Other notices
— - Bibliographic notice
279
ՈՍԿԵՓՈՐԻԿ Խ. ԵՒ ՃԱՇՈՑ
ԺԳ դար - ԺԴ դար

ID
Number
279
Old record number
514
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ Խ. ԵՒ ՃԱՇՈՑ
Start date
ԺԳ դար
End date
ԺԴ դար
Date details

անյայտ, զի գլխաւոր յիշատակարանն ինկեր է. հաւանօրէն ԺԳ դարուն վերջերը, կամ ի սկիզբն. ԺԴ.ին գրուած կ'երևի։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
162
Dimension
8,5x7 (6,6x5)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր միջակ, միայար և հնագիր։

Codicology

13 իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

՝ թուղթ գորշագոյն դեղին և ողորկ։

Number of lines
17։
Binding

՝ փայտեայ՝ սև կաշիով պատած. իսկ ներսէն վարդագոյն ազնիւ կերպասով։

State of preservation

՝ սկիզբն և վերջ կը պակասին քանի մը թուղթեր։ Թղ. 1-6, 159-162. արտաքին լուսանցքն մաշած և հերձոտած են։ 2 թուղթք ընդ մէջ Թղ. 102բ-103ա։ 1-4 թուղթք ընդ մէջ Թղ143բ-144ա։ 3 թուղթք ալ ընդ մէջ Թղ. 159բ-160բ, Կողերէն վերջինին արծաթեայ խաչն հանուած և կոճակներն ալ կտրուած են։ Կռնակի կաշին փճացած ըլլալով, նոր կաշիով նորոգուած է։

Copyist
անյայտ։
Owner

նախկինն անյայտ, ապա Պր. Խոճայ Կիրակոս, ապա այլք։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն։
Binder
Պօղոս ոմն (տես վարը)։
Parchment flyleaf

իւրաքանչիւր կողմէն մէկմէկ թուղթ՝ դատարկ, որոնք կիսով չափ պատռած ինկած են։

Lettrines

չկան։

Initials

Marginal illuminations

Թղ. 13ա, 24ա, 26ա, 153ա. ամէնքն ալ սրճնագոյն մելանով և անարուեստ։ Մէն մի լուսանցազարդին առընթեր նկարուած է՝ պատիւով քէ մը, ՈՍԿԵՓՈՐԻԿ Խ. այսպէս Ք։ Թղ. 153, լուսանցազարդն՝ օծաձև՝ հորիզոնական դիրքով տողամէջը կը գրաւէ և արտաքին լուսանցքին վրայ ալ ուղղահայեաց գծով վեց պատիւով քէեր շարուած են։

Images

Canon tables 1

և

Canon tables 2

կը պակսին։

Title text

արիւնագոյն կարմիր։

Blank pages

Թղ. 12, 96բ, 102բ, 103ա-107բ։

Colophon

սակաւ են, գլխաւորապէս՝ 1. Թղ. 10ա. Կայ բուն գրչէն՝ այսպէս. "Քրիստոս աստուած, քո սուրբ ծնաւղին բարեխաւսութեամբ, և սուրբ ծերունոյն Սիմէոնի, յորոյ ի գիրգ(կ)սն գգուեցար, որ արժանի եղև տեսանել զհինաւուրցդ աստուած տղա(յ) քառասնաւրեա(յ) և խնդրէր արձակել ի խաղաղութեան. արձակեա և զիս զբազմամեղս ի կապանաց մահու, և զծնաւղսն իմ և որ զամէնն 2. Թղ. 12բ. (դատարկ թողուած երեսին վրայ կայ շեղագրի նման բոլորգրով) հետևեալ հարցումը՝ նկատմամբ մատենիս անուանակոչութեան. "Եւ գիտելի մարդկան թէ այս զի՞նչ է զոր ասացեալ գրոցս անուն. նախ և յառաջ յոսկեփորիկ. և տղայ աւետարան„։ 3. Յաւարտ մատենկանս (Թղ. 160ա). կայ յիշատակարան նորոգողին՝ նոտրագիր, այսպէս. "Վերստին նորոգեցաւ ոսկեփորիկ և աւետարանն ի թվակ։ նիս հայոց. ՌԼ. Թ. ամի, ձեռամբ անարժան Պո(օ)ղոսի՝ ի վայելումն պարոն Խոճայ Կիրակոսին և իւր որդոցն Միրաքին, քաղցրիկ և նազելի Մըք...ին (եղծուած), զոր տէր աստուած յիսուս քրիստոս բարով վայելել տացէ սմա ընդ երկար կամաւք (ամաւք) մինչև ի խորին ծերութիւնն. ամէն եղիցի, և սա ուրախա(նա)յ. ընդ արա(րա)ծս փառաւորէ զհայր և զորդի և զսուրբ հոգի հայժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն. Հայր մեր որ յերկիր։

Informations

Ձեռագիրս 1891-1901ին մտած է հաւաքմանս մէջ, բայց չգիտցուիր թէ ուսկից եկած է և որո՛ւ ձեռքով։ Մատեանս է Ոսկեգորիկ գրպանի՝ կամ "Տղայ Աւետարան„ և Ճաշոց. ուր կան ըստ տօնից կամ աւուր պատշաճի՝ խիտ առ խիտ ընթերցուածք Հին և Նոր Կտակարանաց և Յովհ. Գառնեցւոյ և Հիպպողիտեայ ճառք՝ այս 1. Թղ. 1ա։ ցննդեան և Յայտնութեան (սկիզբէն պակասաւոր)։ "Առակ. Ը. Զձեզ աղաչեմ ով մարդիկ„ ևն։ - Թղ. 1բ. "Ընթ. Մաղաքի(ա) մարգ՛. Այսպէս ասէ տէր, ահա ես առաքեմ զԵղիա Թեզբացի„ ևն։ - Անդ։ "Ընթ. յԵսայ. մարգ. Չայն բարբառոյ յանապատէ„ ևն։ - Թղ. 2ա։ "Ընթեր. ի Գործ. առաք. Եւ իբրև լնոյր Յովհաննէս զընթացսն„ ևն։ - Թղ. 3ա։ "Ալէ. Դու մանուկ մար"։ Աւ. Մարկ. Եւ լուաւ Հերովդէս„ ևն։ 2. Թղ. 4բ։ "Սրբոյն Ստեփաննոսի նախ'. Սաղմ. Տէր որպէս զինու հաճ՛։ Ընթ. ի Գործ. առաք. Ստեփաննոս այր լի շնորհաւք„ ևն։ Թղ. 6ա։ "Ալէ. Հոգով սրբով՛։ Աւտ. Յովհ. Ամէն ամէն ասեմ ձեզ„ ևն։ - Թղ. 7ա։ "Ալէ. Ուրախ լեր. Աւ. Ղուկ. Իբրև լցան աւուրք„ ևն։ 6. Թղ. 7բ։ "Տեառնընդառաջ. Սղմ. Տեսին ամենայն ծագք. - Ընթ. յԱռակ. Տէր ստացաւ զիս (ի) սկիզբն ճանապ.„ ևն։ - Թղ. 8բ։ Պաւղ. առք. ի Գաղ. Թղթ. Ապա աւրէնքն դաստիարակ եղեն„ ևն։ - Անդ։ "Ալէ. Տէր ի տաճար սուրբ իւր„։ Աւ. Ղուկ. Իբրև լցան աւուրք սրբութեան„ ևն։ - Թղ. 10բ։ "Ճաշուն Սղմ. Տեսին ամ'. ծագք երկր„ ևն։ Ընթրց. յԵսայիա մարգ. (պակաս.) "զի այս խորհուրդ է ի վերայ ամենայն ազգաց„ ևն։ - Թղ. 11ա։ "Առաքն(ել)ոյն է։ Պաւղոսի. ի Գաղ. Ապա աւրէնքն դաստ։ Ալէ. Արդար է։ Աւ. Ղուկ։ Եւ երթային ծնաւղքն նորա„ ևն։ 4. Թղ. 13ա։ "Խոստովանութիւն քրիստոնէից։ Յորժամ երթա յեկեղեցին առ խոստովանահայրն, երիցս անգամ ծունր կրկնէ առաջի եկեղեցոյն՝ սուրբ երրորդութեանն. ապայ անգանի ի վերայ ծնկացն՝ եթէ այր եթէ կին, և զգլուխն բանայ այրն, և կինն զերեսն ծածկէ ի ժամ խոստովանելոյն։ և յառաջ զայս ասեն՝ թէ Խոստովանիմ զամենասուրբ երրորդութիւնն զհայր և զորդի և զսուրբ հոգի. Խոստովանիմ զծնունդն քրիստոսի, զմկրտութիւնն, զչարչարանքն, զթաղումն, զյարութիւնն, և ըզհամբարձումն, և զմիւսանգամ գալուստն„ ևն։ - Վերջ Թղ. 18բ։ "Աւրհնութիւն և գոհութիւն և փառք մարդասիրին աստուծոյ„։ 5. Անդ։ "Տեսիլ սուրբ հաւրն Յովհանիսի Գառնեցոյ։ Պատմեաց մեզ բարի հոգի ճգնաւորն՝ մինչ հանդերձեալ էր ի նոյն ամի վախճանել, յորժամ էր յանառիկ դղեակն Հռոմկլայն„ ևն։ - Վերջ Թղ. 24ա։ "Ի միամիտ սրտէ փառաւորեցէք զքրիստոս աստուած՝ ընդ հաւր և սուրբ հոգոյն յաւիտեան և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 6. Անդ։ "Աւետարան եղաբերից։ Աւ. ըստ Մատթ. Եւ յերեկոյին շաբաթուն„ ևն։ Թղ. 26ա։ "Աւետարան ըստ Մարկ՛։ Եւ իբրև երեկոյ եղև„ ևն։ - Թղ. 27բ։ "Աւետարան Ղուկա. Եւ ահա այր մի անուն Յովսէփ„ ևն։ - Թղ. 29ա։ "Աւետ. ըստ Յովհ։ Յետ այսորիկ աղաչեաց զՊիղատոս Յովսէփ„ ևն։ 31ա։ "Աւետարան ըստ Մատթէի։ Որ սիրէ զհայր կամ զմայր առաւել քան զիս„ ևն։ Թղ. 32ա։ "Աւետ. ըստ Մարկ։ Սկսաւ ասել ցնա Պետրոս. Ահաւասիկ„ ևն։ - Թղ. 32բ։ "Աւտ. ըստ Ղուկ։ Եւ յիսուս ամբարձ զաչս իւր յաշակերտսն„ ևն։ - Թղ. 33ա։ "Աւտ. (ըստ) Յովհ։ Ամէն ամէն ասեմ ձեզ՝ զի զոր ինչ խնդրիցէք„ ևն։ Այս կերպով կը շարունակուին Թղ. 33բ։ "Եկեղեցոյ„ (իմա տօնի) յատուկ ընթերցուածներով, սաղմոսիւք, և Աւետարաններով։ - Թղ. 36ա։ "Համաւրէն առաքելոց„։ - Թղ. 38բ։ - "Մարգարէից„։ - Թղ. 39բ։ "Մարտիրոսաց„։ Թղ. 41ա։ "Հայր. ս(և) քահան„։ - Թղ. 42ա։ "Աղցից կիրակի„։ - Թղ. 52բ։ "Մեծի գալըստեանն տեառն յԵրուսաղէմ„։ - Թղ. 55ա։ "Ա. Կիրակէի„։ - Թղ. 58ա։ "Յինանցն ուր հանդիպի„։ - Թղ. 64բ։ "Մեծ(ի) Համբարձմանն քրիստոսի աստուծոյ մերոյ„։ - Թղ. 67ա։ "Մեծի և հրաշափառ Գալըստեան հոգոյն սրբոյ„։ - Թղ. 71բ։ "Գիւտ նշխարաց սրբոյն Գրիգորի„։ Թղ. 73ա։ "Թագաւորաց„։ - Թղ. 75ա։ "Մեծի Վարդավառին„։ - Թղ. 83բ։ "Յաւգ՛. ԺԵ։ Նընջումն ամենաւրհնեալ աստուածածնին„։ - Թղ. 86ա։ "Կուսանաց„։ - Թղ. 87բ։ "Մեծի և հրաշափառ սուրբ Խաչին„։ - Թղ. 89բ։ "Ն.բերի։ Ը։ Սրբոց հրեշտակապետացն„։ - Թղ. 90բ։ "Սար(գ)սի զաւրավարին„։ - Թղ. 92բ։ "Ճը#նաւորաց„։ - Թղ. 94բ։ "Ի փոխման աստուածածնին է։ Սրտացուցեր զմեզ քոյր իմ հարսն„ 7. Թղ. 98ա։ "Կանոն հաղորդ տալոյ (հիւանդաց)։ Առնու քահանայն զկենարար մարմինն և զարիւնն տեառն, և բուրվառ և խաչ առաջի՝ մինչև ի հիւանդն յերթալն ասեն զԱմբիծքն ի բուն։ և Աւրհնութիւն ի նեղութեան։ Սարկ. քար. Վասն ի վերուստ։ Բայց աւրէն է նախ խաւսք առնել առ ընտանիս իւր և առ ամենայն ոք՝ ամենայն լրջմտութեամբ։ Ապա առնու(նէ) քահանային՝ խոստովանութիւն պարզմըտութեամբ և բազում յուսով. և ընկալեալ նորա ասէ զաղաւթս. Աւրհնեալ ես տէր աստուած ամենակալ, արարիչ ամենայն արարածոց„ ևն։ - Թղ. 98ա։ "Ապա ասեն Սղմ. Ծ. 3աւղեայ յիս։ Ընթց. յԵսայիա մարգ. Յուշ լիցի քեզ Յակոբ„ ևն։ - Թղթ. Յոհան. առք. ի Կաթ. Եթէ ասիցեմք եթէ հաղորդութիւն ունիմք ընդ նմա„ ևն։ - Թղ. 99բ։ "Պաւղ. առք. ի Կրնթ. Թղ։ Ոչ կամիմ եթէ տգէտք իցէք„ ևն։ - Թղ. 100ա։ Ալէ. Սղմ. ԼԱ. Երանի ում թողութիւն եղև մեղաց„ ևն։ Աւտ. Յոհ. Ամենայն որ լսէ՝ ի հաւրէ և ուսանի„ ևն։ - Թղ. 101ա։ "Եւ ասեն զՀաւատամքն և զնորին աղաւթքն։ Հայր մերն և զնորին ա ղաւթքն. և ապա ասեն զՔրիստոս պատարագեայն„ և քահանայն ասէ. Արժանացուսցէ տէր զհիւանդս մարմնոյ և արեան տեառն, և տայ ըզսուրբ խորհուրդն։ Եւ ասէ լցաք ի բար՛։ և ասէ զաղաւթս. Գոհանամք զքէն հայր տեառն մերոյ յիսուսի քրիստոսի„ ևն։ 8. Թղ. 102ա։ "Կանոն աղ աւրհնելոյ։ Ասեն Սղմ. ի թիւ։ Աստուած մեր ողորմեա մեզ. Գ. հետ։ Սրկ. քար. Խնդրեսցուք հաւատ՝ միա. և ասեն զաղ. Աւրհնեալ ես տէր աստուած ամենակալ„ ևն։ (Կանոնս սոյն աղօթքով կ'աւարտի, բայց չորս թուղթք դատարկ թողուած են)։ 9. Թղ. 108ա։ "Հիպպողիտեայ երանելոյ եպիսկոպոսի և վկայի. Վասն կատարածի աշխարհի, և վասն Նեռինն, և երկրորդ գալըստեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Քանզի երանելի մարգարէքն աչք մեր եղեն, և ըզգաղտնիս անյայտնիս մեզ յայտնեցին„ ևն։ Վերջ Թղ. 153ա։ "Որոց լիցի մեզ ամենեցուն հասանել շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. ընդ որում հաւր միանգամայն և հոգոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ 10. Թղ. 153ա։ Տրամախօսութիւն ընդ մէջ անդամալուծին և քրիստոսի (անվերնագիր)։ "Տէր մեր յիսուս քրիստոս անցանէր ընդ ճանապարհաւն՝ և տեսանէր անդամալոյծ մի՝ նստե(ա)լ կայր ի փողոցի անդ՝ և ասէ ցնա. Ասա զպատճառդ քո անդամալոյծ որ այդպէս կաս։ Անդամալոյծն ասէ. ԼԸ. ամ է որ նստիմ„ ևն։ Վերջ Թղ. 159բ։ "Եւ նա յարուցեալ գնա(յ)ր ի տուն իւր բարձրաձայն աղաղակէր և աւրհնէր զքրիստոս աստուած զհայր և զոր... և զսուրբ հոգին որ զայսպիսի սքանչելիս„... (կը մնայ թերի։ Տես կատարեալը Թ. 247. §. 14. Թղ. 160ա-169ա)։ ։

Content