Other notices
— - Bibliographic notice
229
ՃԱՌԸՆՏԻՐ Լ
1205 - 1205

ID
Number
229
Old record number
1614
Title
ՃԱՌԸՆՏԻՐ Լ
Start date
1205
End date
1205
Date details

1201-1205 (տես յիշտկ.)։

Copy place
Առաքելոց կամ Ղազարու վանք՝ ի Մուշ։
Reference
Type
Number of pages
17
Dimension
70,5x55,3 (51,5x 34,5)
Layout
եռասիւն, իւրաքանչիւրն 51,5x 10,5։
Writing details

միջին երկաթագիր՝ ցածադիր քառակուսի և անկիւնաւոր։ Իսկ մէն մի պարբերութեան սկզբնատառերն մեծագոյն երկաթագիր են. վերջին երեք թուղթերը մեծ բոլորգրով գրուած են, որք ուրիշ մեծղի Ձեռագրի մը մնացորդ ըլլալու են, և դիպուածով քովէ քով բերուած։

Codicology

2, իւրաքանչիւրն 8 թուղթք։

Principal subject
Subject details

մագաղաթ նուրբ, սպիտակ, ողորկ և կակուղ։

Number of lines
45։
Binding

(նոր) ստուարաթղթեայ կիսալաթ։

State of preservation

Թղ. 1, 2, 3 ստորին լուսանցքը խորապէս կտրուած են, և ետքէն նրբագոյն մագաղաթով կարկտուած. իսկ Թղ. 14 արտաքին լուսանցին կէսը վերէն մինչև վար կտրուած։ Թղ. 15, 16, 17 (որոնք բամբակէ կակուղ թուղթ են և նոյնպէս եռասիւն) շուրջանակի սաստիկ բրդգզեալ են և գրութեան վերի մասով բոլորովին սպառած։

Copyist
Վարդան։
Owner

նախ Պատրոն Աստուածատուր Բաբերդցի և իր եղբայրն Աւետիք, ապա Յովաննէս քահանայ Միջնաղբերացի, ապա Ղազարու վանաց միաբանութիւնը (տես զարը)։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն, որուն համար կ'ըսուի թէ քաջահմուտ էր գծագրութեան ամէն արհեստի։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի, երկու կողմէն մի մի սպիտակ թուղթ՝ ետքէն աւելցուած են կազմողէն։

Lettrines

տիրապէս չկան, այլ պարզ, բայց ամենամեծ երկաթագրեր են, ոմանք ոսկեգոյն և ոմանք ալ սրճագոյն։ Նշանաւոր է Թղ. 1ա1, գլխագիր Դ, որ 57 հրմ. երկայն է և վերէն սկսեալ մինչև ստորին լուսանցքին կէսը կը հասնի, -

Initials

Marginal illuminations

6 հատ, որոնցմէ երկուքը միայն, Թղ. 1ա2, 7ած, կիսախորանին նման բազմագունեան են, մեծ և յոյժ գեղեցկաճաշակ, իսկ միւսները միագոյն՝ բաց կարմիր։ Ասոնցմէ երեքը սիւներու միջև թողուած լուսանցքներուն վրայ նկարուած են և կը տարածուին մինչև վերին լուսանցքին կէսը, որ ուշագրութեան արժանաւոր երևոյթ մ'է։

Images

չկան։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

մէկ հատ միայն, Թղ. 5բ1, բազմագունեան և գեղեցիլ դրուագօք. տիրող գոյներն են բոցագոյն կարմիր մութ կապոյտ և կանաչ, ոսկեգոյն յատակի վրայ, որոնք ապա երանգուած են երկնագոյն, մոխրատեսակ և թաւշանման կարմիրով։

Title text

սրճագոյն են, մանրկեկ ու գեղեցիկ երկաթագրով։

Blank pages

նոյնպէս։

Colophon

սակաւ են (գէթ մնացորդիս մէջ) և առանց թուականի, գլխաւորապէս 1. Թղ. 12ա2. "Զյովաննես Միջնաղբերացծ որ լի հաւատով եւ հոգւով ձեռնտու եղեւ յաղագս սուրբ գրոյս, եւ ժտելով ըստ կարի իւրում, արդ յիշեսջիք զՅովհաննէս ի մաքրափայլ յաղաւթս ձեր„։ (Նոտրագրուած բառերով՝ մատեանս փրկանաւորելուն համար ըրած սատարութիւնը կ'ակնարկէ անտարակոյս յիշատակագիրս)։ 2. Հիւսիքոսի ճառին վերջը (Թղ. 14բ1 կայ նոյնպէս բնագրի գրչէն, այսպէս. "Զովաննէս Միջնաղբերցի որ մեծաւ յուսով մասնակից եղեւ սուրբ եւ բարեճաշակ բուրաստանիս, եւ փոխանակ երկրաւորիռ ստացաւ զանճառելին. Արդ զՅովաննէս քահանայ յիշեսջիք ի սուրբ յաղաւթս ձեր, եւ զիս ընդ նմին„։ Կ'երևի թէ Ձեռագիրը փրկանաւորելէն վերջ գրուած է սոյն յիշատակարանը, և թէ Աստուածատուրի մահուանէն ետքը Յոհաննէս քահանան ստացող եղած ըլլայ մատենիս, եթէ "ստացաւ զանճառելին„ բացատրութեամբ զանի ակնարկել ուզած է գրիչը։ Ընդարձակ յիշատակարանիս մնացած և գուցէ կարեւորագոյն մասը (մէկ ու կէս սիւն) դժբախտաբար քերթել տուած է Ղազարու վանքի Բարսեղ վանահայրը, և իր նոր յիշատակարանը գրած անոր վրայ, որ է հետևեալը. "Ի ՌԲ թւոչս եղեւ այս. Ես Բարսեղ վարդապետս գոլով առաջնորդ սրբոյ վանիցս եւ իմ աւուրբս շէն եւ պայծառ էր սուրբ ուխտս մեր եւ բազում թէմ եւ վիճակ կայր սրբոյ վանիցս եւ Մատին առաքեալ է (2) եւ ի ներքոյ իշխանութեան մեր էր եւ աղքատ, եւ ոչ գոյր թէմ նորա. ծերունի տէր Յարութիւն եւ Գրիգոր իշխան եկին առ մեզ բազում աղաչանաւք եւ լալագին դիմաւք խնդրեցին մեզանէ թէմ. եւ մեք լուեալ զաղաչանս նոցա շնորհեցաք ի Պշէրի երեքտասան գիւղս եւ ի Սասուն երկոտասան գիւղս նոցա թէմ, վասն շինութեան սրբոյ Մատին առաքելոց, այս պայմանաւ մինչ նոքա հնազանդ են սրբոյ վանացս եւ ամի ամի տացեն ութ լիտր մեղր սրբոյ վանացս՝ նշան հնազանդութեան, եւ յործամ անդգնին եւ ոչ հնազանդին սրբոյ վանիցս զկնի մէր նստող առաջնորդն առցէ զթէմ, զորս ետուք նոցա. այսքանս բաւական լիցի. Ես Բարսեղ վարդապետս ի ՌԻԲ թւոչս փոխէցա առ քրիստոս յոյսն բնաւից։ Աղաչեմ յիշել մաքուր յաղաւթս ձեր, եւ դուք յիշեալ լիջիք ի քրիստոսէ աստուծոյ մերմէ ամէն„։ Յիշատակարանս գրողն ուզեր է երկաթագրին բնագրի նմանցնել, բայց լաւ յաջողած չէ։ Վերջի նոտրագրուած խօսքերէն - ուր իր յաշխարհէ փոխիլը կը յիշէ - կը տեսնուի թէ ուրիշ մէկը գրած է՝ ի դիմաց Բարսղի։ 3. Նոյն իջում կայ նոտրագրով Առաքելոց վանքի ուրիշ առաջնորդի մը՝ Թադէոս եպիսկոպոսի յիշատակարանն, այսպէս. "Ի Թվակնիս հայոց ՃԵԶ գնացի ես Թոիեոս եպիս կոպոս ի Համէթ քաղ(ա)քն՝ վանէցն համար ժողովք առնելոյ, վասն պակասութեան վանիցս Ղազարու, յայնժամ ժողովեցան քաղաքի քահանայքն և խոճանայքն... մեծ եւ փոքր թէմիք սուրբ երկոտասան Առաքելոցն որ է վանք Ղաղարու, թէմ և վիճակ կու լինինք. և տուաք ձեռագիր միմեանց ու նզովք դրինք որ ոչ մեք ի վանից թեմէն ելնու(ն)ք եւ ոչ վանից եպիսկոպոսն ի մեր առաջնորդութենէն մինչև ի կատարած աշխարհիս։ Նախ և առաջին ես Կիրակոս եպիսկոպոս Սարխօշ, Ապտլմսեհ, Փարաճ Կօշկակարենց Ապտալան, սառաֆ Քարիմ։ Ապրցի Կիրակոս, Խօճայ Ապտին, նղարածի Այվատ Շարաֆ, Յոհան, Խոճայ Ուս(ու)ֆ, Կովոնց Սարգիս, Խոճայ Սահակ, Քօսայ Մուրատն Ղաղանչի Ապտին, Խոծայ Տարզըվուշ, Ներսես էրեց, Առքել էրէց, Յոհանես էրէց, Սուրբ Սարգսին Խօճայ Լութվին, Խօճա Ղլիճ, Խօճայ Ապտալան Ստեփկանց, Չարքաղենց Յովանէս, Մղցի Շիրին, Ղարայսիատենց Մուրատն, Պօղկանց Ապսէիտն, ղսապ Ապտալան, Լողն Ղղիր, Քօք Սաֆար, սառաֆ Եաղուպ, ներկրաշ Կիրակոս, կտակար Մուրատ, սարում կտակար Լթվին Աւրանենց Ապտլմսէհ, Խոճայ Տայուտ, խաբուհայ Ապսէիտ, Պահտին, խսապ Մուրատն, Դօիթէրց, Յակոբ երէց, Պաղտասար էրէց։ Եթէ ով ոք հակառակ լինի և զայս բանս խափանէ, ի սուրբ առ(ա)քելոցն զամօթն կրէ ի դատաստանի աւուրն. ամէն„։

Informations

Content