259170՝ նոտրագիր, այլևայլ գրչութեամբ։ Թղ. 1ա-46բ, 72-93ա. խոշորագոյն է և նոր. իսկ Թղ. 48բ-71ա և 94ա-96բ. մանրիկ և աւելի հին։
8, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ սպիտակ՝ մինչև Թղ. 47. իսկ մնացածն դեղնորակ, ողորկ և աւելի հին։
(նոր) կիսակաշի ըստուարաթուղթով։
կը պակսին մի քանի թուղթք ընդ մէջ Թղ. 69բ-70ա1. քանի մը թուղթք ալ վերջը։
նախկինն անյայտ վերջինը՝ Տէր Կարապետ Խզլարեան։
չունի։
սակաւք են, երբեմն միագոյն՝ կարմիր, և երբեմն ալ կարմիր և մանուշակագոյն։
, ևն, չկան։ - ԴԱՏԱՐԿՔ Թղ. 47ա, 48բ, 70ա, 71բ։
՝ կարմիր։
Թղ. 93ա։
. Ձեռագիրս 1835էն վերջ մտած է հաւաքմանս մէջ. Տէր Կարապետ ընծայեր է Հ. Մինաս Վ. Բժիշկեանին, և սա ալ կամ յղած և կամ անձամբ բերած ի ՄայրաՄատեանս է Ոսկեփորիկ փոքր դրիւք և քանակով. կը պարունակէ հետևեալ գրուածները 1. Թղ. 1ա։ "Սուրբ հօրն մերոյ Մեթօտիու՝ Պատրունիու եպիսկոպոսի՝ ի Մեկնութենէ Դանիէլի մարգարէին. Զոր արար ի յետ բանից իւրոց, ի Մեկնութենէ տեսլեանն չորից հողմոցն և չորից գազանացն, ստոյգ պատմութիւն չորից ինքնակալ թագաւորացն. Եւ վասն տիրելոյ հեթանոսացն, և յետին ժամանակին և նեղութեանցն որ լինելոց է։ Եւ վասն թագաւորացն որ փոխադրեցան, և վասն գալըստեանն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Մինչ ելին ի դրախտէն Ադամ և Եւայ, կուսք էին, և զկնի Լ. ամի ելանելոյ ի դրախտէն ծնան ըզԿայէն զանդրանիկն և զԿալմանայ քոյրն նորա„ ևն։ - Վերջ Թղ. 36ա։ "Եւ թագաւորեսցէ տէր յաւիտեան աստուած քո սիոն յազգէ մինչև յազգ, և թագաւորութեան նորա ոչ գոյ վախճան, զի նմա վայելէ փառք պատիւ և երկրպագութիւն յաւիտեանս ամէն„։ Գրուածս բաժնուած է 9-10 հատածներու, որոնք կը կրեն հետևեալ խորագիրները. Թղ. 1-12բ։ Չա քերոց Արամայ և չորից ինքնակալ Բագաւորաց։ - Թղ. 12ա։ Վասն յետին ժամանակին։ Թղ. 20բ։ Վասն յաղթութեան քրիստսնեից. Առաջին թագաւորն Արծիւն է։ - Թղ. 25ա։ Թագաւորէ որդին՝ որ դրոշմեալ ե Չի։ - Անդ։ Այ։ Մանգաղ թագաւորն ե։ - Թղ. 25բ։ Այս Եղն թագաւորն է։ - Անդ։ Այս Մերկ թագաւորն է։ Թղ. 26ա։ Այս Բարեմտ թագաւորն ե։ - Թղ. 26բ։ Վասն պիղծ հոջն։ - Թղ. 27բ։ Այս Քար Բագաւորն է։ - Թղ. 28ա։ Այս Զաւրաւոր թագաւորն է։ - Թղ. 29ա։ Վասն պիզծ Նեռին։ Գրուածս Հայ-Հոռոմի ձեռքով թարգմանուած կը թուի, եթէ նկատողութեան առնունք. "Մեթօտիու և Պատրունիու յունաձև վերջաւորութիւններն։ Բայց բովանդակութիւնն ասորական ազբիւրներէ կազմուած է։ Ասոր մասին տես մեր Ոսուծնասիրութիւնը Բազմ. Հանդ. 1893. եր. 575581. - 1894, եր. 25-32։ Տես նաև Ուսումնասիրութիւնք Հին Կտակ. Անվաւեր գրոց վրայ. տպ. ի Վենետիկ 1898։ - Քննադատութիւն Դանիեղի, Ենովքայ տեսիլներուն և համեմատութիւն ընդ Ագաթրոնի և Մեթոդիոսի, եր. 142-193։ 2. Թղ. 37բ։ "Պատմութիւն վասն զօրանալուն Հայոց ազգին և թագաւորելոյ ի զարմից նոցա և յերկիրն Հռոմայ՝ որ և Նոր Կոստանդիանոս անուանի, որոյ ձեռն փրկութիւն լիցի ամենայն քրիստոնէից։ Ի ժամանակին յորում՝ սուրբ թագաւորն Հռոմայ Կոստանդիանոս հաւատաց ի քրիստոս և մկրտեցաւ ի սուրբ Սեղբեստրոսէ հայրապետէն„ ևն։ - Վերջ Թղ. 46բ։ "Եւ արդարոցն զպսակն անթառամ և զերկնից սուրբ արքայութիւն. որոց լիցի ամենեցուն մեզ հասանել շնորհօք և մարդ„։ Ադադրոնի փիլիսոփայի խորագրուած է ուրիշ Ձեռագրաց մէջ։ Օրինակս աւելի համառօտ է՝ քան այլուր։ Ուսումնասիրութիւնը տես ինչպէս վերը. և Բազմ. Հանդ. 1910։ 3. Թղ. 48բ-49ա։ "Սրբոյն Ներսէսի ի թեթոյն Յակոբայ վարդապետի ասորոց, Մելիտենոյ մայրաքաղաքի Հայոց։ Հարցումն գոլ քո առ իս՝ եթէ ասիցէք ընս(ըստ) մեզ լուծումն յապականութիւն զկերակուրսն և զըմպելիսն որ ի մարմինն տէրունական„ ևն։ - Վերջ Թղ. 50բ։ "Եւ մի բնութիւն և մի կամք ասեմք փրկչին մերոյ որ է աւրհնեալ ընդ հաւր և հոգոյն յաւիտեանս ամէն„։ 4. Անդ։ "Վասն անխմոր նշխարին և անջուր բաժակին։ Սուրբն Եփրեմ ասէ խմորն սկսաւ յԵւայէ և ապականեաց զբնութիւնս„ ևն։ - Վերջ Թղ. 54ա։ "Եւ զանայլայլական գոյացութիւնն խառնեալ ընդ ինքեան՝ յայտ է զմարդկայինն միացոյց, և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 5. Թղ. 54ա-54բ։ "Տեառն Ներսէսի արհեպիսկոպոսի Տարսոնի Կիլիկեցոց յորժամ չոգաւ դեսպանութեամբ ի թագաւորէն Հայոց Լևոնէ ի Կոստանդնուպօլիս՝ հարցումն պատրիարգին, և պատասխան սրբոյն Ներսէսի։ Իբրև յառաջեաց սուրբն Ներսէս առաջի թագաւորին Յունաց և ետ ողջոյն, մատուցին զպատուէրս և զհրամանս տեառն Գրիգորիսի Հայոց կաթողիկոսին, և զթագաւորին Հայոց Լևոնի„ ևն։ - Վերջ Թղ. 60ա։ "Եւ գտեալ սուրբն յաղթող ամենայն Յունաց, և քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս ամէն„։ 6. Թղ. 60բ։ "Թուխթ տեառն Գրիգորիսի կաթողիկոսի Հայոց՝ գրեալ եղբաւր նորին եպիսկոպոսի հրամանաւն, որ ունի (ի) Միջագետս Ասորոց, Յամայգ կոչեցեալ նահանգին, յաղագս որ անդ մերոյ ազգիս՝ քահանայից հակառակաբանելոյ անմտաբար ընդ միմեանս, ոմանց ասել զաստուածութեան բնութիւն չարչարեալ և մեռեալ ընդ մարմնոյն. և ոմանց զմարմինն միայն. ի խնդրոյ ումեմն աստուածասիրի՝ Առիւծ կոչեցելոյ իշխանի ի Թուլկուրական աւանի. [օգնեայ յիսուս]։ Թէպէտ և տէրունական հրամանն յորդորէ զմարդիկք քննել զգիրս„ ևն։ - Վերջ Թղ. 69բ։ "Թողից զբազումսն քեզ քննել, և զսակաւսն ի բազմացն՝ որ յաղագս չարչարանացն ասացեալք ի գլխաւորագունից հարցն՝ եդից առաջի։ Աստուածա...„։ (Կ'ընդհատի հոս, զի թուղթեր ինկած են)։ 7. Թղ. 70բ։ Հատուկտիր բանք զնահապետաց։ "Կայեն հողագործ՝ դժուարացաւ, զի ընծայս եղբօրն ընդունելի եղեն ի տեառնէ, յանդիմանեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 71ա։ "Աստ զազգատոհմն Սեմայ միայն թվի. քանզի այլ երկուց հեթանոսք ելին„։ 8. Թղ. 72ա։ "Յայլմէ՝ քարոզ. Մեծի ուրբաթու՝ ի բանն առաքելոյն Պօղոսի. Եբրայեցոց Թ. գլուխն որ ասէ. Կըտակ յետ մահուն է հաստատուն։ Տիկին մի ունէր երեք որդի. մինն մեծ՝ կարէր առնուլ հաց ի բարձր տեղոջէ, և մինն չհասանէր՝ ապայ խնդրէր. և միուսն փոքր էր՝ չկարէր խնդրել, լայր։ Տիկինն էր սուրբ աստուածածինն մեր„ ևն։ Անդ։ "Սովորութիւն է մարդկան յորժամ մեռանի ոք„ ևն։ - Վերջ Թղ. 93ա։ "Եւ քաւէ զնա յամենայն մեղաց ի ձեռն զղջման և խոստովանութեան և ապաշխարութեան, և քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս ամէն„։ Գրուածիս լուսանցից վրայ տարբեր գրով նշանակուած են յաւելուածներ կամ ուրիշ օրինակի, մը տարբերութիւններ ևս։ Բայց մէջ բերուած մանրավէպն՝ իբր ներածութիւն՝ տպգ. Ճաշոցին մէջ չկայ։ 9. Թղ. 94ա։ "Քարոզ նոր կիրակէին որ ասէ. Աւրս այս երբեմն կոչի նոր կիրակէ, եր բեմն կոչի կրկնոյ զատիկ„ ևն։ - Վերջ Թղ. 95ա։ "Զի կոչի նոր կիրակե, կրկնազատիկ և կարմիր կիրակի, յաշխարհ կենաց, և կամ այլ ինչ զոր ոչ ասեմք վասն սոցա բանք„։ 10. Թղ. 95բ-96բ։ "Են Աւագ շաբաթի մեծ քարոզներն. Միաբան գոհացարուք, և Արթուն մտօք, և Սուրբ սրտիւ„ ևն։ (Թերի է)։