Other notices
— - Bibliographic notice
257
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԺԸ
ԺԴ դար - ԺԵ դար

ID
Number
257
Old record number
986
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԺԸ
Start date
ԺԴ դար
End date
ԺԵ դար
Date details

անյայտ, զի գլխաւոր յիշատակարանը թերի կը վերջանայ, բայց քանի որ մատեանս Մովսէս Երզնկացւոյն է, հաւանական է որ ԺԴ դարուն գրուած ըլլայ։

Copy place
անյայտ, հաւանօրէն Երզընկա։
Reference
Type
Number of pages
452
Dimension
30x20,5 (24x 15)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 24x7։
Writing details

բոլորգիր միջակ, բարծրադիր և մաքուր՝ միայար գրչութեամբ և թուխ մելանով։

Codicology

39, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

՝ թուղթ բամբակեայ՝ դեղնորակ, ստուար և ողորկեալ։

Number of lines
31։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շիկագոյն, գոցելու մասով։

State of preservation

Թղ. 1 կիսով չափ սպառած է։ Թղ. 2-20, 23բ-25ա, 34ա-36բ, 46-49, և ուրիշներու ալ ներքին լուսանցքն երկիցս գորշագոյն և սպիտակ թուղթով նորոգուած են։ Թղ. 62-69 կազմէն դուրս ելած են. Թղ. 126, 129բ, 130ա, 131բ, 132, 133. լուսանցից վրայ տղու ձեռքով տգեղ պատկերներ գծուած և մրոտուած են։ Թղ. 149, 198 (մէջ տեղէն) ճեղքուած են։ Թղ. 263բ, 264ա. գիրը թեթև կերպով քերծուած է։ Թղ. 314-450, խոնաւութենէ սևցած և վնասուած են, գլխաւորաբար ստորին մասն և ներքին լուսանցքն, և ետքէն նորոգուած են։ Ընդ մէջ Թղ. 406բ-407ա. չորս թուղթք կտրուած են։ Երկու երեք թուղթ ալ ընդ մէջ, Թղ. 421բ-422ա. կը պակսին։ Թղ. 436ա-439ա. ետ և առաջ փոխադրուած են, սակայն են շարունակութիւն Արարածոց մեկնութեան։ Քանի մը թուղթք ալ վերջէն ինկած են։

Copyist
՝ Մխիթար վարդապետ (տես վարը)։
Owner

նախկինը՝ Պարոն նլղաթ, ապա Տէր Պետրոս, Խանսավդի, Առաքել և իր որդին Տէր Թումա (Թվ. ՌՃՀԳ - 1724ին). հուսկ ապա իշխանազուն Կնեազ Նիկողայոս Երկայնաբազուկ Արղութեան։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չկան։

Lettrines

իւրաքանչիւր նիւթերու սկիզբը, մեծկակ, կարմբագոյն, թռչնակերպ, գազանակերպ, ևն։

Initials

Marginal illuminations

նոյնպէս։

Images

չկան։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

մի միայն՝ սկիզբը, սրճագոյն մելանով։

Title text

կարմիր։

Blank pages

Թղ. 1ա, 2բ։

Colophon

յոյժ բազմաթիւ են. և միշտ նոյն կերպով, այսինքն՝ մաղթողական ձևով՝ կը յարասին մէն մի ճառին վերջը, իբր շարունակութիւն. ուր գրիչն անպակաս կը հայցէ ողորմութիւն նախ գրոցս ստացողին, ապա իր համար. ուստի կը բաւականանանք մէջ բերել հետևեալքր միայն 1. Ի վերջ մատենին կայ ընդարձակ յիշատակարան գրչին՝ (վերջը պակասաւոր) առանց թուականի, որուն կարևոր մասունքը միայն կ'արտագրենք. "Յիշատակարան գրոցս։ Փառք քեզ հայր և որդի և սուրբ հոգի, եռաչափ և զուգակշիռ, հարթ և հաւասար, համապսակ, սուրբ և համագոյ երրորդութիւն..։ որ անբաւագութ շնորհաւք ողորմութեան քո ետուր զաւրութիւն յամենայնի տկար և սարտուցեալ անձին, մեղսամած, և եղկելի, ափարաճիւն և փծուն գրչի Մխշիթար պիտականուն վարդապետի, անյիշելի և անպիտան քո ծառայի։ Եւ անճառ ներողութեամբ քով բազմապատիկ չարեաց իմոց համբերեցեր, երկայնամտեալ, հասուցեր զիս ի վերջ գրիս։... Իսկ արիացեալքն ստորիջից՝ ի խիստ խոռոջիցն՝ ի խաւարային խորոցն համարձակին ի քարաժեռս տրժրւարամուտս տեղացն ի խնդիր ականց պատուականաց։ Ըստ նմին աւրինակի սրբասէր և հաւատարիմ տանուտէրն Խլղաթ, և կողակիցն Նսէֆն ցանկացան ծաղկաւէտ բուրաստանիս։ Եւ ստացան զտառս մարգարտաշար և զանառիկ մեծութիւնս՝ յիշատակ հոգոց իւրեանց և ամենայն ազգականացն։ Ի միտ առեալ զբանն որ ասէ. Երանի որ ունիցի զաւակ ի սիոն և ընդանեակ յԵրուսաղէմ։ Քանզի ունի սա զամենայն Կանոնս առաքելոց և հայրապետաց։ Զտաւնս տէրունականս և զսրբոց նորա։ Ըզխրատս մարգարէից, և զբանս իմաստասիրաց։ Ի քարոզէ վարդապետաց, և ի հարանց սուրբ ճգնաւորաց, և յայլ զանազան և սուրբ գրոց։ Վասն պատուական սուրբ խաչին քրիստոսի, և զաւրանալ տաճիկ ազգին. վասն գալոյ ֆռանգ ազգին, և սատակման պիղծ Նեռինն։ Վասն տիրելոյ Վիրհոնա արքային, և գալստեանն յիսուսի փրկչին։ Զայս (այսպէս) ամենայն և այլ բազում բանս շահաւէտս, և խրատականս գոյ ի սմայ։ Որպէս ոք իմաստուն ի ժամանակս գարնանային ի հովիտս լերանց շրջելով՝ զգեղեցիկ ծաղիկսն ժողովէ, և (ի) մի փունջ կապեսցէ. նմանապէս երիցս երանեալ և սուրբ վարդապետն Մովսէս Եղընկացին՝ ի յամենայն սուրբ գրոց ծողովեալ զլաւն և զգեղեցիկն ի միում տըփի եդեալ։ Եւ կոչի անուն սուրբ գրոցս Ոսկեփոր. վասն զի քան զամենայն ոսկի, և արծաթ և ականս պատուական է և գեղեցիկ սա։ Ով մանկունք սուրբ եկեղեցոյ, յորժամ հանդիպիք սմա՝ կարդալով և կամ աւրինակելով՝ յիշեսջիք ի սուրբ և յերկնաբացիկ յաղաւթս ձեր, զստացաւղ սուրբ գրոցս զԽլղաթն և զկողակից նորա՝ զՆսէգն, և զհայրն զՄելքիսէթն, և զմայրն զՍաւլթան, և զԴուրդանէն, և զԳուլաղէն, և զԳուլիղարն, զԹուրուանդէն, և զԿարապետն, զԽալիֆէն և զտէր Յովանէսն և զայլ ամենայն արեան մերձաւորսն՝ զկենդանիսն և ըզհանգուցեալսն։... Եւս առաւել Մկրտիչ քահանային՝ որ միջնորդ և յորդորիչ եղև՝ այս աստուածային տառիս և վարդափթիթ բուրաստանիս, աստուած տայ նմա զերկնից արքայութիւն, և զինքն ընդ. ԻԴ. քահանայիցն դասակից և պսակակից արասցէ՝ հանդերձ ծնաւղաւքն իւրովք ամէն„։ (Վերջը թերի է)։ Սոյն յիշատակարանիս մէջ (Թղ. 449բ) վերը քերուած և բաց մելանով գրուած է, նուիրատուէ մը, հետևեալն. "Դարձեալ յիշեցէք ի քրիստոս... (մէկ տող քերուած). արտն սուրբ Ստեփանոսին ողֆ, անջինջ յիշատակ ըռէս Մարտիրոսի՝ վկայութեամբն Ըռէս Միրաքին, Աւետիսին, Խլղաթին և այլոց ամենեցուն. և ով որ կամի հակառակ լինել, զանէծք զԿայենին առցէ և զխաչխ(հ)անողաց„։ 2. Թղ. 274բ1, այն է Սարգսի Ա. ճառին վերջը, յարելով յարասութիւն մը վերջաբանին՝ ապա կը գրէ այսպէս. "Յամենայն սըրբոց ի բնաւին եղելոց, և ի բոլոր արարածոց։ Եւ որչափ ամենեցուն, այնքան հազարաց հազարք, և բիւրուց բուրք, անթիւ և անհամար աւրհնութիւն, գովութիւն, գոհութիւն, փառք և պատիւ և երկրպագութիւն քեզ յիմ անպիտանութենէս, Մխիթար մեղապարտէ, այժմ և յանսպառ յաւիտեանս ամէն։ Ով ամենագութ տէր, աստուած մարդասէր, որ ներելով ինձ Մխիթար վարդապետիս անարժանի, և հասուցեր ի միջադիտակ կտակիս, շնորհիւ ողորմութեան քո, փութով ժամանեցոյ զեղկելիս ի կատարումն սուրբ տառիս„ ևն։ 3. Թղ. 10ա. Կայ-տարբեր բոլորգրով վերջին ստացողէն, այսպէս. "Զվերջին ըստացող սորայ Խանսաւդին, և իւր հայրն Շիրինշահին, և մօրն Դիլբարն, և ամենայն արեան մերձաւորաց ամէն„։ Նոյնէն դարձեալ Թղ. 31ա. "Եւ Խանսէւդուն՝ Հուռոմսիմին, Յաղնազարին ջանին (հանին2) ամէն„։ Այս յիշատակարանս ամէն ճառի վերջ կը կրկնուի միշտ, - ստորին լուսանցից վրայ, - փոքր ինչ տարբերութեամբ։ 4. Թղ. 1ա. Դատարկ թողուած երեսին վրայ կան՝ նոտրագով՝ հետևեալ երկու յիշատակարանքն։ Ա. "Յիշեցէք ի բարին զԽանսևդին, զորդին իւր Յակոբջան, զՀախնազարն, ամէն. զԿողակիցն Հռիբսիմին, զդուստրն իւր Մարգարիտն, զՄարիւն, զԴիլբարն, զՀարիքնազն, և ամենայն արեան մերձաւորացն ամէն. եղիցի„։ Բ.ն առաջին տողերը կտրուած են. հետևեալ բառերը միայն կը կարդացուին, այսպէս. "Ով հանդիպողք յիշեցէք զմեղաւորս Առաքեալս, որ եմ որդի տէր Թումանին, Թվ. ՌՃՀԳ ո(օ)գոստոսի ԻԴ„։ 5. Թղ. 231ա. Արտաքին լուսանցքին վըրայ կայ, մանրիկ նոտրագրով, այսպէս. "Աղաչեմ զձեզ եղբարք և որք կամիք ընթեռնուլ զայս Կանոյնագիրքըս և սրբաշունչս, և ես մեղաւոր և անարժան սևերեսըս Տէր Պետրոսըս յիշեցէք, և դուք յիշ(ե)ալ լիջիք ի քրիստոսէ և ամենայն սրբոց նորա. Ամէն ՀԳ. եղ թվն„։ (Որ հաւանօրէն ՌՃՀԳ - 1724 ըլլալու է)։

Informations

. Ձեռազիրս 1831ին մտեր է հաւաքմանս մէջ։ Նուէր է իշխանազն Կնեազ Նիկողայոսի Երկ. Արղութեան՝ գրատան Մխիթ. Մայրավանացս ի Վենետիկ. մեր միաբան Հ. Եփրեմ Վ. Սէթեան ի Հայս ճանապարհորդած ժամանակ (1823ին) յղած է զայն։ Մատեանս է Ոսկեփորիկ մեծագոյն և ըստուար նման մեծադիր Ճառընտիրներու։ Կը պարունակէ ընտրելագոյն ճառեր, վկայաբանութիւններ, ամբողջապէս արտաքնոց և Ս. Գրքէն պատմուածքներ և ուրիշ շատ օգտակար գըրուածներ, իբր 121, զորոնք Մովսէս Երզնկացի անձամբ հաւաքած է, ըստ որում կ'երաշխաւորէ մեզ իւր թուղթն՝ գրուած ի սկիզբն մատենին. որուն համար ալ իրաւամբ կոչուած է Ոսկեփոր կամ Ոսկեփորիկ Երզնկացւոյ։ Ոսկեփորիկս ոչ միայն ամենէն բազմաբովանդակն է, այլ և իր տեսակին մէջ գրեթէ առաջինն և միակն։ Ահաւասիկ նիւթերը կարգաւ1. Թղ. 1բ1-2բ1։ Կայ հին ցանկ նիւ2. Թղ. 3ա։ Թուղթ Մովսիսի Երզնկացւոյ խրատական (առանց խորագրի)։ "Ի դամբարանէ սրբոյ Լուսաւորչի և ի վարդապետէն Մովսէսէ, և որ զմեաւք են վարդապետք և եղբարք աստուածային սիրոյն աւրհնութիւն և պահպանութիւն ամենայն հաւատացելոցդ աստուծոյ. տղայոց ձերոց առողջութիւն, վաստակոց և պտղոց ձերոց առատութիւն. ննջեցելոց ձերոց հանգիստ և ողորմութիւն՝ ի բարերար տեառնէ մերմէ աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 8ա2։ "Բազմապատիկ հատուսցէ քեզ զվարձս յաւուրն դատաստանին, ուր բարձր ի գլուխ պարծի ողորմութիւնն„։ բ. 3. Թղ. 8բ1։ "Նըւաստ վարդապետին Յոհաննու Երզընկեցոյ. Խրատ և կանոն հասարակաց քրիստոնէից, քահանայից և ժողովըրդոց. Ի կանոնական սահմանաց առաքելոց սըրբոց, հայրապետաց, և մանաւանդ սուրբ հաւրն մերոյ՝ Վարդան վարդապետի, յորոց ժողովեցի և գրեցի։ Ամենազաւր թագաւորին մերոյ քրիստոսի, և բարերար փրկչին յիսուսի, գնեալք և ազատեալք ամբիծ և անարատ արեամբ նորա„ ևն։ - Վերջ Թղ. 10ա1։ "Ոչ յաջ խոտորելով, և ոչ յահեակ, և սկիզբն բանիցս այսպէս արասցուք„։ (Այս և յաջորդ ԺԹ. ճառերը Հմմտ. Թ. 223. §. 2-20. Թղ. 3ա-21բ2)։ գ. 4. Անդ։ "Բան շահաւէտ և աւգտակար՝ յաղակս հաւատոց։ Նախ պարտ է իմանալ, եթէ զի՞նչ է քրիստոնէութիւն և զի՞նչ է հաւատ քրիստոնէութեան„ ևն։ - Վերջ Թղ. 13ա1։ "Որ և զմեզ արժանիս արասցէ խաչեալ թագաւորն մեր յիսուս քրիստոս„։ դ. 5. Անդ։ "Յաղագս մկրտութեան՝ խըրատ պիտանի։ Արդ քրիստոնէութեան սկիզբն և գլուխն, հիմն և արմատն մկրտութիւն է„ ևն։ - Վերջ Թղ. 15բ1։ "Արդ առաջին գըլուխ քրիստոնէութեան հաւատոյս. ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ ե. 6. Թղ. 15բ2։ "Ասացից և վասն սնուցանելոյ զտղայս ծնողաց։ Պարտապան են քրիստոնեայք սրբութեամբ սնուցանել զտղայս իւրեանց„ ևն։ - Վերջ Թղ. 16ա1։ "Հայրք, սիրով խրատեցէք զորդիս ձեր, և սնուցէք սըրբութեամբ և երկիւղիւն աստուծոյ„։ զ. 7. Անդ։ "Նորին Յոհաննու։ Վասն պսակի և ամուսնութեան։ Չորրորդ գրեմք կանոնս այնոցիկ որք սրբութեամբ սնանին, և լինին կտրիճ. տղայն ԺԵ տարոյ փեսայացու է։ և աղջիկն ԺԴ տարոյ հարսնացու է„ ևն։ Վերջ Թղ. 19բ1։ "Եւ այլ մի երդնուն, զի մեծ վնաս է և տանն քակտիչ„։ է. 8. Թղ. 19բ2։ "Նորին քարոզ Յոհաննու. Վասն պէս պէս շնութեան։ Քրիստոնեայք մի անկցին ի յաղտ շնութեանն, զի միշտ շունք և պոռնիկք կոչեսցին„ ևն։ - Վերջ Թղ. 21ա2։ "Որ վասն շնութեան բան, և քանզի մեծ մեղք են՝ գրեցաք. Եւ այժմ գրեմ վասն գողութեան„։ Ը. 9. Անդ։ "Յաղագս գողութեան և զանազան մեղաց։ Վեցերորդ կանոն գրեմ վասն գողութեան„ ևն։ - Վերջ Թղ. 22բ1։ "Զգործս բարեաց փոխան առին, թէ ոչ զշնորհս աւազանին„։ թ. 10. Անդ։ "Վասն երդման կանոնք։ Եաւթներորդ կանոն գրեմ քրիստոնէիցն՝ ոչ երդնուլ բնաւ„ ևն։ - Վերջ Թղ. 24ա1։ "Եւ այն ստութեամբ յոլովագոյն, որոյ մեղացն չիք վեհագոյն„։ ծ. 11. Անդ։ "Վասն սուտ վկայութեան, Ութերորդ կանոնս գրեմք վասն այնոցիկ որ անաստուածաբար տան սուտ վկայութիւնս„ ևն։ - Վերջ Թղ. 25ա2։ "Այլ յորժամ մարդ ճշմարիտ խաւսի՝ աստուածանման լինի ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ ծա. 12. Թղ. 25ա-25բ։ "Կանոն վասն յիշընցնատւացն։ Իններորդ կանոնս գրեմք վասն ահեղ և մեծ մեղացն. սայ է դառն և սոսկալի յիշընցացն որ գեղջուկք բարբառով յիշունցք ասի„ ևն։ - Վերջ Թղ. 27բ1։ "Զչափ մեղացն որով ստեցին, յանձինս իւրեանց ընդունեցին„։ ժբ. 13. Անդ։ "Նորին կանոն՝ վասն ատելութեան։ Տասներորդ գրեմք վասն ատելութեան։ Արդ ոչ է պարտ քրիստոնէից ատել զմիմեանս„ ևն։ - Վերջ Թղ. 28բ։ "Զոր գրեցաք յաստուածային գրոց հրամանէ՝ հրաժարականք են, զոր ոչ է արժան քրիստոնէից և գործել. յորոց փրկեսցէ զմեզ քրիստոս աստուած մեր„։ ժգ. 14. Անդ։ "Նորին Յոհաննու վասն սիրոյ։ Եւ է առաջին պատուիրանն՝ յանձնառականն սէրն„ ևն։ - Վերջ Թղ. 31ա1։ "Սահման հասարակ սիրոյն այս է. սէր է շաղկապ որով յաւժար կամաւք կապեսցի սիրողն առ սիրելին„։ ծդ. 15. Անդ։ "Նորին. Վասն աղաւթից։ Երկոտասան կանոնս գրեմք վասն աղաւթից։ Եւ արդ պարտ է քրիստոնէին յօրն երեք անգամ աղաւթս առնել„ ևն։ - Վերջ Թղ. 34բ1։ "ցի կրկին յայնժամ առնու պատիւ որ սուրբ պահէն և ոչ մեղանչեն՝ ոչ խորհրդով, ոչ բանիւ և ոչ գործով„։ ծե. 16. Անդ։ "Նորին. Վասն խոստովանութեան։ Գրեմ վասն խոստովանութեան որ յաստուծոյ մեզ մեծագոյն բարի պարգևեալ է„ ևն։ - Վերջ Թղ. 37ա1։ "Եւ ոչ թէ միայն քաւի և արդարանայ, այլ անզուգական փառաւքն պսակի, ի վեր քան զանմարմինս ճոխանայն„։ գղ. 17. Անդ։ "Նորին. Վասն հաղորդութեան։ Պարտ է քրիստոնէին յամէն քառասուն աւր՝ հետ մի հաղորդ առնուլ. և ԺԸ. աւր ի յետ կենա յանկողնոյն և հաղորդի„ ևն։ Վերջ Թղ. 38բ2։ "Եւ որ ոչ ընդունի և ոչ կատարէ, ինքն տացէ պատասխանի յաւուր դատաստանին քրիստոսի„։ ժէ. 18. Թղ. 39ա1։ "Նորին Յոհաննու՝ Վասն ողորմութեան։ Տուք ողորմութիւն և ամենայն ինչ ձեր սուրբ է, ասէ տէրն յաւետարանին„ ևն։ - Վերջ Թղ. 41ա։ "Աղաւթքն խաւսք է ընդ աստուած, մի հեղգանար. վաստակէ ձեռօքդ և տուր, և առ մէկին հազար„։ ժը. 19. Թղ. 41բ1։ "Նորին Յոհաննու՝ Վասն պահոց։ Սրբեցէք պահս, և քարոզեցէք պաղատանս, պատուիրէ մարգարէն Յովիէլ„ ևն։ - Վերջ Թղ. 43ա1։ "Թեթևացիր ի մեղացդ և ի բեռանց չարեացդ զոր ունիս, զի ողորմութեան արժանաւորեսցիս. խնդաս և ուրախանաս յարքայութիւնն երկնից՝ շնորհաւք և ողորմութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի„։ ծթ. 20. Թղ. 43ա2։ "Ողբ պիտանի. Վասն մեռելոց՝ ի սիրելեաց և յազգականաց։ Արդ առան ի մէնջ սուրբքն և ընդիրքն և առ աստուած գնացին„ ևն։ - Վերջ Թղ. 51ա2։ "Յորմէ փրկէ զմեզ խաչեալ թագաւորն մեր յիսուս քրիստոս՝ որդին աստուծոյ, և ոչ տայ տեսանել զտանջանարանսն սոսկալի և ահագին. այլ ընդ արդարոցն դասէ և ընդ սրբոցն պսակէ 51. Թղ. 51բ1։ "Տեառն Ներսիսի Հայոց կաթողիկոսի և տիեզերալոյս վարդապետի՝ ասացեալ բան զարմանալի և քաղցրալուր, վասն ահաւոր դատաստանին։ Յորժամ գրեալքն կատարին, որ զայնմ աւուր մեզ պատմեցին„։ ևն։ - Վերջ Թղ. 54բ1։ "Զարչարանօք ամենայնին, ի տանջանաց փրկեա չարին„։ (Ի Յիսուս որդւոյ)։ 22. Անդ։ "Երանելոյն Յոհաննու Ոսկիբերանին ասացեալ. Ի մխիթարութիւն սգաւորաց որ վասն ննջեցելոց։ Բեր առ իս զմիտս քո եղբայր, զի գիտէ չափաւորապէս վարդապետութիւն՝ լուծանել զտրտմութիւն„ ևն։ Վերջ Թղ. 57բ2։ "Յիշեա զՅոբայն որ ասաց. Տէր ետ և տէր էառ, եղիցի անուն տեառն աւրհնեալ„։ 23. Թղ. 58ա1։ "Երանելոյն Յոհաննու Ոսկիբերանին ասացեալ, Վասն մխիթարութեան ննջեցելոց։ Տէր էառ՝ երկրպագեսցուք. ստեղծիչն վերստին ստեղծանէ, մի տրտմեսցուք„։ ևն։ - Վերջ Թղ. 61ա1։ "Եւ բիւրք բիւրուց պաշտէին զնայ։ Աւրհնեալն յամենայն գոյից աստուածն կուսածին յիսուս քրիստոս„։ 24. Անդ։ "Պատմութիւն անարծաթ բժըշկացն Կոզմայի և Դամիանոսի հարազատացն։ Կին մի էր այրի անուն Թէոյդորիայ, բարեպաշտ և երկիւղած (յ)աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 63ա1։ "Եւ նա ճիչ բարձեալ և ասաց. այ, նեղ տայ քեզ աստուած. և նա ի վեր վազեաց, և ողջացան երկոքեանն ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 25. Անդ։ "Պատմեցից միւս այլ ևս ըսքանչելիս յանարծաթ բժշկացն Յոհաննու, եւ Կիրակոսէ։ Սուրբն Կիրակոս էր ի քաղաքէն Աղեկսանդրու, այր բարեպաշտ և երկիւղած„ ևն։ - Վերջ. Թղ. 64բ2։ "Եւ արար զհրամայեալսն ի սրբոցն, և առժամայն առողջացաւ ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 26. Անդ։ "Երանելոյն Յոհաննու Ոսկիբերանին ասացեալ. Վասն մխիթարութեան տղայ ննջեցելոց։ Ահագին է աւրն դատաստանին աստուծոյ, և դողումն առաջի բեմին քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 67բ2։ "Եւ նայ է թողութիւն մեղաց մերոց և նովաւ ժառանգեմք զարքայութիւնն երկնից„։ 27. Թղ. 67բ1-68ա1։ "Երանելոյն Թէոյփիլոսի ասացեալ. Վասն խոստովանութեան և ապաշխարութեան։ Յորժամ միտքդ քո, ով մարդ, զբաղեալ լինի ընդ մեղաց և ի հոգս աշխարհիս„ ևն։ - Վերջ Թղ. 71ա1։ "Որում և զմեզ արժանիս արասցէ խաշեալ թագաւորն մեր՝ յիսուս քրիստոս„։ 23. Թղ. 71ա1։ "Գէորգեայ վարդապետի ասացեալ. Վասն հաղորդութեան սուրբ պատարագին։ Արեամբն քրիստոսի փրկեալ և ազատեալ եղբարք իմ ի քրիստոս„ ևն։ Վերջ Թղ. 74բ1։ "Երանի որ քաղցեալ և ծարաւի իցեն այսմ արդարութեան, զի յագեսցին փառաւքն աստուածային. որում և զմեզ արժանի արասցէ քրիստոս աստուած„։ 29. Թղ. 74բ2։ "Տեսիլ սրբոյն Աթանասի։ Ամենեցուն աստուած որ սքանչելի տեսիլ երևեցո(յ)ց մարգարէիցն իւրոց սրբոց„ ևն։ Վերջ Թղ. 76ա2։ "Զի արժանի լինիջիք միանալ ի քրիստոս հաղորդութեամբ մարմնոյ և արեան նորա։ Լինել բնակարան քրիստոսի և ասպնջական հոգւոյն սրբոյ, հանգիստ հաւրն երկնաւորի„։ 30. Թղ. 76բ1։ "Տեսիլ սուրբ վարդապետին Յոհաննու՝ որ մականուն Կոզեռ կոչեցեալ, այր ճգնազգեաց և բանիբուն վարդապետ։ Ի թըւականին Հայոց ի ԴՃ. և Հ. ամին, յորում ժատանակի թագաւորն Վասիլ ել յարևելս,։ 37. Անդ։ "Պատմութիւն Գետարգել սուրբ նշանին, թէ ուստի և որպէս բերաւ ի Հայս։ Յորժամ հաւատաց ի քրիստոս մեծն Կոստանդիանոս„ ևն։ - Վերջ Թղ. 116բ1։ "Եւ հայցէին զթողութիւն ի սրբոյն Վրդ(թ)անայ որդոյն Գրիգորի„։ 38. Թղ. 116բ1։ Պատմութիւն սուրբ խաչին՝ որ եղև ի ձեռն Ներսէսի հայրապետին։ Եւ եղև յետ ժամանակաց նստաւ յաթոռ սըրբոյն Գրիգորի մերոյ Ներսէս՝ որդի Աթանագինէի„ ևն։ - Վերջ Թղ. 122բ2։ "Իսկ այժմ Խաւարձորն գեաւղ դարձաւ, և կայ Գետարգել սուրբ նշանն ի Ձագավանս՝ յերկիրն Կուտէուց, ի փրկութիւն քրիստոնէից և ի պարծանս ամենայն հաւատացելոց„։ Գետարգել սուրբ խաչի պատմութիւնն է, զոր անյայտ պատմիչս՝ Սեղբեստրոսի խաչ ևս կ'անուանէ։ Սուրբ նշանիս արարուածները ոչ միայն կապուած են մեծին Ներսիսի և Նպատ լեռնէն Պարսից դէմ տարած յաղթութեան, այլ և անոր՝ Վաղէսէն յանապատ կղզին աքսորուելուն և հոն ջուր բղխեցնելուն, ինչպէս նաև Պետրոս Գետադարձ կաթողիկոսին ի Կոստանդնուպօլիս զանի տանելն և անով հրաշագործելն, և Վասիլ կայսրն հայոց դաւանութեան դարձնելն։ Ապա Ատոմ էօր ձեռքով ի Հոռոմոսի վանքը փոխադրուիլն և հոն գործած սքանչելիքը՝ հատմամբ ժայռին, և Ախուրեան գետին ընթացքը փոխելուն, այլովք հանդերձ։ Պատմութիւնս հին հեղինակներէ առնուած կցկցանք մ'է, առանց միութեան. սակայն և այնպէս հետաքըրքրական է՝ փր տեղագրական ինչ ինչ տեղեկութեանց և նորաձևութեան համար։ 39. Թղ. 123ա1։ "Պատմութիւն սրբոյն Յոհաննու Աւձնեցոյն՝ թէ ուստի է։ Սուրբ հայրապետն Յոհաննէս էր ի գաւառէն Տաշրա՝ որ արդ կոչի Լաւռի, ի գիւղաքաղաքէն Աւձնոյ„ ևն։ - Վերջ Թղ. 126բ1։ "Մինչև յարուցեալ ցուցին զհրաշն որ եղև տղային նոցա՝ ի Հոռոմայրի սուրբ նշանէն, ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ (Անանուն պատմութիւնս կը թուի գրեալ յԱն. Սանահնեցւոյ)։ 40. Թղ. 126բ2։ "Վարք և յիշատակ սուրբ կուսին Թէոդուլայ։ Ի ժամանակս Անաստասայ բարեպաշտի՝ արքային Հոռոմոց„ ևն։ Վերջ Թղ. 132ա1։ "Եւ նայ ուղիղ վարիւք առաջնորդէր եղբարցն յերկայր ժամանակս՝ ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 41. Թղ. 132ա2։ "Երանելոյն Յոհաննու Ոսկիբերանին ասացեալ. Յայրին և ի միայմաւրն։ Բեր այսուհետև, սիրելի, զայս առաջի դիցուք զպատմութիւն սքանչելի այրոյն„ ևն։ - Վերջ Թղ. 136ա2։ "Փառաւորէին զաստուած, և ասէին՝ աւրհնեալ է աստուած„։ 42. Թղ. 136բ1։ "Պատմութիւն սուրբ խաչին որ Հացունեաց կոչի. Եւ թէ որպէս դարևն։ - Թղ. 78ա2։ "Վասն ահագին նշանացն։ Դարձեալ յետ Ը. տարւոյն... և ի նոյն թագաւորութեան յունաց Վասլի, եղև յերկինս ահագին նշան„ ևն։ - Վերջ Թղ. 81ա1։ "Եւ յայնժամ կապեալ ոտիւք և կապեալ ձեռաւք արկանեն զնա ի խաւարն արտաքին, ուր լալ աչացն է և կրճել ատամանց։ Յորոց փրկեսցէ զմեզ քրիստոս աստուած խաչեալ թագաւորն 31. Անդ։ "Երանելոյն Եղիշէի՝ ասացեալ, Բան շահաւէտ և աւգտակար։ Ով հաւատացեալ հայրք իմ և եղբայրք, ծառայք քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 84բ2։ "Զի նովաւ թողութեան արժանասցուք՝ շնորհաւք (և) մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի„ ևն։ (Ըստ շարադրութեան չի կըրնար ճառս Եղիշէին ըլլալ, զի աղաւաղ է լեզուն և ռամկացած, այլ հաւանօրէն անոր վրայ ըստ քմաց յերիւրեալ)։ բ. 32. Անդ։ "Երանելոյն Եղիշէի Հայոց վարդապետի ասացեալ. Ի բանն Եսայեայ մարգարէին՝ որ ասէ. Երանի տեղոյն այնորիկ, ուր եզն և էշն կոխեսցեն։ Արդ եթէ տեղեացն երանութիւն. է, և մարգարէն վկայէ„ ևն։ Վերջ Թղ. 88ա։ "Եկայք աւրհնեալք հաւր իմոյ, և ժառանգեցէք զպատրաստեալն ձեզ զարքայութիւն երկնից։ Ընդ որս և զմեզ արժանիս արասցէ քրիստոս աստուած՝ կուսածին թագաւորն մեր„։ (Վսեմ է և վարդապետական)։ 33. Անդ։ "Պատմութիւն սրբոյն Ստեփաննոսի Ուլնեցոյն, և որոց ընդ նմայ։ Ի ժամանակս Յուլիանոսի ուրացողին քրիստոսի, էր հալածումն քրիստոնէից„ ևն։ - Վերջ Թղ. 98ա1։ "Նահատակեցին զսուրբն Ստեփանոսեանքն յաւգոստոս ամսոյ ի ԺԸ. ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 34. Անդ։ "Տեսիլ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ. որ ետես զհրեշտակն աստուծոյ. Եւ հարցեալ ի նմանէ՝ ուսաւ շատ լուծմունս տարակուսանաց մարդկան։ Յաւուր միում կայր սուրբն Գրիգոր Լուսաւորիչն մեր և աղաւթէր„ ևն։ - Վերջ Թզ. 103բ1։ "Փառաւորեսցեն զհայր և զորդի և զամենասուրբ հոգին այժմ և„։ 35. Անդ։ "Բանք շահաւէտ և աւգտակար, ։ խրատք հոգեշահք և պիտանիք։ Ահաւասիկ ժամանակ ընդունելի և ահա աւր փրկութեան„ ևն։ - Վերջ Թղ. 108ա2։ "Զի որք յիշեն զիս անուամբ ի սոսկալի և ի մեղսաքաւիչ սուրբ պատարագն, և աստուած ողորմի ասեն, նոյն և նոցա հանդիպի ողորմութիւն աստուծոյ„։ 36. Անդ։ "Պատմութիւն վասն անքուն որդանցն, Վարդան վարդապետի ասացեալ։ Եկայք այսաւր ամենայն հաւատացեալք՝ համագոյ սուրբ երրորդութեան՝ անբաժանելի„ ևն։ - Վերջ Թղ. 112բ2։ "Յորմէ փրկեսցէ զմեզ քրիստոս աստուած՝ խաչեալ թագաւորն անմահ„։ ձաւ ի պարսից խաչն աստուածընկալ յորմէ ընգա(լա)ւ Բիւրեղ տիկ ն զմասն աւրհնութեան։ Եւ եղև յետ թագաւորելոյն Մաւրկայ՝ արքային Հոռոմոց„ ևն։ - Վերջ Թղ. 140ա2։ "Եւ ինքն գնաց ի տեղի իւր ի գաւառն Սիւնեաց, և պատմէր սքանչելիսն՝ աստուծոյ„։ 43. Անդ։ "Պատմութիւն սուրբ խաչափայտին քրիստոսի, թէ որպէս տարաւ Հերակչ արքայ ի Թաւրիզոյ ի Կոստանդինուպաւլիս։ Իսկ Հերակլ արքայն յետ տալոյ զսուրբ մասն կենսատու խաչին՝ Բիւրեղ տիկնոջն Սիւնեաց„ ևն։ - Վերջ Թղ. 145բ1։ "Իսկ Մահմատ ի միւսում ամին սկսաւ ժողովել զզաւրս բազումս, և կամէր ելանել յաշխարհն Հայոց„։ Պատմութեանս ներքին բովանդակութիւնը՝ վերնագրին բնաւ չի համապատասխաներ. վասն զի Հերակլ զսուրբ խաչը ոչ թէ ի Կ. Պօլիս, այլ զօրաց հետ ի սուրբ քաղաքն Երուսաղէմ կը զրկէ, որպէս զի զետեղեն դարձեալ հոն, ուսկից երբեմ Պարսիկք գերի տարին։ Սակայն այն ինչ Յոյնք կը մօտենան Երուսաղէմայ, կը լսեն որ Մէհմէտ սադրանօք Հրէից արդէն տիրած էր քաղաքին, յետ կը նահանջեն։ Իսկ մնացեալն ամբողջ՝ Մահմէտի արշաւանաց և տիրապետութեանց շուրջը կը դառնայ, շատ հետաքրքրական մանրամասնութիւններով՝ ընդարձակելով Ղևոնդ երիցու և Մ. Կաղանկատուացւոյ աւանդածները։ Իսկ Թղ. 142բ2145ա2։ Ալիին յաջորդող Քաղաթրի արշաւանքը նկարագրուած են յաշխարհն Հայոց, Ալանաց, Ափխազաց, և պարտուիլն։ 44. Անդ։ "Պատմութիւն գալըստեան Մուհամատին ի Հայս, և գալ ընդդէմ նորա Սահակայ սուրբ եպիսկոպոսին։ Իշխանն Արծրունեաց Թէոդորոս Ըռշտունին իբրև լուաւ (թէ) Մուհամատ բազում զաւրս կուտեաց, և կամի ելանել յաշխարհս Հայոց, եկն առ սուրբ հայրապետն Իսահակ„ ևն։ - Վերջ Թղ. 150ա2։ "Եւ էր թվականն. ՃԲ, և բարեպաշտն Վարդ պատրիկ գնաց յերկրպագութիւն սուրբ Նշանին Վարագայ„։ (Ի Պատմութենէ Յոհ. Մամիկո45. Անդ։ "Պատմութիւն Յովսեփայ և եղբարց նորա՝ որդւոցն Յակոբայ։ Ի ժամանակին յորում բնակէր Յակոբ մերձ ի Սիկիմ, երազ ետես Յովսէփ„ ևն։ - Վերջ Թղ. 157բ2։ "Եւ թէ թերահաւատին յայնմանէ, հաւատ մեռելոյն յամաւթ արասցէ զանհաւատ կենդանին„։ (Ծննդոցէն է՝ տեղ տեղ մեկնութիւններով։ 46. Թղ. 158ա1։ "Վասն փոխմանն աստուածածնին՝ թէ որպէս եղև։ Պարտ է և արժան է գիտել սքանչելիսն որ եղեն ի ննջումն ամենասուրբ աստուածածնին, զոր գրեաց Յոհաննէս աւետարանիչն քրիստոսի„ ևն։ Վերջ Թղ. 163ա1։ "Եւ ամենեքեան առ հասարակ փառաւորեն զանկարաւտ(դ) ամենայն փաՈՍԿԵՓՈՐԻԿ ԺԸ. ռաց և պատուոյ զմայրդ աստուծոյ. Որ բարեխաւսդ ես քո(յ)ոց դաւանողաց և տաւնողացս„։ (Հմմտ. Թ. 223. §. 173. Թղ. 316-9։ Գր. Նարեկացիէն ետքը գրուած է, զի վերջը ամբողջ հատուած մը կայ ասոր՝ "Եւ արդ ի վերայ այսքանեաց յուսահատութեանց„ աղօթ47. Անդ։ "Վարք և յիշատակ՝ երանելոյն Յոհաննու Ոսկիբերանին։ Աշխարհալոյս վարդապետն սուրբն Յոհաննէս Ոսկիբերանն՝ էր ի քաղաքէն Անտիոքայ„ ևն։ - Վերջ Թղ. 168բ1։ "Եւ հանգեաւ ի Կոմանայ՝ յիսուն ամաց, և թաղեցաւ ընդ Բասիլիսկոսի„։ 48. Անդ։ "Վկայաբանութիւն Փիլիպպոսի առաքելոյն և Բարդուղիմէոսի։ Ի ժամանակս ամբարիշտ արքային Տրայիանոսի առաքեալն Փիլիպպոս գնաց ի սահմանս Ասիացւոց„ ևն։ - Վերջ Թղ. 170բ2։ "Եւ ելեալ անտի գնացին՝ Բարդուղիմէոս ի Լիկոնիայ, և Մարիամ ի Յորդանան գետ, ըստ հրամանի տեառն մերոյ յիսուսի քրիստոսի„։ 49. Թղ. 171ա1։ "Խրատք հոգևոր և պիտանի՝ Գրիգոր վարդապետի ասացեալ։ Ով կրաւնաւորք և կարգակիցք, ճգնաւորաց հան դիսակիցք„ ևն։ - Վերջ Թղ. 171բ2։ "Ի յաշխարհի սիրոյս հանէ, և յաստուածային սէրն յորդորէ։ Իւր երկիւղիւըն պարփակէ, և արդարոց դասաւորէ„։ (Ամբողջն ոտանաւոր նոյնայանգ։ Հոս յիշուած Գրիգորն հաւանօրէն Գր. Երզնկացին ըլլալու է)։ 50. Թղ. 172ա1։ "Պատմութիւն Մատթէոսի աւետարանչին։ Մինչդեռ էր սուրբ առաքեալն և աւետարանիչն քրիստոսի ի լերինն՝ մերկ և բոկ„ ևն։ - Վերջ Թղ. 174բ։ "Եւ կեցեալ բարի վարուք, և խադաղութեամբ հանգեաւ ի քրիստոս, թողեալ զորդին փոխանակ իւր յաթոռն եպիսկոպոսութեան„։ 51. Թղ. 175ա1։ "Վարք և յիշատակ սըրբոյն Գրիգորի Սքանչելագործի։ Սուրբն Գրիգոր էր ի քաղաքէն Նէուկեսարու, զաւակ կըռապաշտ ծնողաց„ ևն։ - Վերջ Թղ. 178ա2, "Այլ զայս փոքր ի շատէ գրեաց Գրիգոր Նիւսացին, վասն յիշատակելոյ զնայ՝ ի նոյեմբերի ի. ԺԵ„։ 52. Անդ։ "Պատմութիւն սրբոյն Գրիգորի մեր Լուսաւորչին ծննդեանն և սնընդեանն. եւ չարչարանացն, և ելանելոյն ի Խոր վիրապէն։ Յետ մահուանն Աղեքսանդրի Մակեդոնացոյ Արշակ քաջ, յազգէն Պարթևաց, յինքն գրաւեաց զարևելս ամենայն, և թագաւորեաց նոցա մեծաւ զաւրութեամբ, և առաքեաց զեղբայրն իւր զՎաղարշակ թագաւորել Հայոց„ ևն։ Վերջ Թղ. 184բ1։ "Որ միշտ առաջի ամենասուրբ երրորդութեանն բարեխաւսէ վասն ամենայն աշխարհի„։ (Գրուածս քաղուածոյ է յԱգաթանգեղայ և ի Մ. Խորենացւոյ, հանդերձ ներբողենիւ)։ 53. Թղ. 185ա1։ "Պատմութիւն Ներսէսի հայրապետին եւ Հ(Խ)այթայ եպիսկոպոսին։ Երկրորդ ամի թագաւորութեան Արշակայ եկաց յաթոռ եպիսկոպոսութեան մեծն Ներսէս„ ևն։ - Վերջ Թղ. 188ա2։ Եւ ամենեքեան լուեալ ետուն փառս աստուծոյ„։ Պատմութեանս վերջ, Թղ. 188ա2-190ա2, շարայարեալ ոտանաւոր ներբողն, հաւանօրէն կամ Մովսէս Երգնկացիէն, և կամ վերոյիշեալ Գրիգոր միայնակեցէն աւելցուած է։ §. 42, ի մէջ եղած պատմութիւնն և հրաշքն՝ հոս վերստին կրկնուած է, որ յեղաշրջեալ պատմութիւն մ'է Ս. Բարսղի սպրդեալ ի պատմութեան Փ. Բուզանդացւոյ։ 54. Թղ. 189ա1։ "Խոստովանութիւն դաւանութեան ուղղափառ հաւատոյս. Խոստովանիմք և հաւատամք ամենակատար սրտիւ ըզհայր աստուած անեղ, անծին և անսկիզբն, այլ և ծնաւղ որդւոյ„ ևն։ - Վերջ Թղ. 190ա2։ "Որ ճանաչէ զաւետարանն և զընդանին. եւ քրիստոսի աստուծոյ փառք այժմ և անզրաւ յաւիտեանս ամէն„։ (Եւ անմիջապէս հոս կը յարի - իբր շարունակութիւն "Բամք հանդիսի Հայոց ազգի„ 28 տող ոտանաւոր մը, հաւանօրէն կամ վերոյիշեալ Գրիգորէն կամ Մովսէս Երզնկացիէն)։ 55. Անդ։ "Տեսիլ աստուածածնին Մարիամու, զոր ետես զտանջանք մեղաւորաց։ Յարուցեալ աստուածածին մայր տեառն՝ գնաց ի լեառն Ձիթեն(ե)աց՝ կալ յաղաւթս վասն ամենայն հաւատացելոց„ ևն։ - Վերջ Թղ. 193ա2։ "Փառք քեզ քրիստոս՝ թագաւոր մարդասէր և ողորմած տէր, և քեզ վայելէ„։ (Ապա կը յարի գրչէն 6 տող պաղատանք մը)։ 56. Անդ։ "Պատմութիւն սրբոյն Կղեմայ հայրապետին։ Սուրբն Կղեմէս էր ի քաղաքէն Հռոմայ, և էր յոյժ ուսեալ զդպրութիւն հելլենական արտաքին հանճարոյն„ ևն։ - Վերջ Թղ. 194բ։ "Եւ գոհութեամբ փառս տային աստուծոյ, որ առնէ սքանչելիս և փառաւորէ զփառաբանիչս անուան իւրոյ ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 57. Թղ. 195ա1։ "Կանոնք սուրբ առաքելոյն Թադէոսի. Հարցմունք և Պատասխանիք լաւ և պիտանի։ Ո՞րպէս պարտ է եպիսկոպոսին կալ ի տեսչութիւն եկեղեցւոյ„ ևն։ Վերջ Թղ. 197ա2։ "Յառնել աղաւթիւք և փառաւորել զնա որ փրկեաց զմեզ յարութեամբն իւրով, և նմա փառք յաւիտեանս ամէն„։ 58. Թղ. 197բ1։ "Սքանչելիք զոր եցոյց աստուած ի ձեռն Երասիմոսի անապատաւորին։ Սուրբ հայրն Երասիմոս բնակեալ էր յանապատին Յորդանանու, և էր հայր վանաց միաբանակեցաց„ ևն։ - Վերջ Թղ. 199ա1։ "Եւ այլ ևս փառաց և պատւոյ արժանի, և երկնից արքայութեան„։ 59. Թղ. 199ա2։ "Պատմութիւն Պաւղոսի Թեբայեցւոյ։ Պաւղոս անապատաւորն էր ի Թեբայիթոյ Եգիպտացւոց, յաւուրս ամբարիշտ թագաւորացն Դեկոսի և Վաղերիանոսի. և էր ի ժամանակին յայնմիկ հալածումն մեծ քրիստոնէից„ ևն։ - Վերջ Թղ. 202ա2։ "Եւ համարէր զայն առաւել քան զպատմուճանս թագաւորական և ուրախանայր ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 60. Անդ։ "Յոհաննու Ոսկիբերանի ասացեալ. Յաղագս հրաժարման յաշխարհէս։ Յորժամ մեղաւորք հրաժարեն յաշխարհէս, գան հրեշտակքն ահեղայնմանք, սոսկալի տեսլեամբ, ևն։ - Վերջ Թղ. 203բ։ "Արթուն լերուք ժառանգել զերկնից արքայութիւնդ՝ ընդ ամենայն սուրբս, և գոհանալով փառաւորել զհայր և զորդի և զսուրբ (հոգին)„։ (Ոճէն և լեզուէն դատելով նոր և անհարազատ ըլլալ կ'երևի գրուածս)։ 61. Թղ. 204ա1։ "Պատմութիւն Պաւղոս միա(յ)նակեցին՝ անապատաւոր ճգնաւորին։ Միայնակեացն Պաւ(ղոս) էր այր շինական, հողագործ և աշխատաւոր„ ևն։ - Վերջ Թղ. 206բ1։ "Եւ ննջեաց սուրբն յամսեանն Հոռի, որ աւր. ԻԸ. էր ամսոյն, յաւուր ուրբաթու։ Եւ թաղեցին զնա Ամոնիոս և Անտոնի(ո)ս աշակերտքն երանելոյն Անտոնի„։ 62. Թղ. 206բ2։ "Պատմութիւն յղութեան և ծննդեան սուրբ աստուածածնին (ի) Յովակիմայ և յԱննայէ, որ աւետ(ե)աւք հրեշտակին յղացաւ և ծընաւ (Ա)նն(ա) զհրաշագեղն Մարիամ։ Ի յազգատոհմէն Իսրայէլի էր Յովակիմ յազգէն Յուդայի„ ևն։ - Վերջ Թղ. 210ա2։ "Է ինձ երանի յայնժամ, թէ լինիմ արժանացեալ՝ մաղթանաւք սրբոցն՝ ընդ քեզ միածնին քոյոյ տեսլեանդ„։ 63. Անդ։ "Երանելոյն Յոհաննու Ոսկիբերանի ասացեալ՝ յԱնհաս գրոց։ Յորժամ երիտասարդ էիր՝ պարտ էր քեզ զաներևոյթսն քննել զկատարածին քո, եթէ բազում ծերք անցին և բազում երիտասարդք վախճանեցան„ ևն։ - Վերջ Թղ. 212ա1։ "Եւ զայս ասեմ ոչ ծուլացուցանելով զձեզ, այլ զ'ի հաւատս ածից և յուսացելոցն ակն ունելով ի քրիստոսէ աստուծոյ մերոյ, որում վայելէ փառք իշ„։ 64. Թղ. 212ա2։ "Երանելոյն Աթանասի արհեպիսկոպոսի. Հարցմունք վայելուչք, և պատասխանիք։ Կիւրղի Երուսաղէմայ հայրապետի Յաղագս մակացութեան և հանճարոյ։ Հարցումն՝ թէ ուստի՝ յայտ է (թէ) ի ժամ մահուն ոչ մեռանի հոգին„ ևն։ - Վերջ Թղ. 215ա1։ "Զի թէպէտ քահանայն անարժան մատուցանէ զպատարագն՝ հուրն ոչ շիջանի, և որդն ոչ մեռանի, այլ պատարագն ընդունելի է„։ 65. Անդ։ "Խրատ սուրբ Բարսղի Կեսարացոյ հայրապետի ասացեալ ամենայնի։ Իսկ բարեշուք այրն աստուծոյ, ժողովեալ ըզ մանկունսն՝ ուսուցանէ նոցա անձանց մաքրութիւն և անախտութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 217բ2։ "Եւ յուղարկեաց զնայ ասելով. Տէր ուղղեսցէ զքեզ և հանցէ որպէս լոյս զարդարութիւն քո„։ 66. Անդ։ "Եհարց ոմն ընդ իմաստուն բժիշկ մի և ասէ, ամենայն ցաւոց դեղ գիտես։ Պատասխանի ետ բժիշկն և ասէ. յոյժ գիտեմ թէ լսես։ Առ զպտուղ ապաշխարութեան և զծաղիկն եղբայրսիրութեան, և զտերևն աղքատսիրութեան„ ևն։ - Վերջ Թղ. 220բ1։ "Եւ խնդրել զողորմութիւն ոչ միայն անձին իւրում, այլ և ամենայն աշխարհի„։ 67. Թղ. 220բ2։ "Վկայաբանութիւն սըրբոյն Յակովկայ պարսկին բազմահա(ւա)տ վըկային։ Ի ժամանակս բարեպաշտ թագաւորացն Ոնորիոսի և Արկադէոսի„ ևն։ - Վերջ Թղ. 225բ1։ "Եւ փախուցեալ անգաք ի տեղին, ուր զնշխարս անփոփեցաք՝ փառաւորելով զհայր և„։ 68. Թղ. 225բ2։ "Վարդան վարդապետի՝ ասացեալ. Վասն շնացողաց և զանազան մեղաց։ Վայ շնացողաց որ ապականեն զաստուծոյ տաճարն և պղծեն զսուրբ անկողին„ ևն։ - Վերջ Թղ. 228ա2։ "Ապայ այս բաւական է, զի լցաւ երկիր գիտութեամբն աստուծոյ„։ բ. 69. Թղ. 228բ1։ "Վարդան վարդապետի ասացեալ. Վասն հպարտաց և ոխակալաց։ Յետ այսորիկ փախերուք ի հպարտութենէ և յոխակալութենէ„ ևն։ - Վերջ Թղ. 230բ2։ "Զի հինն էանց որ է դիւաշունչ, և եղև ամենայն ինչ նոր ի քրիստոս և ի հոգին նորա„։ 70. Անդ։ "Պատմութիւն վարուց սրբոյն Յակոբայ Մծբնայ հայրապետին և Մարուգէի ճգնաւորին։ Սուրբ հայրապետն Յակոբ հաւրաքեռորդի էր սրբոյ Գրիգորի մեր Լուսաւորչին„ ևն։ - Վերջ Թղ. 238ա1։ "Եւ տեղին այն ընդ իշխանութեամբ Թրակացւոց էր Մոքս։ Զոր յետոյ Գագիկ Արծրունի՝ գնեաց զտեղին ի Մոկաց իշխանէն։ Եւ բազմացոյց անդ զկրաւնաւորսն ի սպասաւորութիւն սրբոյն Յակոբայ„։ Պատմութիւնս հմմտ. 1854ի տպագրութեան (տես Սոգ. Հայկ, Հտ. ԻԲ. եր. 6-63) հետ. որուն սկիզբը սակայն բոլորովին կը տարբերի ասկէ։ Տպագիրն շատ ընդարձակ է յաւելուածներով, որոնք աւելի հայազզի խմբագրողէն ներմուծուած են, յայտնապէս կը տեսնուի։ Իսկ Ոսկեփորիկիս ներկայա ցուցածն՝ աւելի ամփոփ է և շարադրութիւնն ալ ընտիր դասական լեզուի նկարագիր ունի։ Հաւանական է կարծել որ ասորական հին բնագրէն, որուն վրայ մատնանիշ կ'ընէ տպագրեալ խմբագրութեան հեղինակն՝ յառաջաբանին մէջ, - յեղեալ ըլլայ հնոց նախնեաց մերոց։ Այս բանս պարապով քննելի է։ 71. Անդ։ "Երանելոյն Յովհաննէս Գառնեցոյ. Ասացեալ բան շահաւէտ և օգտակար։ Արդ որ ցանգայ և փափաքէ անանց կենացն և անճառ փառացն„ ևն։ - Վերջ Թղ. 241բ2։ "Քանզի և սակաւ բանքս յիշատակ են պատուիրանացն աստուծոյ„։ 72. Թղ. 241բ2-242ա1։ "Պատմութիւն տեսլեան սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, զոր ետես ի Վաղարշապատ քաղաքին զՇողակաթն։ Լուսաւորիչն մեր սուրբն Գրիգոր յորժամ ել ի վիրապէն և քարոզէր զբանն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 245ա2։ "Եւ ճշմարիտ վկայից նորա սրբոց կուսանացն Հռիփսիմեանցն և Գայիանանցն„։ ս. 73. Անդ։ "Երանելոյն Եփրեմի Խորին ասորոյ ասացեալ. Վասն պահոց և ողորմութեան։ Ի շաւիղ փառաց քոց տէր՝ ընթանան միտք իմ ո(ր)դի աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ, 249բ1։ "Եւ յորժամ տացես զնա ի ձեռս աղ քատին, կնքեալ պահեսցի քեզ այն ի ներքոյ մատանոյն աստուծոյ„։ (Առ Հ. Զարբհանալեանի տարբեր խորագրով յիշատակուած է)։ բ. 74. Թղ. 249բ2։ "Երանելոյն ԱրբաԵփրեմի խորին ասորոյ ասացեալ. Վասն ողորմութեան։ Ոսկի և արծաթ որչափ ի տանն իցէ ահ և երկիւղ ունի տէր ոսկոյն և արծաթոյն„ ևն։ - Վերջ Թղ. 254բ2։ "Ի պատել զվէրս մեղաց մերոց, շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի„։ (Առ Հ. Զարբհանալեանի յիշուած չէ)։ գ. 75. Անդ։ "Երանելոյն Եփրեմի խորին ասորոյ՝ ասացեալ. Վասն չլուծանելոյ զչորեքշաբաթն և զուրբաթն։ Արդ որ լուծանէ զպահս ուրբաթին և չորեքշաբաթին ոչ թէ միայն մեղանչէ, այլ ի հաւատոցն ուրացեալ է„ ևն։ Վերջ Թղ. 259բ1։ "Աստ կանոնաց սրբոց հնազանդ լիցուք, զ'ի հաւատս աստուծոյ աւրհնեսցուք, շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի„։ 76. Անդ։ "Երանելոյն Բարսղի Կեսարու հայրապետին՝ ասացեալ. Վասն պահոց։ Շաբաթ... Հրէից ազգին, և ասացաւ, թէ հանգիցէ գրաստ քո, և եզն քո, ծառայ քո և վարձաւոր քո„ ևն։ - Վերջ Թղ. 261բ։ "Յորմէ փրկէ զմեզ (յ)ամենայն մեղաց և յորոգայթից թշնամոյն„։ 77. Անդ։ "Պատմութիւն Թադէոսի առաքելոյն և Սանդխտոյ կուսին։ Սուրբ առաքեալն Թադէոս էառ զհոգին սուրբ ընդ այլ առաքեալսն ի վերնատանն„ ևն։ - Վերջ Թղ. 266բ1։ "Զմարմինն ի վիմին ամփոփեալ և զհոգին առ աստուած վերացեալ. և հիացեալ՝ փառս ետուն աստուծոյ„։ Տպգ. տես Սոգ. Հայկ. Հտ. Ը. եր. 8-83։ Ոսկեփորիկիս ընծայածը չունի տպագրութեան ոչ ներածութիւնն և ոչ իսկ վարդապետական տեղիքը, սակայն և այնպէս տարբեր աղբիւրէ մի չի յառաջագայիր, այլ ընդարձակէն համառօտուած է ըստ վկայաբանական կարևոր մասերուն։ 78. Անդ։ "Պատմութիւն Դաւթի մարգարէին՝ աստուածահաւր թագաւորին։ Եւ ասէ տէր ցՍամուէլ՝ մինչև յե՞րբ սուգ ունիցիս ի վերայ Սաւուղայ„ ևն։ - Վերջ Թղ. 270բ1։ "Եւ Դաւիթ երթալով երթայր և իմաստնանայր, լի շնորհաւքն աստուծոյ„։ 79. Անդ։ "Երանելոյն Սարգըսի շնորհալից վարդապետի ասացեալ. Վասն ամենայնի։ Արդ և մեզ նոյն չարչարանք կայ առաջի„ ևն, - Վերջ Թղ. 274ա1։ "Շնորհաւք տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի„։ (Որուն ապա կը յարին 26 տողք ալ Մխիթար գրչէն)։ 80. Թղ. 274բ2։ "Դարձեալ նորին շնորհալից սուրբ վարդապետին՝ ասացեալ Սարգսի։ Եւ արդ եթէ այսպիսի հոգացող ունիմք, հրաժարեսցուք ի մարմնական հոգոց„ ևն։ - Վերջ Թղ. 278բ2։ "Որով և ընդ որում հաւր միանգամայն և հոգոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ յաւիտեանս 81. Անդ։ "Սրբոյն Յակոբայ, Սրճոյ եպիսկոպոսին՝ ասացեալ բան զարմանալի. Վասն դարձին Անտիոքայ քաղաքին։ Լուսով բանիւ քո գամ առ քեզ՝ որդի աստուծոյ„ ևն։ Վերջ Թղ. 284ա1։ "Զշատ ասելդ ի բաց թող, ասայ ինձ զճշմարիտն, մի գուցէ մահ պատահեսցէ քեզ, զի՞նչ իցես դու Նազաւրացոյն„։ (Այս և յաջորդն տես Ասսեմանի Մտնգ. Հտ. Ա. եր. 332-335)։ 82. Անդ։ "Դարձեալ (նորին) ճառ. Վասն Անտիոքայ ասացեալ։ Ասէ Պետրոս՝ աշակերտ նորա իցեմ։ Ասէ Պաւղոս՝ ամենայն աշակերտ զարուեստն ի վարդապետէն ուսանի„ ևն։ Վերջ Թղ. 289բ2։ "Աւրհնեալ է աստուած որ յամաւթ արար զթշնամին և ուրախացոյց զծառայս իւր„։ 33. Թղ. 289բ2-290ա1։ "Պատմութիւն գալըստեան թագաւորացն Մոգուց՝ յերկրպագութիւն նորածին թագաւորին։ Ահա մոգք յարևելից եկին հասին յԵրուսաղէմ գ. թագաւորք։ Մինն Պարսից թագաւորն, Մելքոն։ Եւ միւս թագաւորն Հնդկաց, Գասպար։ Եւ երբորդ թագաւորն Արաբացւոց՝ Բաղդասար եւ գլուխ զաւրաց նոցա արք երկոտասան հազարաց հազարապետք։ Որոց անուանքն են այսոքիկ։ Ա. Բարհուրիդա։ Եւ միւսն Դադմիշա՛։ Գ. Բարմիշա՛։ Դ. Շախապանայ։ Ե. Խորինեա։ Զ. Դըդումշայ։ Է. Դիշպահայ։ Թ. Շամոարայ։ Ժ. Իսպանայ։ ԺԱ. Շահուրայ։ ԺԲ. Շամիրամւ Իսկ զաւրքն հեծելոցն՝ որք ընդ նոսա երկոյտասան հազար։ Սոքա ամենիքեան հրամանաւն աստուծոյ խորհուրդ արարեալ ժողովեցան ի միասին„ ևն։ - Վերջ Թղ. 296ա2։ "Յոմանց ասացեալ՝ թէ հրեշտակ աստուծոյ է յանմարմին զաւրացն, աստղ երևի՝ ի փառս քրիստոսի աստուծոյ„։ (Տպուած է. Հմմտ. Անկ. գիրք Նոր Կտակարանի, Վենետիկ 1398. Հտ. Բ. եր. 284-96)։ 84. Թղ. 296բ1։ "Երանելոյն Եփրեմի խորին ասորոյ՝ ասացեալ յԱւետիս սուրբ կուսին Մարիամու և ի ծնունդն քրիստոսի։ Սքանչելի է ծնունդ քո, որդի աստուծոյ, և դժուարին է բերանոյ իմոյ խաւսել զմեծ խորհուրդս քո՝ լեզուաւ իմով„ ևն։ - Վերջ Թղ. 299բ1։ "Թէ զոր լուաւ՝ զնոյն ասաց կուսին, և զոր ուսաւ զնոյն աւետարանեաց աստուածամաւրն„։ 85. Թղ. 299բ2։ "Նորին սրբոյն Եփրեմի՝ ասացեալ. Վասն գալստեանն Գաբրիէլի՝ առ կոյսն Մարիամ։ Ընկա(լեա)լ զծառային՝ զհրովարտակն մեծ թագաւորին. և թռուցեալ վաղյ վաղակի ի մէջ դասուցն երկնաւորացն, քայլեաց ի վերայ գնդիցն, և ոչ ափշեցաւ ի պետութեանցն„ ևն։ - Վերջ Թղ. 304ա2։ "Ելեալ հրաման ի մեծ թագաւորէն և զկնի նորա եմուտ որդի թագաւորին՝ ընդ դրունս լսելեաց կու86. Անդ։ "Նորին Եփրեմի խորին ասորոյ ասացեալ՝ յԱւետիս կուսին Մարիամու, և յղանալ բանին աստուծոյ։ Եկեալ հրաման մեծ արքային առ Մարիամ, ի ձեռն Գաբրիէլի հրեշտակապետին„ ևն։ - Վերջ Թղ. 308բ2։ "Լեր տէր վկայ մաւր քում, քանզի շատ զրպարտեցին զիս. և հաւատացոյ զՅովսէփ, զի և նա զբազումս հաւատացուսցէ„։ 87. Թղ. 309ա1։ "Նորին սրբոյն Եփրեմի՝ ասացեալ. Վասն հաւատալոյն Յովսեփայ ի ծնունդն քրիստոսի, երևմամբ հրեշտակապետին։ Եւ մինչդեռ յայնպիսի խորհրդոցն տագնապէր Յովսէփ„ ևն։ - Վերջ Թղ. 313բ1, "Եւ Ադամայ մեծ յոյս հաշտութեան, ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 38. Թղ. 312բ2։ "Նորին Եփրեմի՝ ասացեալ. Ի ծնունդն քրիստոսի, և ի փառաբանութիւն հովուացն և մոգուցն։ Ընթացեալ հրեշտակացն աւետարանեցին հովուացն, եթէ եկն քաջ հովիւն՝ ժողովել զցրուեալ բանաւոր խաշինսն իւր„ ևն։ - Վերջ Թղ. 316բ1։ "Յառաւաւտիս յայսմիկ, տէր յիսուս, հաւրն քում փառաբանութիւն, և քեզ անդադար գոհաբանութիւն, և սուրբ հոգոյն երկրպագութիւն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 89. Անդ։ "Երանելոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ ասացեալ. Ի ծնունդն քրիստոսի, և յաւետիս սուրբ կուսին։ Դարձեալ խնդութեան աւետիք. դարձեալ ազատութեան զգացումն, ևն։ - Վերջ Թղ. 321բ1։ "Եւ աղաչեայ զառ ի քէն ծնեալն աստուած, տալ մեզ քաւութիւն մեղաց, թողութիւն, կեանք և բարութիւն և առողջութիւն„։ 90. Թղ. 321բ2։ "Երանելոյն Եփրեմի՝ ասացեալ ի քարոզութիւն Յունանու, և յապաշխարութիւն Նինուէ քաղաքին։ Ահա հրա(ման) եհաս առ մարգարէն Յունան՝ քարոզել Նինուէի„ ևն։ - Վերջ Թղ. 328ա1։ "Եւ ար իւրեանց„ ևն։ - Վերջ Թղ. 385ա1։ "Եւ կերակուր հրոյ յաւիտենից և անքուն որդանց լինին [յորոց փրկեսցէ զմեզ քրիստոս՝ որդին աստուծոյ. և մասնակից ամենայն սրբոց արասցէ]„։ 105, Անդ։ "Պատճառ Աւագ չորեքշաբաթին. Վասն արարչութեան աստուծոյ։ Ասաց աստուած. Եղիցին լուսաւորք ի հաստատութեան երկնից„ ևն։ - Վերջ Թղ. 388բ1։ "Որ մաքրիմք ի մեղաց, և արժանանամք հոգոյն չնորհաց„։ 106. Անդ։ "Պատճառ Աւագ հինգշաբաթին. Վասն արարչութեան աստուծոյ։ Եւ ասաց աստուած. Հանցեն ջուրք զեռունս շնչոց կենդանեաց„ ևն։ - Վերջ Թղ. 391բ2։ "Քանզի հինն էանց, և արդ նորս սկսաւ ի փրկութիւն աշխարհի„։ 107. Թղ. 392ա1։ "Պատճառ վեցերորդ աւուր արարչութեան աստուծոյ. Եւ ի խորհուրդ վեց դարուն. եւ կատարմանն յԱւագ ուրբաթու չարչարանացն քրիստոսի։ Յաւուր ուրբաթուն ասաց աստուած. Հանցէ երկիր շունչ կենդանի, ըստ ազգի՝ չորքոտանի„ ևն։ Վերջ Թղ. 394ա1։ "Եւ պատարագի ի վերայ խաչին՝ վասն փրկութեան Ադամայ նախաստեղծին և ծնընդոց նորին„։ 108. Անդ։ "Մեծի ուրբաթին. Վասն խաչելութեան քրիստոսի աստուծոյ։ Սովորութիւն է մարդկան, յորժամ մեռանի ոք յայլ տեղիս, և առնէ կտակք„ ևն։ - Վերջ Թղ. 399ա2։ "Ողբասցուք ի վերայ տեառն մեր, և կոծեսցուք ի վերայ փրկչին մերոյ„։ (Հմմտ. տպգ. Ճաշոց)։ 109. Անդ։ "Երանելոյն Յակոբայ Սրճեցոյ եպիսկոպոսի՝ ասացեալ ներբողեան. Ի սուրք զատիկն և յարութիւն փրկչին մերոյ յիսուսի քրիստոսի։ Այսաւր ուրախութիւն մեծ՝ լի ընդրութեամբք, զարհուրեցուցանէ զիս„ ևն։ Վերջ Թղ. 403ա1։ "Եւ յիշատակս նոցա՝ դևքն կորեան աղաղակաւ, շնորհաւք յարութեան քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 110. Անդ։ "Թուղթ Պիղատոսի դատաւորի՝ առ Տիբեր կայսրն. զոր գրեաց յետ խաչելութեանն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Ինքնակալդ սեբաստիտ փառաւորի և հզաւրի, Տիբեր(ե)ա կայսեր, ի Պիղատոսէ դատաւորէ Պաղեստինեայ„ ևն։ - Վերջ Թղ. 405ա2։ "Եւ այսոցիկ այսպէս գործելոցս, փառաւոր լինէր անուն տեառն յիսուսի քրիստոսի, ընդ ամենայն տեղիս, և փառաւորի ամենայսուրբ երրորդութիւնն այժմ և միշ„։ 111. Անդ։ "Պատմութիւն վասն սքանչելեացն պատկերին քրիստոսի. Զոր ի դաստառակին էր։ Ի սահման Տիւրոսի և Սիդովնի՝ ի քաղաքն Բիւրիտոն էին րազում հրէայք բնակեալ ընդ քրիստոնեայս„ ևն։ - Վերջ Թղ. 406ա1։ "Եւ մեծ պատուով հաստատեցին ըզպատկերն ի տեղւոջ իւրում, յորմէ բազում նշանք լինին ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 112. Անդ։ "Դարձեալ բան զարմանալի. Ի Սարգիս գրոց յորդորակաց։ Լուր մարգարէին, զի՞նչ ասէ՝ ցաստուած. Բարիքն իմ քեզ չեն պիտոյ. զի բարիքն իմ ի քէն է„ ևն։ Վերջ Թղ. 406բ1։ "Որով և ընդ որում հաւր միանգամայն և հոգոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեան։։ 113. Թղ. 406բ2։ "Պատմութիւն սքանչելեաց տղայութեան զոր արար յիսուս։ Յարուցեալ Յովսէփ՝ առ զմանուկն յիսուս և զմայր նորա, և գնաց ի քաղաքն Տաբարիայ. և անդ բնակեցաւ առ առն միում ներկարարի, որոյ անուն էր Իսրայէլ„ ևն։ - Մէջն և Վերջը թերի. զի 4 թուղթք կտրուած են։ 114. Թղ. 407ա1։ Ճառ ի հրաշափառ Համբարձումն քրիստոսի (սկիզբէն պակաս է 1 թուղթ)։ "... ամբք և Մարիամաւ մայրբն յիսուսի, և եղբայրքն նորա և այլ բազմութիւն աշակերտացն„ ևն։ - Վերջ Թղ. 411բ2։ "Էջ և այց արար մեզ։ Փրկեաց և ազատեալ ապրեցոյ, զմեզ։ Եւ ապա համբարձաւ առ հայր և (առ սուրբ հոգին։ 115. Թղ. 412ա1։ "Աւանդութիւն հրէիցն, Վասն ողորմութեան, առ ի գտանել զողորմութիւն ի տեառնէ աստուծոյ։ Էր ոմն մեծատուն յԻսրայէլի, և մոռացեալ զուխտն որ առ աստուած, ի բազում յղբութենէն և ի հայ(հ)ոյութեանց և ի շարժմանց սրտին։ Եւ մատուցեալ առ քահանայապետն ասէ. Աղաչեմ զքեզ իշխանդ, զի միտք իմ ի գերութեան եղև յերազի, և դժնդակութիւնս գերեցին զմիտս իմ. աղաչեմ զքեզ տուր ինձ հաւատ յաստուծոյ, որով կարիցեմ զմիտս դարձուցանել յերկիւղն աստուծոյ, զի կեցից։ Եւ նա ետ նմա զիմաստութիւն Սողոմոնի, Որ ողորմի աղքատին՝ փոխ տայ աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 413ա2։ "Որ ելոյծ զմեղս, և ծնաւ ի Բեթղահէմ՝ ի տուն հացի, եւ նմա փառք յաւիտեան„։ Մանրավիպիս մէջ խօսքը կը դառնայ քահանայապետական վակասի երկոտասան ականց, որոնցմէ մին կորսուած էր երեք տարիէ ի վեր, և անոնց զօրութեան վրայ։ Հրէից անվաւեր գրութենէ մը յառաջ կու գայ, և թարգմանութեան լեզուն իսկ միջնադարեան է։ 116. Թղ. 413բ1։ "Դատաստանք աւրինացն. զոր ասաց տէր, և գրեաց Մովսէս։ Խաւսեցաւ տէր ընդ Մովսէսի և ասէ. Եթէ ոք խաբեսցէ ըզկոյս, խաւսեալ առն„ ևն։ Վերջ Թղ. 417ա2։ "Տալ այնպիսեացն զվերինն Երուսաղէմ և ժառանգել զարքայութիւն երկնից. որում և զմեզ արժանիս արասցէ քրիս տոս աստուած„։ (Հմմտ. Ելից գիրք, գլ. ԻԲ. 16-17)։ 117. Անդ։ "Խաւսք իմաստասիրաց, և Խրատ հասարակաց։ Որդեակ նախ ի լեզուէ քումմէ երկիցես՝ որպէս յաւտար թշնամւոյ„ ևն։ - Վերջ Թղ. 421բ1։ "Զի զիմաստութիւն աճեցուցանէ ի քեզ, և զհանճարն...„ (թերի է թուղթ մի)։ 118. Թղ. 422ա1։ ՅԱրարածոց մեկնութէնին (սկիզբէն թերի) "... ցան նորա ուղտքն և ոչխարք, և ամենայն ինչք։ Եւ յառնուլն Սառայի յԱբրահամու, հրեշտակ տեառն տանջեաց զՓարաւոն և զամենայն արսն„։ - Վերջ Թղ. 429ա1։ "Իսկ այն նորաստեղծ տուրք էին Իսմայէլի. զի անդ բնակեսցի և յազգ մեծ եղիցի„։ 119. Թղ. 429ա2։ "Դարձեալ մեկնութիւն յԱրարածոց գրոց։ Եւ դարձեալ գիտելի է, զի երեք աստուածատուր պարգեւացն տիրացաւ Աբրահամ՝ քահանայութեան, մարգարէութեան և թագաւորութեան„ ևն։ - Վերջ Թղ. 432բ2։ "Այլ ահ և երկիւղ նոցա անկաւ ի վերայ ամենայն ազգացն, յորոց միջի կային ինքեանք, ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 120. Թղ. 433ա։ "Երանելոյն Ներսէսի հայրապետի՝ ասացեալ. Վասն գալստեան ֆըռանգ ազգին. Եւ վասն նեռինն, և կատարածի աշխարհիս, և ի միւսանգամ գալստեանն քրիստոսի աստուծոյ։ Յորժամ թագաւորեաց մեծն Կոստանդիանոս՝ ի Հռոմ, զօրութեամբ յազգ սուրբ և անուանի թագաւորացն Որոմանք կոչին„ ևն։ - Վերջ Թղ. 439ա։ "Իսկ յետ(ոյ) թագաւորեսցէ Թէոդէ ամս ԺԲ. և արասցէ խաղաղութիւն ընդ ամենայն երկիր։ Յորմէ փըրկեսցէ քրիստոս աստուած զմեզ և զամենայն հաւատացեալսն անուան իւրոյ„։ Գրուածս - որ ընդհատուած է (Թղ. 433բ2 Արարածոց մեկնութեամբ, - քաղուած կ'երևի մասամբ իւիք Ագադրոնի փիլիսոփայի և Դանիէլի անվաւեր Տեսիլներէն և Եթովպական գրոյցէ մը։ Ուշադրութեան արժանի է Պարթև Արշակունիներու ծագման վերաբերեալ տեղին։ 121. Թղ. 434ա1։ Պատմութիւն Յակոբայ ևԵսաւայ. Ի ծննդոց գրոց (սկիզբէն 1 թուղթ ինկած)։ "... այր գազանաբարոյ՝ թաւամազ մարմնովն, և Յակոբ էր հեզ և հանդարդ և լերկ ի մազոյ„ ևն։ - Վերջ Թղ. 435բ՝ (թերի ընդհատուած)։ "Եւ ասէ Յակոբ՝ այո. և եկաց այլ ևս. Է. ամ հով...„։ 122. Թղ. 439բ1։ "Երանելոյն Հիպպողիտեայ եպիսկոպոսի՝ ասացեալ. Վասն կատարածի աշխարհիս, և վասն նեռինն, և ի միւսանգամ գալըստեանն քրիստոսի աստուծոյ։ Քանզի տեառն յիսուսի քրիստոսի գալուստն յերկրի, ի սուրբ և յանարատ կուսէն Մարիասմայ աստուածածնէն„ ևն։ - Վերջ Թղ. 448բ2։ "Եւ երթիցեն արդարքն ի կեանսն յաւիտենական, և մեղաւորքն ի տանջանս յաւիտենից։ Եւ քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս ամէն„։ 123. Անդ։ "Բան շահաւէտ և աւգտակար. Վասն կիրակէ՝ տէրունական աւուրց (այսինքն է Թուղթ երկնառաք)։ Ես պապս Հռոմ քաղաքի եկի ի տաճարն սուրբ առաքելոցն Պետրոսի և Պաւղոսի, եւ տեսի զսա ի մէջ խորանին՝ ի վեր յաւդս, և տարածեցի զձեռս զի առ„։ (Այսչափ միայն, մնացածն ամբողջ կը պակսի, զի թուղթեր ինկած են)։

Content