Other notices
— - Bibliographic notice
208
ՃԱՌԸՆՏԻՐ Թ
ԺԲ դար - ԺԳ դար

ID
Number
208
Old record number
1186
Title
ՃԱՌԸՆՏԻՐ Թ
Start date
ԺԲ դար
End date
ԺԳ դար
Date details

անյայտ, զի յիշատակարանք կը պակսին. այլ գրին ձևէն, մելանէն, թուղթէն և պարունակուած հեղինակութիւններէն (որոց վերջինն է Սարկաւագ վարդապետ) դատելով՝ հաւանօրէն յամի տեառն 1220-1280 գըրուած ըլլալու է։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
157
Dimension
27x18 (21,5x13)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր խոշոր և հաստկեկ կամ կէս երկաթագիր, զունաթափ և գղթորային ՃԱՌԸՆՏԻՐ Թ. մելանով, իսկ սկզբնատողերն ամբողշապէս և աւելի խոշորագիր են։

Codicology

14, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ բամբակեայ՝ դեղնեալ, նուրբ և ողորկ։

Number of lines
31։
Binding

(նոր) ստուարաթուղթ՝ շիկագոյն կաշիով պատած և դրոշմազարդ։

State of preservation

շատ վատ պահուած է։ Սկիզբէն կը պակսին 156 թուղթք (կամ 13 թերթք). 1 թուղթ՝ ընդ մէջ Թղ. 12բ13ա. 1 թուղթ ընդ մէջ Թղ. 22բ -23ա. 3-4 թուղթք ընդ մէջ Թղ. 27բ-28ա. 1 Թուղթ՝ ընդ մէջ Թղ. 91բ92ա. 1 թուղթ ընդ մէջ Թղ. 126բ-127ա. 1 թուղթ ընդ մէջ Թղ. 137բ-138ա. 1 թուղթ ընդ մէջ 146բ -147ա։ Վերջէն ևս աւելի կամ պակաս թուղթեր (գուցէ և թերթեր) կը պակսին։ Թղ, 1 կէսէն վեր պատռեր ու անյայտացեր է։ Թղ. 32ա-39բ, 49 և 102 արտաքին լուսանցքն մաշեր և հերծոտեալ են։ Թղ. 64ա, 88ա, 100բ, 122, լուսանցքն մաշած և ապա նման թուղթով կարկտուած են։ Թղ 126 սև հեղանիւթով մը կամ խոնաւութենէ ամբողջապէս աղտոտուած է և կէսէն վար ալ կտրատուած։ Թղ. 132 (վարի մասն) Ձեռագիրս գրուելէն առաջ և յղկողէն կոնաձև պատռած ըլլալն անկէց իսկ յայտնի է, զի գրիչն այդ պատռուածքը դատարկ թողած և ոստնըլով գրած է։

Copyist
անյայտ (նոյն պատճառաւ)։
Owner

նախկինն անյայտ, ապա Դաւիթ ոմն (տես վարը), ապա այլք։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

չկան, այլ երկաթագիր գլխատառեր միայն։

Initials

Marginal illuminations

չկան։

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

առ հասարակ բնագրին պէս՝ մի և նոյն մեծութեամբ և գղթորային մելանով գրուած, քանի մը տեղ ալ քիչ մը մանըրկեկ։

Blank pages

միայն Թղ. 138ա (որուն վրայ վերջէն Ս. Սարգիս ձիաւոր նկարուած է՝ տգեղօրէն)։

Colophon

երկու միայն, նախ Թղ. 101բ. ստորին լուսանցքին վրայ՝ հնանման և նուրբ բոլորգրով՝ այսպէս. "ԴԹ (Դաւիթ) ծառայ ծառայիցն յիսուսի քրիստոսի„։ Հաւանօրէն այս Դաւիթս վերջին ստացողներէն մին ըլլալու է մատենիս, ինչպէս պիտի տեսնուի յաջորդէն։ Նոյնը կայ նոյնպէս Թղ. 102ա. լուսանցքին վրայ, արաբական գրով. այ -յն.յ1» յա բւ ւա21 -ք ևւ 11 "Այս գիր (է) տկար ծառային յանուն Դուիի քահանայծ. (որ) խնդրէ թողութիւն յաստուծոյ„։

Informations

, Ձեռագիրս 1791ին մտած է հաւաքմանս մէջ, բայց կը պակսին մեզ անդրագոյն տեղեկութիւնք։ Մատեանս է հաւաքածոյ Ճառընտիր՝ պակասաւոր. հաւանօրէն մասն ինչ է երբեմնի ամենամեծ Տօնապատճառի մը, որմէ 14 թերթք միայն մեզ հասած են (վերը նշանակուած պակասներով). վասն զի ի բաց առեալ քանի մը ճառեր՝ որոնք որոչ հեղինակաց խորագրուած են, միւսներն ընդհանրապէս հաւաքուած են կամ բաղադրուած - ըստ կամս հաւաքողին ի բանից այլ և այլ Հարց և վարդապետաց։ Եւ ասոր համար է՝ որ ճառերէն շատերուն խորագրոց մէջ ոչ եթէ մէկ, այլ զանազան հեղինակներու անուններ կը յիշուին։ Բան մը որ աւելի Տօնապատճառներուն կամ Խմբագրութեանց՝ քան թէ Ճառընտրաց է յատուկ։ Իսկ պարունակուած նիւթերն են առ այժմ հետևալքն 1. Թղ. 1ա։ Ճառ Մամբրէի վերծանողի՝ Ի յարութիւն Ղազարու (պակասաւոր սկիզբէն). "Եւ քրիստոսիւ արձակեցաք ի կապանաց մեղացն՝ ի նորոգումն կենացն ի քրիստոս յիսուս„ ևն. - Վերջ Թղ. 9բ։ "Կողմ արդարոց վերափոխին։ Հանապազ ընդ տեառն ի վերայ անուշ աւդոց անմահից, կակուղ եւ փափուկ գարշապարաւք անմահական մարդոց՝ ի պարս հրեշտակաց միաւորին. յորս լիցի ամենեցուն մեզ հասանել շնորհաւք եւ մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. որում փառք յաւիտեանս ամէն„։ 2. Անդ։ "Սուրբ վարդապետացն ասացեալ. Յովհաննու ոսկեբերանի, Եփրեմի, եւ Մամբրէի, եւ Զաքարիաի, եւ Ստեփանոսի՝ Վասն գալստեանն տեառն յԵրուսաղէմ։ Քանզի նշանք հրաշափառք բնաւորե(ա)լ են շարժել զմիտս մարդկան ի զարհուրումն„ ևն։ - Վերջ Թղ. 25ա։ "Յետ քառասնորդաց պահոցն՝ միաբան դասակցութիւն լինի ընդ հրաբուն զաւրացն մեզ հողեղինացս ի քրիստոսի միւսանգամ գալստեանն, որում փառք յաւիտ„։ (Այս և յաջորդ ճառերում դժուար է որոշել և զատել այլ և այլ Հարց անուանց վերաբերեալ յատուկ հատուածները, վասն զի Ճառընտրիս հաւաքողն՝ անոնց մեկնութիւնները տիրաբար ի մի ձուլած է, քան թէ խմբագրած ըստ անուան)։ 3. Անդ։ "Ի մեծի աւուր երկշաբաթի՝ երանելոյն Զաքարիաի հայոց կաթողիկոսի եւ այլ սրբոց վարդապետացն ասացեալ։ Սկիզբն հայր, բանն՝ որդի է, հոգին սուրբ արար զերկինս և զերկիր, վիշապն Լեւիաթան որ ի ծովն մեծ շրջի, թագաւոր ջրաին կենդանեաց. որ է սկիզբն արարածոց՝ խաղալիկ եղեալ հրեշտակաց աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 31ա։ "Այսուիկ նման է ժամանակ գալստեան տեառն աւուրն Նոի, որ ի փակել զդուրս տապանին բախեցին եւ ոչ եբաց նոցա„։ 4. Անդ։ "Ի մեծի աւուր չորեքշաբաթի. սուրբ վարդապետացն ասացեալ։ Ի չորրորդ աւուրն ի սպառումն տուընջեան, եւ ի լրումն գիշերոյն։ որ է. ԻԴ. ժամ՝ աւր մի„ ևն։ Վերջ Թղ. 36բ։ "Որ վասն կենաց մարդկան եւ փրկութեան որդւոցն Ադամա մատնեցաւ„։ Արարչութեան չորրորդ օրուան խորհուրդը Մատնութեան խորհուրդին հետ հրաշափառապէս մեկնաբանուած են)։ 5. Թղ. 36բ-37ա։ "Ի մեծի հինգշաբաթւոջ աւուրն՝ սուրբ վարդապետացն ասացեալ։ Ի հինգերորդ աւուրն արարչութեան՝ յորժամ ամենայն ղաւղակք որ ի ջուրս են՝ ստեղծան„ ևն։ - Վերջ Թղ. 45ա։ "Եւ զհացն երկնաւոր պարգևեաց, եւ երկեղիւ զերկեղ մահու եբարձ քաջալերիչն ամենեցուն„։ (Լի խորհըրդապաշտ մեկնութեամբ և յոյժ գեղեցիկ)։ 6. Անդ։ "Ի Մեծի աւուր ուրբաթուն. Զաքարիա հայոց կաթողիկոսի ասացեալ, եւ այլ վարդապետաց։ Ի Զ. երորդում ստեղծաւ մարդն. իսկ յանցանել մարդոյն զպատուիրանաւն աստուծոյ՝ խաւար տարածեցաւ ի վերա գիշերի„ ևն։ - Վերջ Թղ. 57բ։ "Քանզի մահ որդւոյդ քո եւ աստուծոյ մերոյ կենդանութիւն պարգևեաց մահացեալ ծողացս (այսպէս ի բնագ.) քո. եւ նմա փառք յաւ՛„։ 7. Անդ։ "Թէոփիլոսի եւ Զաքարիաի ասացեալ. Ի թաղումն տեառն։ Եւ ահա այր մի անուն Յովսէփ, որ է(ր) նախարար արդար եւ աշակերտ յիսուսի„ ևն։ - Վերջ Թղ. 64բ։ "Թէ հանգեաւ աստուած ի գործոց յեւթն աւուր զաւրէնսն կատարելով. թէպէտեւ ջերմ էին ի սպասաւորութիւն տեառն ամենայն ու8. Թղ. 64բ-65ա։ "Պատճառ ճրագալուցին՝ երեկոին ժամուն։ Բայց թէ զի՞նչ խորհուրդ է որ ծնընդեան ճրագալուցին երեկուն ասեն. Տէր հովուեսցէ զիս„ ևն։ - Վերջ Թղ. 72ա։ "Մի եւ մի եւս ըստ մարմնո գնալ, այլ անմեղ մանկանց նմանել, եւ անարատ նուէր լինել քրիստոսի. որում փառք յաւիտեանս ամէն„։ 9. Անդ։ "Թէ վասն է՞ր ասի նոր կիրակէ եւ նաւակատիս. զոր եւ Աստուածաբանն նաւակատեաց ճառն յայսմ աւուր խաւսեցաւ յասելն այսպէս. Նաւակատիք պատմեցին հին աւրէնք. եւ Պաւղոս ասէ, թէ հինն անց եւ եղեւ ամենայն նոր։ Արդ՝ յառաջին արարչութեան կիրակէն է որ ասի միաշաբաթ, այսինքն մի աստուած արարիչ։ Արդ փոխեցաւ՝ յեւթանցն ի վերոյ և Ը. երորդ՝ ըստ տեառն բանին„ ևն։ - Վերջ Թղ. 74ա։ "Ընդ նմին եւ ամենայն արժանաւորքն յառնեն ի մեռելոց եւ նորոգին հոգով եւ մարմնով՝ ընդ քրիստոսի լինել ի հանդերձեալն„։ 10. Թղ. 74ա-բ։ "Յաղագս որ յետ յարութեանն տաւնեմք. Ծ. (օր) զնոյն առանց պահոց եւ ծունր դնելոյ կատարեմք, հանդերձ չորք աւետարանչաւքն, հարցումն։ Զի՞նչ պատճառ է Ծ. աւուր պահք եւ սուգ եւ տրտմութիւն„ ևն։ - Վերջ. Թղ. 76բ։ "Այս բաւակական իմաստնոց. եւ ախմարաց չէ հոքս„։ 11. Անդ։ "Յովհաննու Ոսկեբերանի. Ի Գործոց մեկնութենէ։ Բազմաց անգիտելի է մատեանս, եւ ոչ է բարիոք զայսչափ գանձ ի ծածուկ լինել որ հաւասար աւէտարանին աւգտեցուցանէ զմեզ„ ևն. - Վերջ Թղ. 91ա։ "Զի յաւրինացն մի խո մատչէր ի քաւութիւ2 ամենայն ժողովրդեանն եւ մի՝ քահանային„։ Աս Հ. Չարբհանալեանի երկու հատուածք յիշուած են ի Գործոց առաքելոց մեկնութենէն, այսինքն՝ ի ԺԵ. և ի ԺԶ. ճառերէն. սակայն առանց սկզբնաւորութեան, որով չգիտենք թէ ներկայս նոյն է, եթէ տարբեր։ Յոյժ կարևոր է հառս, վասն զի Ոսկեբերան ինքնին Աւետարանաց հաւասար կարևորութիւն տուած է Գործոց առաքելոցին։ Գիւտաւոր և գեղեցիկ զուգակշիռ մ'ըրած է Նշանաց և Գործոց միջև, վերադասելով զգործսն քան զնշանագործութիւնս. վասն զի ասոնցմով կ'ըլլայ մուտ յարքայութիւնն երկնից 12. Անդ։ "Յաղագս համբարձման տեառն՝ երանելոյն Եփրեմի, Յովհաննու ոսկեբերանի, Զաքարիա եւ Ստեփանոսի ասացեալ։ Առաքեաց հարսնախաւսս զերջանիկ նախատես մարգարէսն„ ևն։ - Վերջ Թղ. 98բ։ "Զի մեղս մեղաւ, եւ տանջեալ լինէր դառնապէս. զի մեղք քահանաին մեծ է յոյժ„։ 13. Անդ։ "Պատճառ երկրորդ գալստեան։ Զտաւնս զայս տաւնեն ոչ միայն մարդիկ, ստորին բնակութիւնք, այլ վերին զաւրքն, բազմութիւնք հրեշտակաց, զոր մեք ոչ գիտեմք զանուանսն„ ևն։ - Վերջ Թղ. 100բ։ "Եւ որք տեսին՝ հաւատացին ի քրիստոս, կրկին հաստատեաց զմիտս հաւատացելոց իւրոց, որում փառք յաւիտ„։ 14. Անդ. "Յովհաննու Ոսկեբերանի ի Գործոց մեկնութենէ, Եփրեմի եւ Սարկաւագին ասացեալ Ի հոգին սուրբ։ Ի կատարել աւուրցն պենտեկոստէից՝ ի յոյն և յասորի լեզու՝ Ե. թարգմանի. եւ. Ե. զատիկ Իսրայէլի առաջին„ ևն։ - Վերջ Թղ. 105ա։ "Եւ հրաժարել յամենայն հերձուածողաց, ուղեղ եւ հաստատուն պահեսցուք զխոստովանութիւն հաւատո ի հայր եւ յորդի եւ ի հոգին սուրբ, որում փառք յաւիտեանս ամէն„։ 15. Անդ։ "Յաղագս նախահարցն։ Նախահարք ասին Աբրահամ եւ որ զկնի նորա աստուածասէրք. եւ հարք հաւատո կոչեցան առ աստուած„ ևն։ - Վերջ Թղ. 106ա։ "Զոր հոգւով տեսին եւ փառաւորեցին զքրիստոսի մարդանալն վասն մերոյ փրկութեան, եւ նմա փառք յաւիտեանս„։ 16. Անդ։ "Յաղագս մարգարէիցն։ Քրիստոս ասաց, ամենայն մարգարէք մինչև ցՅովանէս մարգարէացան, եւ այլ ոչ եւս„ ևն։ Վերջ Թղ. 108բ։ "Եւ քահանա՝ ըստ այնմ, թէ Քրիստոս եկեալ քահանայապետ յաւիտե17. Թղ. 108բ-109ա։ "Անուանք սուրբ առաքելոցն, թէ ուստի երկոտասանքն, կամ յորմէ՞ ցեղէ՝ որք ի սփիւռս ընդ ժամանակս քրիստոսի քարոզութեանն կոչեցան, Որպէս Եսաի մարգարէ ցուցանէ զտեղին՝ ասելով Երկիր Զաբուղովնի եւ երկիր Նեփթաղիմաևն։ - Վերջ Թղ. 113բ։ "Զի յորժամ նստցի որդի մարդոյ յաթոռ փառաց իւրոց, եւ երկոտասան առաքեալքն յերկոտասան աթոռս՝ դատել զԲԺ.ան ազգն Իսրայէլի։ Զի եւ մեզ ողորմեսցի բարեգութն աստուած, եւ քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս„։ (Հետաքըրքրական է գրուածս. պատմականէն զատ՝ գեղեցիկ է նաև մեկնաբանական խորհրդածութիւններով)։ 18. Թղ. 114ա։ "Տեառն Ստեփանոսի Սիւնեաց եպիսկոպոսի ասացեալ Վասն նախերգանի աղաւթից՝ որ ի մէջ գիշերի կատարի։ Որպէս նեղեալ ոք ի չար թշնամեաց, եւ եկեալ մաղթէ առաջի արդար դատաւորաց՝ առնել ընդարձակութիւն ի վրդովմանցն„ ևն։ - Վերջ Թղ. 121բ։ "Կոզակքն՝ Բ. ուսքն, արտախուրակ՝ ի վերուստ կապուտակ ծիրանի. գոյն մարմնոյն պատրուակ վարագուրին մորթն„։ 19. Անդ։ "Յաղագս տապանակին ասացեալ խորհուրդ։ Եւ արար Բեսելիէլ զտապանակն յանփուտ փայտից, զոր աւրինակ ոք ի նաւի իցէ եւ նաւն ի սիրտ ծովուն„ ևն։ Վերջ Թղ. 126բ (անընթեռնլի և պակասաւոր)։ 20. Թղ. 127ա։ "Հարցումն վասն նաւակատեաց։ Զի՞նչ է այս. գ. Նաւակատիքս, զի ոչ գո մսակերութիւն քրիստոնէից։ Պատասխանի։ Նաւակատիք բարձրագոյն տեսանի եւ, աստուածատեսակագոյն քան զամենայն տաւնս„ ևն։ - Վերջ Թղ. 127բ։ "Այդ են նաւակատեաց խորհուրդ՝ չըմ(պ)ել (այսպէս) եւ չճաշակել ի մսո„։ 21. Թղ. 127բ։ "Պատճառ վարդեվառին, սուրբ վարդապետացն ասացեալ։ Վասն էր ոչ Յակոբ մեծն՝ որ եղբայր տեառն կոչեցաւ, եւ Կիւրեղ՝ եւ որ զկնի նոցա վարդապետք եղեն, ոչ կարգեցին յընթերցուածին զտաւնս զայս մեծ„ ևն։ - Վերջ Թղ. 143բ։ "Հրամայէ կապել եւ ի խաւարն արտաքին հանել. եւ յետ տապակին հնոցն առնուցու. եւ որք յոռկանէն անկանին անդր„։ 22. Անդ։ "Պատճառ ընթերցուածոյս որ առաջիկա գրոցն պատճառ մեկնութեան Առակացն։ Արդ ասեն գիրք աստուածայինք թէ բազում իրաւք նմանութիւն ունի Սողովմոն փրկչին„ ևն։ - Վերջ Թղ. 150բ։ "Աստուածաբան ասէ, թէ այսմիկ հանդիպելով՝ մի գիտեմ զփրկութիւն մարդկան որ ի վերա երկրի, թէ ճանաչիցեն զաստուած հոգիքն, եւ առ նա թռչիցեն՝ յորմէ եղենն„։ 23. Անդ։ "Յաղագս նաւակատեաց խաչի։ Իսկ նաւակատեաց խաչի կանոնն՝ ի սուրբ յարութեան կատարի, եւ ոչ ի Գողգոթա„ ևն։ - Վերջ Թղ. 151ա։ "Յաղագս հիմնարկութեան եկեղեցո։ Վէմս անտաշս եւ անկոփս եդեալ ի հիմունս՝ կանգնեալ ի մէջ խորանին ի տեղւոջ սեղանոյն, աւրինակ է հոգևոր վ մին„ ևն։ - Վերջ թղ. 151բ։ "Խաչն ի դէմս Գողգոթաին, եւ եկեղեցովասն երիցն. վասն(զի) պսակ եկեղեցո խաչն է. պսակաւն բերկրի հարսն եկեղեցո(յ)արքունիս փեսային. եւ Լ. աւր նաւակատիս. զի աստ փրկեալ բերկրի յեւթնեկիս, եւ յութն անսպառ ուրախութեամբ զուարճանա ի փառս պսակողին„։ 24. Անդ։ "Յաղադս հիմնարկութեան եկեղեցո։ Վէմս անտաշս եւ անկոփս եդեալ ի հիմունս„ ևն։ - Վերջ Թղ. 151բ։ "Ընդ որս եւ մեք հաղորդեսցուք քրիստոսիւ յիսուսիւ տերամբ մերով, որում փառք յաւիտեանս„։ 25. Թղ. 151բ-152ա։ Խորհուրդ եւ կարգաւորութիւն եկեղեցո։ Ոչ այժմ ինչ ծանեաք զխորհուրդ եկեղեցո, այլ յառաջ քան զլինելն աշխարհի էր առ աստուած խորհրդածութիւնն„ ևն։ - Վերջ Թղ. 156ա։ "Երէց, սարկաւագ, կէս սարկաւագ, գրակարդաց, սաղմոսասաց, դպիր եւ համօրէն ժողովուրդքն„։ 26։ "Այլ խորհուրդ եկեղեցո։ Իսկ քրիստոս եկեալ քահանայապետ հանդերձելոց բարեացն, մեծաւն եւ կատարելաւն, եւ անձեռագործ խորանաւն. ոչ իբրեւ զմարդ յարարածոցս, այլ աստուած միացեալ ի մարմնի յաստուածածին կուսէն„ ևն։ - Վերջ Թղ. 157բ (թերի)։ "Իսկ զաւետարանս վերացուցանելն եւ„...։

Content