281798անյայտ, հաւանօրէն հին մասունքն ԺԷ-ԺԸ դարուն իսկ նորը՝ ԺԹ. դարու առաջին կէսին։
նոտրագիր՝ այլևայլ գրչութեամբք։ Թղ. 146ա-166բ. համեմատութեամբ, միւսներուն աւելի հին են։
(Ա, Բ, Գ և Ե. Թերթահամարները միայն նշանակուած . են) որոնցմէ դատելով բովանդակն ներկայապէս 1415 թերթք, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ սպիտակ և ողորկ։
՝ փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն և զարդարուն։
՝ սկիզբէն ինկած են 4 թուղթք։ Ընդ մէջ Թղ. 30բ-31ա. կտրուած են երկու թուղթք։ 1-2 թուղթք ընդ մէջ Թղ. 145բ-146ա։ 1 թուղթ ընդ մէջ Թղ. 154բ-155ա. և 8-10 թուղթք ալ վերջը ինկած են։
չունի։
, ևն, չունի։
՝ երբեմն կարմիր, և երբեմն սև են։
Թղ. 18բ, 39բ, 40բ, 45բ, 46բ, 34ա, 110բ, 111, 112, 113, 120, 122բ, 129բ, 133բ, 134բ, 135-139, 142-145։ Երեք թուղթք առաջակողմը. 8 ալ վերջը ետքէն ագուցուած։
և ոչ մէկ հատ։
. Ձեռագիրս 1887ին մտեր է հաւաքմանս մէջ. մեր միաբան Հ. Համազասպ Սափարեան՝ Խարասու Պազարէն յղած է ի մայրավանս։ Մատեանս է Ոսկեփորիկ փոքր, նոր թերի և սխալագիր. կը պարունակէ Յակ. Ղրիմեցւոյ Մեկն. Տումարի և այլ քերականական և հա տուկտիր մեկնութիւններ, Ս. գրոց ցանկեր, ևն, այսպէս 1. Թղ. 1ա։ "Մեկնութիւն տումարի զոր խնդրեաց Թումայ վարդապետ Մեծոբայ վանիզ աստուածաբնակ սուրբ ուխտին. Եւ սիրով զ'հայցուածս նորա կատարեալ Յակոբ վարդապետ(ի) Ղրիմեցւոյ. օգնեա իմ յիսուս քրիստոս։ Զհայցուածս գերերջանիկ րաբունապետին և երիցս երանելւոյ վեհին եռակի„ ևն։ - Վերջ Թղ. 70բ։ "Եւ այլ ասցի թէ ունի բնական լոյս և առնուլ լոյս յարենէ և այսպէս Բ լոյսն յարենէ, և այսպէս զորո յօժարի։ Եւ գիտելի է զի ընդ...„։ (Աղաւաղ և պակասաւոր ի վերջոյ)։ 2. Թղ. 71ա։ Ասացուածք վասն կենաց և մահուան (առանց խորագրի)։ "Զի մահն մեր նըման է գիշերոյ, և այս ըստ բազում եղանակի„ ևն։ - Վերջ Թղ. 72բ։ "ԺԵ. Այսպէս պարտ է գիտել և ի գալ մահուն, ըստ այնմ՝ Զգոյչ լերուք անձանց. ամէն„։ ԺԵ. համառօտ գլուխներէ բաղկացած է գրութիւնս, ուր ռամկախառն գրաբարով մահուան վրայ բարոյական տեսութիւններ կ'ըլլուին, անոնցմէ իւրաքանչիւրը համեմատելով գիշերոյ կամ խաւարի հետ։ Հեղինակն անյայտ է։ Նոյնէն գրուած են հաւանաբար նաև յաջորդ երկու հատուածներն, զի նոյն կցկտուր կերպով կը սկսին և կ'աւարտին, բ. 3. Անդ։ Մեկնողական բանք յերիս նկանակսն։ "Վարդապետք եկեղեցւոյ նմանեցուցանեն զերիս նկանակս երրորդութեան. ա. Նախ զի՝ երեք են նկանակքն, և մի անուն ունին. այսպէս երեք են անձինք աստուածութեան, և ասի մի բնութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 77ա։ "Եւ այլ բազում երախտիք ունի աստուած ի վերայ մեր՝ զորս ոչ կարէ պատմել ամէն միտք մարդկային„։ գ. 4. Անդ։ "Վասն է՞ր վարդա(վա)ռ գ(կ)ոչեմք զանուն տս(օ)նիս. և այս վասն բազում պատճառի, ըստ համեմատութեան վարդի՝ առ տէրն։ Ա. Նախ զի որպէս վարդն ի մէջ պատենից իւրոց ծածկեալ՝ նախ քան զցուցումն իւր. այսպէս և տէրն նախ քան զպայծառակերպիլն՝ ունէր միացեալ ինքեան զ(պ)այծառութիւն աստուածութեան„ ևն։ - Վերջ Թղ. 78բ։ "Եւ վասն այսքան պատճառացս կոչի վարդավառ տօնս այս. ամէն„։ Ասոր կը յաշորդեն, Թղ. 79ա։ "Բառք ինչ ի Յոբայ գրոց։ Ա զլ. ասպատակաւորք, կեղ, խեցի„ ևն (կիսատ մեացած)։ 5. Թղ. 79բ։ "Կարճառօտ իմն մեկնութիւն՝ ըստ նկարագրին՝ ի բանն զոր ասէ. Երանի որ խորհի զաղքատն, ևն (Սաղմ. Խ)։ Այսօր բարեպաշտութիւնդ ձեր, սիրելի եղբարք իմ ի տէր, հրաւիրէ զիս՝ վարդապետել ձեզ զաղքատութենէ„ ևն։ - Վերջ Թղ. 84ա։ "Արդ աղքատութիւնքս այսոքիկ նման են„...։ (Թերի մնացած)։ 6. Թղ. 84բ։ "Սուրբ վարդապետին Գրիգորի Սկևռացոյ՝ աղաւթք ի սուրբ երրորդութիւնն՝ աւարտեալ ի բանն։ Աւրհնեալ ես ամենասուրբ երրորդութիւն, անեղ էութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 110ա։ "Աւրհնութիւն գովութիւն բարեբանութիւն յարդիս և ի հանդերձելումն ընդ հաւր քո աւրհնելոյ հոգւովդ սրբով յաւիտեանս ամէն„։ Տես Ազոթաքէրք նորին տպ. ի Կ. Պօլիս, և բաղդատութիւն ընտիր օրինակին որ կայ յԱրք. Գրատան Վիեննայի արարեալ ի Մեծ. Հարց Մխիթարեանց։ Օրինակս մեր կամ տգէտ գրչէ և կամ դժուար ընթեռնլի երկաթագրէ մը գաղափարուած ըլլալով, շատ աղաւաղուած է և սխալագիր։ 7. Թղ. 114ա։ "Աղօթք սրբոյն Եփրեմի ասացեալ ցաւագին անձամբ։ Տէր յիսուս, դու ես օգնական՝ սգնեա ինձ. մի թողուր զի(ս) ի կամս անձին իմոյ, մի թողուր զիս մեղանչել քեզ, զի մոլորական եմ„ ևն։ - Վերջ Թղ. 119բ։ "Տպաւորեա ի սրտի իմում անզբաղ յօժարակամ կամօք փութալ„... (վերջը թերի կը մնայ։ Հմմտ. տպգր. Վենետկոյ)։ 8. Թղ. 121ա։ Վասն խաւարման լուսնի և այլ տոմարական բանք։ "Յուցանէ վերադրովն զխաւարումն արեգ(ա)կան և լուսնի„ ևն։ - Վերջ Թղ. 122բ։ "Եւ յորժամ վերադիր ի Ը. լինի, և յայսմ ամի ոչ խաւարին լուսաւորքն„։ 9. Թղ. 123ա-129ա։ Գլուխք կամ ցանկք Թուոց, Երկրորդ օրինաց, Յեսուայ որդւոյ Նաւեայ, Դատաւորաց, և Առաջին թագաւորութեանց։ "Վասն որոշելոյ քահանայիցն՝ ի գործոց աշխարհականաց. Ա. գլ. ԽԹ. համար„։ - Վերջ Թղ. 129ա։ "Վասն դարձի տապանակին„։ 10. Թղ. 130ա։ "Յաղագս Կորխայ անօրինելոյն և խորհրդակցաց նորա (չափաւ)։ Կորխ խորհեցաւ զբան անուղղայ. Որդի կոչի նա Սահառայ և հաւանեալ նմա Դադանայ ւ՝ Աբիրօնի եղբօր նորա„ ևն։ - Վերջ Թղ. 133ա։ "Եւ առ դըրան կացին տըխուր. Մովսէս ւ Ահարօն ի նոյն աւուր„։ 11. Թղ. 134ա։ Յաղագս սահմանաց իմաստութեան (ոտանաւոր)։ "Ընդ այսոսիկ տէրամբ մեր առաջի կայ. Հինգերորդ մասն անգին ւ՛ իմաստն յարամնայ„ ևն։ - Վերջ Անդ։ "Երկրորդըն գիտութիւն աստուածայնոց է. Եւ ամենայն մարդկան ձեռնարկ յայտ ածէ„...։ (Հոս ընդհատուած կ'երևի, զի 6 թուղթք դատարկ թողուած են)։ 12. Թղ. 140ա։ Բանք ինչ տոմարականք ևբնապատմականք։ "Լուսնի լոյս տալն ի գիշերի յոմանց այսպէս ասի„ ևն։ - Վերջ Թղ. 142ա։ "Եւ ըղունկն Բ գարեհատ է, և գարեհատն Բ մանանխոյ հատ է. և մանանեխն՝ Ա. ական թաւթով մի է„։ 13. Թղ. 142ա։ Ցուցակ գրոց Հին Կտակարանաց (պակասաւոր սկիզբէն և ի վերջն)... "ցանէ ի մէջ։ Ութերորդ՝ զԵգրին։ և այն առ ի յունաց և հոռովմայեցոց յերկուս գիրս բաժանեալ է„ ևն։ - Վերջ Անդ։ "Բնակեալն ի լոյս անմատոյց՝ հրամայէ ի քաղցրաբարբառ վարդապետութեանն իւրում այսպէս„։ (Մնացածն, 1-2 թուղթք, կը պակսին։ Կը թուի հատուած ինչ ի բանից Վանական վարդապետի)։ 14. Թղ. 146բ։ "Մեկնութիւն բառից Քերականին։ Վերծանութիւն՝ ընթերցողութիւն. Ներկուռ։ Ըստ կուռ, կամ կոխ, կամ կուռ, կամ կ(ի)րթ կամ վարժ„ ևն։ - Վերջ Թղ. 150ա։ "Տարորոշ՝ բաժանեալ, ենթանկեալ՝ ի ներքոյ անկեալ„։ 15. Թղ. 150ա-բ։ "Յաղագս մեկնութեան Քերականի. զոր արարեալ է մեծ վարդապետին Վարդանայ, ի խնդրոյ թագաւորին) հայոց Հեթմոյ։ Քերականութիւն է հմտութիւն, որք ի քերթողագ(ց)ն և ի շարագրացն իբրու բազում անգամ ասացելոց„ ևն։ - Վերջ Թղ. 166բ։ "Ապա ուրեմն հիւանդացաւ. իսկ ընդէր առաքեցի զնա. զմէ անգիտ...„ (թերի մնացած է)։