2051554անյայտ, վասն զի գլխաւոր յիշատակարանը կը պակսի. սակայն ամենայն հաւանականութեամբ ԺԲ. դարու առաջին կէսին պէտք է որ գրուած ըլլայ, զի կը յիշուին Դաւիթ՝ հայր Մաշկևոր։ վանաց և իր եղբայրն և հիմնադիր նոյն վանաց Գրիգոր, որուն մահը 1114ին հանդիպած է, երկրաշարժի մը առիթով։
Թղ. 1ա - 112բ. միջին և սրանկիւնաձև զուտ երկաթագիր է. իսկ Թղ113ա-216 կէս երկաթագիր է կամ անցք երկաթագրէ ի բոլորգիր։ Հաւանօրէն կամ մի և նոյն անձէն և կամ մի և նոյն ժամանակամիջոցին գրուած են երկու մասունքն ևս. վասն զի ո՛չ միայն երկուքին թուղթն ևս և սրճագոյն մելանը նոյն է, այլ յիշատակարանքն իսկ նոյն ոճով գրուած են, և մի և նոյն ստացողին անունը միայն յիշելով ամենուրեք։
25, իւրաքանչիւրն 8 թուղթք։
բամբակեայ թուղթ գորշագոյն, նուրբ և կակուղ։
ստուարաթուղթ շիկագոյն կաշիով պատած և եզերքն զարդարուն։
շատ վատ վիճակի մէջ հասած է մեզ։ Արտաքին լայն լուսանցքն գրեթէ առհասարակ բրդգզեր և սպառեր են, որուն համար ալ շատ տեղ նոր թուղթով նորոգուած։ Իսկ գրութիւնը ցեցակերութենէ ծակոտեալ է. այնպէս որ փոքր մասն մի միայն անվնաս մնացեր է. 75 թերթերէն (ըստ որում նշանակուած են ստորին լուսանցից վրայ) 23 միայն մնացեր են, այսինքն են, ԺԸ. ԺԹ. Ի. ԻԱ. ԻԲ. ԻԸ. ԻԹ. ԽԲ. ԽԳ. ԽԴ. ԾԱ. ԵԲ. ԿԳ. ԿԴ. ԿԵ. ԿԶ. ԿԷ. Հ. ՀԱ. ՀԲ. ՀԳ. ՀԴ. ՀԵ. և ասոնցմէ իսկ ոմանք պակասաւոր են, այսինքն ԻԲ.որդ թերթէն ինկած են 2 թուղթք, ԻԸ.էն 7 թուղթք, Լ.էն 7 թուղթք, ԿԴ.էն առաջին 2 թուղթերն. ՀԵ.էն 4 թուղթք, և մնացեալ 4 թուղթքն ալ բրդգզեալ և պատառոտեալ։
նախ Դաւիթ վանահայր, ապա այլք։
չունի։
չկան, այլ երկաթագիր մեծկակ գլխագիրներ։
ամէն ճառի սկիզբը, մերթ ծոցի ժամացոյցի ձևով բոլորակներ են, և մերթ ալ աշտանակաձևեր, ճառերու սրճագոյն մելանով գրուած, թուահամարները հիւրընկալելով, -
ոմանք կարմիր են, իսկ մեծաւ մասամբ սեւագիր մանր։
(բուն ձեռագրին) Թղ. 37բ (կէսը), 60բ, 90բ (կէս), (կէս). իսկ Թղ. 38ա-44բ, 61ա-64բ, 91ա96բ, 120բ։ 121ա-126բ, ետքէն նորոգողէն և կազմողէն զետեղուած են՝ պակասաւոր թուղթերուն տեղ, -
բազմաթիւ են, գլխաւորապէս. 1. Յակոբ Մծբնացւոյ և Մարուգէի վարուց վերջը, Թղ. 45ա, կայ երկաթագիր գըրչէն այսպէս. "Որք ընթեռնուք եւ լուսաւորիք, զնուաստ գրիչս ի բարի յիշատակեցէք, եւ աստուած յիշողացդ ողորմեսցի. ընդ նմին եւ զստացաւղ սորա զհայր Դաւիթ եւ զքեռին իւր որ ետուն գրել մեծաւ փափագմամբ եւ յաւժարութեամբ սրտիւ, որում տացէ տէր պարգեւս բարիս եւ վարձս բազումս գտանել ի տեառնէ մերմէ յիսուսէ քրիստոսէ, որում փառք եւ պատիւ յաւիտեանս. ամէն։ Եւ զեղբայր նորին (այսինքն Դաւթի) զԳրիգոր որ ի քրիստոս է փոխեալ, յիշեցէք ի տէր„։ Դիտելով որ հոս անանուն գրչէն յիշուած Գրիգորն է մեծ և փառաւոր վարդապետն և հիմնադիր Մաշկեւոր վանքին, որ ըստ վկայութեան Մատթէոս Ուռհայեցւոյ, յամին 1114 երկրաշարժի ժամանակ մեռած կ'աւանդուի ու թաղուած տաճարի փլատակաց ներքև (տես Ալիշան Սիսուան, եր. 407-408), կը հետևի որ Ձեռագիրս այդ թուականէն քիչ վերջը գրուած է, զի արդէն իբր վախճանեալ կը յիշատակուի Գրիգոր։ 2. Մարութայի պատմութեան վերջ, Թղ. 60ա. "Ըզստացաւղ գրոցս ըզհայրն Դաւիթ եւ ղամենայն ժառանգաւոր ուխտիս Մաշկեւոր վանացն յիշեսջիք յաղաւթս ձեր, ով պատուելի մանգունք Սիոնի սրբոյ„։ (Ուխտիս՝ դիմորոշ յօդէն ակներև կը տեսնուի, թէ գրիչն ևս այդ ուխտի միաբան մ'էր, և համեստութեան համար իր անունը լռած է միշտ)։ Եւ քիչ մը վար՝ լուսանցքին վրայ՝ կայ խոշորագիր բոլորգրով հետևեալն. "Եւ զիս զմեղաւոր Յոհաննէս այլ յիշեցէք ի քրիստոս, և աստուած զձեզ յիշէ ի յիւր արք(այ)ութիւն ամէն„։ 3. Սրբոյն Ստեփանոսի ներբողեանին վերջը։ Թղ. 118ա. կը սկսին միւս կէս երկաթագիր գրչութեան յիշատակարաններն, այսպէս, "Քրիստոս աստուած՝ քո սուրբ եւ առաջին վկայիս բարեխաւսութեամբ եւ ամենայն սրբոց, շնորհեա յարութիւն կենաց հաւր Դաւթի եւ ամենայն եղբարց Մաշկեւոր անապատի եւ բազմամեղ գրողի սորա եւ ծնաւղաց իւրոց. ամէն, ամէն„։ Նոյնէն կայ նոյնպէս՝ նաև, Թղ. 127ա, յաւելուածով ս դիմորոշ յօդին, այսինքն "Մաշկեւոր անապատիս„. եւ "գրողիս„։ Թղ. 134. "Տէր աստուած ողորմեա հաւր Դաւթի եւ ամենայն եղբարց Մաշկեւորիս եւ մեղապարտ գրողիս. ամէն„։ - Թղ. 141ա. "Քրիստոս աստուած, շնորհեա յարութիւն կենաց Պետրոսի եւ ամենայն եղբարց Մաշկեւոր անապատիս եւ բազմամեղ գրողի սորա. ամէն„։ Դիտելով նախ որ վերջընթեր ճառին՝ այն է Յովհաննէս կամաւոր աղքատի վարքին վերջ, Թղ. 213բ, գրուած յիշատակարանին մէջ ևս դարձեալ կը յիշատակուի Դաւիթ հայրն. Բ. որ ասոնց գրիչն ևս առաջինին պէս լռած է դիտմամբ իր անունը. Գ. գրիչն՝ բուն երկաթագրին մէջ իսկ, օրին. աղագաւ ԽԲ. թերթին մէջ (Թղ. 65ա) և այլուր կը փոխէ յանկարծ իր գրչութիւնը կէս երկաթագրի, և յետոյ կը վերսկսի զուտ երկաթագրութիւնը, կը հետևի որ Ձեռագիրս ամբողջապէս Դաւիթ հօր վանահայրութեան ժամանակամիջոցին գրուած է հաւանօրէն, այսինքն յամին 1116-1130։
. Ձեռագիրս 1791էն յառաջ մտեր է հաւաքմանս մէջ, բայց կը պակսին անդրագոյն տեղեկութիւնք, Մատեանս է Ճառընտիր պակասաւոր, այլ յարգի՝ իր հնութեան և ընտիր և անսխալ գրութեան համար։ Կը պարունակէ ներբողեան և պատմական ճառեր, վարքեր և վկայաբանութիւններ, և Զենոբ Գլակացւոյ պատմութենէն ընդարձակ քաղուածներ, այլովք հանդերձ (որոնցմէ դժբաղդաբար 21-30ի չափ անյայտացեր են), այսպէս. 1. Թղ. 1ա։ "Փորձութիւնք եւ նահատակութիւն երանելոյն Եւստաթէի ե. կնոջն եւ որդւոց նորին։ Յամին երկրորդի Մարկիանոս կայսեր եղեւ նորա զաւրավար մի նշանաւոր„ ևն։ - Վերջ Թղ. 13ա։ "Եւ են բարեխաւս հաւատացելոցս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք եւ զաւրութիւն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Կը տարբերի Թ. 200. §, 35 էն։ Հմմտ. Թ. 201. §. 78. Թղ. 301ա1-308ա1)։ 2. Անդ։ "Վկայութիւն Պաւղոսի եպիսկո պոսի Կոստանտինուպաւլսի որ վկայեաց յԱրիանոսացն՝ վասն ուղղափառ խոստովանութեան համագոյ եւ միասնականսուրբ երրորդութեանն. Եւ յիշատակ համաւրէն սրբոց հայրապետացն։ Ի ժամանակս Կոստանդնի՝ որդւոյ սրբոյ եզ մեծին Կոստանտիանոսի„ ևն։ - Վերջ Թղ. 21ա։ "Եւ տաւնախմբեն յամսեանն նոյեմբեր որ աւր, զ, է՝ փառաւորելով ուղղափառ դաւանութեամբ ընդ նմին սրբոյ վկային, եւ խոստովանողին, եւ քահանայապետին՝ զհայր եւ զորդի եւ զսուրբ հոգին այժմ եւ միշտ եւ յաւ„։ (Հմմտ. Թ. 201. §. 79. Թղ. 308ա1312ա1)։ 3. Թղ. 21բ։ "Պատմութիւն Ձենոբայ եպիսկոպոսի՝ զոր արարեալ է վասն Անտոնի եւ Կրաւնիդեա եւ այլ ճգնաւորացն. Եւ վասն եւթն Խոտաճարակացն որ յԻննակնեան վանսն կատարեցան, Որ է յանուն Կարապետին. Ի Տարաւնոյ պատմութենէ։ Արդ իբրեւ եղեւ ելանել սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ի Խոր վիրապէն„ ևն։ - Վերջ Թղ. 23բ։ "Ողջ լիցիս վասն բազմաց փրկութեան ի տէր եւ մերոյ բարեխաւսութեան ի յապառնիս եւ ի ներՀնագոյն Ձեռագրիս ներկայացուցած այս և յաջորդ երկու հատուածերը (Հմմտ. Թ. 201. §. 62։ Թղ. 210բ2-213բ1) տպագրեալ Զենոր Գլակացւոյ պատմութենէն այնքան հոծ և զգալի տարբերութիւններ ունին, որչափ երկինք յերկրէ։ Ասոր բաղդատութեամբ ակներև կը տեսնուի, թէ կամ Տարօնի պատմութիւնը յետ ժամանակաց շատ յաւելուածներ, աղճատումներ և աղաւաղումներ կրեր է, և կամ Զենորայ ասորերէն բնագրին վրայ կատարուած են հայեցի երկու թարգմանութիւններ կամ խմբագրութիւններ, մինն ի վաղ ժամանակաց, իսկ միւսն Է. դարուն։ Ներկայ հատուածներս հին խմբագրութեան կը պատկանին, որովհետև Թղ. 21բ - ներածութիւնը, - ուր Գր. Լուսաւորչին Խոր վիրապէն ելնելէն մինչև Գլակայ վանաց հիմնարկութիւնը՝ պատմական եղելութիւնքը ոճով կը պատմուին, - կը պակսին տպագրեալին մէջ, և կատարելագոյն պատմութեան մը երբեմնի գոյութեան յայտնի նշան կը համարուին։ Երկրորդ, դասական սեղմ ոճով և ընտիր լեզուով հատուածներուս շարաբանութիւնը մէկ կողմէն, իսկ միւս կողմէն ալ տպագրի մէջ վխտացող եկամուտ յաչելուածներու բացակայութիւնը, նոյնը կը թուին հաստատել, եթէ Ճառընտրիս հաւաքողէն յերիւրուած չեն անոնք։ Եւ չեմ կարծեր որ ըստ կամս յերիւրուած ըլլան հատուածներս, այսինքն առանց լաւագոյն բնագիր մ'ի ձեռին ունենալուորովհետև Տարօնոյ պատմութեան լաւագոյն ներկայացուցիչներն անգամ, - որպիսիք են մեր Մանդրնի Դ. և Ե. օրինակներն և Պարիզի Ազգ. Գրատան հին Ձեռագիրն, - որոնք նոյնպէս մեձապէս կը աարցերին ոպագրէն։ - յաճախակի կը համաձայնին Ճառընարիս՝ իրէնց ընարելագոյն ընթերցուածներով։ Հատուածներուս տպագրութիւնը տես Սոգ. Հայկ. Հտ. Ժ. եր. 60-70։ բ. 4. Անդ։ "Պատասխանի պայմանաւոր գրոյ սրբոյն Գրիգորի՝ զոր յղեաց Կեսարու հայրապետն ի ժամ վախճանին։ Երջանիկ եւ աստուածարեալ տեառնդ, եղբաւրդ եւ աթոռակցիդ եհաս մեզ գիր ուրախարար„ ևն։ Վերջ Թղ. 27բ։ "Ապա յետ այսորիկ գնաց ի բուն կայանսն արքունի՝ ի Վաղարշապատ քագ. 5. Անդ։ "Վասն մահուանն Անտոնի և Կրաւնիդեա։ Զենոբ եկաց հայր Գլակայ վանաց ամս. Ի„ ևն։ - Վերջ Անդ։ "Սակաւ ինչ հեռագոյն յեկեղեցւոյն՝ ըստ հարաւոյ կուսէ„։ դ. 6. Թղ. 28ա։ "Վասն եւթն Խոտաճարակացն։ թէ ուստի եին եւ որպէս եկին ի վանսն Գլակայ, Եւ վասն կոտորածի Նոցա որ վկայեցին ի քաղոց ամսոյ ի չորսն։ Ի ժամանակս թագաւորութեանն Պարսից Որմզդի եւ Յունաց Մաւրկայ կայսեր, եւ ի Մարզպանութեան Հայոց Մուշեղայ վերջնոյ„ ևն։ - Վերջ Թղ. 33բ։ "Արդ այսպէս կատարեցան սուրբ վկայքս այս եւթանեքեան յամսեանն քաղոց որ աւր Դ. էր՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Յոհ. Մամիկ. Պտմ. Տարօնոյ տպ. ի Վենետիկ 1832, եր. 15-20։ Ձեռագրին սկիզբը բոլորովին տարբեր է տպա7. Անդ։ "Վկայաբանութիւն Նեքտառինեա Փիլիսոփայի եւ կոյս վկային քրիստոսի։ Յաւուրս բռնակալ արքային Մաքսենտի՝ եւ այս իմաստասէր եւ հանճարեղ կինս էր ի քաղաքէն Աղեքսանդրիա„ ևն։ - Վերջ Թղ. 37բ։ Եւ Աթանաս դպիր՝ ծառայ նորա գրեաց զվկայութիւն տիկնոջ իւրում սրբոյն Նեքտառինեայ, որ կատարեցաւ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 8. Թղ. 45ա։ Վերջաբան հատուած վարուց սրբոյն Յակ. Մծբնայ հայրապետին և Մարուգէի և Մեղիտոսի (15 տող). զի սկիզբէն 7 թուղթք ինկած են։ - Վերջ Թղ. 45ա։ "Կատարեցաւ վարք եւ սքանչելագործութիւն երից երանելեացն ի փառս ամենասուրբ երրորդութեանն. զի նմա վայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ այժմ և„։ 9. Թղ. 45բ։ "Պատմութիւն յաղագս երանելւոյն Մարութայի եպիսկոպոսի քաղաքին Նփրկերտոյ, որ թարգմանի սրբոց քաղաք։ Ով եղբարք եւ հարք լուարուք զպատմութիւն երանելւոյն Մարութայի„ ևն։ - Վերջ Թղ. 60ա։ "Եւ իմացան եւ ծանեան թէ ի ձեռն սրբոյն Մարութայի արար տէր փրկութիւն քաղաքին այնմիկ եւ սրբոց մարտիրոսացն անդր ժողովելոց։ Որոց բարեխաւսութեամբ ողորմեսցի քրիստոս աստուած, եւ փրկեսցէ յամենայն ՃԱՌԸՆՏԻՐ Զ. փորձութենէ, եւ ժառանգել զխոստացեալ բարիսն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում վայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ (Յաջորդ վկայութիւնն, այն է Մատթէոսի Աւետարանչի (4 թուղթք) ինկած են)։ 10. Թղ. 65ա։ "Վկայութիւն սրբոյն Մարկոսի աւետարանչի։ Առաքեալս քրիստոսի Մարկոս գնաց ի գաւառս Եգիպտոսի՝ ի Լիրիա եւ ի Մարմարիկա„ ևն։ - Վերջ Թղ. 66բ։ "Եւ սուրբն անձամբն միջակ, երկայնաքիթ, յաւնեղ, պակասամաւրուս որպէս քարձ, աչեղ, ճաղատ, ալեխառն, ցորենագոյն մարմնովն, բարետեսակ, լցեալ շնորհաւքն քրիստոսի, եւ մեզ բարեխաւս, այժմ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Թ. 201. §. 19. Թղ. 72ա111. Թղ. 67ա։ "Սրբոյն Ղուկասու աւետարանչի (վկայութիւն)։ Քրիստոսի առաքեալն Ղուկաս անտիոքացի էր, աշակերտ Գաղիանոսի„ ևն։ - Վերջ Թղ. 68բ։ "Եւ յետ աղաւթիցն աւանդեաց զհոգին խաղաղութեամբ, ի հոկտեմբերի. ԺԸ. Եւ բազում նշանք եւ բժշկութիւնք եղեն եւ լինին ի տեղի հանգստեան նորա. եւ է այժմ ողջ մարմինն ի Կոստանդինուպաւլիս ընդ այղ առաքեալսն„։ (Հմմտ. Թ. 201. §. 20. Թղ. 75ա1-75բ2։ Սորա վերջաւորութիւնը տարբեր է)։ 12. Անդ։ "Վկայութիւն սուրբ առաքելոյն Սիմովնի նախանձայուզի։ Աստուածիմաստ եւ աստուածատեսն Սիմովն աշակերտ էր քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 69բ։ "Եւ իջուցեալ զնա ի խաչէն՝ եդին ի գերեզմանի։ Եւ է յիշատակ սրբոյն յապրիլի ԻԱ. ի փառս աստուծոյ. ամէն„։ (Հմմտ. Թ. 201. §. 22. Թղ. 75բ113. Անդ։ "Վկայութիւն Բառնաբայ սուրբ առաքելոյն։ Առաքեալն քրիստոսի սուրբն Բառնաբաս՝ անուանի որդի մխիթարութեան, ղեւտական ազգաւ իսրայէլացի„ ևն։ - Վերջ Թղ. 71բ։ "Փառաւորելով զամենասուրբ երրորդութիւնն յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ (Հմմտ. Թ. 201. §. 23. Թղ. 76բ2-77բ2)։ 14. Թղ. 72ա։ "Վարք եւ սքանչելագործութիւն եւ հանգիստ առաքելոյն Տիտոսի՝ աշակերտին Պաւղոսի առաքելոյն. Զոր ձեռնադրեաց եպիսկոպոս Գորտինեա քաղաքին՝ ի Կռիտես կղզւոջն։ Զինաս՝ զոր յիշատակէ Պաւղոս ի թուղթս իւր, նա գրեաց զպատմութիւն սրբոյն Տիտոսի„ ևն։ - Վերջ Թղ. 75բ։ "Հաստատեին ի հաւատս տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Թ. 201. §. 33. Թղ. 136ա1-138ա2)։ 15. Անդ։ "Վկայութիւն սուրբ առաքելոյն Տիմոթեի՝ աշակերտին Պաւղոսի։ Սուրբ առաքեալն Տիմոթեոս էր ի քաղաքէն Լիւստրացւոց, որդի հաւր հեթանոսի եւ մաւր հրէի„ ևն։ Վերջ Թղ. 77ա։ "Տաւնելով զյիշատակ մարտիւրոսութեան նորա. ի յունուարի ԻԱ, մեծաւ տաւնախմբութեամբ, ի փառս ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Թ. 201. §. 34. Թղ. 136ա2-138ա2)։ 16. Թղ. 77ա։ "Վկայութիւն սրբոյն Ա(ր)քիպպայ եւ Փիլիմովնի՝ աշակերտաց սրբոյն Պաւղոսի առաքելոյ։ Սուրբ վկայքն քրիստոսի էին ի քաղաքէն Կողոսացւոց, աշակերտք լեալ սրբոյ առաքելոյն Պաւղոսի„ ևն։ - Վերջ Թղ. 78ա։ "Այսպէս կատարեցան սուրբ վկայքն եւ աշակերտքն քրիստոսի՝ ի նոյեմբերի, ԻԲ, ի փառս քրիստոսի աստուծոյ յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Թ. 201. §. 35. Թղ. 138ա2-140ա1)։ 17. Թղ. 78ա-78բ։ "Վկայութիւն սուրբ առաքելոյն Շմաւովնսի որ (յ) Հ.իցն անտի։ Շմաւովն որդի էր Կղովպայ՝ եղբաւրն հիւսանն Յովսեփու, որ անուանեցաւ այր Մարեմայ աստուածածնի„ ևն։ - Վերջ Թղ. 79ա։ "Եւ այնպէս եղեւ վճիռ մարտիւրոսութեանն նորա„։ (Հմմտ. Թ. 201. §. 36. Թղ. 140ա1-140բ1)։ 18. Անդ։ "Գործք սրբոյն Կուռնելիոսի հարիւրապետին աշակերտի սրբոյն Պետրոսի առաքելոյն։ Սուրբն Կուռնելիոս էր ի Կեսարիա Պաղեստինացւոց ի գնդէն Իտալիացոց„ ևն։ - Վերջ Թղ. 82բ։ "Ամ յամէ կատարելով զյիշատակ նորա ի փառս ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Թ. 201. § 37 Թղ. 140բ1-142բ1)։ 19. Անդ։ "Յաղագս սրբոյն Մարիամու մագդաղենացւոյ՝ հետեւողի սուրբ առաքելոյն Յովհաննու աւետարանչի։ Սուրբ աղախինն քրիստոսի Մարիամ էր ի սահմանաց Մագդաղեայ Ասորիոց„ ևն։ - Վերջ Թղ. 83բ։ "Իսկ յետ համբարձմանն տեառն անցեալ գնաց յԵփեսացւոց գաւառն, եւ եկեալ առ Յոհաննէս աւետարանիչն, բազում եւ մեծամեծ առաքինական ճգնութեամբ հանգեաւ ի քրիստոս, ի յուլիս ԻԳ. ի փառս քրիստոսի աստուծոյ յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Թ. 201. §. 38. Թղ. 142բ2-143ա2)։ 20. Անդ։ "Յաղագս երկոտասան սուրբ առաքելոցն՝ վսեմականն Դեոթորոս Յիշատակումն առնէ երկոտասան առաքելոցն, նշանակելով թե ուր իւրաքանչիւր ոք ի նոցանէ քարոզեաց։ Պետրոս առաքեալ ի Գաղիղիա, ապա եւ ի Միջագաղիղիւ, ի Պոնտոս եւ յամենայն Կապադովկիա„ ևն։ - Վերջ Թղ. 85ա։ "Զոր մեք որպէս պիտանի եւ դիւրընկալ զուգահաւաքեալ յայտնի բազմաց արարաք՝ Համադրութիւն եկեղեցական„։ (Հմմտ. Թ. 201. §. 40։ Թղ. 144բ2-145բ2)։ 21. Անդ "Յաղագս ՀԲ աշակերտացն տեառն։ Դորոթեոսի եպիսկոպոսի Տիւրոսի հնագոյն առն հոգեզարդի եւ մարտիւրոսի, եղելոյ ի ժամանակս Յուղիանոսի թագաւորի„ ևն։ - Վերջ Թղ. 90ա։ "Զայս ահա երանեալ եւ ամենափարթամն Դորոթեոս՝ ի Հռովմ եղեալ, ի ձեռն հռովմեական գրոց յիշատակարանս եթող, յորոց և մեր յեղափոխեալ առ ի յեղղադացւոյն ձայն փոխաթարգմանեալ յայտնի բոլորից արարաք զեւթանասնիցն աշակերտացն զկարգ եւ զհաւատ, եւ ճշմարտութեամբ զայս ընկալեալք, քանզի եւ առաքեալն գրելով յաղագս սոցա ասէ, որք յառաջ քան զիս եղեն ի տէր„։ Այս գրուածս մասն է նախընթացին (տես Թանգ. Հին և Նոր Կտակ. Հտ. Գ. եր. 471-3), սակայն դեռ կը մնայ անտիպ։ Շատ ուշագրաւ է Նախաբանութիւնը, ուր շահագրգիռ տեղեկութիւններ կը տրուին Դորոթէոսի մասին, այսպէս. «Այրս այս յառաջասացեալ բազմահամբաւս, Համագրութիւնս եթող հռովմայեցի եւ հեղենական, վասն զի այղոց լեզուաց՝ ի սաղապման հանդիպեալ եղեւ եւ բամուս ի ձեռն բարեպաշտութեան։ Յետ վախճանին Դեոկղետիանոսի եւ Լիկիենի, եառ նա զինքեան բնակարանն հովուելով զառ ի Տիւրոսն հաւտ, մինչեւ ցՅուլիանոս բռնաւոր. վասն զի ո՛չ ինքն երեւէր հալածիչ, այղ ծածկաբար ի ձեռն իշխանացն սպանաներ զքրիստոնեայսն. Դարձեալ Դորոթեոս եհաս յԵրեսացւոց քաղաքն, ուր եւ ըմբըռնեալ ասի ի Յուղիանոսի իզխանացն, եւ բաղուտանջանաւք կատարեալ մեռաւ. Ճ. եւ. Է. ամաց գոլով այս ծերս մեծ, համագրութիւնս մեզ եկեղեցականս եթող. յոր սակս, ՀԲ. աշակերտաց գրկչին պատմագրեացծ ևն, ևն։ 22. Թղ. 90բ։ "Վկայութիւն Սիմովնի Կիւրենացւոյ։ Տեսեալ Սիմովնի զսքանչելիս որ եղեն ի խաչելութեանն քրիստոսի„ ևն։ Վերջ Անդ։ "Եւ աւանդեաց զոգին բարի խոստովանութեամբ, ի մարտի, Ա. եւ մեզ բարեխաւս առ քրիստսս„։ (Հմմտ. Թ. 201. §. 41. Թղ. 145բ2։ Յաջորդն 6 թուղթք ինկած են)։ 23. Թղ. 97ա։ "Վկայութիւն սրբոյն Փոտինեա՝ որ թարգմանի լուսեղէն։ Կինն սամարացի՝ յորում քրիստոս ջուր խնդրեաց յաղբերն Յակովբայ՝ հաւատաց ի քրիստոս„ ևն։ - Վերջ Թղ. 98ա։ "Եւ է մեր բժիշկ եւ բարեխաւս առ տէր, եւ նմա փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Թ. 201. §. 39. Թղ. 143ա2-144բ2)։ 24. Անդ։ "Պատճառ տաւնի սրբոյն Ստեփանոսի նախավկային քրիստոսի եւ առաջին սարկաւագի։ Առաջին մարտիւրոսն եւ նախասարկաւագ անուանեցաւ սուրբն Ստեփանոս„ ևն։ - Վերջ Թղ. 101ա։ "Եւ ընդ նմա ժառանգել զանվախճան ուրախութիւնսն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 25. Անդ։ "Բան ներբողական ի մեծապատիւ նախասարկաւագն եւ յառաջին վըկայն քրիստոսի սուրբն Ստեփանոս. ընդ որս եւ առած ինչ մասնաւոր ի պատմութենէ առաջին գիւտի նշխարաց նորին, որ եղեւ ի ձեռն Ուղկիանոսի երիցու՝ ի ժամանակս Յոհաննու եպիսկոպոսի Երուսաղէմացւոյ, եւ դարձեալ թէ որպէս յետ սուղ ինչ ամաց ածեալ եղեւ պատուական նշխարքն նորա ի նորն Հռովմ՝ ի հռչակաւոր թագաւորական քաղաքն Կոստանդինուպաւլիս։ Տեառն մերոյ յիսուսի քրիստոսի մարմնով գալստեանն եւ փրկագործ մարդեղութեանն գործ մի բարւոք եդ առաջի„ ևն։ Վերջ Թղ. 118ա։ "Շնորհաւք եւ մարդասիրութեամբ տեառն մերոյ եւ փրկչին յիսուսի քրիստոսի, ընդ որում հաւր միանգամայն եւ հոգւոյն սրբոյ փառք իշխանութիւն եւ պատիւ՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ա26. Թղ. 118բ։ "Վկայութիւն սրբոյն Ափրայ՝ որ էր յառաջ պոռնիկ։ Ի քաղաքի միում որում անուն էր Աւգոստայ„ ևն։ - Վերջ Թղ. 120բ։ "Փառք ընդ հաւր եւ ամենասուրբ հոգւոյն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Վկայութիւնս ունի զգալի տարբերութիւններ Ա. օրինակէն (տես Թ. 200. §. 109. Թղ. 511ա1512ա2), որուն վրայէն եղած է թէ՛ հայ. տպագրութիւնն (հմմտ. Վարք և Վկայ. Սրբոց, Վենե տիկ 1874. Հտ. Ա. եր. 146-148) և թէ՛ գերմաներէնը, թարգմանութեամբ Դոկտ. Սեբաստիէն Էւրինկէնի։ Թէպէտև հայ. երկու խմբագրութիւնքս իսկ համառօտ են, սակայն երկուստեք եղած հոծ տարբերութիւններէն, և յատկապէս անուանաձևերէն դատելով կարելի է ըսել որ առաջինն յուն. բնագրէ յեղեալ է ի հայ. իսկ միւսն՝ ասորերէնէ, և կամ լատիներէն նախնական և համառօտ բնագրէ մը. վասն զի այժմու լատիներէն խմբագրութիւններն՝ ասկէց քառապատիկ աւելի ընդարձակ են։ Թեր և դէմ քննադատութեանց և վիճաբանութեան նիւթ եղած է վկայաբանութիւնս և է տակաւին (օրինակի աղագաւ. ###. #########, ### ##########, ######### 1910։ - ####. 3. 8###, ## ##### #### ### ########## 1908։ - I. #######, ######## ### ## ######## 1909։ ### ######## ##### #### ### իջ. ՀԻ, 791-4։ - 0. ######, հա Հրո# #######, ## I########### ####### ### ####Ե##### ########### (1909) 9-11, 115-7, 124 Հ, 141-3. 147-50)։ Յաջորդ ճառը կը պակսի։ 27. Թղ. 127ա։ "Ի պատմութենէ սրբոյն Եպիփանու՝ համառաւտ ասացեալ Վասն սրբոյն Յոհաննու Երուսաղէմի հայրապետի։ Եւ եղեւ երբեմն զի սարկաւագ ոմն եկն յԵրուսաղեմէ առ սուրբ հայրապետն Եպիփան„ ևն։ - Վերջ Թղ. 129ա։ "Իսկ Յոհաննէս խրատեալ եւ յանդիմանեալ յարդարոյն յայնմանէ, եղեւ յայնմհետէ այր սուրբ եւ ողորմած յոյժ, եւ արարեալ բազում ճառս ողորմութեան, եւ հանգեաւ բարի վարուք„։ բ. 28. Անդ։ "Վասն վախճանին սուրբ եւ երանեալ հայրապետին Եպիփանու Կիպրացւոյ ի նորին Պատմութենէն։ Եւ իբրև մտաք ի նաւն, եւ կամեցաք նաւել ի Կիպրոս„ ևն։ - Վերջ Թղ. 133բ։ "Եւ նոյնժամայն ձեռնադրեցին զիս եպիսկոպոս եկեղեցւոյն այնմիկ, չնորհաւք տեառն մերոյ եւ փրկչին յիսուսի քրիստոսի, որում վայելէ փառք հանդերձ հարբ եւ հոգւովն սրբով, այժմ եւ միշտ եւ յաւ„։ 29. Թղ. 134ա։ "Երանելոյն Պրոկղի Կոսդանտինուպաւլսի եպիսկոպոսապետի՝ ներբողեան Ի սուրբ հայրն Յոհան ոսկեբերան ի տիեզերական վարդապետն եւ լուսաւորիչն ամենայն եկեղեցեաց քրիստոսի։ Զոր աւրինակ արք ոսկեսէրք՝ զծածկեալ գանձ ի տեղւոջ ուրեք գուշակեալ„ ևն։ - Վերջ Թղ. 141ա։ 30. Թղ. 141բ։ "Պատմութիւն սրբոց հայրապետացն հայոց Առիստակիսի, Վրթանիսի, Յուսկանն և Գրիգորիսի։ Այս Առիստակէս եւ Վրթանէս որդիք էին մեծի քահանայապետին Գրիգորի„ ևն։ - Վերջ Թղ. 144ա։ "Եւ զամենայն աւուրս կենաց իւրոց գոհանայր եւեթ յամենայն ժամ անդադար զտեառնէ աստուծոյ„։ (Հմմտ. Բուզ. Պատմ. Գ. Դպր. Ե. գլ.)։ 31. Անդ։ "Յաղագս սրբոյն Գրիգորիսի վախճանին։ Այլ վասն Գրիգորիսի եպիսկոպոսի որդւոյ Վրթանայ՝ եղբաւրն Յուսկան„ ևն։ - Վերջ Թղ. 146ա։ "Եւ ցնծային ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Փ. Բուզանդ, Գ. գլ. Զ.)։ 32. Թղ. 146ա։ "Վկայութիւն սրբոյն Բասիլի(ս)կոսի՝ որ էր եղբաւրորդի սրբոյն Թեոդորոսի։ Իբրեւ վախճանեցաւ Մաքսիմիանոս թագաւոր„ ևն։ - Վերջ Թղ. 150բ։ "Կատարեցաւ սուրբն Բասիլիկոս բարի խոստովանութեամբ, յամսեանն մայիսի որ աւր. ԻԸ. էր ամսոյն, յաւուր կիւրակէի յանուն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք իշխանութիւն եւ պատիւ հաւր եւ որդւոյ եւ սուրբ հոգւոյն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 33. Անդ։ "Երանելոյն Յակոբայ Սրճոյ եպիսկոպոսի՝ ներբողեան ասացեալ Ի ննջումն սրբոյ աստուածածնին եւ միշտ կուսին Մարիամայ։ Որդի աստուծոյ, որ սիրով քո խոնարհեցար եւ իջեր յերկիր„ ևն։ - Վերջ Թղ. 161ա։ "Աւրհնութիւն քեզ հայր. Աւրհնութիւն քեզ որդի. Աւրհնութիւն քեզ հոգիդ սուրբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ա34. Անդ։ "Թուղթ Սահակայ Արծրունեաց իշխանի՝ առ երանելի վարդապետն Մովսէս Խորենացի։ Հրեշտակ եւ սպասաւոր մեծութեանցն քրիստոսի, յերկրի երկնայինդ ցուցեալ„ ևն։ Վերջ Թղ. 162ա։ "Եւ գալ փութաց իր, աղաչեմ„։ 35. Անդ։ "Պատասխանի Թղթոյն Սահակայ՝ յորում եւ բանք մարգարէականք եւ վասն փոխման աստուածածնին թէ որպէս եղեւ կամ որպէս շնորհեցաւ անարատ տիպ պատկերին ի փայտն եւ թէ յոյր ձեռն եւ զի՞նչ եղեւ պատճառք խնդրոյն, կամ թէ յորմէ բերաւ ի Հայս։ Զյորդութիւն առատութեան աստուածային հոզգւոյն շնորհաց որ ի վերայ քո անդուլ մտացդ„ ևն։ - Վերջ Թղ. 175բ։ "Փառաւորելով զամենասուրբ երրորդութիւնն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Մ. Խոր. Պտմ. տպ. Վենետկոյ 1865, եր. 281-296)։ 36. Անդ։ "Երանելոյն Եպիփանու արքեպիսկոպոսի Կիւպրացւոյ ասացեալ Ի գովեստ սրբոյ խաչին։ Խաչին քրիստոսի տաւնեսցուք, եւ լրումն եկեղեցեաց պայծառանայ„ ևն։ - Վերջ. Թղ. 185ա։ "Եւ զքեզ փառաւորեմք զհայրդ ամենակալ, եւ զորդիդ քո միածին որ խաչեցաւ մարմնով իւրով, եւ զանմահ սուրբ զհոգիդ զմխիթարիչ յաւիտեանս յաւիտենից. ամէն, ամէն„։ 37. Անդ։ "Սրբոյն Աթանասի հայրապետին ասացեալ ներբողեան Յաստուածընկալ եւ ի սուրբ խաչն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Բարեբանեալ ես՝ ամենաւրհնեալ փայտ սուրբ„ ևն։ - Վերջ Թղ. 192ա։ "Եւ արժանաւորեա զմեզ սրբութեամբ փառաւորել զհայր եւ զորդի եւ զսուրբ զհոգին, յաւիաեանս յաւիտենից ա38. Անդ։ "Սրբոյն Յոհաննու ոսկեբերանի Կոստանտինուպաւլսի եպիսկոպոսապետի ասացեալ Ի սուրբն Մեղիտոս՝ Անտիոքա եպիսկոպոս եւ ի բազմութիւն ժողովոյն որք եկին միաբան տաւնել զաւր կատարման նորա, որ է յամսեանն փեպրուարի։ Ընդ ամենայն տեսակս ժողովրդեանս շրջեցուցանեմ զաչս իմ„ ևն։ - Վերջ Թղ. 200բ։ "Ընդ որում հաւր փառք եւ զաւրութիւն եւ պատիւ, հանդերձ հոգւովն սրբով, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 39. Թղ. 201ա։ "Վարք երանելոյն Յովհաննու կամաւոր աղքատացելոյն։ Այր մի էր ի Հոռոմոց քաղաքին Կոստանտինուպաւլսի մեծատուն յոյժ„ ևն։ - Վերջ Թղ. 210բ։ "Մինչև փոխեցան ի քրիստոս յիսուս ի տէրն մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 40. Թղ. 211ա։ "Վարք եւ ճգնութիւն սուրբ երանելոյ առնն աստուծոյ (Ալեքսիանոսի կամաւոր աղքատին)։ Այր մի էր ի Հռոմ քաղաքի՝ մեծատուն յոյժ, եւ էր անուն նորա Ոփտիանոս, եւ էր երրորդ յիշխանաց քաղաքին Հռոմայ, եւ անուն կնոջ նորա Ահայիս„ ևն։ Վերջ Թղ. 216բ։ "Պատեալ զսուրբն պատուական հանդ(երձ)իւք՝ եդին ի վերայ տախտի, եւ էր զարդարեալ ոսկով եւ ակամբք պատուական մեծագն...„։ (Կը պակասին 3 թուղթք)։