2041553՝ ՈԿԴ( = 1215, տես վարը)։
բոլորգիր միջակ և հնածև, ժանգագոյն մելանով գրուած։
(մի քանի տեղ միայն աչքի կը զարնեն թերթահամարք, իսկ միւսներն ստորին լուսանցքներուն հետ կրծուած) 34, անհաւասար. այսինքն՝ ոմանք 12, և ոմանք ալ աւելի կամ պակաս թուղթեր կը համրուին ինկած և ցիրուցան եղած ըլլալուն պատճառաւ։
բամբակեայ թուղթ, կարագագոյն, շատ թոյլ, նուրբ և անողորկ։
փայտեայ կաշեպատ, շիկագոյն, և դրոշմազարդ։
շատ վատ վիճակի մէջ հասած է մեզ։ Թղ. 1ա-272ա. ոչ միայն չորս կողմի լուսանցքն, այլ և վերնակողմեան գրութիւնն իսկ երբեմն կիսով չափ, երբեմն ամբողջ տողեր, և երբեմն ալ բառեր անկիւններէն կրծուած և խորապէս փորուած են, նման Մոսկուայի Լազ. Ճեմարանի Աւետարանին։ Թղ. 149-248 միայն լուսանցքը կերուած են։ - Ի բաց առեալ Թղ. 165, 180, 330, 331, 340, 341, 342, 376, 377, 379, 380, որոնց գրութիւնն իսկ վնասուած է, թէև նուազ՝ համեմատ առաջնոց, Թղ. 150-386 ամբողջ մնացած են, բայց տեղ տեղ խոնաւութենէ սևացած և լուսանցքն ալ մաշած և տարբեր թուղթով նորոգուած։ Թղ. 225, 237. ստորին լուսանցքն մինչև գրութիւնը զմելինով կտրուած են, Սկիզբէն կը պակսին 2 թուղթք. քանի մը թուղթք ընդ մէջ Թղ. 108բ - 109ա։ 4 թուղթք ընդ մէջ Թղ. 156բ - 157ա։ 1 թուղթ ընդ մէջ Թղ. 317բ - 318ա, 2-3 թուղթք ալ վերջէն։ Թղ. 53բ-54ա, 58բ - 59ա, 64բ-65ա. ի ընդ մէջ ևս կը նկատուին յետև առաջ փոխադրութիւթք և պակամք։
նախ Յովաննէս (գրիչ), ապա իր որդին Գրիգոր սարկաւագ և յիշեալ Ս. Աստուածածին վանքի միաբանք, ապա այլք։
չունի։
և
չկան, միայն Թղ. 247բ, 248ա-բ (ստորին լուսանցից վրայ) երկու մեծ ի զարդագրեր և ուրիշ խորհրդանշաններ կան, մի և նոյն մելանով։
ոմանք վարդագոյն կարմիր, իսկ մեծ մասամբ սևագիր։
չըկայ։
բազմաթիւ են, բայց միշտ մի և նոյն գրչութեամբ, և են գլխաւորապէս. 1. Մատենին վերջը (Թղ. 385բ). "Յամի վեցհարիւրորդի վաթսներորդի և ի չորրորդում ամի շրջաբերութեան հաց(յ)ոց տումարի. Ի թագաւորութեանս հայոց Լեւոնի, ի վերջացեալ և ի նուաղեալ դառն ժամանակի, յաւուրս աստուածապատիւ և հոգևոր տետռն Յոհաննեսի հայոց կաթողիկոսի, յաշխարհս Պաղեստին՝ ի մէջ գերութեանս Երուսաղէմի, ընդ հովանեաւ սուրբ Յակովբայ առաքելական աթոռոյս՝ գրեցաւ գիրս գերահրաշ և ամենապայծառ, լուսայիղձ և բազմատենչ, յոքունց փափագելի, հոգևոր մատեանքս՝ աստուածային տառիս, գերափայլեալ գերազարդ վիպասանապէս արտաճառեալս. բայցայայտ շարունակեալ անվրէպ շարակածութեամբ, գեղեցկադիր և ամենայարմար համանման բաղաձայնութեամբ. յոքնագունակ բայիւք և ճոխական իմաստիւք, և խորիմաց բառիւք ի լոյս ածեալ, հեշտալուր և դիւրահաս մեկին մտաց իմացութեամբ ասացուածովք յառաջընդրեալ հոգեկից սրբոց արանց աստուածազգեստից ուղղադաւան և լուսաւոր վարդապետաց. և գերամաքուր առաջնորդաց՝ ներբողեանք՝ բազմատեսակս դրուատե(ա)ց, և յորդորական բանք գովեստից՝ վսեմական գովասանութեան. Արդ՝ ցանկացող եղեալ այսմ գեղեցիկ աստուածային տառիցս, ճգնաւոր ոմն՝ անուն Յովաննէս, հանդերձ քեռբ իւրով կրաւնաւոր կարգաւ, և բարիանուն ստացեալ յանձինս՝ իւրեանց ունելս զվանս արտաքու Երուսաղէմի, հանդէպ սուրբ Սիսնի՝ ի վերա ճանապարհին Բեդղէհէմի, որ է լեալ հանկստարան սուրբ Աստուածածնին, մինչ գայր յընծայումն ի տաճարն, աստուածացեալ մանկամբն յիսուսիւ քրիստոսիւ. վասն այսորիկ բարիանուն և ընդրեալ քահանայն Գէորգ կանկնեաց զտաճարն սուրբ և անուանեաց յանուն սուրբ Աստուածածնի. յիշատակ նորա աւրհնութեամբ. նմանապէս և եղբաւրորդի իւր Յովաննէս, զոր վերագոյն յիշեցաք՝ ընկալաւ զսայ բարեաց յիշատակ և բարեխաւս առ աստուած՝ իւրեանց և ծնողաց իւրեանց և աւանդեցին ի սուրբ Աստուածածինն գանձ անկողոպտելի, ի վայելումն շնորհազարդ որդւոյ իւրեանց Գրիգորոյ սարկաւագի, և այլ կրաւնաւորաց և քահանայից. Արդ աղաչեմք զամենեսեան՝ որք աւկտիք ի սմանէ ընթերծմամբ կամ գաղափար առնելով, սրտի մտաւք յիշատակեսջիք զստացողք սորա ղՅովհաննէս և զքեռ իւր զՏիկներես, և զժառանկաւոր նոցունց Գրիգոր սարկաւագ, և զԳէորգ զգնացեալն առ քրիստոս. Եւ զվերջին աշխա տողս և զգծողս և զկապողս զՅովան՝ զվերջացեալս յամենայն բարեաց, և խոշորութեանս (գրոյս) անմեղադիր (լեր)ուք. Եւ որք աւգնական եղեն ի գին սոր(ին) ի կանաց կամ յարանց կամ ի քահանայից, քրիստոս աստուած միոյն ռ. ապատ...„ (մնացեալն կը պակսի)։ Թէ ստացողն մատենիս և թէ՛ գրողն թէպէտև Յովաննէս կը կոչուին և են կրօնաւոր, սակայն իրարմէ տարբեր անձինք են. առաջինը նշանաւոր տոհմէ եղած կը տեսնուի։ Վերջին աշխատող կոչուածն և կապողն՝ Յովան (ուրիշ տեղ Յովանէս) նոյն է բազմիցս իբր գծող և գրիչ յիշուած Յովաննէսին հետ։ Գէորգ քահանայն, Տիկներսէս և Գրիգոր սարկաւագ անյայտ են ինձ։ Վերջինս՝ եթէ Լուսաւորչի ներբողեանը գրող Գրիգոր Սարկաւագապետին հետ նոյնացուիլ ուզուի, անով միանգամ ընդ միշտ որոշուած պիտ՝ ըլլար սորա ժամանակն՝ սոյն յիշատակարանով. այլ ըստ իս տարբեր անձինք և տարբեր ժամանակի մէջ ապրած են ի Պաղեստին։
. Ձեռագիրս 1791 էն յառաջ մտեր է հաւաքմանս մէջ, բայց յայտնի չէ թէ ի՞նչպէս և կամ որու ձեռքով բերուած ի Վենետիկ ի Մայրավանս։ Մատեանս է Ճառընտիր՝ մեծաւ մասամբ բրդգզեալ և անպիտանացած ի խոնաւութենէ։ Կը պարունակէ բազմաթիւ Վկայաբանութիւններ, ներբողեան ճառեր հնագոյն Հարց, պատմական և վարդապետական թուղթեր ևն, այս1. Թղ. 1ա-2բ։ Բեկորք միայն են մեկնաբանական ճառի մը, որուն ինչ ըլլալը դըժուար է որոշել, վասն զի սիւներուն կէսը կըտրուած և կցկտուր տողեր միայն մնացեր են. հին և հետաքրքրական ըլլալ կ'երևի գրուածս, և ընտիր շարաբանութեամբ. Եղիայի և Եղիսէի անուանք ստէպ կը յիշատակուին՝ այլաբանօրէն մեկնաբանութիւններով։ 2. Թղ. 3ա։ Հատուած ի գրոցն Ագաթանգեղոսի՝ Յաղագս չարչարանաց սուրբ Լուսաւորչին (սկիզբէն պակասաւոր)։... "զի միամտութեամբ վաստակեցի, ինձէն երբէք զիմ վաստակս ապախտ ոչ արարի„ ևն։ - Վերջ Թղ. 26բ։ "...դուք ծաներուք զաստուած, զի նա... նայնի և նմա փառք յաւիտեանս ամէն„։ Հաւանօրէն կը սկսէր ապգ. Ագաթանգեղայ Ե գլխով, բայց ետքէն թուղթ մ'ինկած է Ձեռագրէն և կը հասնի մինչև ԺԲ. գլուխը։ Իսկ աստի մինչև ԺԹ. գլխու վերջի պարբերութիւնը - այն է Տրդատայ և Դիոկղետիանոսի հրովարտակներն այլովք հանդերձ - չունի Ձեռագիրս։ Ապա յիշեալ պարբերութենէն վերսկսելով՝ կ'աւարտի ԻԱ.րդ գլխու 2.րդ պարբերութեամբ։ Համառօտութենէն զատ՝ ունի նաև տպագրութենէն ուշագրաւ տարբերութիւններ։ Հետևաբար թէ՛ այս և թէ յաջորդ հատուածն մեծ կարևորութիւն ունին Ագաթանգեղայ հին բնագրի վերակազմութեան համար, ի նկատի առեալ Ձեռագրիս հնութիւնը։ Ձեռագրիս ուղղագրութիւնն իսկ տարօրինակ է. օրին. աղագաւ, փոխանակ քս ի՝ կը գրէ «քուոյ», փոխ. քոցի «քուոց» ևն։ 9. Անդ։ "Տեսիլ որչոյն Գրիգորի՝ զոր ետես ի վերայ կաթուղիկէ եկեղեցւոյ։ Ասէ՝ արդ եկայք պատմեսցուք ձեզ, եղբարք, զցուցական սիրոյն արարչութեան առ ձեզ„ ևն։ - Վերջ Թղ. 33բ։ "Զայս ասացեալ... սիլն. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Ագաթանգեղոս, Գլ. ՃԲ-ՃԳ)։ 4. Անդ։ [Վարք Անդր]"էի առաքելոյ, և նորին սքանչ(ելիք), զոր տէր եցոյց յաշխարհ մարդա(կերաց) ի ձեռն նորա. Եւ Մաթէի որ էր նոցա... քարոզ և առաքեալ։ Յետ համբառնալոյ տեառն յերկինս և... զսուրբ հոգին առաքեալ որպէս և ասէ տէր„ ևն։ - Վերջ Թղ. 48ա (հերձոտեալ և անընթեռնլի)։ 5. Անդ։ "Սրբոյն Եպի(փանու եպիսկոպոսի Կիպրացւոյ) ասացեալ վասն քարոզութեան առաքելոց և աշակերտաց։ Յետ վախճանելոյ առաք... նոքա քարոզք եւ առաջնորդք եւ հրամանատարք հրամանաց աւետարանին եւ եկեղեցւոյ սրբոյ„ ևն։ - Վերջ Թղ. 52ա։ "... նորդն ամենասուրբ հոգին, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Գրուածս բոլորովին տարբեր է հրատարակուածէն (տես Թանգ Հին և Նոր Կտակ. տպ. ի Վենետիկ 1904, Հտ. Գ. եր. 474-475), շատ աւելի ընդարձակ է և ընտիր շարաբանութեամբ. Եպիփանի հարազատ գործ ըլլալու ամէն հաւաստիք ունի։ Յոյժ հետաքրցրական է առաքելոց, աւետարանչաց և անոնց գործակցաց պատմական հակիրճ արարուածներով, անոնց ձեռնագրութեանց, քարոզութեան տեղեաց և անձանց վերաբերեալ տեղեկութիւններով, մանաւանդ Պօղոսի առաքելոյ 14 թուղթերու յիշատակութեամբ, ըսելով. «Եւ Պաւղոսի չորեքտասան Թուղթք որք ընթեռնուն յամենայն եկեղեցիս, ևւ ընդ ամենայն»... յաջորդ տողերը բզկտուած են դժրբաղդաբար)։ 6. Անդ։ "Գրիգորի աստուածաբանի՝ ի Մեզիտոս եպիսկոպոսն Անտիոքու, ասացաւ ի Կոստանդինուպաւլիս։ Աճեցոյց մեզ զթիւ առաքելոցն՝ նոր առաքեալս„ ևն։ - Վերջ Թղ. 57բ. (թերի)։ 7. Թղ. 58ա։ Ի քառասնաւրեայ գալուստ տեառն ի տաճարն, ասացեալ սրբոյն Եփրեմի (սկիզբէն 2 թուղթք թերի)... "Այժմ եհաս կատարած դա... քում, արձակեա զիս զկապեալս„։ ևն։ - Վերջ Թղ. 64բ։ "Ուրախացոյ զմեզ ի հաւատ, ի յոյս, եւ ի սէր քո. եւ քեզ փառք եւ ունողութիւն ընդ հաւր եւ ամենասուրբ հոգւովդ, այժմ եւ„։ (Հմմտ. տպգ. Վենետկոյ. կան երկուստեք տարբերութիւններ)։ 8. Թղ. 65ա։ Բանք հակառակութեան ընդդէմ Քաղկեդոնականաց կամ երկուց բնութեանց, իբր պատասխանի թղթոյ ուրումն (ըսկիզբէն թերի)... "Դիւցազանց տաւնից, եւ... հեթանոսականաց հնազանդեալ„ ևն։ - Վերջ Թղ. 78ա։ "Եւ փառաւորել զմիասնական սուրբ երրորդութիւնն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Գրուածիս հեղինակն ԺԲ. դարու հայ վարդապետ մ'է. զի կը յիշատակէ (Թղ. 65բ) "զսուրբ հայրապետն Ներսէս (Կըլայեցի) իբրև մեծին Գրիգորի (լուսաւորչի) չառաւիզ„)։ 9. Թղ. 78ա։ Պատմութիւն սրբոյն Թէոդորոսի զաւրավարին՝ ծննդեանն և սննդեանն և գեղեցիկ քաղաքավարութեանն։ Ի ժամանակին յայնմիկ եհաս սուրբ առաքեալն յԱմասիա։ և զՓիռիմոս ձեռնադրէ եպիսկոպոս„ ևն։ - Վերջ Թղ. 80ա։ "Յայնժամ եղև ծանաւթութիւն և սէր բարեպաշտին Եւսեբեա և սրբոյն Թէոդորոսի իբրև (յ)իւրմէ ծնեալ որդւոյ„։ (Պատմութեանս սկիզբն և վերջը բոլորովին կը տարբերին թէ Թ. 201. §. 81. Թղ. 325բ2», 327բ1.էն և թէ տպագրութենէն (տես Սոփ. Հայկ. Հտ. ԺԶ. եր. 55-80)։ 10. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Թէոդորոսի։ Մաքսիմիանոս և Մաքսիմիոս թագաւորք առաքեցին„ ևն։ - Վերջ Թղ. 88ա։ "Յիսուսի քրիստոսի, ընդ որում հաւր փառք իշխանութիւն և պատիւ հանդերձ հոգւոյն սըրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս„։ (Հմմտ. Թ. 201 §. 82. բայց առանց Ամասիա քաղաքի պատմութեան է այս)։ 11. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոց Սուքիասանցն որք կատարեցան ի Սուկաւէտ լերինն՝ ի Բագրաւանդ գաւառի։ Նահատակք որք գնացին յԱլանից դրանէ զհետ Սաթենկա տիկնոջ ի հայս„ ևն։ - Վերջ Թղ. 99ա։ "Եւ սրով կատարեցան ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք և ունողութիւն ընդ հաւր և ամենասուրբ հոգւոյն այժմ և միշտ և յաւիտեանս„։ (Հմմտ. Թ. 201. §. 111. բայց վերջաւորութիւնը կը տարբերի առաջինէն)։ 12. Անդ։ "Տեսիլ Կոստանդիանոսի թագաւորին՝ վասն Սուքիասեանց։ Տեսանէր ի տեսլեան զհրեշտակ աստուծոյ՝ զի ասէր. Ե՞րթ ի հայս՝ ի Բագրեւանդ գաւառի„ ևն։ - Վերջ Թղ. 100բ։ "Եւ շնորհաւք ողորմութեամբ սուրբ երրորդութեանն, որում պատիւ, զաւրութիւն և փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Թ. 201. §, 112. Թղ. 459բ1-465բ1. ինչ ինչ տարբերութիւններով երկուստեք)։ 13. Թղ. 100բ-101ա։ "Վկայութիւն սուրբ և անյաղթ զաւրավարին Գէորգեա անյաղթ վկային քրիստոսի։ Տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի թագաւորութեանն ոչ սկիզբն աւուրց և ոչ վախճան ժամանակաց„ ևն։ Վերջ Թղ. 109ա։ "Կատարեցաւ յաղթաւղ զաւրականն Գէորգիոս յարեգ ամսեան. Ի... յաւուր ուրբաթու յեւթներորդ ժամու ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք և ունողութիւն յաւիտեանս ամէն„։ (Մէջտեղերն և վերջերը քանի մը թուզթեր կը պակսին)։ 14. Անդ։ "Վկայաբանութիւն սուրբ առաքելոյն Թադէոսի՝ հայոց լուսաւորչին։ Յետ համբառնալոյն տեառն յերկինս, և եդեալ ըզսուրբ զաջն իւր ի վերա առաքելոց„ ևն։ Վերջ Թղ. 125ա (հերձոտեալ է)։ 15. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Շմաւոնի եպիսկ(ոպոսին Սղակ) և Տիզբոն քաղաքի, որ վկայեաց ի Շապհոյ արքայէն Պարսից։ Անտիոքոս անաւրէն որ յամին հարիւրորդի և քառասներորդի յերրորդում ամի թագաւորութեան յունաց„ ևն։ - Վերջ Թղ. 144ա։ "Բազումք մեռան ինքնակամ յաւժարութեամբ յանուն մարտիրոսութեան որք, եղեն ճշմարիտ վկայք մեծի անուանն աստուծոյ և պսակեցան ի քրիստոսէ աստուծոյ մերոյ, որում փառք պատիւ և ունողութիւն յաւիտեանս յաւ՛„։ (Հմմտ. Սոփ. Հայկ. Հտ. Ի. եր. 8-53։ Տես Թ. 201. §. 24. սակայն ասոր սկիզբը յոյժ տարբեր է)։ 16. Անդ։ "Սրբոյն Աթանասի Աղեկսանդրացոց եպիսկոպոսապետին ասացեալ ներբողեան՝ Ի սուրբն Ստեփաննոս յառաջսարկաւագն և ի նախավկայն քրիստոսի։ Պայծառ և նորահրաշ է խորհուրդ տաւնիս, ով եղբարք իմ սիրելիք„ ևն։ - Վերջ Թղ. 156բ։ "Եւ յազգս երկածնաց բանականաց՝ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 17. Անդ։ "Վկայութիւն որբոյն Սարգսի զաւրավարին և որդւոյ նորա Մարտիրոսի, և ԺԴ. զինուորացն որք ընդ նոսա կատարեցան յաւուրս ամպարիշտ թագաւորացն Յունաց և Պարսից Յուլիանոսի և Շապհոյ։ Ի ժամանակս թագաւորու թեանն հռոմայեցւոց մեծին Կոստանդիանոսի„ ևն։ - Վերջ Թղ. 173ա։ (Կ'աւարտի Ն. Շնորհալւոյ թարգմանութեան յիշատակարանով։ Հմմտ. Թ. 201. §. 54)։ 18. Թղ. 173ա-173բ։ "Խաւսք ամենաժողով տաւնի սրբոց քառասնիցն. Սիսիանոսի վարդապետի և եպիսկոպոսի՝ ի խնդրոյ ժողովոյն ի նմին քաղաքին Սեբաստիա, ի մեծի տաճարի քա... անի կաթողիկէ սուրբ եկեղեցւոյ սրբոց քառասնիցն։ Զմեծ գթութիւնն աստուծոյ և զմարդասիրութիւնն ածել միշտ ըզմտաւ հրաման ընկալաք„։ - ևն։ - Վերջ Թղ. 199ա։ "Յորս լիցի և մեզ վայելեալ բարեխաւութեամբ սրբոց վկայից քրիստոսի աստուծոյ, որում փառք, պատիւ և ունողութիւն ընդ հաւր և ընդ հոգւոյ սրբոյ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 19. Թղ. 200ա։ "Երանելոյ հաւրն մերոյ Յոհաննու Ոսկեբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի ներբողեան Ի սուրբ Լուսաւորիչ մարտիւրոսն և քահանայապետն Հայոց մեծաց Գրիգորիոս։ Աստուածազարդից արանց գովասանութիւնք բազում եւ զանազան է„ ևն։ - Վերջ Թղ. 221բ։ "Գովեմ և զհոգի նորա սուրբ, զոր դու քարոզեցեր փառակից հաւր եւ որդւոյ, որում միաբուն սուրբ երրորդութեանն եւ միասնական աստուածութեանն փառք եւ իշխանութիւն այժմ եւ՛„։ (Ներբողեանիս սկիզբէն մինչև Թղ. 211բ, թէպէտև հին՝ բայց բնագրէն տարբեր բոլորգրով գրուած է)։ .20. Թղ. 222ա։ "Սրբոյն Գրիգորի սարկաւագապետի եւ ճգնաւորի՝ Խաւսք ի սուրբն Գրիգոր լուսաւորիչն Հայոց՝ ասացեալ ի քաղաքին յԵրուսաղէմ։ Որպէս սովոր են ի մարմնասիրաց բազումք՝ ի մարդկանէ յաւրինեալ սեղանս մեծամեծաց եւ փառաւորաց՝ ի պէսպէս կերակրոց եւ ըմպելեաց„ ևն։ - Վերջ Թղ. 233բ։ "Շնորհաւք եւ մարդասիրութեամբ տեառն մերոյ եւ փրկչին յիսուսի քրիստոսի, ընդ որում հաւր եւ սուրբ հոգւոյն փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Դասական ընտիր լեզուով, սեղմ և բարձր ոճով գրուածս յոյժ հետաքրքրական է ոչ միայն իր հնութեան և միայն սոյն հին Ձեռագրիս մէջ գըանուելուն, այլ և Հայոց Լուսաւորչին և անոր գործոց պատմական յատուկ նկարագրին, Քետուրածին պարթև Արշակունեաց կամ Արշակ Քաջին ծագման, Գրիգորի Յաճախապատում գրոց յիշատակութեան և Մ. Խորենացիէն ըրած բառական և ընդարձակ փոխառութեանց, և զանի հանդերձ իր Պատմագրութեամբ և Քերթողահայր ևն, տիտղոսներուրացայայա ձանուցումով, ըսելովճ. .Ուո տի և Քաջն Ա(ր)շակ եւ ի նմանէ սերեալ Արշակունիք եւ նախնիք սրբոյն Գրիգորի. զոր Ազգաբանութեամբ ճառեաց մեզ աջող Քարտուղարն Սահակա Բագրատունոյ՝ Մովսէս Խարենացի որ կոչեցաւ Քերթողահայր, ուստի եւ մեք երկրորդեցաք՝ յաղագս երանելոյ վարդապետին մերոյ Գրիգորի»։ Դիտելով որ հեղինակն ի վերջ գրութեանս (Թղ. 226բ - 233բ) կը զբաղի հերքել իր ժամանակ ղեռ նոր յայտնուող աղանդաւորաց (հաւանօրէն Պաւղիկեանց և Երևութականաց) մոլորութիւնքը, որոնք հաւատքը բաւական կը համարէին առանց գործոց, և թէ մեղքն և դժոխք - այլովք հանդերձ - չէին ընդունիր, հաւանական է որ Զ-Է, դարու ապրած և գրած ըլլայ. և Սեբիոսի և Ան. Շիրակացւոյ համանման ընտիր լեզուն իսկ ասոր ապացոյց է։ Գրուածիս ամբողջ ապագրութիւնը տես - ինչ ինչ ուղղագրական բարեփոխութեամբք - Սոփ. Հայկ. Հտ. Դ. եր. 127-157։ Իսկ մեր Ուտումնասիրութիւնը, մասնակի յառաջբերութիւններով, տես Բաղմ. Հանդ. 1904, Թիւ Գ. եր. 119126։ Թիւ Դ. եր. 157-165։ Տես նաև Հ. Ղ. Ալիշան, Հայապատ. Ա. Մասն, եր. 72։ 21. Թղ. 233բ։ "Երանելոյն Աբբա Եփրեմի Խորին ասորու ասացեալ՝ Ի սուրբն Յոհաննէս՝ մկրտիչն քրիստոսի, և ի կաքաւումն դստերն Հերւոյդիադա։ Հրաւիրելով կոչեցաւ լեզու իմ յուրախարար և ի կենսաբեր բարիս„ ևն։ - Վերջ Թղ. 243ա։ "Եւ վառեալ քեզ երիս լապտերս լուսաւորս, զհոգի և զբան և զմիտս, երեքսրբեան երրորդութեանդ. զմիտս տացուք հաւր, զբանս տացուք որդւոյ, զհոգիս՝ հոգւոյդ սրբոյ, որում փառք և ունողութիւն յաւ„։ (Տպագրութեան վերջին 6 տողերը կը պակսին օրինակիս մէջ)։ 22. Թղ. 243բ։ "Պրոկղի արքեպիսկոպոսի Կոստանդինուպաւլսի՝ ներբողեան Ի սուրբն Ստեփաննոս նախավկայն քրիսաոսի։ Երևելի արեգակնս ընդ երկրաւ ծագելով արքսաւրոնիւ, եւ ոդիոնաւ և պղիադաւ„ ևն։ - Վերջ Թղ. 248ա։ "Տաւնողացս մեզ զթողութիւն մեղաց և քեզ փառք հարբ և ամենասուրբ հոգւոյն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ Հմմտ. Թ. 200. §. 92։ Ասոր սկիզբն և վերջաւորութիւնը կը տարբերին առաջինէն։ Յունարէնը կը պակսի)։ 23. Անդ։ "Խաւսք սրբոյն Յակովբայ Սըրճոյ եպիսկոպոսին՝ Յաղագս Անտիոքայ քաղաքին, թէ որպէս մտին սուրբ առաքեալքն՝ աշակերտելով զնա։ Լուսով բանիւ քո գամ առ քեզ, որդի աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 265բ։ "Վասն զի նմա վայելէ փառք և ունողութիւն յաւիտեանս, յաւիտենից„։ (Առ Ասսեմանեայ, ####, ###### I. 332, երկբայական դատուած է, սակայն ոճը յատուկ է Սրճեցւոյն։ ծործք Պետրուի և Պաւղոսի ևն գրութեան վրայ յերիւրուած է, հոխացեալ Ասորւոց ժողովրդական զրոյցներով)։ 24. Անդ։ "Թուխթ Դիոնեսիոսի առ Տիմոթէոս՝ Վասն մահուան սուրբ առաքելոցն Պետրոսի և Պաւղոսի։ Ով աշակերտ աստուածային և որդի հոգևոր, սիրտ և խորհուրդ և կատարիչ կամաց նորա„ ևն։ - Վերջ Թղ. 271բ։ "Ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն վայելէ փառք պատիւ և իշխանութիւն, այժմ և միշտ և յաւ„։ (Հմմտ. Թ. 200. §. 86։ Վերջաւորութիւնքն իրարմէ կը տարբերին)։ 25. Անդ։ "Պատմութիւն սրբոյն Դիոնեսիոսի. Յաղագս ծննդեանն և սննդեանն և քաղաքավարութեան և իմաստութեան աշակերտի(ն) Պաւղոսի։ Ես, եղբարք, իմաստութեան սիրող Դիոնեսիոս՝ որդի Սոկրատայ„ ևն։ Վերջ Թղ. 278ա։ "Եւ սավաւ իմանի որպէս պարտ է պատմել զտէր մեր յիսուս քրիստոս, որում փառք եւ զաւրութիւն հաւր անսկղբանն և հոգաոյն որբոյ կենդանացուցչի, այժմ և յաւիտեանս։ Եւ այս պատմութիւնս Դիոնեսիոսի սրբոյ ի քաղաքս Երուսաղէմ թարգմանեալ իրիցու յունական. իսկ ի մերս թարգմանեաց Յոհաննէս բժիշկ. ՅԺԸ. թուաբերութեանս Հայոց, (ի) պատիւ և ի փառս քրիստոսի աստուծոյ„։ Հմմտ.. Թ. 200. §. 27, ուր սակայն «Կեանք Դիոնեսիոսի» ևն խորագրուած է։ Ոչ միայն ասոր խորագիրն, այլ և վերջաբանն և թարգմանութեան վերաբերեալ յիշատակարանաց թուականն, ինչպէս և բնագիրն՝ յորմէ թարգմանուած կ'աւանդուի, իրարու անմիաբան են։ Երկու օրինակաց մէջ ևս հայերէն թարգմանիչն ըլլալով Յոհաննէս բժիշկ, դժուար է ենթադրել իբրև իրարմէ տարբեր երկու խմբագրութիւններ. հաւանօրէն ընդօրինակողաց կողմանէ աղաւաղու թիւն մը սպրդած ըլլալու է միոյն կամ միւսին մէջ։ Քննելի է։ 26. Թղ. 278ա - 278բ։ "Վկայութիւն սրբոյն Կղեմա Հռոմա հայրապետին՝ աշակերտին սուրբ առաքելոյն Պետրոսի։ Սուրբն Կըղեմէս հռոմայեցի էր, և ուսեալ յոյժ զդպրութիւն հելլենական արտաքին գրոց„ ևն։ Վերջ Թղ. 279ա։ "Եւ վառէ եպիսկոպոսն կանթեղս ի վերա տապանին մինչև ցմիւս այլ տարին, և յորժամ մտանեն՝ գտանեն ի վառ զկանթեղն հրամանաւն աստուծոյ, որում փառք և ունողութիւն յաւ„։ (Հմմտ. Թ. 200 §. 58։ Սակայն ասոր վերջաւորութիւնը տարբեր է առաջինէն)։ 27. Անդ։ "Վասն սքանչելեացն որ եղեն։ Ի միում տարւոջ յորժամ ցամաքեցաւ ծովն և մտին բազմութիւն ժողովրդոց մոմեղինաւք և խնկովք„ ևն։ - Վերջ Թղ. 280ա։ "Եւ լի բերանով ամենեքեան տային փառս ամենա սուրբ երրորդութեանն այժմ և միշտ և յաւ՛։ (Հատուածս Կղեմայ վկայութեան հետ գործ չունի. հաւանօրէն մասն կը կազմէ Գր. Սարկաւագապետի Գրութեան (տես §. 20). և կազմողէն անուշադրութեամբ կրնայ փոխադրուած ըլլալ հոս)։ 28. Թղ. 280ա։ "Պատմութիւն Բագարատա եպիսկոպոսի Սիկիլիա կղզոջն Տոռոմինու քաղաքին։ Սուրբն Բագարատ աշակերտ էր սրբոյ առաքելոյն Պետրոսի, և ձեռնադրեցաւ ի նմանէ եպիսկոպոս և առաքեցաւ յարևմուտս ի կղզին„ ևն։ - Վերջ Թղ. 291ա։ "Եւ դարձաւ յԱգրինոս և ասէ, որպէս տեսեր յիս և ուսար, նոյնպէս և դու հովուեա զնոր հաւատս (հաւտս) քրիստոսի աստուծոյ մերոյ, որում փառք և ունողութիւնն յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Թ. 201. §. 77։ Վերջաւորութիւնը կը տարբերի)։ բ. 29. Անդ։ "Վասն կատարման Բագարատա։ Էր այր մի ի քաղաքին մեծատուն և անուն նորա Արտագորոն, զոր սատանայ կապեաց„ ևն։ - Վերջ Թղ. 292ա։ (Հմմտ. Թ. 201. §. 77. Թղ. 300բ)։ 30. Թղ. 292ա։ "Պատմութիւն Փոկասու եպիսկոպոսի ծնընդեան և սնընդեան և սքանչելի վարուցն և նաւարկութեան։ Ընդ ժամանակս բարեկարգութեանն յիսներորդի հինկերորդի հաւատոյս հաստատութեան„ ևն։ Վերջ Թղ. 297ա։ "Ոչ յումեքէ ի հակառակորդացն դրդուեալ, այլ հոգևոր վայելչութեամբ անսասանելի հանապազ կեայր ի պատուիրանն քրիստոսի աստուծոյ, որում փառք և ունողութիւն յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Թ. 200. §. 103։ Բայց վերջաւորութիւնը կը տարբերի։ Տպգ. տես Վարք և Վկայբ. Սրբոց, Հտ. Բ. եր. 485-490)։ 31. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Փոկա եպիսկոպոսի. որո բազումս չարչարե(ա)լ ի քաղաքին Սինոպէ (ի)։ Քանզի բազում անկամ անվեհեր ի գալստենէ փրկչին յիսուսի քրիստոսի գթասիրի„ ևն։ - Վերջ Թղ. 308ա։ "Կատարեցաւ սուրբ վկայն քրիստոսի. ԴԺ. երորդում աւուր նաւասարդի ամսոյ՝ ի փառս ամենասուրբ երրորդութեանն այժմ և յաւիտեանս„։ (Հմմտ. Թ. 200. §. 104։ Վերջաւորութիւնը տարբեր է։ Տպգ. տես Վարք և Վկայ. Սրբոց Վենետիկ, Հտ. Բ. եր. 491-502. ուր սակայն կը պակսի սրբոյս նահատակութեան ԺԴ. նաւասարդի թուակիր յիշատակարանը)։ 32. Թղ. 308բ։ "Պատմութիւն սրբոյն Նիկողայոսի հայրապետին. վասն սքանչելի վարուցն և վասն կատարմանն։ Ընդ ժամանակս թագաւորին մեծին Կոստանդիանոսի՝ խռովութիւն լինէր (յ)աշխարհին Փռիւգացւոց„ ևն։ - Վերջ Թղ. 313բ։ "Հանկեաւ խաղաղութետմբ սուրբ հայրապետն Նիկողաոս ուղղափառ հաւատով և առաքինի վարուք՝ յամս ժամանակաց մեծի Կոստանդիանոսի, յամսեանն դեկտեմբերի ի. Զ. դում աւուր, ի փառս ամենասուրբ երրորդութեանն այժմ և„։ Թէ՛ այս և թէ՛ յաջորդը մեծապէս կը տարբերին Թ. 200. §. Թղ. 379բ2-386ա1, ներկայացուցածներէն։ Հաւանօրէն թարգմանեալ ի յուն բնագրոց։ Տպագրութիւնը տես Վարք և Վկայբ. Հտ. Բ. եր. 164-188, եղած համաձայն Թ. 200Ձեռագրին։ 33. Անդ։ "Վասն սքանչելեացն որ եղեն ի ձեռն սրբոյն Նիկողայոսի հայրապետին։ Բարերարն աստուած առաւել կամեցաւ բարձրացուցանել զեղջիւր եկեղեցւոյ իւրոյ սրբոյ„։ ևն։ - Վերջ Թղ. 317ա։ "Միշտ և հանապազ բարեխաւս լինի առ աստուած (վասն) մեր. վասն զի նմա վայելէ փառք և ունողութիւն այժմ և միշտ և յաւ՛„։ 34. Թղ. 317ա։ "Պատմութիւն վարուց սրբոյն Յոհաննու Ոսկեբերանի։ Բազում են խաւսք վարդապետութեան ի մեկնութիւն սուրբ գրոց„ ևն։ - Վերջ Թղ. 322ա։ "Վասն զի նմա վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտ„։ (Տպագրութիւնը տես Վարք և Վկայբ. Սրբոց, Հտ. Բ. եր. 131139, համաձայն է Ձեռագրիս. հաւանօրէն ասկէ արտագրուած է)։ 35. Անդ։ "Պատմութիւն սրբոյն Յակովբա (Մծբնայ) հայրապետի, զոր գրեաց Շաղիտա՝ աշակերտ սրբոյն Մարուգէի ճգնաւորի։ Մովսէս Աստուածային աւրէնսդիրն որ եհերձ զխորս ծովուն„ ևն։ - Վերջ Թղ. 341ա։ "Իսկ զսուրբն Մեղիտոս թաղեցին մեծաւ պատուով և ընկալաւ զանթառամ պսակն, ըստ բանի Մարուգէի՝ զոր յառաջ մարգարէացաւ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք, իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս„։ (Թ. 200էն բոլորովին կը տարբերի Ձեռագրիս հոս ներկայացուցած խմբագրութիւնը։ Տպգ. տես Վարք և Վկայբ. Հտ. Բ. եր. 83-107, որուն սակայն եր. 103-107 եկամուտ յաւելուածը չունի Ձեռագիրս, հաւանօրէն Փ. Բուզանդէն առնուած)։ 36. Թղ. 341ա։ "Պատմութիւն և խաւսք Եղիադուսի արքեպիսկոպոսի. Յաղագս վարուց և ճգնութեանց և սքանչելագործութեանց սուրբ և փառաւորեալ հայրապետին Բարսղի՝ Կեսարու Կապատոկացոյ։ Սիրելիք և բարեկամք ոչ է անհաւատալի ճառ բանիս միամիտ որդեաց„ ևն։ - Վերջ Թղ. 351բ։ "Եւ. առեալ մկըրտեաց զնա ամենայն տամբ իւրով՝ հաւատացեալ ի տէր, փառաւորելով զամենասուրբ զերրորդութիւնն այժմ և միշտ և յաւիտ„։ (Խմբագրութիւնս յոյժ համառօտ է, և չունի թէ Թ. 200. §. 6.րդ, և թէ Վարք և Վկայ. Հտ. Ա. եր. 232-245ի հատուածներն)։ 37. Անդ։ "Թուիթ Դիոնիսի Արիոյպագացւոյ առաջին եպիսկոպոսի Աթենացւոց քաղաքին, զոր գրեաց, առ Տիտոս Կրետացւոց առաջին եպիսկոպոս. Յաղագս աստուածածնին սրբոյ կուսին ննջմանն և փոխման։ Մանիցէ եղբայրութիւնդ քո, ով վսեմականդ Տիտէ, քանզի ի ժամանակին յայնմիկ՝ յորում հանդերձեալ էր ելանել յաշխարհէս„ ևն։ - Վերջ Թղ. 353ա։ "Միայն ինքն որ հրաշիցն է աստուած ծածկեալ ի բոլոր էից և ի զգայական աշխարհէս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում պատիւ և զաւրութիւն յաւիտեանս յաւ„։ Այս հետաքրքրաշարժ գրութիւնս - եթէ հարազատ գործ համարինք Դիսնեսիոսի Արիոսպագացւոյ, եթէ ոլ, - ունի ամենամեծ աղերս վերափոխման շարականին հետ, այնպէս որ շատ բառեր և բացատրութիւններ նոյն են երկուքին մէջ ևտ։ Եթէ յիշեալ Շարականն, ըստ աւանդութեան Խորենացիէն յօրինուած է, կը հետևի, որ կամ նա՝ նախ թարգմանիչ եղած է ճառիս ի յունէ, և կամ Շարականն ետքէն անոր վրայ յերիւրուած Թուղթիս յոյն բնագիրը դեռ յայտնի չէ։ 36. Թղ. 353բ, "Հանչիստ ննջման և փոխման սրբոյ աստուածածնին և միշտ կուսին Մարիամու։ Սուրբ կոյսն Մարիամ աստուածածինն էր յԵրուսաղէմ և եկն հրեշտակն տեառն և ասէ ցնա„ ևն։ - Վերջ Թղ. 369բ։ "Աւրհնեցին զաստուած և սփռեցան յիւրաքանչիւր վիճակս, ի հոգւոյն սրբոյ առաջնորդեալք կամաւ հաւր ամենակալի„։ (Թ. 201 §. 85. Թղ. 350բ2, և Թ. 202. §. 197. Թղ. 443բ, յանուն Նիկոդիմոսի խորագրած են սոյն գըրուածը, որը սակայն ստուգութեան կը կարօտի։ Օրինակիս. սկիզբը թէպէտև երկուքէն ևս կը տարբերի, բայց վերջն Թ. 202ին աւելի համաձայն է)։ 39. Թղ. 370ա։ "Դաւթի անյաղթ փիլիսոփաի Ներքինացւոյ՝ ներբողեան Ի սուրբ խաչն աստուածընկալ։ Բարձրացուցէք զտէր աստուած մեր՝ մարգարէն ձայնէ„ ևն։ - Վերջ Թղ. 385ա։ "Եւ աստանաւր իրաւապէս առցէ բանս զկա՝ պայծառացեալ և պատուական սուրբ նշանաւս ի քրիստոս յիսուս (ի տէր) մեր, որում փառք յաւիտեանս„։ Ներբողեանէս մէկ տող վերջ կը յարի՝ առանց անուան՝ հետևեալն. «քառ հիւսակ և անյարիր՝ գծիցդ, և ցրացան երկակտուր անշարայար տառիցդ, և թարմատար աթութաիցդ թողութիւն արարէք»։ Հաւանօրէն կամ մատենիս գրչէն և կամ անոր հնագոյն գաղափարէն կարող է յառաջ եկած լինեւ, և կը թուի որակել աւելի գրչութեան՝ քան թէ ճառիս յօրինման որպիսութիւնը. որուն գրիչն ուղած է՝ կատակով Դաւթի լեզուն գործածել։