2561294անյայտ, զի գլխաւոր յիշատակարանը կը պակսի, հաւանօրէն ԺԶ-ԺԷ դարուն։
՝ նոտրագիր սկիզբէն մինչև Թղ. 112բ. իսկ աստի մինչև վերջը՝ միջին բոլորգիր՝ թխագոյն մելանով։
15, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ ողորկ, կէսը կաթնագոյն և կէսն ալ դեղնորակ։
ստուարաթուղթ կաշեպատ, թխագոյն, պարզ զարդերով։
լաւ պահուած է ընդհանրապէս. միայն Թղ. 171-179. խոնաւութենէ կամ հեղուկէ մը սևցած են, վերջէն ալ թուղթեր կը պակսին։
նախկինն անյայտ, վերջին Միքայէլ Աղա Ազնաւուրեան։
չունի։
՝ կարմիր։
Թղ. 1։
մի միայն է, Թղ. 113ա, նոտրագիր գրչութեան, այսպէս. "Զգծող սորին մեղապարտ յետնեալսն յամենայնի սուտ և անպիտան Վարդան Լեհցին աղաչեմ յի(շ)եա ի տէր, ով սուրբ ընթերցող. և աստուած ըզքեզ յիշէ իւր միւսանգամ գալստեանն ամէն„։
. Ձեռազիրս 18830ին մըտեր է հաւաքմանս մէջ. նուէր է յիշեալ Միք. Աղայ Ազնաւուրեանին՝ Մայրավանացս։ Մատեանս է Ոսկեփորիկ միջակադիր, կը պարունակէ հետևեալները, որոնց մի մասը նոյն է նախընթացներում պարունակուածին հետ. 1. Թղ. 2ա։ "Առակաց գիրքս այս խրատական, Հարցն առաջնոց զբօսանս խրախճան. նիւթ ապացոյց օրինակ տան զկենդանեաց սեռս և զանկենդան։ Թագաւոր մի տիրէր ամենայնի, արար երկու ապարանս գեղեցիկս և կարգեաց զզօրս ինն դաս ի յապարանս իւր, զի կացցեն ի հրամանս թագաւորին. և ոմանք ի զօրաց թագաւորին հպարտացան և անկան ի փառաց„ ևն։ - Վերջ Թղ. 152բ։ "Կաքաւ երկմիտ և կատու խփընկէց, աղուէս պ(ք)օսոտ և շուն գաղտագայլ արաբացի և որոգայթ ակներև։ և քրիստոսի մարդասիրին փառք յաւի տեանս ամէն„։ Առակաց գիրքս կը պարունակէ 150 Առակներ կամ մանրավէպեր, որոնք են, Թղ. 2ա։ Թագաւորն և հպարտ իշխանն։ - Թղ. 3ա։ Արևելեան ազնուականն և երկոտասան ոսկեայ բևեռքն։ - Թղ. 3բ։ Խաղաղարար առիւծն։ - Անդ։ Ծեր ատիւծն և օձ դռնապանը։ - Թղ. 4ա։ Հիւանդ առիւծն և իր բժիշկն։ - Թղ. 4բ։ Խորհուրդ թոչնոց յընտրութիւն թագաւորի և կռունկ։ - Թղ. 5ա։ Անուշահոտ գազանն և ձկունք որսացեալք։ - Թղ. 5բ։ Շնացող միայնակեացն և խրատող գամբըռ շունը։ - Անդ, Աղքատն և հողագործ սպանեալ։ Թղ. 6ա։ Անիրաւ դատաստան և իր պատիժը։ Թղ. 6բ։ Մսեփեացն և արծուին։ - Անդ։ Այրի կինն և անխրատ որդին։ - Թղ. 7ա։ Որովայնալուաց ու ննջող արջը։ - Անդ։ Միամիտ ոզ բարի աղաւնին։ - Թղ. 7բ։ Աւագ էշն և իր երաժըշտութիւնը։ - Թղ. 8ա։ Կեղծեալ իշառիւծն և իր պատիժը։ - Թղ. 8բ։ Հնարագէտ գառն և գայլ պատրեալ։ - Թղ. 9ա։ Ժիժին և մրջիմն։ Թղ. 9բ։ Ուղտի կոզեռն և աւանակն իշուն։ Թղ. 10ա։ Կագ երկուց աղռաւուց և արծուին։ Անդ։ Գէր ու հպարտ մուկն և ուղտը։ - Թղ, 10բ։ Ծաղրածու ճուհիծն և փարթամ վախճանեալն։ - Թղ. 11ա։ Հպարտ Աքիսն և իր պատիժը։ - 11բ։ Խորհուրդ կրեայց և խեցգետնոց՝ գնալոյ առ արծիւն յուսումն թոչանաց։ - Թղ. 12ա։ Գայլազռաւն քաղցամերձ ի մահ և աղուէսն, - Թղ. 13ա։ Իմաստուն բժիշկն և իշու աղին։ Թղ. 14ա։ Ժողով մանրիկ թռչնոց և արտոյտ թագաւոր։ - Թղ. 14բ։ Թոչունք և սիրամարգ։ Անդ։ Թոչունք առ Արամազդ և ճայ։ - Թղ. 15ա։ Եղբայրութիւն աղուէսուն և խեցգետնին։ Թղ. 15բ։ Մեծատունն ի խնդիր պայազատի։ Թղ. 16ա։ Այծք առաքին դեսպան առ գայլն։ Թղ. 17ա։ Հետևանք դրացութեան մանրիկ թռչնոց ընդ արագլի։ - Թղ. 17բ։ Հպարտ կոյս հաւատաւորն և իր անկումը։ - Անդ։ Ծառն պորտիկոս և օձք դարանակալք։ - Թղ. 18ա։ Արկած գըրգիւտացող կաքաւին։ - Անդ։ Կաքաւն գողանայ զձու կաքաւին։ - Թղ. 18բ։ Վերին խաչենցի փարթամն և իր քահանայ որդին։ - Թղ. 19բ։ Խաբող միմոսն։ - Թղ. 20ա։ Առիւծն, գայլն և աղուէսն եղբայրք եղեն։ - Թղ. 20բ։ Խեղերու վաճառականն և թագաւորն։ - Թղ. 21ա։ Գայլն և գիրուկ էշն։ - Թղ. 20բ։ Վաճառականն և հնարագէտ աւազակն։ - Թղ. 22ա։ Աղուէս պատրեալ ի կաքաւէն։ - Թղ. 22բ։ Աղուէսն և Վ(ծ)իտը։ - Թղ. 23բ։ Ասորի էրէցն և հայ մի կագեն վասն հաշուոյ։ - Թղ. 24ա։ Փիլոնաւոր կատուն և մկունք։ - Թղ. 24բ։ Մայրն և մանուկ պահապան ձազուց։ - Թղ. 25ա։ Հարսն համբերող և սկեսուր։ - Թղ. 25բ։ Ապաշխարութիւն շնացող միայնակեցին և սատանայ։ - Թղ. 26ա։ Շնացող միայնակեացն և Հայրն հոգետես։ - Թղ. 26բ։ Ուղեորք երկու ե կապերտն։ Թղ. 27ա։ Խնամէխօս մեծատունն և կոյսն։ Անդ։ Աղուէսն և ուղտ մահամերձ։ - Թղ. 27բ։ Գող քահանայն և այրի կինն։ - Թղ. 28ա։ Միայնակեաց քաղցեալ և ատճիկ իշխանն։ - Անդ, Մարդասպան, առիւծ, օձ և կսկորդիլոս։ Թղ. 28բ։ Երինջքն խայտային և զեզինս նախատէին։ - Թղ. 29ա։ Բանք ատամնասրող վարազին ընդ աղուիսու։ - Անդ։ Մեղրակաթ ծառն րարժրարերձ՝ և որկրամոլն։ - Թղ. 29բ։ Արդիւնք եղբայրակցութեան ուղտին, գայլուն և աղուեսին, - Թղ. 30ա։ Արծիւն յորժամ ծերանայ թոչնոց թագաւորն։ - Թղ. 30բ։ Հնարագիտութիւն արևելեան քարադր թոչնոյն։ - Անդ։ Լուսինն և արեգակ։ - Թղ. 31ա։ Անմարդաբնակ լերան ոչխարաչափ մօջիմն և առիւծը։ - Թղ. 31բ։ Գազանք և երէք ի խնդիր կերակրոյ։ - Թղ. 32ա։ Գայլն և ազուէս եղբայրակցին յորս ձկան։ Թղ. 32բ։ Խաբոզ աղվիսուն թուղթն առ գայլն։ - Անդ։ Աղաղակաւ աղօթողն առ ծառն և ձայնածու աղուեսն։ - Թղ. 33ա։ Աղվեսն ետես զպանիր յորոզայթն և զնաց առ գայլն։ - Թղ. 33բ։ Աղվեսն եմուտ առ սագերն ուտել զնոսա։ - Անդ։ Աւմն եղև ոնդիկոս հողագործի միոյ։ - Թղ. 34ա։ Քազցեալ աղվեսն և բռաքար։ - Թղ. 34բ, Աղվեսն ի գետն անկաւ և եղաւ գետաքար։ Անդ։ Աղվեսն քաղցեաւ և ետես սառն և պաղ։ Թղ. 35ա։ "Կին մի մեծահասակ և սաստիկ գեր, մերկացաւ ի տուն իւր աղօթել„ ևն։ - Թղ. 35բ։ "Էյն մեծարեցին ի հարսանիս որդոյ թագաւորին„ ևն։ - Անդ։ "Իշուն աւետիս մատուցին՝ թէ թոռն ծնաւ„ ևն։ - Թղ. 36ա։ "Առիւծն կալաւ զաղվեսն ի սպասաւորութիւն„ են։ - Թղ. 36բ, "Հարցանէին աղվեսին թէ քանի՝ ցեղ արուեստ ունիս„ են։ - Անդ։ "Գազան մի կա անմարդաբնակ տեղի և են եղջիւրք նորա սղոցաձև„ ևն։ - Թղ. 37ա։ "Գազան մի կա ի ծով որ հուր ուտէ„ ևն։ - Անդ։ "Ձմեռն չորանան տերեք ծառոցն և բոյսք„ ևն։ - Թղ. 37բ։ Այր մի շռամիկ՝ կոչէր կինն իւր իկլիկ։ - Անդ։ "Արծիւ երթայր յերկինս և հարին զնա նետիւ„ ևն։ Թղ. 38ա։ "Ձերմնոտ մի էր քաղաքի միոյ բազմօրեայ„ ևն։ - Անդ։ "Երամաստն (ծառ ինչ) արար հարսանիս որդոյ իւրոյ„ ևն։ - Թղ. 38բ։ "Ժողովեցան ծաոք դնել իւրեանց թագաւոր„ ևն։ - Թղ. 39ա։ "Այր մի անմիտ և յիմար ունէր դահեկան մի„ ևն։ - Թղ. 39բ։ "Կին մի ունէր կով և խորդ որդի նորա ունէր էշ մի„ ևն։ Թղ. 40ա։ "Գայլն յափշտակեաց անասուն մի և ելին շունքն զհետ նորա„ ևն։ - Անդ։ "Թագաւոր մի հասաւ ի վերջին աղքատութիւն„ են։ Թղ. 40բ։ "Արծիւն հալածէր զկաքաւն՝ որսայր, նա բարեխօս առաքեաց„ ևն։ - Թղ. 41ա։ Մըրջիմն ի ջուրն անկաւ և կամէր հեղձնուլ, գա աղաւնին ոստարեր։ - Անդ։ "Առիւծն ետես զի ահա գային ամենայն կենդանիքն փախստական„ են։ - Թղ. 41բ։ "Առիւծն հիւանդացաւ և ամենայն կենդանիք գային ի տեսութիւն„ ևն։ Թղ. 42ա։ "Առիւծն կորիւն մի ծնաւ և ժողովեաց զամենայն կենդանիս ի տես„ ևն։ - Թղ. 42բ։ Բազմորդի աղքատն և հնդին որ ածէր նմա ակն պատուական։ - Թղ. 43ա։ "Որսորդ մի էառ զկաքաւն կամէր զենուլ. և ասէ կաքաւն լալով„ ևն։ - Անդ։ "Էշ մի էառ զաւանակն իւր և գնաց արածէր ի մարգի„ ևն։ - Թղ. 43բ։ "Այր մի թագաւորազն սաստիկ նեղացաւ ի լիւէ„ ևն։ - Թղ. 44ա։ "Թագաւորն Հնդկաց ել ի ըզբօսանս, և ահա ծառք մեծամեծ բեկեալ էիվ„ ևն։ Թղ. 44բ։ "Այր մի ունէր բարկացող և փնզգամ և լեզուանի կին մի„ ևն։ - Թղ. 46բմԱյր մի բարի՝ զատեալ ամենայն չարեաց և ճանապարհորդք և վաճառականք։ - Թղ. 47բ։ Իմաստուն աւագերէցն և քահանայացու որդին։ - Թղ. 48բ։ Իմաստուն ճարտարապետն և աշակերտն։ - Թղ. 50բ։ Անորդի թագաւորն, ժառանգընտիր քուերորղին և փառասէր Նայիպը։ - Թղ. 52ա։ Աղօթասէր պատանին և կախարդը։ - Թղ. 53բ։ Անիրաւ թագաւորն ու բարեսէր որդին։ - Թղ. 55աւ Աղուեսն և արծիւն եղեն եղբարք և դաշն եդին ի միասին ուտելու որսը։ - Անդ։ "Այր մի ցանեալ էր ընկուզի ծառի տակն պարտէզ ձմերուկ„։ Թղ. 55բ։ "Այր մի զիւր ժամանակն ի մէջ մեղաց անցուց„։ - Թղ. 56ա։ "Եկեղեցին պարծեցաւ ի սրբութիւն իւր„։ - Թղ. 56բ։ "Եզկ և ձին խօսեցան ընդ միմեանս„։ - Թղ. 57ա։ "Անասուն մի բեռնակիր բարձեալ ունէր ի յինքն մէկ հակն մահադեղ„։ - Անդ։ Բ(խ)լուրդն, բընութիւն ունի որ հանապազ զբոյն ո՛չ գտանէ։ Թղ. 57բ։ "Կենդանի մի կայ ի ծովն խիստ անոխակալ և անֆաս„։ - Թղ. 58ա։ "Երթայր լծվարն ի վաստակ իւր և օձ մի սարեալ ի ճանապարհի„ են։ - Թղ. 59ա։ "Իշուն բնութիւն և սահմանք է՝ որ ի դժուար տեղ ընկնի՝ այլ այն տեղով չի երթայր„ ևն։ - Թղ. 53բ։ Այր մի։ ծովահենաց թագաւորն և լեզուաց գաղտնիքն։ Թղ. 61ա։ "Էր այր մի և ունէր կարի խիստ սիրուն սիրելի մի„ ևն։ - Թղ. 61բ։ "Մեծ վանքի վանահայրն՝ մեծ բարեկենդանին երեք ազգ ժողով արար„ ևն։ - Թղ. 62ա։ "Էր աշխարհակալ մելիք մի և ունէր տղայ մի գեղեցիկ„ ևն։ - Թղ. 63ա։ "Էր տաճիկ մի որ դրամ բաշխէր մարդկանց„ ևն։ - Անդ։ "Երէց մի և ղատի ճամբորդ եղան հետ միմեանց„ ևն։ - Թղ. 64ա։ "Երկու մարդ վիճէին ի ճանապարհով որ երթային, մէկ քրիստոնեա և մէկ այլազգի„ ևն։ - Թղ. 65ա։ "Ի Հռոմկլային շուկային մէջն յետինք էր„։ ևն։ - Թղ. 65բ։ "Կօշկար մի տաճիկ Իպիր քաղաքն ա(ն)ստէր ի շուկայն և կարէր„։ - Թղ. 66ա։ "Լսեցաք թէ տաճիկն զառաջին նամազն չի անէ„ ևն։ - Անդ։ "Կին մի տաճիկ անզգամ և էր գեղեցիկ և ոչ հաւանէր մարդոյ որ առնէր„ ևն։ - Թղ. 67ա։ "Տաճիկ ֆախիր մի՝ զէշն փախուցեր էր„ ևն։ - Անդ։ "Ճիհուն տղան զտաւ ղեկան մի կարմիր„ ևն։ - Թղ. 67բ։ "Ճիհուն հայրն ձուկն էր բռնէր և տարաւ ի տուն„ ևն։ Թղ. 68ա։ "Այր մի բոզանոցի մշակ որ հանապազ ուտէր և ըմպէր և արբենայր„ ևն։ - Թղ. 69ա։ "Դանիէլ սուրր հայրն աղօթէր առ սս. տուած ի լեառն և քարգործ մի„ են։ - Թղ. 70ա, "Այր մի ելեալ շրջէր երկրէ յերկիր զոր ինչ կինն Փիդլ էր արել՝ զայն գրել էր ի թուխթն„ ևն։ Թղ. 71ա։ Այր մի սիրելի սատանայի և իր որդւոյն հարսանիքը։ - Թղ. 71բ։ Գողացող այրն և սատանայ։ - Թղ. 72բ։ Գողամոլ այրն և իմաս, տուն վարդապետն։ - Թղ. 74ա։ Այր մի կարէ խիստ աղքատ և այրի կինն։ - Թղ. 75ա։ "Աղ. վեսն և ծովային կրիայ մի եղբարք եղեն և կայլ թղենի մի ի ծովեգերն„ ևն։ - Թղ. 76ա։ Կարի խիստ փարթամ մեծատունն և երեք որդիքն։ Թղ. 77ա։ "Զկնոջն բարեբարոյ Սիրաք ասէ, ևն։ - Անդ։ "Զչար կանանցն Պիթագորաս ասէ Եւ ի հուր և ի կին մի՝ մերձենար„ ևն։ Առակքս հաւաքուած են Ոլիմպիանու, Մխթ Գոշի, Ներս. Շնորհալւոյ և Վարդանայ Առակներէն, և ժողովրդական պատմուածներէ։ Ուշագրաւ են ոչ միայն միջնադարեան վարք ու բարքի, այլ և նախնեաց ռամկօրէնի ու նորակերտ բառերու և գիւտաւոր և գեղեցիկ բացատրութեանց 2. Թղ. 77բ։ "Բանք Սողոմոնի խրատական՝ վասն ուսման։ Տղայութիւն մինչ յերիտասարդութիւն. երիտասարդութիւն մինչ յալևորութիւն, ալևորութիւն՝ մինչև ի ծերութիւն. Մերութիւն մինչ ի գերեզմանն„ ևն։ - Վերջ Թղ. 83ա։ "Եւ որ մերձենայ յանօրէնն և թաթաւի ի մեղս նորա. եթէ առ ժամ մի խոյս տայ գործոյն կամակիցն ոչ համբերէ,։ Խրատներս (սկիզբէն մինչև Թղ. 80ա.) թուող 830, բնաւ գործ չունին Սողոմոնի Առակաց գրքին հետ, վասն զի նախնեաց ռամկօրէնով գրուած են և միջնագարեան նկարագիր ունին։ Հետևեալ խօսքերը. "Գիտենաս թէ ի Սոզամօնի մատանին զի՞նչ էր գրած. գրած էր բանն՝ ոսկի գրով, թէ Այս էլ անցանէ„, կարծել կու տայ գոգցես, որ Սողոմոնի անվաւեր, այն է. Բանալի գազտնեաց՝ գրուածէ մը քաղուած ըլլան՝ Սակայն ոչ. զի կան ասացուածներ, որ պարսիկ, արաբ և հայկական բնոյթ ունին. օրին. աղագաւ, Թղ. 77բ. "Պարսիկ առակս է. Գաղտնի մեղքն լաւ է՝ քան զյայտնի առաքինութիւնն, թէ աստուածապաշտ ես՝ փառապաշտ մի լինիր„։ - Թղ. 78ա. "Զմարգարիտն զճոհարն՝ մօտ ի ճահար դիր, մօտ էշն և ի կովն՝ խոտ և ջուր դիր„։ - "Ով ամառն զուտ բատին՝ նա ձըմեռն հետ պատին„ ևն։ Ուստի՝ կամ այն է՝ որ առակաւոր խրատներուս անյայտ հեղինակն ևս Սողոմոն կը կոչուէր, և այս պատճառաւ Բաք Սողամոնի երատական, խորագրած է, և կամ անոր համար, որովհետև Թղ. 80բ. կը յարին ստուգիւ Սողոմոնի Առակներն. "Որդեակ՝ բազումք եղիցին բարեկամք քո, բայց ի հազարաց եղիցին քեզ մի խորհրդակից„ ևն, դասական լեզուով, Յամենայն դէպս՝ եննութեան կարօտ է խրատներուս ծազումը։ 3. Անդ։ "Պատմութիւն պղնձէ քաղաքին՝ որ օրինակ է սուտ աշխարհիս։ Կայր ի Պաղտատ խալիֆա մի, որում անուն էր Աբդու Մելիք, որ օր մի ի մոյտանն իջաւ, ժողովեաց զիւր մեծամեծքն, եհարց վասն Սողոմոնի, թէ որպէս հրաման առնէր ի վերայ դիւացն„ ևն։ - Վերջ Թղ. 104բ։ "Այսպէս փոխեցան ի սուտ և ի փուտ յաշխարհէս, և հասան յաւիտենական կենացն ի յերկնային ուրախութիւն ի քրիստոս յիսուս ի տէր մեր որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն Պատմութիւնս ապուած է 1708ին ի Կ. Պօլիս, Սակայն գրչագիր օրինակս շատ աւելի ընտիր է քան տպագրին ծառայող օրինակն, ուր ոչ միայն բառեր աւելցուած են յաճախ և յապաւուած, այլ և բայեր և մակբայներ և շաղկապներ միացուած են բառերու հետ, այլ և շարագրութիւնն աղաւաղուած։ Օրինակիս մէջ քաղաքի դուռերու Արջանագիգքն, Ոզբերն և Խրատներն ամբողջապէս կարմրագիր են, ընդհանուր պատմուածքէն զանազանելու համար։ Յիշեալ ապագրութեան մէջ ընդհակառակն փոխանակ նոտրագրի՝ միևնոյն մարմնեղ տառերով տպուած են և իրարու հետ խառնուած։ Դարձեալ գրչագրիս մէջ՝ Ողբերն և Խրատք և Արձանագիրք չափաւ գրուած և յանգաւոր ըլլալն ակներև կը տեսնուին. իսկ տպագրին մէջ յաճախ խանգարուած են. այսպէս նաև նախնեաց ռամկօրէն շատ մը բառեր՝ նոր աշխարհաբարի փոխուած են։ Օրին. աղագաւ, "լմնեցնել„ եղած է լշմնցնէլ, "Կասրն„ կարսն, "Սալըր„ սալ էր„ ևն ևն. և այս ամենայն հրատարակչին գրչագիրները կարդալ չգիտնալուն և նախնեաց ռամկօրէնի անձեռնհաս ըլլալուն համար, 4. Անդ։ "Պատմութիւն վասն մանկանն և աղջկան. և հարցաքննութեան ընդ միմեանս և միաբանութիւն նոցա։ Այր մի էր իշխան ի քաղաքի միոյ և ունէր անչափ գանձ որ չկայր այն աշխարհն քան զնա. ինքն ծերացեալ էր և զաւակ ոչ ունէր„ ևն։ - Վերջ Թղ. 113ա։ "Յետ իւր մահուանն՝ գանձին և աշխարհին և հեծելին տէր կացոյց զիւր փեսայն և այնպէս տիրեաց այնմ յաշխարհին. և քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս. ամէն„։ 5. Անդ։ Պէսպէս Հարցմունք և, պատասխանիք (առանց խորագրի)։ Հրցմ. "Թէ տաճիկ ասէ ցիս, թէ քո քրիստոսն թլփատեցաւ, դու ընդէր ոչ թլփատիս, թէ քրիստոսի հնազանդ ես. զի՞նչ տաց առ այն պատասխանի„ ևն։ Վերջ Թղ. 117ա։ "Յետ սորա Թ(է)ովնաս երաժիշտ՝ այլակերպ յօրինէր գործի որ զամենայն կենդանեաց ձայն նովաւ երգէին„։ 6. Անդ։ "Այս են թիւք աստուածաչունչ գրոց. Եւ քանի՝ են ընդունելիք։ Հինգ գիրք՝ Մովսէսի, Մնունդքն, Ելքն, Ղևտականքն, Թիւքն, Երկրորդ օրէնքն„ ևն։ - Վերջ Թղ. 117բ։ "Բ. Կանոնք առաքելոցն։ Գ. Բանքն Յուստոսի։ Դ. Գիրքն Դիոնեսեայ յԱրիսպագացոյ։ Ե. զոր Վարդան վարդապետն գրեաց ղՔարոզութիւն Պետրոսի առաքելոյն, և է պիտանի„։ 7. Թղ. 118ա։ "Տեսիլ Եզեկիէլի (այն է Մեկնութիւն՝ ռամկօրէն բարբառով)։ Եզեկիա տեսիլն որ տեսանէր յաշխարհին Քաղդեացւոց խաչաձև կառք, որ լինի չորս առաջք. և յամէն միջոց՝ չորս կենդանի և կերպարանք կենդանեացն՝ մարդոյ և առիւծոյ, եզին և արծուոյ։ ամէն մէկ. Դ. Դ. Դ. Մարդ, Դ. Առիւծն Դ. Եզն, Դ. Արծիւ Գ. և ի վերայ Բ. ոտից կանգնեալ, և բարձքն ծունկք չունէին„ ևն։ - Վերջ Թղ. 119բ։ "Սոքա են լծեալ ի թևս քառատեսակ խաչին, և հանգուցանեն զմարմնացեալն աստուած, աստուածաբանելով զնա ընդ տիեզերս որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ (Համառօտ մեկնութիւն մ'է, բայց հիւթաւէտ և գեղեցիկ, յատկապէս մարդոյն՝ ի դէմս բանին մարդացելոյ, և Նաբուգոդոնոսորայ այլակերպութեանն՝ ի զուարակ)։ 8. Անդ։ "Երիցս երանեալ՝ սուրբ վարդապետին Զաւղոսի տարաւնացոյ, ասացեալ բան հաւատոյ՝ ընդդէմ հերձուածողաց. Դաւանութիւն ի սուրբ երրորդութիւնն. օգնեա յիսուս։ Հաւատով խոստովանիմք, պաշտեմք և երկրպագեմք զզուգափառ միութիւն ամենասուրբ երրորդութեանն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ„ ևն։ - Վերջ Թղ. 135ա։ "Արարիչ բոլորից, և ստեղծիչ ամենայն էիցս. աստուած ի վերայ ամենեցուն աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ Բաւական նրբամիտ է մեկնաբանական դաւանութիւնս, բայց Հոզւոյն սրբոյ միայն ի Հօրէ բըղխեալ ըլլալու մասին բերած փաստը կը կաղայ, երբ կ'ըսէ, թէ. "Զի եթէ հոգին՝ ի յորդւոյ ևս բղխէ որպէս ի հօրէ, ապա և երկու հոգի իմանի, մինն ի հօրէ, և միւսն յորդւոյ. և թէ մի հոզին յերկոցունցն բղխէ ահա մասնաւոր տեսանի, որ է յոյժ հայհոյութիւն„։։ 9. Անդ։ "Հարցմունք պիտանիք և աւգտակարք։ Թէ ո՞րպէս պարտ է զանձնաւորութիւն երրորդութեանն հաւատալ կամ ասել։ Պխ. Ըստ հոգեկիր արանցն դաւանութեանն հաւատամ զհայր անծին, զի ոչ յումեքէ ծնեալ, և միշտ ծնող մշտնջենաւորակից ծնիցելոյն ի նմանէ„ ևն։ - Վերջ Թղ. 137ա։ "Ծնող է ստեղծչին գոյից (Որդին). անհայր ըստ մարմնոյ, և անմայր ըստ ինքնաբուն գոյութեան„։ 10. Անդ։ "Կարգաւորութիւն սուրբ և ուղղափառ հաւատոյ Հայաստան եկեղեցւոյ, որով յամաւթ առնէ զհերձուածողս. Յառաջ քան զամենայն արար նոցա պատասխանի՝ որ հայհոյեն՝ այսպէս։ Ով դուք որդիք և աշակերտք Նեստորի և Պաւղոսի Սամոստացւոյն„ ևն։ - Վերջ Թղ. 137բ։ "Պատճէն՝ որով զորովայնամոլ՝ արբեցողսն՝ յամօթ առնես այսպէս։ Որք ծառայք են որովայնի և հակառակք են աստաւածեղէն գրոց„ ևն։ - Վերջ Թղ. 139ա։ "Այլ քաջալերեա՝ զի գրեսցեն և կարդասցեն և խնդրեսցեն թողութիւն մեղաց, և քրիստոսի փառք յաւիտեանս„։ 11. Անդ։ "Վկայութիւնք վասն ծնընդեան քրիստոսի և մկրտութեանն, զի պարտ է տաւնել ի միում աւուր՝ ի յունուարի ի վեցն. Ի Կղեմա առաքելական սահման կանոնաց։ Կարգեցին առաքեալքն տեառն զաւր ծնընդեանն տեառն ի վեցն յունուարի„ ևն։ - Վերջ Թղ. 144բ-145ա։ "Քանզի ասէ Կիւրեղ (Երուսաղեմացին) թէ յայլ քաղաքս հետևեցան Արտեմոնի. հայք միայն գտան յառաջին կարգին, և ի. ԻԵ. դեկտեմբերի Դաւթի և Յակովբա տաւնեմք„։ 12. Թղ. 144բ։ "Վկայութիւնք ընդդէմ նոցա՝ որք ասեն, թէ տէրն ոչ եկեր զգառն (ի) հինգշաբաթոջ երեկոյին։ Յոհաննու Ոսկեբերանի՝ յաւետարանին մեկնութենէն։ Վասն որոյ հին զատիկն սկսանի, զի այն՝ այսմ աւրինակ էր„ ևն։ - Վերջ Անդ։ (ի թղթէն Ներսիսի առ Մանուէլ)։ "Գառն ճշմարիտ՝ յորժամ եկեր զգառն աւրինակին և զբաղարջն„։ 13. Անդ։ "Վկայութիւնք զի պարտ է զսուրբ պատարագն մատուցանել անխմոր և անջուր, անաղ և անձէթ. Թադէոսի առաքելոյն քրիստոսի։ Արժան է զհաց պատարագին ջերմ հանել ի սեղանն, և ջուր ոչ է պարտ խառնել ի գինին„ ևն։ - Վերջ Թղ. 149ա (Մանուէլի եպիսկոպոսի՝ վասն խաչին)։ "Վասն որոյ հարկեցաք ոչ յայլ աւր տանել, այլ ընդ քրիստոսի յարութեանն պատուել զփրկագործ տաւնախըմբութիւն խաչին„։ 14. Անդ։ "Վկայութիւնք զի պարտ է ասել զԽաչեցարն (յ)ամենայն աւուր՝ ի դէմս որդւոյ։ Նեքտառեա Հռոմայ (1) հայրապետին։ Եւ արդ ոչ եղև հնար զմարմինն տեառն իջուցանել ի խաչէն և կամ զբևեռն թափել, քանզի ի փորուածոյ ձեռացն անպատմելի ճառագայթք լուսոյ փայլատակէին„ ևն։ - Վերջ Թղ. 155ա։ "Եւ խաւարն և մեղքն ոչ են յաստուծոյ արարեալ, վկայութեամբ ամենայն աստուածեղէն գրոց„։ 15. Անդ։ "Վասն զատկի մատաղի՝ զի բարի է. և վասն այլոց մատղաց, յառաքելական երկրորդ կանոնացն՝ զոր գրեաց Կղէմ հայրապետն՝ հեթանոսաց։ Կարգեցին առաքեալքն և եդին հաստատութեամբ՝ թէ ի զատկէն մինչև ի քառասներորդ աւր վերացման տեառն յերկինս՝ ուրախութեամբ և ցնծութեամբ եղիցի, զի աւուրք յարութեան է և փեսայն յառագաստի„։ - Թղ. 155բ։ "Վասն մատղի Հարցումն Աշոտոյ իշխանի. և պատասխանի Սահակայ Հայոց վարդապետի։ Սուրբ Լուսաւորիչն սահմանեաց զիրաւունս եկեղեցւոյ և զհաս քահանայից... նոյնպէս և սահմանեաց վասն մատաղի„ ևն։ - Թղ. 155բ։ "Ի Նիկիա։ Երկրորդ կանոնացն ընդդէմ նոցա, որք խոտեն զագաբս, որ է պատարագ մեռելոց։ Եթէ ոք գարշեսցի յայնցանէ որք հաւատով զագաբս առնեն մեռելոց, նզովեալ եղիցի„ ևն։ - Վերջ Թղ. 156ա։ 16. Անդ։ "Վասն աղի աւրհնութեան։ Յուստոսի, երրորդ եղեալ եպիսկոպոս (յ)Երուսաղէմ յետ Յակովբայ և Շմաւոնի։ Արդ առաջին ի վարդավառին տաւնին պատարագեցին առաքեալքն զքրիստոս. և անդ հաստատեցին վասն աղի աւրհնութեան. և փոխեցին զհինն ի նորս. նոյնպէս և քահանայութիւնն„։ 17. Թղ. 156բ։ "Վասն առաջաւորի պահոցն։ Ստուգապէս Նինուէացւոց պահքն է, քանզի ասի բան՝ թէ հարաւայինքն և զանա սունս ծոմացուցանէին։ Իսկ սրբոյն Սարգսի նահատակութիւնն աստ պատահեցաւ„ ևն։ Վերջ Թղ. 158բ։ "Աբգար Հայոց թագաւորն որ զՈւռհա հիմնարկեաց, չև էր խաչեալ քրիստոս՝ մինչ հաւատաց նա ի քրիստոս. և տեառն թուղթ առ նա յղեալ, զոր այլ ազգաց ոչ արար՝ բայց միայն Հայոց„։ 18. Անդ։ "Լուր սուղ ինչ եւ վասն խորհըրդոյ պատարագին՝ զոր ջերմն սիրեսցուք. Նշխար կազմի հին կտակօք Սաղմոսին, աստիճանաւորաց ձեռօք։ այն է որ մարգարէքն բանիւք իւրեանց կազմէին զխորհուրդ մարդեղութեանն տեառն„ ևն։ - Վերջ Թղ. 159ա։ "Եւ մեք դնեմք զհացն ի հիւսուս մեզ ի ձախմէ՝ մաղըզմայիւն, զբանին խոնարհիլն յայտնէ ի ցրտացեալ և ի ձախացեալ բնութիւնս, զի խոնարհ է մաղըզմայն։ Եւ սկիհն մեզ յաջմէ՝ զի մեք յարևելս կանգնիմք, և տէրն զի զձախն աջ արար, և մեզ պատուիրեաց, այս է գրոց բանն որ ասէ. թէ ոչ առնէք զաջն՝ ձախ, և զձախն՝ աջ, ոչ ապրիք։ Եւ յայտ առնէ՝ թէ քրիստոս է հովիւն՝ որ ել զհետ առիւծոյն սատանայի. և թափեաց աքեացս երկու՝ զԱդամայ ոտքն որ ի ծառն։ և ունկն մի դրոշմաւոր, Եւայ, որ լուաւ աւձին, զոր ողջունիւ կուսին բժշկեաց„։ Այս ութ գլուխ բանքս։ - որոնք մէկ մէկէ աւելի կամ պակաս հմտութեամբ գրուած են, - կը թուին ըլլալ մէկ հեղինակի գործ, հաւաքուած, ի հարկէ, ազգային և օտարազգի Հարցմէ և ի կանոնաց և ի թղթոց, որոնցմէ ոմանք անյայտացեր են արդէն. և ահա այս պատճառաւ իսկ շատ ուչագրաւ։ Հմմտ. Ան. Սանահնեցւոյ և Սարկաւագ վարդապետի ճառերուն հետ։ 19. Անդ։ "Վասն մարախին որ եկեր զաշխարհ ամենայն։ Ութսուն և ի մին թվին Հայոց եկն մարախ սաստիկ„ ևն։ - Վերջ Թղ. 160ա։ "Որպէս և այս պատուհաս մարախիս ետ զայս հաւքս դեղ և սպեղանի„։ 20. Անդ։ "Վասն աւերածոյն Պաղտատա։ Մեծն ի թագաւորս երկրի և տիեզերակալ Մանկու ղանն՝ ի ՉԷ. թվին Հայոց զօր գումարեաց անթիւ և անհամար„ ևն։ - Վերջ Թղ. 162բ։ "Մկդէմա՝ հայր Մկդէմա և Պապաքին և Հասանայ և Վասակա՝ որ ականատես և ականջալուր է իրացս„։ (Ի Պատմ. Կիրակոսի քաղուած է այս և յաջորդքն՝ ցվերջ)։ 21. Թղ. 162բ-163ա։ "Վասն Մարտիրոսաց քաղաքին որ աւերեցաւ։ Արդ ի նոյն աւերելոյն Պաղտատա մեծն Հօլաւու ի գալ գարնան ժամանակին զաւր գումարեաց և ետ ի ձեռն որդոյ կրսերն, որոյ անուն էր Ջիասըմութ„ ևն։ - Վերջ Թղ. 164ա։ "Եւ առաւ քազաքն՝ ՉԹ. թվին Հայոց՝ ի մեծ պահս քառասնորդեացն աղուհացից„։ 22. Անդ։ "Վասն որ ինչ գործեցաւ ի կողմանս Միջագետաց և ի խորին Ասորւոց։ Դարձեալ մեծն Հօլաւու ժողովեաց բազմութիւն զաւրաց իւրոց և չոգաւ յԱսորիս՝ ի Հալապ և ի Դմշկ, սփռեալ ի կողմանս ի Խառան, յՈւրհայ, յԱմիթ և (յ)այլ գաւառսն„ ևն։ - Վերջ Թղ. 165ա։ "Եւ եղև այս (ի) ՉԹ. թվին Հայոց„։ 23. Անդ։ "Վասն Դաւթի մոլորեցուցչին, Կատարած աշխարհիս մօտեալ է և վասն այնորիկ կարապետք Նեղ(ռ)ին բազմացան„ ևն։ - Վերջ Թղ. 168ա։ "Ապա ետ զնա եպիսկոպոսն ցնոսա և երդումն պահանջեալ, զի մի այլ մոլորեցուսցէ զմարդիկ. և այսպէս հազիւ շիջաւ չարն„։ 24. Անդ։ "Վասն սուլտանին Սալահատնին, և կոտորելոյն զզաւրսն Վրաց՝ ի ՈՀԴ. թվականին„ ևն։ - Վերջ Թղ. 163բ։ "Եւ այսպէս բազում մեծամեծս սպանանեն նոքա որք ոչ հարկին նոցա, որպէս և զայս ամբարիշտս„։ 25. Անդ։ "Վասն կորստեան սուլտան Սալահատին, և բառնալոյ նորա յերկրէ։ Յետ գործելոյ նորա զայս չարիս՝ գնաց նա ի քաղաքն որ է Խլաթ՝ յաշխարհին Բզնունեաց„։ ևն։ - Վերջ Թղ. 170բ։ "Եւ թէ, որպէս ոմանք ասեն, երթայր հետիոտս փախստական, դիպեալ նմա առն միոջ և գիտացեալ՝ թէ նա (է), եսպան զնա՝ փոխանակ մերձաւորի իւրոյ (զոր) սպանեալ էր զնա այլում աւուր, և այսպէս բարձաւ չարն ի միջոյ„։ 26. Անդ։ "Ոհ, վայ է ինձ բիւր բերան՝ զի անարժան ձեռօքս գրեցի. թէ որպէս ել Թաթարն ապականել զաշխարհս ամենայն։ Ամենայն բանք պատմութեան մերում և նախաշաւիղ որ մինչև ցայսր՝ կարծեմք թէ յոլով ևս զնոյնս պատմեսցեն, և ամենեքեան նուազեալ գտանին (յ)արժանաւորութենէն„ ևն։ - Վերջ Թղ. 172ա։ "Եւ ի ժամանակս գարնանային սփռէին ընդ կողմանս ասպատակաւ, և աւերմամբ, և դարձեալ դառնային անդրէն և բանակէին„։ 27. Թղ. 172բ։ "Վասն աւերման մեծի պատուական քաղաքին Գանձակայ՝ ի պիղծ Թաթարաց։ Այս քաղաքս բազմամբոխ՝ լցեալ Պարսկօք այլ սակաւ և քրիստոնէիւք„ ևն։ Վերջ Թղ. 173ա։ "Եւ եկին ժողովեցան առ սակաւ սակաւ և սկսան շինել զնա՝ բաց ի պարսպէն„։ 28. Թղ. 173բ։ "Վասն աւերման քաղաքաց և գաւառաց ի Թաթարէն։ Եկին, ի ամաց ինչ անցելոց՝ աւերման քաղաքին Գանձակա, այս զօրս մոլեկան և խորամանկ իբրև վիճակաւ բաժանեալ զաշխարհս Հայոց, Վրաց և Աղուանից„ ևն։ - Վերջ Թղ. 175ա։ "Ստրկութեամբ ծառայութեան զնոյն անցս անցուցանէին և ընդ քաղաքս զբազմամարդս, շուրջ նստեալ պատեալ պաշարէին զնոսա„։ 29. Անդ։ "Վասն առման քաղաքացն Շամքորայոյ։ Մի ոմն աւագացն՝ որում անուն էր Մոլարնոփն, որոյ հասեալ էր բաժին կողմանքն այնոքիկ„ ևն։ - Վերջ Թղ. 175բ։ "Եկին ամենայն ախտ(խ)իւն իւրեանց ի Տաւուղ և ի Կարծարէթ և ի Նորբերդն և ի Գագ և որ շուրջ զնոքօք, և ի նեղ արկեալ պաշարեցին զնա„։ 30. Անդ։ "Վասն գերութեան վարդապետին Վանականա, եւ որք ընդ նմա. օգնեա յիսուս։ Ընդ ժամանակս այնոսիկ, մեր վարդապետն՝ որ կոչէր Վանական՝ իւրովք աշխատութեամբ փորեալ էր իւր քարայրս ի կատարս բարձրագոյն քարի միոյ„ ևն։ - Վերջ Թղ. 179բ։ "Արդ եթէ մեռելոցն օգնէ, զկենդանի(ս) ընդէ՞ր ոչ փրկէ. տուր զոր ինչ ունիս և գնեա զհոգի քո և երթ նիստ ի տան քո„։ (Հմմտ. Կիր. Պատմ. տպ. ի Վենետիկ, Գլ. ԾԴ, ԾԸ, ՄԹ, Կ, ԽԶ, ԺԶ, ԺԷ, ԺԸ, ԺԹ, Ի, ԻԱ, ԻԲ„)։