Other notices
— - Bibliographic notice
34
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ Ժ
ԺԶ դար - ԺԷ դար

ID
Number
34
Old record number
1111
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ Ժ
Start date
ԺԶ դար
End date
ԺԷ դար
Date details

անյայտ, զի յիշատակարանն ինկած է, հաւանօրէն ԺԶ-Ժէ. դարու սկիզբները։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
258
Dimension
10x7,3 (6, 7x4,5)
Layout
միասիւն։
Writing details

նոտրագիր մանրիկ և գեղեցիկ։

Codicology

23, իւրաքանչիւրն 12 Թուղթք - ի բաց առեալ ԺԱ. և ԻԳ.երորդ թերթեըր։

Principal subject
Subject details

՝ թուղթ՝ կոգեգոյն։

Number of lines
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն և զարդարուն, գոցելու մասով։ Կողերու ներսը պատեալ է աղօտ դեղին և ացնիւ կերպասով։

State of preservation

ընդհանրապէս լաւ, միայն Թղ. 1բ, 2ա արտաքին լուսանցքէն փոքրիկ մասեր փրթած են, որով Դաւթի պատկերն և կիսախորանի մեծ եզերազարդը թեթև կերպով վնասուած են։ Թղ. 166ա, 253բ, 257բ Լուսանցազարդերը քիչ մը աւրուած են։ 3 թուղթեր ինկած են ընդ մէջ Թղ. 10բ - 11աի. վերջէն ալ 4-5 թուղթեր։

Copyist
անյայտ՝ նոյն պատճառով։
Owner

նախկինն անյայտ, հուսկ վերջինը Հ. Մկրտիչ Վ. Անանեան։

Commanditaire
Illuminator
անյայտ։
Binder
նոյնպէս։
Parchment flyleaf

Հունի։

Lettrines

շատ շատ են, եռագոյն։ պսինրն վարդագայն կարմիր, կանա։ և կապատ ոսկիով յեռեալ. գրեթէ ամէնքն ևս թռչնագիր ու վիշապագիր են, նուրբ և շնորհալի։ պէս պէս մստիւնէբով. Ուշադրութեան արժանի է, Թղ. 88բ, զայ Զարդագիրը, յորում վերէն թռչուն մը՝ վարը հորիզոնական է, Թղ. 111ա, կեն Զարդագիրն՝ որուն ձախակողմեան բազուկը բազմաթևեան ձուկ մէ՝ ցռուկը աջակողմի թռչունին կուրծքը մխած։ Թղ. 175բ, այբ Զարդագիրը, որուն հորիզոնաձև խարիսխն ու ոտը աղաւնոյ պէս թռչուն մէ, իսկ վերջին երկու ուղղահայեաց բացուածքը՝ երկու բազմաթև ձուկեր, որ անոր վիզէն բռնած են։ Թղ. 191բ, պէ Զարդագիրն, այ. սինքն նոյնանման ձուկ մը թռչունի կոկորդէն վար կախուած ուղղաձև։ Թղ. 47ա, օձաձև վիզը գալարած տարօրինակ թռչուն 3 զարդագիրը։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են։ քառագունեան և ոսկեզարդ։

Images

7հատ, մէկը մեծ և միւսները փոքրիկ՝ լուսանցից վրայ, տես Թնւ 1բ. Դաւիթ թագազարդ՝ բազմած է, սանթուռը կը նուագէ հնգաղի, կանաչ պատմուճանի վրայ ծիրանեգոյն փիլոն առած։ Սոյն գոյներով են նաև յաջորդ պատկերաց զգեստները։ Թղ. 23բ, Մարիամ նոյնագոյն տարազով՝ կանգուն և քնարը կր զարնէ։ Թղ. 54բ, Մովսէս՝ ծնրադիր կաղօթէ։ Թղ. 88բ, Մովսէս՝ կանգնած և աջը դէպ ի յառաջ կարկառած։ Թղ. 119ա։ Աննա՝ ծնրադիր և բազկատարած կաղօթէ. Թղ. 156ա։ Եսայի կանգուն և ձեռքը մագաղաթ։ Թղ. 257բ Ներսէս Շնորհալի կանգուն, անմորուս է և յունական եկեղեցւոյ տարազով։ - ԴԱՏԱՐԵ Թղ. 1ա, 123, 187, 258։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

8 հատ, եռագունեան և ոսկեզարդ (տես Թղ. 9ա28ա, 59ա, 94ա, 124ա, 158ա, 219ա)։ Առաջինը մեծ է և գեղեցիկ։

Title text

կարմիր. այսպէս են նաև բոլոր տնագլուխ տառերն և իւրաքանչիւր սաղմոսին վերջ նշանակեալ Տունք, Գոբղայք և Կանոնք։

Blank pages

Colophon

և ոչ մէկ հատ։

Informations

. Ձեռագիրս յամին 1749, Յունվ. 30, մտեր է հաւաքմանս մէջ. Հ. Մկըրտիչ Վ. մեր Անանեան Կոստանդնուպոլսէն բերած է ի Վենետիկ, յիշեալ թուականին։ Մատեանս է Սաղմոստրան փոքրիկ, սակա։ ինչ թերի ի մէջն. վերջն ալ կը պակսի Շնորհալւոյ Հաւատ. խոստովանիմը, հաւանօրէն նաև Գր. Նարեկացւոյ Ընկալ քաղցրութեամբ և Որդի աստուծոյ աղօթքները։ Մատեանս թէև ոչ հին, սակայն մանրանկարուց համար յարգի է։ Եւ կը պարունակէ Դաւթի սաղմոսներն, այսպէս նաև մարգարէական օրհնութիւններն և Աղօթքները, հետևեալ կերպով. 1. Թղ. 2ա։ Ի կատարած սաղմոս ի Դաւիթ։ Երանեալ է այր որ ոչ գնաց ի խորհուրդս ամբարշտաց, ևն։ Վերջ Թղ. 255բ։ Ալէլուիա Անգեա և Զաքարիա։ Աւրհնեցէք զաստուած ի սրբութեան նորա, ևն՝ երրորդ սաղմոսով կաւարտի։ Ոաղմոսարանիս մէջ ևս իւրաքանչիւր Եանոնոկիսախորաններով կը սկսին, նախընթացներուն պէս, և անոնցմէ իւրաքանչիւրին վերջը կը աա րին նախ մարգարէական 0րհնութիւնք - Մովսիսէն՝ սկսեալ մինչև Ամբակում, - ապա առաւօտեան ժամու Մաղթանք, Քարոզք և Աղօթք, ըստ աւուր պատշաճի։ Մէն մի Կանոնի վերջ, - այսինքն մարգարէական 0րհնութենէն յառաջ, - կը նշանակուին Գոբողայք, Գոխք, Տունք և Կանոնդ։ Ոաղմոսներուն առընթեր թուահամարները նշանակուած չեն, - ի բաց առեալ Բ։ Գ. Զ. և Ը. սաղմոսներուն։ Հետևեալ սաղմոսներու խորագիրները մեծապէս կը տարբերին Զօհրապեան տպագրութենէն, զորոնք ուսումնասիրաց դիւրութեան համար կարևոր կը համարիմ նքանակել հոս։ Գ. սաղմոսի խորագրին մէջ փոխանակ տպ. Աբիսողոմայ՝ գրուած է Աթիսսղոմննա։ Դ. սաղմ. խոր. մէջ փոխ. Ի կատարած 0րհնութիւն, ի՝ ընդ, 0րհնութիւնս։ Ե. սաղմոսի խոր. մէջ .. Վասն վիճակելոյն սաղմոս ի Դաւիթց։ Ե. սաղմոսի խոր. մէջ փոխ. յԻմենայի՝ ունի յԵմենիա. Ը. սաղմոսին խոր։ Վասն հնծանաց,։ Թ. սաղմոսին՝ Վասն գալստեան,։ ԺԱ. սաղմոսի խոր. մէջ՝ ովասն ութեր...,։ ԺԱ. սաղմոսի խոր. Աղօթք վասն Նեղութեան որ յարեաւ ի վերայ նորա ի Զիբացոց,։ ԻԱ. սաղմոսի խոր. մէջ չկան տպ. վասն օգնականութեան բառերը։ ԻԸ. սաղմոսի խոր. ունի Աւրհնութիւն նաւակատեաց,։ ԼԻ. սաղմոսին, խոր. է՝ Առ յիշատակի շարաթուց, ԼԸ. սաղմոսի խոր. է Ի կատարած Իդիթոմա, աւրհնսւթիւն ի Դաւիթ,։ ԽԹ. սաղմոսի խոր. է՝ Սաղմոս Յասափ,։ ԾԶ. սաղմոսի խոր. է Ի կատարած մի ապականեր, միայն։ ԾԻ. սաղմոսին է Ի կատարած մի ապականեր Յարձանագիր,. տպ. միւս բառերը չկան։ Այսպէս է նաև յաջորդին։ ԾԹ. սաղմոսի խոր. մէջ է... առ ուսմանէ... և զասորեստան և զոբողա,. մնացեալն տպագրութեան՝ չկայ։ Ե. սաղմոսի խոր. է՝ Ի կատարած ընդ աւրհնութիւն։ ԿԱ, սաղմոսի խոր. մէջ Դիթոմայ,. ԿԴ. սաղմոսի խոր. մէջ չունի տպ. սաղմոս ի Դաւիթ, բառերը։ ԿԵ. սաղմոսի խոր. մէջ չկայ ապ. յարութեան, բառը։ ԿԶ. սաղմոսի խոր. մէջ յապաւուած են տպ. Սաղմոս երգոց, բառերը։ ԿԸ. սաղմոսի խոր. մէջ կը պակսին տպ. Սաղմոս ի Դաւիթ, բառերը, այսպէս նաև յաջորդին։ ԿԹ. սաղմոսի խոր. է՝ Ի կատարած առ յիշատակ փրկելոյ զնահատակսն, որ կը պակսի տպ. մէջ, ՀԱ. սաղմոսի խոր. է Ի Սողոմոն սաղմոս ի Դաւիթյաւելուածը։ ՀԲ. սաղմոսի խոր. է Պակասեսին աւրհնութիւնք ի Դաւթէ որդւոյ Յեսսեա՝ սաղմոս Յասայի(փ),։ ՀԴ. սաղմոսի խոր. է Ի կատարած սաղմոս ի Դաւիթ,։ Այսպէս է նաև լաջորդներուն։ ՀԹ. սաղմոսի խոր. է Ի կատա։ րած ի վերայ զառանցելոցն վկայութիւն Ասափայ, սաղմոս ի վերայ Աթուրացւոցն, փոխ. տպ. Եթովպացոցի։ ԶԲ. սաղմոսի խոր. յապաւելոգ տպ. 0րհնութիւն, բառը՝ ունի սաղմոսաց յԱսափ,։ Չէ, սաղմոսի խոր. ունի փոխ. տպ. Զի, ի՝ զոր։ ՂԱ. սաղմոսի խոր. մէջ յապա ւուած է սաղմոս, բառը։ ՂԳ. սաղմոսի խորմէջ կայ յաւելուածս վասն։ ՂԵ. սաղմոսի խոր. ունի տպ. զի, ին տեղ՝ յորում։ ՂԶ. սաղմոսի խոր. մէջ տպ. Ի ժամանակի զի, ին տեղ՝ ունի յորժամ։ ՂԻ. սաղմոսի խոր. մէջ տպ. 0րհնութիւն, բառին կից՝ ունի նաև գովութեան։ ՂԹ. սաղմոսն ունի Աւրհնութիւն խոստովանութեան սաղմոս ի Դաւիթ,։ ՃԱ. սաղմոսի խոր. է Աղօթք ուրուկի՝ յորժամ ձանձրասցի առաջի տեառն, զազօթս իւր տարածեսցէ,։ ՃԲ. սաղմոսն ունի խոր. Ի կատարած՝ սաղմոս ի Դաւիթ, բառերուն առջև։ ՃԳ. սաղմոսն ունի տպ. ... արարածոց, ին վրայ՝ նաև լինելութեան աւրհնութիւն գովութեան, բառերը։ ՃԻԴ. սաղմոսն փոխ. տպ. 0րհնութիւն, ին՝ Երգ։ Այսպէս են նաև ՃԻԵ- ՃԼԳ. սաղմոսներուն։ ՃԽԱ. սաղմոսի խոր. է Իմաստութիւն ի Դաւիթ, առանց տպ. միւս բառերուն։ ՃԽԲ. ունի խոր. միայն Սաղմոս ի Դաւիթ, մացեալը զանց եդած է։ ՃԽԳ. սաղմոսը չունի տպ. ..առ Գոզիադ, բառերը։ Յապաւեալ տտրբերութիւներու մասին կարևլի է տարակուսիլ, որ ըստ հաճոյս օրինակողին տեղի ունեցած ըլլան, անոնց երկայնութեան և տեղւոյ սղութեան համար. իսկ Յնացածներն անտարակոյս հին բնագրէն կը յառաջագային, զի ասոնցմէ ոմանք Թ. 25ին կը համաձայնին։ Սաղմոսարանիս մէջ ևս Աղաւթք Աննայի ՀԱ-ՀԲ. սաղմոսներուն մէջ զետեղուած է։ ՃԺԸ։ ին ընդ մէջ կրկին Աղօթք կամ Որհնութիւններ զետեղուած են. առաջինը - որ առանց խորագրի է - առնուած է Եսայեայ մարգարէութենէն( ԽԲ. 10-. իսկ միւսն Յովանու։ Ամբակումայ 0րհնութեան և Լուր մեզ տէր, լուր մեզ ողորմութեամբ, Մաղթանքէն վերջը (Թղ. 247ա) կայ՝ կարմիր գրով՝ հետևեալն. Տունք ԻԶ. Կանոնս ՅԻԸ. տուն է։ Եւ Ը. Կանսն՝ յետի փոխերովն ԿԴ. Գութղայ է, և ՃԾ փոխ, զատ զղ. ը. Գութդայն։ Եւ տունս յետի գուբղաներովն և Տեր յերկնից փոխերն ի հետ՝ ԲՌ. ԶՃԿԸ։ Եւ Դաւիթն առանծինն ԲՌ. ԴՃՉԸ. տուն է, ոչ աւելի ու պակաս,։ Այս տեղեկութեանս կը յաջորդէ (Թղ. 247բ)։ առանց խորագրի. ֆոքր էի յեղբարս իմ, ևն։ սաղմոսր։ Ապա Աւրհնութիւն երից մանկանց,, ապա Աւրհնութիւն Մարիամու աստուածածնի,, ապա Աւրհնութիւն Սիմէոնի ծերունւոյն,։ Ասոնցմէ վերջ դրուած են ՃԽԸ, ՃԽԹ, և ՃԾ. սաղմոսները։ Հուսկ վերջը (Թղ. 256ա). Աղօթք Մանասէ թագաւորին։ Տէր ամենակալ, ևն։ Խորագիրներէն զատ Սաղմոսարանիս բնագրի մէջ ևս կան ուշադրութեան արժանի տարբերութիւններ։ 0րինակի աղադաւ, սաղմ. ՃԺՐ. 121 տունն. Արարիչ իրաւանց և արդարութեան, որ Զօհր. ապագրութեան ծանօթութեանց մէջ իսկ չկան։ Այսպէս նաև Եսայեայ ԽԲ. գլխէն առնուած օրհնութիւնը ոչ միայն մեծապէս կը տարբերի տպագրութենէն, - օրի. աղագաւ, 11. տունը ... գի իշխանութիւն նորա ի բարձունս փառաւորի. և անուն նորա փառաւորեալ է ի ծագաց մինչև ի ծաղս երկրի,. և 13րդ տունը։ Տէր աստուած զօրութեանց դիմեալ և գայ զարթուցանել զպատերազմ. յարուցանել զնախանձ, ֆող հարկանել գոչել ի վերայ թշնամեաց իւրոց զօրութեամբ բազմաւ, ևն, ևն, որոնք Եօթանասնիցէն տարբեր բնագրի արդիւնք լինել կը. թուին։

Content