Other notices
— - Bibliographic notice
209
ՃԱՌԸՆՏԻՐ Ժ
ԺԱ դար - ԺԲ դար

ID
Number
209
Old record number
991
Title
ՃԱՌԸՆՏԻՐ Ժ
Start date
ԺԱ դար
End date
ԺԲ դար
Date details

անյայտ, զի գլխաւոր յիշատակարանի մեծագոյն մասն ինկած է. հաւանօրէն ԺԱ. դարուն վերջերը և կամ ժԲ. ին առաջին կէսին գրուած ըլլալու է. այս բանիս կը նպաստեն ոչ միայն գղթորային կամ ժանգագոյն մելանն և հնաձև գրութեւնն, այլ գլխաւորապէս Թ-ԺԱ. դարերում գրուած Աւետարաններու պարզ և յունատարազ կէտադրութիւնն, յորում երկու կէտ () բնաւ չկայ, այլ միայն միջակէտ և ստորակէտ, Մլքէի Աւետարանին և Ա Մաշտղցին պէս հրեշտակը՝ միշտ հրշտակ կը գրէ։

Copy place
անյայտ, հաւանօրէն կամ Վարազ և կամ ՀՂոմկլայ։
Reference
Type
Number of pages
273, -
Dimension
25x16 (18,5x11), -
Layout
միասիւն։
Writing details

երկաթագիր միջակ՝ սրանկիւնային և միայար, գունաթափ և դժուարընթեռնլի։

Codicology

35, իւրաքանչիւրն 8 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ բամբակեայ՝ դեղնեալ և անողորկ,։

Number of lines
25։
Binding

փայտեայ շագանակագոյն կաշիով պատած և զարդարուն, գոցելու մասով։

State of preservation

խոնաւութենէ և յաճախ գործածութենէ առհասարակ դեղնած և աղտոտուած է. լուսանցքն շատ թուղթերու, երբեմն երբեմն ալ սիւնամիջի տողերը ցեցակեր կամ մաշած ըլլալով՝ կրկին անգամ նորոգուած են, մերթ նման և մերթ սպիտակ թուղթով։ Տեղ տեղ վերջին ստացողին և անկէց օրինակութիւն ընողին ձեռքով երբեմն բառեր և տառեր՝ սև մելանով՝ ջնջուած են, երբեմն ալ աւելցուած։ Թղ. 1ա. գունաւոր ճակատը՝ վերնագրին հետ եղծուած է և անընթեռնլի եղած։ Թղ. 2ա-46 յատկապէս խոնաւութենէ մգլոտած և գրութիւնն ալ զգալապէս գունաթափ եղած է։ Կը պակսին 1 թուղթ՝ ընդ մէջ Թղ. 1ա-2ա, 1 թուղթ ընդ մէջ Թղ. 90բ91ա, 1 թուղթ ընդ մէջ 164բ-165ա, 1 թուղթ ընդ մէջ 195բ-196ա, 1 թուղթ ընդ մէջ Թղ. 202բ-203ա, 2 թուղթք ալ վերջը. ընդ ամէն կը պակսին 7թուղթք։ Թղ. 254 և 255 յետև յառաջ փոխադրուած են։

Copyist
Խաչատուր (տես վարը)։
Owner

նախկինն անյայտ, վերջինը ծէորգ դպիր Տէր ճովհաննիսեան։ - ՅԻՇԱՏԱԿԱ ԳՐՈՒԹԻՒՆՔ Թղ. 6բ, 34բ, 50բ, 58բ, 77բ, 86ա, 96բ, 102բ, 132բ, 157բ, 220ա, 231ա, 242ա, 273ա, 273բ, -

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն ինքնին։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

չըկան։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են, միջակ մեծութեամբ, մերթ երկագոյն, այսինքն մթնագոյն կարմիր և կապոյտ. և մերթ եռագոյն, այն է մութ կարմիր կանաչ և բաց դեղին։ Ուշագրաւ են Թղ. 168բ. յուն. խաչը և Թղ. 243ա, աղաւնին իրենց պարզունակ ծևին մէջ։ Դժբաղդաբար շատերը գունաթափ եղեր են խոնաւութենէ։

Images

Canon tables 1

Canon tables 2

մէկ հատ միայն (Թղ. 1ա), բայց խոնաւութենէ եղծուած։

Title text

բնագրին պէս սևագիր, բայց փոքրատառ՝ նման բոլորգրի։

Blank pages

չունի բնաւ։

Colophon

, թէև բազմաթիւ, սակայն ամէնքն ալ մէկմէկ տող, որով գրիչն ինքզինքը ընթերցողաց կամ սրբոց աղօթից կը յանձնէ, առանց անուան և թուականի. հետևեալ երկուքը միայն նշանակելի են. 11» Թղ. 157բ. 1 այ գրչէն կիսեղծ, այսպէս. "Խա...ր - Խաչատուր) եղուկ զեղկելիս՝ Յիշեցէք առաջի սուրբ (սեղանոյն)„։ Եղծուած անունն եթէ ստուգիւ համառօտագրութիւն է Խա(չատու)րի, հաւանական է նոյնացնել Ն. Լամբրոնացւոյ երևելի աշակերտին հետ (տես Հ. Ղ. Ալիշանի Սիսուան, եր. 98), որ գրած է հաւանօրէն նաև մեր Ի. Աւետարանը, նման երկաթագրով։ 2. Թղ. 273ա. "Ով հոգեւոր եղբարծ, յորժամ ընթեռնոյք զյիշատակարան սուրբ առնն աստուծոյ՝ կամաւոր աղքատին, բարեխաւս կալջիք առ քրիստոս, զի ներեսցէ եւ թողութիւն շնորհեսցէ բազմութեան յանցանաց իմոց եւ ձեւք հանդերձ գտայց ողորմութիւն, եւ նմա փառք յաւ„։ Հոգեւոր եղբարք բացատրութենէն ակներև կը տեսնուի՝ թէ գրիչն վանական մէկն էր, և լաւ կը յարմարի Խաչատրոյ, որ Սկևռայ վանքին միաբաններէն մին էր և հոգևոր եղբայր կ'անուանէ ինք, զինքը Գէորգ վարդապետին։ 3. Անդ. (բ). Կայ գրչին գլխաւոր յիշատակարանը - նոյն երկաթագրով-որուն սակայն վերջին և էական մասը կը պակսի։ Ահա մնացած մասը. "Փառք աոտուծոյ (հաւր) անեղի, եւ որդոյ (ան)եղականի, եւ սուրբ հոգոյն ելողի ի նոցունց էութենէ, երեքանձնեա եւ մի տէրութիւն. անուամբ որիշ եւ բնութեամբ մի, եւ զուգահաւասար առ միմեանս. մի տերութիւն եւ մի իշխանութիւն, եւ մի փառք պատմի յամենայնի։ Արդ աւրհնեալ զաւրացուցիչ հոգին սուրբ՝ որ զաւրացոյց զտկարութիւն իմ եւ արժանի արար՝ տեսանել զկատարումն սորայ՝ հասեալ ի վերջին գծիս. եւ տեսի եւ ուրախացա ի հոգի իմ, վասն զի վատ եւ ծոյլ եի յամենայն գործս բարութեան։ Արդ՝ ցանկացող եղէ սմայ, զի սա յինքն ունի զամենայն տեսակս առաքինութեան. որպէս երկիր պարարտ որ ի ժամու տացէ ծաղիկս զանազան, եւ հոտս անո(յ)շս ի յռնկունս բազմաց՝ հասեալ անցանելով ընդ այն ճանապարհ, յայնժամ զուարճացեալ ի ճանապարհի եւ երթայ ուրախութեամբ, այսպէս է սա լի ամենայն առաքինութեամբ. եւ եթե ոք առնու զճաշակ սորայ, յայնժամ ի միտ առեալ թէ որպիսի բարութեամբ լի է սա, որ է հիմն եւ հաստատութիւն հաւատոյ մերոյ, եւ...„։ (Ընդհատուած տեղէն մէկը նոր նոտրագրով երեք տողեր գրեր է, իսկ ուրիշ մ'ալ զանոնք քերեր)։

Informations

. մեծարժէք Ձեռագիրս 1810ին մտեր է հաւաքմանս մէջ. նուէր է Տիրացու Գէորգայ Տէր Յովհաննիսեան առ Հ. Միք. Վ. Չամչեան, որուն աշակերտն և արժանաւոր յաջորդն Հ. Մկր. Վ. Աւգերեան յիշեալ թուականին, ի Մայիսի 30, անձամբ 9. Պոլսէն բերած է Վենետիկ։ Մատեանս է Ճառընտիր, այն է երկաթագիր և հնագոյն օրինակ Յոհ. Մանդակունւոյ 26 ճառերուն, որոնցմէ դուրս կը պարունակէ նաև Յովհան Ոսկեբերանի քանի մը հետաքըրքրական ճառերը և վարքեր, հետևեալ կարգաւ։ 1. Թղ. 1ա-6բ։ Ընդարձակ գլխացանկ կամ Նախադրութիւն 26 ճառից Մանդակունւոյ՝ յօրինեալ ի հաւաքողէն (սկիզբէն 4 տող եղծուած)..։ "Եւ ըստ... չարութեանն դեղս յաւրինեն„ ևն։ - Վերջ Թղ. 6բ։ "Եւ ամենայն իսկ չարաչար ախտից, եւ վիրացն եւ մեղաց բժշկութեան, որում ցանկայ, եւ խնդրէ անձն ապաշխարողի, զհնարս դեղոց բժշկութեան ի սմա գտանէ, որ են այսոքիկ„։ Ընտիր լեզուով և ոճով գրուած Նախադրութեանս անյայտ հեղինակն ոչ միայն Յոհ. Մանդակունւոյ 26 ճառերը կարգաւ և իրենց յատուկ խորագրով կը յիշատակէ, այլ և անոնցմէ իւրաքանշիւրին հակիրճ բովանդակութիւնն և կարևորութիւնն ևս կ'արտացոլացնէ ընթերցողին մտաց հանդէպ։ Ճառընտիրներուն անսովոր եղող այս Նախադրութիւնս՝ այս հնագոյն և միակ օրինակն է որ կը ներկայացնէ մեզ. ուստի և այնչափ աւելի նշանակալից է Մանդակունւոյ նկատմամբ։ 2. Անդ։ "Թուղթ (Յովհ. Մանդակունւոյ հայոց կաթողիկոսի) Վասն խոստովանութեան վարուց յանցանաց։ Որք սուրբ հոգւոյն են ցանկացողք, եւ աստուածային սիրոյն են բաղձացեալք„ ևն։ - Վերջ Թղ. 12բ։ "Ընդ հաւր եւ ընդ որդւոյ եւ ընդ հոգւոյն սրբոյ, որում փառք պատիւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Այս և յաջորդ 25 ճառերու վաւերականութեան և գրական և բարոյախօսական, են արժէքի վերաբերեալ ընդարձակ ուսումնասիրութիւնը տես Հ. Բ. Սարգիսեան, Քննադատութիւն Յովհան Մանդախանաոյ եւ իւր երկասիրութեանց վրայ, ապ. ի Վենետիկ 1895, առանձին հատորով։ 3. Անդ։ "Թուղթ Բ. Վասն ապաշխարութեան։ Արմատք դեղոց բժշկաց զցաւս՝ մարմնոյ առողջացուցանեն„ ևն։ - Վերջ Թղ. 19բ։ (Առաջնոյն պէս կ'աւարտի)։ 4. Անդ։ "Թուղթ Գ. (մնացեալ բառերն եղծուած են)։ Վասն պահոց պնդութեան։ Ազդոյ եւ աւգտակար եւ կարեւոր են պահոց պնդութիւնք„ ևն։ - Վերջ Թղ. 26բ։ "Եւ ընդ նմին ժառանգեն զանանց բարութեանցն ըզվալելչութիւնսն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս (յաւիտենից) ամէն„։ (Այս և ուրիշ 3 օրինակաց տարբերութիւնքը հմմտ. յիշեալ Քննադատութիւնն, եր. 121-145)։ 5. Անդ։ Դ. "Վասն ընդունելի եւ անընդունելի աղաւթից։ Ամփոփեալ զմիտս մեր) իմասցուք զբանս ճառիս„ ևն։ - Վերջ Թղ. 34բ։ "Ընդ հաւր եւ ընդ որդւոյ եւ ընդ սուրբ հոգւոյն, որում փառք պատիւ եւ գոհութիւն յաւիտ„։ 6. Անդ։ "Թուղթ յաղագս ողորմութեան տնանկաց։ Է(Ե.) Մի ոք տղայաբար բարուք եւ անընտրողական ինչ մտաւք ի մատակարարութիւն բանին աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 44բ։ "Մեծապայծառ խնդութեամբ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք եւ պատիւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Այս և յաջորդ երկու ճառերու խորագրոց առընթեր նշանագրերն կամ գլխահամարքն յառաջախաղաց կարգաւ չեն ընթանար. հետևաբար կամ յետևառաջ փոխադրուած են, և կամ գրչէն 7. Անդ։ "Վասն պտղոց եւ պատարագաց եւ ողորմութեան։ Ե։ Բազում գաղ(տն)աձիգ նետիւք վիրաւորէ զմեզ սատանայ„ ևն։ Վերջ Թղ. 50բ։ "Ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 8. Թղ. 51ա։ "Վասն փոխոց եւ վաշխից։ Չ։ Յոյժ չար են ախտք ընչասիրութեան եւ անհնարին չար են քան զամենայն փոխոցն տոկոսիք„ ևն։ - Վերջ Թղ. 58բ։ "Շնորհք եւ ողորմութիւն հոգւոյն սրբոյ, որում փառք եւ զաւրութիւն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 9. Անդ։ "Վասն մխիթարութեան աղքատաց։ Է։ Զոր ասացից, եւ կամ զոր պատմեցից, եւ կամ զոր թողեալ արհամարհեցից„ ևն։ - Վերջ Թղ. 66բ։ "Վայելեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք եւ պատիւ յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 10. Անդ։ "Թուղթ վասն քահանայից տեսչութեան ի վերայ ժողովրդեան։ Ը։ Ես լի անթիւ յանցանաւք, եւ ունայն ի վարուց առաքինութենէ„ ևն։ - Վերջ Թղ. 77բ։ "Որում եւ զմեզ արժանիս արասցէ վայելեալ, եւ փառս տալ հաւր եւ որդւոյ եւ սուրբ հոգւոյն այժմ եւ միշտ եւ յա„։ 11. Թղ. 77բ-78ա։ "Յաղագս բամբասողաց եւ չդատելոյ զվարդապետսն. Թ։ Մթերք հոգոց եւ աղջամուղջք տրտմութեան իջեալ ի վերայ իմ„ ևն։ - Վերջ Թղ. 86ա. "Յորս եւ մեզ եղիցի վայելեալ եւ փառս տալ հաւր եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ այժմ եւ յաւիտեանս ամէն„։ 12. Թղ. 86բ։ "Վասն սիրոյ եւ մախանաց եւ նախանձու։ Ժ։ Ոչինչ պիտոյ է, որ յաղագս սիրոյ նորագոյնս ինչ խնդիրք„ ևն։ - Վերջ Թղ. 96բ։ "Համարձակութեամբ զերկնից բարութիւնսն ժառանգեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտեանս յաւիտ„։ Անմիշապէս յաջորդող երկու հառերու թուահամարները ընդոստմամբ դրուած են, իսկ միւսներուն և ոչ իսկ նշանակուած։ 13. Անդ։ "Վասն ոխապահաց եւ քինահանաց։ ԺԳ։ Ահեղ անաւրէնութիւն, եւ սաստիկ չարութիւն տեսանեմք զոխապահացն„ ևն։ - Վերջ Թղ. 102բ։ "Եւ ժառանգեսցուք զանանց բարութեանցն վայելչութիւնսն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտ"„։ 14. Թղ. 103ա։ "Վասն սակաւ գողութեան որ ոչ ապաշխարեն։ ԺԴ։ Յանկարծակի գողանա, եւ աներեւոյթ յափշտակէ զմիտս բազմաց սատանայ„ ևն։ Վերջ Թղ. 106ա։ "Եւ յանմահ բարիսն վայելեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք եւ պատիւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 15. Անդ։ "Վասն չար սովորութեան երդման։ ԺԵ։ Յոյժ չար են սովորութիւնք չարին՝ ամենայն ուրեք„ ևն։ - Վերջ Թղ. 111բ։ "Ի քրիստոս յիսուս որում փառք եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեան յաւ„։ 16. Անդ։ "Վասն արբեցողաց անաւրէնութեանց։ Մեծ սգով եւ ցաւագին արտասուաւք պարտ է պատմել զմիտս ճառիս„ ևն։ - Վերջ Թղ. 116բ։ "Եւ յանմահ բարիսն վայելեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 17. Անդ. "Վասն անաւրէն թատերաց դիւականաց։ Ուր երթեալ դադարեցից, եւ լացից զահեղ անաւրէնութիւնս„ ևն։ - Վերջ Թղ. 122բ։ "Եւ հանդիպել անանց բարեացն խոստացելոց ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտեանս ամէն„։ 18. Անդ։ "Թուղթ վասն կնաթողաց։ Տէր մեր յիսուս քրիստոս փրկական բանիցն յանդիմանութեան„ ևն։ - Վերջ Թղ. 125բ։ "Եւ բովանդակ քո ոգի, եւ շունչ եւ մարմին անարատ ի գալստեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի պահեսցէ, որում փառք եւ պատիւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 19. Անդ։ "Վասն անասնամոլաց եւ իգացելոց, եւ արուագիտաց։ Ողբալով յիս՝ հոգի իմ հիացեալ զարմանայ„ ևն։ - Վերջ Թղ. 20. Անդ։ "Վասն չառնելոյ սէր բարեկամութեան ընդ թշնամիսն աստուծոյ։ Հանապազ զմտաւ ածեալ՝ զարհուրիմ„ ևն։ - Վերջ Թղ. 138բ։ "Եւ արժանի լիցուք ընդ նոսին խոստացեալ աստուածային բարեացն՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 21. Անդ։ "Վասն ահեղ հարուածոց կարկտի (տէր ողորմեա)։ Բազում կերպարանք են սպառնալեաց աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 147բ։ "Զմեզ արժանիս արասցէ վայելել ի չնորհս փառաց հաւր եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւ՛.„։ 22. Անդ։ "Վասն զգուշութեամբ եւ երկիւղիւ ի սուրբ խորհուրդն մերձենալոյ։ Սոսկան ոսկերք իմ դողութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 157ա։ "Եւ կատարեալ սրբութեամբ վայելեսցուք յամենասուրբ եւ ի կեանսարար ի մարմնոյ եւ յարենէն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք եւ զաւրութիւն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 23. Անդ։ "Թուղթ մխիթարութեան վախճանելոց յաշխարհէս։ Հայեա դու ի յոյսն վերին՝ որ իջանես ի խոր խաւարային սգոյդ„ ևն։ - Վերջ Թղ. 165բ։ "Զի քեզ տացից փառս հաւր եւ որդւոյ եւ սուրբ հոգւոյն որ միշտ աւրհնեալ ես յաւիտեանս, փառաւորեալ ես յաւիտենից„։ 24. Անդ։ "Աղաւթք նորին։ Ով որ անեղդ ես եւ անստեղծ եւ արարիչ ամենայն արարածոց„ ևն։ - Վերջ Թղ. 168բ։ "Ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտեան„։ 25. Թղ. 168բ։ "Յաղագս պէսպէս առաքինութեան խրատու։ Յառաջ քան զամենայն առաքինութիւնս է խոնարհութի(ւ)ն„ ևն։ Վերջ Թղ. 170ա։ "Զի գտցուք զողորմութիւն ի քրիստոսէ՝ ի ձեռն սուրբ հոգւոյն„։ (Հմմտ. այս և յաջորդ հատուածք ի Հարանց Վարս Հտ. Բ. եր. 532-571, նշանաւոր տարբերութիւններով)։ 26. Անդ։ "Յաղագս պէսպէս ախտից։ Արար աստուած զմարդն եւ եդ զնա ի դրախտին փափկութեան„ ևն։ - Վերջ Թղ. 171բ։ "Այս է զոր եբարձն Ադամ, յորժամ եկերն ի պտղոյ ծառոյն, և անկաւ ընդ ոտիւք մա27. Անդ։ "Թուղթ վասն հմայից դիւթականաց, եւ անաւրէն յուռթողաց։ Առնոյր առնէր ոք զգլուխ իմ շտեմարանս ջուրց բազմաց, եւ զաչս իմ յորդ աղբիւրս արտասուաց„ ևն։ - Վերջ Թղ. 190ա։ "Բայց զանձնիշխանութիւն ի մէնջ ոչ բառնայ, քանզի ասէ իսկ եթէ կամեսջիք, եւ լուիջիք ինձ„։ Այս ճառով կ'աւարտի բնագրի ընդարձակ ցանկը կամ Մանդակունւոյ ճառերու Նախադրութիւնը։ 28. Անդ։ "Նորին Յոհաննու ոսկեբերանի ասացեալ Յաղագս Նեռին։ Աղաւթեսցուք հանապազ զտիւ եւ զգիշեր„ ևն։ - Վերջ Թղ. 211ա։ "Զվարս մարդոյ ցուցանեն ում ումեք ցանկայ սիրտն, եթե քրիստոսի, եթե յաւիտենիս այսորիկ, եւ անտեսանելի հոգին՝ ի ձեռն գործոյ մարմնոյ իւրոյ տեսանի, որում փառք եւ պատիւ յաւիտեանս յաւիտենից աՃառիս ուրիչ Ճառքնտիրներուն սովորական խորագրով, այն է՝ "Նորին Յովհաննու Ոսկեբերանի ասացեալ„ ևն, սկսիլն ակներև նշան է, որ սա նախընթացներուն չի պատկանիր, այլ Ճառընարէ մ'արտագրուած է՝ ընտրանօք, ուր կային Յովհ։ Ոսկերերանի ուրիշ ճառեր ևս, ինչպէս կը տեսնուի "Նորին„ ստացական դերանունէն իսկ։ 29. Թղ. 211բ։ "Խրատք երանելոյն Բարսղի՝ Վասն ապաշխարութեան։ Պսակաւք ոսկեհուռն ծաղկացն հիւսուածովք զհաւատացելոցն փառաւորել, եւ պաճուճեալ կամեցեալ զգլուխս„ ևն։ - Վերջ Թղ. 223ա։ "Փառք եւ պատիւ եւ երկրպագութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 30. Անդ։ "Տեառն Յովհաննու ոսկեբերանի՝ Ի հին թարգմանութենէ։ Յորժամ երիտասարդն էիր, պարտ էր քեզ զաներեւոյթսն խորհել զկատարածին քո„ ևն։ - Վերջ Թղ. 223ա։ "Զի մի անյոյսք լիցուք, եւ աստուծոյ փառս հանցուք այժմ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 31. Անդ։ "Տեառն Յոհաննու ոսկեբերանի ասացեալ։ Ծ։ Սաղմոսէն։ Տուք ինձ հաւաստեաւ զլսելիս բանիս, զի ոչ յաղագս դուզնաքեայ մեզ բանիցն պատմութեան է Սաղմոս ի Դաւիթ, ի մտանել առ նա Նաթան մարգարէի„ ևն։ - Վերջ Թղ. 231ա։ "Ասա դու նախ զանաւրէնութիւնս քո՝ զի արդարասցիս, շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, ընդ որում հաւր եւ սուրբ հոգւոյն փառս հանցուք, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Այս ճառա գլխովին կը տարբերի առ Հ. Գ. Չարբանալեանի նշանակուածէն, որ նոյնպէս կը կրէ. "Ի սաղմոսն յիսներորդ„ խորագիրր։ Հաւանօրէն մի և նոյն սաղմոսի մէկնութեան շարունակութիւն 32. Անդ։ Տեառն Յոհաննու ասացեալ ի Պետրոս, եւ ի Հեղիաս։ Սակաւք են այսաւր առ մեզ եկեալքս. զի՞նչ արդեւք իցէ պատճառ„ ևն։ - Վերջ Թղ. 243ա։ "Եւ զբարիսն զոր խոստացաւ մեզ աստուած՝ ժառանգեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 33. Թղ. 243ա։ "Վարք երանելեաց սուրբ հարցն։ Ծեր ոմն անուն Յովհաննէս՝ պատմեաց այսպիսի ինչ„ ևն։ - Վերջ Թղ. 246ա, (Հմմտ. Վարք Հարանց)։ 34. Անդ։ "Սրբոյն Կաղիստրատոսի՝ Յաղագս հոգւոց մարդկան՝ թէ ուր իցեն։ Իսկ սուրբն Կաղիստրատոս իբրև կատարեաց ըզգլուխ բանիցն, յարուցեալ Հեղիուդորոս հարցանէր զնա եւ ասէր„ ևն։ - Վերջ Թղ. 259բ։ "Իսկ այսուհետեւ զայս ամենայն դիտելով եղբարք, նախանձաւոր լիցուք գործոց բարեաց. եւ փութասցուք մտանել յառաջ քան զփակել դրանն՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս տմէն։ Ս. Կալիստրատոսի Վկայաբանութենէն է հառս (հմմտ. տպգ. Վենետկոյ 1874, Հտ. Ա. եր. 669683). բայց նշանաւոր է անկէ ունեցած տարբերութիւններով և մաքուր շարաբանութեամբ։ Ուսումնասիրութեան արժանի է ճառս նախ կայանաց, ապա սատանայից բնութեան և աստեղաց շրջագայութեան վերաբերալ օտարոտի ինչ ինչ վարդապետութեան համար. որուն հեղինակն ոչ միայն Ս. Յուստինոսէն, այլ և Աստուածածնայ և Պօղոսի Տեսիլներէն իսկ ազդուած կ'երևի ակներև։ Տպագրեալն ետքէն ասոր վրայ խմբագրուած և ընդարձակուած է։ 35. Թղ. 249բ։ "Վկայաբանութիւն սըրբոյն Սարգսի նահատակին քրիստոսի, որ անուանեալ կոչի Մայր Սարգիս. Որ վկայեաց առաջի իշխանաց եւ դատաւորաց ըզբարւոք վկայութի(ւ)նն յիսուսի քրիստոսի։ Էր Սարգիս այր լի շնորհաւք, եւ եռայր հոգւովն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 265ա։ "Եւ փառաւորեսցուք զամենասուրբ երրորդութիւնն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Վկայաբանութիւնս բոլորովին կը տարբերի տպագրութենէն (տես Վարք և Վկայ, Սրբոց Հտ. Բ. եր. 280-299։ Սսգ. Հայկ. Հտ. ԺԶ. եր. 11 -53)։ Պատմական և ժամանակագրական տեսակէտով շատ աննշան է, որովհետև ոչ սուրբին բնագաւառը կը նշանակէ և ոչ ալ որդւոյն անունը։ Կոստանդիանոս և Յուլիանոս յանուանէ յիշատակուած չեն, Շապուհ ալ "թագաւոր տաճկաց„ եղած է, և կրակապաշտութիւնը՝ "կռապաշտութիւն„։ Այսու հանդերձ շատ ուշագրաւ է սատանայի տրամախօսութիւնը սուրբ Սարգսի հետ, յորում Աղամը պատրելէն սկսեալ մինչև զՔրիստոս խաչել տալր իրեն հզօր իշխանութեան կը վերագրէ։ Այս տրամախօսութիւնը յայտնապէս Նիկոգիմոսի Աւետարանէն փոխառութիւն է հաւանօրէն։ Վկայաբանութեանս հնութիւնն աներկբայելի է։ Ս. Սարգսին տրուած Մայր տիտղոսը նորալուր է, և հոս միայն գործածուած, որ լատ. մա### բառին աղաւաղութիւն մ'ըլլալ կը թուի։ 36. Անդ։ "Պատմութիւն Յաղագս որդւոյ թագաւորին Հռովմայեցւոց՝ որոյ անուն կոչի այր աստուծոյ։ Այր ոմն թագաւոր ի Հռոմ քաղաք եւ անուն նորա Ոփոմիանոս, եւ անուն կնոջ նորա Նախղտիս„ ևն։ - Վերջ Թղ. 273ա։ "Եւ տաւնէին զաւր ննջման նորա տաւն մեծ՝ յամսեանն փետրուարի, որ աւր հինգ էր ամսոյն, ի փառս ամենասուրբ երրորդութեանն հաւր եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։

Content