21013521824-1825։
նոտրագիր նոր, մանրիկ։
(նշանակուած չեն) 24, իւրաքանչիւրն 10 թուղթք։
թուղթ ձեռագործ՝ նուրբ։
(նոր) կիսակաշի՝ շիկագոյն։
Մխիթարեանք Վենետկոյ, - ՅԻՇԱ ՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ Թղ. 109բ։
տիրապէս կը պակսին. մատենիս Ցանկին վերև կայ հետևեալը. "Գրեալ (իմա Հ. Արս. Վ. Բագրատունւոյ) և ժողովեալ յայլևայլ գրչագրաց Արքունի Գրանոցին Փարիզու, և օրինակեալ ի նմին քաղաքի, յամին 1824, 1825„։
, Ձեռագիրս 1825ին մտեր է հաւաքմանս մէջ. Հ. Արս. Վ. Բագրատունի ընդօրինակած է յիշեալ թուականին Պարիզի Կայս. Գրատան Հին Թիւ 44,45, 88, երկաթագիր ճառընտիրներէն և թիւ 47 հին Յայսմաւուրքէն. որոնց մասին կարևոր տեղեկութիւնքը տես #. ######, ######### ### ####, ##ո###### ## Ոժ##ց#### ##### ######### ########, 1908) ՃԱՌԸՆՏԻՐ ԺԱ. Մատեանս է Ճառընտէր նոր՝ հաւաքեալ ի հնագունից. և կը պարունակէ Ս. Հարց ներբողեան ճառեր, և երբեմն երբեմն ալ Ս. Գրոց Մեկնութիւններէ հատուկտիր հատուածներ խառնիխուռն, այսպէս 1. Թղ. 1ա։ "Երանելոյն Եպիփանու կիպրացոյ՝ Ի մետասաներորդ ակնն. Որ ի Յովսէփ և ի տնտեսութիւն տեառն։ Զի գիտելի լիցի ամենեցուն եթէ վասն այնորիկ բազում բարեաց քրիստոս ըստ մարմնոյ ծնեալ եղև, ևն։ - Վերջ Անդ։ "Եւ յաւրհնելոյն ի տեառնէ Բոոսէ իսրայեղացւոյ, ի ցեղէ նորին Յուդայ ի յաւրհնելոյն աստուծոյ„։ Այս և յաջորդ հառից խորագիրներու հանդէպ (լուսանցից վրայ) յաճախ նշանակուած են պա րիգեան յիշեալ Ձեռագրաց թիւքն և էջերն, ուրկէց գաղափարուած են։ Ասկէց զատ նշանակուած են նաև երբեմն երբեմն յոյն և լատ. տպագրութիւնքն և յուն. տարբերութիւնքն, որով կը որրբագրուին հայ. գրչագրաց վրիպական բառերը։ 2. Թղ. 1բ։ "Տեառն Բարսղի եպիսկոպոսի Կապպադոկեցոյ ասացեալ Ի ծնունդն Քրիստոսի։ Քրիստոսի ծնունդն իւրականն և առաջին և յատուկ իւրոյ աստուածութեանն լռութեամբ պաշտեսցի„ ևն։ - Վերջ Թղ. 7ա։ "Ընդ որս և մեք գտցուք բաց երեսաւք ըզփառսն տեառն իբրև ընդ հայելի ինչ տեսանելով և փոխարկելով փառաց ի փառս. զի նմա են փառք յաւիտենից յաւիտեանս„։ 3. Թղ. 7բ։ "Երանելոյն Գրիգորի սքանչելագործի ի բանէն որ յողջոյնն Մարիամու առ Եղիսաբեթ և յաւրհնութիւն սուրբ կուսին՝ հոգևոր սուրբ մարգարէութեամբ։ Արդ՝ պայծառ տեսանեմ զամլոյն բան առ Մարիամ, զաւրհնեալն ես դու ի կանայս զասացեալն„ ևն։ - Վերջ Թղ. 8բ։ "Ընդ քեզ և զմեզ արժանաւորեա հաղորդութիւն ունել կատարեալ շնորհիդ քո՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, ընդ որում հաւր և հոգւոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ„։ 4. Անդ։ "Գրիգորի Նիւսացոյ՝ Յինն երանութեանց գրոց։ Այս խորհեսցի ասէ ի ձեզ որ և ի քրիստոս յիսուս՝ որ և ի կերպարանս աստուծոյ էր„ ևն։ - Վերջ Թղ. 9ա։ "Որ ամենայն գերաշխարհիկ լաւութեանցն է դատաւոր՝ զդահճացն ձեռս ոչ մղէր ի բաց. առ այն քեզ խոնարհութեանն չափ„։ 5. Անդ։ "Սրբոյն Անթիպատրէ Բոստրացւոյ՝ Ի մկրտութիւնն տեառն։ Հրաշափառ է տաւնախմբութիւնս, ևս առաւել սքանչումն տաւնիս„ ևն։ - Վերջ Թղ. 10բ։ "Եւ նորին լուսաւորութեամբն առ ի նմանէ լիցուք առաջնորդեալք ի պարս բարերջանկացն, որք անլռելի ձայնիւ հանապազ բարեբանեն զսուրբ երրորդութիւնն այժմ և միշտ„։ (Յունարէնը կը պակսի)։ 6. Թղ. 11ա։ "Սրբոյն Անթիպատրև Բոստրացւոյ՝ Խաւսք ի ծնունդն քրիստոսի։ Պարտապանութեանս իմոյ գիր՝ թագաւորական գիրն որ այսաւր քարոզեցաւ ժողովրդեանս, ով սիրելիք„ ևն։ - Վերջ Թղ. 13ա։ "Ի Բեթղեէմ ասէին Հրէաստանի, քանզի աստուածային բանն յառաջ քան զբազում ազգս նախ ասաց զայս...„։ (Թուղթ ինկած է)։ 7. Թղ. 13բ։ "Թէոդորոսի Անկիւրայ եպիսկոպոսի Խաւսք յաւր ծննդեան փրկչին աստուծոյ յիսուսի քրիստոսի որ ի կուսէ ծնաւ, եթէ աստուած է և ծնեալ մարդ եղև սքանչել(ե)աւք և ոչ փոխատրութեամբ էութեանն։ Եւ եթէ մի և նոյն է այն և այս ասացեալ. Եւ ոչ մտածութեամբ եւ խորհրդովք անջատեալ։ Պայծառ և հրաշափառ է մերձակայ տաւնիս խորհուրդ„ ևն։ - Վերջ Թղ. 18բ։ "Որոց լիցի ամենեցուն մեզ հասանել շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւ՛„։ (Յոյն և լատ. Հմմտ. Գալլանդի, Հտ. Թ. 440)։ 8. Թղ. 19ա։ "Գեննեդայ Կոստանտինուպաւլսի ասացեալ Ի Նինուէացիսն։ Այսպէս ապա մարգարէն Դաւիթ ասէ. Այս դուռն տեառն է և արդարք մտանեն ընդ սա„ ևն։ - Վերջ Թղ. 21ա։ "Որ ի ձեռն Յեսուայ զԳազացիսն սատակեաց. զի նորա է զաւրութիւն և փառք յաւիտեանս յաւիտենից„։ (Յունարէնը կը պակսի)։ 9. Անդ։ "Յայլմէ պատմութենէ։ Սկսայց այսուհետև դողալով պատմել զչարչարանս որ եկին ի վերայ սրբոցն, և զանարգանսն և զառականսն զոր կրեցին ժողովուրդն մեր„ ևն։ - Վերջ Թղ. 21բ։ "Եւ զարդարէին անթառամ պսակաւք յերկնաւոր շնորհաց փրկչէն մերմէ յիսուսէ քրիստոսէ, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Սրբոյն Եփրեմի Ի վկայսն արևելից հառէն է հատուածս, և կը լրացնէ տպագրութեան պակասը։ (Տես Մագ. Հայկ. Հտ. Ի. եր. 55)։ 10. Անդ։ "Թադէոսի առաքելոյ առ Աբգար՝ Վասն հոգւոց և մեռելոց և վասն յարութեան։ Ոգիք ամենայն մարդկան որ ելանեն ի մարդոյ աստի, ոչ մեռանին, այլ կան մնան կենդանիք աւթեվանք և բնակութիւնք ի հանգստեան„ ևն։ - Վերջ Թղ. Անդ։ "Վասն զի մի ուսումն և մի դպրութիւն թագաւորէ ի վերայ մարդկան, զի այժմ պատճառին զանգիտութիւն„։ Հմմտ. Թ. 202, §. 74. Թղ. 170, ինչ ինչ տարբերութեամբք։ Հետաքրքրական են անվաւերական հատուածիս մէջ արտայայտուած վարդապետութիւնքն հոգւոց և մարմնոց միայն ի յարութեան հատուցման, և մարմնոց ունենալիք յատկութեան նկատմամբ։ Ս. Կոդրատիոսի վկայաբանութեան հետ աղերս ունին։ Հոս սակայն ուշագրաւ են հետևեալքն. "Ի կատարած աշխարհի լինելոց է յարութիւն ամենայն մարդկան. և յայնմ աւուր կորիցեն ամենայն վարք նոցա, և լինին մարմինք նոցա որպէս մագաղաթ՝ լի գրով ճշմարտութեան և ոչ մնայ որ ոչ գիտիցե դպրութիւն յաւուր այն Դկ, ևն։ Թուի յասորի աղրերաց։ 11. Թղ. 22ա։ "Թուղթ Ստեփանոսի Սիւնեաց եպիսկոպոսի իմաստասիրի. Պատասխանի թղթոյն Գերմանոսի պատրիարքի Կոստանդինուպաւլսի։ Զքրիստոսի խաղաղութեանն առ բերելով մեղ աւրինակ բարեպաշտութեան և առ միմեանս կապակցութեան՝ հոգևոր սիրով և միաբան հաւատով երգաբան բացայայտութեամբ ի ձերմէդ ընկալաք մեծանձնութենէդ„ ևն։ - Վերջ Թղ. 31ա։ "Զոր ծածկաբար ընկալեալ ժողովոյն Քաղկեդոնի՝ սերմանեաց զորոմն ի վերայ ցորենոյն, զոր ի ժամանակի հնձոցն ընդունելոցն են ի քրիստոսէ զհատուցումն հոգւով դատաստանի և հոգւով այրմամբ„։ (Եկամուտ են այս և ուրիշ տեղեր)։ 12. Թղ. 31բ։ "Երանելոյն Զենոբայ ասացեալ Վասն յիշատակի մարտիրոս(աց)։ Աւր է յիշատակի մարտիրոսաց և խոստովանողաց աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 33ա։ "Զի է աստուած ի վերայ ամենայն երկրի. նմա փառք յաւիտեանս ամէն„։ 13. Թղ. 33բ։ "Սրբոյն Դիոնեսիոսի Աղեքսանդրու հայրապետի (Ի չարչարանս տեառն)։ Կալան զքրիստոս հրէայքն՝ զի ինքն կամեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 34ա։ "Նոքա խոցեցին ըզկեանսն, մեք արբաք զսուրբ բաժակն և կեցաք„։ (Յունարէնը կը պակսի)։ 14. Թղ. 34բ։ "Եղիշայի վարդապետի ասացեալ՝ Ի խաչելութիւն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Ի նմին ժամանակի՝ ասէ բարձրացաւ տէր մեր ի վերայ խաչին, արեգակն խաւարեցաւ„ ևն։ - Վերջ Թղ. 42բ։ "Բայց մի ոմն ի զինուորացն տիգաւ եհար ըզկողս նորա, և ել անտի վաղվաղակի արիւն և 15. Թղ. 43ա։ "Սրբոյն Եղիշէի վարդապետի՝ Յաղագս մեծի յարութեանն։ Արդ յոյժ սիրեմ զտեղին և ոչ կամիմ հեռանալ ի դրաց գերեզմանին„ ևն։ - Վերջ Թղ. 45ա։ "Զի նորա են փառք և պատիւ և զաւրութիւն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 16. Թղ. 45բ։ "Եւսեբէ Աղեքսանդրացւոյ՝ Ի վերացումն տեառն մերոյ ասացեալ։ Քանզի շնորհաւքն աստուծոյ զբանն ասացաք վասն չարչարանացն տեառն՝ ի ժամանակին յորում պարտ էր՝ լուար„ ևն։ - Վերջ Թղ. 48ա։ "Ելից զամենայն տեսչութիւնս միասնական աստուածութեանն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ՝ անհաս յեղականացս. նա փառաւորեալ յաւիտեանս յաւիտենից„։ (Յունարէնն անյայտ է)։ 17. Անդ։ "Տեառն Բարսղի Կեսարու Կապպադոկեցւոյ եպիսկոպոսի՝ Ի սուրբն Ստեփանոս նախավկայն քրիստոսի։ Ամենեքեան որք սիրելեացն ճաշ յաւրինեսցեն, զպատրաստութիւն զանազան խորտկացն պատրաստեն խումբս„ ևն։ - Վերջ Թղ. 50բ։ "Հանդիպեսցուք խոստացելոց բարեացն ընդ քեզ և ընդ ամենայն սուրբս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 18. Թղ. 50բ։ "Յաղագս Յովհաննու Մըկըրտչի՝ Անանիայի վարդապետի ասացեալ։ Ի ձեռն առեալ զիմաստս հոգւոյն Հեռնտուու թեամբ հոգւոյն ըստ չափոյ տկարութեանս մերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 56։ "Յի լցցէ զամենայն և եղիցի յառաջացեալ յամենայնի, և մեք փառաւորեսցուք զհայր և զորդի և զսուրբ հոգ„։ (Տպ. ի Վենետիկ 1899, հանդերձ մեր ուսումնասիրութեամբ. Մնանիա թարգմանիշն և իւգրական գործոց նմաոյշները)։ 19. Անդ։ "Երանելոյն քերթողի Ստեփանոսի՝ Սիւնեցւո՝ Պատասխանի առ վարդապետսն Աղուանից։ Սկիզբն և հիմն ամենայն պահոց զուրբաթ և զչորեքշաբաթ գտաք առաքելական հրամանաւն՝ յաշակերտաց տեառն ևն։ - Վերջ Անդ։ "Զի ասէր թէ սուրբ կոյսն երեսուն աւր յառաջ քան զփոխումն իւր պահեաց. սովորեցան և այլ կանայք պահել„։ 20. Թղ. 56բ։ "Ստեփանոսի Սիւնեաց եպիսկոպոսի Յաղադս եկեղեցաւրհնեաց կարգաց թէ զի՞նչ է խորհուրդն։ Վէմն անտաշ և անկոփ եդեալ ի հիմունս„ ևն։ - Վերջ 57բ։ "Իսկ արտաքոյ որք ի հեթանոսաց դառն արմատոցն պատուաստեցան յԱբրահամ, քրիստոսի հաղորդեալք իւղոյն ուրախութեան, ընդ որս և մեք հասցուք քրիստոսիւ տէրամբ մերով, փառք յաւ՛„։ 21. Թղ. 57բ։ "Երանելոյն Գրիգորի սքանչելագործի Գովեստ ի սուրբ աստուածածինն և ի միշտ կոյսն Մարիամ։ Արդարութեան այսաւր ծագեաց արեգակն, և զյառաջագոյն ծագեալսն ծածկեաց„ ևն։ - Վերջ Թղ. 59ա։ "Ուր է զոր ոչ տեսանեն հրեշտակք և տեսանեն մարդիկ և աւրհնեն զամենաւրհնեալն աստուած, որում փառք յաւիտեանս ամէն„։ 22. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսի ասացեալ՝ Ի սուրբ Լուսաւորիչն Հայաստանեայց՝ ի մեծն Գրիգորիոս քահանայապետն աստուծոյ մերոյ։ Աստուածազարդից արանց գովասանութիւն բազում և զանազան է„ ևն։ Վերջ Թղ. 66բ։ "Գովեմ և զհոգի նորա սուրբ զոր դու քարոզէիր, զէակիցն հաւր և որդւոյ որում պատիւ և զաւրութիւն յաւիտեանս յաւիտենից„։ 23. Թղ. 67բ։ "Մեծի երկշաբաթին՝ ի Զաքարիա մեկնութենէն։ Սրբոյ և մաքրեցելոյ աւուրց՝ պարգևաբաշխին քառասնորդաց թիւն բովանդակեալ կատարի յաւուրս ուրբաթուն„ ևն։ Վերջ Թղ. 68բ։ "Եւ կատարեալ դարն երկրորդ յերեքհարիւր և ԺԸ կենացն Նոյի, և քրիստոսի աստուծոյ փառք յաւիտեանս ամէն„։ 24. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Աղեքսանդրացւոյ ասացեալ Ի խաչն տեառն։ Աւրհնեսցուք եղբարք զհրաշագործ տնաւրէնութիւն միածին բանին անճառելի, որ ի սկզբանէ առ աստուած աստուած բանն„ ևն։ - Վերջ Թղ. 72բ։ "Որում յաւէտ յիրաւի վայելեն փառք պատիւ և զաւրութիւն, ի բոլոր ստացուածոց, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ա25. Թղ. 73ա։ "Սրբոյն Գրիգորի սքանչելագործի Նիուկեսարեայ եպիսկոպոսի պոնտացւոյ՝ ներբողեան ասացեալ Ի նախավկայն քրիստոսի և յառաջասարկաւագն սուրբն Ստեփանոս։ Հրաշափառ և ծայրագոյն աստուածայնոցն փառաց արժանացեալ տեսութեանց և վայելչութեանց վսեմականն Ստեփանոս„ ևն։ - Վերջ Թղ. 76ա։ "Որպէս զի բացադարձեալք ահա չարափառութեան հետևողք առ ի բոլոր աստուածացաս և դժպարիշտ խորհըրդոց՝ արժանասցին փառաւորել ընդ մեզ, տաւնասիրակ փութով ի ձեռն բարեպաշտ և ուղղափառ հաւատոյ՝ զհայր, և զորդի և զսուրբ հոգին այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 26. Թղ. 76բ։ "Երանելոյն Պրոկղի Կոստանտինուպաւլսի եպիսկոպոսապետի ներբողեան Ի սուրբ աւետարանիչն Ղուկաս։ Մերձակայ տաւնիս խորհուրդ արդեամբք գերազանցեալ քան զբան„ ևն։ - Վերջ Թղ. 78բ։ "Զհետ երթայք խաղաղութեան ամենայնիւ եւ զսըրբութեան՝ շնորհաւքն քրիստոսի, ընդ որում հաւր, միանգամայն և սուրբ հոգւոյն փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և„։ (Յունարէնը կը պակսի)։ 27. Թղ. 79ա։ "Գրիգորի Նարեկացւոյ ներբողեան գովեստի ասացեալ Ի համաւրէն գունդս առաքելոցն, երկոտասանիցն նախապատիւ պետութեանցն գլխաւորաց, և եւթանասուն և երկուցն սրբազան աշակերտացն քրիստոսի։ Տիեզերաց ծաղիկք և տունկք տենչալիք տանն եդեմայ, Ադամայ նախաստեղծին ծնունդք և զարմ Սիոնի, ծառք ամբարձուղէշք բիւրոստեանք„ ևն։ - Վերջ Թղ. 85բ։ "Որում յամենայնի փառք և մշտնջենաւոր գովեստ անդադար երգոց ընդ հաւր և հոգւոյդ սրբոյ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 28. Թղ. 86ա։ "Բան նուիրական գովեստի Գրի(գորի) Նարեկացւոյ, առն իմաստասիրի՝ Ի մեծ և յերջանիկ հայրապետն սուրբըն Յակովբ եպիսկոպոս և վերադիտող սկզբնատիպ երկնահանգէտ աթոռոյ Մծբին քաղաքի։ Բարձրացիր Սիովն հոգևոր, դիմաւոր, անձնաւոր, խնկաւոր և խորհրդաւոր„ ևն։ - Վերջ Թղ. 93բ։ "Ձերրորդական միութիւն էիդ փառաւորեսցուք աւրհնառաք ձայնիւ զհայրդ երկնաւոր և զորդիդ միածին և զհամագոյ սուրբ հոգիդ. որում փառք, պատիւ և զաւրութիւն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից, ա29. Անդ։ "Երանելոյն սրբոյն Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի ներբողեան ասացեալ Յաղագս վարուց եւ նահատակութեան սրբոյն Գրիգորի Հայոց մեծաց հայրապետի ի Կոկիսոն Հայոց մինչ յաքսորս էր, ի խնդրոյ հայազին ուրումն եպիսկոպոսի և վարդապետի համազգւոյ նորին Դէոսկորոս անուն կոչեցելոյ, և այլ եւս յոքնախումբ բազմութեան. որք ժողովեալ էին յաւուր յիշատակի մեծահռչակ տաւնի նորին սուրբ Լուսաւորչին արևելեան աշխարհին։ Հրաշալի է մեզ տաւնս այսաւր և պայծառագոյն քան զսովորական շարագրութիւնս„ ևն։ - Վերջ Թղ. 109բ։ "Որոց լիցի ամենեցուն հասանել ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք և զաւրութիւն՝ հանդերձ հարբ եւ ամենասուրբ հոգւովն յաւիտեանս յաւիտենից. ամէն„ (Վերջէն կը յարի Ն. Շնորհալւոյ կամ թարգմանութեան յեշատակարանը, ի թուին Հայոց ՇՂ)։ 30. Թղ. 110ա։ "Յիշատակի սրբոյն Ստեփանոսի յառաջսարկաւագի և նախավկայի, տեառն Յոհաննու Ոսկեբերանի Կոստանդինուպաւլոսի եպիսկոպոսի ասացեալ։ Եկն քրիստոս ճանապարհ հորդելով առ կեանս և ի փրկութիւն աշխարհի„ ևն։ - Վերջ Թղ. 111բ։ "Եւ տացէ վիճակ ժառանգութեան յարքայութեան երկնից ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտեանս, ամէն„։ 31. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի Ի սուրբ առաքեալսն ասացեալ ի Պետրոս և ի Պաւղոս. ի հռովմայեցւոց գրոց։ Եւ արդ վասն մեր ով ոք աղաւթեսցէ արդեաւք, վասն զի Պաւղոս և Պետրոս հրաժարեցին ի մէնջ„ ևն։ - Վերջ Թղ. 113բ։ "Բանզի չէ, ասէ, մեր կռիւն վասն երկրաւորացս, այլ յաղագս երկնից և որ յերկինս են բարութիւնքն, որում լիցի ամենեցուն մեզ հասանել ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. յուն. տպ։ Հտ. Թ. եր. 756. այն է ճառ ԼԲ. ի Մեկնութենէ առ Հռովմ. թղթոյն)։ 32. Թղ. 114ա։ "Սրբոյն Գրիգորի Նիւսեա եպիսկոպոսի (Ի սուրբն Ստեփանոս նախավկայն)։ Մեծ է աւր յիշատակի վկայիս, և զամենեսեան յարուցանէ կոչել ի սպասաւորութիւն բանիս„ ևն։ - Վերջ Թղ. 116ա։ "Այնմ երանութեան արժանաւորս արասցէ զմեզ քրիստոս յիսուս տէրն մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 33. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսի՝ Յաղագս ապաշխարութեան, վասն Յովհաննու և Նինուէացւոցն։ Երևելի և վայելուչ է տաւնս վերագոյն և բարձրագոյն ըստ սովորութեան աւուրց ժողովոյս„ ևն։ Վերջ Թղ. 122բ։ (Հմմտ. յն. տպգ. Հտ. Բ. եր. 309, Ճառ Ե.)։ 34. Թղ. 123ա։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի Ի փորձանս աւրինականին և ի պատասխանիսն քրիստոսի։ Առ ի սիրեսցես զտէր աստուած քո յամենայն սրտէ քումմէ„ ևն։ - Վերջ Թղ. 124բ։ "Զամենեսեան զմեզ յանուանէ սիրեաց յառաջագոյն. նմա փառք յաւիտեանս„։ (Թուի ի Մեկն. Ղուկասու, և կը պակսի ի յոյնն)։ 35. Թղ. 125ա։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսի ասացեալ Ի փարիսեցին և ի մաքսաւորն։ Երրորդ ճանապարհ ապաշխարութեան„ ևն։ Վերջ Թղ. 126ա։ "Եւ ընդ ճշմարիտ խոնարհսն արժանի լիցուք փառաւորել զամենասուրբ զերրորդութիւնն յաւիտեանս յաւիտենից„։ 36. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի՝ Ի խաչելութեան գրոց՝ սկիզբն։ Այսաւր տէրն մեր ի խաչին, և մեք տաւնս առնեմք ևն։ - Վերջ Թղ. 128ա։ "Զի ուսցիս եթէ որչափ վայելուչ է խաչն. վասն որոյ և փառս զնա կոչէ„ (Հմմտ. յուն, Հտ. Բ. եր. 403, Ճառ ի խաչն և յաւազակն)։37. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի (Յաղագս համբերութեան)։ Քրիստոս առ, երկրպագեսցուք ստեղծողին„ ևն։ - Վերջ Թղ. 131ա։ "Զի նմա վայելէ փառք, իշխանութիւն և պատիւ՝ այժմ և միշտ և յաւիտեանս„։ (Հմմտ. յն. տպգ. Հտ. Թ. 809 3 ուր անստոյգ համարուած է)։ 38. Անդ։ "Յոհաննու Ոսկեբերանի Ի Հռովմայեցւոց գրոց։ Եւ արդ զարհուրեսցուք այժմ, որք և զինչ(ս) ոչ կարեմք արհամարհել վասն քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 137ա։ "Վասն զի հանդերձելոց բարութեանցն հասանիցեմք ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտեա„։ (Յունարէնը տես Հտ. Թ։ Հաւաքուած է առ Հռոմ. թղթի մեկնութեան ԺԵ. ԻԹ. ճառերէն)։ 39. Թղ. 137բ։ "Խաւսք Սէրեպիոնի սուրբ՝ (Հաւրն) առ աշակերտ Անտոնի սրբոյ անապատականի։ Մեծ բարեխաւս կորոյս աշխարհ, և մեծ մարդ ընկալաւ երկինք„ ևն։ Վերջ Թղ. 138բ։ "Զմեղաւորացն ի վերայ մեր զսաստ առնելեացն զաղաւթս սրբոյն պատ մելով„։ 40. Թղ. 139ա։ "Երանելոյն Գրիգորի Նիւսեա եպիսկոպոսի՝ Բան խոստովանութեան, Խոստովանիմք յորդին աստուծոյ զբանն աստուած խոնարհեալ կամաւ հաւր և սուրբ հոգւոյն„ ևն։ - Վերջ Թղ. 140բ։ "Վասն զի միաւորեաց աստուած վայելչաբար զմարմին խոնարհութեան մերոյ բովանդակ զհոգի և զմիտս, և ճշմարտիւ եղև մարմին բանին աստուծոյ„։ 41. Անդ։ "Անանի(այ) վարդապետի ասացեալ Ի խաչելութիւնն Պետրոսի։ Իսկ Պետրոս՝ երկրորդ Ադամ եղեալ յադին դրախտին եկեղեցւոյ„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ անաւթ ընտիր և ուռճալի լուսով լցեալ„։ (Այս և յաջորդնհաւանօրէն ԱնանիաՆարեկացւոյն են)։ 42. Թղ. 140բ։ "Անանէի վարդապետի Ի խորհուրդ կատարման առաքելոյն Պետրոսի։ Իսկ երանելին Պետրոս հասեալ ի տեղի կատարման, պատարագեալ ի վերայ խաչին հաւր ի հոտ անուշից„ ևն։ - Վերջ Թղ. 144ա, "Զի զկապեալ ոտս նախահաւրն արձակեսցէ„։ 43. Թղ. 144բ։ "Թէոփիլոս աշակերտ Յոհաննու (Ոսկեբերանի)։ Նոր երկին այսաւր յերկրի հաստատեցաւ գերեզման փրկչին և զարմանալի„ ևն։ - Վերջ Անդ։ "Ի նոր ի գերեզմանի բազմէր, և ի բարձունս ի քերովբէից աւրհնաբանէր„ Համառօտ հատուածս թուի մասն ինչ մեկնու թեան թաղման աւետարանին (Մատթ. ԻԸ. 60), զի ընդօրինակողն իսկ այսպէս ծանօթագրած է լուսանցքիս վրայ. "Այս հատուած այսպէս մուծեալ էր ի մէջ մեկնութեան աւետարանի թաղ ման՝ յետ բնաբանին. Եդ ի գերեղմանին՝ զոր փա րեալ ի վիմէ։ Եւ զկնի հատուածիդ գարձեալ յայ ռաջ գնայ մեկնութիւնն. Եդ կափարիչ մի դրան գերեզմանին„ ևն։ (Համառօտութեան մէջ բազմա, տեսակ գոհարներ կը պարունակէ հատուածս՝ հակադրութեան ձևով։ 44. Թղ. 145ա։ "Յիշատակ Պետրոսի և Աբիսողոմա, Երանելւոյն Եւսեբէ եպիսկոպոսի՝ Ի վկայութիւն նոցա։ Ի թագաւորութեանն Դիոկղետիանոսի կայսեր Հռովմայեցւոց էր հայրապետ եկեղեցւոյն Աղեքսանդրի երանելի նահատակն քրիստոսի Պետրոս մարտիրոս„ ևն։ - Վերջ Թղ. 152ա։ "Եւ մեծ համարձակութիւն առ ամենեցունց տէրն մեր և առ աստուածն յիսուս քրիստոս, ընդ որում հաւր միանգամայն և հոգւոյն սրբոյ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 45. Անդ։ "Յիշատակարանք որ եղեն վասն քրիստոսի առաջի Պոնտացւոյ Պիղատոսի՝ իշխանի Հրէաստանի։ Յամս ութուտասներորդի իշխանութեանն կայսեր թագաւորին Յունաց, և Հերովդիա՝ որդւոյ Հերովդեի„ ևն։ - Վերջ Թղ. 164բ։ "Եւ նոր ժողովուրդք որք ի հեթանոսաց՝ հանցուք զաւրհնութիւն և զփառս հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից, ամէնդ, Անվաւեր գրուածս կը տարբերի Թուղր Պէզտոսի դատաւորէ զոր գրեաց յաղաէս տեառն մերոյիսուսի քրիստոսի, ևն՝ միւս անվաւերականէն. և շատ կէտերով հետաքրքրական է։ Հմմտ. յուն, "Յիշատակարանք Տեառն„ առ ###########ի, #####. #####. ####### 1876, էջ 210 ևն, Տես նաև #### ###### #. և ######## #####։ և. ինչպէս նաև Գիրք գալստեան տեառն մերոյԵրուսաղէմ և չարչարանաց, ևն, որ ուրիշ Ձեռագրաց մէջ Յակորայ Տեառնեղբօր վերագրուած է, Երկուքն ևս ինչպէս իրարմէ, այսպէս ալ յունարէնէն մեծապէս կը տարբերին, հետևաբար լուրջ ուսումնասիրութեան արժանի։ 46. Թղ. 164բ։ "Վկայաբանութիւն սըրրոց Ատոմանց, զոր ասացեալ է հաւրն Տաճատայ Վարագացւոյ։ Արք եղբարք և հարք, ժողովուրդք աստուածասէրք որ երկիւղիւն աստուծոյ ժողովեալ էք՝ կատարել զյիշատակ սրբոց վկայից„ ևն։ - Վերջ Թղ. 168բ։ "Ե. նոյնք եղիցին մեզ բարեխաւս առ տէր ընդունել զողորմութիւն այժմ և յաւուր երևմանն քրիստոսի, որում փառք և պատիւ յաւիտեանս յաւիտենից„։ 47. Թղ. 169ա։ "Յաղագս յարութեան Ղազարու, զոր յարոյց տէրն ի մեռելոց չորեքաւրեայ (Մամբրէի Վերծանողի)։ Ամենայն աստուածային շնորհք տեառն մերոյ, որք կարևորք են և որ ևս կարևոր„ ևն։ - Վերջ Թղ. 178ա։ "Յորս լիցի մեզ ամենեցուն հասանել շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք, իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ (Գեղեցիկ ճառս անանուն է, և որովհետև ուրիշ տեղ Մամբրէի վերագրուած է, ուստի մենք ալ նոյնը դրինք փակագծի մէջ. սակայն քննութեան կը կա48. Անդ։ "Նորին (Եղիշայի) ի նոյն գրոց ասացեալ Ի թաղումն տեառն։ Դարձեալ յետ այսր ամենայնի կատարման և թաղմանն յիսուսի„ ևն։ - Վերջ Թղ. 183բ։ "Եւ ժամադրեաց ամենեցուն ժողովեալ առ դուրս նորին գերեզմանի, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից աբ. 49. Թղ. 184ա։ "Սրբոյն Եղիշայի վարդապետի՝ Բան խրատու յաղագս միանձանց։ Մարդիկ որ են ի մարմնի, և կամաւք ետուն զանձինս իւրեանց յաստուածպաշտութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 187բ։ "Յորս լիցի և մեզ վերջին գրչութեամբ աշխատողացս միաբան սուրբ ուխտիւս վայելել շնորհաւքն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս, ամէն„։