206822անյայտ, զի գլխաւոր յիշատակարանը կը պակսի, սակայն դատելով որ վերջին ստացողի մը յիշատակարանն - որ աւելի նոր է - ՊԾԱ հայ թուականը կը կրէ, հաւանօրէն Ձեռագիրս կամ ցգ. դարու երկրորդ կէսին, և կամ ի սկիզբն ԺԴ.երորդին գրուած է։
բոլորգիր միջակ, բարձրադիր, հնաձև և ցանցառ։
27, իւրաքանչիւրն 8 թուղթք։ Թերթահամարք Ժ.էն ետքը տասն տասն կը յառաջեն, օր. աղագաւ, Ի, Լ, Խ ևն. որոնց դիմաց վերջին ձեռք մը ուրիշ թերթահամարներ նշանակած է, ԺԱ։ ԺԲ, ևն կարգաւ։
թուղթ բամբակեայ՝ գորշագոյն և կակուղ։
(նոր, զի հինն ինկած է) կաշեպատ շիկագոյն, դրոշմազարդ. կողերն ալ կրկին ստուարաթուղթ։
ընդհանրապէս լաւ, միայն Թղ. 1-12, 16, 34, 154, 155, 156-8 երբեմն լուսանցաքղանցք, երբեմն ալ լուսանցքն խոնաւութենէ վնասուած են և ապա սպիտակ թուղթով նորոգուած։ Թղ. 199ա-214բ, արտաքին լուսանցքն) ՃԱՌԸՆՏԻՐ Է. գրութեան մէկ մասով չարաչար բրդզզեալ և պատա ռոտուած են։ Թղ. 212 որ ի սկզբան կը յաջորդէր Թղ. 206բ.ին, ետքէն վերջը փոխադրուած է կազմողէն։
նախ Զաքարիա քահանայ, ապա Ստեփաննոս աբեղայ, ապա այլք։
չունի։
բազմաթիւ, այսինքն մէն մի ճառի սկիզբը, մի և նոյն մելանով գրուած և կիտուածներով։
, 2-9 հատ, միագոյն և պարզ։
մէկ հատ միայն սկիզբը։
առհասարակ սևագիր են, երբեմն մանր և երբեմն խոշորագիր, նորաձև։
Թղ. 1, երկու թուղթք ալ վերջը կազմողէն յաւելցուած։
երկու հատ են և աննշան, այսպէս. 1. Թղ. 150ա. "Տէր աստուած ողորմի ստացողի սորա Զաքարիա քահանայի ամէն։ - Եւ զգծողս զՍտ"„։ 2. Թղ. 8բ. (դատարկ թողուած տեղը կայ տարբեր բոլորգրով և չափաւ. "Արդ ի վերջին ժամանակիս՝ ի ՊԾԱ. թուականիս, ձեռ(ն) ի գրելոյ յիշատակիս, ձեռամբն անարուեստ գրչիս (յիշտկ.) ախմար և ծոյլ Ստեփանիս և սուտանուն աբեղաիս. որ ի կարդալ սմա հանդիպիս, զիս յաղաւթ քո յիշեսցես։ Քրիստոս աստուած զքեզ յիշէ. ամէն„ (Վերջին ստացող մ'է հաւանօրէն յիշատակարանիս գրիչը Ստեփանոս աբեղայս, և Ձեռագրիս գրչութեան մէջ մասն ունեցած չէ երբէք, ինչպէս գրէն իսկ ակներև է։
. Ձեռագիրս 1791ին մտած է հաւաքմանս մէջ, բայց չի գիտցուիր թէ ուստի՝ և կամ որուն ձեռքով բերուած է ի վանս։ Մատեանս է Ճառընտիր միջակադիր, հնագոյն երկաթագիր և հաւանօրէն կիսեղծ գաղափարէ մ'ընդօրինակուած, զի ոչ միայն ի տողամիջի մէկ երկու տեղ դատարկ միջոցներ թողուած են, այլ և երբեմն բառերն իրարու հետ միացուած են, և յաճախ անգամ ալ սխալագիր։ Մատեանս անոր համար յարգի է, զի կը պարունակէ - ի միջի բազմաթիւ մեկնաբանական, պատմական և վարդապետական գրուածներու - նաև ի՞նչ ինչ ճառեր որոնք ուրիշ տեղ չեն գտնուիր։ Ահաւասիկ անոնց բովանդակութիւնը կարգաւ. 1. Թղ. 2ա։ "Յայտարարութիւն ժամանակաց և աթոռակալութիւն հայրապետացն հա(յ)ոց։ Իրաւունս համարեալ և զայս և(ս) Յովհաննու կաթողիկոսի հաոց դրոշմել զանուանս հայրապետաց հաոց„ ևն։ - Վերջ Թղ. 7բ։ "ՅԽՉ։ Թուականութեան հաոց և այսպէս ինև հանդերձ լցեալ եղև թիւ յաբեղինին յիսներեկի հաւարու (այսպէս) հայրապետութեանն հաոց, որ սկիզբն առ երջանիկ սրբոյն Գրիգորէ ցարդ ևս„։ (Ժամանակագրական յայտարարութիւնս կը սկսի Գրիգոր Լուսաւորչով՝ և կ'աւարտի Յովհան կաթողիկոսով (ի թու. ՅԽԶ897) որ և եղած է հաւանօրէն հեղինակ գրուա2. Թղ. 7բ։ "Ժամանակացոյցք Մովսիսի քերթողահաւրն։ Յադամա ցջրհեղեղն ամք. ՍՄԽԲ։ և յԱդամա ցառաջին ամն Աբրահամու ամք. ՎՅԴ.„ ևն։ - Վերջ Թղ. 8բ։ "Եւ յԱդամա մինչև ցնոյն. ԺԸ. ամն Հերակղի, ամք 3. Թղ. 9ա։ "Հարցումն հայրապետին Անտիոքա՝ ընդ Խոսրով հաոց վարդապետի։ Յաղագս ծնունդ առնելո։ Զծնունդն քրիստոսի ընդե՞ր ոչ առնէք։ - Պ. Կարի քաջ։ Այլ յաւուր իւրոյ ծննդեանն տաւնեմք„ ևն։ - Վերջ Թղ. 15բ։ "Ոչ յԵրուսաղէմ և ոչ յայլ տեղիս և բազում վկայութիւնք, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ Այս տեղ յիշուած գրուածիս հեղինակն ոմանք շփոթեր են Մեծին Խոսրովայ հետ, այլ հաւանօրէն է Խսորովիկ Թարգմանիզն կամ Հռետորն (տես «Արարատ» 1892, Ապրիլ։ - Հ. Բ. Սարգիսեանի Քենադատութիւնը «Բազմ. Հանդ. 1892, էջ 203214. Խսորովիկ Բարգմանչբ և Միաբանէշ րած մի նոր գիւտին առթիւ։ - Միաբան հրտ. Խոս. տովանութիւն Խոսրովկայ, «Արարատ» 1894, Դ. 275-82։ - Տաշեան, Մտնգրկն. Մանր Ուսումնասէրութիւնք, Վիեննա 1895, էջ 69-75, քննութիւն էջ 40-68)։ Ներկայ Հարցմունքս թէպէտև ԺԳ. դարու առաջին կէսին և Յով. Երզնկացւոյ ձեռքով գրուած Խոսրովիկի ճառերու հաւաքման մէջ կը պակսին, բայց շատ հաւանական է որ Ը. դարուն իրօք տեղի ունեցած ըլլան ընդ մէջ հայ Հռետորիս և Անտիոքայ Պատրիարքին (Աթանասայ նաև այսպիսի ծիսական խնդիրներ և վիճաբանութիւններ. և զանոնք կը թուի ակնարկել Խոսրովիկ ինքնին, առ Աթանաս ուղղեալ թղթին մէջ, ըսելով. «Յիշե՞ս ապաքէն յորժամ հրամայեցեր ի Դերայիդրոշտադ՝ եպիսկոպոսացն Թէողոդեայ և Աթանասի հարցանել զիս վասն հաւատոցծ ևն բացատրութեամբ։ Հարցմանցս ամբողջ ըլլալն իսկ երկրայական է, 4. Թղ. 16ա։ "Յովհաննու ոսկեբերանի՝ Մեկնութիւն Ով է դա որ թագուցանէ յինէն զխորհուրդս (ևն)։ Եւ վասն զի անարատ և ամբիծ իւրոյ (այսպէս) գնացի(ց)ն ոչ ուղղայպէս յաստուծոյ զդատաստանսն ի վերա հասեալ վարկանէր„ ևն։ - Վերջ Թղ. 21ա։ "Որ ասէ զմահ տեառն կենդանարար և զչարչարանսն փրկարար՝ ապականացու։ Եւ ոչ առաւել խոստովանի եթէ չարչարանաւքն անչարչարելի։ Եւ մահուամբն անմահ որպէս աստուած որում ամենայն ինչ դիւրին է, նզովեալ եղից(ի)„։ (Թուի երկբայական, այն է կամ Նանայի ասորւոյ, և կամ Իսիքոսի երուսաղէմացւոյ)։ 5. Անդ։ "Կեղիստինոսի Հռոմայ (Բանք յաղագս մարդեղութեան)։ Ըստ մարդկութեան մատ(հ)ուանէ. ըստ աստուածութեանն հաւր՝ ընդունի զպատարադ իւրոյ մարմնոյն. ոչ ի մատուցանելն նուազի ինչ յիւրմէ աստուածութենէն„ ևն։ - Վերջ Թղ. 21բ։ "Զմեծամեծսն՝ աստուածութեան, զխոնար(հ)սն և զշարչարանաց նորին միոյ մարմնաւորութեանն„։ (Հռոմայ Պապին Կեղեստինոս Ա.ոյ է հատուածս, որ կ'ապրէր Ե. դարուն։ Թուի մասն ինչ առ Նեստոր գրած նամակին)։ 6. Անդ։ "Գրիգորի Նիւսացո Ի մարդոյն բնութիւն։ Եբ(ր)այեցիքն զմարդն ի սկզբանէ խոստովանին ոչ մահկանացու և ոչ անմահ գոլ„ ևն։ - Վերջ Թղ. 22բ։ "Քանզի ըստ մասին է տեղական. պարագրութիւն վեհագոյն է„։ 7. Թղ. 23ա։ "Գրիգորի աստուածաբանի. (Յաղագս բնութեան աստուածութեան)։ "Անսկիզբն և սկիզբն և որ ընդ սկիզբանն՝ մի աստուած„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ անուն անսկզբանն՝ հայր, իսկզբանն՝ որդի. իսկ որ ընդ սկզբանն հոգին սուրբ„։ 8. Անդ։ "ՅԺԸ.իցն Որք ի Նիկիա ընդդէմ Արիոսի և Սամոստիացոցն։ Ըստ որում մարդն էր ամենևիմբ աստուած և ամենևին մարդ. բոլորվիմբ աստուած և մարդ„ ևն։ - Վերջ Թղ. 23բ։ "Այլ յայտնութիւն անխառնակութեան իւրաքանչիւրոցն՝ բանին և մարմնոյն, և զանբաժանելի միաւորութիւնն հաստատէ„։ 9. Անդ։ "Պետրոսի հայոց քերթողի (Յաղագս անմահութեան և մահկանացութեան մարդոյ՝ ի գրոց Նիւսացւոյն)։ Քանզի աստուած է և ամենայն ինչ հետևի նմայ, որպէս և կամի՝ ընդանենա, թէպէտև մէգ և ամբ զնովաւ„ ևն։ - Վերջ Թղ. 24բ։ "Եւ վասն այնոր պատճառի արգել զնա ի ճաշակմանէ պտղոյն փայտին գիս(տ)ութեան„։ 10. Թղ. 25ա։ "Յաղագս անձին՝ թէ զի՞նչ է (ի գրոց Նիւսացւոյն)։ Իսկ եթէ ցուցաք զանձն ոչ մարմին գոլ և ոչ յաւդումն և խառնուած և ոչ այլ ինչ որ ապականութիւնք„ ևն։ - Վերջ Թղ. 25բ։ "Անապական է և անմահ. և զայս բաւական համարեալ թողցուք„։ 11. Անդ։ "Յաղագս միաւորութեան հոգւոյն և մարմնոյն (ի Նիւսացւոյն)։ Քանզի որպէս արեգակն մերձաւորութեամբ զաւթս ի լոյս փոխարկէ, առնելով զսա լուսատեսակ„ ևն։ - Վերջ Թղ. 26ա։ "Զինչ կամեցաւ և եղև. և կայ մնայ՝ որ էրն„։ 12. Անդ։ "Պիտառութիւնք աւետարանականք՝ յորս եթէ միաւորեալն են քրիստոսի բնութիւնք, այլ ոչ անջատեալք։ Ինքն տէրն վասն իւր ասէ։ Որ ետես զիս, ետես զհայր„ ևն։ - Վերջ Թղ. 28ա։ "Այլ բանն էր առ ի հաւրէ միածին զոր և անորոշաբար ասաց„։ 13. Անդ։ "Պիտառութիւնք առաքելականք՝ առ ի ցու(յ)ց թէ աստուած է քրիստոս՝ հանդերձ միացեալ մարմնովն։ Պօղոս առաքեալ ոչ ի մարդկանէ և ոչ ի ձեռն մարդո, այլ ի ձեռն յիսուսի քրիստոսի։ Ահա յայտնապէս եցուց առաքեալն՝ եթէ ոչ սոսկ մարդ է քրիստոս„ ևն։ - Վերջ Թղ. 29ա։ "Եւ Փրկիշն նա է արարիչ և լոյսն և նկարագիրն, հանդերձ առեցելովն ի մէնջ միացեալն մարմնով„։ (Թուի Յոհ. ոսկեբ. ի մեկն. Թղթոյն Պօղոսի։ 14. Անդ։ "Յոհաննու՝ առ ի նոյն թէ աստուած է քրիստոս։ Որ էրն ի սկզբանէ (ևն)։ Եցոյց եթէ անսկիզբն աստուած բանն զոր ի մարգարէիցն լուաք„ ևն։ - Վերջ Թղ. 29բ։ "Բանզի իւրացոյց զմարմինն և որ ինչ մարմնոյն, և է մի որդի և տէր և աստուած„։ 15. Անդ։ "Յոհաննու ոսկեբերա(ն)ի ի Կեսարիցիոցն։ Զո ոք ասեն զինէն թէ իցէ որդի մարդոյ(ևն). Պատասխանի ետուն և ասեն կէսք՝ զԵղիա, այլք զԵրեմիա„ ևն։ - Վերջ Թղ. 30ա։ "Եւ իբրև զփայլակն զկարծիս նոցա ի մէջ բերէր այն„։ 16. Անդ։ "Այլ որ առ հաղորդութիւնն։ Զի թէպէտ և երկրի բոյս հոմանունաբար գոլով, իսկ ի ձեռաց մարդկան իրագործեալ անուանի հաց. Այլ առեալ հասարակաց փրկչին յամենազաւր ձեռն՝ ի ձեռն աւրհնութեանն մարմին ստուգապէս գոլ խոստովանիմք„ ևն։ - Վերջ Թղ. 31բ։ "Պ. Ո. փոփոխմամբ աստուած, այլ նորա իւր է մարմինն՝ որպէս մեր(ս) մեր. քանզի իւրացոյց ըզմարմինն և որ ինչ մարմնոյն„։ (Է ցուցումն աստուածութեան քրիստոսի ի ձեռն միաւորութեան, և Հարցուպատասխանիք վասն կրից և ներգործութեանց քրիստոսի։ Անանուն հեղինակ հատուածոյս յոյժ նրբամիտ և ողջամիտ ոմն է)։ 17. Անդ։ "Հարցումն Դաւթի իմաստասիրի (և բանք վասն կրից քրիստոսի)։ Փըրկչական կիրընգալութիւնքն միապէս իմանին՝ յորովայնէն մինչև ցհամբարձումն, թէ ոչ„ ևն։ - Վերջ Թղ. 33ա։ "Եւ ոչ ևս դառնալոց է յապականութիւն, այսինքն ի մահ վերըստին, ըստ որում բացայայտեաց, քրիստոս միանգամ մեռաւ և ոչ ևս մեռանի„։ (Թուի լինել Դաւիթ Քոբայրեցոյն)։ 18. Անդ։ "Հարցումն Արիանոսաց։ Մի է անեղութիւն, եթ՝ երկու։ զի էթէ մի է, զայն ունի հայր. իսկ եթէ երկու՝ զիա՞րդ իմանի երկու անեղութիւնք„ ևն։ - Վերջ Թղ. 41ա։ "Որպէս և ի պակասումն գինոյն ձեռաւք սպասաւորացն լցեալ և ուսաւք նոցին բերեալ ի թակոյ(կ)սն՝ և ապա փոխաբերէր յորակութիւն գինո, զի մի պիտակաբար ինչ համարեսցին„։ (Են բազմապիսի ընդդիմադրութիւնք ի հերեսիովտաց յաղագս աստուածութեան Որդւոյ և Հոգւոյն սրբոյ, և գեղեցիկ լուծմունք ի Հին և ի Նոր կտակարանաց մէջ բերուած վկայութիւններով, այլևայլ հատածներու բաժնուած են)։ 19. Անդ։ "Հարցումն առաջին, եթէ որպէս խոստովանել զեռանձնեան և զեզականութի(ւ)ն։ Զհայր գոլ սկիզբն և պատճառ որդոյ և հոգո, զորդի ծնեալ, և զհոգի սուրբ բխումն ի հաւրէ„ ևն։ - Վերջ Թղ. 54բ։ "Եւ ոչ խոստովանե(ս)ցին զբանն՝ մարմնով իւրով չարչարել՝ առանց փոփոխելո, որպէս և գրեալ է, եղիցի նզովեալ„։ (Մինչև Թղ. 43բ. կը խօսի անանուն հեղինակ ճառիս հասարակաբար Երրորդութեան խորհրդոյն վրայ. ապա յատկապէս վասն մարդեղութեան և ընդդէմ բաժանողաց)։ 20. Անդ։ "Սրբոյն Կիւրղի՝ ընդդէմ Նըստորի (ի) Պարապմանէ գրոց հարցումն։ Քրիստոսդ անուն ոչ սահմանի զաւրութիւն. ունի և ոչ զիրիք զէութիւն եթէ զի՞նչ երբէք իցէ նշանակէ, որպիսի ինչ մարդ կամ ինչ կամ եզն„ ևն։ - Վերջ Թղ. 53բ։ "Եւ նուազք են՝ որպէս ասացի՝ յարացուցիցս զաւրութիւնք, բայց տանին մերձ ի ճշմարտութիւնն„։ 21. Անդ։ "Մուշեղի՝ ընդդէմ Արիանոսի, և Եւտիքէ, և Նստորի, և Քաղկեդովնի։ Ճշմարտութիւն ամենայն ուստեք յայտնի զինքն կացուցանէ սիրողացն զնա, և զանխլանա և ի բաց ծածկի ի բազմամանուած խորհրդոց„ ևն։ - Վերջ Թղ. 85բ։ "Զոր եղիցի պաշտել մեզ հաւատով, և երկիւղիւ երկրպագել և փառաւորել զէակ իսկութիւնն և զեռանձնեան սուրբ և միասնական երրորդութիւնն„։ Կանխաբանութենէն և վերջաբանութենէն դատելով՝ հեղինակ ճառիս է ո՛չ թէ Մուշեղ, այլ համաձայն Սաղիմեան Թիւ 370 Ձեռագրին՝ Ներսէս Բ. (Աշտարակեցի) կաթողիկոս՝ ի խնդրոյ տեառն Մուշեղի Բագրատունւոյ գրած է. վասն զի Թղ. 60բ. կ'ըսուի, ի դիմաց հեղինակին. "Արդ՝ Ժամանեալ ի վերա մեր՝ իզխանականդ քս հրաման, և իմ փոյթ ի մտի եդեալ կատարել զքոյտ խընդիր„։ Իսկ Թղ. 82բ. խնդրողին անունն ևս բացորոշակի կը յիշուի, այսպէս. "Զայսոսիկ փոքր ի շատէ զհերձուածողացն պատճառ սահմանելով և ի վերա բերելով գլուծումն պատճառս յանդիմանութիւն կարգեսցի քում երջանիկ պետութեանդ, ո՞վ քաջդ բանասիրաց, տէր իմ Մուղեղ Բագրատունի, պերճաբանդ և հանճարեղ գունակացեալդ առ ծայրագոյն խորոց խոհեմազոյն՝ ըստ գործականին և տեսականին դրող ստորոգութեանցն. զի ծանիցէ քոյդ խոհականութիւն յոմանց փախչել որք են ներհակք ճշմարիտ և ուղիղ դաւանութեան„ ևն։ Յոյժ հետաքրքրական գրուածս - որուն այս Ձեռագրիս մէջ միայն հանդիպած եմ - ոչ միայն Զ. դարու յատուկ լեզուին և ոճին համար, այլ և Մ. Խորենացւոյ առ Սահակ Բագրատունի և առ Սահ. Արծրունի գրած թուղթերուն հետ ունեցած ոճոյ և լեզուի սերտ ադերսով։ Ուսումնասիրութիւնը տես Բազմ. 1904, եր. 65-71, կ նպաստ Խորենացւոյ հնութեան, 22. Անդ։ "Նստորի հարցումն։ Չարչարելի՞ է քրիստոս, թէ անչարչարելի. զի եթէ չարչարելի՝ ընդ չարչարանաւք դիր աստուածութեանն. իսկ եթէ անչարչարելի՝ ոչ է քրիստոս չարչարեալ վասն մեր„ ևն։ - Վերջ Թղ. 86ա։ "Եւ ինքն աստուած բանն միացեալ էր ընդ չարչարելի մարմնոյն իւրոյ„։ 23. Անդ։ "Երանելոյն Թէոդորոսի (Քըռթենաւոր) ընդդէմ Մայրագումացոյն։ Ահա այժմ նորահրատ տոչորեցաւ բոց, և զբեղմնաբեր տունգս բանական դրախտին ճշմարտոռոգ աւետարանին համբակս համրացուցանել ճարակի„ - Վերջ Թղ. 100ա։ "Փառք անսկըզբնակից հոգւոյն, որ ետ զաստուածագիտութիւն որդոց մարդկան. փառք միասնական սուրբ երրորդութեանն յաւիտեանս„։ 24. 100բ։ "Յովհաննու ոսկեբերանի ի յԵսայիա մեկնութենէն։ Տէր ողորմեաց մեզ՝ զի մեք ի քեզ եմք յուսացեալ։ Տեսանես զի և ողորմականացն ոչ վայրապար պարտ է ողորմել„ ևն։ - Վերջ Թղ. 112ա։ "Այդպիսի մխիթարութեամբ և անդ տանջելոց եմք. քրիստոսի փառք յաւիտեանս„։ (Եսայ. ԼԳ. Գլ. 2.րդ համարէն է)։ 25. Թղ. 112բ։ "Յոհաննու ոսկեբերանի՝ Ի Տիմոթեա (Տիտոսի) թղթոյն մեկնութենէն։ Ամենայն ինչ սուրբ է սրբոց. իսկ պղծոցն և աղտեղեացն ոչինչ է սուրբ„ ևն։ - Վերջ Թղ. 114ա։ "Եւ ոչ առ ստուերաւքն մակաղել, այլ ի ճշմարտութիւն հասանել և զնմանկ բուռն հարկանել„։ 26. Անդ։ "Երանելոյն Եփրեմին ի (Նի)կոմիդացիոց (ճառէն)։ Արար աստուած զամենայն, և բարի է յոյժ, աւրհնեաց զնոսա և ասէ. ահա ետու ձեզ զամենայն„ ևն։ - Վերջ Թղ. 115բ։ "Եթէ ոք ասիցէ թէ պարտ է ուտել զայն, զի սրբին բանիւն աստուծոյ և աղաւթիւք. և մեք պատ...„ (վերջը թերի)։ (Նիւթ ճառիս է՝ յաղագս չառնելոյ խտրութիւն կերակրոց)։ 27. Թղ. 116ա։ Յաղագս մեղաց և մահու (սկիզբն պակասաւոր և առանց խորագրի) ի Մեկն. Հռոմայեցւոց թղթին. "Թագաւորեաց մահ յԱդամայ մինչև ցՄովսէս, այսինքն յԱդամայ՝ ցաւրէնսն տուեալ ի ձեռն Մովսէսի„ ևն։ - Վերջ Թղ. 123ա։ "Այլ զհին աւետիսն յիշեցուցանէ. արդ մարգարէքն յայտնեն ոչ զամենեսեան ապրեալս„։ 28. Անդ։ "Ի Կորնթացիոց (թղթոյն մեկնութիւն։ Զոր ոչ ոք յիշխանաց յաւիտենիս այսորիկ գիտաց. զի եթէ էր գիտացեալ ոչ զտէրն փառաց խաչէին։ Եթէ ոչ գիտէին, ընդէր ասէր՝ և զիս գիտէք և ուստի եմն գիտէք„ ևն։ - Վերջ Թղ. 131ա։ "Քանզի մեռեալք են միանգամայն, և ոչ ես ցանգամ նոցա. վասն զի մեռեալ եմ նոցա և ես„։ 29. Թղ. 131ա։ "ՅԵբրայեցոց թղթոյն մեկնութենէն։ Քանզի անհնարին է որք միանգամ լուսաւորեցան, և ճաշակեցին յերկնաւոր պարգևէն (ևն)։ Եւ արդ զի՞նչ, արտաքս ընգեցեալ իցէ ապաշխարութիւն. քաւ լիցի„, ևն։ - Վերջ Թղ. 133ա։ "Զգերանդ ոչ նըշմարես. արդ զամենայն զոր ասեն ձեզ առնել արարէք, բայց ըստ գործոց նոցա մի առնէք„։ 30։ Անդ։ "Գրիգորի աստուածաբանի Յաղագս հեղգացելոց ի մկրտութենէ։ Տուր ինձ զտախտակս սրտի քո, լինիմ քեզ Մովսէս, թէպէտև յանդգնութիւն է ասելս„ ևն։ - Վերջ Թղ. 134բ։ "Զի և տեսցի յայնցանէ որք խոցեցինն. և կայցէ մնասցէ աստուած արտաքո թանձրութեան„։ 31. Թղ. 134բ. "Յովհան(ն)ու ոսկեբերանի՝ ի յԵսաիա մեկնութիւն (ենէ)։ Զազգ նորա, ասէ, ո պատմեսցէ. զի բարձեալ են յերկրէ կեանք նորա. զի՞նչ խօսիսդ, չիցեն զմարդո ումեքէ բանքդ„ ևն։ Վերջ Թղ. 135ա։ "Ի հարց և ի խնդիր իշխեսցէ արկանել„։ Անդ։ Նորին ի մեկն. Եփեսացւոց թղթոյն (առանց խորագրի). "Աւտարացեալք ի կենացն աստուծոյ, յաղագս անգիտութեան որ է ի նոսա„ ևն։ - Վերջ Թղ. 143ա։ "Այլ ինքեանք մարդիկ ի ձեռն յաւժարութեանցն գործոց„։ (Ճառ ԺԳ. յն. Հտ. ԺԱ. 95. #. Ը.)։ 32. Անդ։ "Ի Թեսաղինեկեցիոց (թղթոյն) Յոհանու մեկնութիւն։ Զի մեք կենդանի մնացեալքս ի գալստեանն տեառն ոչ ժամանեմք ննջեցելոցն. զի մի կարծիցես դժուարին գործ լինել ինչ, աստուած է որ առնէն„ ևն։ Վերջ Թղ. 149բ։ "Զոգին մի շիջուցանէք այս է, շիջուցանեն զնա վարք շարք (և) անմաքուրք„։ 33. Թղ. 149բ։ "Յարարածոց (մեկնութենէն)։ Մովսէս ասէ. Տեսանիցէք զկեանս ձեր կախեալ զփայտէ։ Արդ՝ զով յերկուց բնութեանցն իմանամ կեանք ասել„ ևն։ Վերջ Թղ. 150ա։ "Աստուած էր ի խաչին մարդկութեամբն հանդերձ. ուսարուք ի ֆրոյն և յարենէն. ջուրն զաստուած, արիւնն՝ զմարդ, ըստ այնմ որ ասէ՝ թէ ոք ծարաւի (է), եկեսցէ առ իս և արբցէ. և վասն հոգւոյն ասէ, զոր ընդունելոցն էր, զի ջուր կոչէ զհոգւոյն բնութիւն աստուածեղէն գիրք„։ 34. Թղ. 160բ։ "Յովհաննու աւետարանի մեկնութենէն։ Ձեւ էր հոգի՝ զի յիսուս չև էր փառաւորեալ. յոյժ քննելի է բանս„ ևն։ Վերջ. Թղ. 154ա։ "Ընգալայց զնոսա և ոչ տարագիր արարից՝ թէպէտև յոյժ պատժոց են արժանաւորք և պարտականք։ Այս ուրեմն է ոչ հանից արտաքս„։ (Նանայի ասորւոյ է հատուածս. հմմտ. Մեկն. Յովհաննու աւետարանին)։ 35. Թղ. 154բ։ "Ճառ Աթեղ ահտի ուռհաի եպիսկոպոսի։ Աւետարանիչք բարեաց, քարոզիչք խաղաղութեան, ընդրեալք ի հեթանոսաց, աւրհնեալք և երանեալք՝ ծնունդք սուրբ եկեղեցո, ողջոյն և խաղաղութիւն բազմասցի ձեզ ի մի ճշմարիտն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 171բ։ "Այլ մինչ էր ի սուրբ արգանդի կուսին, յամենայն յարգանդս սաղմ նկարէր, և միշտ շինէր զտաճարն իւր հոգւովն սրբով. ամենայն ստեղծուածս սաղմից փչէր շունչս և հաստատէր. քրիստոս աստուած մեր, նմա փառք յաւիտեանս ամէն„։ Ինձ ծանօթ միակ Ձեռագիրն է այս որ կ'ընծայէ մեզ այս թանկագին գրուածս, որուն խորագիրն սակայն տգէտ գրչին ձեռքով աղաւաղուած է։ Անտարակոյս ինչպէս Եդեսիա՝ Ուռհայ եղած է, այսպէս ալ ղպտերէն հատակոտորին մէջ յիշուած ####### կաժ ########, որ ասորական ###### ##### (- Եբեր - աստուած) Աթեղահա եղած է։ Ուստի ըստ իս վերակազմելու է այսպէս. Ճառ Այիթալա Ուռհայի եպիսկսպոսի. Յաղագս քողովոյն Նիկիոյ և ևմն նիւոոսկ իանյ։ Եզական տրուածս՝ յամը ձևն ունի, որուն հեղինակը կարծէք թէ առաջին տիեզերական ժողովէն անմիջապէս ետքը գրած է և ուղղած իր թեմի հաւատացեալներունմանաւանդ թէ պատմական այնպիսի եղելութիւններ կը յիշատակէ, որք ցոյց կու տան թէ ինքը սուրբ Սիւնհոդոսին իսկ ներկայ եղած է անձամբ, զի կը գրէ. "Մինչ ժողովեալ կային (հայրապետք) միահամուռ յոսկեզաւծ պատշդամբի միոջ, եմուտ եկաց (Կոստանդիանոս) ի մէջ նոցա, և խոստովան եղև թէ քրիստոնեայ եմ և ծառայ տեառն ամենակալի„ ևն, Պատմական համառօտ տեղեկութենէ մը ետքը՝ մէջ կը բերէ Նիկիական հաւատոյ Հանգանակը և ապա ճառօրէն կը բացաարէ։ Ոչ միայն վարդապետական՝ այլ և լեզուական, ևն տեսակէտերով հետաքրքրական է։ Հաւանօրէն Ե. դարուն հայերէնի թարգմանուած է, և Մ. Խորենացւոյն իսկ ծանօթ. Արժանի է լուրջ ուսումնասիրութեան։ 36. Թղ. 172ա։ "Առիստիտէ Փիլիսոփաի աթենացո՝ Ի գոչումն աւազակին և յապաբանութիւն խաչելոյն։ Քանզի հրաշացուցանէ զիս գոչումն աւազակին՝ ընդ նմին և ձայն խաչելոյն։ Արդ մի զանց առներ ով ներամիտդ լըսաւղ„ ևն։ - Վերջ Թղ. 175բ։ "Առաջի արկեալս գաղափարաւք զհաւանականսն և զճըշմարտագոյնսն քեզ առբերէն գիտակցութիւն, եթէ խաչեալն աստուած է և որդի աստուծոյ. նմա փառք„։ (Հմմտ. տպ. հայ. լատ. Վենետկոյ 1878)։ 37. Անդ։ Կայ (իբր շարունակութիւն և առանց խորագրի) Հարցումն և լուծումն Յաղագս բնութեանց Քրիստոսի։ "Բանն զոր հարցէք ով բարեփառաւորութեան հարցափորձաւքտ, աստուածապատիւ տէր իմ, թէ զի՞նչ միտս մի բնութիւն ասելն առնէ բանին և մարմնոյն„ ևն։ - Վերջ Թղ. 179ա։ "Այսոքիկ նախնական աւանդութեամբք յաղագս վերադասեալ խնդրոյդ յորդին աստուծոյ ինքնատեսաց և սպասաւոր աստուածն բանի եղելոց մինչև առ մեզ պաշտեցաւ անդամք քրիստոսի եկեղեցի սուրբ„։ Այս Լուծումն ուրիշ Ձեռագրի մէջ Դութի Փիլիսոփային խորագրուած է, որ հաւանագոյնս Դաւիթ Բագրևանդացին է, և ոլ թէ Անյաղթն կամ Ներգինացին, 36. Թղ. 179բ։ Պատմական բանք վասն առաքելոց, և աշակերտաց թէ ոյք ի նոցանէ ամուսնացեալք էին, և անուանք կանանց նոցա։ "Պետրոս առաքեալ և անուն կնոջ նորա Գոգիա. և որդիքն նորա Յովել և Յովնան և դուստր մի Սարիսթա„ ևն։ - Վերջ Անդ։ Յուդա Յակովբեան և կին նորա Թէոպիստէս, Կաղիստրատրոս„։ 39. Թղ. 180ա։ Վասն սովոյն Երուսաղէմի (անվերնագիր)։ "Յետ վերանալոյ տեառն մերոյ քրիստոսի՝ նախ սպան (Հերովդէս) զՍտեփանոս քարամբք. և դարձեալ յետ նորա հատին զգլուխն Յակով(բ)ա որդո Զեբեթեայ՝ եղբաւրն Յովհաննու„ ևն։ - Վերջ Թղ. 184ա։ "Թերևս դարձցին երբէք և ապաշաւեսցեն և և զղջասցին, վասն ամենայնի զոր գործեցին. և եղիցի նոցա թողութիւն կենաց„։ Հատուածքս քաղուած են ի հին թարգմանութենէ Յովսեպոսի (ընտիր շարաբանութեամբ Պատմ. վասն պատերզմ. Հրեից և սովոյն Երուսաղէեմէ, Գիրք Զ. գլ. Ժ. ԺԲ, ԺԳ. և Գիրք Է. գլ. Գ։ Հմմտ. Եւս. Պատմ. Եկ. Դպր. Գ. գլ. Զ։ Ձեռագիրս ունի նշանաւոր տարբերութիւններ Վենետկոյ ապագրութենէն Եւսեբեայ։ 40. Թղ. 184բ։ Ժամանակագրութիւն (անանուն) կայսերաց։ "Կոստանդիանոս ամս ԼԴ. սա անուանեցաւ Սեբաստոս ի զաւրաց իւրոց. և հաւատաց յաստուած և յորդին միածին և կենդանարար սուրբ հոգին„ ևն։ Վերջ Թղ. 213բ։ "Ի սորա (այսինքն (չոստանդին Գ.դի) առաջին ամին տիրեցին հիւսուսաին ազգն որ ասին Խազիրք՝ Հաոց, Վրաց և Աղուանից, և սպանին ի պատերազմի զիշխանն Հաոց և Վրաց...„ (թերի)։ (Հմմտ. Ան, Շիրակացի, կամ Անանուն ժամանակագրութիւն տպ. ի Վենետիկ 1904, եր. 50-80։ Ձեռագրիս մեզ ներկայացուցածն՝ մասն ևեթ է, այսինքն՝ Կայսերաց (անանուն) պատմութեան, որ միաբնեայ մէկու մը գրութիւն է, և դիպուածով միացած է Ան. Շիրակացւոյ ազգագրական և աշխարհագրական ժամանակաֆրութեան հետ)։