևն)։ Լուր երկին, ևն։ 31. Թղ. 542բ2։ Գիրք (իմա Գլուխք) տեսլեանց Երկոտասան մարգարէիցն։ Ովսէէ մարգարէ։ - Անդ։ Բան Տեառն որ եղև առ Ովսէէ որդի Երայ, ևն։ Ստորին լուսանցքին վրայ կարմրագիր. Մած Ովսէէ մարգարէի։ Ովսէէ էր ի Բեթղեմովայ՝ ի ցեղէ Իսաքարայ, ևն։ Այսպէս են նաև յաջորդ մարգարէներուն։ 32. Թղ. 545ա1։ Ամովս (Գլուխք անվերնագիր)։ - Թղ. 545ա2։ Պատգամք Ամովսայ որ եղև, ևն։ 33. Թղ. 547ա2։ Միքիա մարգարէ (Գրլուխք)։. - Անդ։ Եւ եղև բան տեառն առ Միքիա Մաւր(ս)տացի,։ 34. Թղ. 548բ2։ Յովէլ մարգարէ (Գըլուխք)։, - Թղ. 549ա։ Պատգամ տեառն որ եղև առ Յովէլ Բաթուիէլի,։ 35. Թղ. 549բ2։ Աբդիու (Գլուխք)։,Անդ։ Տեսիլ Աբդիու, ևն։ 36. Թղ. 550ա1։ Յովնան (Գլուխք)։,Անդ։ Բան տեառն առ Յովնան, ևն։ 37. Թղ. 550բ2։ աւում (Գլուխք)։, Անդ։ Առած Նինուէի։ Գիրք տեսլեան Նաւումայ Եղկեսացւոյ,, ևն։ 38. Թղ. 551ա2։ Ամբակում (Գլուխք)։։ Անդ։ Առած զոր ետես Ամբակում մարգարէ, ևն։ - Թղ. 552ա1։ Աղաւթք Ամբակում մարգարէի՝ երգով, ևն (Հանգիստներով)։ - Անդ (յուսանցից վրայ)։ Մահ Ամբակումայ Մարգարէի։ Ամբակում էր ի ցեղէն Շմաւռնի, ևն։ 39. Թղ. 552ա2։ Սոփովնիա (Գլուխք)։,Անդ։ Բան տեառն առ Սոփովնիա Քուսայ՝ որդւոյ Գոդողիա, Ամարա, Եզեկիա, յաւուրդ Յովսիա որդւոյ Ովնա, արքայի Յուդա, ևն։ 40. Թղ. 553ա1։ Անկէա (Գլուխք)։ Անդ։ Յամին երկրորդի Դարեհի արքայի, ևն։ 41. Թղ. 553բ1։ Զաքարիա (Գլուխք)։. Անդ։ Յամսեանն ութերորդի՝ յամին երկրորդի Դարեհի,, ևն։ - Թղ. 556բ (լուսանցքին վրայ)։ Մահ Զաքարիա Մարգարէի։ Զաքարիա էր յազգէն Ղևեայ, ևն։ 42. Թղ. 556բ2։ Մաղաքիա (Գլուխք)։։ Անդ։ Առած բանի տեառն ի վերայ Իսրայէլի ի ձեռն հրեշտակի իւրոյ, ևն։ - Թղ. 557, (ստ. լուսանցքի վրայ)։ Մահ Մաղաքիա մարգարէի։ Մաղաքիա յետ դարձին ի գերութենէ ծնաւ ի Սոփորա, յազգէն Ղևեայ, ևն։ 43. Թղ. 557բ2։ Դանիէլ (Գլուխք)։,Թղ. 558ա1։ Դանիէլ դատաստանաց, ևն։ 44. Թղ. 565բ2։ Երեմիա մարգարէ։ Պատգամն աստուծոյ որ եղև,։ (Վրիպակաւ յառաջ գրուած և մէկ սիւնէ վերջ ընդհատուած)։ - Թղ. 566ա1։ Գլուխք Երեմիայ մարգարէի։ - Թղ. 567բ1։ Երեմիա մարգարէ։ Պատգամն աստուծոյ որ եղև ի վերայ Երեմիայի, ևն։ (Երկրորդ անգամ գրուած է՝ առաջին սխալը դարմանելու նպատակաւ)։ Դիտելու է որ մարգարէութեանս երկրորդ ընդօրինակութիւնն՝ առաջին սեան (Թղ. 565բ2 ընդ. օրինակութենէն աւելի խոշոր գրով և լայն միջոցներ թողլով բառերու մէջ եղած է, ընդհատուած երեսը հաւանօրէն ամբողջ լեցնելու և յաջորդին հետ կապելու համար։ Այս կրկնութիւնս հաւանօրէն յետոյ եղած իսկ կարող է Լինել՝ Գըլխացանկը ներմուծելուն պատճառաւ, որ նոյնպէս հոս ընդհանուր բնագրի գրէն կը տարբերի։ Ալս իսկ նոր ապացոյց մէ Գէորգայ յօրինած Գլխացանկերուն ետքէն ներմուծուած ըլլալուն Ձեռագրիս մէջ։ Թղ. 588ա2։ Բարուք։ Այս են բանք թղթոյն, ևն։ - Թղ. 589բ2։ Սրբոյն Երեմիա(յ)ի Ողբք.։ (Եբրայական այբուբեններով լուսանցքի վրայ՝ համաձայն տպագրութեան)։ - Թղ. 591բ1։ Աղաւթք սրբոյն Երեմիայի,։ 45. Թղ. 591բ2։ Եղեկիէլ։ Տեսիլ Եզելիէլի մարգարէի,։ - Թղ. 592ա1։ Յառաջաբան գլխոց Եզեկիէլի մարգարէի։, - Թղ. 592բ1։ Տեսիլ Եղեկիէլի մարգարէի, ևն։ Հոս ալ նոյն բանը կրկնուած է և ճիշդ մի և նոյն կերպով՝ ինչպէս վերը. հետևաբար կրնայ ըսուիլ վստահութեամբ, թէ մոռացութեամբ եղած չէ, այլ իրաց բնական ընթացքով։ Նոր բացատրութեան այլ ևս պէտք չկայ։ Թղ. 610ա2։ Վերջ հին Կտակարանեն։ Բ. 1. Թղ. 610բ1։ Նախադրութիւն սրը բոյ Աւետարանիս (Թուղթ)։ Եւսեբի՝ Կարպիանոսի սիրելի եղբաւր ողջոյն,։ Ասոր կը կցին ապա Կանոնք։ - Թղ. 611ա1։ Գլուխք աւետարանին Մատթէի։, - Անդ(ա2)։ Նախադրութիւն ըստ Մատթէի աւետարանին։ Աւետարանն որ ըստ Մատթէոսի գրեալ է, զի ինքն Մատթէոս աշակերտս տեառն գրեաց, ևն։ Ապա Թղ 611բ1. շարունակութիւն համաբարբառ Կանոնաց։ - Թղ. 612ա1։ Աւետարան ըստ Մատթէի։ Գիրք ծննդեան յիսուսի քրիստոսի որդւոյ Դաւթի, որդւոյ Աբրահամու, ևն։ Դիտելու է որ թէ հոս և թէ յաջորդ Աւետարաններուն և Թուղթերուն գրութեան մէջ՝ նաի Գլուխները դրուած են և ապա ախադրութիւնները, հակառակ Գէորգայ կարգաւորութեան. որ նշան է թէ գլխովին անկախ էին անկէց և կանուխ գրուած։։ 2. Թղ. 623ա2։ Սւետարանին որ ըստ Մարկոսի գլուխք։, - Անդ։ Նախադրութիւն Մարկոսի աւետարանին։ Աւետարանս որ ըստ Մարկոսի գրեալ է սոյն Մարկոս՝ աշակերտ, Պետրոսի, ևն։ - Թղ. 623բ1։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի որպէս և գրեալ է. ևն։ - Թղ. 632ա1։ Աւետաբան ըստ Մարկոսի։ Յարուցեալ յառաւօտուն միաշաբաթուն՝ երևեցաւ Մարիամա Մագդաղենացւոյ, ևն։ (Կարմրագիլ խորագրով և զատուած բոլորովին վերջին գըլխու 8.րդ համարէն)։ 3. Թղ. 632ա2։ Ղուկասու աւետարանին գլուխք։, - Թղ. 632բ1։ Նախադրութիւն Ղուկա աւետարանիս, ևն։ - Անդ(բ2)։ Աւետարան ըստ Ղուկասու։ Քանզի բաղումք յաւժարեցին վերստին կարգել, ևն։ - Թղ. 644ա2։ Ունի տպ. ԻԲ. 43- 45 համարները։ Թղ. 645բ1։ Հարիւր և վաթսուն, ևն։ 4. Թղ. 646ա1։ Գլուխք աւետարանին որ ըստ Յովաննու։, - Անդ։ Նախադրու թիւն Յովաննու աւետարանիս։ Յովաննու աւետարանն գրեալ է Յովաննու, ևն։ - Անդ (ա2)։ Աւետարան ըստ Յովաննու։ Ի սկըզ բանէ էր բանն, ևն։ - Թղ. 648ա1։ Տպագր Ե. 4- 5 համարներն բնագրիս մէջ չկան, այլ լուսանցից վրայ։ Իրք կնոջն շնացելոյ (Թղ. 649բ1, այսինքն ըստ Զօհր. տպ. Ի. գլ. 52 համարէն վերջ) լուսանցքին վրայ գրուած է մանը բոլորգրով, և հորիզոնական մեծ փակագծով զատուած բնագրէն։ Այս նշան է՝ թէ կամ բնագիրն յառաջ չունէր և ետքէն աւելցուած է, և կամ իբր եկամուտ ուղած՝ է բնագրի մէջ անցնել։ Իսկ ստորին լուսանցքին վրայ կայ նոյն գրով հետևեալը։ Զայս շնորհ տեառն սքանչելեաց Եւսեբի ժամանակագրէ, թէ ի հեբրայեցի աւետարանագրէ անտի ընկալաւ եկեզեցի. վասն այնորիկ և առընթեր պատշաճ համարեցաք կարգել ընթացից Յովհաննու աւետարանիս, զոր յիզատակէ յերբորդ Դպրութեան ԼԹ. ԳԸլխին, բանիւ Պապիայ,։ Թղ. 655բ2։ Այս ինչ է գիրսս. ա. Յառաջաբան գրոց Գործոց առաքելոց։ բ. Դիլ գլխոց Գործոց առաքելոց, ևն, ևն (Հմմտ. Թ. 1. 8. 5. Թղ. 457բ1)։ 5. Անդ։ Յառաջաբան գրոց Գործոց Առաքելոց։ Որք միանգամ, ևն։ - Թղ. 656բ1։ Դիր գլխոց Գործոց առաքելոց։ Ի հարցն և ի վարդապետացն զաւրինակն և զպայմանն ընկալեալ, ևն։ - Անդ։ Գլուխք Գործոց ա ռաքելոց։ - Թղ. 657բ1։ Ի գիրս Գործոց առաքելոց ընթերցուածք ԺԶ.. ևն։ - Անդ։ Նախադրութիւն գրոց Գործոց առաքելոց։ Գործք առաքելոց գիրքս անուանեցաւ, ևն։ Անդ (բ2)։ Ընթացք Պաւղոսի առաքելոյ։ Ի Դամասկոսէ սկսեալ, ևն։ (Հմմտ. Թ. 6. 8. 6. Թղ. 500)։ - Թղ. 658ա2։ Գործք առաքելո, Ղուկայ աւետարանչի։ Զբանն առաջին զոր արարի, ևն։ 6. Թղ. 671ա2։ Յառաջաբան եւթանեցունց թղթոցն կաթողիկէից։ Ի փոքունս փոքումբք ինչ յանդգնելոց, ևն։ - Թղ. 671բ1 Դիր գլխոց կաթողիկէ թղթոյն Յակովբայ։ Վասն սորա դաւաճանեն հերցուածողք՝ թէ ոչ կցորդի այլոցն։ - Անդ։ Նախադրութիւն կաթողիկեայ թղթոյն Յակոբայ։ Քանզի ինքն Յակոբոս գրէ զայս, ևն։ - Անդ (բ2)։ Թուղթ սրբոյ առաքելոյն Յակովբայ կաթողիկէ։ Յա կովբոս աստուծոյ և յիսուսի քրիստոսի ծառայ7. Թղ. 673ա1։ Գլուխք առաջին թղթոյն Պետրոսի։ - Անդ։ Նախադրութիւն առաջին թղթոյն Պետրոսի։ Զայս գրէ Պետրոս թուղթ վարդապետական, ևն։ - Թղ. 673ա2 Թուղթ Պեարոսի առաջին։ Պետրոս առաքեալ յիսուսի քրիստոսի, ընտրելոց նշդեհից, ևն։ 8. Թղ. 673բ1։ Գլուխք երկրորդ թրղթոյն Պետրոսի։, - Անդ։ Նախադրութիւն երկրորդ թղթոյն Պետրոսի։ Զայս դարձեա ինքն Պետրոս գրէ, ևն։ - Անդ (բ2)։ Թուղի Պետրոսի երկրորդ։ Շմաւոն Պետրոս ծառա և առաքեալ, ևն։ 9. Թղ. 674բ1։ Գլուխք առաջնոյ թըղթոյն Յովաննու։ - Թղ. 674բ1 - 674բ2։ Նախադրութիւն Յովաննու առաջնոյ թըղթոյն։ Քանզի Յովաննէս որ զաւետարանս գը. րեաց, ևն։ - Անդ։ Թուղթ Յովաննու առաջին։ Որ էրն ի սկզբանէ, ևն։ - Թղ. 675բ2։ Սոքա երեքեան են որ վկայեն, հոգին և ջուրն և արիւնն, ևն (տպագրութեան պէս)։ 10. Թղ. 676ա1։ Գլուխք երկրորդ թըղթոյս Յովաննու։ - Անդ։ Նախադրութիւն Յովաննու երկրորդ թղթոյս։ Զայս իբրև զերէց գրէ տէրունոյ եկեղեցւոյն, ևն։ - Անդ (ա2)։ Թուղթ Յովաննու երկրորդ.։ 11. Անդ։ Գլուխք երրորդ թղթոյն Յովաննու։ - Անդ (ստ. լուսանցքին վրայ) Նախադրութիւն Յովաննու երրորդ թղթոյն։ Յառաջագոյն ընդունի զԳայիոս վկայեալ յամենեցունց, ևն։ - Անդ։ Թուղթ Յովաննու երրորդ։ Յերիցուէ առ Գայիոս սիրելի, ևն։ 12. Թղ. 676բ1։ Գլուխք թղթոյս Յու. դայի։. - Անդ։ Նախադրութիւն թղթոյս Յուդայի։ Զայս թուղթ գրէ նորոգ հաւատացելոցն, ևն։ - Անդ (բ2)։ Թուղթ Յուդայլ կաթողիկեայ։ Յուդայ յիսուսի քրիստոսի ծառայ և եղբայր Յակովբայ, ևն։ (Ետքէն անմիջապէ։ կը նշանակուին միահամուռ կաթ. թղթերու ընթերցուածք, ևն)։ 13. Թղ. 677ա2։ Աղերս Եւթաղի։ Ամե։ նայն ուրեք, ամենայն իրիք, ևն։ 14. Թղ. 677բ1։ Յառաջաբան Պաւղոսի առաքելոյ՝ նախակարգեալ ի գլուխ գրոցս։ Ընդ ուսումնասէր և ընդ փոյթ քոյոյ սիրոյդ զար։ մացեալ, ևն։ - Թղ. 679ա2։ Վկայութիւն Պաւղոսի առաքելոյ։ Առ Ներոնիւ, ևն։ - Թղ 679բ1։ Բովանդակութիւն ընթերցուածոց և որոց ի նոսա գլուխք և վկայութիւնք են՝ ըսձ իւրաքանչիւր թղթոցն առաքելոյ.։ (Հմմտ. Թ 1. 8. 15. Թղ. 499բ2.) ևն, ևն։ - Թղ. 652բ։ Գլուխք Հռովմայեցւոց թղթոյն։. - Թղ. 623ա1։ ՆՆախադրութիւն առ Հռովմայեցիս թղթոյն։ Զայս առաքեաց ի Կորինթոսէ, ևն։ - Անդ (ա2)։ Առ Հռովմայեցիս,։ Ղուսանցից վրայ նշանակուած են տեղիք կամ վկայութիւնք հին Կըտակարանի գրոց, և ընթերցուածք և տունք։ 15. Թղ. 688բ2։ Գլուխք առաջին թըղ. թոյն Կորնթացւոց։, - Անդ։ ՆՆախադրութիւն առ Կորնթացիս առաջին թղթոյն,։ Թղ. 689ա1։ Առ Կորնթացիս առաջին թուղթ. 16. Թղ. 694բ1։ Գլուխք երկրորդ թըղթոյն Կորնթացւոց։ - Անդ (բ2)։ Նախադրութիւն առ Կորնթացիս երկրորդ թղթոյն,։ Անդ։ Առ Կորնթացիս Բ. թուղթ,։ 17. Թղ.698բ1։ Գլուխք Գաղատացւոց թղթոյն։ - Անդ (բ2)։ Նախադրութիւն Գաղատացւոց Թղթոյն.։ - Անդ։ Առ Գաղատացիս,։ 18. Թղ. 700բ2։ Գլուխք Եփեսացւոց թղթոյն։ - Անդ։ Նախադրութիւն առ Եփեսացիս,։ - Թղ. 701ա1։ Առ Եփեռացիս,։ 19. Թղ. 702բ2։ Գլուխք Գիլիպեցւոց թղթոյն։, - Թղ. 703ա1։ Նախադրութիւն առ Ժիլիպեցիս թղթոյն,։ - Անդ։ Առ իլիպեցիս,։ 20. Թղ. 704ա2։ Գլուխք Կողոսացւոց թղթոյն։ - Թղ. 704բ1։ Նախադրութիւն առ Կողոսացիս թղթոյն,։ - Անդ (բ2)։ Առ Կողոսացիս,։ 21. Թղ. 706ա1։ Գլուխք առաջին թըղ թոյն Թեսաղոնիկեցւոց։, - Անդ։ Նախադրութիւն առ Թեսաղոնիկեցիս թղթոյն,։ Անդ (ա2)։ Առ Թեսաղոնիկեցիս թուղթ առա22. Թղ. 707բ1։ Գլուխք Թեսաղոնիկեցւոք երկրորդ թղթոյն։. - Անդ։ Նախադրութիւն Առ Թեսաղոնիկեցիս երկրորդ թղթոյն,3 Անդ (բ2)։Առ ՀԹեսաղոնիկեցիս երկրորդ թուղթ.։ 23. Թղ. 708բ1։ Գլուխք թղթոյն Ե. բրայեցւոց։, - Թղ. 709ա1։ Նախադրութիւն առ Եբրայեցիս թղթոյն,։ - Անդ։ Թուղի առ Եբրայեցիս.։ 24. Թղ. 713բ1։ Գլուխք առաջին գըլխոյն (թղթոյն) Տիմոթեայ։, - Անդ։ Նախադրութիւն առ Տիմոթէոս առաջին թղթոյն,։.Անդ (բ2)։ Առ Տիմոթէոս առաջին թուղթ.։ 25. Թղ. 715ա2։ Գլուխք երկրորդ թրղթոյն որ առ Տիմոթէոս։ - Թղ. 715բ1։ Նախադրութիւն առ Տիմոթէոս երկրորդ թըղթոյն,։ - Անդ։ Առ Տիմոթէոս թուղթ երկրորդ,։ 26. Թղ. 716բ2։ ՊԳլուխք թղթոյն որ առ Տիտոս։, - Անդ։ Նախադրութիւն առ Տիտոս,։ - Անդ։ Առ Տիտոս,։ 27. Թղ. 717բ1։ Գլուխք թղթոյն Գիլեմոնի։, - Անդ։ Նախադրութիւն առ տիլեմոն թղթոյն,։ - Անդ։ Առ Թիլիմոն և առ Արքիպպոս սարկաւագ և առ Ապփիաս։ Ասոր կը կցի, Թղ. 717բ2։ Գրեցի և կարգեգեցի ըստ կարի ըստիքերովն, ևն։ - Թղ. 718ա1։ Թելադրութիւն։ Գլխաւոր եմ և աստուածեղէն կրաւնիցն վարդապետ, ևն։ - Անդ։ Պատխ։ Գանձ ունիմ զքեզ հոգևոր բարութեանց, ևն։ - Անդ։ Նաւարկութիւն Պաւղոսի առաքելոյ ի Հռովմ, ևն 28. Թղ. 718ա1։ Թուղթ (Գ.) Կորնթացւոցն՝ առ սուրբ առաքեալն Պաւղոս։ Ստեփանոս և որք ընդ նմա երիցունք, ևն։ Թղ. 718ա2։ Պաւղոս կալանաւոր յիսուսի քրիստոսի, առ եղբարս Կորնթացիս, ևն։ 29. Թղ. 719ա1։ Դրութիւն գլխոց սրըբոյ Յայտնութեանս։, - Անդ (ա2)։ Յայտնութիւն սրբոյ Յովհաննու աստուածաբանի,։ Թղ. 725բ1։ Վերջ նոր Կտակարանի։ Գրբիս Պլախագրութեանն այս տեզ չդրուիլն։ այլ հին կտակարանի Նախադրութիւններուն քու ի միասին (Թղ. 7բ1), կարծել կու տայ թէ՝ այս՝ իսկ Գէորգ՝ Սկեւռացիէն յօրինուած ըլլայ վերջէն, առ ի չգոյէ հնոյն։ Սակայն, Թ. 10. 8. 13, Թղ. 697, ի վերջ գրոց Յայտնութեան,- ուր կը կցուի՝ յիշատակարանի ձևով. Այս Յայտնութիւն աստուածաբան աւետարանչի Յովհաննու, ևն, - կը թուի հակառակը ցուցնել. զի Ն. Լամբրոնացւոյ կընծայէ զայն։ Լուրջ քննութեան արժանի է յամենայն դէպս։ Բաց աստի, Թղ. 725. (Յայտն. ԻԱ. գլ. 19-21 ըստ ապագրութեան)։ երկնաւոր քաղաքի 12 քարերուն մէն միոյն ասընթեր երկոտասան առաքեալներուն անուանքը դրուած են կարմրագիր (Հմմտ. Թ. 7 Տ. 29. Թղ. 482բ1)։ 30. Թղ. 725բ1։ ՊԱստսւածյայտնութեանն ժամակարգութիւն. Այլ և բովանդակ տարւոյն ըստ ընթերցուածին և ըստ այլ կարդացմանց։ Յունուար Ե սրբոյ գիշերոյ ճրագալուցին ա-ռաւաւտ երգ ասա զիւրն. ԻՀցէ, ևն ևն։ Բոլորն հինգ սիւն մեծադիր, և Աւագ հինգշաբաթի ժամակարգութեան հրահանգով կ՝ աւարտի, և կը թուի՝ թէ թերի է. վասն զի առանց վերջակէտի է վերջին բառը։ Գրութիւնս եթէ ճաշոցի բովանդակութիւն համարինք, և եթէ Տօնացուցի, յոյժ հետաքրքրական է Հայաստանեայց եկեղեցւոյ ԺԲ- ԺԳ դարու ժամերգութեան կատարման նկատմամբ։ Կրսայ նոյն իսկ Գէորդէն գրուած լինել։

Content