3012471657 (տես վարը)։
բոլորգիր միջակ՝ թուխ մելանով։
32։ իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ սևորակ նուրբ և յղկեալ։
փայտեայ կաշեպատ արջնագոյն, գոցելու մասով։
շատ լաւ, միայն կը պակսին 1 թուղթ ընդ մէջ Թղ. 85բ - 86ա, 1 թուղթ ընդ մէջ Թղ. 138բ-139ա, 1 թուղթ ընդ մէջ Թղ. 218բ-219ա, 1 թուղթ ընդ մէջ Թղ 314բ-315ա, 4 թուղթ ընդ մէջ Թղ. 365բ-366ա, և մէկ թուղթ ալ ընդ մէջ Թղ. 370բ-371ա։
, նախկինն անյայտ, հաւանօրէն գրիչն, ապա Մարտնլի Շամմաս և իւր որդին Ելիաս Շամմաս Կեօրկի։
երկու կողմէն մէկ մէկ թուղթ, մնացորդ միջակադիր բոլորգիր՝ երկսիւն Աւետարանի մը։
խիստ շատ են, քիչ անգամ թռչնագիր, ընդհանրապէս էրկագոյն, այն է աղօտ կարմիր և կապոյտ։
չկան այժմ, բայց կտրուած թուղթերէն ոմանք հաւանական է որ նկարներ ըլլային։
չկան։
7հատ, (տես Թղ. 2ա, 41բ, 139ա, 176բ, 219բ, 261ա, 302բ երբեմն երկագոյն և երբեմն եռագոյն։ - ԼՈՒՍԱՆ։ ԶԱԶԱՐԴՔ բազմաթիւ են և երբեմն զարդագրոց հետ կպած. թռչուններ՝ ծաղկեփունջերով։
կարմիր են. այսպէս են նաև բոլոր տնա։ գլուխք։
Թղ. 1, 218բ, 219ա։ 260բ, 301բ, 302ա։
սակաւ են, գլխաւորապէս գրչէն, 1. Թղ. 371ա. Գառք եղակի տէրութեան, և եռահիւսակ դաւանութեանն, համագաղափար, զուգակշիռ, վսեմագոյ, ինքնագոյ անեղի և մշտնջենաւորի էութեանն և միու թեան, ի ներկայ և յապառնին, յաւիտեան։ և անզրաւ յաւիտենիւ. ամէն։ Գրեցաւ աստուածախօս մատեանս՝ աստուածահօրն Դաւթի, որ կոչի սաղմոսարան, ձեռամբ յոգնամեղ և ամենաթշուառ Մարտիրոս գրչի, ի թուականութեանս հայոց տօմարի. ՌՃԶ. ամի. ի թագաւորութեան պարսից Պոքր Շահապաղի, ի գեւղն Նորագաւիթ, ի տեղապահութեան Նաճաւ Ղուլի խանին. ի հայրապետութեան հայոց քաջ րաբունապետի Տեառն Յակոբ կաթողիկոսի՝ որ յայսմ ժամանակի նորոգեաց զսուրբ Իջմիածինն և այլ բազում եկեղեցիս շինեաց, և զժամատունս նորոգեաց զկարգ և զհաւատս հաստատեաց, և ուղղեաց ի կարգ և զկանոն առաջին սուրբ հայրապետացն. ոլ յայսմ ժամանակի ճառագայթեալ փայլի ի մէջ հաւատացելոց, որպէս զարեգակն ի միջօրէ ի ամարան և լուսինն լրացեալ ի մէջ գիշերի աշնան, ևն։ 2. Ի վերջ յիշատակարանիս (ստորին լուսանցքին վրայ) կայ նոր նոտրագրով, ի դիմաց նուիրատուին հետևեալն. Յիշատակ է սաղմոսս վանուց սրբոյն Ղազարու միանձանցն հայոց, զոր ետ մարտնլի խոճա Շամմաս Ելիային որդւոյ Շամմաս Կիօրկիս։ Որ ոք ընթեռնու զայս միով հացյր մերիւ և ողջունիւ յիշեսցէ զննջե, ցեալս նոցա,։
. Ձեռագիրս ի 20 Մարտի 1755 մտեր է հաւաքմանս մէջ. Հ. Գէորգ (Բ.) Վ. Անթէպցի յղած է Հալէպէն՝ ի դիմաց Մարտնլի Խոջայ Շամմաս Ելիալի որդւոյն Շամմաս Կէօրկիի, ի նուէր և յիշատակ վանաց Ս. Ղազարու։ Մատեանս է Սաղմոսարան Դաւթի փոքրիկ և լիակատար, որուն վերջը կայ նաև Ընկալ քաղորութեամբ, Որդի աստուծոյ, և Հաւատով Խոստովանիմ Ն. Շնորհալւոյ, թերի կերպով։ 1. Թղ. 2ա։ Կը սկսին սաղմոսք՝ առանց խորագրի. և կաւարտին Թղ. 360ա, Զաքարիայի Յրհնութեամբ։ Հոս ալ Կանոնները՝ կիսախորանիկներով կը սկսին. և իւրաքանչիւր սաղմոսին վերջը կը նշանակուին Տուները և Գոբողայք։ Մէն մի Կանոնի վերջը կը յարին առաւօտեան ժամու - նախ պահոց և ապա մարտիրոսաց և Տէրունի աւուրց - Մաղթանք, ները, Քարոզներն և Աղօթքները՝ յաջորդաբար, Հոս ալ՝ առաջին սաղմոսարանաց նման՝ կը գտնուին Մովսէսի, Եսայեայ, ևն Որհներգութիւնները։ Սաղմոսարանս ասով կը տարբերի նախընթացներէն, զի առաջնոց մէջ այդ 0րհներգութիւնքը միայն թուահամար չունին, իսկ վերջնոյս մէջ ընդհակառակն բոլոր սաղմոսները։ Մանասէի Աղօթքը՝ Երից մանկանց Յրհնութենէն առաջ զետեղուած է։