203985անյայտ, զի գլխաւոր յիշատակարանն ինկեր անհետացեր է. սակայն թուղթէն, գիրէն, մելանէն, պարունակած հեղինակութիւններէն (որոնց նորագոյնն է Երկնառաք թուղթն) և կրկին անգամ նորոգուած ըլլալէն դատելով՝ գրուած է հաւանօրէն ԺԳ. ղարուն վերջերը կամ ԺԴ.ին սկիզբը։
բոլորգիր հնաձև, միջակ մեծութեամբ, սրճագոյն մելանով։
նախ Պօղոս երէց և իր կողակիցն Մէլիքայա, ապա Աննա խաթուն, ապա այլք։
ևն բնաւ չկան։
մերթ չնարակային և մերթ պայծառ կարմիր, -
խիստ շատ են, այսինքն՝ գրեթէ մէն մի Վկայաբանութեան կամ ճառի վերջը. և յաճախ իբր շարունակութիւն գրուած, միևնոյն բառերով և ոճով կը յիշուին նախկին ստացողն և աշխատակցող Պօղոս երէց և գրիչն։ Ասոնցմէ երեքէն չորս հատ ալ ոտանաւոր չափով։ Հոս կը բաւականանանք արտագրել՝ գլխաւորապէս հետևեալները. 1. Թղ. 44բ2։ "Քրիստոս աստուած, քո սուրբ ծնաւղին բարեխաւսութեամբ ողորմեայ Պաւղոս երիցոյ (վրան աւելցուած "և ամուսնոյ Մէլիքային„). եղբաւր սորա Շալուենայ, և ծնողաց և գծողի սորա և իմոց ծնողաց ամէն, և ձեզ եղիցի„։ Թղ. 57բ2. Կայ նոյն գրութեամբ գրչին անունն ևս այսպէս. "Աստուած ողորմի Պաւղոս իրիցոյ և Մելիքային, և ծնողաց իւրոց և եղբարց, և գծողի սորա Կիւրղի մեղապարտի կրաւնաւորի մեղաւք ի լի և իմոց ծընողաց և ձեզ„։ Թղ. 22ա1։ Դարձեալ. "Տէր աստուած ողորմի ստացողի սորա Պաւղոս երիցոյ հոգոյն և ծնողաց և եղբարց. և գծողի սորա Կիւրղի և ծնողաց իմոց և եղբարց, և ձեզ ամէն„։ Դիտելով որ Մէլիքայի - իբր կողակից Պօղոս երիցու - ինքնագրութիւնն ևս միշտ լուսանցից վրայ գրուած է, կը հետևի որ նա Պօղոսի մահուանէն ետքը եղած ըլլայ տէր և ժառանգ մատենիս։ 2. Յովակիմայ և Ովսաննայի պատմութեան վերջը (Թղ. 182ա1) կայ - նախկին ստացողին Պօղոս երիցու գրով-սոյն ոտանաւոր յիշատակարանս. "Ծնունդն անճառ և անեզրական, ծնեալ յառաջ քան զյաւիտեան. Է՛ անհաս և անսերման՝ մինն ի յէէն երրորդութեան. Եսաիայն ետ մեզ նշան, ծնանել կուսի առանց սերման. առ(ն)ուլ զմահ վասն ատեղծման, նախատեցաւ վասն մարդկան, խոնարհեցաւ ի գերեզման՝ վասն գերեացն որ անդ ի բանդ. համբարձաւ փառաւք անդարձական, գաղտնիք ամէն մեզ յայտնեցան։ Աղաչեմ զծնունդըն կուսական՝ ի մորենին անկիզական. ջնջել զմեղս իմ ցանկական՝ զգործ կատարեալն որպէս որ կան. տուր արտասուս ինձ ի զղջման՝ որ եմ անզեղջ և անարժան. զիս զՊողոս երեցս վրիպման և զի(ս) Կիւրեղ աւգնական՝ առնել աղաւթից ձեր յիշման, և քրիստոսի փառք յաւիտեան„։ Մի և նոյն սեան ստորոտը. "Աստուած ողորմի Աննային. ամէն„։ 3. Գրչի.և ստացողի յիշատակարաններուն երբեմն կից և շատ անգամ ալ ստորին լուսանցից վրայ կայ, տարբեր բոլորգրով, Աննա խաթունի միատող գրութիւնը. հաւանօրէն սա ևս եղած է վերջին ստացող մատենիս. զի Թղ. 192բ1. յատկակապէս կայ իրօք. "Որ ողորմի ըստացողիս Աննտին„։ 4. Թղ. 127բ (դատարկ և ետքէն զետեղուած). կայ հետևեալ չափական յիշատակարանը. "Ի թուահաշւաց հայկականի, հազարերորդ հարիւրեկի, քառ տասն և թէ հնգեակ է աւելի, զոր Աթանասս եմ Ծայրեցի՝ հանդեր) եղբաւրն իմ Բասիլի, եկաք ի քաղաքս Կոստանդնի՝ որ է մայրաց մայր քաղաքի, նախ և յառաջ է Բիւզանդի, կայսերական նախագահի։ Քրիստոսափառ հայրապետացն յոսկեբերանոյն Յոհանի, և աստուածաբանին Գրիգորի. բազմակաճառ դամբարանի պահեստ որո յաբեթական զզնց (այսպէս) տո(հ)մի. լիցին նպաստ տօնողացն և յիշատակացն մեծի։ Յահեղ ատեան աներեկի, ահա զմանկունքս մեր սիրելի, տուր յարքայութիւնդ սոցա տեղի, և համայնից քրիստոնէից սեռի ամէն։ Յաւուրս մեծի սրբոյ Էջմիածնի ի կաթողիկոսութեան տէր Նահապետին, և սուրբ Երուսաղեմայ՝ Յովհաննու և Մինասայ մեծագահ պատրիարգաց. Նա և Կոստանդնուպօլսի սըրբազան պատրիարգին Եփրեմի, և նորին աթոռակալին տէր Թօրոսին և տէր Աստուածատուր աւագ քահանային և առհասարակ քահանայական դասուց, և իշխանական պարուց, և մեծամեծաց մահդասեաց, և դօլվաթաւորականաց կաճառից. և առ ամենից ժողովրդականաց մեծի և փոքու՝ ամենայնի որոց առ յոյսն բընաւից ի քրիստոսէ բնութիւն բարի ստասցի ըստ իւրաքանչիւր կատարածի. մի ասասցէ թշնամին թէ յաղթեցի նոցա. բաւ է, ամէն եղիցի. հոգտեմբերի մուտն ծրի, ի դրան տիրամօր Սուրբ Աստուածածնի՝ ի սուրբ Երուսաղէմայ ճանապարհի որ և զաղօթս յիշողաց մեզ պաշար լիցի երկնածիգ ռահի ամէն„։ Վերջին տողերէն կը տեսնուի՝ թէ Աթանաս Մայրեցին ստացող եղած չէ մատենիս, այլ Երուսաղէմ երթալու ժամանակ անոր հանդիպելով գրած է հոն սոյն յիշատակագրութիւնը։
Ձեռագիրս յամին 1756 մտեր է հաւաքմանս մէջ. մեր միաբան Հ. Գէորգ Պաղտատլեան անձամբ բերած կ'աւանդուի ի Վենետիկ, չգիտցուիր ուսկից։ Մատեանս է Ճառընտիր պակասաւոր և սխալագիր, մանաւանդ խորագիրքն յորս անուանաձեւք երբեմն բնագրի մէջ եղածներուն չեն համաձայնիր. կը պարունակէ քարոզներ, պատմութիւններ և վկայաբանութիւններ, որոնցմէ ոմանք հազուագիւտ են և յոյժ հետաքրքրական և սովորականներէն տարբեր կերպով պատմուած. առանց կարգաբանութեան և խառն ի խուռն դասաւորուած են, այսպէս. 1. Թղ. 2ա1։ Հատուած ինչ ի Պատմութենէ Եղիշէի (սկիզբէն թերի)։ "...երազմունս մտեալ է իմ և ձեր ընդ իս. է ուրեք զի քաջապէս յաղթեցաք թշնամւոյն, և է զի նոքա յաղթեցին մեզ„ ևն։ - Վերջ Թղ. 11բ2։ "Վասն Վասակա նենգութեանն որ բազում անգամ հասեալ էին ի վերայ ստութեան նորա. վասն այնորիկ հրամանի թագաւորին ոչ կարէին հաւատալ„։ (Հմմտ. Երրորդ Եղանակ. ատենախօսութիւն Վարդանայ)։ 2. Թղ. 12ա1։ "Վասն Կիրակէին պատուիրանին։ Աւրհնեալ է ամենասուրբ երրորդութիւնն. զպատուիրանս որ խոնարհեցոյց տէր յարարածս՝ ի հողեղէն բնութիւնս„ ևն։ Վերջ Թղ. 14բ2։ "Եւ որ ոչ հաւատայ բանիս այսմիկ և անփոյթ արասցէ ի ժամ կարդալոյն և երկիւղիւ ոչ լսէ զի ասէ ի սուրբ աւետարանն, թէ երկինք և երկիր անցցէ և բանք իմ մի անցցէ. և քրիստոսի փառք յաւ՛„։ (Սա ինքն է Թուղթն առաքեալ յերկնից ի Հռոմ)։ 3. Անդ։ "Վասն պահոց պնդութեան խրատ Եփրեմի ասացեալ։ Ազդող և աւգտակար և կարևոր են պահոց պնդութիւնք և յորկորըստութեանց ժուժկալութիւնք„ ևն։ - Վերջ Թղ. 18բ1։ "Եւ մաքրեն և սրբեն զպահողսն յամենայն յանցանաց և կացուցանեն մեծապայծառ առաջի մեծի բեմին աստուծոյ և ընդ նմին ժառանգել զանանց բարութեանց վայելչութիւնքն՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտ„։ (Հմմտ. Յոհ. Մանդակունի ճառք տպ. ի Վենետիկ 1836, եր. 184. Թղ. 18բ2։ "Գրիգորի միայնակեցի. Վասն սուրբ և պատուական Խաչին քրիստոսի, Վասն որոյ փութասցուք՝ ով հանապազամեռք և խաչակիցք քրիստոսի՝ մաղթել զկեցուցանողն երեսաց՝ զարագահաս աւգնականն կարդալով, ևն։ - Վերջ Թղ. 19բ1։ "Եւ անսպառ լուսով սրբոյ և միասնական և համապատիւ երրորդութեանն վայելէ փառք և զաւրութիւն ի բոլոր արաբածոց իւրոց այժմ և յանսպառ փառս մշտնջենաւոր յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Տես Գր. Նարեկացի, Ներբող ի Սուրբ Խաչն տպ. ի Վենետիկ 1827)։ 5. Թղ. 20ա2։ "Հարցմունք սրբոյն Բարսղի և սրբոյն Գրիդորի սքանչելագործի և լոյս Հոռոմոց պատմէր զթիաս և հաստատէր զՀայք։ Բարսեղ ասէ։ Որով պարծինծ Հաքք։ Գրիգոր ասէ. գալըստեամբ որդւոյն աստուծոյ և խաչին, զի զխաչն ի պատիւ ունին Հայք„ ևն։ Վերջ Թղ. 23բ1։ "Բարսեղ ասէ. աւրհնեսցէ զքեզ տէր ի Սիոնէ որ աւրհնեացն զԻսրայէլ„։ 5. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Յ(զ)ովսեմիոսի՝ յորժամ խորհեցաւ յերթալ յերկիրն երանելեաց։ Տէր աստուած ամենակալ առաջնորդեաց ինձ ի ճանապարհի քում, կ գնացից ի ճշմարտութեան քում. և ուրախ եղիցի սիրտ իմ երկնչել յանուանէ քումէ„ ևն։Վերջ Թղ. 32ա1։ "Եւ աշակերտքն նորա բարձին զմարմին նորա և եդին ի գերեզմանն, ի մայիս. ԻԲ. և բուսան ի վերայ գերեզմանի նորա ծառք արմաւենիք՝ ի վկայութիւն բարեգործաց նորա ի փառս ամենասուրբ երրորդութեանն որում փառք յաւիտեանս ամէն„։ Զոսիմոսի այս հետաքրքրաշարժ պատմութեան կրկին խմբագրութիւններ պահած է մեզ հայկ, գրականութիւնն, մին համառօտ և համեմատ յունին, իսկ միւսն ընդարձակ՝ որուն խմբին կը վերաբերի առաջիկայս։ Նշանաւոր են առաջին մասին մէջ - Աթէնք մանելէն յառաջ - Զոսիմոսի և Վարձկանին միջև փոխանակուած առակաւոր հարց ուպատասխանիքն, որոնք ոչ միայն Սողոմոնի և Սափայ տիկնոջ անվաւեր գրութեան հետ առընչութիւն ցոյց կու տան, այլ և Հերմաս հովուի անյայտացած գլուխներէն իսկ կարող են քաղուած 7. Թղ. 32ա2։ "Պատմութիւն յաղագս սրբոյ Խաչին որ Հայցունեացն կոչի՝ թէ որպէս դարձաւ ի պարսից աշխարհէն Խաչն աստուածընգալ և մասն ընգալեալ տիկնոջն Սիւնեաց։ Եւ եղև յետ թագաւորելոյ Մաւրկայ արքային Հոռոմոց„ ևն։ - Վերջ Թղ. 43ա2։ "Եւ էր թիւ թուականին հայոց. ՃԲ. և քրիստոսի փառք յաւիտեանս„։ 8. Թղ. 43բ1։ "Երանելոյ Եփրեմի ասացեալ վասն մխիթարութեան աղքատաց։ Զոր ասացից կամ զոր պատմեցից կամ զոր թողեալ արհամարհեցից„ ևն։ - Վերջ Թղ. 46ա2։ "Բազում համբերութեամբ զերկինս ժառանգեսցուք և յանբաւ բարիսն վայելեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փա՛„։ (Հմմտ. Յոհ։ Մանդ. տպ. եր. 60-67։ Այսպէս են կարգաւ նաև յաջորդ ճառերն, որոնք Ձեռագրիս մէջ երբեմն Եփրեմի խորագրուած են, և երբեմն առանց անուան), 9. Թղ. 46ա2։ "Երանելոյն Եփրեմի ասացեալ՝ Վասն բարկացողաց բարուց։ Ամենայն բնութիւնք մեղաց և պիղծ ախտից անաւրէնութիւն ջանան ծածկել ի մարդկանէ զանաւրէնութիւնս իւրեանց„ ևն։ - Վերջ. Թղ. 48բ2։ "Զի համարձակութեամբ զերկնից բարութիւնսն ժառանգեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ (Հմմտ. Մանդ. յիշ. տպգ. եր. 93-99)։ 10. Թղ. 48բ2։ "Երանելոյն Եփրեմի ասացեալ՝ վասն արբեցողացն անիրաւութեան և անաւրէնութեան։ Մեծաւ սգով և ցաւագին արտասուաւք պարտ է պատմել զմիտս ճառիս„։ ևն։ - Վերջ Թղ. 51ա2։ "Զի ընդ հոգեղէնսն դասեսցուք և յանճառ բարիսն վայելեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ (Հմմտ. Մանդ. տպ. եր. 117-122)։ 11. Թղ. 51բ1։ "Վասն ընդունելի և անընդունելի աղաւթից՝ Եփրեմի ասացեալ՝ հոգւով սրբով։ Անփոփեալ զմիտս մեր իմասցուք զճառս բանիս„ ևն։ - Վերջ Թղ. 57բ2։ "Զքրիստոս մխիթարեցէք յերկրի՝ առ աղքատաց ողորմութեամբն և յերկինս ուրախութեան հանդիպեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ (Հմմտ. Մանդ. տպ. եր. 26-34)։ 12. Թղ. 57բ2։ "Վասն վաշխիցն առնելոց՝ Եփրեմի ասացեալ։ Յոյժ չար է ախտ ընչասիրութեան„ ևն։ - Վերջ Թղ. 60ա1։ "Դու և զանձինդ քում չես բաւական, այլ մատնիս յահեղ տանջանաց, յորմէ զմեզ փրկեսցէ քրիստոս. և նմա փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Մանդ. տպ. եր. 52-59)։ 13. Թղ. 60բ1։ "Վասն անասնամոլաց և իգացելոց և արուագիտաց։ Ողբով. յիս հոգի իմ հիացեալ զարմանամ„ ևն։ - Վերջ Թղ. 62բ2։ "Եւ լսես ի ձեռն մարգարէին՝ եթէ թողեալ լիցին քեզ մեղք քո և ոչ յիշեցից զանաւրէնութիւնս քո„։ (Հմմտ. Մանդ. տպ. եր. 134-141)։ 14. Թղ. 63ա1։ "Վասն բամբասողաց կ չդատելոյ զվարդապետն ժողովրդոց։ Մթերք սգոյ և աղջամուղջ տրտմութեան դիզեալ ի վերայ իմ„ ևն։ - Վերջ Թղ. 64բ1։ "Այս է ճանապարհ որ տանի ի կեանս և յերանութիւն, որոց և մեզ լիցի ամենեցուն հասանել շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս„։ (Հմմտ. Մանդ. տպ. եր. 79-86)։ 15. Թղ. 65ա1։ "Վասն մխիթարութեան վաղջանելոց յաշխարհէ առ տէրն։ Հայեա դու ի յոյսն վերին որ իջանես ի խորս խաւարին սգոյդ„ ևն։ - Վերջ Թղ. 66ա2։ "Զի աստ կեցեալ՝ պատուհասի, և անդ անցեալ՝ զյարհամարեալ կեանսն և զփառսդ(7). զի հաղորդեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք„։ (Հմմտ. Մանդ. տպ. եր. 168-175։ Ձեռագիրն կրճատուած է և վերջն ալ շատ աղաւաղ և տարբեր)։ 16. Թղ. 66բ1։ "Սրբոյն Յակոբա Սրճոյ եպիսկոպոսի ասացեալ՝ Մեծի ուրբաթին չարչարանաց Տեառն մերոյ յիսուսի քրիստոսի,։ յիններորդ ժամուն (յ)որ հրաւիրեցաւ աւազակն ի դրախտ, և ի քերոբէն որ պահէր զճանապարհս ծառոյն կենաց։ Անծանաւթ ծընունդ ծոցոյ հաւր միածին որդի, զարթոյ ըզքնարս իմ„ ևն։ - Վերջ Թղ. 73բ1։ "Եւ զի խաչակից գտաւ սայ քեզ ինքնայաւժար տըրտմութեամբ կամաց, զուարճացոյ զսայ յարքայութեանդ մեծի՝ փառաց քոց հայեցողութեամբ, և քեզ փառք յերկնաւորաց և յերկրաւորաց ընդ հաւր և սուրբ հոգւոյդ այժմ (և) յաւիտեանս ամէն„։ (Կայ նաև ասորերէնը։ Հայերէնը թարգմանուած կ'աւանդուի այլուր Գրիգորիս Կաթողիկոսի հրամանով և ձեռամբ Սահակ ասորի քահանային)։ 17. Թղ. 73բ1։ "Հարցմունք և պատասխանիք սրբոյն Գրիգորի և հրեշտակին։ Սուրբն Գրիգոր զքառասուն տիւ և զքառասուն գիշեր հաց ոչ եկեր„ ևն։ - Վերջ Թղ. 75ա1։ "Եւ դարձեալ զնոյն տալոց է ամենայն արդարոց ի մեծի աւուր գալստեան իւրում, ընդ որս և զմեզ արժանի արասցէ քրիստոս աստուած որ է աւրհնեալ յաւիտեան„։ (Համառօտուած է)։ 18. Թղ. 75ա2։ "Վարք երանելի Կուսին Մարիամու (Մարիանեայ) և հաւր նորա Եւգին(ե)այ։ Էր այր մի ի Բիւթանիա՝ որում անուն էր Եւգինէոս„ ևն։ - Վերջ Թղ. 77ա1։ Նախանձաւոր լերուք ժուժկալութեան և համբերութեան սրբոյ Կուսին Մարիանէ, զի և նորին պսակացն հանդիպեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 19. Թղ. 77ա2։ "Նորին Յոհաննու՝ Ի Խաչն աստուածընկալ։ Զի՞նչ ասացից կամ զինչ խաւսեցայց. զո զձեզ կոչեցից, ոչխարս եթէ հովիւս„ ևն։ - Վերջ Թղ. 78բ1։ "Նոյնպէս և ի ձեռն փայտին փրկութիւն եղիցի. այսու ամենայնիւ փառաւորեսցուք զհայր և զորդի և զսուրբ զհոգին այժմ և միշտ և յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Թ. 202. §. 210. Թղ. 471բ, ուր Յոհ. Ոսկեբերանին վերագրուած է)։ 20. Թղ։ 79բ1։ "Վարք Տայասայ պոռնկի։ Եղբարք իմ մտերիմք իմ, կամիմ պատմել ձեզ„ ևն։ - Վերջ Թղ. 81բ2։ "Հանգեաւ ի քրիստոս ընդ ամենայն սուրբս որք հաճոյք գտան քրիստոսի աստուծոյ մերոյ, զի նմա վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և„։ (Ասորին կը պակսի. յուն. 3 խմբագրութիւններ ծանօթ են, տես #. ###, ######### ## I####, ####### ## ###### ####### ###, 3 (1903), 86-112. - Նոյն. Ե. Շ. 17-113(0)։ - 1.5 Խմբագրութեան կը համաձայնի հայե21. Թղ. 81ա1։ "Բանք վասն Յովսեփայ Արեմաթացւոյն, և յարութեան տեառն (սկիզբէն պակասաւոր)։ "... ալեր, այլ զստոյգն գիտասջիր, զի թաղելոյ արժանի ոչ լինիս„ ևն։ - Վերջ Թղ. 82բ2։ "Յիշխանութեանց և յարարածոց եղելութեանց ի յաւիտեանս և յաւիտենից„։ (Է մասն Յիշատակարանաց Պիղատոսի կամ Նիկոդիմոսեան Աւետարանին։ Տպա գրութիւնը տես Թանգ. Հին և Նոր Կտակ. Հտ. Բ. եր. 346)։ 22. Թղ. 82 բ2։ "Վկայաբանութիւն սըրբոյն Արդլմսեհի՝ որ թարգմանի ծառայ Քրիստոսի։ Ամենեքեան որք հաւատացեալ են ի Քրիստոս և աշակերտեալ սրբոյ աւետարանին„ ևն։ - Վերջ Թղ. 88ա1։ "Եւ ասէ՝ ծնցիս Որդի ըստ նմանութեան իմ, և կոչեսցես զնա յանուն իմ, և Քրիստոսի փառք յաւիտեանս„։ 23. Թղ. 88ա2։ "Երանելոյն Եփրեմի ասացեալ՝ վասն ահեղ հարուածոց կարկտի։ Բազում կերպարանք են պատուհասից և սպառնալեաց աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 91բ1։ "Այդ է դուռն որ տանի զձեզ ի փափկութիւնս անուշահոտ դրախտին և ի լուսեղէն խորանս արդարոցն, ընդ որս և զմեզ արժանի արասցէ ժամանել և վայելել ի նշոյ(լ)ս (շնորհս) հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ այժմ և„։ (Հմմտ. Յոհ. Մանդ. տպ. ի Վենետիկ 1836 եր. 14924. Անդ։ "Վասն անաւրէն թատերաց դիւականաց։ Ուր անցեալ դադարեցից և լացից զահեղ անաւրէնութիւնս„ ևն։ - Վերջ Թղ. 94ա2։ "Զի թերևս ապրել կարասցես յահեղ տանջանացն և յաննշոյլ խաւարէն և հանդիպեալ խոստացելոցն, և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Մանդ. յիշ. տպգ. եր. 123-129)։ 25. Անդ։ "Վասն քահանայից տեսչութեան՝ զոր ասացեալ է Եփրեմի։ Ես լի անթիւ յանցանաւք և ունայն ի վարուց առաքինութեանց„ ևն։ - Վերջ Թղ. 97բ2։ (Հմմտ. Մանդ յիշ. տպգ. եր. 68-78)։ 26. Թղ. 97բ2։ "Վարք երանելոյն Ալեքսիանոսի միայնակեցի կամաւոր աղքատի։ Այր մի էր ի Կոստընդիանապաւլիս՝ որում անուն էր Եփրեմիանոս„ ևն։ - Վերջ 101բ1։ "Կատարեցաւ սուրբն Ալեքսիանոս ի փառս ամենասուրբ երրորդութեանն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ այժմ և յաւիտեանս յաւիտենից„։ Յունարէնը տես #. #. ####### #######, ## ####, ####. xI8, 243-53։ Իսկ ասորերէն Ե-6 խմբագրութիւնք. տես ####. ######. Iռ Լց#### ####### ## #### ##### ####ո## ## ####, ############ ## ###### ### ###. ### ######, ####. I### (##### 1889) #. 314։ Հայն՝ յունարէնին հետ աւելի մօտ աղերս 27. Անդ։ "Հարցումն սուրբ հաւրն Մակարայ վասն երիտասարդին և պատասխանիք վասն վարուց։ Ասէ երիտասարդն ընդ ծերն. Հայր սուրբ կամիմ հարցանել ընդ քեզ„ ևն։ - Վերջ Թղ. 103բ1։ "Ծերն ասէ՝ աստուած արասցէ թողութիւն ամենայն յանցաւորաց և բնակեցուսցէ յիւր անանց թագաւորութիւնն և քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Վարք Հարանց)։ 28. Թղ. 104ա1։ "Տեսիլ սուրբ առաքելոյն Պաւղոսի յորժամ տարան զհոգին։ Լուարուք որդիք մարդկան և ի միտ առէք զպատուարս„ ևն։ - Վերջ Թղ. 108ա1։ "Իբրև լուան զայս աղաղակեցին և ասեն առհասարակ մի բերան արտասուաւք և հառաչանաւք՝ ողորմեաց մեզ հրեշտակապետդ աստուծոյ. և քրիստոսի փառք յաւիտեանս յաւիտենից„։ (Հմմտ. Թանգ. Հին և Նոր Կտակ. Անկանոն գիրք, Հտ. Գ. եր. 85-100, խոշորատառ Խմբ.)։ 29. Թղ. 108ա2։ "Սրբոյն Եփրեմի՝ Յաղագս պիղծ իշոցաց որ սատանայի բերան կոչի, և որ զչորեքշաբաթ լուծանէ և կամ զուրբաթ։ Ով եղբարք իմ սիրելիք և քրիստոսասէր ժողովուրդք լուարուք ինձ„ ևն։ - Վերջ Թղ. 111բ1։ "Եւ գոհութեամբ փառս տացուք հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ„։ (Թուի յոյժ երկբայական, ինչպէս կը յայտնէ անկեալ ոճ գրութեանն և լեզուն՝ նոր շարադրութեամբ)։ 30. Անդ։ "Վասն երկիւղիւ և զգուշութեամբ ի սուրբ խորհուրդն մերձենալ(ոյ)։ Սոսկան ոսկերք իմ դողութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 116ա1։ "Եւ կատարեալ սրբութեամբ վայելեսցուք յամենասուրբ ի կենդանարար մարմինն և յարիւնն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի„ (Հմմտ. Յոհ. Մանդ. յիշ տպգ. եր. 158-167)։ 31. Անդ։ "Վասն չառնելոյ սէր բարեկամութեան ընդ թշնամիսն աստուծոյ։ Հանապազ զմտաւ ածելով զարհուրիմ ի յանցանացս յայսոցիկ„ ևն։ - Վերջ Թղ. 119բ2։ "Զի ընդ նոսին փառաւորեսցուք զամենասուրբ զերրորդութիւնն զհայր և զորդի և զսուրբ հոգին յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Յոհ. Մանդ. յիշ. տպգ. եր. 142-148)։ 32. Անդ։ "Վասն ոխակալաց և քինախընդրաց՝ յայտնելով զխորհուրդ՝ Եփրեմի։ Ահեղ անաւրէնութիւնս և սատակիչս տեսանեմ զոխապահացն և զքինախնդրացն„ ևն։ Վերջ Թղ. 121բ2։ "Եւ ընդ նոսին ժառանգեսցուք զանանց բարութեանցն վայելչութիւնսն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն։ (Հմմտ. Մանդ. տպգ. եր. 100-105)։ 33. Անդ։ "Վասն սակաւիկ գողութեան զոր ոչ ապաշխարեն գործողքն։ Անկարծ գողանա, և աներևոյթ յափշտակէ զմիտս մեր սատանայ„ ևն։ - Վերջ Թղ. 123ա2։ "Եւ յանմահն բարիսն վայելեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Յոհ. Մանդ. յիշ. տպգ. եր. 106-109)։ 34. Անդ։ "Վասն պտղոց և պատարագաց և ողորմութեան առնելոյ։ Բազում գաղտանետիւք վիրաւորէ զմեց սատանայ„ ևն։ - Վերջ 40. Թղ. 155ա1։ Վկայաբանութիւն Կիւրղի՝ եպիսկոպոսին Երուսաղեմի և մօր նորա Աննայի (սկիզբը պակասաւոր). ".. .ամաչեսցեն. զի դու ես փառաց և պատուոյ արժանի„ ևն։ - Վերջ Թղ. 156բ2։ "Եւ զաւրքն փախըստական դառնային անդրէն յաշխարհն իւրեանց. և դադարէր հալածումն. և ամենեքեան աւրհնէին զաստուած„։ Վկայարանութեանս մէջ (Թղ. 155ա1) ուշագրաւ է հետևեալ եբրայեցերէն աղօթքը, որուն համար կը գրէ վկայաբանը, թէ ի ժամ չարչարանացն. «Եբարձ զձայն իւր եբրայեցերէն և ասէ. Բարուք աթաղա, ինամամուէ տարգուսիազ. նամեղտով, թաբութ, կաթթազ, զեղբիղամովէ, նաւաթի, աբիւ, Իովրամ, բեդել, ադոնսէ, եղաւթ. որ է հայերէն։ Աստուած աստուած անչափդ, որ վասն մեր չարչարեալ՝ ետուր կեանս այնոցիկ որ հաւատան ի քեզ, որ մարգարէիւն Յունանու զաւրինակ երեքյաւրեա յարութեան քո ցուցեր մեզ. որ զընտրեալ մարգարէն քո զԵղիաս հրեղէն կառաւք յերկինս յափշտակեցեր ե՛կ տէր և յայս դատաստան և թեթևացոյ զիս ի ցաւոցս յայսցանէ, զի վասն անուան քո կրեմ զայս»։ Վկայաբանութեանս յունարէնն ինձ յայտնի չէ. ասորին համառօտ է (տես առ ######, #### ### ##. ## ########ո#)։ 41. Թղ. 157ա1։ "Երանելոյն Յոհաննու Ոսկեբերանի. Յաղագս ողորմութեան և ապաշխարութեան։ Եւ արդ մի ևս անյոյս լիցի մարդ վասն իւրոյ անձինն փրկռթեան„ ևն։ - Վերջ Թղ. 157բ2։ "Այլ զի ի հաւատս ածից յուսով ակնկալութեան, և յաւիտենից բարութեանցն հասանիցէք ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտեանս ամէն„։ (Ճառս յիշուած չէ առ Հ. Զարբհանալեանի։ Հայերէնը դեռ անտիպ է. յունարէնն ալ ինձ անյայտ)։ 42. Թղ. 157բ2։ "Կիւրղի Երուսաղէմացւոյ՝ Յաղագս զղջման և ապաշխարութեան։ Երկնչիմ ի մահուանէ՝ զի դառն է„ ևն։ Վերջ Թղ. 158բ1։ "Եւ քաղցրութեամբ զքոյս ընգալ զփչումն, զի դու միայն ես մարդասէր, և քեզ փառք յաւիտեանս ամէն„։ (Ճառս յիշուած չէ առ Զարբահալեանի։ Յունարէնը կը պակսի)։ 45. Անդ։ Երանելոյն Եփրեմի Խորին ասորոյ՝ Ի սուրբն Ստեփանոս նախավկայն։ Անդրանիկն մարտիրոսաց կոչեաց զիս՝ ի հոգևոր հարսանիսն իւր„ ևն։ Վերջ Թղ. 162ա2։ "Աւրհնեալ է քրիստոս որ ետ նմա զաւրութիւն և յաղթութիւն, և նմա փառք յաւիտեանս ամէն„։ (Ճառիս յունարէնը կը պակսի)։ 44. Թղ. 162բ1։ "Վասն Կնոջն այրւոյ մեղաւորի (ի պատմութենէ վարուց մեծին Բասիլիոսի)։ Կին ոմն մեծազգի եղեալ և մեծաԹղ. 125ա1։ "Եւ խոստացելոց բարեացն հասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, նմա փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Մանդ. յիշ. տպգ. եր. 45-51)։ 35. Անդ։ "Վասն երդման սովորութեան. երանելոյն Եփրեմի ասացեալ։ Յոյժ չար են ամենայն չարի սովորութիւնք„ ևն։ - Վերջ Թղ. 126բ2։ "Եւ ընդ երթալն՝ զերկինս ժառանգե.„„ (Վերջը թուղթ մը կամ երկու կը պակսի։ Հմմտ. Յոհ. Մանդ. յիշ. տպգ. եր. 110-16)։ 36. Թղ. 128ա1։ Վկայաբանութիւն սըրբոյն Գէորգայ զօրավարի (սկիզբէն թերի)... "Ապողոն քո, ես և քրիստոսն իմ. և թագաւորն հրամայեաց պրկել զնա„ ևն։ - Վերջ Թղ. 134ա2։ "Եւ կատարեցաւ սուրբն Գէորգէոս բարի խոստովանութեամբ ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտեանս ամէն„։ 37. Անդ։ "Վարք երանելոյն Քսենոփա և զուգակցին իւրոյ Մարիամու և երկու որդոց իւրոց, Արկադիոսի և Յոհաննու։ Երանելին Քսենեփոն էր ի Կոստանդինուպաւլիս՝ մեծատուն իշխան բարեպաշտ„ ևն։ - Վերջ Թղ. 135ա1։ "Եւ կատարի տաւնս այս յունուարի, ԻԶ. որ տրտմութեամբ և փորձութեամբ հրաւիրեաց յերկնից արքայութիւնն զծառայսն քո քրիստոս աստուած և քեզ վայ՛.„։ (Վարքս տարբեր է Թ. 200. § 110. Թղ. 512ա2. վարքէն։ Հմմտ. յուն. 1.րդ խմբագրութիւնը)։ 38. Թղ. 135ա2։ "Վարք երանելոյն Պարտէնիոսի՝ Ղամասկայ (Ղամփսակայ) եպիսկոպոսին։ "Քրիստոսի քահանայապետն Պարթենիոս՝ էր ի ժամանակս մեծին Կոստանդիանոսի սուրբ թագաւորին„ ևն։ - Վերջ Թղ. 135բ2։ "Եւ սաղմոսիւք և աւրհնութեամբ թաղեցին յեպիսկոպոսարանին իւրում Ղամսակա. զսա արասցուք բարեխաւս առ տէր վասն տաւնողացս այժմ և յաւիտեան„։ (Ասորին կը պակսի. յունարէն 2 խմբագրութիւններ կան (տես #. Ը. 0xIV. 134865։ - ՎոԱ#. 80##, xV1. 321)։ Հայերէնն՝ երկուքէն ևս կը տար39. Թղ. 136ա1։ "Յաղագս զարմի սրբոյն Գրիգորի Հայոց լուսաւորչին, և պատմութիւն Ներսէսի Հայոց հայրապետի։ Յութևտասներորդի ամի մեծին Տրդատա, նստաւ յաթոռ սրբոյն Թադէոսի՝ Լուսաւորիչն հայոց Գրիգոր„ ևն։ - Թղ. 143բ - 144ա ընդ մէջ կը պակսի 1 թուղթ։ - Վերջ Թղ. 154բ1։ "Եւ փող սաստիկ հնչմամբ գոչէ ի գերեզմանս, թէ արիք մեռեալք, ընկալարուք զհատուցումն. յայնժամ անմխիթար...„։ Կը պակսին քանի մի թուղթք։ (Հմմտ. Մեսրոպ Երէց. Պատմ. Ս. Ներս. տպ. ի Վենետիկ 1853, այն է Սոփ. Հայկ. Հտ. Զ. եր. 9-100, հոծ տարբերութիւննե տուն յոյժ„ ևն։ - Թղ. 164ա1։ "Դարձեալ ևս սքանչելագործութիւնս պատմեմ ձեզ սիրելիք„ ևն։ - Վերջ Թղ. 164բ1, "Եւ աւրհնելով զաստուած և զսուրբն Մինաս՝ ննջեաց խաղաղութեամբ ի քրիստոս յիսուս որում փառք յաւ„։ (Կը թուի ըլլալ հատուած ինչ ի Սքանչելագործութենէ Ս. Մինասայ։ Յունարէնը ծանօթ չէ ինձ)։ 45. 165բ2։ Թղ. "Յոհաննու Սիւնեաց տեառն. Յաղագս զղջման։ Ողորմեաց ի լսողն բարեաց ինձ, զի անմխիթար է վախջան իմ և եղկելի ելք յաշխարհէս. ահա եհաս որոշումն շնչոյ և մարմնոյ„ ևն։ - Վերջ Թղ. 165բ2։ "Եւ մարթասցուք գտանել զերկիրն կենդանեաց ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ Այս անուամբ Սիւնեաց երկու եպիսկոպոսներ ծանօթ են, մին Ը. դարուն, - իբր նախորդ Ստ. Սիւնեցւոյն. իսկ միւսն ԺԳ դարուն։ Յայտնի չէ թէ անոնցմէ ո՞րն եղած է հեղինակ գրուածիս։ Յամենայն դէպս առանձինն քարոզ մը չէ, այլ զղչական ողբ մը, որ հաւանական է կարծել թէ մասն մի ըլլայ ընդարձակ Ոզբերգութեան մը՝ նման Նարեկ աղօթագրքին)։ 46. Թղ. 166ա1։ "Պատմութիւն սրբոյն Թորոսի (Թէոդորոսի) զաւրավարի։ (Ի) ժամանակին՝ յորում մակեդոնացին Աղեքսանդրոս Փիլիպեան կոչեցեալ„ ևն։ - Վերջ Թղ. 167ա2։ 47. Թղ. 167բ1։ "Վկայաբանութիւն սըրբոյ կուսին Մարիանէ որ վասն անուանն քրիստոսի։ Սուրբն Մարիանէ էր դուստր մեծատան, և հայր նորա էր քահանա կռոց„ ևն։ Վերջ Թղ. 172բ2։ 48. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Աթանագինէ հայրապետին։ Ի բազմաց խնդիր արարեալ զվարուց և զճգանց երանելոյն Աթանագինէի„ ևն։ - Վերջ Թղ. 176բ2։ "Եւ վասն սուրբ անուան նորա մեռայց և ժառանգեցից զպատրաստեալն ի սկզբանէ զարքայութիւնն...„ (վերջին թուղթն ինկած է)։ 49. Թղ. 177ա1։ "Յիշատակ Յովակիմա և Ովսաննայի. ծնունդ Մարիամու կուսին, և ծնունդ փրկչին։ Եւ էր Յովակիմ մեծատուն յոյժ և մատուցանէր տեառն կրկին զպատարագիս իւր ամենայնի„ - Վերջ Թղ. 182ա1։ "Բայց արիւն նորա իբրև ղքար մածեալ, և զարհուրեալ ելանէին արտաքս, և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Թանգ. Հին և Նոր Կտակ. Հտ. Բ. եր. 237-250։ Թուի լինել մասն Նախաւետարանին Յակ. Տեառնեղբօր, տարբեր խմբագրութեամբ կամ բնագրէ յեղեալ։ Հմմտ. Թ. 201. §. 102. Թղ. 405բ2406բ2)։ 50. Թղ. 182ա1։ "Վկայաբանութիւն քառասուն և խարազնազգեստ սրբուհոյ (այսպէս) Կուսանացն, և Ամոնի սարկաւագի։ Սրբուհի կանայքն էին յամս Լիկիանոսի ամբարիշտ արքայի, յերկրէն Թիրակա (Թրակիոյ) ի քաղաքէն Անդր(ի)անուպաւլսէ„ ևն։ - Վերջ Թղ. 183ա1։ "Եւ Ամոն սարկաւագ ի Սեկտեմբերի. Ե„։ (Յոյնն և ասորին կը պակսին։ Այս և յաջորդքն հմմտ. Յայսմաւուրքը)։ 51. Թղ. 183ա1։ "Վկայաբանութիւն երից քերց կուսանացն՝ Մինոյդորա. Միտրոյդորա և) Նիմփոյդորա։ Այս երեք սրբուհի կանայքս քոյրք էին հարազատք՝ ի ժամանակս Մաքսիմիանոսի անաւրէն արքային„ ևն։ Վերջ Թղ. 183ա2։ "Եւ ոմանք քրիստոնեայք առին զմարմին սրբոցն, թաղեցին պատուով և տաւնեցին զյիշատակս նոցա ի սեկտեմբերի, Ժ„։ (Յունարէնը հմմտ. #. (. 0xV. 653-66), շատ տարբերակներով։ Ասորականը կը պակսի)։ 52. Թղ. 183բ1։ "Վկայաբանութիւն կոյս նախավկային սրբո(ւ)հոյն Թեկղի։ Սրբո(ւ)հի կոյս նախավկայն քրիստոսի Թեկղ (էր) դուստր կնոջ այրւոյ՝ որոյ անունն էր Թեկղիա„ ևն։ Վերջ Թղ. 185բ1։ "Եւ երանելի կոյսն յորժամ լուաւ ի Պաւղոսէ զբան փրկութեան ամաց. ԺԸ. էր, ի չարչարանս և ի շրջագայութեան և յայրս լերանց ամս. ՀԲ. և եղեն ամենայն ամք կենաց նորա ամք իննուսուն„։ (Վկայաբանութիւնս համառօտ է և յոյժ կը տարբերի Գիրք Թեկղեայ ընդարձակ վկայաբանութենէն. տես Թ. 200. §, 46. Թղ. 255ա2. Թ. 201. §. 56. Թղ. 201բ2-202բ1)։ 53. Թղ. 185բ2։ "Վկայաբանութիւն Կիպրիանոսի եպիսկոպոսի և Յուստիանէ կուսի։ Կիպրիանոս էր այր մեծազգի ազնուական և մեծատուն յոյժ„ ևն։ - Վերջ Թղ. 186բ2։ "Զմարմին սրբոյն՝ հանդերձ պատմութիւնն (եամբ) գրելովք տարան ի Հռոմ քաղաք, և ետուն ի կին մի մեծատուն անուանի ի նոսա, և նա պատուով հանգոյց ի նշանաւոր տեղոջ ի փառս և ի գովութիւն աստուծոյ մերոյ. կատարեցաւ սուրբ եպիսկոպոսն Կիպրիանոս և Յուստինէա ի հոկտեմբերի. Բ.„։ 54. Թղ. 187ա1։ "Վկայաբանութիւն սըրբոց վկայիցն Պռոբոսի, Տարագոսի և Անդրոնիկոսի։ Սուրբ մարտիրոսքս այտքիկ երեքեանս էին ի ժամանակս կռապաշտ արքային Դիոկղետիանոսի, և ի Տարսոն քաղոյն (այսպէս) քաղաքի մատնեցան ի ձեռս ամբարիշտ արքային Մաքսիմիանոսի„ ևն։ -Վերջ Թղ. 188ա1։ "Կատարեցան սուրբ վկայքն ի հոկտեմբերի, 55. Թղ. 188ա1։ "Վկայաբանութիւն սըրբոյն Խռուսանթոսի, որ թարգմանի ոսկեծաղիկ, և ամուսնոյ իւրոյ սրբոյն Դարէճի։ Վկայն քրիստոսի Խուռուսա(ն)թոս (այոպէս) էր ի ժամանակս Նումերիանոսի՝ անաւրէն արքային՝ ի քաղաքէն Աղէկսանդրու„ ևն։ - Վերջ Թղ. 190ա2։ "Եւ հրամանաւ Ստեփանոսի Հռոմա հայրապետին՝ Ովերիոս և Արմինիոս գրեցին հշէրտիզվկայութիւն սուրբ և բարեյաղթ վկայիցն քրիստոսի, և առաքեցին յամենայն քաղաքս„։ 56. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոց անարծաթիցն՝ Կոզմա և Դամանիոսի (Դամիանոսի)։ Կին մի էր այրի և անուն նորա Թէոտդոտի„ ևն։ - Վերջ Թղ. 191ա2։ "Կատարի տաւն սքանչելագործ անարծաթ բժշկացն Կոզմասա և Դամիանոսի. (ի) Նոյեմբեր. Ա.„։ (Յունարէնը, տես Ճ### ##. ###. #I. 46984, համաձայն է հայերէնին. ասորին կը պակսի։ Հաւանօրէն հայն յունարէնէ թարգմանուած է)։ 57. Անդ։ "Վասն երիտասարդ ծառային որ ուրացաւ զքրիստոս։ Ոմն յիշխանաց կամէր զդուստր իւր տալ ի վանս և առնել կրաւնաւոր„ ևն։ - Վերջ Թղ. 192բ2։ "Եւ զԿախարդն կալեալ սրբոյն՝ ետ ի քաղաքին դատաւորն, և նա ըստ արժանի նորա մատնեաց զնա ի յաւիտենական կորուստն„. 58. Թղ. 193ա1։ "Վկայաբանութիւն (Վարք) Կոստանդիանոսի մեծի թագաւորին, թէ զիարդ հաւատաց ի քրիստոս ի ձեռն սըրբոյն Սեղբեստրոսի։ Թագաւորն Հռոմա Կոստանդիանոս կռապաշտ էր, և հրապուրեալ ի Մաքսիմիանոսէ կնոջէ իւրմէ„ ևն։ - Վերջ Թղ. 193բ1։ "Եւ ի բարիոք ծերութեան հասեալ հանգեաւ խաղաղութեամբ ի քրիստոս, ի յու(նու)արի. բ„։ (Համառօտուած է Սեղբեստրոսի Պատմութենէն։ Հմմտ. տպգ. Վենետկոյ, 1893, եր. 24)։ 59. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Զոսեմիա կրաւ(նաւո)րին և Աթանասի զաւրականին։ Սուրբն Զոսիմոս ը կրաւ(նաւ)որ լեառնակեաց՝ ի Կիլիկ(ի)ա գաւառէն, և բնակէր ընդ գազանս տնապատին մաշկեղինաւք„ ևն։Վերջ Թղ. 193բ2։ "Սուրբն Զոսիմոս աղաչեաց զաստուած, և պատառեցաւ վէմ լերինն և առ զերկոսեանն ի ներքս, և այսպէս աւանդեցին զհոգիս իւրեանց առ աստուած յունվարի ԻԴ„։ (Յունարէնը տես . V########, ######### ######Ե##########, I, (#I##### 1893), 16679։ - #I. #. #####, Ճ######## ԱՂ##Ա###, I. ##### #### ########, II. 3 (########## 1891), 96-108։ Յոյժ կը տարբերի հայերէնէն)։ 60. Թղ. 194ա1։ "Վարք երանելոյն Յոհաննու որ վասն քրիստոսի աղքատացաւն, Այր(ս) Յոհաննէս որդի էր մեծատան իշխանի՝ ի Կոստընդինուպաւլիս, որոյ անուն էր Եւդրոպիոս„ ևն։ - Վերջ Թղ. 195ա2։ "Եւ կրաւնաւորեցան ծնողքն և ճգնութեամբ ծառայէին սուրբ նշխարացն. և բարի վարիւք հանգեան և նոքա„։ (Համառօտուած է)։ 61. Անդ։ "Վասն ուրացողի Յուլիանոսի։ Ընդ աւուրսն ընդ այնոսիկ ելեալ Յուլիանոս յանցող թագաւորն ի Պարս„ ևն։ - Վերջ Թղ. 196ա1։ "Եւ ապա յետոյ և զայն ևս ետ աղքատաց. և արար զանաւթս եկեղեցւոյն պղնձեղէնս և ապակեղէնս և փայտեղէնս„։ (Յոյնն և ասորին կը պակսին։ Վերջաբանէն կը տեսնուի, թէ յամի Տեառն 370-380 ի Միջագետս և կամ յԱնագարբա նահատակուած Յուլիանոս վկայն կամ ճգնողը՝ շփոթեր է հայ խմբագիրն - կամ զանի գաղափարողն - Յուլիանոս Ուրացող կայսեր հետ, ի վերջոյ խօսքը դարձնելով Միւրկիւռիոս (Մերկեռիոս) վկային և Ս. Բասիլիոսի վրայ։ 62. Անդ։ "Վասն սարկաւագին որ զքշոցն ունէր։ Սովորութիւն իսկ էր՝ զի յորժամ Վասիլիոս զաստուածային խորհուրդն կատարէր, ևն։ - Վերջ Անդ։ "Բայց թագաւորն ի հերձուածոյն ոչ դարձաւ, այլ մեռաւ նովին հերձուածովն„։ (Այս և նախընթաց հատուածքն Ս. Բարսղի վարուց և սքանչելեաց պատմութենէն քաղուած են, և կը պակսին թէ Վարք և Վկայ. սրբոց Հտ. Ա. եր. 220-245 և թէ Թ. 200. §. 6. Թղ. 66բ2-79ա1 ին մէջ)։ .63. Թղ. 196ա2։ "Վարք երանելոյն Մարտիանոսի Կրաւնաւորի։ Մառայն աստուծոյ Մարտիանոս էր ի Կեսարիոյ Պաղեստինեա„ ևն։ - Վերջ Թղ. 198բ2։ "Փութասցուք և մեք նմանել այսպէսի հարանց, և ժառանգել զերկնից արքայութիւնն ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Վարք Հարանց տպգ. ի Վենետիկ, Հտ. Ա. եր. 380-335. կը գրուի նաև Մարկիանոս և Մարտինոս ճգնաւոր)։ 64. Թղ. 199ա1։ "Գործ սրբոյն Կուռնելիոսի հարիւրապետին։ Սա էր ի ԿեսարիուՊաղեստինեա. ի գնդ(է) Իտաղիկեցոյց և էր ծերացեալ„ ևն։ Վերջ Թղ. 199բ2։ "Երևեցաւ սուրբն ի տեսլեան եպիսկոպոսին Սեղբիանոսի, և երթեալ ի տեղին՝ փորեաց զհողն և արմատախիլ արար զմորենին, շինեաց ի վերայ տապանին եկեղեցի յանուն սրբոյն„։ (Հմմտ. Թ. 201. §. 37. Թղ. 140բ1-142բ1, մեծ տարբերութիւններով)։ 65. Թղ. 199ա1։ "Վարք և վկայաբանութիւն սրբոհոյն Շուշանա կրաւնաւորի։ Յաւուրս Մաքսիմիանոսի ամբարիշտ արքային էր աղախինն քրիստոսի Շուշան ի Պաղեստինոյ՝ հաւր հեթանոսի և կռապաշտի և մաւր հրէի լեալ զաւակ„ ևն։ - Վերջ Թղ. 200բ1։ "Արկին ի բանդն, և անդ յաղաւթելն իւրում աւանդեաց զհոգին իւր առ աստուած ի Փետրու. ԻԶ. և երթեալ եպիսկոպոսն ամենայն ուխտիւն, ղամբարաւք և ոստովք ձիթենաւքն՝ տարան զմարմին սրբոյհոյ կուսին և վկային Շուշանայ յեպիսկոպոսարանն, և թաղեցին պատուով յեկեղեցւոջ„։ (Հմմտ. յուն. ը## 8Տ §6##. VI. 153-59։ Հայերէնը դեռ ամբողջապէս տպուած չէ. և այլուր չի գտնուիր)։ 66. Անդ։ "Վկայաբանութիւն սրրոհոյն Քարիտոն(ի)։ Կինս այս աղախին էր առն քա ղաքացոյ ի Կիւրիկիոտոն քաղաքին, և էր քրիստոնեա„ ևն։ - Վերջ Թղ. 201ա1։ "Եւ բազում նշանք լինին յոսկերացն առ հիւանդս և ախտաժէտս և այսահարս, և մեզ տաւնողացս աւդնական և բարեխաւս առ քրիստոս, որում փառք յաւիտեանս յաւ„։ (Յունարէնը (տես ձ### §§. ###. 1I#, 24-27, թ 6. 08V, 9971005) շատ կը տարբերի ասկէ։ Ասորերէնը կը պակսի։ Հայ. տես Վարք Հարանց տպ. ի Վենետիկ 1855, եր. 436։ Խմբագրութիւնս կը տարբերի տպագրեալէն)։ 67. Թղ. 201ա2։ "Յայսմ աւուր յիշատակ է աղախնոյն աստուծոյ Թէոդորա։ Յաւուրս Զենոնի արքայի՝ ի քաղաքին Աղեքսանդրիա էր Թէոդորա՝ առն կինն գեղեցիկ տեսլեամբ և մեծատուն յոյժ„ ևն։ - Վերջ Թղ. 205ա2։ "Եւ յորժամ վախջանեցաւ հայր վանացն նստուցին զնա փոխանակ նորա առաջնորդ ուխտին„։ (Համաձայն է յուն. 1ձ. խմբագրութեան. տես #. ########, ### #### § I####. ##### (V###, 1889) 25-41։Հայ. տես Վարք Հարանց տպ. ի Վենետիկ Հտ. Ա. եր։ 392402. Խմբագրութիւնս աւելի ընդարձակ է. Հմմտ. Տաշեան, Յուց. Թ. 66. §. 26. Թղ. 68. Թղ. 205ա1։ "Յամսեանն մարտի (այլ և այլ պատմութիւնք)։ Յորժամ կռապաշտքն հալածէին զքրիստոնեայսն, Մաիումա քաղաքին եպիսկոպոսն զքահանայի միոյ էառ զկարգն„ ևն։ - Վերջ Թղ. 210ա2։ "Ոչ զցայգ և ոջ ցերեկ, զի ամենևին ոչ դադարեն ի պատերազմելոյ ընդ այնոսիկ որք կամէին կեցուցանել զհոգիս իւրեանց. և աստուած...„ երկու տող կտրուած։ Սոյն խորագրի ներքև կը պատմուին. Ա. Մարտիրոսութիւն քահանայի միոյ՝ և մահուանէն վերջ անոր արձակուիլն եպիսկոպոսէն։ Բ. Պատմութիւն եպիսկոպոսի ուրումն, մեղաւորի և մեղսակից հրեայ կնկան մը որ կը դառնայ ի քրիստոնէութիւն։ Գ. Արձակումն քահանայի միոյ կապելոյ իր վախճանեալ եպիսկոպոսէն։ Դ. Պատմութիւն քարայրի մէջ բնակող անհնազանդ կրօնաւորին, և անոր պատրիլն ի դիւաց։ 39. Թղ. 210բ1։ "Պատմութիւն Աթանասի հայրապետին Աղեքսանգրու (այն է պատմութիւն սքանչելեաց պատկերի փրկչին՝ ի Բիւրիտոն)։ Ի Բիւրիտոն քաղաքն՝ որ է մերձ ի սահմանս Տիւրոսի և Սիդոնի՝ էին բազում հրեայք (քրիստոնեայք 7) բնակեալ խառն ընդ հրեայս„ ևն։ - Վերջ Թղ. 212բ1։ "Այլ ծիծաղեցա ընդ անկարութիւն վատութեան ձերոյ, որ այնչափ դևք ոչ էք կարող շարժել զճնճղկի կրծոց թև մի, և փչեաց ի թևսն և ի դևսն՝ և անյայտ եղեն. փառք քրիստոսի ամէն„։ (Հմմտ. Ս. Աթանասի Ճառք տպգ. ի Վենետիկ 1899, եր. 489-499, կրկին խմբագրութեամբ)։ 70. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Դոմետիոսի։ Յաւուրս մեծին Կոստանդիանոսի որդոյն սրբոյհոյն Հեղենայ՝ Դոմետրիոս մոգ և աղանդաւոր էր ի Պարսիկս, և ոմն քրիստոնեա Աբբարոս անուն ուսոյց նմա զքրիստոնէութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 213բ1։ "Եւ գնաց տէր ուղտուն առ քահանայս և քրիստոնեա ժողովուրդս, և նոքա ցրեցին զքարինսն, և գտին զնշխարս սրբոյն Դոմետիոսի և զերկու աշակերտացն, և տարան թաղեցին յեկեղեցին„։։ Յունարէն 2 խմբագրութիւններ այս անուն վըկայ մը Յուլիանոս կայսեր ժամանակ կը դնեն, և երկուքն ևս աննման են հայերէնին։ (Հմմտ. երո#, ####. #I#, 286-317, երկրորդն (Անդ և #. 318-320)։ Իսկ ասորերէնը տես 3#####, #### #####. ## #########. VI, 536-556։ Հայ. վկայաբանութեանս համառօտութիւնը տես Լիակ։ Վարք որբոց տպ. ի Վենետիկ, եր. 1111)։ 71. Անդ։ "Յայսմաւուր վկայաբանութիւն սրբոյն Բագարատա Տոռոմենոյ եպիսկոպոսին և լուսաւորչի։ Սուրբն Բագարատ աշակերտ էր սրբոց առաքելոցն, և ձեռնադրեցաւ ի Պետրոսէ առաքելոյն եպիսկոպոս„ ևն։ - Վերջ Թղ. 222ա1։ "Եւ կոյրք երեք անկան ի վեբայ սուրբ մարմնոյն՝ և բացան աչք նոցա„։ 72. Անդ։ "Յայսմ աւուր յիշատակ է Կիւրակէի և Ուրբաթու (այն է Պարասկևի)։ Պատմեաց մեզ հայրն Մակար անապատաւորն„ ևն։ - Վերջ Թղ. 222բ1։ "Եւ ամենեքեան ետուն փառս աստուծոյ և գրեցին զերանելի Պարասկևի ի տումարս յիշատակաց ընդ այլ երանելի ճգնաւոր կանայս, ամէն„, (Համառօտութիւնը տես Լիակ. Վարք սրբոց. եր. 1113։ Հարանց Վարք, Հտ. Ա. եր. 660-4։ Յոյնը կը պակսի)։ 73. Թղ. 223ա1։ "Մայիս՝ Վարք երանելոյն Մարիամու եգիպտացոյն։ Կինս այս պոռնիկ էր՝ ի քաղաքին Աղեքսանդրիա Եգիպտացւոց„ ևն։ - Վերջ Թղ. 225բ1։ "Եւ յետոյ Սոփրոնիոս հայրապետն Երուսաղէմի գրեաց զպատմութիւնս երիցս երանեալ և երջանիկ աղախնոյն աստուծոյ Մարիամու եգիպտուհոյն. որ հանես ի խաւարէ ի լոյս և ի խոր դբոյ զապաւինեալքս ի քեզ քրիստոս, կանգնեա և զմեզ զգլորեալքս ի բազմութենէ մեղաց մերոց բարեխաւսութեամբ մաւրն մերոյ և աղախնոյն քո„։ (Համառօտ խմբագրութիւնս տես Հարանց Վարք տպգ. ի Վենետիկ, Հտ. Ա. եր. 287-291։ Յոյն բնագրէ թարգմանուած. յոյժ կը տարբերի Ս. Հերոնիմոսի Խմբագրութենէն)։ 74. Թղ. 225բ2։ "Վկայաբանութիւն սըրբոյն Արդաղիոնի կատակողին։ Քրիստոսի մարտիւրոսն Արդաղիոն կատակող էր, և յիմարա նայր առաջի Մաքսիմիանոսի կռապաշտ արքային„ ևն։ - Վերջ Թղ. 226բ1։ "Եւ ընգեցին անդ զսուրբ վկայն քրիստոսի, և ի մէջ հրոյն աղաւթելով աւանդեաց զհոգին առ քրիստոս՝ յոր հաւատաց և յուսացաւ. յապրիլի. ԺԷ„։ (Մանօթ է վկայս՝ Յայսմաւուրաց Հայոց, Յունաց և Լատինաց։ Համառօտութիւնը տես Լիակ. Վարք Սրբոց, եր. 2011)։ 75. Անդ։ "Յայսմ աւուր՝ վկայաբանութիւն սրբուհոյ և կոյս վկային Եղիկոնիդա։ Աղախինն քրիստոսի Եղիկոնիդա էր ի քաղաքէն Թեսաղոնիկեա՝ յաւուրս Գորգ(գ)իանոսի և Փիլիպպոսի կռապաշտ արքայիցն և Պերինոս դուքսն Կորնթացոց հարցանէր„ ևն։ - Վերջ Թղ. 227ա2։ "Եւ նոյնժամայն հատին զգլուխն, ի մայիսի. ԻԹ. և փոխանակ արեանն՝ կաթն հեղաւ. և ոմանք հաւատացեալք թաղեցին զնա ի նշանաւոր տեղոջ„։ (Գ. դարուն և ի Գորդիանոսէ և ի Փիլիպպեայ նահատակուած է սուրբ վկայուհիս, և կը յիշատակուի ի Յայսմաւուրս Հայոց։ Յունաց և Լատինաց։ Հմմտ. Լիակ։ Վարք Սրբոց, եր. 1120)։ 76. Անդ։ "Վկայաբանութիւն սըրբոյն Վլասա Սեբաստիոյ եպիսկոպոսի։ Յաւուրս կռապաշտ արքային Լիկինոսի սուրբն Վլաս եպիսկոպոսն„ ևն։ - Վերջ Թղ. 228ա2։ "Եւ կին մի հաւատացեալ՝ անուն Եղիսէա թաղեաց զմարմին նորա ի ներքս պարսպին Սեբաստիոյ քաղաքին, ի փետրուարի. ԺԱ. և բազում նշանք լինին ի տեղոջն յայնմիկ„։ (Համառօտ խմբագրութիւնս շատ կը տարբերի ընդարձակ վկայաբանութենէն որ տպուած է ի Վենետիկ. տես և Վարք և Վկայ. Սրբոց, Հտ. Բ. եր. 382-389), 77. Անդ։ "Վերադարձումն է պատուական մարմնոյն սուրբ հայրապետին մերոյ՝ Յոհանու Ոսկեբերանի։ Յորժամ աքսորեցին ըզՅոհաննէս, տանէին զնա անխնաաբար„ ևն։ Վերջ Թղ. 230ա1։ "Տաւեղ յաւրինեալ ի լարս մասանց բանականաց՝ երկնակառոյց շարադրած ի միտս բանասիրաց„։ (Յունարէնը տես #### ##. ####. IV. 407 Ո. 31, 4ո4. 3047, x2V. 496, տարբերութիւններով)։ 78. Անդ։ "Վարք երանելոյն Եփրեմի ասորոյ։ Երանելի հայրն մեր Եփրեմ ասորի էր յարևելից, ի քաղաքէն Եդեսիա„ ևն։ Վերջ Թղ. 231ա1։ "Կոչեաց զամենայն եղբարսն, և ողջունեալ զնոսա՝ հանգեաւ խաղաղութեամբ ի քրիստոս՝ ի յունուարի. ԻԸ. և թաղեցաւ յամենայն անապատաւորացն„։ (Վարքիս տպգր. տես Յայսմաւուրք, Ա. 56։ Լիակ. Վարք Սրբոց (Աւգերեան) Հտ. Ժ. եր. 394. ազատ յառաջբերութեամբ)։ 79. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Նեոփիւտոսի՝ որ թարգմանի ի հայ լեզուն՝ Նորատունկ։ Յամս ամբարիշտ արքային Դիսկղետիանոսի՝ ի քաղաքին Նիկիա Բիւթանացւոց էին ամուսինք քրիստոնեայք, Թէոդորոս և Փիլորէնդիա„ ևն։ - Վերջ Թղ. 232ա2։ "Եւ աւանդեաց զհոգին իւր առ աստուած՝ (ի) յունուարի. ԻԹ. Էր սուրբն Նէոփիւտոս ամաց. ԺԷ. ից, և Դ. ամսոց. և երթեալ ծնողացն առին զմարմինն և թաղեցին յարկս իւրեանց գաղտնի„ (Յունարէնը շատ տարբեր է. տես 7######ԱՏ ######, ####### #########, 239-51)։ 89. Թղ. 232բ1։ "Սքանչելագործութիւնք որ եղեն ի ձեռն խոստովանողացն քրիստոսի Գուրիասա, Սամոնասայ և Աբիբոսի, յաւուրս բարեպաշտութեան մերոյ։ Յորժամ առաքեցան զաւրք ի յերկրէ հեռաստանէ՝ի պահպանութիւն քաղաքին Եդեսիա„ ևն։ - Վերջ Թղ. 232բ2։ "Եւ եպիսկոպոս քաղաքին ոչ ետ թոյլ այրել. և մեծապէս փառաւորեցան քրիստոսի խոստովանողքն՝ Գուրիաս, Սամոնաս և Աբիբաս„։ Յոյժ հետաքրքրական է զրոյցս Եդեսիացի Սոփիա կնոջ դստեր Եւփեմիայ կուսին, Գոդթոսի զինուորականին ու նորա տիկնոջ ողբերգական արարուածներով, և յիշեալ սրբոց ձեռքով գործուած սքանչելեօք, որոնց բնաւ յիշատակութիւն չկայ անոնց տպագրեալ խմբագրութեան, այն է Վարք և Վկայաբ. Սրբոցի մէջ։ Գալ. Տէր Մկըրտչեանի հրատարակութիւնն աւելի վաւերական է և շահագրգիռ։ Գրութեանս - ինչպէս և Վկայաբանութեան - աղբիւրն ասորական է, զոր տարիներ յառաջ գտաւ ###. #######։ Ասորի տպագրութիւնն և անոր հայերէնին հետ ունեցած աղերսը ճշդիւ ինձ յայտնի չեն. հաւանօրէն Վկայաբանութիւնը միայն ըլլալու է, ըստ որում նա բերանացի հաղորդեց ինձ յամին 1897, ի Հռոմ։ 81. Թղ. 234ա1։ "Յայսմ աւուր յիշատակ է Անդրոնիկոսի և Աթանաս(ի)այ ամուսնոյ իւրոյ։ Երանելին Անդրոնիկոս ի մեծ քաղաքէն Անդիոքա էր՝ երիտասարդ հասակաւ, արուեստիւ ոսկեգործ„ ևն։ - Վերջ Թղ. 236ա1 "Եւ արարեալ անդ ծերոյն՝ ընդ այլ սկիւթացի հարսն, զԷ. աւր ննջման աւուրս երանելոյն, ելին ի լեառն իւրեանց ի Սկիւթ և գրեցին զպատմութիւն նոցա, և յիշատակին ի յունուարի. ԻԳ„։ (Հմմտ. յունարէն 3.րդ խմբագրութիւնը առ Լ. Օ######, #. Ը. 375-380։ Ասորերէնը տես ######, #### ######. VI. 404417)։ 82. Թղ. 236ա1 "Վկայաբանութիւն կոյս վկային սրբուհոյն Եփրասիա։ Ի քաղաքին Նիկոմիդեա էր բնակեալ երանելին Եփրասիայ„ ևն։ - Վերջ Թղ. 236բ1։ "Սորին բարեխաւսութեամբ կեցոյ զմեզ քրիստոս„։ 83. Թղ. 237ա1։ "Վկայաբանութիւն երից եղբարցն՝ Պաւղոսի, Պաւսէլի և Թէոդոտոնի յիշատակ։ Յամս Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի կռապաշտ արքայիցն՝ էին ի քաղաքին Կղոպատեա՝ Պաւղոս և Պաւսէրիոս եղբարք„ ևն։ - Վերջ Թղ. 237բ1։ "Եւ ըզՊաւղոս և զՊաւսերիոս կապեցին և ընգեցին ի ծով, և այնպէս աւանդեցին զհոգիս իւրեանց առ աստուած, յունվարի. ԻԳ„։ Համառօտ Վկայաբանութեանս յունարէնն և ասորերէնը կը պակսին։ Ուշագրաւ է հոս երրորդ եղբօր Թէոգոտոնի մասը, որ աւազակութենէ յանկարծ մարտիրոսական պսակին կ'արժանանայ։ 84. Անդ։ "Պատմութիւն սքանչելեաց երանելոյն Սպիւռիդոսի եպիսկոպոսին Տրիմենթունեա քաղաքին ի Կիպրոսի։ Սուրբն Սպիւռիդոն հովիւ խաշանց էր և ամուսնացեալ ընդ աշխարհի„ ևն։ - Վերջ Թղ. 240ա2։ "Եւ այսպիսի բարիոք քաղաքավարութեամբ կացեալ ամս բազումս՝ ննջեաց խաղաղութեամբ ի դեկտեմբերի. ԺԲ„։ (Յունարէն երկու խըմբագրութիւններն ևս, Վարք-V112, աննման են հայերէնին։ Ասորին կը պակսի)։ 85. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Մամասա՝ զոր յիշէ սուրբն Գրիգոր աստուածաբան՝ ի նոր Կիւրակէի ճառին։ Յամս Աւրեղիանոսի ամբարիշտ արքայի այր ոմն քրիստոնեա ի գաւառին Պափղագոնացւոց՝ ի քաղաքին Գանգրեա„ ևն։ - Վերջ Թղ. 241բ1։ "Կատարեցաւ սուրբ վկայն քրիստոսի Մամաս յամսեան Սեկտեմբերի. Բ„։ 86. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյհոյ կուսին Փերփութա և քեռն իւրոյ և աղախնոյն։ Երանելի կանայքն էին ի պարսիկս քրիստոնեայք, յաւուրս Սաբիւռոսի (Շապհոյ) կռապաշտ արքայի„ ևն։ - Վերջ Թղ. 242ա1։ "Իսկ երանելի կանայքն զերանելի մահն ընգալան ի մարտի. ԻԸ. և պսակեցան ի քրիստոսէ, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Յունարէնը, տես 40## §§. ####. III. 1-11, բոլորովին կը տարբերի հայերէնէն. ասորին ալ կը պակսի։ Հաւանօրէն հայն՝ պարսկերէն բնագրէ մը թարգմանուած է)։ 87. Անդ։ "Վկայաբանութիւն Թէոփանոսի և աղախնոյն աստուծոյ Պանսեմնեա։ Սուրբն Թէոփանոս էր [ի քաղաքէն Անտիոքա անհաւատ ծնողաց զաւակ„ ևն։ - Վերջ Թղ. 242բ2։ "Եւ երթեալ եպիսկոպոսի քաղաքին ամենայն ուխտիւն և ժողովրդեամբն՝ հանեն զմարմինս նոցա ի խրճթացն և տարան ի քաղաքն մոմեղինաւք, խնկաւք անուշիւք և աւրհնութեամբ եդին ի տապանս յեկեղեցւոջն, և բազում սքանչելիս արարին Թէոփանոս և Պանսեմնի„։ (Վկայաբանութեանս յունարէնն ու ասորին կը պակսին. ժամանակն ալ անորոշ)։