Other notices
— - Bibliographic notice
29
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ Ե
ՌՂԵ = 1646 - ՌՂԵ = 1646

ID
Number
29
Old record number
127
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ Ե
Start date
ՌՂԵ = 1646
End date
ՌՂԵ = 1646
Date details

՝ ՌՂԵ ( = 1646)։

Copy place
ՏԻգրանակերտ։
Reference
Type
Number of pages
165
Dimension
10,5x7,5 (6x4,5)։ 14, իւրաքանչիւրն 12 թուղթք
Layout
Writing details

նոտրագիր ամենամանր, մաքուր և ընտիր։

Codicology

Principal subject
Subject details

թուղթ մագաղաթանման, ողորկ և ընտիր։

Number of lines
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն և զարդարուն, գոցելու մասով։ Ներսէն կողերը պատեալ են շերտաւոր գունագեղ ազնիւ կերպասով։

State of preservation

շատ լաւ, միայն Թղ. 19, վարի լուսանցքը ճեղքուած է. Թղ. 22-23, 132 ստորին լուսանցաքղանցքն սպառած են թեթև կերպով։ Կողի ունելիքներէն մին փրթած և կոճակներն ալ հանուած են։

Copyist
Յոհանէս (տես վարը)։
Owner

նախկինն անյայտ, հաւանօրէն գրիչն ինքնին, ապա այլք։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւան։ օրէն գրիչը։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

իւրաքանչիւր կողմէն երկերկու թուղթ՝ դատարկ։

Lettrines

շատ շատ են, մարդագիր, թռչնագիր, ևն։ ընդհանրապէս աղօտ կարմիր, երբեմն երբեմն ալ կապուտի հետ։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ, մերթ աղօտ կարմիր, և մերթ կարմիր, կապոյտ և մութ դեղին։

Images

մի միայն, Թղ. 1բ։ Դաւիթ՝ ծնրադիր և սանթուռ ի ձեռին. քառագու նեան է, բայց անարուեստ։

Canon tables 1

Canon tables 2

8 հատ, Թղ. 2ա, 18ա, 36բ, 56բ, 74ա, 95ա, 113բ, 133ա։ Երկա։ գոյն են, այսինքն աղօտ կարմիր և կապոյտ, քիչ անգամ նաև մութ դեղինով խառն։

Title text

կարմիր. այսպէս են նաև բոլոր տնագլուխք։

Blank pages

Թղ. 1, 2ա, 162, 164, 165։

Colophon

մի միայն է գըըչէն ի վերջ մատենկանս, այսպէս. ֆառք համագոյ և միասնական սուրբ երրորդութեանն հօր և որդոյ և հոգոյն սրբոյ յաւիտեանս յաւիտենից ամէն։ Գրեցաւ երգարանս հոգիա բուղխ աստուածահօր դաւթեան երգոյս, ի թուականիս հայոց ՌՂ Ե. յաշխարհս Միջագետաց՝ ի քազաքս Տիգրանակերտ որ յայժմ ասի յԱմիթ. ընդ հովանեաւ սրբոյն Կիրակոսի և մօր նորա Յուղիտայի, և սրբոյն Սարգսի զինաւորին և որդոյ նորա Մարտիրոսին, և այլ բազմահաւաք սրբոցս որ աստ կան ի պահպանութիւն քրիստոնէից, ի լաւ և յընտիր օրինակէ որ Գառնեցի կոչի ձեռամբ մեղսամած Յոհանիսի՝ ի վայելումն, զոր կողկողագին դիմօք և արտասուահար աչօք յերես անկեալ աղաչեմ զձեզ որ կարդայք զ(ս)ա և կամ յօրինակէք, ողորմիս ասել ինձ անար ժան գրչիս և ստացողի սորին։ Եւ որ յիշէ և աստուած ողորմի ասէ, յիշեալ լիցի ի քրիստոսէ աստուծոյ, որ է աւրհնեալ յաւիտեան։ ամէն. Հայր մեր որ յեր,։

Informations

. Ձեռագիր։ 1755ին մտեր է հաւաքմանս մէջ, Վ. Հ. Գէորգ (Բ. Անթէպցի յղած է հալէպէն՝ ի յիշատակ Վանացս։ Մատեանս է Սաղմոսարան փոքրիկ և լիակատար, և ի վերջոյ Հաւատով խոստովանիմ Ներս։ Շնորհալւոյ. գաղափարուած է լաւ և ընտիլ օրինակէն որ կը կոչուի Գառնեցի։ 1. Թղ. 1ա։ Սաղմոս ի Դաւիթ։ Երանեալ է այր որ ոչ գնաց ի խորհուրդս ամպարըշ։ տաց, ի ճանապարհի մեղաւորաց նա ոչ եկաց, ևն։ - Վերջ Թղ. 158բ։ Կաւարտի Մանասէի Տէր ամենակալ Աղօթքով. Եւ մարդասիրութեամբ քով յիշեա զմեզ տէր, յիշեա յորժաս գաս արքայութեամբդ քո և ողորմեա մեզ.։ Սազմոսարանս ընդհանբապէս համաձայն կ.ըն։ թանայ Բ. օրինակին։ Հոս ալ Կանոնները խորանիկներով կը սկսին. և յաւարտ մէն մի սաղմոսին՝ կը նշանակուին (կարմրագիր) Տունք, Գոբողայք և Կանոնք։ Սաղմոսաց թուահամարները (սևագիր)՝ արտաքին լուսանցից վրայ դրուած են, և երբեմն երբեմն եզերազարդերու մէջ։ Բաց ի ՃԿ թուաւոր՝ սաղմոսներէն՝ ունի նոյնպէս անթիւ Մովսիսի, ևն Յրհնութիւններն և Աղօթքները։ Իսկ գիշերային ժամու Մաղթանք, Քարոզք և Աղօթքն ընդհանրապէս այս Յրհնութիւններէն վերջ. զետեղուած են, որոնք Մարգարէութիւններէն քաղուած են։ Ինչ ինչ սաղմոսաց խորագիրներու մէջ ունի նոյնպէս տարբերութիւններ։ 0ր. աղագաւ, Բ. սաղմոսի՝ Չրդ տան վերջը կայ կարմրագիր. Հանգիստ՝ այսինքն մտաց ինչ այլայլել կամ ձայնի փոփոխումն,։ Ուշադրութեան արժանի են ՃԺԸ. սաղմոսին մէջ ընդ մէջ լուսանցքներուն վրայ դրուած եբրայական այբուրենի ներքև նշանակուած անոնց հայերէն իմաստր. Բէթ՝ բնակեա ի դմա։ - Ալիթ՝ շաւիղ շնորհաց,։ Չաւ՝ ի սմանէ։ - Խւթ. կենդանի է,. - Տէթ՝ բարի է,։ - Քափ՝ դեռ ևս,։ - Միմ՝ ի սմանէ։ - Նուն՝ յաւիտեան,։Սամքաթ՝ օգնականութիւն.։ - Իյ՝ աղբերակըն,։ - Գէ՝ բերան,։ - Ծադէէ՝ զարդարու թիւն,. - Րէշ՝ երևելի առաջնորդ, ևն. Դիտելով որ տնահամարներէն ոմանց ոմանց դիմացը միայն դրուած են այդ մեկնութիւնքը, հաւանական է կարծել որ հանգիստներու տեղ կը ծառայէին Այբուբենքը. իսկ անոնց հայեցի մեկնութիւնքը Յոհ. Գառնեցին ըրած ըլլալու է։ 2. Թղ. 158բ։ Այն է՝ ի վերջ մատենին կայ Հաւատով Խոստովանիմ Ներ. Շնորհալ։ ւոյ, տարբերութեամբ ինչ խորագրի։

Content