Other notices
— - Bibliographic notice
202
ՃԱՌԸՆՏԻՐ Գ
ՌՁԶ = 16Յ7 - ՌՁԶ = 16Յ7

ID
Number
202
Old record number
512
Title
ՃԱՌԸՆՏԻՐ Գ
Start date
ՌՁԶ = 16Յ7
End date
ՌՁԶ = 16Յ7
Date details

ամ Տեառն 1637։

Copy place
Երուսաղէմ (Ս. Յակոր)։
Reference
Type
Number of pages
649-660
Dimension
28,x 20,5 (21x14,5)
Layout
միասիւն։
Writing details

նոտրագիր մանր. Թղ. 622ա (կէսէն վար) - 628ա. տարբեր գրով գրուած են։

Codicology

(նշանակուած չեն) 54, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

մագաղաթանման թուղթ (ձեռքով շինուած) ամուր և ողորկ և անբեկանելի։

Number of lines
32։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն, Կողերը ներսէն պատած են եռագոյն ծաղկազարդ թուղթով։

State of preservation

ընդհանրապէս լաւ պահուած է. միայն Թղ. 391բ-403ա, ներքին, և Թղ. 488 ալ արտաքին լուսանցքն սպիտակ թուղթով նորոգուած են, Ընդ մէջ Թղ. 501բ-502ա. թուղթ մը ինկած կ'երևի. և այդ պակասն անզգալի ընելու համար նոր գրչութեամբ Վասիլ կայսեր առ Աշոտ զըրկուած դեսպանութեան միջադէպն աւելցուած է, ջնջելով բնագրի վերջին 3 տողերը։ Թղ. 506բ-507ա, դատարկ թողուած են ընդօրինակողէն, Յոհ. Ոսկերերանի ներբողեան ի սուրբն Լուսաւորիչ՝ ինկած հին բնագրի պակասը լրացնելու համար։

Copyist
Մկրտիչ Ղազարեանց (տես վարը)։
Owner

նախ Զաքարիա քահանայ Իլովցի, ապա Թոքաթցի մը, ապա այլք։

Commanditaire
Illuminator
հաւանօրէն գրիչն, զի ուրիշ օգնական մը յիշուած չէ։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

ամէն մի նիւթի սկիզբը, մերթ կարմիր և մերթ ալ, բաց կապոյտ մելանով։

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

ևն չկան, -

Canon tables 2

Title text

կարմիր։

Blank pages

Թղ. 1ա- 10բ, 498բ, 506ա, 509բ, 511բ516բ, 646բ, 647, 648, 649։

Colophon

բազմաթիւ են, ամէնքն ևս գրչէն և միօրինակ, որոնց մէջ շարունակ ստացողն, զինքը և ծնողքն ընթերցողաց աղօթքին կը յանձնէ, առանց կարևոր պարագաներու. ահա գլխաւորքն. 1. Ի վերջ Թաղման ճառին Եղիշէի (Թղ. 382ա)։ "Քրիստոս աստուած, ի ձեռն փրկագործ և ազատարար թաղման քո. Ողորմեա Ստացողի գրոցս Տէր Զաքարիա քահանային և ծնաւղաց նորին, և ամենայն արեան մերձաւորաց. Ով հարք պատուականք, և եղբարք նազելիք. հանդիպաւղք այսմ ոգենուագ սուրբ տառիս, որ ասի Ճառընտիր, յիշեցէք ի քրիստոս զմեծափափաք ստացաւղ սորա ԶՏէր Զաքարիա, Լովտ աւագէրէցն. Որդի տէր Գասբար աւագիրիցուն. Որ ետ գրել զայս սուրբ տառս մեծաւ տենչմամբ և եռանդնասէր սրտիւ. Որ հանդիպեցաւ սորին աւրինակի՝ ի սուրբ քաղաքն Երուսաղէմ, ի դուռն սուրբ Յակոբա առաքելոյն, և ետ աւրինակել՝ յիշատակ իւր և նախնեաց իւրոց։ Եւ յիշողքդ՝ յիշեալ լիջիք ի քրիստոսէ յաստուծոյ մերմէ, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն։ Գրեցաւ Թվ. ՌՉԶ, փետրվար. ԻԸ. յԵրուսաղէմ սուրբ քաղաքն. ի դուռն սուրբ Յա կորայ„։ 2. Թղ. 189բ։ Կայ նոյն գրչէն այսպէս։ "Քրիստոս աստուած, տէր կենդանեաց և մեռելոց, այժմ և ի միւսանգամ քո գալստեանդ ողորմեա ստացաւղի գրոյս՝ տէր Զաքարիա Լովա քաղաքի աւագիրիցուն, և ծնաւղաց նորին տէր Գասպարին յուսով վերափոխեցելոյն, և ամենայն արեան մերձաւորաց նորին՝ կենդանեաց և հանգուցելոց, և ինձ մեղապարտ գրչիս Մկրտիչիս՝ Ղաղարի որդւոյն և ծնաւղաց իմոց. գրեցաւ ի սուրբ քաղաքն Երուսաղէմ. Թվ. ՌՉԶ. յունվար. Ը.„։ Նմանը տես նաև Թղ. 265բ։ Ուր ի վերջոյ. "Գրեցաւ ի սուրբ քաղաքս յԵրուսաղէմ. Թվ. ՌԶՉԶ. յունվար. ԻԹ. ձեռամբ Մկրտչիս Ղազարենց„ 3. Թղ. 368ա։ "Վասն չարչարանաց քոց, քրիստոս աստուած մեր, Ազատեա ի չարչարանաց՝ աստեացս չար մարդոյ՝ անաւրէն Նիկոլ չեպիսկոպոսէ. և ի հանդերձելումն ի հրոյն յաւիտենից՝ զտէր Զաքարիայ, եւ շնորհեա անդորրութիւն ամենայն նեղութեանց. ամէն„։ 4. Սրբոյն Կալիստրատոսի վկայութեան վերջը (Թղ. 601ա). "Եւ արդ աղաչեմ զընթերցողսդ և զլսողսդ, աղաւթս առնել ի վերայ մեր և յիշել ի բարի զստացող պատմութեանս և զթարգմանող (վկայութեանս)։ Ընդ նոսին և զտէր Զաքարիայ՝ Լովա քահանային և ա մուսնոյն իւրոյ, և զաւակաց և ննջեցեալ ծնողաց իւրոց, և ջնջեսցէ զանցանս նոցա„։

Informations

. Ձեռագիրս յամին 1751 մտեր է հաւաքմանս մէջ. ծերունի վարդապետն մեր Հ. Վրթանէս Ասկերեան Հռոմ ձեռք բերած է Թոխաթեցիէ մը, և իր վերադարձին անձամբ բերած է ի վանս Ս. Ղազարու։ Մատեանս է Ճառընտէր մեծադիր կոճղ, որ օրինակուած է Երուսաղեմի Ս. Յակոբայ վանաց հնագոյն գաղափարէն, որուն համար ալ կոչուած է Երուսաղէմի Ճառընտիր։ Կը պարունակէ 252 վկայութիւններ, յատկապէս ներբողեան ճառեր և մեկնաբանական հատուածներ, հնագոյն Հարց գրուածներէն, որոնք ըստ աւուր պատշաճի տնօրինական տօներուն յարմարցուած են, Ծննդենէն և Յայտնութենէն սկսեալ մինչև միւսանգամ գալուստը։ Կան նաև պատմական ընդարձակ և համառօտ քաղուածոյք՝ Եւսեբիոսէն, Սոկրատէն, Կայսերական պատմութենէն ևն, հետևեալ կարգաւ. 1. Թղ. 11ա։ "Ի մեծի աւուր ճրագալուցին, որ է յունվարի ամսոյ ի հինգն, և է ըսկիբն տաւնից։ Երանելոյն Սեբիանոսի եպիսկոպոսի Մծբին քաղաքի՝ Խաւսք յԵրուսաղէմ վասն հաւատոց սուրբ ծննդեանն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Ի մէջ քրիստոսասիրաց զքրիստոսէ խոստացայց ճառել, զի և ես ըստ իմում չափու քրիստոսասէր եմ„ ևն։ - Վերջ Թղ. 13ա։ "Անծնին աստուծոյ հաւր, և ծնիցելոյն ի նմանէ որդւոյն միածնի, և սուրբ հոգւոյն ելողին ի նոցունց էութենէ, երիցն միութեան փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Անունս Սեբիանոս Մծբնացի ծանօթ չէ։ Ուրիշ ձեռագրաց մէջ ալ Սեբերիանու Եմեսու եպիսկոպոսին խորագրուած է)։ 2. Թղ. 13բ։ "Երանելոյն Աթանասի ասացեալ՝ Յամենասուրբ երրորդութիւնն։ Հաւատք եկեղեցականք զարթուցանեն զմիտս երկիւղածաց„ ևն։ - Վերջ Թղ. 14բ։ "Զի մեծ է քան զամենայն, և հզաւր յամենայնի և բաւական յամենայնի, և ամենակալ ի վերայ երևելեաց և աներևութից, որում փառք և զաւրութիւն այժմ և միշտ և յաւիտեանս„։ (Տես տպգ. եր. 239)։ 3. Անդ։ "Սրբոյն Բարսեղի եպիսկոպոսապետի Կեսարու Կապադովկացւոց ասացեալ (Ի սուրբ Երրորդութիւնն)։ Զաստուած յիշել հանապազ բարեպաշտութիւն է, և յագումն ոչ ունի աստուածասէր հոգի„ ևն։ - Վերջ Թղ. 15բ։ "Քանզի ոչ այլ կնիք և պատկեր՝ զբովանդակ յինքեան ցուցանելով զհայրն, և նմա փառք և զաւրութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ (Հմմտ. յն. լտ. տպ.)։ 4. Թղ. 15բ։ "Սրբոյն Յոհաննու ոսկեբերանի Կոստանդինուպօլսի եպիսկոպոսապետի՝ ասացեալ (Ի Ծնունդն քրիստոսի) ի Մատթէոսի Աւետարանին մեկնութենէն։ Պարտ և պատշաճ է մեզ չկարաւտանալ նշանագիր գրելոց աւգնականութեանց„ ևն։ - Վերջ Թղ. 21ա։ "Եւ կատարեալ սրբութեամբ վայելեսցուք ի մարմնոյ և յարենէ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. որում վայելեն փառք իշխանութիւն և պատիւ այժմ և„։ (Հմմտ. Գործք նորա, յն. տպգ. Վենետկոյ 1741. Հտ. Է. 41)։ 5. Անդ։ "Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ՝ ի Վարդապետութենէ նորին։ Արդ այր մի աստուածեղէն ազդեցութեամբ զարթուցեալ„ ևն։ - Վերջ Թղ. 22բ։ "Մինչև եղեալ իցեն, միանգամայն և կատարեսցին„։ (Հմմտ. Ագաթանգեղոս)։ 6. Անդ։ "Սրբոյն Աթանասի Աղեքսանդրու հայրապետին։ Արդ եղեալ ի վեցերորդում աւուրն Ադամ, ի վեցերորդ դարուն կուսական ծնունդն„ ևն։ - Վերջ Թղ. 23բ։ "Զի անմահացոյց զջուրսն և դալարացոյց և անապական գործեաց զհոգւոյն ծնունդն։ Շնորհաւք տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս. ամէն„։ Ճառս տպուած չէ Ս. Աթանասի Գործոց Վենետկոյ 1899ի տպագրութեան մէջ։ Ճառիս յունարէն բնագիրը կը պակսի։ Կը թուի ըլլալ մասն ինչ ի Մեկն. Արարածոց։ 7. Թղ. 23բ։ "Ի մեծի աւուր յայտնութեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, սըրբոյն Գրիգորի եպիսկոպոսի Նազիանզու. Ի Ծնունդ և ի յայտնութիւն տեառն։ Քրիստոս ծնեալ լինի՝ փառաւորեցէք. քրիստոս յերկնից՝ հանդիպեցարուք„ ևն։ - Վերջ Թղ. 28ա։ "Որքան հասանելի է կապելոցս մարմնով, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Ճառս յիշուած չէ. Հ. Զարբանալեանի Հայկ. Թարգմ. Նախնեացի 8. Անդ։ "Սրբոյն Գրիգորի Սքանչելագործի Նէոկեսարեայ եպիսկոպոսի՝ Ի ծընունդ փրկչին մերոյ յիսուսի քրիստոսի։ Խորհուրդ մեծ և սքանչելի՝ յայսմ աւուր տեսանեմք եղբարք. հովիւք հնչեն յականջս„ ևն։Վերջ Թղ. 32բ։ "Առնել մոռացումն սնոտի պաշտամանցն, և հանցէ յինքն զերկրպագութիւնն. զի նմա վայելէ փառք և պատիւ յաւիտեանս ամէն„։ (Ոսկեբերանին ընծայուած է ճառս. տես յն. տպգ. Հտ. Չ. 392. սակայն ոճն Գրիգորի է։ Եւ մեր Ծննդեան շարականն իսկ ասոր վրայ յերիւրեալ է, հաւանօրէն Մ. Խորենացիէն)։ 9. Թղ. 33ա։ "Երանելոյն Եւսեբի եպիսկոպոսի Կեսարու, յԵկեղեցական պատմութենէ, յառաջին Դպրութենէ։ Արդ սկիզբն արարից ի բանս յայս՝ ի վերին և ի սքանչելի աստուածութենէ անտի քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 35ա։ "Եւ զգեցեալ էին նոքա զթագաւորութեան և զիշխանութեան և զառաջնորդութեան զպատիւ. որում փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ (Հմմտ. գլ. Ա.)։ 10. Թղ. 35ա։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի Մատթէի աւետարանի մեկնութենէն։ Եւ յիսուսի քրիստոսի ծնունդն էր այսպէս։ Որպիսի ինչ ծնունդ ասիցես„ ևն։ - Վերջ Թղ. 38բ։ "Թէ յառաջ քան զծնունդն, և յետ ծննդեանն յամենայն կարծեաց ազատ և անարատ է կոյսն. որում վայելէ փառք և պատիւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 11. Թ. 38բ։ "Սրբոյն Կիւրղի՝ եպիսկոպոսապետի Աղեքսանդրու. Ի Մեկնութենէ աւետարանին որ ըստ Ղուկասու։ Եւ հովիւք էին ի տեղւոջն յայնմիկ բացաւթեայգք, որ պահէին (ևն)։ Դարձեալ սկիզբն բանիս որ առ ձեզ, զոր գրեալ է ի գիրս սաղմոսաց„ ևն։ - Վերջ Թղ. 40ա։ "Եւ մի յարդարէ դասս, զոր յերկինս և զոր յերկրիս. և եղև մեզ խաղաղութիւն քրիստոս, որով և ընդ որում հաւր փառք և պատիւ և զաւրութիւն՝ հանդերձ հոգւովն սըրբով, յաւիտեանս ամէն„։ 12. Թղ. 40բ։ "Երկրորդ աւուրն (Ծննդեան) ի Վարդապետութենէ սրբոյն Գրիգորի հայոց լուսաւորչի։ Արդ առաքեաց աստուած զորդի իւր յաշխարհ որ եղև ի կնոջէ, և ի մարդկեղէն մարմին պատեցաւ մարմնով„ ևն։- Վերջ Թղ. 42ա։ "Ժողովեաց զցրուեալսն, և եգիտ զկորուսեալսն. որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և յաւ„։ (Տես յԱգաթանգեղոս, Գլ. ԼԸ.)։ 13. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի Կոստանդին(ո)ւպօլսի եպիսկոպոսապետի՝ Ի Մատթէոսի մեկնութենէն։ Եւ ի ծնանելն յիսուսի ի Բեթղահէմ հրէաստանի (ևն)։ Բազում տքնութեան պէտք են և ստէպ աղաւթից„ ևն։ - Վերջ Թղ. 44բ։ "Զի զոր խնդրէինն՝ գտին, և եղեն հրեշտակք ճշմարտութեան, որում վայելեն փառք այժմ և„։ 14. Անդ։ "Տեառն Զաքարիայի Հայոց կաթողիկոսի՝ ասացեալ Ի ծնունդ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Զի եթէ զառնն թագաւորի ուրուք և զտիեզերակալի, զմիահեծան պետականի, տիրեցելոյ համաւրէն բոլոր տիեզերաց„ ևն։ - Վերջ Թղ. 51բ։ "Եւ փառաւորեսցուք զեկեալն ի մարմնի զբանն աստուած. ընդ որում հաւր միանգամայն և հոգւոյն սրբոյ՝ փառք այժմ և միշտ և յաւիտեանս„։ (Անտիպ)։ 15. Անդ։ "Սրբոյն Գրիգորի Աստուածաբանի Նազիանզու եպիսկոպոսի, ասացեալ ի մկրտութիւն տեառն։ Երէկ պայծառ լուսաւորութեանց զաւր տաւնեցաք„ ևն։ - Վերջ Թղ. 54ա։ "Որպէս և ի քրիստոսէ և յառաջին լուսոյն, նոյնպէս և ի նմանէ լուսաւորելոցն. շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, որում վայելեն փառք իշխա„։ (Հմմտ. յն. լտ. տպգ. Կոլոնիոյ 1790, Հտ. Ա. 637)։ 16. Անդ։ "Երրորդ աւուրն. Երանելոյն Գրիգորի Նիւսացւոց եպիսկոպոսի՝ Ի Կոտորումն մանկանցն ի Հերովդէէ։ Դարձեալ ծերունիս ես ի բանէս ածիմ յասպարէզ։ Դարձեալ որպէս զմայր ոք՝ որ ի բազում մանկանց թշուա ռացեալ, զախտաժէտ և զաղ(ք)ատ իմոց մտաց զստինս ճմլել հարկաւորիմ„ ևն։ - Վերջ Թղ. 56ա։ "Ահա տէր նստեալ յամպս թեթևս՝ գայ յԵգիպտոս, և շարժեսցին ձեռագործքն Եգիպտացւոց յերեսաց նորա. նմա փառք յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ (Յուն. բնագիրը կը պակսի)։ 17. Թղ. 56բ։ "Վասն տղայոցն՝ զոր կոտորեաց Հերովդէս ի Բեթղահէմ Հրէաստանի, Եւ վասն նորա վրէժխնդրութեանն չար և դառն վախճանին որ յաստուծոյ եղև։ Այլ ի ժամանակին իբրև ծնաւ քրիստոս ի Բեթղահէմ ի յուդայեանց՝ ըստ վկայութեան մարգարէութեանց„ ևն։ - Վերջ Թղ. 57բ։ "Եւ սուրբքն որ ի նոցանէն սպանան՝ զկեանսն յաւիտենից, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ„։ (Հմմտ. Եւս. Եկեղ. Պատմ. Ա. 8)։ 18. Անդ։ "Երանելոյն Յոհաննու ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի՝ Ի Մատթէոսի աւետարանի մեկնութենէն։ Եւ իբրև մտին ի տունն (ևն)։ Եւ զիարդ Ղուկաս ասէ թէ ի մսուր դնէր մանուկն„ ևն։ - Վերջ Թղ. 60բ։ "Զի կատարեսցի, ասէ, որ ինչ ասացաւն մարգարէիւքն, թէ նազովրեցի կոչեսցի. որում փառք յաւիտեանս յաւիտենից աՃասիս մէջ, Թղ. 59ա. «Եւ անդ էր տեսանել ըստ նմանութեան կանաչ հասկից զտղայսծ բառերէն սկսեալ մինչև Թղ. 59բ. «Եւ զորս պարտ է թագուցանել, հրապարակատես առնէին» հատուածն ետքէն ներմուծուած կ'երևի անյայտ մէ19. Անդ։ "Սրբոյն Գրիգորի Աստուածաբանի՝ Ի յայտնութիւնն տեառն։ Դարձեալ իմ յիսուս. և դարձեալ խորհուրդ ոչ մոլորեցուցիչ և ոչ անզարդ„ ևն։ - Վերջ Թղ. 65բ։ "Մի ճառագայթն ի միոջէ աստուածութենէն ի քրիստոս յիսուս, որում փառք յաւիտեանս, ամէն„։ (Հմմտ. յիշ. տպգ. Հտ. Ա. եր. 624։ 20. Անդ։ "Սրբոյն Թէոդորոսի (իմա Թէոդոտոսի) Անկիւրիոյ եպիսկոպոսի, Թուղթ՝ ի ծնունդ փրկչին, զոր ընթերցան առաջի ժողովոյն Եփեսոսի։ Պայծառ առաջիկայ տաւնիս ստորադրութիւն, հասարակաց մաքրութիւն մարդկան բերելով„ ևն։ - Վերջ Թղ. 68ա։ "Զի եղիցի և մեզ ամենեցուն հանդիպել շնորհաւքն քրիստոսի, որում փառք„։ 21. Թղ. 68բ։ "Զորրորդ աւուրն. Երանելոյն Յոհաննու ոսկիբերանի Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Յաւետիս աստուածածնին։ Դարձեալ խնդութեան աւետիք. դարձեալ աղատութեան զգացումն„ ևն։ - Վերջ Թղ. 70ա։ "Շնորհաւք նորին յիսուսի քրիատոսի տեառն մերոյ, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Տես յն. լտ. տպգ. Հտ. Բ. 797, որպէս անհարազատ։ Կը թուի Գր. Սքանչելագործին ըլլալ)։ 22. Անդ։ "Երանելոյն Գրիգորի Աքանչելագործի Նէոկեսարիոյ եպիսկոպոսի. յԱւետիս աստուածածնին (չորրորդ աւուրն)։ Այսաւր հրեշտակական դասուք աւրհներգութիւնք պայծառանան, և փայլումն գալստեանն քրիստոսի զհաւատացելովքս հրճուի„ ևն։ - Վերջ Թղ. 72բ։ "Աթոռ արդարև այս քերովբէական, աթոռ թագաւորական. միայն սրբութիւն սրբութեանց յերկրի, յորում հանգեաւ քրիստոս աստուած մեր։ Քանզի նմա վայելեն փառք, պատիւ և իշխանութիւն, հանդերձ հարբ և ամենասուրբ հոզւովն, այժմ և„։ (Յոյն բնագիրը կը պակսի։ Հայ. և լտ. տպ. տես առ #####ի)։ 23. Անդ։ "Երանելոյն Կիւրղի եպիսկոպոսապետի Աղեքսանդրու, Ի սուրբ աստուածածինն։ Զոր ասաց յԵփեսոսի ժողովն։ Պայծառ է մեզ տաւնս և շնորհաւք լցեալ. վասն զի պայծառ է սրբոց արանց հաւաքումն„ ևն։ Վերջ Թղ. 73բ։ "Պատուելով զքրիստոսասէր և զուղղափառ թագաւորութիւնն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. տպ. Գործք նորա յն. լտ. Հտ. Դ. եր. 98. ուր կայ նմանն այս ճառիս)։ 24. Թղ. 74ա։ "Սբոյն Կիւրղի՝ եպիսկոպոսապետի Աղեքսանդրու. Ի Մեկնութենէ մարգարէին Եսայեայ։ Ահա կոյսն յղասցի և ծնցի որդի (ևն)։ Ետուն ոմանք՝ որք զաստուածային զգիրս թարգմանեցին. Ահա աղջիկ յղասցի„ ևն։ - Վերջ Թղ. 75ա։ "Այլ յաստուծոյ ծնան. և ասելովն՝ մերձեցուցանէ, թէ ոչ հեռագոյն եղիցի յայտնութիւն Եմմանուէլին։ Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, որում փառք„։ (Հմմտ. տպգ. Գործք յն. լտ. Հտ. Ե. եր. 89)։ 25. Անդ։ "Հինգերորդ աւուրն։ Երանելոյն Գրիգորի Սքանչելագործի Նէոկեսարու եպիսկոպոսի. Գովեստ սուրբ աստուածածնին և միշտ կուսին։ Զամենայն տաւնս, և զաւրհներգութիւն պարտ է մեզ իբրև զողջակէզս մատուցանել աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 78ա։ "Ընդ քեզ՝ և զմեզ արժանաւորեա հաղորդութիւն ունել կատարեալ շնորհաւքէս, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և„։ (Երկբայական է ճառիս հարազատութիւնը, ոճէն դատելով)։ 26. Թղ. 78բ։ "Երանելոյն աբբա Եփրեմի խորին ասորոյ ներբողեան ասացեալ Ի ծնունդն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Աքանչելի է ծնունդ քո, որդի աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 88բ։ "Յառաւաւտիս յայսմ հաւրն քում փառաբանութիւն, և քեզ անդադար աւրհնու թիւն, և սուրբ հոգւոյդ երկրպագութիւն, այժմ և միշտ և յաւիտեանս„։ (Հմմտ. տպ. Հտ. Դ. եր. 1-9)։ 27. Անդ։ "Երանելոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Յաւուր յայտնութեան և մկրտութեան տեառն։ Քրիստոս յաշխարհի յայտնեցաւ և զանզարդ աշխարհս զարդարեաց, զաշխարհի զմեղս եբարձ„ ևն։ - Վերջ Թղ. 90ա։ "Գայ հոգին սուրբ ի նմանութիւն աղաւնոյ, մատնացոյց առնելով զմկրտեալն, և վկայէ. և նմա փառք յաւիտեանս, ամէն„։ (Զկայ ի տպագրեալս, և ոչ ալ յիշատակուած է Հայկ. Թարգմ. Նախնեացի մէջ)։ 28. Անդ։ "Սրբոյն Թէոփիլեա՝ Ի սուրբ և ի սոսկալի ծնունդ փրկչին։ Եւ վասն մոգուցն, և փառք ի բարձանցն։ Ի մէջ տաւնասիրաց քրիստոսազգեստից, զսոսկալի և զանպատում ծննդեանն քրիստոսի ճառել յաւժարիմ„ ևն։ - Վերջ Թղ. 98բ։ "Եւ հոգւոյն սրբոյ կենդանարարի և փառակցի, այժմ և միշտ և յաւ՛„։ (Հեղինակ ճառիս է Թէոփիլոս՝ աշակերտ Ոսկեբերանի։ Ճառիս յուն. բնագիրը կը պակ29. Անդ։ "Խաւսք Պրոկղի եպիսկոպոսի Կոստանդինուպաւլսի, ի նստելն Նեստորի ի մեծ եկեղեցւոջն Կոստանդինուպաւլսի. Թէ Աստուածածին է սուրբ կոյսն Մարիամ, և ծնեալն ի նմանէ՝ ոչ մերկ աստուած, և ոչ սոսկ մարդ, այլ Էմմանուէլ, այս է՝ աստուած և մարդ՝ յերկուց բնութեանց միացեալ, առանց խառնակութեանց և փոփոխմանց, և մի աստուած յիսուս քրիստոս տէր։ Կուսական է տաւնս այսաւր, եղբարք. զլեզուս ի բարեբանութիւն կոչէ„ ևն։ - Վերջ Թղ. 100բ։ "Զի և երկնից արքայութեանն հանդիպեսցուք՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն վայելեն փառք իշխ„։ 30. Թղ. 101ա։ "Երանելոյն Տիմոթէի քահանայի՝ Աղեքսանդրու, աշակերտի Աթանասի, որ զկնի նորա զաթոռն ժառանգեաց. ասացեալ՝ Ի սուրբ կոյսն և յողջոյնն Եղիսաբեթի մաւրն Յովաննու։ Մի արդեաւք վայրապար ինչ մայր ինքեան՝ մարմնանալ կամելով, կոչեաց զՄարիամ զաղքատն„ ևն։ - Վերջ Թղ. 102ա։ "Երկրպագեմք համագոյ սուրբ երրորդութեանն, զի նմայ են փառք և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւի„։ (Ճառիս յուն. բնագիրը կը պակսի)։ 31. Անդ։ "Վեցերորդ աւուրն. Երանելոյն Հիպողիտեայ Բոստրացւոյ եպիսկոպոսի, ի Մեկնութենէ աւետարանին որ ըստ Յոհաննու. Եւ ի յարութիւն Ղազարու։ Զոր աւրինակ մայր որդեսէր՝ տուեալ զստինսն ցմանուկն„ ևն։ - Վերջ Թղ. 103բ։ "Քանզի այս ձայն զմեզ զամենեսեան յարուցանէ, որպէս և առաքեալն Պաւղոս ասէ, թէ փող հարկանի (ևն)։ Շնորհաւք տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Տպ. տես առ Թ1Ե##ի, Հու##. ՏԱԸ## I. 232-235, IV. 36-40, 306-10)։ 32. Անդ։ "Ի վարդապետութենէ սրբոյն Գրիգորի՝ Հայոց լուսաւորչի։ Եւ յղացեալ այնուհետև շնորհագիւտ կուսին ի հոգւոյն սըրբոյ„ ևն։ - Վերջ Թղ. 104բ։ "Եւ միանգամայն տիրագէտ և հրեշտակական ծանաւթ եղեալ. դարձան՝ փառաւորելով զաստուած յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Տես Ագաթանգեղոս. ընդարձակ Վարդապետութենէն է, գլ. 33. Թղ. 105ա։ "Սրբոյն Դիոնէսիոսի Աղեքսանդրու հայրապետին. Ի Հակաճառէն Պաւղոսի Սամոստացւոյ։ Գրեալ է՝ թէ այնպէս սիրեաց աստուած զաշխարհ, զի զորդին իւր միածին առաքեաց„ ևն։ - Վերջ Թղ. 106ա։ "Եւ աւետարանեաց աղքատաց զփրկութիւն, և զարքայութիւնն երկնից։ Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս ամէն„։ Ճառս-որուն յուն. բնագիրը անյայտացած է,խօսուած է յամի Տեառն 264-265 յԱնտիոք, ընդղէմ Պօղոս Սամոստացւոյ գումարուած մողու 34. Թղ. 106ա։ "Գրիգորի Աստուածաբանի. Յաւուրս (յԱռորս) գրոց, ի ձեռնադրութենէ հրաժարելոյ բանէն։ Զայս մեզ դաստիարակեն աւրէնքն. զայս ի մէջ քրիստոսի և աւրինաց մարգարէքն„ ևն։ - Վերջ Թղ. 106բ։ "Եւ թաղումն՝ հակառակ յերկիր դառնալոյն, և յարութիւն՝ ի յառնելոյն„։ (Յուն. տես յիշ. տպգ. Հտ. Ա. եր. 11)։ 35. Անդ։ "Սրբոյն Գրիգորի Սքանչելագործի բան։ Բանն աստուած մարմնացեալ յերկրի երևեցաւ և ընդ մարդկան շրջեցաւ, կրել ճշմարտապէս զմերս մարդկաբար„ ևն։ Վերջ Թղ. 107ա։ "Եւ նորոգ կենացն առնել ժառանգորդս, որում լիցի ամենեցուն մեզ հասանել և ի նմին վայելել յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ (Յունարէնը կը պակսի)։ 36. Անդ։ "Սրբոյն Աթանասի Աղեքսանդրու հայրապետի։ Արդ եղեալ ի վեցերորդում աւուրն Ադամ. ի վեցերորդ դարուն կուսական ծնունդն„ ևն. - Վերջ Թղ. 107բ։ "Եւ անապական գործեաց զհոգւոյն ծնունդ„ ևն։ (Նոյն է §. 6. Թղ. 22բ-23բ, ճառին հետ)։ 37. Անդ։ "Եւթներորդ աւուրն։ Սրբոյն Անթիպատրոսի եպիսկոպոսի Բոստրացոյ. Ի Ծնունդ փրկչին մերոյ յիսուսի քրիստոսի ասացեալ։ Եկի՝ բերել ձեզ, ով սիրելիք, զտաւնիս խորհուրդ. մանուկ, բայց երիցագոյն քան զա մենայն յաւիտեանս„ ևն։ - Վերջ Թղ. 108բ։ "Որպէս զի թագաւորութեան բերիցէ մեզ պսակ, որում ամենեցուն եղեցի մեզ հանդիպել. շնորհաւքն քրիստոսի աստուծոյ մերոյ, որում փառք յաւիտեանս ամէն„։ Հիպպողիտոսի ևս վերագրուած է՝ այլուր՝ Ճառս Դիտելով որ բոլորովին տարբեր կերպով կը սկսի այս ճառս Անթիպատրոսի անունը կրող և մի և նոյն նիւթին վրայ եղող միւս երկու ճառերէն (տես Տաշ. Ցուց. 575,2), հաւանական է որ Հիպպողիտոսին ըլլայ այս։ Հմմտ. ######, ####. ##, ցո. 7. 1ՃՃxV. #. 1763-96, 38. Անդ։ "Սրբոյն Աթանասի Աղեքսանդրու հայրապետի. Ներբողեան ի սուրբ աստուածածինն և ի միշտ կոյսն Մարիամ։ Անճառ է խորհուրդ, որ ի ձեռն ամենասուրբ կուսին երևեցաւ ազգի մարդկան„ ևն։ - Վերջ Թղ. 109բ։ "Փրկել զմեզ յաշխարհէ աստի չարէ, և հասանել յերկնաւոր առագաստն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ (Յուն. բնագիրը չկայ։ Յոյժ տարբեր է տպգ. ԺԸ. Ճառէն)։ 39. Անդ։ "Սրբոյն Պետրոսի Սիւնեաց եպիսկոպոսի՝ Ներբողեան ի սուրբ Աստուածածինն և ի միշտ կոյսն Մարիամ։ Բազմութիւնք քրիստոսասէր ժողովրդոց, արարէք զաւրս զայս տաւն„ ևն։ - Վերջ Թղ. 111ա։ "Յորս լիցի և մեզ մտանել ի նոյն, և վայելել յանսպառ ուրախութիւնսն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Անտիպ)։ 40. Անդ։ "Սրբոյն Կիւրղի՝ եպիսկոպոսի Աղեքսանդրու՝ Յաւետարանին մեկնութենէ որ ըստ Ղուկայ։ Եւ եղև ընդ աւուրսն ընդ այնոսիկ ել հրաման յԱւգոստոս կայսերէ (ևն)։ Երանելի մարգարէն Եսայի հոգւոյն ծագմամբ պայծառացեալ, և մեծ խորհրդոյ միածնին„ ևն։ - Վերջ Թղ. 112բ։ "Եւ երևելի լինել քրիստոսի, որով և ընդ որում աստուծոյ հաւր փառք և զաւրութիւն հանդերձ հոգւովն սրբով յա„։ (Հայերէնը դեռ անտիպ)։ 41. Անդ։ "Երանելոյն Պրոկղի՝ եպիսկոպոսապետի Կոստանդինուպաւլսի. Յաւետիս և ի ծնունդ Մարիամու աստուածածնին։ Ծագեցաւ այսաւր արեգակն արդարութեան, և զյառաջածագեալս ծածկեաց, փրկեցայ ի խաւարէն, ոչ բանեմ ճառագայթիցն„ ևն։ - Վերջ Թղ. 114ա։ "Դտ է որդի իմ սիրելի՝ ընդ որ Հաճեցայ. որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Իսիքիոսի է ճառս. տպ. ի Վենետիկ 1913, եր. 293-303)։ 12. Անդ։ "Սրբոյն Աթանասի՝ Աղեքսանդրու հայրապետի. Ներբողեան ի սուրբ աստուածածինն և ի միշտ Կոյսն Մարիամ։ Աստանաւր զմտաւ ածելով իմ զխորհուրդն մեծ, զխորհուրդ մարդանալոյ բանին աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 117բ։ "Որ ապաւէնդ ես մեղաւորաց՝ և հանգիստ աշխատելոց, բարեխաւսեա քրիստոսի՝ փրկել զմեն շնորհաւք ողորմութեամբ իւրով, որում փառք յաւիտեանս յաւի„։ (Հմմտ. Ս. Աթան. Ճառք, տպ. ի Վենետիկ 1899, եր. 292, շատ տարբեր)։ 43. Անդ։ "Սրբոյն Կիւրզի Երուսաղէմի հայրապետի. Ի մեկնութենէ մարգարէին Եսայեայ։ Զի եղիցի արմատն Յեսսեայ (ևն)։ Արդ եկ ասա դու, զի՞նչ վարձք սրբոյ կուսին ևն - Վերջ Թղ. 118ա։ "Զիս՞րդ լինիցի ինձ այս, զի ես զառն փորձ ոչ գիտեմ։ Եւ նա ասէ. հոգին սուրբ եկեսցէ ի քեզ, և զաւրութիւն բարձրելոյն ի վերայ քո հովանի լիցի, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Կոչումն ընծայութետն։ Ճառս յիշատակուած չէ Հայկ. Թարգմ. Նախնեացի մէջ)։ 44. Անդ։ "Ութերորդ աւուրն։ Ի Վարդապետութենէ Սրբոյն Գրիգորի Հայոց լուսաւորչի. Իբրև լցան աւուրք ութ թլփատել զնա։ Զոր և մարգարէն ասէ, թէ մինչչև ստեղծեալ էիր յորովայնի՝ գիտեմ զքեզ„ ևն։ Վերջ Թղ. 119բ։ "Վասն զի երկոցունց կողմանցն շնորհեսցէ զշնորհս և հատուսցէ զբարիսն. որում լիցի ամենեցուն մեզ հասանել ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս, ամէն„։ (Երկբայելի է որ Լուսաւորչին ըլլայ)։ 45. Անդ։ "Սրբոյն Առիսաակիսի Հայոց վարդապետի. Վասն ութաւրեա նաւակատեացն որ զկնի Աստուածյայտնութեանն կատաբի։ Որք ստուեր հանդերձելոցն ունէին աւրէնքն յորժամ յանմտանելիսն վերձեցուցանէին զարժանին քահանայութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 122ա։ "Ապա մինչդեռ ժամանակ է՝ գործեսցուք զբարիս, զի արժանի լիցուք բարի աւթևանացն այնոցիկ հանգստեան, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք„։ (Դեռ անտիպ)։ 46. Անդ։ "Սրբոյն Գրիգորի Սքանչելագործի՝ Նէոկեսարու եպիսկոպոսի. Ներբողեան ի սուրբ կոյսն Մարիամ։ Անքնին ի մարդկանէ՝ անճառելի բան, անհասանելի բնութիւն, ևն։ - Վերջ Թղ. 123բ։ "Քերովբէական աթոռ, ով կոյս ամենասուրբ, և մայր աստուծոյ բանին, յորում ծագեաց լոյս աստուածութեանն յիսուս քրիստոս և աէր և աստուած յամենի, և քեզ փառք„։ (Ճառիս տպգ. լատ. թարգմ. տես առ #####ի)։ 47. Անդ։ "Երանելոյն Յոհաննու Ոսկիբերանին, Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի՝ Ի մկրտութիւնն տեառն։ Եւ եթէ ընդէր երեսնամեայ մկրտեցաւ քրիստոս, և ոչ ըստ այժմս ի նա հաւատացեալքս„ ևն։ - Վերջ Թղ. 124ա։ "Այսպէս և մեք ի քրիստոս մկըրտեալ՝ վերստին ժառանգեցաք ի դրախտին, ի քրիստոս յիսուս ի տէր մեբ, որում փառք յաւիտեանս„։ (Հ. Գ. Զարբհանալեանի Հայկ. Թարգմ. Նախնեացի մէջ յիշուած չէ)։ 48. Անդ։ "Սրբոյն Կիւրղի՝ եպիսկոպոսապետի Աղեքսանդրու. Ի մեկնութենէ Աւետարանին Ղուկասու։ Եւ իբրև լցան աւուրք ութ թլփատել զնա (ևն)։ Յոյժ բազում է ժողովս, և յաւժարամիտ լսողքդ„ ևն։ - Վերջ Թղ. 124բ։ "Արդ, յութերորդումն աւուր թլփատի քրիստոս և ընդունի զանուանակոչութիւնն, որպէս և ասացաք, վասն զի յայնժամ եղաք ապրեալք քրիստոսիւ յիսուսիւ տերամբ մերով, որում փառք յաւիտեանս„։ 49. Թղ. 125ա։ "Սրբոյն Յոհաննու ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի Մատթէոսի մեկնութենէ։ Յայնժամ վարեցաւ յիսուս յանապատ ի հոգւոյն՝ փորձեալ ի սատանայէ։ Յայնժամ, երբ. յետ հոգւոյն իջանելոյ„ ևն։ - Վերջ Թղ. 127բ։ "Զի դու ուսանիցիս, թէ ի քում փորձութեանն հրեշտակք են ընդունելոց զքեզ, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւ„։ 50. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանին՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի Մատթէոսի մեկնութենէն։ Յայնժամ գայ յիսուս ի Գալիլէէ՝ ի կողմանս Յորդանան գետոյ՝ առ Յոհաննէս՝ մկրտիլ ի նմանէ։ Ընդ ծառայս՝ տէրն, ընդ պատժապարտսն՝ դատաւորն գայ ի մկրտութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 129բ։ "Այլ որդիս աստուծոյ պատրաստէ, այնպէս ձգէ զմեզ յիւր հանգիստն, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւ„։ 51. Անդ։ "Տեառն Զաքարիայի՝ Հայոց կաթողիկոսի՝ Ի մկրտութիւնն տեառն փրկշին մերոյ։ Մակագրէ մեծն Ղուկաս. Ի հնգետասաներորդի ամի տէրութեանն Տիբերեայ, կայսեր Հռովմայեցւոց„ ևն։ - Վերջ Թղ. 134բ։ "Եւ ժամանեալ փոխեսցուք յանսպառ և յանվախճան յուրախութիւնսն, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, ընդ հաւր միանգամայն՝ հանդերձ կենդանարար և ազատիչ սուրբ հոգւովն, վայելէ փառք„։ (Կը մնայ անտիպ)։ 52. Թղ. 135ա։ "Ի մեծի աւուր Տեառնընդառաջին։ Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանին՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի Մատթէոսի Աւետարանին մեկնութենէն։ Ժողովեալ զամենայն քահանայապետսն Հերովդէս (ևն)։ Տեսանես զամենայն ինչ յանդիմանութիւն կատարեալ զբանն„ ևն։ - Վերջ Թղ. 135ա։ "Նախ Աննայի, և Սիմէոնի, և Զաքարիայ, և հրեշտակացն, և հովուացն, որ ամենայնիւ բովանդակէին, տալ պատճառս՝ գտանելոյ իրացն հաստատութեան„։ 53. Թղ. 135բ։ "Սրբոյն Կիւրղի՝ եպիսկոպոսապետի Աղեքսանդրու. Ի մեկնութենէ Աւետարանի որ ըստ Ղուկայ։ Եւ իբրև լցան աւուրք սրբութեան նոցա ըստ աւրինացն Մովսիսի (ևն)։ Ով մեծ և սքանչելի տնաւրէնութեան. ով խորք իմաստութեան և գիտութեանն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 137ա։ - Անդ։ "Նորին՝ ի նոյն գրոց։ Զարթիր զարթիր սուր ի վերայ հովու(ի) իմում ասէ տէր ամենակալ„ ևն։ (Եօթն տող հատուած մ'է)։ 54. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի մեկնութենէ Եսայեայ մարգարէի։ Տէր ո հաւատաց լրոյ մերում (ևն)։ Մի ասէ հաւատասցեն ի գիրսն զոր ունէին„ ևն։ - Վերջ Թղ. 138ա։ "Եւ դարձուցանել զեւթն հոգի շնորհացն զանազանութիւն ի հեթանոոս, որք եղեն լսաւղք և կատարիչ պատուիրանաց նորա, որ յայտնեցաւ ի լոյս հեթանոսաց, և փառք ժոգովրդեան իւրում Իսրայէլի„։ 55. Անդ։ "Երանելոյ Տիմոթեայ Աղեքսանդրու եպիսկոպոսապետի։ Զայս որդի Դաւթի՝ ընկալաւ Սիմէոն ի գիրկս իւր զի սրւբոյ հոգւոյն ածեալն ի տաճարն„ ևն։ (Ութ տող հատուած մ'է)։ 56. Անդ։ "Սրբոյն Եփրեմի խորին ասորւոյ՝ Բան։ Որ էրն ի սկզբանէ առ աստուած. աստուած բանն կենդանի, զաւրաւոր և աթոռակից„ ևն։ - Վերջ Թղ. 138բ։ "Որ եղև վասն մեր զենումն և պատարագ ընդունելի յերկինս, և հաշտեցոյց զհայր՝ ինքեամբ՝ ընդ մեզ ամենեսեան„։ 57. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Երուսաղէմի եպիսկոպոսի։ Անարատ և առանց աղտեղութեան է ծնունդն. զի ուր հոգին սուրբ է, անդ քշտեալ ի բաց ընկեալ զաղտեղութիւնն„ ևն Վերջ Թղ. 133ա։ (Հմմտ. Կոչում Ըեծայո58. Թղ. 139ա։ "Սրբոյն Կիւրղի՝ եպիսկոպոսապետի Աղեքսանդրու. Ի մեկնութենէ մարգարէին Զաքարիայ. Յառաջին բանէն։ Յաւուր յայնմիկ, ասէ տէր ամենակալ, կոչեսցէ իւրաքանչիւր ոք զ(ը)նկեր իւր ի ներքոյ որթոյ և ի ներքոյ թզենոյ„ ևն։ - Վերջ Թղ. 139ա։ "Եւ կանզնեցան որք ի հեթանոսաց էին հաւատացեալք„։ (Դեռ անտիպ)։ 59. Անդ։ "Սրբոյն Գրիգորի Նիւսեայ եպիսկոպոսի. Յերգերգոց մեկնութենէ։ Եկեսցէ ի հովանի վիմին՝ մերձ ի նախապարիսպն։ Ասացեալն այսպիսի է, զի աւետարանական հաւատոյն աւրէնք՝ նախտպարիսպք են„ ևն։ - Վերջ Թղ. 140ա։ "Յաղագս այսորիկ ընկալաւ զպաղատանս հարսին, զիրաւացին լեալ սուրբ փեսային„։ (Քաղուած ի Մեկնութենէն։ Հմմտ. Գործք նորա, յն. և լտ. եր. 155)։ 60. Անդ։ "Բարսղի՝ եպիսկոպոսապետի Կեսարու Կապադովկեցւոց (Ի ծնունդն քրիստոսի)։ Նոր է մեզ տաւնս, և պարս հրեշտակաց յարդարէ„։ - Վերջ Անդ։ "Եւ փոխարկելով փառաց ի փառս„։ (Դեռ անտիպ)։ 61. Անդ։ "Նորին՝ Ի պահոց գրոց, որ առ Ապտիմէս՝ Բան։ Իսկ Սիմէոնի բանքն՝ առ Մարիամ ասացեալքն՝ ոչ դուզնաքեայ ունին զանազանս և խոր իմաստս„ ևն։ - Վերջ Թղ. 141ա։ "Քանզի այսպէս ասէ և Պետրոս, զկնի գայթակղելոյն՝ ի քրիստոս հաստատագոյն զհաւատսն ընկալեալ, զմարդկային տկարութիւնն յանդիմանեաց, զի զաւրութիւն տեառն ցուցՄասն ինչ է Ի քառասնաւրեայ գալուստն քրկատոսի ի տաճարն ճառին, որուն յոյն բնագիրը կը պակսի։ Հատուածս յիշատակուած չէ առ Հ. Գ. Զարբհանալեանի, այն է Հոյկ Թարէմ նաթնեաց 62. Անդ։ "Տեառն Գրիգորիսի Արծրունեաց եպիսկոպոսի՝ Թուղթ յԵրուսաղէմէ ի հայս, վասն Տեառնընդառաջին զգուշութեան։ Ի ժամանակս Յուստիանոսի կայսեր, յերեսներորդի յերրորդի թագաւորութեանն նորա էր խաղաղութիւն յԵրուսաղէմ և յամենայն եկեղեցիս աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 142բ։ "Մաքրութեամբ և արդարութեամբ ժառանգեսցուք զերանութիւնսն՝ ընդ ուղղափառսն՝ որ անտուստ խոստումն է՝ ի քրիստոս յիսուս ի տէր մմեր, որում փառք յաւիտեանս յաւ„։ (Անտիպ)։ 63. Անդ։ "Սրբոյն Բարսեղի՝ եպիսկոպոսապետի Կեսարու. Ի Գալուստն տեառն ի տաճարն. Ի մեկնութենէն Ղուկայ աւետ. Ի տատրակն և յաղաւնին։ Զամենայն տաւնախմբութիւնս պարտ է մեզ կատարել սաղմոսիւք և աւրհնութեամբ„ ևն։ - Վերջ Թղ, 148ա։ "Զի այսու կարասցուք ամենեքեան հասանել հանդերձելոց բարեաց ի քրիստոս յիսուս ի տէր մեր. ընդ որում հաւր և հոգւոյն սրբոյ՝ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս„։ Ընդարձակ ճառիս մէջ (Թղ. 269ա-271ա) կը գտնուի §. 61. հատուածն՝ առ Ապտիմէս, որ թէև ըստ իմաստին նոյն են, բայց ըստ շարադրութեան շատ կը տարբերին իրարմէ։ Ընդարձակին թէ՛՝ լեզուն և թէ՛ ուղղագրութիւնն ընտրելագոյն է։ Ճառիս յունարէն բնագիրն անյայտացած է։ 64. Թղ. 148բ։ "Խաւսք սրբոյն Եփրեմի. Յաղագս Նինուէացւոցն։ Ահա հրաման հասեալ առ մարգարէն Յունան՝ քարոզել ի Նինուէ, եմուտ ի քաղաքն, և ահեղ ձայն նորա խռովեաց զամենեսեան„ ևն։ - Վերջ Թղ. 154ա։ "Եւ ասասցուք ամենեքեան, աւրհնութիւն, և գոհութիւն, և փառք հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, այժմ և„։ (Տես տպ. Ս. Եփր. Մատենգր։ Հտ. Դ. եր. 107-124)։ 65. Անդ։ "Երանելոյն Անանիայի Հայոց վարդապետի. Ի խորհուրդ Յովնանու մարգարէի։ Յաղագս Յովնանու հակիրճ և համառաւտ բանիւ բացայայտելով զծածկեալ խորհուրդն որ ի նմա„ ևն։ - Վերջ Թղ. 159ա։ "Զի միաբանութեամբ ի մի բերան փառաւորեսցեն ըզհայր և զորդի և զհոգին սուրբ, այժմ և միշտ և յաւիտեանս„։ (Ներշնչուած է յառաջինէն, այլ ունի առանձինն և ամենագեղեցիկ զարտուղութիւններ՝ թէ՛ վարդապետական և թէ պատմական տեսակէտներով։ Տպագրուած է ի Վենետիկ 1899։ Տես Անանիա թարգմանիչն եւ իւ, գրական գործոց նմոյշներ)։ 66. Անդ։ "Յաղագս հանգուցելոցն որք ճշմարիտ խոստովանութեամբ ի քրիստու ննջեցին։ Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Յեզեկիէլի մարգարէին մեկնութենէն։ Այլ թերևս ոք առ լուծեալ և քակտեալ մարմինն հայեսցի, և առ չափ իւրոյ զաւրութեանն զաստուածութիւնն դատեսցի„ ևն։ - Վերջ Թղ. 161ա։ "Իսկ զայսոսիկ առ ի յանդիմանութիւն ճշմարտութեան յուսոյն մերոյ բաւական լիցի ասացեալ„ ևն։ (Գր. Նիւսացւոյ է ճառս։ Հմմտ. Գործք նորա յուն. լատ. գլ. ԻԵ)։ 67. Անդ։ "Նորին սրբոյն Յոհաննու Ոսկիբերանին. Ի Թեսաղոնիկեցւոց թղթոյն մեկնութենէն։ Ոչ կամիմ տգէտս լինել զձեզ, եղբարք (ևն)։ Բազում ինչ իրք յանգիտութենէ միայն տրտմեցուցանեն„ ևն։ - Վերջ Թղ. 162բ։ "Զի պատրաստելոց բարութեանցն հասանիցեմք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում վայելեն փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս ամէն„։ 68. Անդ։ "Ի վարդապետութենէ սրբոյն Գրիգորի Հայոց լուսաւորչի։ Եղեն փողք առաքեալքն տիեզերաց, զի դիցեն ի սիրտս ամենայն երկրի ակնկալութիւն ժամանակակալութեան՝ սպասել տեառնագալուստ փողոյն„ ևն։ - Վերջ Թղ. 163բ։ "Ըստ իւրաքանչիւր վաստակոց պտուղս յաւիտենական ուրախութեան, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս„։ (Հմմտ. Ագաթանգեղոս, Վարդապ. Ս. Գրիֆորի, գլ. ՉԵ.)։ 69. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Երուսաղէմի եպիսկոպոսապետի. Ի յարութիւն մեռելոց։ Արմատք ամենայն բարեգործութեան՝ յոյս կենաց ի յոյսն յարութեան„ ևն։ - Վերջ Թղ. 165ա։ "Այլ վասն աշխատ առնելոյ՝ իբր հարևանցիկ բանս սերմանեալ լիցի, և քրիստոսի փառք յաւիտեանս„։ (Հմմտ. Կոչումն Ընծ. գլ. ԺԶ)։ 70. Անդ։ "Սրբոյ հաւրն Եփրեմի. Յաղագս յարութեան մեռելոց։ Մի ոք անհաւատասցի յաղագս յաւիտենական կենացն„ ևն։ - Վերջ Թղ. 167ա։ "Երանի որ ի վիճակի Յակոբայ գտցի, զի յաւիտենական աւրհնութիւնսն ժառանգեսցէ, վայելելով ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւ„։ 71. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի Գաղատացւոց թղթոյն մեկնութենէն։ Զայս ասեմք ձեզ տեառն բանիւ (ևն)։ Մար գարէքն զհաւատարմութիւն բանիցն ցուցանել կամէին„ ևն։ - Վերջ Թղ. 169։ 72. Անդ։ "Արբոյն Եփրեմի Խորին ասորւոյ. Ի Թեսաղոնիկեցւոց թղթոյն մեկնութենէ։ Մի տգէտք լինիցիք վասն ննջեցելոցն, և մի տրտմեսջիք իբրև զայլ հեթանոսքն, զի ոչ յարութիւն և ոչ յոյս խոստացեալ է նոցա„ ևն։ - Վերջ Թղ. 169բ։ "Զի մինչչև գրեալ էր իմ առ ձեզ՝ զսոյն իսկ՝ զայս առնէիք դուք„։ (Ասորի բնագիրն անյայտացեր է)։ 73. Անդ։ "Յոհաննու Ոսկիբերանի սուրբ վարդապետի, Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի Գաղատացւոց թղթոյն մեկնութենէ։ Այլ զբարիս գործել մի ձանձրասցուք (ևն)։ Մի ասէ խաբիք, աստուած ոչ արհամարհի„ ևն։ - Վերջ Թղ. 170բ։ 74. Անդ։ "Սրբոյն Թադէոսի առաքելոյն. վասն յարութեան մեռելոց։ Արդ՝ հոգի ամենայն մարդկան որ ելանէ ի մարմնոյ աստի, է նոցա աւթեվանք և բնակութիմն ի հանգըստեան„ ևն։ - Վերջ Անդ։ "Եթէ եղիցին ամենեքեան ուսեալք յաստուծոյ„։ (Հմմտ. Թանգ. Հին և Նոր Կտակ. Անկանոն գիրք, Հտ. Գ. եր. 462)։ 75. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Յաղագս չսգալոյ զվախճանեալն, մանաւանդ որ ի տղայական հասակի փոխեցան ի քրիստոս։ Բեր այսուհետև՝ մանաւանդ քանզի յառաջագունից փութաբեր վարդապետութեամբ մտցուք ի ներքս„ ևն։ - Վերջ Թղ. 172ա։ "Զի բընաւ արժանաւորեցար մատուցանել պատարագ անարատ և խունկ ընդունելի զնորն Իսահակ որպէս երբեմն Աբրահամ. զի աստուծոյ մարդասիրութեանն փառք յաւիտեանս, ամէն„։ Այս և յաջորդքն երկբայական են, վասն զի այլ և այլ Ձեռագրաց մէջ մերթ Եփրեմի և մերթ ալ Յոհ. Մանդակունւոյն վերագրուած են։ 76. Անդ։ "Նորին սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի. Վասն մխիթարութեան սգաւորաց։ Քրիստոս էառ, երկրպագեսցուք ստեղծողին, ևն։ - Վերջ Թղ. 174ա։ "Վասն կամային և ակամային. բայց միայն ապավինել ի մարդասիրութիւնն աստուծոյ. զի նմա վայելեն փառք իշխանութիւն և պատիւ այժմ„։ 77. Անդ։ "Թուղթ սրբոյն Աթանասի եպիսկոպոսապետի առ Աւգոստինէ յԱփրիկէ։ Ես այսպէս կարծէի՝ թէ աղանդն Եղկեսացւոց ի վաղուց հետէ շիջեալ խափանեցան„ ևն։ Վերջ Անդ։ "Միայն եթէ ջերմութեամբ աղաչեմք զանբաւ մարդասիրութիւն նորա„։ (Այս թուղթս չգիտեմ ինչու դուրս թողուած է Վենետկոյ 1899ի տպագրութենէն)։ 78։ Թղ. 174։ "Սրբոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետի (Վասն ննջեցելոց)։ Քանզի յորժամ պատարագ մատուցանեմք, յայնժամ յիշեմք ի քրիստոս զննջեցեալսն„ ևն։ - Վերջ Անդ։ (Հմմտ. Կոչումն ընծայութեան։ Յուն. և լատիներէնը յիշ. տպգ. եր. 328)։ 79. Անդ։ "Սրբոյն Բարսեղի Կեսարու՝ Առ Տերենտիոս. Վասն մահու դստերացն։ Եւ արդ առ քեզ բանքս իմ, ով քաջդ առաքինի նահատակդ„ ևն։ - Վերջ Անդ։ "Նոյնպէս և դու կարաւղ ես ի ձեռն քրիստոսի զենմանն սրբել„։ (Յունարէնը կը պակսի)։ 80. Թղ. 175ա։ "Սրբոյն Գրիգորի աստուածաբանի՝ Առ Կեսարոս, վասն նորին խորհըրդոյ։ Հաւանիմ իմաստնոցն բանից, եթէ հոգի ամենաբարի և աստուածասէր՝ յորժամ ի կապակցէն իւրմէ արձակի, այսինքն ի մարմնոյ աստի„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ նորին աղագաւ փափաքէ և փութայ լուծումն„։ (Յունարէնը կը պակսի)։ 81. Անդ։ "Նորին ասացեալ՝ Ի մահն Մաքսիմիանոսի՝ ուսումնակցի իւրոյ։ Ով բարեմիտ սիրելի և մերձաւոր հոգւոյ իմոյ„ ևն։ - Վերջ Թղ. 175բ։ "Զորոյ ես զյիշատակքս բազում անգամ կատարեմ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ (Գրուածիս յուն. բնագիրը կը պակսի)։ 82. Անդ։ "Յոհաննու Ոսկիբերանի. Ի Կորնթացւոց թղթոյն մեկնութենէ։ Աղէ ասա ինձ, ով կին դու. զի ճչես և ողողանիս„ ևն։ - Վերջ Անդ։ (Նոյն է §. 74. Թղ. 170բ. ին. 83. Թղ. 176ա։ "Սրբոյն Եփրեմի խորին ասորւոյ. Վասն ննջեցելոցն։ Մի առաքէք զյուսահատութիւն ձեր առ դատաւորն„ ևն։ - Վերջ Անդ։ "Զի խառնեալ են կաքաւք պարուց՝ ընդ աշխարանս նորա„։ - Անդ։ "Նորին Սրբոյն Եփրեմի ասացեալ։ Արդ մերձեցարուք առ իս, եղբարք. պարզեցէք զոտս իմ, կազմեցէք զիս ի վախճանի„ ևն - Վերջ Թղ. 176բ։ "Ի բաց բառնալ կարեն յիրաւի զպարտսն անցելոյն սուրբ պատարագաւք և աղաւթիւք„։ (Ս. Եփրեմի Կտակէն են այս հատուածքս։ Տես Ս. Եփր. Մտնգր. Հտ. Դ. եր. 279-281)։ 84. Անդ։ "Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի. Առ Վաչագան Աղուանից արքայ. Վասն տգիտութեան։ Միտ դիր, ով սիրելի ևն։ - Վերջ Անդ։ "Որք ի կենդանեաց՝ յաղագս նորա խնդրեն յաստուծոյ„։ (Հատուած ևեթ է՝ ընդարձակ գրութենէ մը)։ 85. Անդ։ "Սրբոյն Բարսեղի Կեսարու հայրապետի. Ի Վեցաւուրց գրոց։ Բըխեսցէ, ասէ, երկիր զբանջար խոտոյ (ևն)։ Եւ արդ՝ զիարդ իմասցուք զայս„ ևն։ - Վերջ Թղ. 178ա։ "Որ ընդ ծաղկելն անդէն վաղվաղակի խամրի„։ - Անդ։ "Նորին ի նոյն գրոց։ Զի՞նչ է հոգի՝ առ մարմին„ ևն։- Վերջ Անդ։ "Եւ լինի որպէս կերակուր և կենդանութիւն„։ 86. Անդ։ "Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի Յո հաննու Աւետարանին մեկնութենէ։ Սարսելի է մահ, և լի բազում երկիւղիւ„ ևն։ - Վերջ Թղ. 178բ։ "Այս են թաղման իրք գեղեցիկք այսոքիւք շահեսցուք զաստեալս (այսպէս) և զգնացեալն, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ (Հատուածս յիշուած չէ առ Հ. Զարբհանալեանի)։ 87. Թղ. 180ա։ "Յառաջնում կիւրակէի բուն բարեկենդանին։ Սրբոյն Բարսեղի եպիսկոպոսապետի Կեսարու ասացեալ. Յաղագս պահոց։ Փողեցէք ասէ ի նորում ամսեան փու ի բարեշնչաւոր տաւնի մերոյ„ ևն։ - Վերջ "Եւ ժամանել ի տիրական պսաԹղ. 184բ։ կաց աւրն, և ի յիշատակ փրկաւէտ չարչարանացն, և հանդերձեալ յաւիտենից հատուցմանցն հասանել ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Ճառս յիլուած չէ առ Հ. Գ. Զարբհանալեանի)։ 88. Անդ։ "Սրբոյն Բարսեղի. Յաղագս պահոց և ի բուն բարեկենդանին։ Մխիթարեցէք, ասէ, քահանայք, զժողովուրդս (ևն)։ Բաւական է բանի բնութիւն՝ զառաքինեացն յարձակմունսն վերաձգել„ ևն։ - Վերջ Թղ. 187բ։ "Եւ յամենայն ուղղութիւնս հասանել շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում վայելեն փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և„։ (Յուն. և լտ. տես Գործք նորա տպգ. Պարիզի 1721)։ 89. Թղ. 187բ։ "Երանելոյն Եղիշայի Հայոց վարդապետի և անյաղթ փիլիսոփայի յաղաւթսն որ. ասէ. Հայր մեր որ յերկինս։ Է պարզ բնութեամբ, և առաւել ունի զբարձրութիւն բանից ի վեր հայցողաց„ ևն։ - Վերջ Թղ. 190ա։ "Եւ նորա մարդասիրութեանն վայելեն փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և„։ 90. Թղ. 190բ։ "Երկրորդ կիւրակէին։ Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի ասացեալ. Յաղագս ապաշխարութեան։ Տեսէք յառաջնումն Կիւրակէի զպատերազմ և զյաղթութիւն„ ևն։ Վերջ Թղ. 193ա։ "Ահա տեսէք, զիարդ ի տրտմութենէն ջնջին մեղքն, և մարդասիրին քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս„։ 91. Անդ։ "Նորին սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլս եպիսկոպոսապետի. Յաղագս քառասնորդաց պահոց. Ի Ժողովոց գրոց։ Հեշտալի է նաւավարաց գարուն, ախորժելի է և երկրագործաց„ ևն։ - Վերջ Թղ. 195ա։ "Ի փեսայարանն ընդ փեսային մտանիցեմք, և յառաջակայ բարիքն վայելիցեմք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք, իշխանութիւն և պատիւ„։ (Հմմտ. յն. և լտ. տպգ. Հտ. Դ. եր. 645։ Քաղուածոյ է)։ 92. Անդ։ "Հարցումն Թէոդորոսի քահանայի ընդ երանելին Եպիփան. վասն քառասնորդաց պահոց պասեքին։ Եթէ Մովսէս քառասուն աւր պահեաց, և Եղիա, և տէրն մեր, պահս ոչ այնպէս թուի՝ մինչ զշաբաթն և ըզկիւրակէ լուծանեմք„ ևն։ - Վերջ Թղ. 196բ։ "Թէ ուր եսն եմ, անդ և պաշտաւնեայն իմ եղիցի, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ (Թուի անհարազատ, ղի յայլ և այլ բանից Հարց յերիւրեալ է)։ 93. Անդ։ "Երրորդ կիւրակէի։ Երանելոյն Սեբերիանոսի եպիսկոպոսի՝ ասացեալ Յաւետարանի (Ղուկ.) մեկնութենէ։ Այր մի իջանէր յԵրուսաղէմէ յԵրիքով„ ևն։ - Վերջ Թղ. 197բ։ "Եւ յայսմ ամենայնի փառաւորեսցուք զհայր և զորդի և զհոգին սուրբ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 94. Անդ։ "Տեառն սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի. Ի կինն մեղաւոր որ աւծ զտէրն իւղով։ Սովորութիւն է աշխարհական երաժըշտութեանց՝ փողովք և քնարիւք և նոյն նշանիւք զուարճացուցանել զերգողասիրաց զմարդկան միտս„ ևն։ - Վերջ Թղ. 200ա։ "Որ ոք կամի մերձենալ և բախել զդուռն նորա, համարձակ լիցի, և բացցի նմա յարարչէն ամենեցուն, որում փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւ„։ (Տես հայ. տպգ. Հտ. Բ.)։ 95. Անդ։ "Երանելոյն Իգնատիոսի Հայոց վարդապետի ասացեալ. Յաղագս անառակին։ Արդարև մեծ են գործք քո տէր, ըստ Դաւթայ, և յոյժ խոր են խորհուրդք քո„ ևն։ Վերջ Թղ. 208բ։ "Զի որպէս վասն մեռելոյն և կորստեանն՝ տրտմութիւն, այսպէս և յառնել և ի գտանելն ուրախութիւն, որում լիցի ամենեցուն մեզ հասանել ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որ է աւրհնեալ յաւիտեան„։ (Դեռ անտիպ)։ 96. Անդ։ "Երանելոյն Տիտոսի Կրիտացւոյ եպիսկոպոսի. Յաղագս դրամին և կրտսեր որդւոյն։ Որք առակացն լսաւղք են, յայտ է թէ և մեկնութեանցն փափաքին„ ևն։ - Վերջ Թղ. 213բ։ "Վասն զի մեռեալ էաք՝ որպէս յաղագս մեր մեռաւ և յարեաւ, ընդ որում հաւրն և հոգւոյն սրբոյ վայելեն փառք իշխանութիւն„։ (Ընտիր է ճառս իբր մեկնութիւն աւետարանի, ճոխ և նուրբ վարդապետութեամբք։ Թարգմանութիւնն իսկ - լեզուի մաքրութենէն դատելով-թուի հին։ Յունարէնն ինձ յայտնի չէ)։ 97. Անդ։ "Երանելոյն Ներսիսի՝ եպիսկոպոսի Տարսոնի. Յառակս տէրունի։ Եւ ասէ, առն միոջ էին երկու որդիք (ևն)։ Զանազան առակք ի քրիստոսէ խաւսեցեալ, զանազան ունին և զհայեցուածս խորհրդոց„ ևն։ - Վերջ Թղ. 219բ։ "Զի և ի նորին փառսն հայեսցուք յերկինս, և փառս տացուք անուան իւրոյ, ընդ հաւր և ընդ սուրբ հոգւոյն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Դեռ ան98. Թղ. 220ա։ "Ձորրորդ կիւրակէին։ Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինու պաւլսի եպիսկոպոսապետի. Ի մեծատունն և յՂազարոս. Ղուկասու աւետարանին մեկնութենէ։ Տեսէք զաստուծոյ զաւրութիւնն. տեսէք և զաստուծոյ մարդասիրութիւնն„ ևն։ Վերջ Թղ. 228բ։ "Զի անդ ի տեառնէ խընդրեսցուք զհատուցումն, և արժանի լիցուք փառաւորել զհայր և զորդի և զսուրբ հոգին, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ ((Հմմտ. յն. և լտ. տպգ. Հտ. Ա. եր. 772։ Հայ. տպգ. եր. 530)։ 99. Թղ. 229ա։ "Երանելոյն Իգնատիոսի Հայոց վարդապետի ասացեալ. Ի Ղուկասու աւետարանին մեկնութենէ։ Եւ ասէր առ աշակերտսն. Այր մի էր մեծատուն, որոյ էր տնտես„ ևն։ - Վերջ Թղ. 233ա։ "Այլ և զանտի կեանսն նովաւ գնեմք, և ի հանդերձեալսն նովաւ ճոխանայցեմք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Դեռ անտիպ)։ 100. Անդ։ "Երանելոյն Ներսիսի՝ Տարսոնի եպիսկոպոսի. Ի բան տնտեսին։ Եւ ասէր առ աշակերտսն. Այր մի էր մեծատուն՝ որոյ էր տնտես (ևն)։ Ըստ կարգի առակքս այսոքիկ„ ևն։ - Վերջ Թղ. 238ա։ "Մոլորին որք ընդ նորին լծովն զանձինս արկանեն. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ (Դեռ ան101. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Յապաշխարութիւն կոչել։ Հազիւ ուրեմն՝ վասն Ոզիայ հատաք անցաք զանդնդալից ծովուն զլայնութիւնն„ ևն։ - Վերջ Թղ. 240բ։ "Մանաւանդ և ոչ բարքն միայն, այլ յառաջ քան զբարսն՝ աստուծոյ մարդասիրութիւնն. որում փառք յաւիտեանս„։ (Հմմտ. յիշ. տպգ. Հտ. Զ. 137)։ 102. Անդ։ "Հինգերորդ կիրակէի։ Երանելոյն Իգնատիոսի Հայոց վարդապետի ասացեալ. Յաւետարանին (Ղուկ.) մեկնութենէ։ Դատաւոր մի էր ի քաղաքի ուրեմն (ևն)։ Դէմք առակիս ոմանց թուեցաւ եթէ վասն աստուծոյ ասացեալ է„ ևն։ - Վերջ Թղ. 242ա։ "Վասն որոյ յորմէ սկսաւ՝ ի նոյն աւարտէ զբանն, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Տպ. ի Կ. Պ. 1735)։ 103. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի. Ի փարիսեցին և ի մաքսաւոր։ Զփարիսեցին և զմաքսաւորն յիշեցաք, և երկուս կառս բանիւ լծեալ„ ևն։ - Վերջ Թղ. 242բ։ (Հմմտ. յիշ. տպգ. Հտ. Գ. եր. 300)։ 104. Անդ։ "Նորին սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի. Ի նոյն գրոց (Յաղագս խոնարհութեան)։ Երրորդ աստիճան խոնարհութեան և ճանապարհ ապաշխարութեան„ ևն։ Վերջ Թղ. 243բ։ (Հմմտ. յն. լտ. տպ. Հտ. Բ. եր. 292)։ 105. Թղ. 244ա։ "Սրբոյն Եփրեմի խորին ասորւոյ. Ի հինգերորդ թարգմանութենէն։ Յորժամ երիտասարդն էիր՝ պարտ էր քեզ զաներևոյթսն խորհել զկատարածին քո„ ևն։Վերջ Թղ. 245ա։ "Երկայնամիտ և բազումողորմ է տէր աստուած մեր, և նմա փառք յաւիտեանս ամէն„։ (Այլուր Ոսկեբերանին մակագրուած է ճառս, Յաղագս ապաշխարութեան խորագրի ներքև։ Սակայն հաւանական է որ Եփրեմի հարազատ ըլլայ։ Ճառիս թէ յունարէնն և թէ ասորին կը պակսին)։ 106. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի. Ի կինն քանանացի. Յաւետարանին մեկնութենէ։ Եւ գնացեալ յիսուսի, եկն ի սահմանս Տիւրոսի (ևն)։ Զհին զէնն սատանայի ցուցանէ„ ևն։ - Վերջ Թղ. 247ա։ (Հմմտ. յիշ. տպգ. Հտ. Գ. եր. 435։ Ի բանն Մատթ. ԺԵ. 21, զատ Աւետարանի մեկնութենէ)։ 107. Թղ. 247բ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ վեցերորդ կիւրակէին. Ի Զակքէոս մաքսաւորն ասացեալ. Յաւետարանի (Ղուկ. մեկնութենէ։ Որք բարեացն են ցանկացաւղք, ոչ են հեռագոյնք ի բարեացն ծարաւելոց„ ևն։ - Վերջ Թղ. 249ա։ "Որոց լիցի մեզ հասանել շնորհաւք և մարդասիրութեամբ տևառն մերոյ յիսուսի քրիստոսի, ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և„։ (Հմմտ. յն. և լտ. տպ. Գործք նորա առ Մոնֆոկոնի)։ 108. Թղ. 249բ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի. Յաղագս ապաշխարութեան։ Բազում ինչ է որ կրէ զքրիստոնէութիւն, մանաւանդ քան զամենայն ինչ սէր„ ևն։ - Վերջ Թղ. 250բ։ "Եւ լինի այս ի մեծի աւուրն յանդիմանութեան առաջի քրիստոսի և անչափ բազմութեանն, և նմա փառք յաւիտեանս ամէն„։ (Առ Եբրայեցիս թղթի մեկնութենէն է։ Հմմտ. յիշ. տպգ. Հտ. ԺԲ. 284)։ 109. Անդ։ "Երանելոյն Եփրեմի խորին ասորւոյ. վասն քնոյ և արթնութեան։ Մի տայք իշխանութիւն քնոյ՝ թագաւորել յանդամս ձեր„ ևն։ - Վերջ Թղ. 251ա։ "Անցանէ վաստակս այս մեր, և կայ և մնայ վարձսն յաւիտեան„։ Անդ։ "Նորին սուրբ հաւրն. Ի նոյն գրոց. Վասն հսկողաց։ Ժուժեցայք փոքր մի, առաքինիք, բառնալ զծանրութիւն խաւարի„ ևն։ Վերջ Թղ. 252ա։ "Ահա զբազումս յորդորեմ, զի եղիցին արթունք՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւ„։ (Հմմտ. Ս. Եփր. Մատենգ. տպ. Վենետկոյ 1836, եր. 211-214)։ 110. Անդ։ "Երանելոյն Հիւպողիտեայ եպիսկոպոսի և վկայի, Վասն կատարածի աշխարհի, և վասն նեռինն. Եւ յերկրորդ գալըստեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Քանզի երանելի մարգարէքն աչք մեր եղեն, և զգաղտնիս անյայտութեան մեզ յայտնեցին, ևն։ - Վերջ Թղ. 262բ։ "Ընդ որում հաւր միանգամայն և հոգւոյն սրբոյ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և„։ (Հմմտ. յիշ. տպդ։ Գործ։ նորա յն. և լտ. եր. 5։ Տես նաև նոր հրատ. I. #######ի "################, ##### #1# 1897, ##### #### (################# 27## #####. ###. ###########. ##. ### ########### ###### I„. ### #. #. ##########, 1#1#21# 111. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանին՝ ի Թեսաղոնիկեցւոց թղթոյն մեկնութենէն. Յաղագս Նեռինն, և ի գալուստ փըրկչին մերոյ յիսուսի քրիստոսի։ Եւ այժմ զոր ունին՝ գիտէք առ ի յայտնել նմա յիւրում ժամանակին„ ևն։ - Վերջ Թղ. 264բ։ "Չտայցէ զանձն յախուռն ի մէջ փութոյս. ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւ„։ 112. Անդ։ "Տեսիլ Դանիէլի մարգարէի, և մեկնութիւն երանելոյն Հիպողիտեայ Բոստրացւոյ. Վասն գալստեան նեռինն և կատարածի աշխարհի։ Եւ ահա գազանն չորրորդ, ահեղ և զարմանալի և հզաւր առաւել„ ևն։Վերջ Թղ. 265բ։ "Մինչև ցայս վայր վախճան բանիս, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում վայելեն փառք իշխանութիւն պատիւ, այժմ և„։ (Հմմտ. յուն. յիշ. տպագրութիւնը։) 113. Թղ. 266ա։ "Ի մեծի աւուր գալըստեան տեառն ի Բեթանիա։ Երանելոյն Մամբրէի Վերծանողի ասացեալ՝ Ի յարութիւն Ղազարու, Յոհաննու աւետ. մեկնութենէն։ Ամենայն աստուածային շնորհք տեառն մերոյ յիսուսի քրիստոսի որք կարևորք են և որ ևս կարևոր որք մանաւանդ ածեն զերկնային յուսոյն զմխիթարութիւնն„ ևն։ - Վերջ Թղ. 272բ։ "Ժառանգելով զանպատում ուրախութիւնսն՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւ„։ (Հմմտ. տպ. Վենետկոյ 1833, եր. 35-54։ Այլուր Յոհ. Ոսկեբ. խորագրուած է)։ 114. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի մեկնութենէ աւետ. Յոհաննու (Ի յարութիւն Ղազարու)։ Էր ոմն հիւանդացեալ, Ղազարոս ի Բեթանիա գեղջէ (ևն)։ Բազումք են ի մարդկանէ որ յորժամ տեսանեն զոմանս„ ևն։ - Վերջ Թղ. 277բ։ "Զժողովն շարժել կամէին, զի ի մահ մատնեսցեն զնա, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Յիշուած չէ առ Հ. Զարբհ. Թարգմ. Նախնեացի մէջ)։ 115. Անդ։ "Երանելոյն Թէոփիլեա (աշակ. Ոսկեբերանի) ասացեալ Ի յարութիւն Ղազարու չորեքաւրեայ, և ի քորսն ի Մարիամ, և ի գալուստ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Սկիզբն հաւատարմութեան և արմատ հասարակաց ի մեռելոց յարութեան„ ևն։ - Վերջ Թղ. 282ա։ "Եւ որդւոյ ընդ հաւր իւրում հանդերձ հոգւովն սրբով փառս առաքեսցուք ամէն„։ (Ճառիս յուն. բնագիրը չկայ)։ 116. Թղ. 282բ։ "Ի մեծի աւուր գալըստեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի յԵրուսաղէմ։ Մամբրէի Հայոց Վերծանողի ասացեալ։ Նախախնամաւղ և մշտնջենաւոր աստուածային գթութեամբ հասեալ ժամանեցաւ յաւրհնաբանութեան աւրս„ ևն։ - Վերջ Թղ. 285բ։ "Որում սարսափելի պատիւ և գոհութիւն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. յիշեալ տպգ. եր. 76-87)։ 117. Անդ։ "Նորին երանելոյն Մամբրէի Հայոց Վերծանողի. Յաղագս եկաւորութեան փրկչին յԵրուսաղէմ։ Զբազումս թողլով Եմմանուէլի զաքանչելագործութիւնս„ ևն։ Վերջ Թղ. 287բ։ "Որում գովութիւն և մեծվայելչութիւն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, վայելեն փառք, պատիւ և զաւրութիւն, այժմ և միշտ և յաւիտեանս„։ (Հմմտ. յիշ. տպգ. եր. 88-93։ Ճառերուս հարազատութիւնը խընդրական է)։ 118. Թղ. 288ա։ "Սրբոյն Կիւրղի Երուսաղէմի եպիսկոպոսի. Ի գալուստ փրկչին յԵրուսաղէմ։ Զգալուստն քրիստոսի պատմեմք ոչ մի անգամ, այլ երկուս„ ևն։ - Վերջ Թղ. 289ա։ "Եկն քրիստոս և եղև իբրև զմեզ, զի մեք ի նմա վայելեսցուք շնորհաւք ողորմութեան նորին, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. տպ. Կոչ. Ընծայ. եր. 198 ևն։ Յունարէնն և լատ. եր. 162, 163-165-66, և 223։ Քաղուածով յերիւրուած խմբագրողէն։ Առ Հ. Զարբհանալեանի ճառիս խորագիրն և սկիզբը տարբեր է աստի)։ 119. Թղ. 289բ։ "Սրբոյն Կիւրղի՝ եպիսկոպոսապետի Աղեքսանդրու. Ի մեկնութենէ մարգարէին Զաքարիայ։ Խնդա յոյժ դուստր Սիոնի (ևն)։ Յայտնապէս այսոքիկ քարոզեն այսուհետև զփրկչին մերոյ երևումն„ ևն։ Վերջ Անդ։ "Նոյնպիսիք են և ամենեքին մոլորեալք և մեղաւորք„։ (Տես Գործք նորա, յն. և լտ. տպագրութեամբ)։ 120. Թղ. 290ա։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանին. Ի գալուստ փրկչին։ Առաքեաց յիսուս, ասէ, երկուս յաշակերտաց իւրոց (ևն)։ Արդ մի փոքր համարիցիս զիրսն՝ որ գործեծան„ ևն։ - Վերջ Անդ։ "Զի այնչափ նշանք գործէին, և նոքա ոչ հաւատային„։ (Ղուկ. Աւետարանի մեկնութենէն է)։ 121. Անդ։ "Երանելոյն Դիոնեսիոսի՝ եպիսկոպոսապետի Աղեքսանդրու (Վասն գալըստեան տեառն յԵրուսաղէմ)։ Եւ ի վերայ յաւանակի նստաւ տէրն և փրկիչն մեր յիսուս քրիստոս„ ևն։ - Վերջ Թղ. 290բ։ "Ջսարսափելի և զահաւոր բարեբանութիւնն յիսուսի քրիստոսի տեառն մերոյ, զի նմա վայելեն փառք իշխան„։ (Յուն. բնագիրը տես ի տպգ. Գործս 122. Անդ։ "Սրբոյն Եփրեմի խորին ասորւոյ. Ի գալուստ փրկչին։ Կապեսցէ զգրաստ իւր զորթոյ„ ևն։ - Վերջ Թղ. 291ա։ "Զի մարմին նորա լուացաւ արեամբ, և հոգի նորա խառնեաց ընդ նմա՝ արիւնաբաժակ ի նորոց կտակարանացն իւրոց ի վերնատունն„։ (Հայկ. Թարգմ. Նախեացի մէջ յիշուած չէ այս գրուածս. Թուի ի Մեկնութենէ Ծննդոց, գլ. ԽԹ. 11)։ 123. Անդ։ "Տեառն Զաքարիայ Հայոց կաթողիկոսի ասացեալ. Յաւուր արմաւենեացն և ի գալուստ տեառն մերոյ յԵրուսաղէմ։ Եւ յելանելն նորա յԵրիքովէ (ևն)։ Քանզի նշանք և արուեստք հրաշափառ և գերազանցք ներգործեալ„ ևն։ - Վերջ Թղ. 297ա։ (Դեռ անտիպ)։ 124. Անդ։ "Սրբոյն Սահակայ Հայոց կաթողիկոսի ասացեալ։ Յարմաւենեացն աւր, որ է Ղոգոմեան։ Աւետաբեր և տիեգերական տաւն, և տէրունեան տաւնից գերափառագոյն, բերկրաբերձ և սոսկալի բոլոր բանականաց, երկնաբիւրաց փառաբանողաց պանծացուցանելի„ ևն։ - Վերջ Թղ. 300բ։ "Վասն որոյ հասարակաց հաւր, և որդւոյ միածնի և կենագործողի, և սրբոյ հոգւոյն մատակարարի և պարգևաբաշխի՝ մշտնջենաւոր փառաբանութիւն մատուսցուք, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ (Հմմտ. տպգ. Մատենագրութիւն Յոհ. Իմաս. Վենետիկ 1833, եր. 185-193։ Հաւանօրէն Սահակ Գ. կաթողիկոսին է)։ 125. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի, Ի մեծի աւուրն Երկուշաբաթի ասացեալ՝ Ի Մատթէոսի մեկնութենէն։ Եւ իբրև այգ եղև, ասէ (ևն)։ Զիարդ այգուցն քաղցնոյր„ ևն։Վերջ Թղ. 301բ։ (Առ Հ. Զարբհ. յիշուած չէ հատուածս։ Յուն. և լտ. տես առ Մոնֆոկոնի)։ 126. Անդ։ "Երանելոյն Թէոփիլեա (իմա աշակ. Ոսկեբերանի) ասացեալ՝ Ի թզենին և յԱդամ. Մեկնութիւն յաղագս անիծից թզենոյն, և վասն ապաշխարութեան։ Զծառն ծաղկազարդ տեսեալ աստուածավայելչապէս՝ ակն այն մարմնական որ ոչ ննջէ„ ևն։ - Վերջ Թղ. 309ա։ "Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, որոյ ընդ հաւրըն իւրում՝ հանդերձ հոգւովն սրբով փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և„։ (Հոյակապ ճառիս յուն. բնագիրը կը պակսի)։ 127. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանին ասացեալ. Ի մայր որդւոցն Զեբեթեայ։ Եւ մինչդեւ ելանէր յիսուս յԵրուսաղէմ (ևն)։ Ոչ վաղվաղակի ելանէ յԵրուսաղէմ՝ ի Գալիլէէ եկեալ„ ևն։ - Վերջ Թղ. 312ա։ "Զի անդէն իսկ վաղվաղակի ի սպանումն մտանէր, նոյնպէս և այլքն։ Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս„։ (Հայկ. Թարգմ. Նախնեացի մէջ Հ. Գ. Զարբհանալեան չյիշեր այս հատուածս։ Յոյն և լտ. տես առ Մոնֆոկոնի, Հտ. Ը)։ 128. Անդ։ "Սրբոյն Բարսեղի՝ եպիսկոպոսապետի Կեսարու. Ի Վեցաւրեայ գրոց։ Ասաց աստուած՝ Արասցուք մարդ ըստ պատկերի կերպարանաց մերոց։ Արդ՝ զի՞նչ ասիցէ հրէայն„ ևն։ - Վերջ Թղ. 313ա։ "Զի արեգակն կատարեաց զընթացս իւր ի ժամուս՝ երթալ հասանել յարևմուտս, և մեզ ժամանել ի հանգիստն քրիստոսի աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. տպգ. Վենետկոյ 1830)։ 129. Անդ։ "Երանելոյն Սևերիանոսի եպիսկոպոսի. Ի թզենին որ ցամաքեցաւ։ Ակն տեսանելով ծառ ծաղկազգեաց, և կամ աղբիւր ջրաբուխ„ ևն։ - Վերջ Թղ. 315բ։ "Գաւսացոյց զթզենին, և տնկեաց զխաչն, որ հաւատովս ծածկեալ է, և զկեանս ամենեցուն պայծառացուցանէ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւ՛։ (Ճառս Ոսկեբերանին վերագրուած է։ Տես տպ. Գործք նորա. յն. և լտ. Հտ. Ը. եր. 106. սակայն ոճը Սևերիանոսի մերձաւոր կը գտնէ հրատարակիչն Մոնֆոկոն)։ 130. Անդ։ "Ի մեծի յաւուրն Երեքշաբաթին։ Տեառն Զաքարիայ՝ Հայոց կաթողիկոսի ասացեալ Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ Յայնժամ ասէ, մատնեսցեն զձեզ յատեանս (ևն)։ Քանզի Տիբեր կայսր յաւուրս իշխանութեան իւրոյ աւժանդակեաց սրբոց առաքելոց„ ևն։ - Վերջ Թղ. 320ա։ "Ընդ որում հաւր միանգամայն, և կենդանարար և ազատիչ սուրբ հոգւոյն վայելեն փառք իշխանութիւն և՛„։ (Դեռ անտիպ)։ 131. Անդ։ "Սրբոյն Գրիգորի Նիւսացւոց եպիսկոպոսի. Յորդորումն մանկանց ի կուսութիւն։ Մտաւոր և բանական կենդանի այս մարդ՝ աստուածային և անարատ բնութեան գործ եղև„ ևն։ - Վերջ Թղ. 321բ։ "Եւ գտանել զողորմութիւն ի դէպ ժամանակի յայնմանէ՝ որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Գործք նորա. յուն. և լտ. եր 394։ Սակայն հայն՝ յուն. բնագրի խորագրէն և սկզբնաւորութենէն շատ կը տարբերի, և քաղուածով յերիւրուած է)։ 132. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկեբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ Յայնժամ նմանեսցի արքայութիւն երկնից (ևն)։ Այս առակք՝ առաջնոյն նման են„ ևն։Վերջ Թղ. 323ա։ "Զի ի մեր փրկութիւն և ընկերացն աւգուտ լինիցիմք՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ 133. Անդ։ "Նորին սրբոյն Յոհաննու Ոսկիբերանին. Ի նոյն խորհուրդ։ Յորժամ գայցէ որդի մարդոյ՝ փառաւք հաւր իւրոյ և ամենայն հրեշտակք ընդ նմա. յայնժամ նստցի„ ևն։ Վերջ Թղ. 325ա։ "Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւ՛„։ 134. Անդ։ "Նորին սրբոյն Յոհաննու Ոսկիբերանին. Ի հինդ կուսանսն։ Յորժամ ըզ մտաւ ածեմ զդիւրածախումն կենցաղոյս„ ևն։ - Վերջ Թղ. 327ա։ "Արդ արասցուք, եղբարք, զպատուիրանս զայս, զի խոստացելոց բարեացն հասցուք՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեան„։ (Այս և նախորդքն առանձին յիշուած չեն Թարգմ. Նախնեացի մէջ)։ 135. Թղ. 327բ։ "Ի մեծի աւուր Չորեքշաբաթին մատնութեան տեառն։ Երանելւոյն տեառն Զաքարիայի Հայոց Կաթողիկոսի՝ Ի Մատթէոսի աւետարանէն է։ Եւ եղև իբրև կատարեաց յիսուս զբանս իւր ի լսելիս ժողովըրդեան։ Զբանն զոր ի լերինն Ձիթենեաց հարցաւ յաշակերտացն„ ևն։ - Վերջ Թղ. 331բ։ "Ընդ որում հաւր միանգամայն և հոգւոյն սրբոյ վայելեն փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և„։ (Դեռ անտիպ)։ 136. Անդ։ "Սրբոյն Յովհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ Յայնժամ չոգաւ մի ոմն յերկոտասանիցն՝ Յուդա սկարիովտացի (ևն)։ Յայնժամ, երբ. յորժամ զայս ասաց, յորժամ զթաղելոյն ճառեաց„ ևն։ - Վերջ Թղ. 333ա։ "Եւ յաւիտենական կեանսն և յանծախ գանձսն վայելիցեմք. .րոց լիցի ամենեցուն մեզ վայելել ի քրիստոս յիսուս ի տէր մեր ուրում փառք յաւիտեանս„։ (Յուն. և լտ. տես առ Մոնֆոկոնի)։ 137. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետին ասացեալ։ Մատնէր զնա Յուդայ, զրկաւղ եղեալ առ տանուտէր անդր„ ևն։ Վերջ Թղ. 334ա։ "Եւ զի յամենայն ժամանակի աւրէն է առակաւ խաւսել„։ (Հմմտ. տպ. Կոչ. ընծայութեան, 236)։ 138. Թղ. 333ա։ "Երանելոյն Եւսեբի եպիսկոպոսի. Ի նոյն խորհուրդ։ Փութասցուք ի խաչն քրիստոսի, ոչ զի ի խաչ ելանիցեմք, այլ զի երկիր պագանիցեմք„ ևն։ - Վերջ Թղ. 334բ։ "Այլ զի զխորհուրդս յիւրեանց ժամանակին կատարեսցէ, զատիկ՝ ընդ զատկի, և զենումն՝ ընդ զենման, գառնն՝ փոխանակ ոչխար(ա)ցն, արիւն՝ ընդ արեան, փայտ՝ փոխանակ փայտի, մահ՝ ընդ մահու, որ եղև կեանք արարածոցի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս ամէն„։ Ոչ Եւսեբիոս Երուսադեմացւոյ և ոչ ալ Կեսարացւոյ Գրուածոց մէջ կայ այսպիսի ճառ մբ։ Հաւանօրէն Սեբերիանոսի Գաբաղացւոյն է, որ ուրիչ ձեռագրաց մէջ ես Եւսեբիոս կոչուած է։ Հմմտ Հայկ. Թորգմ. Նախնեաց, եր. 686, Ճառիս յուն բնագիրը դեռ անյայտ է։ Ճառս սերտ աղերս ու նի, - ինչպէս կը ցուցնեն նոտրագրուած տողերն, -Ս. Սահակայ և Մեսրոպայ առ Ակակ զրած պատասխանական թղթին (տես. Սոփ. Հայկ. Հտ Բ. եր. 153) և Ագաթանգեղայ (Գլ. Է.) հետ։ 139. Թղ. 334բ։ "Սրբոյն Կիւրղի եպիսկոպոսապետի Աղեքսանդրու. Ի Զաքարիա մարգարէին մեկնութենէ։ Եւ ծանիցեն Քանանացիքն զոչխարս պահեալս, զի բան տեառն է։ Քանանացիս՝ զհեթանոսս ասէ„ ևն։ - Վերջ Թղ, 335բ։ "Այք են ճշմարիտ երկրպագուք, և կամ ոյք դարձեալ իբրև զգեստուք ոչխարաց առ մեզ եկեալ գայլք„։ (Հմմտ. Գործք նորա տպգ. յն. 140. Անդ։ "Երանելոյն Զենոբայ եպիսկոպոսի. Ի նոյն խորհուրդ։ Մինչդեռ անդէն իսկ ի խորհրդին էին քահանայապետքն„ ևն։ - Վերջ Թղ. 337ա։ "Ետուն վաղվաղակի զարծաթն զոր խնդրեաց, զի մատնեսցէ նոցա՝ զոր խնդրէինն„։ (Հայերէնը միայն է)։ 141. Անդ։ "Ի մեծի Հինգշաբաթին որ է հին զատիկն ըստ առաջնոցն։ Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ Յառաջնում աւուր բաղարջակերացն (ևն)։ Առաջին բաղարջակերաց, յառաջ քան զբաղարջակերաց աւրէն ասէ„ ևն։ Վերջ Թղ. 339ա։ "Այլ իբրև ի մոլորութենէ իմեքէ ըմբռնեալ յարծաթսիրութենէն„։ 142. Անդ։ "Նորին Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի. Ի լուացումն ոտից աշակերտացն։ Զողորմութիւննաստուծոյ և զմարդասիրութիւնն քարոզեն արարածք ամենայն„ ևն։ - Վերջ Թղ. 340բ։ "Եւ զամենեցուն զմեր լուանայ զոտս՝ բանն ճշմարտութեան„։ (Այս ճառս յիշատակուած չէ Հ. Զարբհանալեանի, Հայկ. Թարգմ. Նախնեաց գործին մէջ։ Յուն. և լտ. տես առ Մոնֆոկոնի։ Հմմտ. Հայ. տպգր. Վենետկոյ 1862, Հտ. Բ. եր. 892-7)։ 143. Թղ. 340բ։ "Երանելոյն Զենոբայ եպիսկոպոսի. Ի նոյն խորհուրդ (իմա ի լուացումն ոտից)։ Յետ խաւսելոյն Յուդայի ընդ քահանայապետսն, և գալ միւսանգամ առ աշակերտսն„ ևն։ - Վերջ Թղ. 341բ։ "Աւրհնութիւն հաւր՝ որ առաքեաց զմիածինն ի դատաստանս և ի չարչարանս, ի փրկութիւն աշխարհի և ի կենդանութիւն հոգւոց մերոց„։ (Այս ճառիս ևս ասորի բնագիրը կը պակսի)։ 144. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի հայրապետի. Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէն։ Մինչդեռ ուտէին նոքա, առ հաց՝ գոհացաւ, եբեկ և ետ աշակերտացն, և ասէ. Առէք կերայք այս է մարմին իմ։ Եւ առ բաժակ՝ գոհացաւ, ետ նոցա, և ասէ. Արբէք ի դմանէ, այդ է արիւն իմ նորոց կտակարանաց՝ որ ի վերայ բազմաց հեղու՝ ի թողութիւն մեղաց„ ևն։ - Վերջ Թղ. 343ա։ "Լսելի արասցէ զամենայն աւրհնութիւն նորա, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 145. Անդ։ "Նորին սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի Յոհաննու աւետարանին մեկնութենէ։ Յառաջագոյն քան զտաւն զատկին գիտաց յիսուս (ևն)։ Նմանաւղք ինձ եղերուք՝ ասէ Պաւղոս, որպէս և ես տեառն„ ևն։ - Վերջ Թղ. 346ա։ "Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, որում վայելեն փառք իշխանութիւն և պատիւ այժմ„։ Ճառիս, - այսպէս նտև բոլոր Մեկնութեան Յովհ. Աւետարանին, - յասորի և յոյն բնագրերէ եղած հին և նոր թարգմանութեանց վերաբերեալ յիշատակարանքը, տես Հ. Գ. Զարբհանալեան, Հայկ. Թարգմ. Նախնեաց, եր. 611-612։ 146. Անդ։ "Ի մեծի աւուրն Ուրբաթին։ Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանին՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի Յոհաննու աւետարանին մեկնութենէ։ Ամէն ամէն ասեմ ձեզ, ոչ է ծառայ մեծ քան զտէր իւր (ևն)։ Որպէս վերագոյնն ասաց զայս, և՝ աստ ասէ յեղադարձելով„ ևն։ - Վերջ Թղ. 347բ։ "Զի հանդիպեսցուք և մեք մարդասիրութեանն քրիստոսի աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտ„։ 147. Անդ։ "Ի վարդապետութենէ Սրբոյն Գրիգորի Հայոց Լուսաւորչին. Ի չարչարանս քրիստոսի։ Արդ առնու այնուհետև զառաջադիր զխորհուրդ չարչարանացն որ ի նա կատարեալ„ ևն։ - Վերջ Թղ. 348բ։ "Թէ աստուած աստուած իմ նայեաց. և ի քեզ աւանդեմ զոգի իմ, որում վայելեն փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւ„։ (Հմմտ. առ Ագաթանգեղայ. Վրդպ. Ս. Գրիգորի, Գլ. ԾԳ.)։ 148. Անդ։ "Սրբոյն Եպիփանու Կիպրացւոյ եպիսկոպոսի. Ի Սաղմոսաց մեկնութենէ։ Աստուած, աստուած իմ նայեաց առ իս, ընդէ՞ր թողեր զիս։ Տեսանես զճշմարտութիւն բարբառոյն„ ևն։ - Վերջ Թղ. 349բ։ "Որք իբրև զցուլս՝ և զզուարակս և զառիւծս շուրջ եկեալ՝ կամեցան կորուսանել զտէրն մեր„։ (Հատուածս յիշուած չէ Հայկ. Թարգմ. Նախեաց հրատարակութեան մէջ)։ 149. Անդ։ "Երանելոյն (Եւսեբի) Եմեսու եպիսկոպոսի. Ի Չարչարանս քրիստոսի։ Իսկ չարչարանացն քրիստոսի լռել ոչ պարտիմք, քանզի առնու յանձն և տեղիս„ ևն։ Վերջ Թղ. 352ա։ "Հեթանոսք նախատեն, հրէայք ասեն մեք սպանաք. այլ նոքա կրեսցեն պատիժս, և եկեղեցի պարծի ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ (Յունարէնը կը պակսի։ Հայ. և լտ. տպ. ի Վենետիկ 1827, եր. 428)։ 150. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի, Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ Յայնժամ գայ յիսուս ընդ նոսա ի գեղ մի (ևն)։ Քանզի անքակ էին ի նմանէ, ասէ. կացէք անդր մինչև երթայց յաղաւթս կացից„ ևն։ Վերջ Թղ. 356ա։ "Զի հանդերձելոց բարութեանցն հասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւ„։ 151. Անդ։ "Նորին Յոհաննու Ոսկիբերանի. Ի բանն որ ասէ. Հայր եթէ կարողութիւն իցէ անցանել բաժակիս։ Բայց այժմ եկայք եղբարք իմ սիրելիք, տեսցուք ճշմարտութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 359ա։ "Այլ աստուածային իմաստութեամբ զիմոց բանիցս և յիմաստիցս, և ձերոց աշխատութեամբ. փառք քրիստոսի վերառաքաւղին, այժմ և միշտ և՛„։ (Նմանը տես յուն. և լտ. տպ. առ Մոնֆոկոնի Հտ. Գ. եր 15)։ 152. Անդ։ "Տեառն Զաքարիայ Հայոց կաթողիկոսի ասացեալ՝ Ի չարչարանսն քրիստոսի աստուծոյ. Երէկ՝ զմեծի և զհրաշափառ հինգշաբաթուն զհոյակապ և զխորհրդածութեան աւր տաւնախմբել արժանաւորեցաք„ ևն։ - Վերջ Թղ. 368ա։ "Ընդ որում հաւր միանգամայն՝ հանդերձ կենդանարար և ազատիչ սուրբ հոգւոյն վայելեն փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և„։ (Դեռ ան153. Անդ։ "Ի մեծի Շաբաթուն թաղման տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Տեառն Զաքարիա Հայոց կաթողիկոսի ասացեալ։ Յերիկեան ի գնացելումն ժամու աւուրն, զվեցերորդ աւուր մեծի ուրբաթուն„ ևն։ - Վերջ Թղ. 375ա։ "Ընդ որում հաւր միանգամայն և հոգւոյն սրբոյ վայելեն փառք իշխանութիւն և պատիւ այժմ և„։ (Նոյնպէս անտիպ)։ 154. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետի։ Եկն քրիստոս, եբարձ զմեղս մեր, և եդ ի վերայ խաչին„ ևն։ - Վերջ Թղ. 376բ։ "Զի պահէին զունայնութիւն և զստութիւն իւրեանց թողին„։ (Հմմտ. Կոչ. Ընծայ։ 155. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի. Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ, Զոր աւրինակ՝ ասէ, է՞ր Յովնան ի փոր ձկանն զերիս տիւս և զերիս գիշերս (ևն). Եւ յայտնի ինչ ոչ ասաց թէ յարիցէ, քանզի և ծաղր իսկ առնէին„ ևն։ - Վերջ Թղ. 377ա։ "Թէպէտ և զամենայնն յառաջագոյն գիտէր, այլ մեռաւ՝ քանզի այնպիսի իմն էր նախախնամութիւնն„։ 156. Անդ։ "Նորին Յոհաննու Ոսկիբերանի. Յաւետար՛. մեկնութենէ։ Եւ մատուցեալ Յովսէփ՝ խնդրեաց զմարմինն յիսուսի։ Այս Յովսէփ՝ զառաջինն ծածուկ էր„ ևն։ Վերջ Թղ. 378ա։ "Քանզի իբր անձամբ իսկ զանձանց բերանս կարկատէին. այնպէս զամենայն գործեցին և կատարեցին„։ 157. Անդ։ "Սրբոյն Եպիփանու Կիպրացւոյն. Ի սաղմոսաց մեկնութենէ։ Բայց սակայն աստուած փշրեսցէ զգլուխս թշնամեաց (ևն)։ Եբաց ասէ զդրունս դժոխոց, և արար զելս մահու„ ևն։ - Վերջ Թղ. 379ա։ "Եւ այնմ գրի սպան զմահ, և գերեաց զզաւրութիւն մահու, որում փառք յաւիտ"„։ (Հմմտ. յուն. և լտ. Գործք նորա տպ. ի Կոլոնիա 1682)։ 158. Անդ։ "Երանելոյն Եղիշէի՝ Հայոց վարդապետի ասացեալ. Ի թաղումն տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի։ Եկն, ասէ, Յովսէփ Արիմաթացի (ևն)։ Իբրև լսես զհամարձակեցաւն, մի դուզնաքեայ համարեսցիս„ ևն։ - Վերջ Թղ. 382ա։ "Էջ և բազմեցաւ ի փոքր տեղւոջ, և արժանաւորս արար զմեզ աւրհնել զտէրութիւնն հաւր՝ և որդւոյ և սուրբ հոգւոյն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Մտնգր. նորա, տպ. ի Վենետիկ 1759, եր, 290)։ 159. Անդ։ "Ի մեծի աւուր փրկագործ և հրաշափառ յարութեան տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի։ Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէն։ Եւ յերեկոյի շաբաթուն յորում լուսանայր միաշաբաթին (ևն)։ Յետ յարութեան եկն հրեշտակն. և ընդէր յետ յարութեան եկն և եբարձ զվէմն„ ևն։ - Վերջ Թղ. 383ա։ "Տեսանես, զի նա՝ նոքաւք տայ աւետիս աշակերտացն, զի զբեկումն կանանց ողջացուսցէ„։ 160. Անդ։ "Սրբոյն Գրիգորի աստուածաբանի՝ Նազիանզու եպիսկոպոսի. Ի Պասքայ և ի հեղգութիւնն։ Յարութեան աւր, և սկիզբն աջողակ. պայծառասցուք տաւնիւս„ ևն։ վերջ Թղ. 384ա։ "Մի լեալ զամենեսեան ի քրիստոս յիսուս, այժմ և որ անդէն հանգիստքն, որում փառք և զաւրութիւն յաւիտենից, ամէն„։ (Հմմտ. այս և յաջորդը յն. և լտ. Գործք նորա յիշ. տպգ. Հտ. Ա. 673-676)։ 161։ Անդ։ "Նորին Գրիգորի աստուածաբանի. Ի սուրբ պասքայ։ Ի պահու իմում կացի՝ ասէ՝ սքանչելին Ամբակում. և ես ընդ նմա այսաւր տուեցելոյն ինձ ի հոգւոյն աստուծոյ իշխանութեանս և զաւրութեան„ ևն։ - Վերջ Թղ. 390բ։ "Ով հայր, և բան, և հոգիդ սուրբ, վասն զի քեզ ամենայն փառք և պատիւ և զաւրութիւն յաւիտ„։ (Հմմտ. յիշ. տպգ.)։ 162. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի ասացեալ. Ի սուրբ զատիկն։ Պայծառ է զատկիս ժողովս, և մեծապատիւ է տաւնս„ ևն։ - Վերջ Թղ. 391բ։ "Ոչ ընդ հայելի աւրինակաւ, այլ դէմ յանդիման ընդ ամենայն սուրբս նորա, փառաւորելով զհայր և զորդի և զսուրբ հոգին այժմ և միշտ„։ (Յիշատակուած չէ ճառս Հայկ. Թարգմ. Նախնեացի մէջ)։ 163. Թղ. 392ա։ "Երանելոյն Դիոնեսիոսի Աղեքսանդրու եպիսկոպոսապետի՝ ասացեալ. Ի յարութիւն փրկչին մերոյ յիսուսի քրիստոսի։ Յարեաւ այսաւր ի մեռելոց քրիստոս, կենդանին յաւիտենից„ ևն։ - Վերջ Թղ. 392բ։ "Քանզի սա ունի ճառագայթ գաստուածային բանիցն, որ խաւսեցաւ ի ձեռն մարգարէիցն, և ի ձեռս առաքելոցն քարողեցաւ„։ (Յունարէնը կը պակսի)։ 164. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Աղեքսանդրու հայրապետի։ Արդ պահելով զաւրս՝ յորում մատնեցաւ, և մատնեցաւ ի չորեքտասաններորդի լուսնին՝ յառաջնում ամսեանն„ ևն։Վերջ Թղ. 392բ։ "Եւ երևին ստուգիւ հասու առնել իւրաքանչիւր ոք՝ ի սրբոց աւետարանչացն„։ (Ճառիս յուն. բնագիրն անյայտացեր է)։ 165. Անդ։ "Երանելոյն Հիպողիտեայ Բոստբացւոյ եպիսկոպոսի. Յերգերգոց մեկնութենէ։ Ի գիշերի խնդրեցի զոր սիրեաց անձն իմ (ևն)։ Ով երջանիկ ձայնս սքանչելի կանանցն՝ ի վաղնջուց անտի յառաջաւրինակ ցուցեալ„ ևն։ - Վերջ Թղ. 394բ։ "Այսուհետև արդ ահա լռեալ դադարեցուցանէ զհրէիցն ժողովարանս, և զեկեղեցի զնոր ժողովարանս փառաւորէ խորհուրդ յարութեան„։ (Տես յուն. և լտ. ####. ####. IV. #. II. 949։ Տես և առ #. #######ի, տպ. ի ####### 1897 եր. 355)։ 166. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետին ասացեալ. Ի սուրբ յարութիւնն քրիստոսի։ Ուրախ լեր Երուսաղէմ, և զուարճացարուք ամենեքեան, որ յառաջ սուգ առեալ տրտմեալ կայիք„ ևն։ - Վերջ Թղ. 395բ։ "Եւ ասասցէ. Ահաւասիկ ես և մանկունք իմ զոր ետ ինձ աստուած, որում փառք յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ (Հմմտ. տպ. Կոչ. Ընծայ. եր 271։ Իսկ յուն. և լատ. տես ի տպ. Գործս նորա, Հտ. Ե. եր. 112)։ 167. Անդ։ "Ի վարդապետութենէ սրբոյն Գրիգորի Հայոց լուսաւորչի։ Յաղագս թաղման իւրոյ և յարութեան ինքն իսկ քրիստոս կանխաւ գուշակեաց„ ևն։ - Վերջ Թղ. 397ա։ "Թէ այսպէս պարտ էր չարչարել քրիստոսի և յառնել ի մեռելոց յաւուր երրորդի, որում փառք 168. Անդ։ "Սրբոյն Գրիգորի Սքանչելագործի Նէոյկեսարիոյ եպիսկոպոսի. Ի յարութիւն փրկչին։ Լուսաւորեա Երուսաղէմ, զի հասեալ է լոյս քո, զառ ի մեծէն Եսայեայ ըզբարձրագոյն և զհռչակաւոր զաւետարանութիւնն„ ևն։ - Վերջ Թղ. 400ա։ "Ըստ դաւթեան՝ թէ ի բերանոյ մանկանց տղայոց և ստնտուաց հաստատեցեր զաւրհնութիւն ի վերայ ամենայնի, զի նմա վայելէ„։ (Յիշուած չէ Թարգմ. Նախնեացի մէջ։ Տպգ. լատ. թարգմանութեամբ տես առ #####ի։ Յունարէնը կը պակսի)։ 169. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Աղեքսանդրացոյ հայրապետի ասացեալ. Յեսայեայ մարգարէի մեկնութենէ։ Եւ ես ածից զխաղաղութիւնն ի վերայ իշխանաց նոցա։ Խաղաղութիւն և առողջութիւն ինքն քրիստոս է„ ևն։ - Վերջ Անդ։ "Ազատեաց նախանձն Սաբաւովթայ ի ծառայութենէ բռնաւորին զամենեսեան. և ար ժանի արասցէ իւրում արքայութեանն, ամէն„։ (Հմմտ. յուն. և լտ. յիշ. տպգ. Հտ. Ե. եր. 170. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի Կոստանդինուպաւլսի հայրապետի. Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ Իսկ մետասան աշակերտք, ասէ, գնացին ի Գալիլեա (ևն)։ Թուի ինձ թէ այս վերջին տեսիլն իցէ ի Գալիլեա„ ևն։ - Վերջ Թղ. 400բ։ "Բայց մի միայն երկնչիմք և դողամք, այլ և զբարիս գործեսցուք մինչդեռ ժամանակս ի ձեռս է„։ 171. Թղ. 401ա։ "Նորին սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի ասացեալ. Յաւետ՛. (Մատթէոսի) մեկնութենէ։ Եւ իբրև գնացին նոքա անտի, ահաւասիկ ի դասուէ զինուորացն եկին ի քաղաքն„ ևն. - Վերջ Թղ. 402ա։ "Զի և խաչն պսակ է եկեղեցւոյ, որում փառք յաւիտեանս ամէն„։ 172. Անդ։ "Սրբոյն Երանոսի՝ հետևողի առաքելոցն. Ի յարութիւն տեառն։ Աւրէնք և մարգարէք և աւետարանք քարոզեցին զքրիստոս ծնեալ ի կուսէն„ ևն։ - Վերջ Անդ։ "Որպէս յարութիւն մեռելոց, և փրկութիւն կորուսելոց, լուսաւորութիւն խաւարելոց, և փըրկանք բացածնելոց. հովիւ ապրելոց, և փեսայ եկեղեցւոյ, երասանակալ քերոբէից, և զաւրաւոր հրեշտակ. աստուած աստուծոյ, յիսուս քրիստոս փրկիչ մեր„։ Այսպիսի խորագրով առանձին ճառի մը յուն. բնագիրը կը պակսի։ Հաւանօրէն Երանոսի Յոյց։ Առաք. Քարոպութեան Բ. Հատածէն քազուած է։ Իսկ հայն լատիներէն թարգմանութեամբ տես առ #####ի, ########## #######. 1. Հտ. Առ ### V6ց, և առ ###### հայագիտի ####. ###### ############## (յէջ 30 ևն)։ 173. Անդ։ "Սրբոյն Եպիփանու Կիպրացւոյն. Ի յարութիւն փրկչին։ Այսաւր հրէայքն յԵրուսաղէմ, արկին զձեռս ի վերայ փրկչին„։ ևն։ - Վերջ Թղ. 403ա։ "Նոյնպէս և զդառնացուցիչսն որ բնակեալ են ի գերեզմանս, այսինքն՝ զմարմինսն, որպէս եդին՝ յարուցեալ հանդերձ ոգւովք, և երևեալ ի գերեզմանացն՝ առ ի դառնացումն չծանուցելոցն զտէրն իւրեանց, և զխաչեցողացն„։ (Ճառիս յունարէնն ևս կայ, տես Գործք նորա, տպգ. ######## 1682)։ 174. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանին՝ Կոստանդինուպաւլսի հայրապետին. ՅԱմբակումայ մարգարէին մեկնութենէն։ Տէր զլուր քո լուայ և երկեայ, նայեցայ ի գործս քո և զարհուրեցայ։ Լուր կոչէ զառ ի տեսութիւն տնաւրէութեանն քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 404բ։ "Զայսոսիկ հոգւոյն ակամբ յառաջ տեսեալ մարգարէն, գուշակեալ Մովսիսիւ, և առ նորս քրիստոսիւ„։ (Սոյն ճառը յիշատակուած չէ Հայկ. Թարգմ. Նախնեաց Հ. Զարբհանալեանի հրատարակութեան մէջ)։ 175. Անդ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանին. Ի յարութիւնն տեառն։ Յորժամ ըզտխրական ձմեռնն՝ գարնանային ժամանակն փոխանորդեսցէ„ ևն.։ - Վերջ Թղ. 406բ։ "Զի պսակ հրեշտակաց ընկալցի՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ Յուն. բնագրին խորագրեալ է ճառս. «Յորէայ ձեռնադրեցաւ քահանայ, յանցն իւր և յեպիսկսպոսն և ի բազմութիւն ժողովելոցն»։ 176. Անդ։ "Նորին սրբոյն Յոհաննու Ոսկիբերանին. Յաւետարանին (Յովհաննու) մեկնութենէն։ Զոգան դարձեալ առ միմեանս աշակերտքն (ևն)։ Եւ զիարդ վշտագնելի է ազդականաց և առ գութ ողորմածաց„ ևն։ Վերջ Թղ. 408։ 177. Անդ։ "Նորին սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի. Ի նոյն գրոց։ Իսկ Թովմաս մի յերկոտասանիցն (ևն)։ Զոր աւրինակ՝ որպէս պարզաբար և որպէս դիպաւ հաւատալն դիւրութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 410բ։ "Եւ զայսոսիկ ոյք հանդերձեալ էին լինել ընդ նմա ըստ մերում հասարակաց յարութեանն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 178. Անդ։ "Սրբոյն Եփրեմի խորին ասորւոյ. Ի յարութիւն փրկչին մերոյ։ Յաւուր յորում յարեաւ քրիստոս, և լուծաւ դողումն յաշակերտսն„ ևն։ - Վերջ Թղ. 411ա։ "Զի է որ ոչ ճաշակեաց զնա, և է որ սակաւ. զի գուցէ լկտեցուսցէ զաւելի ըմպողսն„։ (Տպգ. տես Ս. Եփրեմի Մտնգր. Վենետիկ, եր 61։ Ասորի բնագիրը կը պակսի)։ 179. Անդ։ "Ի մեծի աւուրն Նոր կիւրակէին. ասացեալ սրբոյն Գրիգորի աստուածաբանի։ Նաւակատիք պատուեցին հին աւրէնքն, և գեղեցկապէս կալեալք„ ևն։ - Վերջ Թղ. 414ա։ "Ոչ անտի փոփոխեալք՝ աստ գեղեցկապէս փոփոխեսցուք. և նորք առ հասարակաց կեանսն յուղարկեալք լիցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք, պատիւ և զաւրութիւն, հանդերձ հոգւովն սրբով ի փառս աստուծոյ հաւր, ամէն„։ (Յունարէնն ևս հասած է մեզ. Տես Գործք նորա, տպ. Կոլ. 1790)։ 180. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկեբերանի՝ Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի թերահաւատութիւնն Թումայի։ Ահա դարձեալ տաւն. ահա դարձեալ փրկութիւն հոգւոց վայելչապէս„ ևն։ - Վերջ Թղ. 416բ։ "Զի խոստացելոց բարեացն հասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Յուն. և լտ. տես ի Գործս նորա, տպ. ի Վենետիկ 1741)։ 181. Թղ. 416բ։ "Ի մեծի աւուր Համբարձման տեառն մերոյ յիսուսի քրիստոսի յերկինս. Ի վարդապետութենէ սրբոյն Գրիգորի՝ Հայոց Լուսաւորչի։ Եւ իբրև կատարեաց զուխտադրութիւնն աստուծոյ՝ վասն հրէական ազգին„ ևն։ - Վերջ Թղ. 417ա։ "Վասն վերանալոյ նորա և զաւրինակ միւսանգամ գալըստեանն քրիստոսի, որում փառք յաւ՛„։ (Տես յԱգաթանգեղոս, Վրդպտ. Գլ. ՄԸ.)։ 182. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետի. Ի համբարձումն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի։ Արդ զընթացսն համբերութեամբ կատարեաց տէր մերյիսուս քրիստոս„ ևն։ - Վերջ Թղ. 418ա։ "Եւ նստաւ ընդ աջմէ հաւր, և դարձեալ գայ թագաւորել յաւիտեան„։ (Հմմտ. տպգ. Կոչ. Ընծայ. եր. 291)։ 183. Անդ։ "Սրբոյն Կիւրղի՝ եպիսկոպոսապետի Աղեքսանդրու. Յեբրայեցւոց թղթոյն մեկնութենէ։ Զի ոչ ամենայն զաւրութեանց երկնաւորաց յայտնի էր ի սկզբանէ խորհուրդ մարդանալոյ փրկութեան մերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 418բ։ "Սակայն խոստովանելի է և ճանաչելի նոցա՝ աստուած և տէր ամենայնի. և նմա փառք յաւիտեանս„։ (Հմմտ. տպ. Գործք նորա յուն. և լատիներէն)։ 184. Անդ։ "Երանելոյն Դիոնէսիոսի՝ Աղեքսանդրու հայրապետի ասացեալ (Ի Համբարձումն Տեառն)։ Եհան յիսուս զաշակերտսն մինչև ի Բեթանիա„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ միով երկրպագութեամբ խոստովանիմք զերրորդութիւն աստուածութեանն հարթ և հաւասար, անբաժանելի միաւորութեամբն, որում փառք յաւիտ"„։ (Յոյն բնագիրն անյայտացած է)։ 185. Թղ. 419ա։ "Սրբոյն Եպիփանու Կիպրացւոյն եպիսկոպոսի. Ի սաղմոսաց մեկնութենէն։ Արդ միաշաբաթն ցուցանէ գաւր տէրունական յարութեան յամենայն տիեզերս„ ևն։ - Վերջ Թղ. 420ա։ "Եւ զճառագայթս աստուածութեան շնորհեաց ամենեցուն. և նմա փառք յաւ„։ 186. Անդ։ "Նորին սրբոյն Եպիփանու. Ի նոյն գրոց։ Համբարձաւ աստուած աւրհնութեամբ. այսինքն՝ յաղթական եղանակաւ„ ևն։ - Վերջ Թղ. 420բ։ "Եւ եբաց զբերանս մեր ձայնիւ ցնծութեամբ՝ աւրհնել զաստուած„։ (Այս և նախորդ հատուածները յիշատակուած չեն Հայկ. Թարգմ. Նախնեացի մէջ առ Հ. Գ. Զարբհանալեանի)։ 187. Անդ։ "Երանելոյն Ներսիսի Տարսոնի եպիսկոպոսի ասացեալ բարեբանութիւն ներբողական գովութեամբ. Ի համբարձումն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի յերկինս։ Յնծա այսաւր հարսն ողջախոհ՝ եկեղեցի հեթանոսաց„ ևն։ - Վերջ Թղ. 427ա։ (Հմմտ. տպգ. Վենետկոյ 1865, եր. 249-289)։ 188. Թղ. 427բ։ "Ի մեծի և հրաշափառ աւուրն Պենտակոստէին։ Սրբոյն Գրիգորի աստուածարանի. Յաղագս հոգւոյն սրբոյ։ Յաղագս տաւնիս դուզնաքեայ իմաստասիրեսցուք, ևն։ - Վերջ Թղ. 423բ։ "Ի նոյն ինքն ի բանն և յաստուած՝ ի տէր մեր յիսուս քրիստոս„։ (Հմմտ. տպ. յն. լտ. Հտ. Ա. եր. 705-715)։ 189. Անդ։ "Սրբոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետի. Ի հոգին սուրբ։ Շնորհք հոգևորք ճշմարտիւ պետոյ են„ ևն։ - Վերջ Թղ. 431ա։ "Այլ իւրաքանչիւր զանձինս պատրաստեցին առ ընդունելութիւն երկնաւոր շնորհացն„։ (Տես Կոչումն Ընծ. յոյն և լտ. տպգ. եր. 243։ Հայ. տպ. եր. 329)։ 130. Անդ։ "Սրբոյն Կիւրղի եպիսկոպոսապետի Աղեքսանդրու. Ի մեկնութենէն մարգարէին Յովելեայ։ Եւ եղիցի յետ այսորիկ հեղից յոգւոյ իմոյ (ևն)։ Ահաւասիկ յայտնապէս շնորհեալ աւետարանէ սրբոյ հոգւոյն հեղումն„ ևն։ - Վերջ Թղ. 432բ։ "Ահաւասիկ լիցուք քո, զի դու ես տէր աստուած մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Յունարէնը պահուած է)։ 191. Անդ""Ի Վարդապետութ՝ նէն սրբոյն Գրիգորի՝ Հայոց Լուսաւորչի։ Եւ ի կատարել աւուրցն պենտակոստէից, էին ամենեքեան միաբան ի միասին„ ևն։ - Վերջ Թղ. 433բ։ "Ուստերաց և դստերաց, ծերոց և երիտասարդաց, ծառայից և աղախնաց առհասարակ շնորհեաց զշնորհս հոգւոյն սրբոյ, որում փառք յաւ՛„։ (Տես յԱգաթանգեղ. Վարդապ։ Գրիգորի, Գլ. ԾԹ.)։ .192. Անդ։ "Երանելոյն Եւսեբի՝ Կեսարու եպիսկոպոսի. Ի հոգին սուրբ։ Ահա հաւատալի իմն թուէր քարոզութիւն սուրբ առաքելոցն առ լսողսն„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ սկսան երկոտասանքն բարբառել յամենայն լեզու, որպէս հոգին ի նոսա հրաշագործէ„։ (Հայկ. Թարգմ. Նախնեացի մէջ յիշատակուած չէ սոյն ճառը)։ 193. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի. Ի Յոհաննու աւետարանին մեկնութենէ։ Խաղաղութիւն թողում ձեզ։ Իբր թէ ասէր՝ ոչինչ վնասելոց էք ի խռովութենէ աշխարհիս այսորիկ„ ևն։ - Վերջ Թղ. 434ա։ "Տեսեր խոնարհութեան եղեալ բանն, և առ նոսա հաստատութիւնն„։ 194. Անդ։ "Սրբոյն Գրիգորի Նիւսացւոց եպիսկոպոսի. Յերգս երգոց մեկնութենէ։ Արի հիւսուսի (ևն)։ Այժմ առաջի եդեալ մեզ աստուածային բանիցս տեսութիւնս յԵրգոյերգոցս յարմարութենէ„ ևն։ - Վերջ Թղ. 435բ։ "Զնոյն ինքն՝ որպէս ծառովք ոմամբք զանձն ըմբռնել, զի պտուղ խնձորոյն քաղցրանայ ասել ի կոկորդի իմում„։ Անդ, Ապա նշանակուած է. «Երանելոյն Ներսիսի Տարսոնացւոյն. Ասացեալ գովեստ ներբողական. Յաւուր պենտէկոստէին։ Ստիպիմ ի սիրոյ որտիս բազձանաց (ևն)։ Գիտ ի մէջ Ճաչոց գոքին և կարդայ»։ 195. Թղ. 436ա։ "Ի մեծի աւուրն Կիւրակէի Վարդավառին։ Սրբոյն Յոհաննու Ոսկեբերանին՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի Մատթէոսի աւետարանին մեկնութենէ։ Ամէն ասեմ ձեզ, եթէ են ոմանք (ևն)։ Քանզի բազում ինչ ճառեաց զվշտաց և զմահուանէ„ ևն։ - Վերջ Թղ. 439ա։ "Ոչ եթէ ամպ հովանի ի վերայ գլխոյն ունիցի, այլ երկինք ևս յինքեան ամփոփեսցին„։ 196. Անդ։ "Երանելոյն սուրբ հաւրն մերոյ Մովսէսի Քերթողահաւր. Յաղագս Վարդավառի խորհրդոյ։ Լուսաւոր և պայծառ են իրք մերձաւոր տաւնիս„ ևն։ - Վերջ Թղ. 423ա։ "Զուարթ և պայծառ կալ յառաջագահ դասուն՝ զերրորդութեանն առեալ պարգև ընդ թագաւորեալսն ի լոյսն՝ ի նոյն ինքն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. տպգ. Վենետկոյ 1865, եր. 326-338)։ Ճառիս Ուսումնասիրութիւնը տես Բազմ։ Հանդ։ 1889 ԻԷ եր. 305-353։ - Անդ։ Նշանակուած է «Տեսիլ սրբոյն Գրիգորի Լուտաւորչին, զոր ետես ի հիմնարկութեան կաթուղիկէ եկեղեցւոյ։ Գտանես ի մէջ Այսմաւուրաց»։ 197. Թղ. 443բ։ "Երանելոյն Նիկոդիմոսի ասացեալ. Ի հանգստեան տաւնի սուրբ կուսին Մարիամու Աստուածածնին՝ մաւր տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի։ Սուրբ Կոյսն Մարիամ աստուածածինն էր յԵրուսաղէմ. և եկն հրեշտակ տեառն և ասէ ցնա„ ևն։ Վերջ Թղ. 449ա։ "Եւ ասացեալ զամէնն, աւրհնեցին զաստուած, և սփռեցան յիւրաքանչիւր վիճակս, ի հոգւոյն սրբոյ առաջնորդեալք, կամաւք հաւրն ամենակալի„։ (Հմմտ. Թ. 201. §. 85. Թղ. 350բ2 - 359ա2։ Երկուստեք կան տարբերութիւններ)։ 198. Անդ։ "Թուղթ Դիոնէսիոսի Արիսպագացւոյ, զոր գրեաց պատասխանի թղթոյն Տիտոսի եպիսկոպոսի Կրետացւոց. Յաղագս ննջման կուսին Մարիամու աստուածածնի մաւր տեառն։ Ծանիցէ եղբայրութիւնդ քո, ով վըսեմականդ Տիտէ, քանզի ըստ ժամանակին՝ յորժամ հանդերձեալ էր ելանել յաշխարհականացս, այսինքն յերկրաւորէ Երուսաղեմէ„ ևն։ - Վերջ Թղ. 450ա։ "Ի զարմանալի դրախտին փափկութեան լինին մինչև ի ժամանակս խոստմանն„։ (Հմմտ. "Աշխատասիրութիւնք Տէթթէրի, 1բ "######. ###############„ 7####86Ա 1887։ Հայ. թարգմ. տպ. ի Վիեննա 1895, եր. 11-17։ Գ. Վ. Սրուանձտեանց "Հնոց և Նորոց„ Կ. Պօլիս 1874։ Յունարէնը դեռ յայտնի չէ)։ 199. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի ներբողեան՝ Յամենաւրհնեալ սուբբ կոյսն։ Ամենայն տաւնախմբութիւնք վկայից հրաշալիք են„ ևն։ - Վերջ Թղ. 451բ։ "Ոչ հրեշտակ, և ոչ բարեխաւս, այլ աստուած ինքնին եկն և փրկեաց զմեզ. նմա փառք և ունողութիւն յաւիտեան„։ (Յուն. և լատ. տես Գործք նորա յիշ. տպգրութիւնը)։ 200. Անդ։ "Սրբոյն Եպիփանու Կիպրացւոց եպիսկոպոսի ներբողեան՝ Ի սուրբ աստուածածինն և ի միշտ կոյսն Մարիամ։ Զփայլեալ ճառագայթս աստուածային, զահագինս և զանհասանելի զաւրութիւն զերկրի տիեզերաց միանգամայն ի խորհուրդ առեալ ճառիցես„ ևն։ Վերջ Թղ. 455ա։ "Անսկիզբն հայր, անսկիզբն որդի, անսկիզբն հոգիդ սուրբ. երրորդութիւն անբաժանելի և համագոյ, որում ամենայն փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. յու. և լատ. Գործք նորա. տպգ. Կոլոնիոյ 1682, Հտ. Ե. եր. 291)։ 201. Անդ։ "Երանելոյն Տեառն Զաքարիայ Հայոց կաթողիկոսի ասացեալ. Ի ննջումն ամենասուրբ կոյս աստուածածնին։ Հինգետասաներորդ ամաց էր երջանիկն Մարիամ՝ յորժամ ծնաւ զմարմնացեալ բանն աստուած, անժամանակ ի հաւրէ„ ևն։ - Վերջ Թղ. 457ա։ "Եւ ընդ զաւրս անմահիցն փառաւորել զհայր և զորդի և զհոգին, այժմ և միշտ և յաւիտեանս յաւ՛.„ (Դեռ անտիպ)։ 202. Անդ։ "Ի նաւակատիս սուրբ կաթուղիկէ եկեղեցւոյ, որ կատարի յԵրուսաղէմ ի սուրբ տեղիսն քրիստոսի։ Սրբոյն Կիւրղի Երուսաղէմայ հայրապետի ասացեալ։ Յաղագս սուրբ և կաթուղիկէ եկեղեցւոյ մարթ և պատշաճ էր բազում ինչ ասել„ ևն։ - Վերջ Թղ. 458ա։ "Վասն որոյ զամենայն ջանս ջանասցուք, զի ի տեառնէ վայելեսցուք զկեանս յաւիտենից՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ (Հմմտ. տպգ. Կոչ. Ընծայ. եր. 366)։ 203. Անդ։ "Երանելոյն Եւսեբեայ եպիսկոպոսի Կեսարու. Յեկեղ. պատմութենէ, ի տասներորդ դպրութենէ։ Ով քահանայք ասստուծոյ որ զգեցեալ էք զհանդերձ փրկութեան„ ևն.։ - Վերջ Թղ. 459բ։ "Եւ որպէս գթայ հայր ի վերայ որդւոց իւրոց, գթասցի տէր ի վերայ երկիւղածաց իւրոց, որում փառք յաւ՛„։ (Տես հայ. տպգ. Վենետկոյ, Ժ. Դպ. Գլ. Դ. եր. 723,։ 204. Անդ։ "Սրբոյն Եպիփանու եպիսկոպոսի Կիպրոսի. Ի սաղմոսաց մեկնութենէ։ Երանի զոր ընտրեցեր և ընկալար (ևն)։ Եթէ ոչ ասէ քո ողորմութիւնդ աւգնեսցեն մեզ„ ևն։ - Վերջ Թղ. 461բ։ "Վասն այսր ամենայնի անդադար փառաւորեսցեն զքեզ ոչ ի մի ժամանակ, այլ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ (Այս հատուածս յիշատակուած չէ Հայկ. Թարգմ. Նախնեացի մէջ)։ 205. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկէբե րանին. Ի մեկնութենէ մարգարէին Եսայեայ։ Զի եղիցի յաւուրս յետինս յայտնի լեառն։ Տեսանես զստուգութիւն մարգարէին„ ևն։ Վերջ Թղ. 462բ։ (Հ. Զարբհանալեանի Թարգմ. Նախնեացի մէջ յիշատակուած չէ այս հատուածս։ Յուն. և լտ. տես ի Գործս նորա առ Մոնֆոկոնի, Հտ. Զ. եր. 20)։ 206. Թղ. 462բ։ "Սրբոյն Սահակայ Հայոց կաթողիկոսի. թէ ո՞րպէս հաստատեցաւ կարգ եկեղեցւոյ և որոշումն վանաց։ Հաւատք եկեղեցականք զարթուցանեն զմիտս երկիւղածս քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 464ա։ "Եւ որք կամին հակառակել՝ դատաստան ընդունին„։ (Հմմտ. Սոփ. Հայկ. Հտ. Բ. եր. 99, տարբերութեամբք)։ 207. Թղ. 464ա։ "Ի մեծի երկրորդում աւուրն Խաչավերացին. Երանելոյն Դաւթի Անյաղթ փիլիսոփայի Ներգինացւոյ. Ներբողեան ի սուրբ խաչն աստուածընկալ։ Բարձրացուցէք զտէր աստուած մեր՝ մարգարէն ձայնէ„ ևն։ - Վերջ Թղ. 469ա։ "Աստանաւր իրաւապէս առցէ բանս զկայ, պայծառացեալ և պատուական սուրբ նշանաւս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտ„։ (Հմմտ. Մոէր. Կորա տպ.ի Վենետիկ 1833, եր. 103208. Թղ. 469բ։ "Սրբոյն Եպիփանու Կիպրացւոց եպիսկոպոսի, ասացեալ Ի տաւն կենսաբեր Խաչավերացին։ Շարժեսցուք իբրև ըզնուագարան այսաւր սիրելիք զլեզուս մեր„ ևն։ - Վերջ Թղ. 471բ։ "Եւ երրորդութեանն ընդ հրեշտակս պարելով, որով երկրպագի հայր և որդի և հոգին սուրբ, այժմ և միշտ և„։ (Ճառիս յոյն բնագիրը կը պակսի)։ 209. Անդ։ "Երրորդ աւուրն. Ի տաւնի սրբոյ խաչին։ Սրբոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետի. Ի խաչն սուրբ և աստուածընկալ։ Պարծանք սրբութեան կաթուղիկէ եկեղեցւոյ այսինքն՝ ամենայն գործք քրիստոսի„ ևն։ Վերջ Թղ. 472բ։ "Եւ այնմ որ առաքեցաւ տէրն մեր և եկն ել ի խաչ վասն մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ (Հմմտ. տպ. Կոչ. Ընծ. եր. 131, ևն)։ 210. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի. Ի խաչն փրկչական։ Մի այսուհետև ոք ամաւթ համարեսցի զպարկեշտ նշան փրկութեան մերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 474ա։ "Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Մեկն. Մատթ. յն. լտ. Հտ. Է. եր. 551)։ 211. Թղ. 474բ։ "Զորրորդ աւուրն՝ ի տաւնի սրբոյ խաչին։ Երանելոյն Զենոբայ եպիսկոպոսի. Ի քառասներորդ չորրորդ սաղմոսէն։ Արդ եկ լուր դու և երգ մի հոգևոր երգոց՝ ի հոգեբարբառն երգողէ„ ևն։ - Վերջ Թղ. 175ա։ "Յիշեցից զանուն քո ընդ ամենայն ազգս ազգաց, և գոհասցին զքէն ժողովուրդք ամենայն. յաւիտե՛„։ (Առ Հ. Զարբհանալեանի. "Ի Սուրբ կաթողիկէ եկեղեցի„ խորագրութիւնը կը կրէ ճառս)։ 212. "Վերլուծութիւն կաթուղիկէ եկեղեցւոյ. Եւ որ ի նմա յաւրինեալ կարգ։ Երանելին Պաւղոս գրէ առ Եբրայեցեացն այսպէս ասելով„ ևն։ - Վերջ Թղ. 477բ։ "Եւ զի երկնից աւրինակ է եկեղեցի յերկրի, սակս այնորիկ՝ զնոյն գասակցութիւնս ցուցանէ մեզ տէր՝ իւրոց պաշտաւնէից թուով, որում փառք յաւիտեան„։ Անանուն ճառս հայ վարդապետէ մը գրուած է, վասն զի ստէպ ստէպ կը յիշատակէ զՍ. Սահակ և սուրբն Գր. Լուսաւորիչ։ Ուշագրաւ է ոչ միայն լեզուին և ոճի, այլ և առ Եբրայ. թղթի մանաւանդ երկու խորանաց և երկու անջրպետաց մասին տուած մեկնութեանն և նրբահայեաց վարդապետութեան համար, այլովք հանդերձ։ Հաւանական է որ կամ Գրիգոր Նարեկացւոյն ըլլայ, և կամ Է - Ժ.րղ դարու մի այլ վարդապետի։ - Անդ։ Կը յարի. «Սրբոյն Գրիզորի Նարեկացւոյն. Դրուատ գովեստի՝ ի սուրբ եկեղեցի, որոյ սկիզբն է. Դաւանեմք ի հաւատ ուղիղ և անխստորնակ։ Գտանես ի մէջ Նարեկա աղօթից»։ Խորագիրը միայն է։ 213. Թղ. 478ա։ «Հինգերորդ աւուրն՝ ի տաւնի սրբոյ խաչին։ Տեառն Զաքարիա Հայոց կաթողիկոսի. Ի սուրբ եկեղեցի։ Այսաւր սրբոյ կուսիս հարսնացեալ սուրբ եկեղեցւոյս կոչեալ յորջյորջի անուն կաթուղիկէ„ ևն։ - Վերջ Թղ. 482բ։ "Զի արժանի լիցուք հաղորդել փառաց քոց՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում վայելեն փառք իշխանութիւն և պատիւ այժմ և՛„։ (Դեռ անտիպ)։ 214. Անդ։ "Վեցերորդ աւուրն։ Երանելոյն Թէոդորոսի միայնակեցի և վարդապետի. Ներբողեան ի սուրբ Խաչն աստուածընկալ. Եւ ի տնաւրէնութիւն տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի։ Զահաւոր և զսքանչելի խորհուրդ անհասութեան„ ևն։ - Վերջ Թղ. 487ա։ "Հրաշ առ հրաշ ջահավառեալ յերկնալոյս ուրախութիւնս որ է համաբնակ և անանց տէրութիւն, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք„։ Քռթենաւորին է Ներբողեանս. տպ. ի Վենեյ տիկ 1833 ընդ ճառից Յովն. Օմնեցւոյն, եր. 159171։ Ճառիս արտաքին լուսանցից վրայ, իւրաքանչիւր տան դիմաց, հայեցի նշանագրոց առընթեր՝ նշանակուած են նաև յունական տառանշանք, որոնք երբեմն համազօր են հայերէններուն, և երբեմն բոլորովին անհամաձայն. Օրին. աղագաւ, Դ և, Դ7, Ա Ե, ևն, որոնց նշանակութիւնը մնաց ինձ անիմանալի։ Գոգցես իմն յուն, բնագիր մ'ալ գուշակել կու տայ հաւաքողն Ճառքնարիս. 215. Անդ։ "Սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի. Ի սուրբ խաչն, ի Ժողովոց գրոց։ Բազում անգամ խնդրեցի յիս ինքեան, թէ ընդէ՞ր արդեաւք հարքն մեր զաղաւթարանայն զտամբք„ ևն։ - Վերջ Թղ. 488բ։ "Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, որում վայելեն փառք իշխանութիւն և պատիւ, այժմ„։ (Առ Հ. Զարբհանալեանի կը կրէ. "Յաղագս քնարանին և ի խաչն։ Յունարէնը տես Գործք նորա առ Մոնֆոկոնի։ Երկբայական կը թուի)։ 216. Թղ. 489ա։ "Եւթներորդ աւուրն սրբոյ խաչին տաւնի։ Երանելոյն Կիւրղի եպիսկոպոսի. Ի սուրբ խաչն աստուածընկալ։ Յորժամ ի զանազան թատերս մոլորութեանցն և ի փողոցս քաղաքացս երևութեանցն յաւրինեալս„ ևն։ - Վերջ Թղ. 490բ. "Երկիր պագցուք սուրբ, տէրունեան, աստուածընկալ խաչիս, իբրև արդէն իսկ ի նմա տեսանելով զորդին աստուծոյ՝ փառաւորեալ ընդ հաւր և սուրբ հոգւոյն յաւիտեանս ամէն„։ Կիւրեղ Եր. «Ի Խաչն աստուածընկալ» հառն առ Հ. Զարբհանալեանի տարբեր սկսուած ունի ասկէ։ Ճառս՝ կը գանուի ամբողջապէս նաև առ Նանայ ասորի սարկաւագի, Ի բան չարչարանաց, ւետարանին (Յոհաննու)։ 217. Թղ. 496բ։ "Սրբոյն Գրիգորի աստուածաբանի. Ներբողեան ի սուրբ խաչն աստուածընկալ։ Երկինք պատմեն զփառս աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 493բ։ "Սա զզաւրաւորս զաւրաւքն՝ աներկիւղս առնէ, զի նմա վայելեն փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և՛„։ (Յոյն բնագիրը կր պակսի)։ 218. Թղ. 493բ։ "Ութերորդ աւուրն։ Երանելոյն Միսայէլի Հայոց եպիսկոպոսի՝ Մեծի Կողմանցն և Քոստիփառնեայ նահանգին. Ի սուրբ խաչն քրիստոսի։ Աստուածային նշանն երկնաւոր արքային մերոյ մարդացելոյ„ ևն։ - Վերջ Թղ. 498բ։ "Զի ժառանգաւորք լիցուք ի վեր անդր յիշելոց պարգևացն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն.„։ (Ճառիս և անոր հեղինակի մասին տես Հ. Ն. Անդրիկեանի Քննութիւնն ի Բազմ. Հանդ 1911. Թիւ 6. 250)։ 219. Թղ. 499ա։ "Ի յիշատակի սուրբ թագաւորին մեծի Թէոդոսի. Ի Սոկրատայ պատմութենէ։ Իսկ թագաւորն Գրատիանոս տեսեալ տկարացեալ զՀռոմայեցւոց պետութիւնս, և զբարբար(ո)սացն զաւրականագոյնս, ևն։ - Վերջ Թղ. 500բ։ "Եկաց Թէոդոս թագաւորն ամս. Է. և թագաւորեաց ամս. ԺԶ. ունին գիրք զժամանակաց զվեշտասան ամսոյ. Ը.„։ (Ընդարձակ կամ Մեծ Սոկրատէն է հատուածս, և ուշադրութեան արժանի, զգալի տարբերութեանց համար։ Հմմ. տպ. Էջմիածնի 1897. եր. 402, ևն)։ 220. Անդ։ "Յաղագս թագաւորութեան Թէոդոսի մեծի՝ թէ որպէս եղև։ Վաղէս Կայսր՝ ըստ արժանի խորհրդոյն զյաւիտենական գեհենւոյն աստէն բերելով զաւրինակ„ ևն։ - Վերջ Թղ. 501ա։ "Փառաւք, և բնութեամբն, և երկրպագութեամբ, այժմ և միշտ և յաւի՛„։ (Հմմտ. Մ. Խոր. Պատմ. Գ. 33)։ 221. Անդ։ "Պատմութիւն Մեծի Թէոդոսի թագաւորի. Ի Կայսերական գրոց։ Թէոդոս Մեծ՝ որդի Գրատիոսի՝ ամս. ԺԶ.„ ևն։ Վերջ Թղ. 50բ։ "Եւ վասն այնորիկ ճգնէր առ հոգեկանս, և արժանասցի կոչիլ որդի աստուծոյ„։ (Հմմտ. Ան. Ժամանակագրութիւն տպ։ ի Վենետիկ 1904)։ 222. Անդ։ Կայ (սկիզբը 4 տող նոր նոտրագրով)։ "Գիւտ նշխարաց սրբոյն Գրիգորի Լուսաւորչին Հայոց (պատմեալ ի Նիկիտայ ներքինապետէ)։ Ի ժամանակին իշխանութեան հայոց, առաքեալ լինէր ներքինի ոմն, անուն նորա Նիկիտ, ի Վասիլ կայսերէն Յունաց՝ առ Աշոտ իշխան հայոց, հրեշտակութեամբ, պատուական ընծայիւք և վայելչական պարգևօք, բերեալ զկնի մեծարգոյ բանիւք. զոր ընկալեալ իշխանաց իշխանին զբազմագին պարգևսն, և սկսաւ ինքն ևս մեծարել (ասկէց անդին կը շարունակուի հին գրչութեամբ)„ ևն։ Վերջ Թղ. 503ա։ "Վասն որոյ և մեք կատարելով զյիշատակ հայրապետին մերոյ սրբոյ, փառաւորեսցուք զմի աստուածութիւնն, և զերիս անձնաւորութիւնսն, զի կատարեալ բարիսն ընկալցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում վայելեն փառք իշխան„։ Միքայէլ կայսեր և իր մօրը Թէոգորայի արքունեաց Նիկիտ կամ Նիկոդիմոս Ներքինապետէն (իբր ականատեսէ) լսուած ու պատմուած այս ընդարձակ պատմութիւնս, - որ դրուած է Նիկիտ ներքինւոյն բերանը, և որուն մեծն Վարդան (Պտմ. ԽԴ. եր 85) հազիւ յիշատակութիւն մը կ'ընէ, - յոյժ հետաքրքրական է՝ արծաթեայ և մարմարեայ 3 պատմական արկեղաց և մատենին, և Գրիգորի և Հռիփսիմեայ և Գայիանեայ, Սարգսի և Բագոսի նշխարներու սքանչելեօք յայտնուելուն՝ մանրամասն և պարագայալից նկարագրութիւնը, որոնք Զենոն կայսեր ժամանակ ի Կ. Պոլիս տարուած էին, և ետքէն ի մոռացութեան մատնուած, բայց և ստուգելու կարօտ։ Հեղինակ պատմութեանս անտարակոյս հայ մ'է. զի կը յիշատակէ մեծ պահոց հինգերորդ շաբաթին անոնց աշխարհախումբ տօնակատարութիւնը՝ Հայաստանեայց եկեղեցիներում։ 223. Անդ։ "Յայսմաւուրք. Յիշատակ է անդամալուծին զոր բժշկեաց քրիստոս (նոր և խոչոր նոտրագրով գրուած)։ Այր ոմն անդամալոյծ աղքատ և անտէր„ ևն։ - Վերջ Թղ. 506ա։ "Նոյն ողորմութիւն խաւսեցաւ ընդ անդամալուծին, և ետ նմա զառողջութիւն. քրիստոս աստուած, ողորմեայ ամենայն հաւատ(աց)ելոց ամէն„։ Ընդարձակ և ժողովրդական Չգոյց մ'է, ռամ կօրէն լեզուով պատմուած. ուր կ'ըլլուի համառօտիւ անդամալուծի նկարագիրն, ապա անոր ընդարժակ տրամախօսութիւնը Յիսուսի Քրիստոսի հետ, որ իբր թէ յետ յարութեան և յերկինս համբառնալոյն կ'երևի կոյր անդամալուծին՝ երիտասարդի կերպարանցով, կը ձևանայ իբր անգէտ Յիսուսի և անոր տնօրինական գործերուն։ Զրուցիս ոչ միայն վիպական պատմուածքն և բովանդակութիւնն, այլ և ծազումը քննութեան արժանի են, 224. Թղ. 507ա։ Մնացորդ ներբողեանին Յոհ. Ոսկեբերանի՝ Ի սուրբն Գր. Լուսաւորիշ, որուն սկիզբն է (Հրաշալի)։ "Այլ դու ով աստուածային և պատուական գլուխ, որ զամենեցուն զգլուխն զքրիստոս յանձին բերելով„ ևն։ - Վերջ Թղ. 509ա։ "Եւ արժանի լինել երանաւէտ խոստմանցն. որոց լիցի ամենեցուն հասանել ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք և զաւրութիւն, հանդերձ հարբ և ամենասուրբ հոգւովն, այժմ և միշտ և յաւիտեան„։ 225. Թղ. 510ա։ "Ի յիշատակի սրբոց Մակաբայեցւոց։ Երանելոյն Եփրեմի ասացեալ. Վասն կերակրոց զոր ուտեն հաւատացեալք առողջ մտաւք։ Արար աստուած զերկինս, զերկիր, և զամենայն որ է ի նոսա, և ահա բարի են յոյժ„ ևն։ - Վերջ Թղ. 511ա։ "Աստուծով հաւատացելոց՝ սրբեալ են կերակուրք. և գոհութեամբ բարեբանեսցեն զհայր և զորդի և զհոգին սուրբ, այժմ և միշտ և յաւ„։ (Հմմտ. Ս. Եփր. Մտնգր. տպ. Վենետկոյ, 1836. եր. 125-128։ Ճառիս ասորերէնը կը պակսի)։ 226. Թղ. 517ա։ "Վկայութիւն սրբոյն Իգնատիոսի եպիսկոպոսին՝ Անտիոքայ հայրապետին, ի դեկտեմբերի ամսոյ. Ի։ Այն ինչ զիշխանութիւնն Հռոմայեցւոց առեալ Տրայիանոսի կայսեր՝ հալածանս յարուցանէր ի վերայ եկեղեցւոյ„ ևն։ - Վերջ Թղ. 524բ։ (Վերջին մասը հմմտ. Եւսեբի, Պատմ. Եկ. Գ. եր. 33 և 36)։ 227. Թղ. 525ա։ Վկայաբանութիւն սըրբոյն Պաւղիկարպոսի եպիսկոպոսի որ վկայեաց ի Զմռնայ քաղաքի՝ հանդերձ այլովք որ ընդ նմա, ի փետրուար ԻԵ։ Բայց յաւուրսն Անիկտոսեա, այն որ ասացեալք մեք զնմանէ՝ եթէ էր նա եպիսկոպոս Հռոմայեցւոց„ ևն։ Վիրջթ։ 339։ (Հմմտ. Եւս։ Պատմ. Եեղ. Դ) 228 Անդ։ "Վկայութիւն երանելոյն Երենիոսի՝ հետևողի առաքելոցն։ Սքանչելի էր յայնժամ ժամանակ(ի) Երենիոս ըստ անուան իւրում. աշակերտեալ Պաւղիկարպոսի, որ էր աշակերտ Յոհաննու աւետարանչին„ ևն։ Վերջ Թղ. 531ա։ "Որպէս կանխաւ եցոյց բանն յառաջագոյն զնմանէ. և ննջեաց խաղաղութեամբ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս„։ Վկայութիւնս ուշագրաւ է այնու մանաւանդ, զի ուրիշ կարևոր տեղեկութիւններ ևս կու տայ Իրենէոսի Յաղա գոհերծուածոց Գ և Դ. գրքերէն և Պապիասայ անյայտացած գրութենէ մը - որոնք Եւսերիոսի (Եկ. Պատմ. Գ. 23 և 24) քով տարբեր կերպով մէջ բերուած են։ Այսպիսի են, օրին. աղագաւ, նոյն իսկ Իրենէոսի ժամանակ եկեղեցւոյ մէջ կատարուող մեծամեծ սքանչելագործութիւնքն և մարգարէութիւնները, Քրիստոսի աշակերտներուն հետևողաց աղօթքով, ինչպէս յաւուրս Քրիստոսի Տեառն մերոյ. - չորս Աւետարանաց և անոնց գրութեան վերաբերեալ մանր պարագաները, - Եօթանասնից թարգմանութեան պատմութիւնը։ - Երենեոսի վասն Ութերորդաց ճառն, յորում կ'ըսուի, թէ «Եդ Խաւոս մեծաւ պնդութեամբ, զի ի նմա ասի թէ հետևեաց նա կարգի առաքելոց». - Նոյն Հօր՝ մի ընդդէմ Պաղիստոսնի հերձուածոյն և մի ընդդէմ Փղերիանոսի գրած նշանաւոր թուղթերուն, այսպէս և ընդդէմ հեթանոսաց գրած համառօտ գրութեան մը, գրքին որ առ Մարկիանէ, վասն քարոզութեան առաքելոց, - Գրոցն Մաքառման, ուր կը յիշէր, կ'ըսուի, «զթուղին յԵբրայեցի և զԻմաստութիւն Սողոմենի» այլովք հանդերձ, յիշատակութիւնքը։ 229. Անդ։ "Երանելոյն Գրիգորի Նիւսացոյ. Ի վարս և ի սքանչելիս մեծին Գրիգորի Սքանչելագործին. ի նոյեմբեր. ԺԵ։ Այս դիտաւորութիւնն մերոյս բանի առաջիկա յարմարումն պատմութեանս Գրիգորի սքանչելագործի„ ևն։ - Վերջ Թղ. 546ա։ "Այսպէս վայելեաց ի կենցաղումս ըստ երկնային կոչմանն, և ընդ սուրբս ամենայն հանգեաւ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, ընդ որում հաւր և հոգւոյն սրբոյ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւ„։ (Հմմտ. յուն. և լտ. տպ. Հտ. Գ. եր. 534։ Յոյժ կը տարբերի թէ տպագրեալէն և թէ մեր Թ. 201. §. 100. Թղ. 404ա2-405բ1. օրինակէն, մանաւանդ սկզբնաւորութիւնն և վերջը)։ 230. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Բարղամու Անտիոքացւոյ. Նոյեմբերի. ԻԲ։ Եւ եղև ընդ ժամանակսն ընդ այնոսիկ թագաւորել Հռովմայեցւոց Նոմեբիանոսի ամպարըշտի„ ևն։ - Վերջ Թղ. 548բ։ "Իսկ ի մեզ թագաւորելոյ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի որդւոյն աստուծոյ„։ 231. Թղ. 549ա։ "Վկայաբանութիւն սըրբոյն Քրիստինեա կուսին, ի փետրուարի ամսոյ. ԻԸ։ Ընդ ժամանակս թագաւորութեանն Տրայիանոսի՝ էր այր ոմն անուն Ուրբանոս, և անուն կնոջ նորա Նիկի„ ևն։ - Վերջ Թղ. 553բ։ "Կատարեցաւ սուրբն Քրիստինէ որ աւր եւթն էր նաւասարդի ամսոյ ի փառս և ի գովութիւն և ի պատիւ ամենասուրբ երրորդութեանն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ 232. Թղ. 554ա։ "Պատմութիւն սրբոյն Նեքտառինեա փիլիսոփայի կուսի և վկայի քրիստոսի։ Յաւուրս բռնաւոր արքային Մաքսենտի՝ երանելիս այս իմաստասէր և հանճարեղ կինս էր ի քաղաքին Աղեքսանդրի„ ևն։ "Վերջ Թղ. 555բ։ "Եւ Աթանաս դպիր՝ ծառայ սրբոյ կուսին գրեաց զվկայութիւն և զկատարումն տիկնոջ իւրոյ Նիքտառինեա. որ է բարեխաւս առ քրիստոս աստուած վասն ամենայն հաւատացելոց, առնուլ զթողութիւն յանցանաց ի տեառնէ մերմէ, որում փառք և զաւրութիւն, այժմ ևն„։ 233. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Պանդալէոնի և Երմողեա քահանայի և Երմոկրատեա ծերոյ, ի յուլիս ամսոյ. ԻԷ։ Յամս թագաւորութեան Մաքսիմիանոսի ամպարշտի և անաւրինի հրաման ետ և ասէ„ ևն։ Վերջ Թղ. 560ա։ "Բարձին քրիստոնեայք քաղաքին Նիկոմիդացւոց և թաղեցին՝ արտաքոյ քաղաքին, ընդ կողմ արևմտից, ուր վկայեաց սուրբն Պանդալէոն բարի խոստովանութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, յամսեանն նաւասարդի որ աւր հինգ էր՝ ի փառս ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս„։ 234. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Աթանագինեա եպիսկոպոսի որ կատարի յիշատակ նորա յուլիսի ամսոյ ԺԹ։ Սուրբս այս Աթանագինէս՝ եղեալ ի քրիստոնեայ ծնաւղաց յԵպիկացւոց գաւառին„ ևն։ - Վերջ Թղ. 568բ։ "Կատարեցաւ սուրբ եպիսկոպոսն Աթանագին(է)ս ի հուր՝ մարտիրոսական պսակաւ, բարի խոստովանութեամբ և ուղղափառութեամբ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և՛„։ (Հմմտ. տպ. Վարք և Վկայբ. Հտ. Ա. եր. 46-67, երկուստեք եղած տարբերութիւննե235. Անդ։ "Երանելոյն Սիսիանոսի ասացեալ Ի սուրբ քառասուն վկայսն յամենաժողովատաւնին ի նմին իսկ ի Սեբաստացւոց քաղաքին. Եւ ի խորհուրդ սրբոյ քառասնորդաց աղուհացիցն։ Զմեծ գթութիւնն աստուծոյ և զարդա(րա)սիրութիւնն ածել միշտ զմըտաւ հրաման ընկալաք յաստուածաշունչ գրոց„ ևն։ - Վերջ Թղ. 518բ։ "Յերկնաքաղաքն Երուսաղէմ, ուր գանձեալ կան ամենայն հոգիք աստուածահաճոյիցն, յորս լիցի և մեզ վայելել բարեխաւսութեամբ սրբոց վկայիցս, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք հանդերձ հարբ և ամենասուրբ հոգւովն այժմ 236. Թղ. 579ա։ "Վկայաբանութիւն սրբոյն Պիոնեա երիցու. Մարտ։ ԺԲ։ Յիշատակաց արդարոց հաւասարել աստուածային առաքեալն Պողոս խրատ տայ գիտացեալ, ևն։ - Վերջ Թղ. 583բ։ "Գործեցաւ այս ի հիւպատւոջն Գայիոսի որ աւր քսան և երեք էր արեգ ամսոյն, յերեքշաբաթի աւուրն՝ ի տասներորդ ժամու...„։ 237. Անդ։ "Գիրք վկայութեանն սրբոյն Թեկղի՝ աշակերտի սուրբ առաքելոյն Պաւղոսի. ի սեպտեմ։ ԻԳ։ Իբրև ելեալ երթայր Պաւղոս՝ յետ հալածանացն իւրոց յԻկինիոն քաղաք„ ևն։ - Վերջ Թղ. 590ա. "Կատարեցաւ Գիրք Թեկղի երանելոյն։ Փառք աստուծոյ ամենակալի հաւր և աւծելոյ նորա միածնի որդւոյ, և նորոգաւղ և կենդանարար սուրբ հոգւոյն, որ ետ զաւրութիւն աղախնոյ իւրոյ մարտնչել և յաղթել, և անթառամ պսակել ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւ„։ (Հմմտ. յն. և լտ. առ Կալլանտեայ. Հտ. Ա. եր. 177)։ 238. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Կալիստրատոսի և որոց ընդ նմա քառասունևինն վկայիցն. ի սեպտեմբերի. ԻԷ։ Ի ժաժամանակս թագաւորութեան Դիոկղետիանոսի ամպարշտի բազում էր մոլութիւն հեթանոսաց„ ևն։ - Վերջ Թղ. 601ա։ "Եւ շինեցաք անուամբ սրբոյն Կալիստրատոսի քաւարան մեղուցելոց և ժողովետղ միաբանութեան հրեշտակաց և մարդկան, ի փառաբանութիւն և յերկրպագութիւն և ի գովութիւն ամենասուրբ երրորդութեանն հաւր և որդւոյ և հոգւոյն սըր259. Անդ։ "Սրբոյն Գրիգորի Նիւսացւոյ եպիսկոպոսի՝ ներբողեան ասացեալ Ի սուրբ վկայն քրիստոսի Թէոդորոս, որոյ յիշատակն կատարի որ ի սուրբ քառասնորդացն յառաջին շաբաթ աւրն։ Ով դուք քրիստոսի նոր ժողովուրդք„ ևն։ - Վերջ Թղ. 604ա։ "Միշտ մտաբերելով զկեանսն յաւիտենականս„։ (Հմմտ. Գործք նորա, եր. 504։ Յուն. և լտ. Հտ. Գ. եր, 240. Թղ. 605ա։ "Վկայութիւն Մինասա եգիպտացւոյ։ Ի Նոյեմբեր։ ԺԱ։ Յամս թագաւորութեանն Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի էր հալածումն սաստիկ„ ևն։ - Վերջ Թղ. 607ա։ "Մինչև դադարեաց հալածանքն, և շինեցաւ վկայարան՝ յանուն սրբոյ վկային. յորում տեղւոջ (լինին) բժշկութիւնք բարեխաւսութեամբ սրբոյն ի փառս ամենասուրբ երրորդութեանն հաւր և որդւոյ և սուրբ հոգ ւոյն, այժմ և միշտ և յաւիտեանս„։ (Նմանութիւններ ունի ընդ վարուց Գորդիանոսի վկային, որ ի Ճառընտ. Ա., յատկապէս ժողովարանը մտած պահուն՝ գոչելը սրբոյս. "Յայտնի եղէ այնոցիկ որ զիս ոչ խնդրէին„ ևն հատուածով)։ 241. Թղ. 607բ։ "Երանելոյն Զենոբայ եպիսկոպոսի ասացեալ Ի սուրբն Մելիտոս ի հայրապետն Անտիոքայ. ի Նոյեմբերի ամսոյ։ ԺԲ։ Աւրհնեալ է այն որ յառաջ քան զնկարելն յորովայնի՝ գիտէ զարդարն„ ևն։ - Վերջ Թղ. 608բ։ "Եւ միով հաւատով և սիրով միաբանութեամբ եկեղեցի ծննդովք իւրովք և քահանայիւք հանցեն փառս հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ այժմ և միշտ և յաւիտեանս 342. Անդ։ «Երանելոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի՝ ասացեալ Ի սուրբն Մելիտոս անտիոքայ եպիսկոպոսն և ի բազմութիւն Ժողովոյն։ Ընդ ամենայն տեսակս ժողովրդեանս շրջեցուցանեմ զաչս իմ, և զամենայն քաղաքս աստ եկեալ տեսանեմ„ ևն։ - Վերջ Թղ. 611բ։ "Որոց լիցի մեզ ամենեցուն արժանի լինել, շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և„։ (Հմմտ. յիշ. տպգ. Հտ. Բ. եր. 418)։ 243. Անդ։ "Վասն վարուց երանելոյն Յոհաննու Ոսկիբերանի՝ ի Սոկրատա պատմութենէն, ի Նոյեմբեր. ԺԳ. Յետ ոչ սակաւ ինչ աւուրց և Նեքտառիոս Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսն վախճանի, ի քսան և յեւթն սեպտեմբերի ամսոյ„ ևն։ - Վերջ Թղ. 617բ։ "Գիտէ խափանել և պայծառագոյնս գործէ, ըստ խաղաղութեան յուսոյն ի ձեռն հոգւոյն սրբոյ որ տուաւ մեզ. որում փառք յաւիտեանս յաւիտենից„։ (Հմմտ. Փոքր Սոկրատ. տպ. Էջմ. 1897, եր. 490։ Ունի զգալի տարբերութիւններ, աւելի մաքուր և ընտիր շարադրութեամբ)։ 244. Թղ. 618ա։ "Երանելոյն Պրոկղի Կոստանդնուպաւղսի եպիսկոպոսապետի՝ ներբողեան ասացեալ Ի սուրբն Յոհան Ոսկեբերան, ի տիեզերական վարդապետ և լուսաւորիչ ամենայն աշխարհի։ Զոր աւրինակ արք ոսկեսէրք զծածկեալ գանձ ի տեղւոջ ուրեք գուշակեալ„ ևն։ - Վերջ Թղ. 620ա։ "Եւ այսպէս միշտ (յարազուարճ բերկրանաւք ընդ երանեալ Ոսկեբերան վարդապետին մերոյ, և ընդ ամենայն սուրբս փառաւորեսցուք զնոյն ինքն զտէր մեր յիսուս քրիստոս հանդերձ հարբ և ամենասուրբ հոգւովն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւետենից„։ (Հայ. թարգմանութիւնն ի ԺԱ. դարուն կատարուած է, եթէ թարգմանիչն Գր. մեծն Վկայասէրն է և ոչ փոքրն)։ 245. Թղ. 629բ։ Պատմութիւն սրբոյն Նիկողայոսի ծննդեան և սննդեան և վարուց և սքանչելեաց և կատարման. Մեծի քահանայապետին արքեպիսկոպոսապետի Զմիւռնայ մայրաքաղաքին որ է Լիկիացւոց նահանգին։ Դեկտեմբերի ամսոյ որ աւր. Զ։ Զամենայն սուրբս և զերջանիկ ընտրեալս աստուծոյ գովել և պատուել ամենեցուն արժան է„ ևն։ Վերջ Թղ. 640ա։ "Որպէս զի փառաւորեսցեն զաստուած և զծառայն նորա Նիկողայոս առաւելապէս աւրհնութեամբ, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք հանդերձ հարբ և ամենասուրբ հոգւովն այժմ և„։ 246. Թղ. 640բ։ "Պատմութիւն վասն որդւոցն Վրթանայ. որոց անուանքն առաջնոյն Գրիգորիս և երկրորդին Յուսիկ։ Այս Վրթանէս և Արիստակէս որդիք էին քահանայապետին Գրիգորի„ ևն։ - Վերջ Թղ. 641ա։ "Եւ զամենայն աւուրս կենաց իւրոց գոհանայր ևեթ ամենայն ժամ, անդադար փառաւորելով զաստուած յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Պատմ. Փ. Բուղ. Դ. Դպր։ 347. Թղ. 641բ։ "Յաղագս Գրիգորիսի վախճանին։ Այլ վասն Գրիգորիսի եպիսկոպոսի որդւոյ Վրթանայ„ ևն։ - Վերջ Թղ. 642ա։ "Եւ ամ յամէ աշխարհաժողով ժողովուրդք ի մի վայր ժողովեալ կողմանց այնոցիկ զաւր տաւնին զյիշատակք քաջութեան, և ցնծան ի քրիստոս յիսուս ի տէր մեր, ում փառք յաւիտեանս„։ (Հմմտ. Անդ. գլ. Զ.)։ 248. Անդ։ "Գիւտ նշխարաց սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթողիկոսի. Որ վկայեաց (ի) Մազքութս, ի ձեռաց Սանեսանայ։ Յոյժ ցանկալի տենչանս ունէր բարեպաշտն Վաչական արքայն Աղուանից առ գիւտ նշխարաց սրբոյն Գրիգորիսի„ ևն։ - Վերջ Թղ. 643բ։ "Եւ նոքա պատմեցին զոր ի Յոբա ճգնաւորէ լուեալ էր։ Եւ քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն„։ (Հմմտ. այս և յաջորդին Մ. Կաղանկ. Պատմութիւն)։ 249. Անդ։ "Յոբա ճգնաւորի հաւատացուցանել զմեծագոյն գաւառն Արձախա՝ գաւառս Պարզկանց։ Յոբ ոմն ճգնաւոր և յոյժ առաքինի վարուք կեցեալ յաշխարհի„ ևն։ Վերջ Թղ. 644ա։ (Հմմտ. Մ. Կաղ. Պատմ, Աղուանից)։ 250. Անդ։ "Ի Նոյն խորհուրդ Տեսիլ մի և Խոճկորիկ պոռնկորդին Եսավաղէնա արքային։ Որ էր կարգեալ Կողմնապահ, պատմէ արքայի։ Այրն այն Խոճկորիկ անուն, որոյ ի Յրի յայտնեցան սուրբն Զաքարիայ և Պանդալէոն„ ևն։ - Վերջ Թղ. 646ա։ "Այնպէս փառաւորէ աստուած զսուրբս իւր, զի ամենասուրբ երրորդութեանն վայելէ փառք, իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեան„։

Content