Other notices
— - Bibliographic notice
230
ՃԱՌԸՆՏԻՐ ԼԱ
ԺԳ դար - ԺԳ դար

ID
Number
230
Old record number
633
Title
ՃԱՌԸՆՏԻՐ ԼԱ
Start date
ԺԳ դար
End date
ԺԳ դար
Date details

թուականը կը պակսի, սակայն հաւանօրէն 12671270ի միջոցները գրուած ըլլալու է, եթէ գրիչը նոյն է մեր ԿԷ. Աւետարանը գրողին հետ։

Copy place
անյայտ, հաւանօրէն Սիս։
Reference
Type
Number of pages
89
Dimension
30,7x23,5 (25,5x 17)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 8 թուղթք։
Writing details

բոլորգիր միջակ, երկնկեկ, յստակ և հնաձև։

Codicology

10, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ դեղնորակ, ողորկ և դիւրաբեկ։

Number of lines
25-27։
Binding

փայտեայ կաշեպատ, շագանակագոյն և առանց զարդի, գոցելու մասով, Կողերը ներսէն պատեալ են կանաչի զարնող դեղին ամենազնիւ կերպասով։

State of preservation

շատ վատ, վասն զի թուղթերու լուսանցք առ հասարակ, բայց յատկապէս Թղ. 16-18, 20-33, 40-55 հերձոտեալ և ետքէն երբեմն տպագրեալ և երբեմն ալ սպիտակ թուղթով կարկտուած են։ Կողերու քանդակագործ պատեաններն ևս հանուած են՝ գոցելու մասով և կոճակներով ի միասին։ Սկիզբէն կը պակսին Ա թերթն ամբողջ։ Բ. էն երկու թուղթ միայն մնացեր են, որոնցմէ մին կէսէն վար փրթեր ինկեր է։ Կը պակսին դարձեալ 10 թուղթք ընդ մէջ 4բ-5ա թղթե, րուն. 1 թուղթ ընդ մէջ Թղ. 36բ-37ա. 1 թուղթ՝ ընդ մէջ Թղ. 75բ-76ա։ Իսկ վերջէն 10էն աւելի թուղ. թեր։

Copyist
Կոստանդ կամ Կոստանդին (տես վարը)։
Owner

նախ գրիչն և իր եղբայրները զասիլ քահանայ և Ստեփաննոս քահանայ, ապա Հեթում երէց կամ գլուզ, ապա այլք։

Commanditaire
Illuminator
Binder
կրկին՝ Վարհաթ և անանուն ոմն, երկուքն ևս վերջին (տես յիշտկ.)։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

մէն մի ճառի սկիզբը, միագոյն և մեծ, առանց մարդագրի և թռչնագրի, որ հնութեան է նշան։

Initials

Marginal illuminations

22-24, մեծկակ և միագոյն, այսինքն մերթ աղօտ կարմիր և մերթ մանուշակագոյն, մի քանի հատը շաղկապուած են զարդագրերուն հետ։

Images

մէկ հատ, Թղ. 40ա (Ադամ ու Եւայ) խիստ անարուեստ։

Canon tables 1

և

Canon tables 2

չունի։

Title text

կարմիր։

Blank pages

Colophon

բազմաթիւ են և մեծաւ մասամբ գրչէն գրուած և անթուական, գլխաւորապէս 1. Սեղբեստրոսի վասն կիրակէի ճառէն ետքը, Թղ. 11ա2. "Աղաչեմ զձեզ հաւատացեալ սուրբ քահանայք և ժողովուրդք, խնդրեցէք յաստուծոյ մեղաց թողութիւն տրուպ և անպիտան ծառաիս գրողի սորա Կոստանդեայ և ծնողաց իմոց, Վասիլ քահանայի (և ասոր վերև գունաթափ մելանով կայ հոս և այլուր ("Եւ Հեթում քահանայի„], և Ստեփ(աննոս) քահանայի, և մաւրն իմոյ Թևանօի, և քուեր իմոյ սպասաւորի՝ Ակացի„։ (Թղ. 4բ2. "Հեթում ստացող գրոյս„ ստորագրած է, և Թղ. 80ա2 և 88բ1, "Պլուզ երէց„ ևս կը կոչէ ինք զինքը)։ 2. Ի վերջ պատմութեան Նախաստեղծիցն, Թղ. 53ա1, կայ նոյնէն՝ ընդարձակ պարագաներով. "Հայր երկնաւոր, որդիտ ստեղծիչ, հոգիտ մխիթարիչ՝ երրորդութիւն և մի աստուածութիւն։ որ գթացար ի նախահայրն Ադամ, և թողեր զյանցանս նորա, թող զիմ զսղալանս և զյանցանս Կոստանդա գրողի սորա մեղապարտի, և ծնողաց իմոց, Վասլի քահանայի [և Հեթում քահանայի] (ետքէն դրուած), և Ստեփանոս քահանայի, և մաւր իմոյ և ամուսնոյ Թևանօից, և սպասաւոր քաւր (քեռն) իմոյ Ակացի. և ամենայն ժողովրդեանդ ողորմե(ս)ցի աստուած, և կարդացողի. և որ մեզ ողորմի ասէ ու մեղաց թողութիւն խնդրէ, աստուած իր (մեղաց) թողութիւն այնէ„։ Հասկնալի է որ գրչիս թէ մայրը և թէ ամու սինը Թեանոյ կամ Թևանք կը կոչուէին, և ասոր համար, այսինքն է մօր հետ ամուսնացած ըլլալու գաղափար չտալու համար յոգնակի դիմօք կը գրէ Թևանօից։ 3. Թղ. 2բ. Ստորին լուսանցքին վրայ կայ անարուեստ կէս նոտր և կէս ցանցառ բոլորգրով. "Ես Մկրտիչ վարդապետս հանդիպեցայ (մատենիս) Ի Սիս, Թիվ ՉՉԸ էր, ի փետրվար ամսոյ ի. ԻԵ. օրն երեքշաբթի„։ (Թուահամարներէս առաջինը իր տարօրինակ ձևին համար կրնայ թէ ջ կարդացուիլ թէ Չ կամ Շ։ Ուստի առաջին պարագային մէջ այդ հանդիպումը եղած կ'ըլլայ յամի Տեառն 1539, իսկ երկրորդով՝ 1339 կամ 1139, որով Ձեռագիրս աւելի հին պիտի ըլլայ)։ 4. Մատենին վերջը, Թղ. 89ա1. Կայ գրչէն, - կէսէն վեր դատարկ թողած երեսին վըրայ, - տարբեր բոլորգրով կազմողին հետևեալ յիշատակարանը, չափով. "Զյետնեալս ամենայնի որ չեմ արժան այսմ արվեստի և ոչ հմուտ այսմ տառի, այպ և կատակ ամենայնի, և ոչ արժան ձեզ յիշելի. Այլ հառաչեմ ըստ անառակին թէ հայր մեղ(այ) քեզ ի յերկինս. չեմ արժան կոչիլ որդի, այլ համարեալ վարձ կան քեզի։ Ես անարժան հող և մոխիրս՝ կազմեցի շայս կտակիս։ Դուք յիշեցէք ժամատեղիս... Թողութիւն մեղացս այնմ ատենին՝ ի գալոյ թագաւորին։ ի լսելն արդարոյն՝ ժառանգեցէք զարքայութիւն։ Երկոցունցըն բաժանումն՝ ձախման ելցեն իլ պապակում, ի հոսել հրեղէն գետոյն, ի վերանալ ընդ արդարոյն. շնոր(հ)եայ և ինձ զթևս աղաւնոյն՝ որ վերանամ հետ երամոյն զվերջին կազ(մ)ող զանարժանիս՝ որ չես արժան իսկ յիշելի, զսևացեալ գոյն այծենիս, զմեղաւք մեռեալ հոգիս դուք յիշեցէք այնս ատեն...„ (կիսատ է)։ 5. Թղ. 42բ (լուս. վրայ ալ). Կայ, բայց ասկէ տարբեր՝ այն է հնաձև մանր և նուրբ նոտրագրով - բառացի կերպով վերի յիշատակարանը, որ սակայն կիսով չափ մաշած և անընթեռնլի եղած է. բայց բարեբախտօրէն կու տայ մեզ կազմողին անունը, որ նախընթացին մէջ կը պակսի, այսպէս. "... զվերջին կազմող գրոցս զՎարհաթ անարժանս յիշեցէք ի քրիստոս„։ 6. Թղ. 89բ1. Կայ, հին նոտրագրով, հետևեալ պատմական յիշատակարանը. "Թ. հարիւր ՀԶ Թվին եկաւ Քաւր Սետին Ճէլէլայ՝ ի Սիս քաղաք. մարդն փախաւ, ի բերթն ելաւ. շատ աւերում եղաւ. նայ աստուած ազատեց զՍիս քաղաքն ի ձեռն (ձեռաց) անաւրէն Քաւր Սետէ„։ 7. Թղ. 69բ. Կայ մատեանս կազմել տուողէն, առանց անուան յիշատակութեան և բոլորգրի նման խոշոր նոտրագրով, այսպէս. "Տէր աստուած ողորմի մեղաւոր ծառային քո որ զգիրքս երետ կապել յարդար վաստակէ„։

Informations

. Ձեռագիրս 1854 ին մտեր է հաւաքմանս մէջ. փոխանակութեամբ տպագրեալ գրոց ստացուած է օր. Սերոբէ Ալիշանի ձեռքով՝ ի Կ. Պոլիս։ Մատեանս է Ճառընտիր թերի, և կը պարունակէ 22 ի չափ խրատականներ, պատմական նիւթեր, տեսիլներ, ևն, այսպէս 1. Թղ. 1ա1։ Յովհաննու Ոսկեբերանի. Ի մեծատունն եւ ի Ղաղար (սկիզբէն թերի)։ "... Այլ անյագ էր ապաշխարութեամբն բարութեանցն, եւ ոչ կարծեաց զայնչափ մարդասիրութիւնն շատ գոլ նմա առ կատարեալ փրկութիւնն„ ևն։ - Վերջ Թղ. 2բ2 (թերի մեծա2. Թղ. 3ա1։ "Ձորրորդ կիւրակէին, (սկիզբն և մէջը թերի)։... "Այլ ոչ եթէ այսու արդարանամ, զի որ քննէն զիս՝ տէր է. եւ ով պարծեսցի եթէ սուրբ եմ„ ևն։ - Վերջ Թղ. 3բ2։ "Եւ արժանաւորապէս փառաւորեսցուք զհայր եւ ղորդի և զսուրբ հոգին, այժմ 3. Անդ։ "Հինգերորդ կիրակէին սուրբ քառասնորդացն. Տեառն Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ՝ Ղուկասու աւետարանին մեկնութենէն. Ի փարիսեցին և ի մաքսաւորն։ Այլ ևս երրորդ ճանապարհ ապաշխարութեան, ևն։ (Սկիզբը միայն. ամբողջը կը պակսի)։ ։ 4. Թղ. 4ա1։ Կայ (սկիզբէն յոյժ թերի) Ի յարութիւն քրիստոսի։... "Եւ չհամարի ամաւթ խաչելեալ կոչել, զի այն իսկ է գլուխ ամենայն բարութեանց„ ևն։ - Վերջ Թղ. 4բ2։ "Զոր բազում անգամ ասացի, թէ զանգեալ ազգն ի պատիւ ածցէ ի լոյս բարութեան. և քրիստոսի մարդասիրին փառք„։ (Հաւանօրէն Յովհաննու Ոսկեբերանին է)։ 5. Անդ։ "Սրբոյն Դիոնեսիոսի եպիսկոպոսի Աղեքսանդրացո։ Ասացեալ։ Ի յարութիւնն տեառն։ Յարեաւ ասէ այսաւր ի մեռելոց քրիստոս՝ կենդանին յաւիտենից„ ևն։ (Մէջր մեծ դատարկ մը կ'ընդնշմարուի)։ - Վերջ Թղ. 5ա2։ "Քանզի նա ունի զճառագայթս աստուածային բանին՝ որ խաւսեցաւ ի ձեռն մարգարէիցն, և ի ձեռն առաքելոցն քարողեցաւ. շնորհաւք և մարդ„։ (Ասով ուղղելի է ոմանց՝ վրիպակաւ՝ քարոզեաց զառաքեալն, և ոմանց ալ զառաքեալս ըսելը Հաւատամքի մէջ)։ 6. Թղ. 5բ1։ "Երանելոյն Եղիշէի վարդապետի։ Ասացեալ։ Ի սուրբ յարութիւնն։ Արդ յոյժ սիրեմ զտեղին, և ոչ կամիմ հեռանալ ի դրաց գերեզմանին„ ևն։ - Վերջ Թղ. 9բ2։ "Զի նմա վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս„։ 7. Անդ։ "Խաւսք Սիղբեստրոսի Հաւռոմա հայրապետին է ասացեալ՝ Վասն կիրակէին։ Ասեմ ձեզ եղբարք։ Պարտ է պատուել զկիրակէն և ոչ գործել„ ևն։ - Վերջ Թղ. 11ա2։ "Որում մարդասարին և փրկչին յիսուսի քրիստոսի վայելէ փառք իշխանու„։ 8. Թղ. 11ա2-11բ1։ "Խաւսք (թուղթ, տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որ առաքեցաւ յաստուծոյ, թուղթս այս՝ ի տաճար սուրբ առաքելոյն Պետրոսի, ի Հռոմ քաղաքի։ Ես պատրիարգ քաղաքին Հռոմա եկի ի տաճարն սուրբ Պետրոսի„ ևն։ - Վերջ Թղ. 16բ1։ "Զի և խոստացելոց բարեաց նորա հաղորդս գտցուք ընդ ամենայն սուրբս. և քրիստոսի մարդասիրին փառք„։ 9. Թղ. 16բ2։ "Պատմութիւն Սրբոյն Գրիգորի հա(յ)ոց Լուսաւորչին, զոր եհարց ընդ հրեշտակն տեառն մինչ էր յայրին Ման(ե)ա։ Յաւուր միում յորժ ամ) շրջէր սուրբն Գրիգոր յանապատին, զմտաւ ած„ ևն։ - Վերջ Թղ. 21բ1։ "Ընդ որս և մեք արժանի լիցուք շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի„։ 10. Անդ։ "Տեսիլ ամենասրբուհոյ և փառաւորեալ սուրբ աստուածածնին. Յաղագս տանջանաց։ Խորհեցաւ ամենասրբուհի աստուածածինն ելանել ի լեառն Ձիթենեաց կալ յաղաւթս„ ևն։ - Վերջ Թղ. 30բ1։ "Եւ պատասխանի տուեալ ամենեցուն ասացին. Փառք բարեգթութեան քո, փառք թագաւորութեանդ և մարդասիրութեանդ այժմ և միշտ և յաւիտ„։ 11. Թղ. 30բ2։ Պատմութիւն քարեղէն պատկերին, որ ի լուսս ի վերուստ երևեցա հաւատարմաց։ Յետ բազում ժամանակաց ի նոյն քաղաքէ երանելոյն Անթանագինէ և որդւոյն Կղերիկոսի„ ևն։ - Վերջ Թղ. 31բ2։ "Այսոցիկ այսպէս եղելոցս՝ փառաւորեսցի քրիստոս, որ զաւրացուսցէ զտկարացեալս ի հաւատս. և նմա փառք„։ (Է պատմութիւն հեթանոս ծառայի մը՝ հրաշիւք քրիստոնեայ դառնալուն, Հերակլ կայսեր արշաւանաց ժամանակ հանդի12. Թղ. 32ա1։ "Սիմէոնի Աղձն(ե)աց ե պիսկոպոսի ասացեալ. Վասն գինոխմողաց որ արբենան, և վասն գուսանեաց և վասն պոռնիկ կանանց և կաքաւչաց։ Աւաղ վտանկիս որ կալաւ ահ՝ զանց արարեալ զերախտեաւքն քրիստոսի որ յառաջագէտն է„ ևն։ - Վերջ Թղ. 39ա1։ "Իսկ ո՞ գիրք կարէ պատմել զսատանաի զաւրութիւնն, որ մայրն է ամենայն չարեաց„։ 13. Անդ։ "Այլ ճառ վասն արբեցողաց, և կանանց անպարկեշտից, ասացեալ Լուսաւորչին։ Զի գինի յիմարեցուցանէ զմիտսն մարդոյն, եռացուցանէ զցանկութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 40ա2։ "Անդ կայ լալ աչաց և կրճել ատամանց. որում վայելէ փառք իշխանութիւն այժմ„„։ 14. Անդ։ "Պատմութիւն վարուցն Ադամա և Եւայի նախաստեղծիցն։ Որ յայտնեցաւ հրամանաւն աստուծոյ։ Ի ձեռն Միքաէլի հրեշտակապետին։ Մեծին մարգարէին Մովսիսի որ զաստուածագիծ տախտակն ընկալաւ. Զոր նոր թարգմանեաց հոգևոր տէրն Սիմէոն՝ յԵրուսաղէմ։ Զկնի ելանելոյ նոցա ի դրախտէն փափկութեան„ ևն։ - Վերջ Թղ. 53ա1։ "Եւ երգեին զերգս ասելով, ալէլուիա, ալէլուիա. Սուրբ սուրբ սուրբ՝ տէր զաւրութեանց. և փառք աստուծոյ ամենակալին յաւիտեանս յաւիտենից„։ (Հմմտ. Թանգ. Հին և Նոր Նախնեաց։ - Անկանոն գիրք, տպ. ի Վենետիկ Հտ. [Ա. եր. 1-23. Բ. օր.)։ 15. Թղ. 53ա2։ "Յապրիլ. ԻԳ. վկայաբանութիւն սուրբ և փառաւորեալ վկա(յ)ին Գէորգեա զաւրավարի, Եւ մեծ նահատակին Առաջի Թանասուն (7) թագաւորի չարչարեցաւ։ Ի ժամանակս հալածանաց ընդդէմ եկեղեցւոյն քրիստոսի, յաւուրս ձմերան„ ևն։ - Վերջ Թղ. 64բ2։ "Եւ համբերեալ քաջութեամբ՝ բառնոր զցաւս, և հայեցեալ ի.ո„։ (վերջը Վկայաբանութիւնս կը տարբերի ատբողջապէս տպագրութենէն (տես Մատենագրութիւնք ՆախնՎարք և Վէյաբ. Սրբոց, տպզ. Վենետկոյ 1874, Հտ. Ա. եր. 252-272)։ Օրինակս չունի ապագրու թեան առաջաբանն և վերջաբանը և այլ յաւելուածները։ Անուանք իսկ և դէպք՝ յոյժ կը տար բերին, փոխանակ Դիոկղետիանոսի՝ ունի Դատիա նու և "եւթանասուն թագաւորք„ որպիսի են օրի, աղադաւ Մանդեղիս, Մենգնատիսս, Մտրիանկեղիանոս կամ Տրանգեղիանոս„ ևն։ Զուարակի և Անթանասիս։ մոգի միջադէպն ևս՝ Սեղրեսարոսի Զրոյցը կը յիշեցնէ։ Ա-ԺԶ գլուխներու բաժնուած է. իսկ գըլխաւոր հատածներն, մասնաւորապէս հրաշքները կարմբագրով խորագրեալ են։ Յոյժ հետաքրքրական և մասնաւոր ուսումնասիրութեան արժանի են ոչ միայն պատմական և դիցաբանական ակնարկու թիւնքն և կոչումները, այլ և շարք մը անսոյ վոր բառեր։ Ափսոս որ ընդ մէջ Թղ. 54բ255ա մէկ թուղթ ինկած է, այն է զուարակի մի16. Թղ. 65ա1։ Յովհաննու Ոսկեբերանի. Ի կինն մեղաւոր (սկիզբէն թերի)... "հաւք ազգին Պաւղոս, որ զփող աստուածգիտութեանն քնարաւ հոգետրութեան խառնեալ՝ վարդապետական բառիւքն„ ևն։ - Վերջ Թղ. 69բ1։ "Սմին նախանձաւ(ղ)ք լիցուք և մեք, և նոյնպէս մատիցուք առ քրիստոս։ զի և մեք զնոյն ընգալցուք ի նմանէ զթողութիւն մեղաց„։ 17. Անդ։ "Տեառն Յոհան(ն)ու Ոսկեբերանի ասացեալ. Յաղազս ապաշխարութեան։ Տեսէք յառաջնումն կիրակէին զպատերազմն և զյաղթութիւնն քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 74բ2։ "Ահա տեսէք զիարդ ի տրտմութենէ ջնջին մեղքն„։ 18. Թղ. 75ա1։ "Սրբոյն Ափբա Եփրեմի ասացեալ։ Ի սուրբ պահքն քառասնորդացն (վասն ողորմութեան)։ Արդ գանձ(ե)ա զգանձս քո յերկինս, և թագոյ յերկեղալի յերկրէս յայսմանէ՝ եդեալ յերկինս„ ևն։ - Վերջ Թղ. 80ա2։ "Եւ գոհան(ալ)ով զքրիստոսէ աստուծոյ մերոյ. որում վա(յ)ելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ„։ 19. Թղ. 80բ1։ "Երանելոյն Եփրեմի Խորին ասորոյ՝ Ի Նինուիացիսն ասացեալ։ Ահա հրաման հասեալ առ մարգարէն Յովնան քարոզել ի Նինուէ„ ևն։ - Վերջ Թղ. 85ա1։ "Եւ ընդ ճշմարիտ արդարսն փառաւորեսցուք զհայր և զորդի և զսուրբ զհոգին, այժմ և միշտ"„։ 20. Անդ։ "Վեցերորդ կիրակէին։ սուրք քառասնորդացն։ Տեառն Յոհաննու Ոսկեբերանին Ասացեալ։ Ղուկասու։ Աւետարանի մեկնութենէն։ Ի Զաքէոս մաքսաւորն։ Որք բարեաց են ցանկացողք՝ ոչինչ հեռագոյն են ի բարեացն ծարաւելոց„ ևն։ - Վերջ Թղ. 88բ1։ "Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի. որում վայելէ„։ 21. Անդ։ "Յոհան(ն)ու Ոսկեբերանի։ Սուրբ հաւրն մերոյ, ասացեալ Յաղագս տնանկաց և մեծատանց, և վասն ողորմութեան և ի Յոբ։ Որպէս բուրաստանք ունին բազմայպաճուճ և պէսպէս ծաղիկս„ ևն։ - Վերջ Անդ։ "Դարձեալ յիշատակ տնանկաց. դարձեալ...„։ (Մնացեալն ամբողջ կը պակսի)։

Content