89351341 - 1355 (տես վարը)։ՐԻՉ Կարապետ և Մովսէս վարդապետք (միաբան Մեծոփայ վանից) Հին կտակարանին, իսկ Նոր կտակարանի գրիչն յայտնի չէ։ Սարգիս ոմն ալ, յամի Տեառն 1642, նորոգող եղած է և գրիչ Երկրորդ օրինաց գրքին միայն (տես Թղ. 98-118)։
բոլորգիր միջակադիր և ընտիր, բայց ոչ ամբողջապէս նոյնագիր, այլ երեքէն չորս տարբեր գրչութեամբք (տես յիշատակարանները)։
56, իւրաքանչիւրն 12 թուղթ։
բամբակէ թուղթ, կակուղ, նուրբ և գորշագոյն։
փայտեայ կաշեպատ՝ սև, զարդարուն, գոցելու մասով. ներսէն թաւշենման կապոյտ լաթով պատած է։
, խոնաւութենէն շաս տեղ պատկերները, կիսախորաններն, լուսանցազարդ. քըն ևն գունաթափ եղած են, և տեղ տեղ ալ գր։ րեթէ եղծուած։ Թղ. 8, 9, 510, 525, և 680-684 կազմէն փրթած, մաշած և լուսանցից կողմերէն հերձոտած են։ Թղ. 250ա2, 280բ1 մէջ տեղէն բզկտուած են, հաւանօրէն զարդագրերն հանելու նպատակով և Թղ. 414բ1 եզերքը սև լաթով կպցուած է. Թղ 250ա2 կիսով չափ եղծուած և անընթեռնլի եղած է։
նախ Գրիգոր քահանայ, ապա Եփրեմ քա. հանայ և որդի առաջնոյն, ապա Մարգարէ կամ՝ Մարգար ոմն, և հուսկ Միաբանք Վարագայ Ս. Նշան վանաց (տես վարը)։
ունի, բաց առանց գրութեան. մագաղան են նոյնպէս Թղ. 2, 3, 118։
կան՝ ընդհանրապէս հին Կտակարանաց իւրաքանչիւր գրոց սկիզբը միայն. իսկ Սաղմոսին շատ գլուխներու սկիզբն ևս։ Չորեքգունեան են, այսինքն՝ կապոյտ, կանաչ, վարդագոյն և մութ կարմիր ոսկեզարդ. երբեմն ալ շիկագոյն։ Զանազան ձևերով և մեծութեամբ, մարդագիր, թռչնագիր, գազանագիր. որոնք ճարտարութեամբ երբեմն երբեմն իրարու ագուցուած են, օր. իմն, Թղ. 485, Սաղմոսաց սկզբնագիրն Ե՝ շիկագոյն գազան մը ուղղաձիգ նըստած՝ և ձեռքերն հորիզոնական գծով տարածելով դէպ ի յաջ՝ կապուտակ աշտանակ կամ կերոն մը բռներ է. իսկ ագւոյն ծայրը դէպ ի վեր դարձած մարդադէմ մը կը ներկայացնէ։ Նշանաւոր են Թղ 3ա, Ծննդոցի սկզբնագիրն Ի, որ ամբողջ երեսը կը բռնէ, և ունի իր վրայ եօթն մետալիոններ՝ պէս պէս արարուածներով. Թղ. 297ա2, երկաթագիր Դ տառը՝ որ վերի լուսանցքէն մինչև ստորինի կէսը գրաւած է։
համեմատութեամբ նախընթացներուն այն։ քան բազմաթիւ չեն, (իսկ նոր Կտակարանին մէչ բնաւ չկան), բազմագունի են և այլևայլ մեծու, թեամբ։
մէկ հատ միայն, Թղ. 2բ, (17 8x11, 7 մեծութեամբ), բայց իր տեսակին մէջ ալ եզական. վերի պարունակին մէջ դրախտի ընտանիքն առանձին ոտքի վրայ կեցած են՝ երեք ծառերու մէջ. Ադամ վերէն ի վայր թխագոյն նեղ վերարկու մը հագած - որ ոտուրները կը ծածկէ - դէս ի արևմուտք կը նայի. իսկ Եւա միւս ծառին քով կանգնած՝ օձին հետ կը խօսակցի. հագած է ոսկե, գոյն երկայն ներքնազգեստ, որ մինչև գետին կլ հասնի, վրայէն ալ սև շալի պէս վերնազգեստ մը, նման Մուրիլլոյի Աստուածածնին։ Իսկ ստորին պարունակին մէջ մէկ ոտքի վրայ կանգնած է Աբէլ կապոյտ և վարդագոյն ճոխ զգեստներով, և միւ։ ոմքը երկու ձեռօք վեր բարձրացուցեր է մինչև կուրծքը - կարծէք կօշիկը հանելու դիրքի մէջ - բայց քովընտի կը նայի։
չկան ամենևին։
6 հատ են և բազմագունեան (տես Թղ. 1ա1, 3ա, 485ա1, 510ա1 556ա2, 567ա1, 585ա1)։ Չորրորդը որ կը ներկայացնէ մանուկ՝ բայց իմաստուն թագաւորն Սողոմոն՝ եր։ կու կանանց կամ նորանշան դատաստանի արարուածով՝ յոյժ գեղեցիկ է և գիւտաւոր։
կարմրագիր են առհասա, րակ։
Թղ. 445, 446, 447, 484, 510ա2, 539ա (կիսախորանը նկարելու համար) 598ա2, 598բ, 599, 616բ, 624, 625ա1 (կիսախորանի համար), 656ա2, 667բ, մէկ մէկ թուղթ ալ սկիզբն և վերջը։
մեծ և փոքր բազմաթիւ են, որոնցմէ կարևորներն են։ 1. Թղ. 2ա2 (Ծննդոց Նախադրութեան վերջը)։ Զստացող աստուածագումար տառիս զամեներջանիկ և զճոխացեալն ամենայն իմաստութեամբ զերանաշնորհ քահանայն՝ ըզԳրէգոք, ծնողսք, զարմօք և զաւակսք աղաչեմ յիշել ի Տէր Յիսուս Քրիստոս Աստուածն մեր,։ Անդ. ապա կը կցին ծաղկողին և գրչի յիշատակագրութիւնք, այսպէս. Նա և զնկարակերտող սորա զԱւագ դպիր, ծնողօք հանդերձ յիշեցէք ի Քրիստոս և զայլ աշխատողսն։ Ընդ նոսին և զփցուն գրչիկս զԿարապետ յիշատակի արժանի արարէք,։ 2. Երկրորդ օրինաց գրքին վերջ (Թղ. 118բ2) կայ անոր գրչի յիշատակարանն, այսպէս։ Ով եղբարք, յորժամ տեսանէք և ընթեռնուք զայս գիրքս, յիշեցէք (զ)սուտանուն Սարգիս եղուկս որ գրեցի զտետրուկս թուին (ԻՂԱշ,։ - Ասոր է նաև մատենիս վերջը գըրուած սոյն յիշատակարանը. Ի մեծափառ սուրբ ուխտէս Ստաթէի սուրբ առաքելոյս ծառա և սպասաւոր սորին Գրիգոր վարդապետ ցանկացեալ աստուածաշունչ սուրբ տառիս, և առեալ զսա յիւր յիշատակ և ամենայն արեան մերձաւորաց, և զի վայելեսցէ ուսմամբ զամենայն կեանս իւր, և ոչ եղև հասու ըստ խորհրդոյն. այլ կարճաւրեա եղեալ փոխեցաւ առ Քրիստոս. և յետ սակաւուց՝ վաճառող տառիս եկն և սկսաւ դարձեալ վիճել... իսկ վանիցս արքեպիսկոպոսն Տէր Յովանէս՝ ժե. ռ. դահեկան դրամ տրւաւ իւր քսակէն և խափանեաց զնորա վիճմունքն ուխտիւք և միաբանից վկայութեամբ...։ - Անդ. Ի թուիս հայոց՝ ՌՂԱ. ես անարժան սուտանուն Մինաս կազմեցի սուրբ աւետարանս. աղաչեմ յիշել և ողորմի ասել ինձ մեղաւորիս, և Քրիստոսի փառք յաւիտեանս ամէն,։ Այյս թուականիս միացած է հաւանօրէն հին Կտակարանը նորին հետ և նորոգուած։ 3. Թղ. 448ա2. ֆառք միակ երրակի, միակի աստուածութեան հօր և որդւոյ և հոգոյն սրբոյ.... Աստուածային ճոխութեան։ անձկացեալ փափաքմամբ... վեհիմաստ քահանայն Աստուծոյ Գրիգոր, որ և ինքն իսկ ունէր զշնորհս վարդապետութեան՝ զօրեղ բանիւ լեզուաց և վկայութեամբ Ս. Գրոց, և լիապէս զարդարեալ առաքինութեամբ և իմաստութեամբ զմասունս հոգւոյ իւրոյ և մարմնոյ, և բազում աշխատութեամբ ստացաւ զսա՝ ի հալալ արդեանց իւրոց՝ յիշատակ իւր և ծնողաց իւրոց, և ի ժառանգութիւն զաւակի իւրոյ՝ պատուական քահանային Եփրեմի, ի թըվականութեանն Հայոց ՉՂ. ի յաշխարհակալութեան փոքր Շեխհասանի, և հիւպատոսութեանն և սպարապետութեանն՝ Հայոց Բիւրթելին, ի քաղաքն Սուլտանիայ. ի քորեպիսկոպոսութեանն Յրտուի տէր Սարգսի, և եպիսկոպոսութեան տէր Գրիգորի, ևն, ևն։ - Անդ. Եւ արդ ես նուաստ Եփրեմ քահանայ, որ ունէի զգիրքս աստուածաշունչ ի հօրէ իմմէ Գրիդոր քահանայէ, նուիրեցի և ետու զսա ուխտին Վարա գոյ Ս. Նշանին՝ յիշատակ ինձ և ծնողաց իմոց, ևն, ևն։ 4. Յիշատակ. երկրորդ գրչին, այն է Առակաց Սաղոմոնի ևն, (Թղ. 538բ1)։ Աստուած ողորմի Մովսէս վարդապետին Մեծոփայ։ վանաց և իւր ծնողացն, որ ի ՊԴ. թվականին զգիրս Առակաց գրեաց ի սուրբ ուխտն Վարագ,։ Թէև գրիչն՝ Առակաց գիրքը միայն կը յիշէ, բայց հաւանօրէն Սողոմոնի չորս գիրքն ևս ինքն գրած ըլլալու է. վասն զի բաց ի գրչութեան նոյնութենէն՝ յիշատակարանս իսկ՝ որ Իմաստութեան վերջը դրուած է՝ նոյնը կը հաստատէ։ 5. Ես Մարգարէս գնեցի զգիրքս ի հալալ արդեանց իմոց, և վերստին ընծայեցի Վարագա, յիշատակ ինձ և ծնողաց իմոց. հօրն իմոյ Մկրտչի և մօր իմոյ Մարթայի, և կենակցին իմոյ Ղարիբին և որդո իմս Գրիգորի, և եղբօր իմս Մադոնի, որ ամենայն յամի յիշատակութիւն մեր անխափան լիցի (յ)եկեղեցի սուրբ. կատարողք աւրհնին յաստուծոյ, և ոչ կատարողքն պատժին. ամէն եղիցի եղիցի,։
. ձեռագիրս յամի Տեառն 1813 մտած է հաւաքմանս մէջ, Հ. Սրապիոն Վ. Պուրիսեան՝ Կարինէն յղած է ի վանս։ Մատեանս է Աստուածաշունչ հին և նոլ Կտակարանաց. ուր կան - բաց ի Սիրաքէն և Գ. Եզրէն - բոլոր գրքերը, բայց տարբեր կարգաւ։ Ոմանց կը պակսին Գլուխները, և ոմանց ալ Յառաջաբանները, գլխաւորապէ։ Մատթէոսի Աւետարանին և Թուղթերուն։ Ա. Թղ. 1ա1 - 538բ2։ Հին Կտակարան։ Թղ. 539ա1 - 684ա2։ Նոր Կտակարան։ 1. Թղ. 1ա1։ Յառաջաբան Ծննդոցսց։Թղ. 1բ1։ Գլուխք Ծննդոց։. - Թղ. 3ա։ Ծնունդք, (որուն սկզբնատառն, Ի, կիսախորանին հետ միացած և վերէն մինչև վարը կը հասնի)։ 2. Թղ. 34բ1։ Նախադրութիւն Ելից,։. Անդ (բ2)։ Գլուխք Ելից.. - Թղ. 37ա2։ Ելք.։ 3. Թղ. 59բ2։ Նախադրութիւն Ղևտականին,։ - Թղ. 60ա1։ Գլուխք Ղևտականին։ - Թղ. 61բ1։ Ղևտական,։ 4. Թղ. 76ա2։ Յառաջաբան Թուոց.։ Թղ. 76բ1։ Գլուխք Թուոց։ - Թղ. 77բ2։ Թիւք,։ 5. Թղ. 97ա2։ Յառաջաբան երկրորդում 0րինաց,։ - Անդ։ Գլուխք երկրորդում Որինաց։, - Թղ. 98բ1։ Երկրորդումն աւրինաց (գիրք)։ (Գրուած է նախընթացներէն քիշ մը տարբեր գրչութեամբ)։ 6. Թղ. 119ա1։ Յառաջաբան գրոցն Յեսուայ որդւոյ Նաւեայ,։ - Անդ։ Գլուխք գրոց Յեսուայ որդւոյ Նաւեայ։, - Թղ. 120ա1։ Գիրք Յեսուայ որդւոյ Նաւեայ,։ 7. Թղ. 135ա1։ Յառաջաբան Դատաւորաց։ - Անդ (ա2)։ Գլուխք Դատաւորաց։,։ Թղ. 135բ2։ Դատաւորք,։ 8. Թղ. 150բ1։ Նախադրութիւն գրոցս Հռութայ,։ - Անդ։ Գիրք Հռութայ,։ 9. Թղ. 152բ2։ Նախադրութիւն Թա. գաւորութեանցն։ Սկիզբն գրոց Թագաւորութեանցս զՀեղիս պատմէ, ևն։ - Թղ. 153ա1։ Յառաջաբան նախակարգեալ Թագաւորութեանցս։ Զի յերկուս գիրս առ ի հեբրայեցւոց, ևն։ - Թղ. 153բ2։ Գլուխք առաջին Թագաւորութեանց։ - Թղ. 154բ2։ Թագաւորութեանց առաջին, (առանց խորագրի)։ 10. Թղ. 174բ1։ Գլուխք երկրորդ Թա գաւորութեանց։ - Թղ. 175բ1։ Թագաւորութեանց երկրորդ,։ 11. Թղ. 191բ1։ Գլուխք երրորդ Թագաւորութեանց։, - Թղ. 192բ1։ Թագաւորութեանց երրորդ,։ 12. Թղ. 210բ2։ Գլուխք չորրորդ Թագաւորութեանց։, - Թղ. 212ա1։ Թագաւորութեանց չորրորդ,։ 13. Թղ. 225ա2։ Յանկք առաջին ՈՐնացորդաց։ (Չունի տպագրութեան Յառաջաբանը)։ - Թղ. 225բ2։ Մնացորդաց առաջին,։ 14. Թղ. 237ա1։ Գլուխք երկրորդ Մնացորդաց։, - Թղ. 237բ2։ Մնացորդաց երկրորդ։ Եւ զաւրացաւ Սողոմոն որդի Դաւթի ի թագաւորութեան իւրում ևն։ 15. Թղ. 251բ2։ Գլուխք առաջին Եզրի։ (Չունի տպագր. Նախադրութիւնը)։ Թղ. 251բ2։ Գիրք Եզրասայ,։ 16. Թղ. 259ա1։ Հանգամանք գլխոց երկրորդ Եզրայ։, - Անդ (ա2)։ Եգրաս երկրորդ.։ (Չունի Գ. Եզրը կամ Սաղաթիէլ)։ 17. Թղ. 263բ1։ Գլուխք գրոցն որ կոչի Նէեմի։, - Անդ։ Բանք Նէեմեայ որդւոյ Աքազի,։ 18. Թղ. 269ա2։ Նախադրութիւն Եսթերայ,։ - Թղ. 269բ1։ Եսթեր,։ 19. Թղ. 274ա1։ Նախադրութիւն Յուդթայ,։ - Անդ։ Յուդիթ (ստ. լուս. վրայի խորագիրը կտրուած է՝ փոքրիկ ճակատով ի միասին)։ 20. Թղ. 280բ1։ Նախադրութիւն Տօբիթայ,։ - Անդ։ Տօբիթ։ 21. Թղ. 285ա1։ Նախադրութիւն Յովբայ,։ - Անդ։ Յուլիանեա Աղիկառնացւոյ, ևն։ - Թղ. 285բ2։ Գիրք Յովբայ,։ 22. Թղ. 301բ1։ Յառաջաբան մարգարէին Եսայեայ,։ - Անդ (բ2)։ Գլուխք Եսայեայ մարգարէի։, - Թղ. 302բ2։ Տեսիլ Իսայեայ որդւոյ Ամովսայ, ևն, ևն։ 23. Թղ. 332ա2։ Յառաջաբան երկոտասան մարգարէից,։ - Թղ. 333ա1։ Գիրք տեսլեանց երկոտասան մարգարէից։ Գլուխք Ովսէի մարգարէի։, - Անդ։ Մարգարէութիւն Ովսիա։ Բան Տեառն որ եղև, ևն։ 24. Թղ. 337ա1։ Գլուխք Ամովսայ և մարգարէի։, - Անդ(ա2)։ Մարգարէութիւն Ամովսայ։ 25. Թղ. 340բ1։ Գլուխք Միքիայ մարգարէի։, - Անդ։ Մարգարէութիւն Միքիայ.։ 26. Թղ. 343ա1։ Գլուխք Յովելայ մարգաբէի։, - Անդ։ Մարգարէութիւն Յովելայ, 27. Թղ. 344բ1։ Գլուխք Աբդիու մարգարէի։, - Անդ։ Տեսիլ Աբդիու, ևն, ևն։ 28. Թղ. 345ա1։ Գլուխք Յովնանու մարգարէի։ - Անդ (ա2)։ Մարգարէութիւն Յովնանու որ եղև յաւուրս Ոզիայ, ևն։ 29. Թղ. 346ա2։ Գլուխք Նաւումայ մարգարէի։, - Անդ։ Մարգարէութիւն Նաւումայ։ Առած Նինուէի. Գիրք տեսլեան Նաւումայ, ևն, ևն։ 30. Թղ. 347ա2։ Գլուխք Ամբակումայ մարգարէի։, - Անդ։ Մարգարէութիւն Ամբակումայ։ Առած զոր ետես, ևն։ 31. Թղ. 348բ1։ Գլուխք Սոփոնիայ մարգարէի։, - Անդ։ Մարգարէութիւն Սոփոնիայ։ Բանն որ եղև, ևն։ 32. Թղ. 349բ2։ Գլուխք Անգէի մարգարէի։. - Անդ։ Մարգարէութիւն Անգեայ։ Յետ ելիցն յամին երկրորդի Դարեհի արքայի, 33. Թղ. 350բ2։ Գլուխք Զաքարիայ մարգարէի։ - Թղ. 351ա1։ Մարգարէութիւն Զաքարիայ,։ 34. Թղ. 355բ2։ Գլուխք Մաղաքիայ մարգարէի։, - Անդ։ Մարգարէութիւն Մաղաքիայ,։ 35. Թղ. 357ա2։ Յառաջաբան Երեմիայ մարգարէի, ևն։ - Թղ. 357բ1։ Գլուխք Երեմիայ մարգարէի։, - Թղ. 358բ1։ Մարգարէութիւն Երեմիայ,։ - Թղ. 390բ1։ Բարուք,։ - Թղ. 393ա1։ Ողբք Երեմիայ մարգարէի,։ 36. Թղ. 396ա1։ Նախադրութիւն Դանիէլի մարգարէի,։ - Անդ (ա2)։ Գլուխք Դանիէլի մարգարէի։, - Թղ. 396բ2։ Մարգարէութիւն Դանիէյի։ Դանիէլ Դատաստանաց,։ - Թղ. 408բ2։ Տեսիլ Դանիէլի եւթներորդ։ Յետ երրորդում ամի զկնի ամենայն յայտնութեանն որ տուաւ Դանիէլի մարգարէի, առաքեցաւ Գաբրիէլ հրեշտակ, առաքեալ առ նա յառաջագոյն, ևն։ Անվաւերականս հմմտ. տպգ. Հ. Գ. Վ. Գալէմքեարեան (Ս1 8Ե 8օռ 18, Ն1ռ 1892). իսկ տարբերութիւնքը տես Անկանսն գիրք հին Կտակ. Հտ. Ա. տպ. Վենեակոյ 1896։ 37. Թղ. 412բ1։ Նախադրութիւն Եզեկիէլի մարգարէի,։ - Անդ (բ2)։ Գլուխք գըրոց Եզեկիէլի մարգարէի։. - Թղ. 414ա1։ Մարգարէութիւն Եզեկիէլի։ Տեսիլ Եզեկիէլի,։ (Հոս Թղ. 445 - 447բ դատարկ թողուած 38. Թղ. 448ա1։ Նախադրութիւն առաջին Մակաբայեցւոց։ ՅԱդամայ մինչև ցշինուած պարսպին Երուսաղեմի, ևն։ - Թղ. 448ա2 - 449բ1։ Ընդարձակ տեսութիւնք Աստուածաշնչի վրայ և յիշատակարանք։ - Թղ. 449բ2։ Մակաբայեցւոց առաջին,։ 39. Թղ. 464բ2։ Նախադրութիւն երրորդ Մակաբայեցւոց,։ - Թղ. 465ա1։ Գրլուխք երկրորդ Մակաբայեցւոց։ - Թղ. 465բ1։ Մակաբայեցւոց երկրորդ.։ 40. Թղ. 478ա1։ Մակաբայեցւոց երրորդ,։ (Չունի տպագրութեան Նախադրութիւնն և Գլուխքը)։ 41. Թղ. 485ա։ Սաղմոսք (առանց խորագրի)։ Երանեալ է այր, ևն։՝ 42. Թղ. 509բ1։ Նախադրութեւն Առակաց Սողոմոնի (առանց խորագրի և թերատ)։Թղ. 510ա1։ Առակք Սողոմոնի որդւոյ Դաւթի թագաւորի Իսրայէլի,։ 43. Թղ. 523բ2։ Ժողովող։ Բանք ժողովողի որդւոյ Դաւթի թագաւորի Իսրայէլի,։ (Առանց Նախադրութեան և Գլխոց)։ 44. Թղ. 528ա1։ Երգերգոց Սողոմոնի։ Հարսն ասէ զայս ինչ,։ (Առանց Նախադրութեան)։ 45. Թղ. 530բ1։ Իմաստութիւն Սողոմովնի,։ (Առանց Ղախադրութեան և Գլխոց)։ Բ. Թղ. 539ա- 684ա2։ Նոր Կտակարան։ (Առանց թղթոյն Եւսեբեայ, առանց խորանաց և կանոնաց համաձայնութեան չորս աւետարանաց, և հուսկ առանց Նախադրութեան և Գլխոց աւետարանին Մատթէոսի և առանց խորագրի)։ 1. Թղ. 539ա։ Աւետարան որ ըստ Մատթեոսի։ Գիրք Ծննդեան յիսուսի քրիստոսի որդւոյ Դաւթի, ևն։ Երեսին կէսը դատարկ թողուած է կիսախորաս նի կամ ճակատի համար. իսկ մնացած կէսն՝ իբր սկզբնատողեր (թուով եօթն) ամէնքն ալ մեսրոպեան մեծ երկաթագիր են ոսկեգոյն և կապոյտ դեղով։ Այսպէս են ոչ միայն այս Աւետարանիս, այլ և յաջորդներուն գլխոց սկզբնատողերն, բայց միայն կարմրադեդով գրուած։ 2. Թղ. 555բ2։ Նախադրութիւն Մարկոսի Աւետարանին,։ - Անդ։ Սկիզբն գըլխոց Աւետարանին որ ըստ Մարկոսի։ - Թղ. 556ա2։ Աւետարան ըստ Մարկոսի,։ - Վերջ Թղ. 565բ2։ (Տպագրութեան պէս է)։ 3. Թղ. 566ա1։ Նախագրութիւն Ղուկասու Աւետարանին,։ - Անդ։ Սկիզբն (գըլխոց) Աւետարանին Ղուկայ։, - Թղ. 567ա1։ Ղուկաս։ Քանզի բազումք յօժարեցին գրել, ևն (առանց խորագրի)։ - Թղ. 582բ1։ Ունի ԻԲ. 43 - 44 համ. տպագրութեան պէս։ Թղ. 583բ2։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ, ևն։ 4. Թղ. 584բ1։ Նախադրութիւն Յովահաննու Աւետարանին,։ - Թղ. 585ա1։ Ի սկըզբանէ էր բան, ևն (առանց խորագրի)։ Թղ. 587բ2։ Ունի Ե. 4 - 5 համարները. Թղ. 589։ Ունի Ի. 53- Ը. 11 համարները, տպագրութեան պէս։ 5. Թղ. 600ա1։ Գործք առաքելոց (Առանց Յառաջաբանի, Գլխոց, խորագրի և սկզբնատողի)։ Հաւանօրէն ասոնք գրելու համար դատարկ թողուած են նախընթաց, այն է՝ 598. 599 թուղթերն և Թղ. 600ա1։ 6. Թղ. 617ա1։ Յառաջաբան Պօղոսլ առաքելոյ՝ նախակարգեալ ի գլուխ գրոցս։ բ. Թղ. 619ա2։ Վկայութիւնք Պօղոսի առաքելոյ։ Առ Ներոնիւ կայսերբ, ևն։ - գ. Թղ. 619բ1։ Բովանդակութիւն ընթերցուածոց և որոց ընդ նոսա գլուխք և վկայութիւնք են, ևն։ - Թղ. 620ա2։ Յառաջագիր։ Որ թխու թիւս է՝ զքանիօնութիւնն ցուցանէ զիւրաքանչիւր գլխոցն վկայութեանց, ևն։ - Թղ 621 ա2։ Յառաջագիր (կրկին)։ Զամենայն թուղթս Պօղոսի ընթերցայ և առ ի նոցանէ զամենայն բանս վկայութեանցն մի ըստ միոջէ, ևն։ (Հմմտ. Թ. 1. 8. 7. Թղ. 467բ1. 468ա2։ Թ. 3. 8. 8. Թղ. 542բ1 - 544բ2)։ 7. Թղ. 625ա1։ Առ Հռովմայեցիս թուղթ (Առանց Նախադրութեան, Գլխոց, խորագրէ սկզբնատողի, և տեղը դատարկ թողուած)։ 8. Թղ. 632ա1։ Գլուխք առաջնոյ թըղթոյն Կորնթացւոց։ - Անդ։ Նախադրութիւնը կը պակսի։ - Անդ (ա2)։ Առ Կորնթացիս առաջին թուղթ,։ 9. Թղ. 638բ2։ Գլուխք Բ. թղթոյն Կորընթացւոց։ - Թղ. 639ա1։ Առ Կորնթացիս երկրորդ.։ (Առանց Նախադրութեան. այսպէ։ են նաև յաջորդ թուղթերը)։ 10. Թղ. 643բ2։ Գլուխք երրորդ թըղթոյն Կորնթացւոց։ Նախ յետ սկզբանն վասն ի կուսէն ծննդեան տեառն մերոյ, ևն։ (Զօհրապեան տպագրութեան մէջ չկայ այս)։ Անդ։ Թուղթ Կորնթացւոց քահանայից առ Պօղոս առաքեալ։ - Թղ. 644ա1։ Թուղթ առ Կորնթացիս երրորդ,։ (Այսինքն է՝ ոչ կանոնական)։ 11. Թղ. 645ա1։ Գլուխք Գաղատացւոց թղթոյն։. - Անդ։ Թուղթ առ Գաղատացիս,։ 12. Թղ. 647բ1։ Գլուխք Եփեսացւոց թղթոյն։. - Անդ (բ2)։ Գլուխք (Թուղթ) Եփեսացւոց,։ 13. Թղ. 650ա1։ Գլուխք Գիլիպեցւոց թղթոյն։, - Անդ։ Թուղթ առ Ժիլիպեցիս,։ 14. Թղ. 651բ2։ Գլուխք Կողոսացւոց թղթոյն.. - Թղ. 652ա1։ Թուղթ առ Կողոսացիս,։ 15. Թղ. 653բ1։ Գլուխք առաջին թրղթոյն Թեսաղոնիկեցւոց։, - Անդ (բ2)։ Թուղթ առ Թեսաղոնիկեցիս (Ա).։ 16. Թղ. 655ա2։ Գլուխք Թեսաղոնիկեցւոց երկրորդ թղթոյն։, - Անդ։ Թուղթ առ Թեսաղոնիկեցիս երկրորդ,։ 17. Թղ. 656ա2։ Գլուխք առ Եբրայեցիս թղթոյն (առանց խորագրի)։ - Թղ. 656բ2։ Առ Եբրայեցիս,։ (Լուսանցքներուն վրայ կը նշանակուին տեղիք հին Կտակարանի գրոց և անուանք նահապետաց և մարգարէից, որոնք հաւատով գործեցին, նեղեցան, չարչարեցան և հասին աւետեաղ)։ 18. Թղ. 662ա1։ Գլուխք առաջին թրղթոյն Տիմոթեայ։ - Անդ (ա2)։ Թուղթ առաջին առ Տիմոթէոս,։ 19. 664ա2։ Գլուխք Բ. թղթոյն առ Տիմոթէոս։, - Անդ։ Թուղթ առ Տիմոթէոս եր կրորդ,։ (Սկզբնատողերն դատարկ թողուած 20. Թղ. 665բ2։ Գլուխք թղթոյն որ առ Տիտոս։, - Անդ։ Թուղթ առ Տիտոս,։ 21. Թղ. 666բ2։ Գլուխք թղթոյն ա Գիլեմոն։ - Անդ։ Թուղթ առ իլեմոն,։ Թղ. 667ա2։ Գրեցի և կարգեցի ըստ կարի ըստիքերովն, ևն։ - Անդ։ Գլխաւոր եմ և աստուածեղէն կրօնիցն վարդապետ, ևն։ - Պատասխանի։ Յանձն առնեմ զքքեզ հոգևոր բա, րութեանց, ևն։ - Անդ։ Նաւարկութիւն Պօղոսի առաքելոյ ի Հռովմ, ևն։ 22. Թղ. 668ա1։ Յակոբոս Աստուծոյ, ևն։ (Յառաջաբանի, Նախադրութեան և սկըզբնատողերու տեղը դատարկ թողուած են)։ 23. Թղ. 669բ2։ Գլուխք (իմա սկիզբն՝ առաջին թղթոյն Պետրոսի։ (Չորս տող վեր կը կցի թուղթը՝ առանց սկզբնատողերուն)։ 24. Թղ. 671բ2։ Գլուխք երկրորդ թըղթոյն Պետրոսի,։ (Առաջնոյն պէս. այսպէ։ և յաջորդ թղթերը)։ 25. 673ա1։ Գլուխ առաջին թղթոյն Յովհաննու,։ 26. Թղ. 674բ1։ Երկրորդ թուղթ Յով. հաննու,։ - Թղ. 674բ2։ Յովհաննու երրորդ թուղթ,։ (Երկուքն ալ առանց խորագրի են և իբր շարայարութիւն առաջնոյն գրուած են. իսկ ստորին լուսանցքին վրայ և դիմացէ դիմաց դրուած են՝ կարմրագիր խորագիրները)։ 27. Թղ. 675ա2։ Թուղթ Յուդայի առաքելոյ,։ (Նոյնպէս առանց Գլխոց, Նախադրութեան և խորագրի)։ 28. Թղ. 675բ2։ Գլուխք Յայտնութեան Յովհաննու առաքելոյն։. - Թղ. 676ա2։ Յայտնութիւն Յովհաննու աւետարանչի և աշակերտի Տեառն Յիսուսի Քրիստոսի ի Պատմոս կղզոջն զոր ետես, ևն։ (Այսպէս գրուած է գրքին վերջը. իսկ վերն առանց խորագրի է և առանց սկզբնատողերու)։ 29. Թղ. 683ա2։ Հանգիստ Յովհաննու Առաքելոյ և Աւետարանչի։ Եր ընդ եղբարս, ևն։ Վերջ Թղ. 684ա2։