258752անյայտ, վասն զի կը պակսի գլխաւոր յիշատակարանը. այլ թուղթէն, գիրէն և պարունակուած գրութիւններէն դատելով, որ ԺԲ. դարէն աստին չեն անցնիր, հաւանօրէն այդ դարուն վերջը և կամ ԺԳ.ին մէջ գրուած ըլլալ կ'երևի։
՝ նոտրագիր, այլևայլ գրչութեամբ։ Թղ. 1ա-46բ, 72-93ա. խոշորագոյն է և նոր. իսկ Թղ. 48բ-71ա և 94ա-96բ. մանրիկ և աւելի հին։
8, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ սպիտակ՝ մինչև Թղ. 47. իսկ մնացածն դեղնորակ, ողորկ և աւելի հին։
(նոր) կիսակաշի ըստուարաթուղթով։
կը պակսին մի քանի թուղթք ընդ մէջ Թղ. 69բ-70ա1. քանի մը թուղթք ալ վերջը։
նախկինն անյայտ վերջինը՝ Տէր Կարապետ Խզլարեան։
չունի։
սակաւք են, երբեմն միագոյն՝ կարմիր, և երբեմն ալ կարմիր և մանուշակագոյն։
, ևն, չկան։ - ԴԱՏԱՐԿՔ Թղ. 47ա, 48բ, 70ա, 71բ։
՝ կարմիր։
Թղ. 4բ, 21բ, 83ա, 143ա։
Թղ. 93ա։
. Ձեռագիրս 1835էն վերջ մտած է հաւաքմանս մէջ. Տէր Կարապետ ընծայեր է Հ. Մինաս Վ. Բժիշկեանին, և սա ալ կամ յղած և կամ անձամբ բերած ի ՄայրաՄատեանս է Ոսկեփորիկ փոքր դրիւք և քանակով. կը պարունակէ հետևեալ գրուածները 1. Թղ. 1ա։ "Սուրբ հօրն մերոյ Մեթօտիու՝ Պատրունիու եպիսկոպոսի՝ ի Մեկնութենէ Դանիէլի մարգարէին. Զոր արար ի յետ բանից իւրոց, ի Մեկնութենէ տեսլեանն չորից հողմոցն և չորից գազանացն, ստոյգ պատմութիւն չորից ինքնակալ թագաւորացն. Եւ վասն տիրելոյ հեթանոսացն, և յետին ժամանակին և նեղութեանցն որ լինելոց է։ Եւ վասն թագաւորացն որ փոխադրեցան, և վասն գալըստեանն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Մինչ ելին ի դրախտէն Ադամ և Եւայ, կուսք էին, և զկնի Լ. ամի ելանելոյ ի դրախտէն ծնան ըզԿայէն զանդրանիկն և զԿալմանայ քոյրն նորա„ ևն։ - Վերջ Թղ. 36ա։ "Եւ թագաւորեսցէ տէր յաւիտեան աստուած քո սիոն յազգէ մինչև յազգ, և թագաւորութեան նորա ոչ գոյ վախճան, զի նմա վայելէ փառք պատիւ և երկրպագութիւն յաւիտեանս ամէն„։ Գրուածս բաժնուած է 9-10 հատածներու, որոնք կը կրեն հետևեալ խորագիրները. Թղ. 1-12բ։