Other notices
— - Bibliographic notice
280
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԽԱ
ԺԹ դար - ԺԹ դար

ID
Number
280
Old record number
ԻԳ. 4
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԽԱ
Start date
ԺԹ դար
End date
ԺԹ դար
Date details

անյայտ, հաւանօրէն 1865-1870։

Copy place
Վիեննայ։
Reference
Type
Number of pages
51
Dimension
25x19,3 (22x 13,5)
Layout
միասիւն։
Writing details

շղագիր մաքուր և ձևաւոր։

Codicology

13, իւրաքանչիւրն 4 թուղթք։

Principal subject
Subject details

՝ թուղթ սովորական՝ նոր։

Number of lines
26։
Binding

թղթեայ։

State of preservation

լաւ։

Copyist
անյայտ, հաւանօրէն Վ. Հ. Ղևոնդ Յունանեան։
Owner

նախ Մխթ. Հարք ի զիեննայ, ապա Վ. Հ. Ղ. Ալիշան։

Commanditaire
Illuminator
Binder
Parchment flyleaf

Lettrines

, ևն, չկան։

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

Blank pages

՝ Թղ. 9բ (կէսէն վար), 10, 14, 15, 16, 26բ (կէս), 27ա, 42, 49բ, 50, 51։

Colophon

՝ Ընդօրինակութեանս յատուկ՝ չկայ բնաւ. իսկ անոր բնագրոց մէջ պարունակեալ գրուածոց՝ այլևայլ են, որոնց գլխաւորքն արդէն նշանակեցինք վերը։ Հմմտո. Տաշեան Մոյր Տուցակ ի Վիեննա

Informations

՝ Ձեռագիրս 1863-1888ին մտած է հաւանօրէն հաւաքՈՍԿԵՓՈՐԻԿ ԽԱ. մանս մէջ. վիեննայէն ղրկուած է, հաւանօրէն փոխանակութեամբ օրինակութեանց։ Մատեանս է Ոսկեփորիկ նոր, հաւաքեալ ի Ձեռագրաց Վիեննական Հարց. և կը պարունակէ հետևեալները 1. Թղ. 1ա։ "Արդիւնական վրդ. Վարդանայ Արևելայցն է բան Մեկնութեան (Արարածոց)։ Ի սկզբանէ արար աստուած զերկին և զերկիր։ Կամէր քեզ նիւթ՝ բանի տալ եւ ոչ կարգաւ մեկնութիւն գրել„ ևն։ - Վերջ Անդ։ "Բայց առաջին լինել երկնիցն եղեն ընդ հրեղինին, որպէս ասեմ երկնի չէ թէ որպէս կեն դանի ծնեցաւ երկին, կենդանի ծնեցաւ երկիր. ախտականն՝ զախտականսն, և անախտն՝ զանախտականսն„։ (Սկիզբը միայն ընդօրինակուած է)։ 2. Թղ. 1բ։ "Խոստովանութիւն սուրբ Վարդանայ Մեղրկա։ Քրիստոս՝ որդի աստուծոյ, արարիչ և տէր, դատաւոր կենդանեաց եւ մեռելոց, որ տարածեցեր զսուրբ և զկենդանարար բազուկս քո ի վերայ կենդանարմատ փայտին„ ևն։ - Վերջ Թղ. 2բ։ "Կանգնեա ի մահածին ցաւոց որպէս զզոքանչն Սիմոնի, եւ կարողացայց կերակրել զքեզ արդարութեամբ, զի եւ ես արժանի եղեց փառաւորել զամենասուրբ զերրորդութիւնդ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ 3. Թղ. 2բ։ Ճառ ի թաղումն տեառն (առանց խորագրի)։ "Ով պատմեսցէ յանդիման նորա զճանապարհս նորա եւ զոր ինչ ինքն գործեաց՝ մ հատուսցէ նմա„ ևն։ - Վերջ Թղ. 9բ։ "Այլ աղատեալք յայսմանէ, ուղղութեամբ եւ սիրով կացցուք ի պաշտաւն աստուծոյ եւ ի պատիւ եղբարց մերոց ի փառս քրիստոսի աստուծոյ յուսոյն մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս„։ Գեղեցիկ և հին ճառիս հեղինակը թէպէտ նշանակուած չէ դժբաղդօրէն, որով կրնայ մակաբերուիլ՝ որ վերոյիշեալ Խոստովանութեան հեղինակը Գէորգ Մեղրիկ վարդապետն՝ ասոր ևս հեղինակ եղած ըլլայ։ Սակայն վերջնոյս վարդապետական բարձր ոճն և դասական լեզուն՝ Եփրեմի և կամ ուրիշ սուրբ հօր մը աւելի կը պատշաճի։ 4. Թղ. 11ա։ "Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ ասացեալ. Հայեաց յանձն քո, գուցէ լինիցի բան ծածուկ ի սրտի քո անօրէն։ Գութ արարչական խնամոցն աստուծոյ, եւ անդունդք սեռն եւ յիստակ սիրոյ նորա՝ և անմեկնելի և անորիշ են յարարելոցն յիւրմէ„ ևն։ - Վերջ Անդ։ "Զոր ունիմք ի յանսահման ծովէ ողորմութեան նորա„։ (Էջ մը միայն օրինակուած է։ Բնագիրն է ընդ ամէն 34 էջ)։ 5. Թղ. 11բ։ "Պատմութիւն և շարակարգութիւն կաթողիկոսացն Հայոց։ Սքանչելին ի բնաւս, և գովելին ի խումբս աստուածաբանից մեծն Դ(ի)ոնեսիոս Արիսպագացին՝ համապատիւն և միահետն առաքելոց, յեկեղեցական գրքոջն համակերպէ զերկրաւոր եկեղեցիս և զդասակարգութիւնս„ ևն։ - Վերջ Անդ։ "Բաղդատելով զինքն նախատպին իւրոյ իսկականին՝ հաւաքելով ներքոյապէս յինքեան գեղեցիկ և հիահրաշ կարգաւ զդասս ժառանգաւոր...„։ 6. Թղ. 11ա։ "Յուցակ ազգաբանութեան ազգիս Աջապահից։ Նախ և յառաջ Յօժ(հ)ան եպիսկոպոս՝ եղբայր թագաւորին Հայոց Հեթմոյ„ ևն։ - Վերջ Թղ. 12ա։ "Առ սովաւ էր մեծիմաստ վարդապետն Գէորք Սկևռացի, որ ըստ խնդրոյ սորա արար դրուատ ներբողական առ սուրը աւետարանիշն Յօհաննէս, որոյ մակագիրն է այսպէս. Դրուատ ներբողական բանի յաստուածաբան աւետարանիչն Յօհաննէս„...։ (Կիլիկեան կամ Եփրեմ Կաթ. Ժամանակագրութենէն է հատուածս)։ 7. Թղ. 12բ։ "Պաշտպանութիւն իրաւանց սրբոյ Աթոռոյ տանն Կիլիկիոյ. Թուղթ տեառն Սիմէոնի ամենայն Հայոց կաթողիկոսի տանն Կիլիկիոյ, պատասխանի թղթոյն զոր առաքեաց Փիլիպպոս կաթողիկոսն Վաղարշապ(ատ)ու։ Առ ի յերկնուստ պատուեալ, և ի գերագոյն էէն բարգաւաճեալ, քարոզելի և հաստահեղ մենաստանէս„ ևն։ 8. Թղ. 13ա։ "Յաղագս տեառն Ղուկասու՝ սրբազան կաթուղիկոսին և վասն շինութեան սրբոյ Աթոռոյն՝ համառօտաբար վիպագրութիւն։ Զի թէպէտ ի դէպ իմն էր այսուհետև (յետ գրութեան ցուցակի Ազգաբանութեանն) զդրուատ ներբողեան տողել՝ սակս երից վեհապետացս„ ևն։ - Վերջ Թղ. 14ա։ "Եւ վարժիւր ի համալսարանի սրբոյն Ներսէսի Լամբրունացւոյ„։ (Երկու էջ միայն օրինակուած է. բնագիրն է ընդ ամենայն 96 էջ։ Կը թուի ըլլալ շարունակութիւն §. 6.ին, այն է Յուցակի Ազգաբ. Աջապահից)։ 9. Թղ. 17ա։ Ցանկ գլխոց բժշկարանի և Հատուածք Ա-ՄՀ. գլուխք, այսպէս։ "Զշարադրութիւն գրոցս այսպէս գտցես։ Ա. վասն ամենայն ցեղ խուռսերու։ Խուռս՝ որ աւկտէ հալ և մաշ ջերմանն. և յետ այնոր՝ որ զիշուն կաթն խմել լինի„ ևն։ - Վերջ Թղ. 23ա։ "Յաղագս աչից դեղերո և շիաֆնու„։ Թղ. 23ա։ "Անուանք դեղերոյ հայերէն և յարաբերէն և լատին բառով։ Աւգնեա յիսուս քրիստոս։ Անիսոն՝ արաբկերէն անիսուն„ ևն։ - Թղ. 23բ։ "Յաղագս զանազան խուռսերոյ„։ - Թղ. 24բ։ "Յաղագս մաճուննոյն„։ - Անդ։ "Յաղագս ցաւելեաց„։ - Թղ. 25ա։ "Վասն այն ջերմանն որ հետ այտոյցի լինի„։ - Անդ։ "Յաղագս այն գլխացավութեան որ յանկասկած խելքն մարդոյ ի ժուռ գայ և աչքն մթնա„։ - Թղ. 25բ։ "Յաղագս մաղասկաթի„։ - Անդ։ "Վասն ամենայն սրտց(ա)վութեան„։ - Թղ. 26ա։ "Վասն ամենայն ցեղ հապերոյ„։ - Թղ. 26բ։ "ՀԼԷ. Յաղագս հաւռօմ դեղերոյ„։ 10. Թղ. 28ա։ "Ի Թորոսէ Տարօնեցւոյ ասացեալ է (Տաղք)։ Տէր արարիչ արարածոց. Դասուց անթիւ և անհամար. Է եէրի կօկի եարատան՝ Է երի կօկսան եմ Գ ար„ ևն։ Վերջ Թղ. 28բ։ "Կէճա կունտուշ ղաֆիլ օլմա. Աչ կօզընկի հախայ եալվար„։ (Ընդ ամէն 40 տող. կէսը հայերէն և կէսը թուրքերէն։ 11. Թղ. 29ա։ "Երգ Թլկուրանցւոյ ասացեալ՝ վասն սիրոյ և ուրախութեան մարդկան։ Աղէկ պատկեր՝ բոլոր և գեղեցիկ ես. բերանդ շաքրով ի լի թութաք լեզու ես„ - Վերջ Թղ. 29ր։ "Ի իւ(հոյտովդ կարմիր խնձոր - Անթառամ վարդ ես. Փետրովդ սիրամարգ ու հաւուտ նըման ես. Քաջաց տանէն բերած դու ինձ խիլայ ես„։ (36 տող է ընդ ամէն)։ բ. 12. Թղ. 30ա։ "Յոհաննէ Թլկուրանցւոյ ասացեալ. վասն սիրոյ։ Արեկ արեկ իմ խուպ սուրաթ. փառք ու պատիւ քո ստեղծողին„ ևն։ - Վերջ Թղ. 32ա։ "Քեզի վայլէ ծառայ խըպթի. Պուլղար, չարքազ, հոռոմ լաչին„։ (128 տողք ընդ ամէն. արտաքին լուսանցից վրայ ալ երկիցս Փ. գրուած է, գուցէ ֆարսի)։ 13. Թղ. 32բ։ "Տաղ (այբուբենական կարգաւ) վասն ուրախութեան մարդկան։ Այբն ասէ առաքեցար հազար բարի. Բենն ասէ՝ բարի հարիւր հազար բարի„ ևն։ - Վերջ Թղ. 33ա։ "Քէն ասէ՝ քո ծառային Սարտիրոսին. Այբն ասէ առաքեցար հազար բարի„։ (Ընդ ամէն 48 տող)։ 14. Թղ. 33բ։ "Տաղ վասն թագաւորի (նոյնէն)։ Այբն ասէ՝ ապրի թագուոր շատ ժամանակ. Բենն ասէ՝ բարի թագուոր մեզի յերակ„ ևն։ - Վերջ Թղ. 34ա։ "Քէն ասէ քեզ Մարտիրոս և անառակ. Այբն ասէ ապրի թագուոր շատ ժամանակ„։ (Տողք 39)։ 15. Անդ։ "Տաղ գեղեցիկ ի վերայ գաւազանի, ասացեալ խիստ և գեղեցիկ։ Սուրբ Հայրք և ճգնաւորք եկեալ անցան. Եւ աւագ հայրըն նոցա երգեաց զայս բան„ ևն։ Վերջ Թղ. 35բ։ "Մեզ աւգնական, ձեզ պահապան իմ գաւազան. Այժմ և յաւէտ և անվաղճան փառք յաւիտեան„։ (Ընդ ամէն 70 16. Անդ։ "Տաղ վասն ուրախութեան։ Այբն ասէ՝ այսօր ըմբեմք. Բենն ասէ՝ բերէք գինի„ ևն։ - Վերջ Թղ. 36ա։ "Փիւրն ասէ՝ փառք տամք այսօր. Քէն ասէ քահանայիւք։ Ուրախ լեր, ուրախ լեր, տան տանուտէրս ասպընջական, ուրախ լեր„։ (Ընդ ամէն 40 տողք)։ 17. Թղ. 36բ։ "Տաղ հոգեշահ և պիտանի։ Կամաւ սրտիւ հառաչ բերեմ. Եւ արտասուօք աղաղակեմ„ ևն։ - Վերջ Թղ. 38բ։ "Քանի կենաս մտօքդ յիմար. Զարթիր թէ չէ՝ հոգով մեռար„։ (Ընդ ամէն 116 տողք։ Ամէնքն ևս թիւ 112 Ձեռագրէն օրինակուած են մինչև հոս։ Բնագրին մէջ Մխիթար յիշուած է իբր հեղինակ վերջին տաղիս. բայց ընդօրինակողն փակագծի մէջ Կոստանդին գրեր է մատիտով)։ 18. Թղ. 39ա-42ա։ Այլևայլ ցիշատակարանք։ ա. Թղ. 39ա։ "Փառք սուրբ երրորդութեանն յաւիտեանըս յաւիտենից ամէն. Բայց գրեցաւ Գործքս առաքելոցն քրիստոսի ի դղ(ե)ակս Մոլէվոնի ի յանապատըս Կամբկոչ... ի թագաւորութեան Լեւոնի։ Արդ յիշեցէք ըզփակակալ սուրբ Ուխտին Կամբկանն՝ զՅովհաննէս պատուական կուսակրաւն քաճանայն, որ ետ ըզսայ գրել ևն։ բ. "Ստեփաննոս երիցու արարեալ յիշատակարան Շարակնոցի (ոտանաւոր)։ Որ ըզծորանս հոգոյն արբին՝ ըզշարականսն ոգեալ գրեցին„ ևն։ - Վերջ Թղ. 41ա։ "Մեծն Յօհաննէս Եղընկացին՝ Զհայրապետացն և զՅակոբին, նոյն Յոհաննէս Եզընկացին„։ (Ուր կը թուին մէն մի շարականի յօրինողք)։ 19. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոց Քաւշիցն որք վկայեցին ի Սուկաւ։ Նահատակքն որք գնացին ի դրանէն Ալանաց„ ևն։ - Վերջ Անդ։ "Էնդդէմ Նպատակ (Նպատ) լերինն խոտաճարակ լեալք իբրև զվայրենի քաւշս՝ ի տեսչութենէն աստուծոյ յամս Շապհոյ արքայի„...։ (Մէկ էջ միայն օրինակուած է)։ Ասոր կը յաջորդէ, Թղ. 41բ, Առաքել Դաւրիժեցւոյ պատմութեան յիշատակարանը, գրուած ի թվականիս Հայոց ՌՃԺԴ. յԵրևան, ձեռամբ Աւետիս երիցու։ ս. 20. Թղ. 43ա։ "Աղթամարցի Գրիգորիս կաթողիկոսի ասացեալ (Տաղ գարնան)։ Ահա այգիք մեր ծաղկեցան. բուրեն ըզհոտն անմահութեան„։ (4 տող միայն։ Հին բնագիրն ունի 35 տուն)։ բ. 21. Անդ։ "Նորին Գրիգորիսի Աղթամարցւոյ ասացեալ։ Աստուածանըկար պատկեր՝ յօրինեալ ի յարարօղէն. բանիւքս բարդեալ դեղ ես՝ զամենայն պարգևք հոգեղէն„։ (Հին բնագիրն ունի 17 տուն)։ գ. 22. Անդ։ "Նորին Գրիգորիսի Ախթամարցւոյ։ Արեգակնափայլ գեղով լի լուսին ի տասնուհընգէ. Աչեր ծով ի ծով ունիս, սոսկալի վարսաւոր սերովբէ„։ (Ի գաղափարին են 14 տունք)։ դ. 23. Անդ։ "Նորին Գրիգորի ասացեալ։ Դու ես յադինա դրախտէն, զոր տընկեալ աջն անեղական. Կենաց ծառ ծաղկեալ ես դու վարսաւոր սերովբէն պահապան„։ (13 տունք են ի բնագրին)։ ե. 24. Անդ։ "Նորին Գրիգորի ասացեալ Ախթամարցւոյ։ Դու ես արեգակ լուսին ի լըրման, Չկա քեզ օրինակ ի յորդիս մարդկան. Բաշաթ քի շաւի իւսուֆի քան հան. Է նավռասիդա կուլիլա պօստան„։ (19 տունք ի հին բնագրին)։ զ. 25. Թղ. 43բ։ "Նորին Գրիգորի ասացեալ։ Մաքուր պատկերով նըման հրեշտակի. Անգին մարգարիտ՝ յեռեալ ընդ ոսկի„ ևն։ (4 տող միայն օրինակուած է. հին բնագիրն ունի 16 տուն)։ է. 26. Անդ։ "Նորին Գրիգորիսի ասացեալ։ Դու դրախտ յեդեմա տընկեալ յանեղէն. Ի յելս արևու տեղիք լուսեղէն. Մառօք ու ծաղկօք պտղօք շողեղէն. Զոր շըրջափակեալ պահէ սերովբէն„։ (4 տող. իսկ բնագրին մէջ 16 տունք նշանակուած են)։ շ. 27. Անդ։ "Նոբին Գրիգորիսի ըստ անուան երգողի։ Գարունն երեկ պլպուլն յայգին. Մաղկունքն ամէն շատլըխարին. Մուշտլուխ տարան տրւին վարդին, թէ 'լեր կու գայ քո սիրելին„։ (4 տող միայն. բնագիրն ունի 7 թ. 28. Անդ։ "Տաղ վարդին և պլպուլին ի Գրիգորիս կաթողիկոսէ Ախթամարցւոյ։ Ծաղկունքն ասեն հերիք արա. Քանի կանչես վարդին վրայ. Կահուպէ կահ ձայնըդ կու գա. Ի մեր պաղչից ել ու գնա„ (Այսչափ միայն. ի բնագրին 37 տունք)։ 29. Անդ։ "Տաղ Խաչատուր Կեչառեցւոյ ասացեալ։ Թէ մարդ ես և միտս ունիս. Ես տամ քեզ խրատ մի քանի. Դու բաց ըզսըրտի ականջդ. Եւ ի սիրտ և ի հոգի„։ (Հին բնագրին մէջ 43 տուն նշանակուած են)։ բ. 30. Թղ. 44ա։ "Նորին Խաչատուր Կեչառեցւոյ։ Այս կեանքս է յերազ նըման. Եւ խարող անզերծ յանդիման. Բնութիւնս որ հասաւ մարդոյս, սատանայի յանդունդս ի զընտան„։ (Բնագրին մէջ են 17 տունք)։ 31. Անդ։ "Ի Թորոսէ Տարօնեցւոյ ասացեալ է։ Տէր արարիչ արարածոց. Դասուց անթիւ և անհամար. Է եէրի կօկի եարատան„ ևն։ (Կրկնուած է. բնագիրն ունի 9 տունս)։ 32. Անդ։ "Տաղ գեղեցիկ։ Գարունն է բացուեր վարդն ի պաղչանին. քաղցր եղանակէ պըլպուլն ու ղումրին. Գինով եմ գինով ցորեկս արևով. Գինով եմ գինով գիշերս երազով„։ (Բն. ունի 9 տուն)։ 33. Անդ։ "Տաղ սիրոյ գեղեցիկ։ ֆիղանա պաշլատում պուլպուլլար կիպի. վարդն է նըստեր ի բարձր որպէս թագուհի„ ևն։ (4 տող. Բնագիրն ունի 9 տուն)։ 34. Անդ։ "Տաղ գեղեցիկ հոգեշահ՝ Առաքել վարդապետի ասացեալ։ Այբէն մինչև ի քէն, քրիստոս մեղայ քեզ. Բիւրապատիկ չարեօք մոլորեցայ ես„ ևն։ (4 տող միայն հոս։ Բն. ունի 8 տուն)։ 35. Թղ. 44բ։ "Ճառ վասն Ծնընդեան՝ ասացեալ յԱստուածատուր վարդապետէ։ Այսաւր տօն է ծնընդեան աւետիս. տեառրն մերոյ և յայտնութեան աւետիս„։ (Այսչափ միայն օրինակիս մէջ։ Բն. ունի 36 տունս)։ 36. Անդ։ "Այս Աւետիսին աւրհնէքն է։ Այս թագաւորըս կուսածին աւետիս. Ձեզ պարգևէ զանճառ բարին աւետիս„։ (Այսչափ յօրինակին։ Բն. ունի 29 տունս)։ 37. Անդ։ "Յայն տունն որ իրք մի չտան, զայս փոխս ասա։ Մըսքին պառաւ մի տըրտընջար աւետիս. Գէմ Գաբրիէլ ի քեզ տի գայ աւետիս„։ (Յօրինակիս այսչափ է։ Բն. ունի 13 տուն)։ Ասոնց կը յաջորդեն սկգբնատողեր միևնոյն երգլաց հետևեալ երգերուն, այսպէս։ Թղ. 44բ։ "Երգ Թլկուրանցւոյ ասացեալ՝ վասն սիրոյ և ույրախութեան մարդկան։ Դու ես գարնանային վարդ ու բուրաստան„ ևն (ի հին բնագրին 11 տունք)։ - Անդ։ "Երգ Թլկուրանցւոյ՝ Ասացեալ է վասն սիրոյ և ուրախութեան մարդկան։ Աղէկ պատկեր բոլոր գեղեցիկ ես„ են։ (8 տունք)։ - Թղ. 45ա։ "Յովհաննէս Թլկուրանցւոյ ասացեալ վասն սիշ րոյ։ Արեկ իմ խուպ սուրաթ„ ևն։ (31 տունք)։ Անդ։ "Տադ վասն սիրոյ և ուրախութեան, Այրէն մինչև ի քէն՝ քենէ գանկտիմ ես„ ևն։ (8 տունք)։ Անդ։ "Տաղ սիրոյ։ Այբէն մինչ ի քէն այբէն մինչ ի քէն„ ևն։ (35 տունք)։ - Անդ։ "Տաղ գեղեցիկ ի վերայ սիրոյ։ Այսօր զքեզ տեսայ և ուԿ րախացայ„ ևն։ (11 տունք)։ - Անդ։ "Տաղ Առաքել վարդապետի ասացեալ։ Ականջ արէք բանիս որ պատուական է„ ևն։ (27 տունք)։ - Թղ. 45բ։ "Տաղ սրբոյն Յակոբա Մծբընա հայրապետին. Ասացեալ յԱռաքել վարդապետէ։ Անճառ միածին՝ հօրն երկնաւորին„ ևն։ (17 տունք)։ - Անդ։ "Տաղ վասն ուրախութեան մարդկան։ Այբն ասէ առավ քեցար հազար բարի„ ևն։ (11 տունք)։ - Անդ։ "Վասն թագաւորի ասեն։ Աստուած աւգնէ թաՆգաւորին„ ևն։ (11 տունք)։ - Անդ։ "Տաղ վասն գինոյ և գինեխում մարդկանց և վասն ուրախութեան։ Երկըրպագեմք քեզ հայր աստուած„ ևն։ (27 տունք)։ - Անդ։ "Տաղ գեղեցիկ ի վերայ գաւազանի ասացեալ։ Սուրբ հայրք ճգնաւորք„ ևն։ (Ինչպէս վերը, 17 տունք ի բնագրին)։ - Թղ. 46ա։ "Տաղ աւետեաց աստուածածնին։ Ամսեանն վեցերորդի կարապետի„ ևն։ (17 տունք)։ - Անդ։ . "Տաղ աստուածածնին խիստ գեղեցիկ և լաւ։ Առաջնաճաշակ պըտղոյն„ ևն։ (35 տունք)։ Անդ։ "Ողբ մայրաքաղաքին Ըստըմբօլու. Առաքել վարդապետի ասացեալ։ Եւ վասն գալստեան ֆռանկաց ազգին„ ևն։ (40 տունք)։ - Անդ։ "Վասն գալոյ ֆռանկաց ազգին։ Քանզի ֆռանկաց ազգըն շարժին„ ևն։ (38 տունք)։ - Անդ։ "Տաղ ագահութեան՝ Նաղաշի ասացեալ է։ Սողոմոն՝ մայրն իմաստութեան, առ մեզ խօսի բան խրատական„ ևն։ (37 տունք)։ - Թղ. 46բ։ "Երգ Յովհաննէս Պլուզ վարդապետի ասացեալ, Խրատք ոգեշահ ի յօգուտ մարդկան, քաղցր եղանակաւ ասա։ Երկուս ի մէկ տեղ բերած՝ զերդ զընկեր կասեն թէ պահէ„ ևն։ (Ի հին բնագ. 25 տունք)։ Թղ. 46բ։ "Տաղ գեղեցիկ՝ սեղան աւրհնելոյ, և հաւասար ժողովուրդք. քաղցր եղանակաւ ասա։ Աւրհնեցէք զհայրն աստուած դուք ի սկզբանէ„։ ևն։ (13 տունք)։ - Անդ։ "Յովհաննէս վարդապետի ասացեալ է Եգընկացոյ. Խրատք ոգեշահ և պիտանացու։ Ադամա որդիք ամէն ու ծնունդ ի հողէն„ են։ (33 տունք)։ - Անդ։ "Երգ Մարտիրու երիցու Խարբերդացւոյ ասացեալ՝ ի վերայ չախուի. վասն ուրախութեան։ Սիրտըս ի փոր դողայր վախուս„ ևն։ (27 տունք)։ - Թղ. 47ա։ " "Տազ վասն ուրախութեան։ Այբն ասէ այսօր ըմբեմք„ ևն։ (18 տունք)։ - Անդ։ "Տաղ սեղան ւ աւրհնելոյ։ Աւրհնեսցուք մեք միաբան„ ևն։ (18 սունք,։ - Անդ։ "Տաղ աստուածածնին խիստ գեղեցիկ։ Անմահ արքային տաճար, Մեզ յոյս ապաւէն և ճար„ ևն։ (35 տունք)։ - Անդ։ "Այլ տաղ գեղեցիկ սուրբ աստուածածնին. Առաքել վարդապետի ասացեալ. յԱռաջնաճաշակին գոյնն ասա։ Անճառ ճառագայթ լուսոյն. ի քէն մարմնանայ գոյն„ ևն։ (36 տունք)։ - Անդ։ "Տաղ ի վերայ խոստովանութեան՝ խիստ գեղեցիկ և լաւ, Եղբայր ինձ միտք դիր և լսէ„ ևն։ (29 տունք)։Անդ։ "Այլ տաղ հոգեշահ և պիտանի։ Կամաւ սըրտիւ հառաջ բերեմ„ ևն։ (27 տունք)։ - Թղ. 47բ։ "Տաղ գեղեցիկ և պատուական, քաղցր ձայնիւ յոյժ կանչական, Փառըք քրիստոսի ամենազօր յարութեան„ ևն։ (15 տունք)։ - Անդ։ "Տաղ գեղեցիկ՝ ողորմ ձայնիւ ասա։ Այբէն մինչև ի քէն քենէ գանկտիմ ես„ ևն։ (Վերինին պէս. 17 տունք)։ - Անդ։ "Տաղ գեղեցիկ ի վերայ հոգոյ ասացեալ։ Անմահ բընութիւն առի և զմահուս օրն մոռացայ„ ևն։ (16 տունք)։ - Անդ։ "Տաղ Գրիգորի կաթողիկոսի ասացեալ Ախթամարցոյ։ Անեղին տաճար, բանին բարերար„ ևն։ (9 տունք)։ Թղ. 48ա։ "Տաղ Նաղաշ եպիսկոպոսի ասացեալ, խիստ գեղեցիկ։ Պլպուլն ի վարդն ասաց խիստ անողորմ ես„ ևն։ (16 տունք)։ - Անդ։ "Տաղ գեղեցիկ և քաղցր հայ լճզուաւ և տաճիկ բառով պարսից։ Աւրհնեալ փառաւորեալ սքանչելի զարման„ ևն։ (17 տունք)։ - Անդ։ "Տաղ Ալէքսանոս ճգնաւորին. Յովհաննէս Թլկուրանցւոյ ասացեալ։ Աստուած գըթած և մարդասէր„ ևն։ (48 Կ տունք)։ - Անդ։ "Ողբ վասն Խտըրշա մանկանն՝ որ ի Մարզըւան քաղաք նահատակեցին։ Խրատ մի տամ վասն մեղաց„ ևն։ (44 տունք)։ - Թղ. 48բս "Ճառ ծընընդեան տեառն մերոյ յիսուսի յ քրիստոսի, գեղեցիկ և լաւ։ Աստէ մի ելաւ ի Հընդուստան, աւետիս„ ևն։ (36 տունք ի հին բընագ.)։ - Անդ։ "Նորին Յովհաննէս Պլուզ վարդապետի ասացեալ Եզընիկացւոյ. Յովասափ(ի) գոյնն ասա։ Աւրհնեալ անունն աստուծոյ և միշտ կեն, դանոյն„ ևն։ (60 տունք)։ - Անդ։ "Տաղ գարնան։ Աստուած անըսկիզբն և անսահման„ են։ (17 տունք)։ - Անդ։ "Յովհաննէսի Թլկուրանցւոյ ասացեալ է։ Քեզ հողևոր խրատ մի տամ„ ևն, (9 տունք)։ - Անդ։ "Բանք գեղեցիկ և պիտանի՝ ի վերայ քրիստոսի մարդեղութեան, տաճիկ բառով, Յովհաննիսի (նոյն) ասացեալ։ Քիմսա պէնի պիլմազ իտի„ ևն։ (3 տուն)։ - Թղ. 49ա, "Տաղ սուրբ յարութեանն։ Դասքն հրէական էին պահապան„ ևն։ (26 տունք)։ - Անդ։ "Տաղ սրբոյն Սարգսի։ Վըկայից հանդիսից հրաշալի„ ևն։ (8 տունք)։ - Անդ։ Ալելուիայք։ Արեգակն արդարութեան, ալէլուիա„ ևն։ (29 տունք)։ - Անդ։ Ն"3աղ պարոն Լոյս-Նահատակ մանկանն որ կատարեցաւ ի յաշխարհն Հոնաց, ի մայրաքաղաքն Կաֆա, ի Վրդանէս վարդապետէ ասացեալ։ Հայաստանեաց հազար Թվին և տասնուվեց աւելորդին՝ քաջ նահատակ մի ընտրեցաւ աստուածաշէն Կածա քաղքին„ ևն։ (91 տունք։ Ընդօրինակողը նշանակած չէ սակայն թէ ո՞ր Ձեռագրէն գաղափարած է, որը նախորդէն աւելի ճոխ կ'երևի)։

Content