2011014անյայտ, սակայն դատելով ներքին հանգամանքներէն՝ հաւանօրէն գրուած է կամ ԺԲ. դարու առաջին կէսին, և կամ ԺԳ. րդին առաջին քառորդին. վասն զի վերջին ստացողաց յիշատակարաններն (տես Թղ. 123բ, 114բ2)։ կը կրեն՝ առաջինը՝ ՊՀԵ ( = 1426), և վերջինը ՊԻՉ 1377) թուականները, և որոնք համեմատութեամբ երկաթագրին՝ շատ նոր կ'երևին։
(Թղ. 1ա-10բ, 434ա-488բ) բոլորգիր մեծ, հնա սնացեալն ամբողջ փոքր կամ անցման երկաթագիր, ցածադիր և կրթատ։
59, իւրաքանչիւրն 8, երբեմն ալ 12 թուղթք։
թուղթ դեղնորակ, ողորկ և դիւրաբեկ։
փայտեայ կաշեպատ՝ շիկագոյն։
՝ կազմուելէն յառաջ շատ վատ վիճակի մէջ կը գտնուէր. զի լուսանցքն շատ թուղթերու նորոգուած և կարկտուած են ետքէն, և որ ցաւալին է կազմողին անմտածողութեամբ խորապէս կտրուած են, որով ծայրաքաղ եղած են ոչ միայն եզերազարՃԱՌԸՆՏԻՐ Բ. Սկիզբէն 8 թուղթեր ինկած են, թղ, 70ա2, այսպէս նաև Թղ. 122, 123, չորս տող քերուած են. այսպէս նաև Թղ. 481ա. լուսանցքին վրայ գրուած յիշատակարանը։ Թղ. 213. կէսէն վար փրթեր է, յաջորդն ալ ամբողջ։ 7 թուղթք ընդ մէջ Թղ. 385բ - 393ա, -1-2 թուղթք ընդ մէջ Թղ. 410բ-413ա.-1 թուղթ ընդ մէջ Թղ. 417բ-418ա. -7 թուղթք ընդ մէջ Թղ. 420բ -427ա.-1 թուղթ ընդ մէջ Թղ. 430բ-431ա.-6 թուղթք ընդ մէջ Թղ. 446բ - 451ա.-1 թուղթ ընդ մէջ Թղ. 459բ-461ա.-6-10 թուղթք ալ վերջէն կը պակսին, որոնց տեղ նոր թուղթեր դրուած են նորոգողէն։
նախ գրիչ եղարքն Ստեփանոս, Սարգիս և Հայրուկ և յիշեալ վանքի միաբանք, ապա Ամբակում, ապա Մուղտեսի Հասան, ապա այլք։
չունի, այլ երկու կողմէն դեղնորակ թուղթեր ետքէն դրուած։
մի միայն մեծագոյն, Թղ. 427ա1։ իսկ այլքն երկայն և որածայր երկաթագիրք։
մէն մի ճառի սկիզբը՝ եռագունեան, այն է կարմիր, կանաչ և դեղին սկաւառակածևեր, որոնց մէջ ճառերու թուահամարները գրուած են։ Եւ այս բոլորշի գունագոյն սկաւառակածև եզերազարդերն ընդհանրապէս Ժ-ԺԲ. դարոլմ գրուած Աւերատաններուն յատուկ են։
, ևն չունի։
արիւնազոյն կարմիր։
(բնագրին յատուկ) Թղ. 123բ, 338բ2. իսկ Թղ. 1-10, 121, 122, 214, 386-392, 411-412, 421-426, 447-450, 460՝ պակասաւոր թուղթերուն տեղ ետքի կազմողէն դրուած են։
յոյժ բազմաթիւ են, գլխաւորապէս. 1. Սրբոյն Նիկողայոսի վարքէն ետքը (Թղ. 92ա1) կայ չորս եղբայր գրիչներէն. այսպէս. «Զստեփանոս Կրաւնաւոր եւ զՍարգիս, եւ զՀայրուկ եւ զՎարդան մեղապարտ գրիզ յիշեոջիք ի 2. Սիմոն Կիւրենացւոյ Վկայութեան վերջը (Թղ. 145բ2) դարձեալ. "Տէր իմ յիսուս քրիստոս որդի աստուծոյ աստուած ճշմարիտ, ողորմետ գրողիս Հայրուկի եւ եղբարցն իմոց Ստեփանոսի եւ Սարգսի եւ Գրիգորի եւ այլ եղբարցն եւ ծնողացն եւ ազգականացն եւ ամենայն քրիստոնէից, ամէն„։ Այսպէս իւրաքանչիւր եղբայր իր գրած յիշատակարանին մէջ ստէպ ստէպ կը յիշատակէ իր միւս եղբայրները։ 3. Թղ. 227ա1 (Թաղման ճառին վերջը). "Տէր յիսուս քրիստոս՝ աստուած ճշմարիտ, քո սուրբ թաղմամբդ եւ յարութեամբդ ողորմետ Հայրուկի մեղապարտ գրչի եւ եղրարցն իմոց Ստեփանոսի եւ Սարգսի (երեք չորս բառ քերուած է). եւ Յոճաննիսի՝ զաւրինակս շնորհողի, եւ ամենայն քրիստոնէից, ամէն, ամէն„։ (Յիշատակարանիս մէջ յիշուած Յոհաննէսն եթէ Թ. 200ի մէջ յիշուած գրիչն համարինք, կը հետևի, որ այս՝ նախընթացէն գաղափարուած է։ Բայց կարելի է նոյն իսկ Սարկաւագ վարդապետին հետ նոյնացնել զանի)։ 4. Թղ. 359ա2-360բ2, այսինքն ի վերջ Յաղագս ննջման աստուածածնի, կայ Հայրուկի գլխաւոր և հոյակապ յիշատակարանը, որուն վերջի մասը (գրեթէ թուղթ մը) ինկած է կամ կը պակսի դժբաղդաբար։ Գրիչը նախ գոհաղական բանիւք իր գրած մատեանը կ'ընծայէ Աստուծոյ, այսպէս. "Փառք անսկիզբն եւ անժամանակ, աներբ եւ անուստեք, անորակ եւ անքանակ, եւ անքնին, գերաբուն եւ համագոյ, եռակի եւ եզականի տէրութեան եւ միոյ աստուածութեանն երկրպագութիւն եւ գովասանութիւն....։ Արդ ընկալ, մարդասիրապէս ի հաճոյս կամաց քոց, զջան եւ զվաստակ աշխատասէր գործոյս, զոր յանուն քո աւարտեցաւ(ցի) զգերապայծառ սրբոց քոց զճառս վկայական հանդիսից„ ևն։ Ապա խօսքը կ'ուղղէ առ սուրբ առաքեալսն, հայրապետսն և նահատակսն, ըսելով. "Եւ ձեզ ով առաքեալք, սուրբ հայրապետք եւ վկայք քրիստոսի, գոհաբանութիւն եւ աւրհնութիւն յիմմէ տկարութենէս գերապայծառ ճառագայթք, արփիափայլ լուսովն առլցեալք, գանձք աստուածայնւոյն ամբարեալք յերկինս՝ յանեղաշէն բնակութիւնս անճառ լուսոյն, որ աւժանդակ եղէք այսմ հոգեւոր աշխատութեանս՝ յաւարտումն հասուցանել„ ևն։ Ապա դառնալով առ մանկունս եկեղեցւոյ՝ կը շարունակէ այսպէս. "Արդ եւ դուք ով ճգնաւորական դասք, մանկունք սուրբ եկեղեցւոյ, հրեշտակերամ լուսաձիր գունդք կրաւնաւորաց՝ որք էք ի սրբաբնակ մենաստանս առկայեացեալբ, ի վրդովմանց կենցաղոյս փախու ցեալք, եւ ունէք փոյթ աշխատաժիր կրաւնից... եւ մաքուր մտաւք առ աստուած հայիք հանապաղ, աղաչեմ զձեզ յիշել զբազմազ(մ)եղ եւ զանարհեստ գրիչս զՀայրուկս եւ զծնաւղսն իմ եւ զեղբարսն ի քրիստոս, որք վայելէք ի հոգէատուր վկայութեանցս՝ ընթեռնլով եւ լսելով զաստուածահաճոյ ճգնութիւն եւ զբանս սրբոցն՝ չարչարակիցք եղեալ նոցունց սիրով եւ զղջմամբ սրտիւ եւ արտաւսրալի տաւնախըմբութեամբ։ Վասն զի զմեծապայծառ վկայիցն աստուծոյ զհանդէս ի գլխաւորագունից աշակերտաց փրկչին առաք հրաման՝ յիւրաքանչիւր ամի նոյն աւրին համախումբ ժողովով պայծառ ջահալուցութեամբ, եւ երգովք հոգեւորաւք եւ մաքուր վարուք եւ սրտի մտաւք ի լուր ամենեցուն տաւնել ի ֆառս և ի գովութիան որբոյ երրորդութեանն„ ևն, Դժբաղդաբար կը պակսի վերջին մասը, ուր էին գրութեան թուականն, ստացողին և տեղւոյն անունները՝ մանր պարագաներով։ Շատ կիրթ և կորովաբան է գրիչս ի շարամանութեան բանից։ Այս յիշատակարանովս երկաթագրութիւնը կ'աւարտի, և Թղ. 361ա. էն կը սկսի բոլորգիրը և կը հասնի ցվերջ մատենին։ 5. Թղ. 114բ2։ Կայ վերջընթեր ստացողին յիշատակարանը՝ մանր բոլորգրով, այսպէս. "Ի թվականիս հայոց ՊԻԶ, ես Մուղոսի Հասանս հանդիպեցայ գրոցս որ էր գերեալ և բերեալ ի Մերտին քաղաք, գնեցի ի գերողէն եւ ետու ի սուրբ ուխտն ի Սուրբ Աստուածածին և ի Սուրբ Յովանէս՝ որ մականուն Թվին կոչի, առ ի յիշ(ատ)ակ ինձ և ծնողաց իմոց և կենակցի իմոյ և զաւակաց իմոց փոխեցելոցն ի քրիստոս։ Եւ մի ոք իշխեսց(է) հանել ի վանացն կամ ծախել կամ գրաւել, այլ մնայ սայ անջինջ յիշատակ, եւ ով ոք կարդա ի սայ, աստուած ողորմի ասէ. Հասանին և Զաքարին, և իւրենց զաւակացն Յովանիսին և Կիրակոս սարկաւագին և այլ զաւակացն փոխեցելոցն ի քրիստոս։ Ընդ նմին և ինձ Յակոբ եպիս(կ)ոպոսի որ զյիշատակարանս գրեցի, եւ էի տեղոյս վերատեսուչ, եւ որ աստուած ողորմի ասէ, եւ նմա տէրն ողորմեսցի յահեղ ատենին։ Քրիստոս աստուած, քո գալըստեամբտ ողորմ(ե)այ Հասան մուղտսոյն և իւրայոցն առ հասարակ, ամէն եղիցի, եղիցի„։ (Հասանս եղած է անտարակոյս երկրորդ ստացող մատենիս)։ 6. Թղ. 123բ. (դատարկ թողուած տեղը) կայ խոշորագիր հետևեալն. "Ես ծառա աստուծոյ եկի ի սուրբ Ովանէս վանքն ի ԹՎ. հաոց, ՊՀԵ, ի ապրիէլ, Զ. ո(ւ)րբաթ աւր աւետեաց աստուածածնի„։ Հաւանօրէն թէ այս և թէ անմիջապէս քիչ ետքը. "Աղաչեմ զձեզ, ով զայս գիր կարդա, ասէ ողորմի օնքն„ (այսպէս)։ Տողերուս անանուն գրողքն՝ ստացողք եղած չեն մատենիս, այլ այցելուներ և նուիրատուք յիշեալ վանքին. վասն զի նոյն տեղ (Թղ. 123բ՝ կայ ստացողին Մուղտսի Հասանի երեք տող յիշատակարան մ'ևս։ Մուղտսի Հասանի յիշատակարաններ կը գտնուին նոյնպէս Ձեռագրիս բոլորգիր մասի լուսանցքներուն (տես Թղ. 446բ, ևն) վրայ, որով յայտնի կ'ըլլայ, թէ նա վերջին ստացողն է և ոչ թէ նախկին։ 7. Կիպրիանոսի Վկայութեան վերջը (Թղ. 382բ2) կայ նախկին ստացողաց յիշատակարանն, այսպէս։ "Բարեխաւսութեամբ սուրբ հայրապետիս՝ քրիստոս աստուած ողորմեա ստացողաց սորա Ստեփանոսի, եւ Հայրկանն և ծնաւղացն իւրեանց, եւ Սարգսի մեղապարտի. ամէն„։ Նոյնը տես նաև Թղ. 29բ1, 114բ2, 416ա2, և այլ բազում տեղեր։ 8. Յոհ. Ոսկեբերանի ա. ներբողեանին Վերջը՝ Ի սուրբ Գր. Լուսաւորիչ (Թղ. 446ա2-բ1 կայ՝ մեծադիր բոլորգրով՝ Մերունի գրչէն, այսպէս։ "Քրիստոս աստուած, բարեխաւսութեամբ սուրբ Լուսաւորչին և ամենայն սրբոց քոց ողորմեա Աւետիսին և Մինաին և ծնողացն իւրեանց ամէն. Եւ Ծերունի մեղապարտի որ, գրեցի„։ Մինա, Թղ. 474բ1, Աւետիսի ամուսին յորջորջուած է, այսպէս. "Քրիստոս աստուած բարեխաւսութեամբ սրբոյն Սանդխտո կոյս վկային ողորմեա Աւետիսին և բարի ամուսնոյ իւրս Մինաին„։
. Ձեռագիրս յամին 1753 մտեր է հաւաքմանս մէջ. յիշատակ է Մայրավանացս՝ Մէրտինու առաջնորդ և Միաբանութեանս մեծ բարեկամ Մարգար եպիսկոպոսէն, և յիշեալ թուին Անթէպցի Հ. Գէորգ (Բ.) վարդապետն մեր անձամբ բերած է ի Վենետիկ, որուն յիշատակարանն ևս կը գտնուի ետևի կողին վրայ։ Մատեանս է Ճառընտիր մեծադիր և կոճղ, փոքր երկաթագիր, գաղափարեալ Յովհաննու հնագոյն և ընտիր երկաթագրէն, անսայթաք և անսխալ ուղղագրութեամբ։ Մեր ճոխագոյն Ճառընտիրներէն մէկն է՝ իր բազմապիսի գրուածոց պարունակութեամբ. այսինքն՝ կը պարունակէ 137 Վարքեր, Վկայաբանութիւններ, առաւելապէս Ներբողեան ճառեր և Քարոզներ, Պատմութիւններ, Թուղթեր, Խրատներ ևն, բոլորն ալ հին հարցմէ և ի նախնի պատմագրաց, այսպէս. 1. Թղ. [8ա1։ Կը պակսի ամբողջ ճառ մը, և Ս. Աթանասի Ներբողեանն՝ ի սուրբն Ստեփանոս յառաջասարկաւագ և նախավկայն ճառին ալ մեծագոյն մասը]... "յդ ազատեա ի խաւարամած բանդէդ. ի վեր ընթացիր յաստանաւր անզրաւական ուրախութիւնս„ ևն։ - Վերջ Թղ. 10ա2։ "Ի ժողովս անդրանկաց եւ յազգս երկրածնացս բանականաց՝ յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Թ. 200. §. 91. Թղ. 423ա1։ Ս. Աթանասի ճառք, տպ. Վենետիկ 1899, եր. 500-515, ուր է ամբողջապէս)։ 2. Թղ. 10ա2։ "Երանելոյն Պրոկղի եպիսկոպոսապետի Կոստանդինուպաւլսի՝ Ներբողեան՝ ասացեալ ի սուրբն Ստեփաննոս Նախավկայն։ Երևելի արեգակնս ծագելով„ ևն։ Վերջ Թղ. 13բ1։ "Պարգևեա տաւնողացս մեզ զթողութիւն, եւ քեզ փառք հանդերձ հարբ եւ ամենասուրբ հոգւովդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւ„։ (Սոյն ճառը նշանակուած չէ Հ Զարբհանալեանի, Հայկ. թարգմ. նախնեացի մէջ)։ 3. Անդ։ Աբբայ Եփրեմի Խորին Ասորոց՝ Ասացեալ ի սուրբն Ստեփաննոս Նախավկայն քրիստոսի։ Անդրանիկն մարտիւրոսաց կոչեաց զիս ի հոգևոր հարսանիս իւր„ ևն։ Վերջ Թղ. 17ա1։ "Աւրհնեալ է քրիստոս որ ետ նմա զաւրութիւն եւ յաղթութիւն եւ պըսակ. եւ նմա փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Մատենագ. Ս. Եփր. տպգ. Վենետիկ 1836, եր. 143-149։ Ասորին կը պակսի)։ 4. Թղ. 17ա1։ "Ի պատմութենէ վարուց սրբոյն Աթանասի, Զոր ասացեալ է Տիմոթէի աշակերտի նորին եւ աթոռակցի Աղեքսանդրացոյ։ Ի ժամանակս թագաւորութեան Դիոկղետիանոսի՝ երանելիք ոմանք Մարկեղոս եւ Սողոմի„ ևն։ - Վերջ Թղ. 18բ1։ "Արդ սակաւք ի բազմաց բանս ճառեցան, եւ քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Ս. Աթանասի Աղեք. հայր. Ճառք և թուղթք, եր։ 54-26)։ 5. Անդ։ "Վասն սքանչելեաց պատկերին՝ ի պատմութենէ սրբոյն Աթանասի Աղեքսանդրացոյ։ Ի սահմանս Տիւրոսի եւ Սիդոնի՝ ի քաղաքն Բիւրիտոն էին„ ևն։ - Վերջ Թղ. 19ա1։ "Ի փառս եւ ի գովութիւն աստուծոյ մերոյ՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս„։ (Հմմտ. յիշեալ տպագրութիւնն, եր. 489)։ 6. Անդ։ "Պատմութիւն եւ խաւսք Եղաւիդոսի՝ Յաղագս վարուց եւ սքանչելագործութեանց սուրբ եւ փառաւորեալ հայրապետին Բարսղի Արքեպիսկոպոսի Կեսարու։ Սիրելիք եւ բարեկամք, ոչ է անհաւատալի ճառ բանիս„ ևն։ - Թղ. 24ա2։ Վասն Անաստաս Քահա՛։ Եւ այլ միւս ևս սքանչելիս„ ևն։ - Թղ. 25բ2, "Վասն Եփրեմի ասորւոյ և ճգնաւորի քրիստոսի։ Եղբարք իմ սիրելիք„ ևն։ - Թղ. 26բ1։ "Վասն այրի կնոջն որ քաւեցաւ։ Կին ոմն մեծազգի եղեալ„ ևն։ - Թղ. 28ա1։ "Վասն Յովսեփայ հրէի եւ բժշկի։ Այս Յովսէփ, ով եղբարք„ ևն։ - Վերջ Թղ. 29բ1։ (Պատմութեանս հեղինակը խնդրական է)։ 7. Անդ։ "Յաղագս վախճանի սուրբ քահանայապետին Ներսիսի, եւ թէ որպէս յաղագս յանդիմանելոյ նորա զՊապ արքայն հայոց՝ եւ մեռանի ի ձեռաց նորա մահու դեղաւք։ Իսկ թագաւորն Պապ ամաւթալի ախտիւն արուական„ ևն։ - Վերջ Թղ. 36ա1։ "Եւ զսուրբ հոգին էակից եւ փառակից հաւր եւ որդւոյ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ, առաջին մասը Փ. Բուզանդ. իսկ վերջինը Մեսրոբ Երէցէն է։ Տպ. տես Սոփ. հայկ. Հտ. Զ. եր. 87)։ 8. Անդ։ "Վարք սրբոյն Կիւրղի Երուսաղէմի հայրապետի եւ վկայաբանութիւն։ Ի ժամանակս թագաւորելոյ մեծին Կոստանդիանոսի բարեպաշտի որ առաջին ի քրիստոսէ աստուածակարգ հաստատեցաւ թագաւոր„ ևն։ - Վերջ Թղ. 39ա1։ "Եւ յանպատմելի կեանսն փոխեցաւ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Ասորերէնը համառօտ, տես ######, #### ո######. ## ՏԱ## ##Ծ. VI, 464)։ Յունարէնն անյայտ է)։ 9. Անդ։ "Երանելոյն Եպիփանու եպիսկոպոսի Կիպրացւոյ ասացեալ ի գովեստ սըրբոյ խաչին։ Խաչին քրիստոսի տաւնեսցուք, եւ լրումն եկեղեցեաց պայծառանայ„ ևն։ Վերջ Թղ. 32բ2։ "Եւ զհոգիդ անմահ զմխիթարիչ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Յոյն բնագիրը կը պակսի)։ 10. Թղ. 43ա1։ "Գործք Պետրոսի եւ Պաւղոսի, եւ վկայութիւն նոցա։ Եւ եղեւ յետ ելանելոյ սրբոյն Պաւղոսի ի Գաւդոյ՝ Մեղիտացւոց կղզոյն„ ևն։ - Վերջ Թղ. 50բ2։ "Եւ Պեպտուա եւ Պոնտէն... (բառ մը քերուած) րին ամսոյ եւթն. Շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, ընդ որում հաւր եւ հոգւոյն սրբոյ՝ փառք իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հայերէն տպագրութիւնը Հտ. Գ. եր. 1 - 29։ Հմմտ. Անկ. Գիրք Առաքել.)։ 11. Թղ. 51ա1։ "Թուղթ Դենեսիոսի (Դիոնեսիոսի) առ Տիմոթեոս աշակերտն Պաւղոսի. Յաղագս մահուանն Պաւղոսի եւ Պետրոսի։ Ով աշակերտ աստուածային, որդի հոգեւոր„ ևն։ - Վերջ Թղ. 53ա2։ "Յորում զպսակն ընկալցուք ի տեառնէ մերմէ յիսուսէ քրիստոսէ, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Հայերէնը տես յիշ. տպգ։ Ուսումնասիրութեան արժանի 12. Անդ։ "Ի մեծի աւուր յիշատակի սուրբ մարգարէին Դաւթի, եւ առաքելոյն Յակոբայ՝ եղբաւր տեառն. Յառաջին Թագաւորութենէն՝ վասն մարգարէին Դաւթի։ Եւ ասէ տէր ցՍամուէլ մինչև յերբ սուգ ունիցիս ի վերայ Սաւուղի„ ևն։ - Վերջ Թղ. 55ա1։ "Եւ առ Դաւիթ զգլուխ այլազգւոյն, եւ եբեր յԵրուսաղէմ, եւ զզէնն եդ ի վանս իւր. Եւ քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 13. Անդ։ "Վկայութիւն Յակոբայ առա քելոյ եղբաւր Տեառն Որ յԵրուսաղէմ եպիսկոպոս։ Իսկ հրեայքն ի ժամանակին իբրև կալաւ Պաւղոս բողոք ի կայսր„ ևն. - Վերջ Թղ. 56բ1։ "Եւ ընկալան զպատիժ պատուհասից ըստ յանդգնութեան իւրեանց„։ (Գլխովին տարբեր է տպագրեալէն. տես Թանգ. Հին և Նոր Կտ. Առաքելականք, տպ. Վենետիկ, Հտ. Գ. եր. 171)։ 14. Անդ։ "Ի մեծի աւուր յիշատակի սուրբ առաքելոցն եւ աւետարանչացն Յովհաննու եւ Յակոբու. Վկայութիւն սուրբ առաքելոյն Յակովբու։ Յայնմ ժամանակի ձեռնամուխ եղև Հերովդէս արքայ չարչարել զոմանս եկեղեցւոյ անտի„ ևն։ - Վերջ Թղ. 56բ2։ "Եւ բանն աստուծոյ աճէր և բազմանայր„։ (Հմմ. Եւս. Պատմ. եկ. Բ. 23)։ 15. Թղ. 57ա1։ "Վկայութիւն Թադէոսի առաքելոյն եւ քարոզութեանն եւ գալստեանն ի Հայս եւ կատարմանն որ ի քրիստոս։ Բազմադիմի են ճանապարհք աստուածային լուսեղէն վտակացն„ ևն։ - Վերջ Թղ. 66ա2։ "Կատարեցաւ սուրբ առաքեալն Թադէոս ի քաղոց ամսոյ ԺԳ. յիններորդ ժամու, և սուրբն Սանդուխտ յեւթն նորին ամսոյ, ի փառս ամենասուրբ երրորդութեանն ամէն„։ (Հմմտ. Սոփ, հայկ. տպ. Վենետկոյ, Հտ. Ը. եր. 9)։ 16. Թղ. 66ա2։ "Վկայութիւն սուրբ առաքելոյն Բարթողոմէոսի։ Գլխաւորք սրբոց առաքելոցն՝ երկոտասան աշակերտքն վիճակեցան յազգս ազգս„ ևն։ - Վերջ Թղ. 71ա2։ (Հմմտ. Թանգ. Հին և Նոր Կտակ. Առաքելականք, եր. 333)։ 17. Անդ։ "Գիւտ նշխարացն Բարթողոմէոսի։ Յամս Ազկերտի փոքու (Բ.) Պարսից արքայի, այր ոմն Մարութա անուն՝ ազգաւ ասորի„ ևն։ - Վերջ Թղ. 72ա1։ (Հմմտ. Սոփ. հայկ. Հտ. ԺԹ. եր. 5-30)։ 18. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Մաթէոսի առաքելոյ և Աւետարանչի։ Մինչդեռ առաքեալն Մաթէոս եւ աւետարանիչն ի լերինն էր՝ բոկ եւ միով պատմուճանաւ„ ևն։ Վերջ Թղ. 74ա2։ "Եւ ի միասին բարեխաւսեն ընդ առաքեալն առ տէր վասն մեր„։ (Հմմտ. Անկանոն գիրք Առաք. Հտ. Գ. տպ. Վենետիկ, եր. 437-448)։ 19. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Մարկոսի Աւետարանչի։ Առաքեալն քրիստոսի Մարկոս գնաց ի գաւառս Եգիպտոսի„ ևն։ Վերջ Թղ. 75ա1։ "Եւ մեզ բարեխաւս առ քրիստոս, այժմ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Թ. 200. §. 65. Թղ. 313բ1. տարբերութիւններով)։ 20. Անդ։ "Սրբոյն Ղուկասու Աւետարանչի (Վկայութիւն)։ Քրիստոսի առաքեալն Ղուկտս՝ Անտիոքացի էր„ ևն։ - Վերջ Թղ. 75բ2։ "Անմոռաց յիշեա զմեզ առաջի քրիստոսի յաւիտեանս ամէն„։ (Հմմ. Թ. 200. §. 63. Թղ. 311բ1)։ 21. Անդ։ "Ննջումն Յովհաննու առաքելոյ եւ աւետարանչի եւ աստուածաբանի։ Յետ ննջման ամենասրբուհոյ միշտ կուսին եւ ամենաւրհնեալ աստուածածնին Մարիամու„ ևն։ Վերջ Թղ. 76ա2։ "Վերափոխեա եւ զհոգիս հաւատացելոց քոց ի հանգիստն յաւիտենական կենացդ. զի քո են փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Գրուածս կը տարբերի ի սպառ Էր ընդ եղբարս ծանօթ տպագրութենէն. ուստի և լուրջ քննութեան արժանի է)։ 22. Թղ. 76բ1։ "Վկայութիւն սուրբ առաքելոյն Սիմոնի նախանձայուզի։ Աստուածիմաստն եւ աստուածատեսն Սիմովն՝ աշակերտ քրիստոսի, որ ի սուրբ վերնատանն էառ ի քրիստոսէ զձեռնադրութիւն իշխանութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 76բ2։ "Եւ է յիշատակ սըրբոյն ի յապրիէլի ի քսան եւ մի՝ ի փառս աստուծոյ ամէն„։ (Հմմտ. Թանգ. հայկ. Հին և Նոր Կտակար. Հտ. Գ. եր. 464)։ 23. Անդ։ "Վկայութիւն Բառնաբա սուրբ առաքելոյն։ Առաքեալն քրիստոսի սուրբն Բառնաբաս՝ անուանի որդի մխիթարութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 77բ2։ "Եւ յայտնեցաւ յաւուրս Զենոնի արքայի, զոր առեալ մեծաւ պատուով պայծառացուցեալ զտեղին՝ շինեցին եկեղեցի յանուն սրբոյն, փառաւորելով զամենասուրբ երրորդութիւնն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Յոյժ հետաքրքրական է Վկայութիւնս, զի այնպիսի տեղեկութիւններ կու տայ Բառնաբասի դարձին, առաքելութեան և քարոզութեան, Անտիոքայ նորադարձները առաջին անգամ քրիստոնեայ անուանելոյն, մատթէոսեան կոչուած Աւետարանի մչ՝ իր հետ շրջեցնելուն, ի Կիպրոս հրով այրուելուն և այրի մը մէջ թաղուելուն - ձեռամբ Տիմենի, Մարկոսի և Ռսդոնի - և ապա նշխարաց յայտնուելուն, Զենոն կայսեր օրով, ևն։ Վկայութեանս հայերէնը միայն ծանօթ է, և տպագրուած չէ յիշեալ հրատարակութեան մէջ։ Զ. դարուն և նշխարաց գիւտի առթիւ խմբագրուած ըլլալու է հաւանօրէն։ Յունարէնը դեռ կը մնայ անյայտ։ 24. Թղ. 78ա1։ "Վկայութիւն սրբոյն Շմաւովնի եպիսկոպոսի որ վկայեաց անթիւ բիւրուք յերկրին արեւելից՝ ի Շապհոյ ի Պարսից արքայից արքայէ։ Սկսանիմք ցուցանել ղսկիզբն չարչարանաց ժողովրդեան մերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 88բ2։ (Հմմտ. Թ. 200, §. 83 Թղ. 386ա2)։ 25. Անդ։ "Վարք երանելոյն Նիկողայ մետրապաւլտի ի Զմիւռն քաղաքի։ Յամս աստուածապսակեալ եւ բարեպաշտ արքային Կոստանդիանոսի„ ևն։ - Վերջ Թղ. 92ա1։ (Հմմտ. Թ. 200. §. 82. Թղ. 377բ1։ Իրարմէ շատ կը տարբերին թէ ի սկիզբան և թէ ի շարունակութեան)։ 26. Անդ։ "Սրբոյն Եփրեմի խորին ասորւոյ՝ Ի գալուստն տեառն ի տաճարն քառասնաւրեայ Եւ ի ծերունին Սիմէոն։ Որ անսկիզբն ես յեութեան անպարագրելի բանդ հաւր„ ևն։ - Վերջ Թղ. 97ա1։ (Այս ճառս յիշուած չէ Հայկ. Թարգմ. նախնեացի մէջ)։ 27. Անդ։ "Սրբոյն Աբբա Եփրեմի խորին ասորոյ Ի գալուստն փրկչին յԵրուսաղէմ եւ ի սուրբ տաւնն բարեբանութեան։ Ի տաւնս տաւնից լի ընտրողութեամբ հրաւիրեալք եղբարք իմ„ ևն։ - Վերջ Թղ. 105ա1։ "Փըրկեաց զքեզ ի մոլորութենէ, որում փառք եւ պատիւ հանդերձ հարբ եւ սուրբ հոգւովն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Մտնգր. Ս. Եփր. տպ. Վենետիկ 1836, Հտ. Դ. եր. 28. Անդ։ "Երանելոյն Յակովբայ Սրճոյ եպիսկոպոսի՝ ասացեալ ի յարութիւն տեառն եւ ի զինուորսն։ Յարութիւն քո քրիստոս զարթուցանէ զիս ճառել զինքենէ„ ևն։ - Վերջ Թղ. 114բ1։ "Միածինն փրկեաց զմեզ արեամբ իւրով. նմա փառք յաւիտեանս ամէն„։ 29. Անդ. "Նորին սրբոյն Յակովբայ Սըրճեցւոյ՝ ներբողեան ասացեալ ի սուրբ զատիկն եւ յարութիւն փրկչին մերոյ յիսուսի քրիստոսի եւ աստուծոյ։ Այսաւր ուրախութիւն մեծ լի ընտրութեամբք զարհուրեցուցանէ զիս„ ևն։ - Վերջ Թղ. 119բ1։ "Եթէ քրիստոս մեռաւ եւ յարեաւ, այսուհետև մահ նմա ոչ եւս տիրէ, որում փառք պատիւ եւ իշխանութիւն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Երկուքն ևս ասորականէն թարգմանուած)։ 30. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Կալինիկոսի։ Էր այրս այս Կաղինիկոս ճշմարտեալ հաւատով եւ առաքինի վարուք„ ևն։ - Վերջ 120բ1։ (Զկայ այս տպագրեալ Վարք և Վկայաբ. սրբոցին մէջ։ Յուն. հմմտ. Ի. 6. 0xV, 477-88։ Հայն շատ կը տարբերի ի սկիզբն և ի վերջ)։ 31. Թղ. 120-բ2։ "Վկայաբանութիւն սըրբոյն Բասսայ եւ որդւոց իւրոց՝ Թէոգնի, եւ Ագապի եւ Պիստոսի։ Մաքսիմիանոս թագաւոր եկեալ ի քաղաք մի երեւելի„ ևն։- Թղ. 121ա-122բ. կը պակսին։ - Վերջ Թղ. 126բ։ 32. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Կոդրատիոսի։ Ի ժամանակս Դեկեա կայսեր եւ Վաղերիանոսի ի բազում քաղաքաց յափշտակէին զքրիստոնեայս„ ևն - Վերջ Թղ. 136ա1։ (Հմմտ. Վար։ և Վկայբ. Հտ. Բ. եր. 698)։ Յուն։ տես #. ######, ####. #######.. ##. #. 261) 33. Անդ։ "Վարք եւ սքանչելագործութիւն եւ հանգիստ սուրբ առաքելոյն Տիտոսի աշակերտին Պաւղոսի առաքելոյն, զոր ձեռնադրեաց եպիսկոպոս Գորտիւնեա քաղաքին, ի Կռիտիս կղզոջն։ Զինաս, զոր յիշատակէ Պաւղոս ի թուղթս իւր, նա գրեաց զպատմութիւն վարուց սրբոյն„ ևն։ - Վերջ Թղ. 138ա2։ "Զոր տեսեալ ամենեքեան առաւել հաստատեցան ի հաւատս յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմ. Վարք և Վկայբ. Հտ. Բ. եր. 392-395)։ 34. Թղ. 136ա1. "Վկայաբանութիւն սուրբ առաքելոյն Տիմոթէի, աշակերտին Պաւղոսի։ Սուրբ առաքեալն Տիմոթէոս էր ի քաղաքէն Լիւստրացւոց, որդի հաւր հեթանոսի եւ մաւր հրէի„ ևն։ - Վերջ 138ա2։ "Տաւնելով զյիշատակ մարտիւրոսութեան նորա ի յունուարի ԻԱ, մեծաւ տաւնախմբութեամբ ի փառս ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. յիշեալ տպ. Հտ. Բ. եր. 390։ Յուն։ երկու խմբագրութենէն ևս կը տարբերի վկայաբանութեանս սկիղբն և վերջը)։ 35. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Արքիպպայ եւ Փիլիմովնի աշակերտաց սրբոյն Պաւղոսի առաքելոյն։ Սուրբ վկայքն քրիստոսի՝ Եւնի քաղաքէն Կողոսացւոց„ ևն։ - Վերջ Թղ. 140ա1։ "Այսպէս կատարեցան սուրբ վկայքն եւ աշակերտքն քրիստոսի, ի նոյեմբերի ԻԲ, ի փառս քրիստոսի աստուծոյ, յաւիտեանս ամէն„։ (Վկայաբանութիւնս ուրիշ լեզուներով դեռ յայտնուած չէ)։ 36. Անդ։ "Վկայութիւն սուրբ առաքելոյն Շմաւոնի որ Հ.ից անտի։ Շմաւոն որդի էր Կղովպայ՝ եղբաւրն հիւսանն Յովսեփու... եղև ՃԻ ամաց„ ևն։ - Վերջ Թղ. 140բ1։ "Բայց ասի վասն նորա և յայլ լիակատար պատմութեան նորա, եթէ եւ մահու խաչի կատարեցաւ. եւ այնպէս եղև ճիռ մարտիւրոսութեան նորա„։ Յայսօր ոչ յունարէն և ոչ ալ ասորերէն լեզուով աւելի կատարեալ պատմութիւն մը յայտնուած է դեռ։ Սակայն յոյժ հաւանական է որ Հեգեսիպպոսէն գրուած ըլլայ այն, զի Եւսեբիոս անկէց հատուած մը մէջ կը բերէ ի գովեստ սըրրոյն Շմաւոնի, այն է ազգականին Քրիստոսի։ 37. Անդ։ "Գործք սրբոյն Կուռնելիոսի հարիւրապետին՝ աշակերտի սրբոյն Պետրոսի առաքելոյ։ Սուրբն Կուռնելիոս էր ի Կեսարիա Պաղեստինացւոց, ի գնդէն Իտաղիացւոց„ ևն։ - Վերջ Թղ. 142բ1։ "Ամ յամէ կատարելով զյիշատակս նորա ի փառս ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Սկիզբն և վերջը Գործոց սրբոյս բոլորովին կը տարբերին՝ անոր յունարէն Վկայաբանութենէն տես #. ######, ####. #######. ##.. #. 54)։ 38. Թղ. 142բ2։ "Յաղագս սրբոյն Մարիամու Մագդաղենացոյ՝ հետեւողի սրբոյ առաքելոյն Յովհաննու Աւետարանչի։ Սուրբ աղախինն քրիստոսի Մարիամ էր ի սահմանաց Մագդաղենա յԱսորոց„ ևն։ - Վերջ Թղ. 143ա2։ "Առաքինական ճգնութեամբ հանգեաւ ի քրիստոս, ի յուլիս ԻԳ, ի փառս քրիստոսի աստուծոյ յաւիտեանս ամէն„։ (Վարքիս յունարէնն և ասորերէնը կը պակսին)։ 39. Անդ։ "Վկայութիւն սրբոհի կնոջն Սամարացւոյ Փոտինա՝ որ է լուսաւոր իմն։ Սրբուհի կինն Սամարացի յորմէ քրիստոս ջուր խնդրեաց„ ևն։ - Վերջ Թղ. 144բ2։ "Եւ լուսաւորութիւն բարեխաւսութեամբ սրբոյն ի փառս քրիստոսի յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Վարք. և Վկայբ. տպ. Վենետիկ, Հտ. Բ. եր. 503-505։ Յունարէնը տես #. ##. ####, ####. #######. ##. #. 215)։ 40. Անդ։ "Յաղագս երկոյտասան առաքելոցն. Վսեմականն Դիոթորոս (Դորոթէոս) յիշատակումն առնէ երկոյտասան առաքելոցն, նշանակելով թէ ուր իւրաքանչիւր ոք ի նոցանէ քարոզեաց։ Պետրոս առաքեալ ի Գաղիղիայ, ի Պոնտոս եւ յամենայն Կապադովկիա„ ևն։ - Վերջ Թղ. 145բ2։ "Զայսոսիկ մեզ Դորոթէոս՝ ի հեթանոսական եւ յեբրայականն համահաւաքեալ աւանդեաց՝ հռոմայեցի յիշատակարանաւք. Զոր մեք որպէս պիտանի եւ դիւրընկալ յայտնի բազմաց արարաք համադրութիւն եկեղեցական„։ (Հմմտ. Թանգ. Հին և Նոր Կտ. Հտ. Գ. եր. 471-473)։ 41. Անդ։ "Վկայութիւն Սիմոնի Կիւրենացոյ։ Տեսեալ Սիմոնի զսքանչելիսն որ եղեն ի խաչելութեանն քրիստոսի, հաւատաց գաղտ ի ժողովրդենէն„ ևն։ - Վերջ՝ Անդ։ "Եւ աւանդեաց զոգին բարի խոստովանութեամբ ի. Ա. մարտի, եւ է մեզ բարեխաւս առ քրիստոս„։ (Վկայութեանս յունարէնն և ասորերէնը չկան կամ դեռ յայտնուած չեն)։ 42. Թղ. 146ա1։ "Վկայաբանութիւն սըրբոյն Թէոփիլոսի եւ Պատրոնիկեի կնոջ նորա, եւ որդոյ նորա Դամաղեա։ Ասաւերիոս բդեաշխ Եւրոպի զգեցեալ զզէն սատանայի„ ևն։ - Վերջ Թղ. 148բ2։ (Հմմտ. տպ. Վարք և Վկայբ։ Հտ. Ա. եր. 594-598։ (Յունարէնն և ասորերէնը կը պակսին)։ 43. Անդ։ "Վկայութիւն սրբոյ կուսին Վասիլիդեայ։ Աղեքսանդրոս դատաւոր Նիկոմիդեա քաղաքի մոլեալ ի սնոտի կուռս„ ևն։ - Վերջ Թղ. 150բ2։ (Հմմտ. յիշեալ տպագրութիւնը Հտ. Բ. եր 366-369)։ 44. Անդ։ "Վկայութիւն սրբոյ Սարկաւագին Աբիբասայ որ ի նմին աւուր կատարի յիշատակ նորա։ Յամի վեցհարիւրորդի թագաւորութեանն Աղեքսանդրի Մակեղոնացւոյ, ե։ հիւպատւոջն Լիկիանոսի եւ Կոստանդնի, ի զաւրավարութեանն Յուլիանոսի և Վառվառիկու, ևն։ - Վերջ Թղ. 153ա2։ (Վկայաբանութիւնս չկայ յիշեալ տպագրութեան մէջ։ Հմմտ. յուն. 1.Զ Խմբագրութիւնը առ #. ######, ##Ե#. ԲԱց40. Ս7. #. 102, ուր սակայն Գուրիասայ և Սամոնասայ հետ միացուած է)։ 45. Թղ. 153ա2-բ1։ "Վկայութիւն սրբոյ առաքելոյն Փիլիպպոսի որ է մի յերկոտասանիցն, եւ քեռն իւրոյ Մարիամնի եւ Բարթողոմէոսի որ էր յեւթանասնից անտի։ Յաւուրս ժամանակաց ամպարիշտ արքային Տրայիանոսի„ ևն։ - Վերջ Թղ. 155ա1։ "Եւ ելեալ անտի գնացին Բարթողոմէոս ի Լիկառնայ, եւ Մարիամնի ի Յորդանան գետ, եւ անդ կատարեցան ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Թանգ. Հին և Նոր Կտակ. Հտ. Գ. եր. 321-328)։ 46. Թղ. 155ա2։ "Պատմութիւն յաղագս գիւտի նշխարաց սուրբ առաքելոյն Թովմայի. Որ եղեւ ի ձեռն այլազգոյ առն որք առեալ ի Միջագետաց՝ բերին ի Հայս. որով լուսաւորի աշխարհս Հայոց՝ ի ձեռն գալստեան սուրբ առաքելոյն։ Եւ եղեւ յետ համբառնալոյ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 158բ1։ (Հմմտ. յիշեալ տպագրութիւնը եր. 417-427։ Յոյնն և ասորին կը պակսին)։ 47. Անդ։ "Պատմութիւն վարուց սրբոյն Յոհաննու Ոսկեբերանի Կոստանդինուպաւլսի եպիսկսպոսապետի։ Երիցս երանելին Յոհան յԱնտիոքացոց քաղաքէն էր„ ևն։ - Վերջ Թղ. 163բ2։ "Այս են վարք քաղաքավարութեան եւ կատարման սրբոյն Յոհաննու ոսկեբերանի Կոստանտինուպաւլսի հայրապետին, թարգմանեալ ջ յունական գրոց ի հայերէն բարբառ, ի կամս աստուծոյ հաւր եւ աւծելոյ նորա յիսուսի քրիստոսի փրկչին մերոյ եւ կենդանարար սուրբ հոգւոյն, որում վայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ այժմ և միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Տարբեր է պատմութիւնս՝ Վորք և Վկայած. Հտ. Բ. եր. 151 տպագրուա48. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Սեւերիանոսի որ վկայեաց ի Սեբաստացւոց քաղաքին։ Յետ մրցանաց եւ վկայական նահատակութեան սրբոց քառասնից„ ևն։ - Վերջ Թղ. 168բ1։ "Եւ մաղթելով վասն փրկութեան ամենայն տիեզերաց առ քրիստոս աստուած մեր, որում վայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. յիշեալ տպագրութիւնը Հտ. Բ. եր. 300-309)։ 49. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Վարոսի։ Եւ եղեւ յաւուրս Մաքսիմիանոսի՝ փեսայի Գիոկղետիանոսի՝ յամի հալածանաց մերոց„ ևն։ - Վերջ Թղ. 174բ1։ (Հմմտ. նոյն տպգ Հտ. Բ. եր. 370-381)։ 50. Անդ։ "Նահատակութիւն Անդրեի զաւրավարի եւ զաւրաց նորա երկուհազար եւ ութհարիւրիցն որոց անուանքն գրեալ են ի դպրութեան կենաց։ Զաստուածային զանճառելի եւ զանիմանալի խորհուրդն„ ևն։ - Վերջ Թղ. 179բ2։ (Հմմտ. նոյն տպագրութիւնն, Հտ. Ա. եր. 103-112)։ 51. Անդ։ "Ճառ Պաւղեա միայնակեցի։ Պաւղոսն էր այր հողագործ եւ առաւել ամբիծ եւ անարատ եւ սուրբ վարուք„ ևն։ - Վերջ Թղ. 181բ2։ "Եւ թաղեցին զնա Ամոն եւ Անտոնիոս՝ աշակերտք հաւրն Անտոնի, ի փառս ամենասուրբ երրորդութեան յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Թ. 200.§, 89. տարբեր է)։ 52. Թղ. 182ա1։ "Վկայութիւն սրբոյն Ստեփանոսի (Ուլնեցւոյն) ծնընդեան եւ սնընդեանն՝ թէ ուստի էր կամ յո գնաց, եւ նահատակութիւն նորա եւ ԼԳ ընկերաց նորա որ նահատակեցան ի Սոկրատէ դատաւորէ ի սահմանս դղեկիս որ այժմ... (երկու բառ եղծուած յամսեանն աւգոստոս որ աւր ԺԸ է։ Ես մեղաւոր եւ յետին կրաւնաւորս, հասեալ ի տիս մանկութեան, եւ հմուտ եղեալ աստուածային պատուիրանաց„ ևն։ - Վերջ Թղ. 189բ1։ (Հմմտ. յիշեալ տպ. Հտ. Բ. եր. 322-339)։ 53. Թղ. 189բ1։ "Թուղթ առ ի Ներսիսէ եպիսկոպոսէ՝ յեղբաւրէ տեառն Գրիգորիսի կաթողիկոսի հայոց, պատասխանի թղթոյն Գեորգեա արեւելեան եպիսկոպոսի, Առաջնորդի սըրբոյ ուխտին Հաղբատայ, Յազագս հետազաւտելոյ առ ի ստուգութիւն զՊատմութիւնս երանելւոյ նահատակին Սարգսի։ Որոց բաղձալի է ճշմարտութիւն յիրս եւ ի բանս, նոցունց եւ յաւէտ ըղձալի խնդրելոյն զնա փոյթ„ ևն։ - Վերջ Թղ. 190բ2։ "Եւ արդ սկսցուք ի կարգ պատմութեանն, զոր ընկալաք գրով ի նախասացեալ սրբոյ ուխտէն սպասաւորաց, որ է այսպէս„։ (Յոյժ կարևոր է Ն. Շնորհալւոյ սոյն թուղթը Ս. Սարգսի պատմութեամբ պարապողաց համար)։ 54. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Սարգսի զաւրավարի եւ որդւոյ նորա Մարտիւրոս կոչեցելոյ եւ այլոց զինուորաց որք ընդ նոսա վկայեցին յաւուրս ամբարիշտ թագաւորացն Յունաց եւ Պարսից՝ Յուլիանոսի եւ Շապհոյ։ Ի ժամանակս թագաւորութեան Հռովմայեցւոց մեծին Կոստանդիանոսի„ ևն։ - Վերջ Թղ. 198բ2։ (Հմմտ. Վարք և Վկայբ. տպ. ի Վենետիկ. Հտ. Բ. եր. 280-299)։ 55. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Բասիլիսկոսի որ էր եղբաւրորդի սրբոյն Թէոդորոսի։ Իբրև վախճանեցաւ Մաքսիմիանոս թագաւոր՝ եկաց ի տեղի նորա Ագրիպաս դատաւոր„ ևն։ - Վերջ Թղ. 201բ1։ "Որ կատարեաց զվկայութիւն իւր սուրբ եւ բարի խոստովանութեամբ յամսեանն մայիսի որ աւր քսան եւ ութ էր ամսոյն, յաւուր կիւրակ(է)ի, յանուն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք ընդ հաւր եւ հոգւոյն սրբոյ՝ այժմ և միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Չկայ յիշեալ տպագրութեան մէջ։ Յունարէնէն մեծապէս կը տարբերի, ուր սրբոյս նահատակութիւնը Մաքսիմիանոսի ժամանակ եղած կ'աւանդուի)։ 56. Թղ. 201բ2։ "Վկայութիւն սուրբ կուսանացն Թեկղի, Մարիամու եւ Մարթայի եւ Էմէի։ Ի ժամանակին յայնմիկ չարախաւս եղեն առ Տրոմշապուհի զառնէ միոջէ զամպարշտէ, ղի անուն էր նորա Պաւղէ„ ևն։ - Վերջ Թղ. 202բ1։ "Կատարեցան սուրբ կուսանքն քրիստոսի որ աւր վեց էր մարերի ամսոյ, եւ առին ղանապտկան պսակն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Վկայութիւնս, որ տարբեր է գլխովին նախընթացէն (տես Թ. 200. §. 46. Թղ. 255ա2), չկայ յիշեալ տպագրութեան մէջ. ստուգիւ նոր է, չորս քոյրաթիւ դստերաց՝ իրենց «յանուանկերէց» յորջորջեալ հօր ձեռքով սուսերահար ըլլալուն, և գրութեան ոճին համար։ Կուսանքս յամին 347 նահատակուած են ի Պարսս։ Ասորերէնը տես բԺ ######, #### ո######. ##. 123-27։ - ####### ձ## տտ#յ#. ## #######. II. 308-13։ 57. Թղ. 202բ2։ "Պատմութիւն վասն որդւոցն Վրթանայ, որոց անուանքն են այս. Առաջնոյն Գրիգորիս, երկրորդն Յուսիկ։ Այս Ա-իստակէս եւ Վրթանէս որդիք էին մեծի քահանայապետին Գրիգորի„ ևն։ - Վերջ Թղ. 203բ2։ "Եւ զամենայն աւուրս կենաց իւրոց գոհանայր եւեթ յամենայն ժամ անդադար„։ (Հմմտ. Փ. Բուզանդացի, Պատմ. Գ. 5)։ 58. Անդ։ "Յաղագս սրբոյն Գրիգորիսի վախճանին։ Այլ վասն Գրիգորիսի եպիսկոպոսի որդւոյ Վրթանայ՝ եղբաւրն Յուսկան„ ևն։ - Վերջ Թղ. 204բ1։ "Եւ ամ յամէ աշխարհաժողով ժողովուրդք՝ ի մի վայր ժողովեալ կողմանցն այնոցիկ՝ զսորա զաւր տաւնեն եւ զյիշատակ քաջութեանն. եւ ցնծան ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Փ. Բուզանդ, Պատմ. Գ. 6)։ 59. Անդ։ "Գիւտ նշխարաց սրբոյն Գրիգորի Աղուանից կաթողիկոսի որ վկայեաց ի Մազքութս՝ ի ձեռաց Սանեսանայ։ Յոյժ ցանկալի տենչանս ունէր բարեպաշտն Վաչագան արքայն Աղաւնից՝ առ գիւտ նշխարաց սրբոյն Գրիգորի„ ևն։ - Վերջ Թղ. 207ա1։ "Եւ նոքա պատմեցին զոր ի Յոբա ճգնաւորէ„։ (Հմմտ, Մ. Կաղանկատուացի, Պատմ. Աղուանից Հտ. Ա. գլ. Ի. եր. 48)։ 60. Անդ։ "Երանելոյն Յոբայ ճգնաւորի դարձուցանելն զմեծագոյն գաւառն Արձախայ Պազկանց։ Յովբ ոմն ճգնաւոր եւ առաքինի վարուք կացեալ յաշխարհի„ ևն։ - Վերջ Թղ. 207բ2։ "Եւ մինչ զայս ամենայն առաջի արքային պատմէին, լսելի լինէր նմա„։ (Հմմտ. Մ. Կաղ. Պատմ. Հտ. Ա. գլ. ԻԲ. եր. 54-56)։ 61. Անդ։ "Ի նոյն խորհուրդս՝ տեսիլ մի եւ Խոճկորիկ պոռնկորդին Եսվաղէնայ արքային. որ էր կարգեալ կողմնապահ՝ պատմէ արքայի։ Այրն այն Խոճկորիկն անուն, որոյ ի Յրի յայտնեզան Զաքարիաս սուրբն եւ Պանդալեւոն, ևն։ - Վերջ Թղ. 210բ1։ "Եւ ինքն փառաւորի ի սրբոց իւրոց յաւիտեանս յաւիտենից ամէն„ (Հմմտ. Մ. Կաղ. Պատմ. Հտ. Ա. գլ. ԻԳ. եր. 56-62, տարբերութիւններով)։ 62. Թղ. 210բ2։ "Պատմութիւն Զենոբա եպիսկոպոսի Զոր արարեալ է վասն Անտոնի եւ Կրաւնիդեա եւ այլոց ճգնաւորացն. Ի Տարաւնոյ Պատմութենէ։ Արդ իբրեւ եղեւ ելանել սրբոյն Գրիգորի լուսաւորչին մերոյ„ ևն։ Վերջ Թղ. 213բ1։ "Ապա յետ այսորիկ գնաց ի բուն կայեանսն արքունի՝ ի Վաղարշապատ քաղաք„։ -բ. Անդ։ "Վասն մահուանն Անտոնի եւ Կրաւնիդեա։ Զենոբ եկաց հայր Գլակայ Վանաց զամս քսան„ ևն։ - Վերջ Թղ. 213բ1։ "Եւ յետ երկու ամսոյ սուրբն Կրաւնիդէս. կացեալք ամս քառասուն՝ յԻննակնեան վանսն, սակաւ ինչ հեռագոյն յեկեղեցւոյն ըստ հարաւոյ կուսէ. եւ քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։- գ. Անդ։ "Վասն մահուանն Անտոնի և Կրաւնիդեա։ Զենոբ եկաց հայր Գլակայ վանաց զամս քսան„ ևն։ - Վերջ Թղ. 213բ2։ "Կացեալք յԻննակնեան վանսն, սակաւ ինչ հեռագոյն ըստ հարաւոյ կուսէ. Եւ քրիստոսի փառք յաւիտեանս„։ Պատմութեանս առաջին մասը - ուր մէջ կը բերուին Գրիգոր Լուսաւորչի առ Ղևոնդիոս հայրապետն Կեսարու, և սորա առ Գրիգոր գրած թուղթերն - յոյժ կը տարբերի տպագրեալ Զենոր Գլակացիէն, ըստ բանից և ըստ կարգի շարադրութեան, այնպէս՝ որպէս թէ իրարմէ տարբեր երկու թարգմանութիւններ կամ խմբագրութիւններ ըլ լային։ Ուստի և մեծ ուշագրութեան և ուսումնասիրութեան արժանի։ Իսկ վերջին գլուխն համեմատ Յոհ. Մամիկոնեանի, Պատմ. Տարօնոյ Ա. գլուխ, եր. 729 տողով կ'աւարտի։ Ապա անմիջապէս կու գայ գրչին յիշատակարանն, որը կէսէն վեր փրթեր է։ Յաջորդ թուղթն ալ ինկեր է, ուստի չի գիտցուիր՝ թէ արդեօք շարունակութիւն էր առաջնոյն, թէ ընդ հակառակն նոր նիւթ կը պարունակէր։ Յամենայն դէպս ուշադրութեան արժանի կէտ մ'է դարձեալ Ձեռագրիս մէջ Ստեփանոսին (Ա.) յաջորդող Գլակայ վանաց առաջնորդներու պակասը, որ կարելի է նշան համարիլ Յոհ. Մամիկոնեանէն յառաջ կատարուած խմբագրութեան մը։ 63. Թղ. 214ա1։ "Երանելոյն Եպիփանու Կոստանդեայ Կպրացւոյ Արքեպիսկոպոսի՝ Ասացեալ Յաւուր մեծի շաբաթուն եւ առ Յով սէփ որ յԱրիմաթեայն էր։ Չի՞նչ է այս. այսաւր լռութիւն բազում յերկրի„ ևն։ - Վերջ Թղ. 222ա1։ "Զի նմա վայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ հանդերձ հարբ եւ ամենասուրբ հոգւովն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտ„։ (Ճառիս յունարէնը դեռ յայտնուած չէ։ Ճառս ալ դեռ տպուած չէ)։ 64. Թղ. 222ա2։ "Ի մեծի աւուր շաբաթին երանելւոյն Գրիգորի եպիսկոպոսի Նիւսացւոյ՝ ասացեալ ի թաղումն տեառնեւ ի Յովսէփ Արեմաթացի։ Գովելի է ինձ այս եկեղեցական աւրէնք որ պատրաստեաց մեզ զայս աւր„ ևն։ - Վերջ Թղ. 227ա1։ "Եւ քեզ ընդ հաւր եւ հոգւոյդ սրբոյ՝ վայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Յոյնը կը պակսի)։ 65. Անդ։ "Սրբոյն Յակովբայ՝ ի նոր կիւրակէն եւ ի սուրբ առաքեալն Թովմաս։ Յորժամ յարեաւ հովիւն մեռելոց՝ մեծաւ զաւրութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 233ա1։ "Ամենայն գործք որդւոյն աստուծոյ բարձր են քան զմեկնութիւն. աւրհնեալ է երկրպագելին, որ եթէ ոչ սիրով, ոչ պատմի ամէն„։ 66. Թղ. 233ա2. "Խաւսք երանելոյն աբբա Եփրեմի խորին ասորոյ, Ներբողեան ասացեալ պատմագրաբար ի սուրբն Յովաննէս Կարապետ եւ Մկրտիչ յիսուսի քրիստոսի։ Հրաւիրելով կոչեցաւ լեզու իմ յուրախարար եւ ի կենսաբեր բարիս„ ևն։ - Վերջ Թղ. 239բ2։ "Եւ ղթողութիւն շնորհեա ասողացս եւ լսողաց, ներբողենիս սրբոյն Յովաննու Կարապետին մեծի. եւ քեզ փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Մտնգր. Ս. Եփր. Հտ. Դ. եր. 129-142։ Ասորին կը պակսի)։ 67. Թղ. 240ա1։ "Վկայութիւն սրբոյն Աբդայի եպիսկոպոսի եւ Որմզդանայ եւ Սաինի եւ Բենիամենի սարկաւագի որք ի Պարս կատարեցան։ Ի ժամանակս թագաւորութեան Հոռոմոց Թէոդոսի փոքու եւ ի բռնակալութեան ամպարիշտ արքային Պարսից Յազկերտի„ ևն։ - Վերջ Թղ. 241բ2։ "Աւանդեաց զհոգին ի ձեռս հրեշտակաց, ի մարտի ամսոյ ի ԻԴ, փառաւորելով զհայր եւ զորդի եւ զսուրբ հոգին, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Վարք և Վկայբ. տպ. Վենետկոյ, Հտ. Ա. եր. 1-5)։ 68. Թղ. 242ա1։ "Վկայութիւն սրբոցն որ կատարեցան ի Նիկոմիդացւոց քաղաքին մեծին Բաբելա եւ որոց ընդ նմա ՉԴ աշակերտացն որք կատարեցան ի քրիստոս։ Մաքսիմիանոս թագաւոր մտեալ ի քաղաքն Նիկոմիդեա„ ևն։ - Վերջ Թղ. 245բ2։ (Հմմտ. յիշ. տպգ. Հտ. Ա. եր. 158-166)։ 69. Թղ. 246ա1։ "Վկայութիւն սրբոյ Դիոմիդեա բժշկապետի որ կատարեցաւ յամսն Մաքսիմիանոսի բռնաւորի յամսեանն ոգոստոս, որ աւր ԺԶ. էր ամսոյն։ Ի ժամանակս թագաւորութեանն Դիոկղիտիանոսի եւ Մաքսիմիանոսի էր հալածումն եկեղեցւոյն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 248բ2։ (Հմմտ. յիշեալ տպգր. Հտ. Ա. եր. 35-356)։ 70. Թղ. 248բ2-249ա1։ "Վկայութիւն սրբոյն Պանդալեւոնի։ Յամս թագաւորութեանն Մաքսիմիանոսի ամպարշտի հրաման ետ„ ևն։ - Վերջ Թղ. 256ա1։ 71. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Արդլմսեհի։ Սկիզբն արասցուք նահատակութեան սրբոյն Արդլմսեհի„ ևն։ - Վերջ Թղ. 265բ1։ "Փառք եւ զաւրութիւն, եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. նոյն տպ. եր. 6-25)։ 72. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Ղոնկիանոսի հարիւրապետին որ վկայեաց ի քրիստոս։ Երանելի այրս այս Ղոնկինոս էր յաւուրս տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, զինուորեալ հարիւրապետ„ ևն։ - Վերջ Թղ. 268ա2։ (Տես յիշեալ տպ. Հտ. Ա. եր. 715-721, զգալի տարբերութիւններով)։ 73. Թղ. 268բ1։ "Վկայութիւն Նեքտառինեա փիլիսոփայի եւ կոյս վկային քրիստոսի։ Յաւուրս բռնակալ արքային Մաքսենտի, այս իմաստասէր եւ հանճարեղ կինս էր ի քաղաքէն Աղեքսանդրիայ„ ևն։ - Վերջ Թղ. 270ա1։ "Ես Աթանաս դպիր՝ ծառայ նորին գրեցի զվկայութիւն տիկնոջն իմոյ սրբոյն Նեքտառինեա որ կատարեցաւ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Ասորին շատ պակասաւոր է։ Յունարէն 1.2 Խրմբագրութիւնը (տես մ. V#####, ######## ### ՏՈ##### ########## ## ####### ####տՈ##### (##### 1897), #. 5-23)։ 74. Անդ։ "Երանելոյն Սիսի(ա)նոսի վարդապետի Խաւսք ասացեալ յամենաժողով տաւնի սրբոց Քառասնիցն՝ ի խնդրոյ ժողովոյն՝ ի նմին քաղաքի Սեբաստիայ ի յեկեղեցւոջն սըրբոց Քառասնիցն, եւ ի խորհուրդ սրբոց քառասնորդաց Աղուհացիցն։ Զմեծ գթութիւնն աստուծոյ եւ զմարդասիրութիւնն ածել միշտ զմտաւ„։ - Վերջ Թղ. 283ա1։ "Որում փառք ընդ հաւր եւ ընդ հոգւոյն սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Իւրաքանչիւր պարբերութեան մեծ գլխագիրներու հանդէպ դրուած են, - մերթ արտաքին և մերթ երկու սիւներու մէջ եղող լուսանցից վրայ և հորիզոնական գիծերու մէջ, - համազօր միջակ տառեր։ Այս ձեռագրիս և սոյն Ներբողեանին մէջ միայն կը հանդիպինք այս բանիս։ Բուն պատճառն յայտնի չէ. հաւանօրէն կամ բնագրոց համեմատութեան համար, կամ ընթերցողի ուշադրութիւնը գրաւելու նպատակաւ եղած է, զի յատուկ անուն մը չեն կազմեր։ 75. Թղ. 283ա1։ "Վկայութիւն սրբոյն Մինասի եւ Երմոգինի եւ Գրափոսի։ Քրիստո սի շնորհացն յաճախեցմանն, եւ եկեղեցեաց բազմանալն„ ևն։ - Վերջ Թղ. 288բ2։ "Եւ յասպարիսի բարեպաշտութեամբ կատարեցան, ի դեկտեմբերի ամսոյ որ աւր, Ժ. էր, ի փառս ամենասուրբ անուանն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ - բ. Անդ։ "Վասն սքանչելեացն որ եղեն յետոյ։ "Արդ լուարուք եղբարք զհրաշալիսն զոր արար աստուած ձեռամբ սրբոյն Մինասի„ ևն։ - Վերջ Թղ. 293ա1։ (Հմմտ. տպ. Վարք և Վկայբ. Հտ. Բ. եր. 64-73։ Յոյժ կը տարբերի Ձեռագրիս ներկայացուցածն ի տպագրէն. վերջն ալ ունի հեղինակին յիշատակարանը)։ 76. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Կղեմալ Հռոմայ հայրապետին աշակերտին Պետրոսի։ Սուրբն Կղեմէս հռոմայեցի էր, եւ ուսեալ էր յոյժ զդպրութիւն հելլենական արտաքին գրոց„ ևն։ - Թղ. 293բ1։ "Վասն սքանչելեացն որ եղեն յետոյ։ Ի միում տարւոջ„ ևն։ Վերջ Թղ. 294ա1։ "Որով լիցի մեզ բարեխաւս առ քրիստոս՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 77. Անդ։ "Պատմութիւն սրբոյն Բագարատա Տոռոմենոյ եպիսկոպոսի՝ ի Սիկիլի կղզւոջն։ Սուրբն Բագարատ աշակերտ էր սըրբոյ առաքելոցն, եւ ձեռնադրեցաւ ի սրբոյն Պետրոսէ եպիսկոպոս„ ևն։ - Թղ. 300բ1։ "Վասն կատարման սրբոյն Բագարատա„ ևն։ Վերջ Թղ. 301ա1։ (Հմմտ. Թ. 200. §. 14. Թղ. 108ա2-112ա2, տարբերութիւններով։ Իսկ տպդ. Վարք և Վկայբ. Հտ. Ա. եր. 167-179)։ 78. Անդ։ "Փորձութիւնք եւ նահատակութիւնք երանելոյն Եւստաթէի եւ կնոջն եւ որդւոց նոցին։ Յամին երկրորդի Մարկիանոս կայսեր եղեւ նորա զաւրավար մի նշանաւոր յոյժ„ ևն։ - Վերջ Թղ. 308ա1։ (Հմմտ. յիշեալ տպգ. Հտ. Ա. եր. 422-434)։ 79. Անդ։ "Վկայութիւն Պաւղոսի եպիսկոպոսի Կոստանտինուպաւղսի որ վկայեաց յԱրիանոսացն՝ վասն ուղղափառ խոստովանութեանն համագոյ եւ միասնական սուրբ երրորդութեանն, եւ յիշատակ համաւրէն սրբոց հայրապետաց։ Ի ժամանակս Կոստանդնի՝ որդւոյ սրբոյ եւ մեծին Կոստանտիանոսի„ ևն։ - Վերջ Թղ. 312ա1։ "Փառաւորելով ուղղափառ խոստովանութեամբ ընդ նմին սուրբ վկային եւ խոստովանողին, եւ քահանայապետին զհայր եւ զորդի եւ զսուրբ հոգին, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. յուն. 2. Խմբագրութիւնը, #. #. (xVI. #. 884-96)։ 80. Թղ. 312ա2։ "Պատմութիւն սրբոյն Յակովբայ (Մծբնացւոյ) զոր գրեաց Մաղաքիայ՝ աշակերտ Մարուգէի միայնակեցի։ Մովսէս աստուածային աւրէնսդիր որ եհերձ զխորս ծովուն եւ եհան զժողովուրդն յանապատ անջրդի„ ևն։ - Վերջ Թղ. 335բ1։ "Եւ աստուծոյ հաւր հանդերձ որդւովն եւ ամենասուրբ հոգւոյն փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Վարք և Վկայբ. Հտ. Բ. եր. 83-107)։ 81. Թղ. 325բ2։ "Պատմութիւն սրբոյն Թեոդորոսի զաւրավարի Միւրիսնի։ Ի ժամանակին յորում Մակեդոնացին Աղեքսանդր՝ Փիղիպեան կոչեցեալ՝ բազմաբիւր յոքնաստուածութեամբ տիեզերակալեաց„ ևն։ - Վերջ Թղ. 327բ1։ "Եւ հանապազ փառաւորեսցուք ընդ նմա զփրկիչն յիսուս քրիստոս ի փառս աստուծոյ հաւր, եւ ամենասուրբ հոգւոյն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Հմոս. Ագ. Հայկ. Հս. ԺՉ, եր. 35-60, Վկայիս համար ծնած կ'աւանդէ ի Սաբուէ, վեց մղոն աւելի կամ պակաս հեռի ի Վերէս քաղաքէ՝ Երկորդ Հայոց։ Ձեռագրիս ընծայածը ապագրութենին աւելի համառօտ է, և ունի տարբերու82. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Թեոդորոսի։ Մաքսիմիանոս եւ Մաքսինտէս թագաւորք առաքեցին ի հնազանդեալս իշխանութեան նոցա եւ ասեն„ ևն։ - Վերջ Թղ. 331ա1։ (Հմմտ. յիշեալ տպ. Հ. Ա. եր, 545-549։ Տես և՝ Սոփ. հայկ. Հտ. ԺԶ. եր. 63. սակայն ըստ կամս դրուած խորագրի ներքև, այսինքն՝ միացած է Ամասիայ քաղաքի շինութեան պատմութեան հետ, թէպէտև տպագրութիւնն ասոր կամ Թ. 200ի վրայէն եղած է)։ 83. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Ս(ա)եփանոսի Հռոմայ հայրապետի եւ որք ընդ նմա վկայեցին։ Ի ժամանակին յայնմիկ առեալ զիշխանութիւնն ՀռովմայեցւոցՎաղերիանոսի՝հանդերձ Գաղղիոսիւ որդւով իւրով„ ևն։ - Վերջ Թղ. 333բ1։ "Փառս ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Տես տպ, Վարցւ Վեայբ Հա Բ. եր 34354, ուր սակայն համառօտ է, և կը պակսի թարգմանութեան յիշատակարանը (Թղ. 364ա1), որ է այսպէս. «Ի ՇԽԹ։ Թուականութեանս Հայոց թարգ. մանեցաւ պատմութիւն ոսւրի հայրապետին Ստեկա 84. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Գրիգորի Հայոց լուսաւորչի։ Յառաջին ամին Տրդատայ արքայութեանն Հայոց մեծաց, խաղացին եկին հասին յԵկեղեաց գաւառ, ի գեաւղն Երիզա, ի մեհեանն անահտական, զի անդ զոհս մատուսցեն„ ևն։ - Վերջ Թղ. 350ա1։ "Անդ էր այնուհետեւ սրտալիր ուրախութիւն եւ ակնավայել տեսիլ հայեցելոցն։ Միշտ փառաւորելով զհայր եւ զորդի եւ զսուրբ հոգին որում փառք յաւիտեանս ամէն„։ Հմոս. Ագաթ, տպ, Վենեակոյ 1862,74. Ե-ԺԲ. (49-103), և գլ. Ի. եր. 163-169)։ Ձեռագիրս ունի տպագրութենէն շատ տարբերութիւններ, որոնք աւելի ընտիր են և Ագաթանգեղայ բնագիրը վերակազմելու համար յոյժ հարկաւոր։ 85. Թղ. 380բ2։ "Երանելոյն Նիկոդիմոսի ասացեալ Յաղագս ննջմանն Մարիամու Աստուածածնի եւ միշտ կուսի։ Սուրբ կոյսն Մարիամ Աստուածածին էր յԵրուսաղէմ„ ևն։ Վերջ Թղ. 359ա2։ "Եւ զայս ասացեալ ինքեանք սփռեցան յիւրաքանչիւր վիճակս ի հոգւոյն սրբոյ առաջնորդեալք, կամաւ հաւր ամենակալի եւ որդւոյն միածնի որում փառք յաւիտեանս ամէն„։ Նիկոգիմոսի անուամբ զանազան անվաւեր գրու թիւններ մէջտեղ կը շրջին, որոց մին է նաև այս, Յոյժ շահագրգիռ է գրուածս, ոչ միայն Տիրամօր մահուան և վերափոխման նկատմամբ, այլ և Մ. Խորենացւոյ առ Սահ. Արծրունի գրած թղթիջ հետ ունեցած սերտ աղերսին համար։ Հաւանօրէն մեր Քերթողահօր ծանօթ էր այս գրութիւնս, գէի ըստ յունարէն կամ ասորի բնագրին, և հաւանօրէն այս եղած է աղբիւր գէթ վերջին մասին յիշեալ թղթին։ (Հմմտ. Մ. Խոր. Պատմ. տպ. Վենետկոյ 1865, եր. 290-295։ Ճառիս անմիջապէս կը յաջորդէ (Թղ. 359ա2-362բ1) Ճառընարիս առաջին գրչին՝ Հայրուպկի ընդարձակ և ոգեռանդն յիշատակարանը)։ 86. Թղ. 361ա1։ "Տեառն Յոհաննու ոսկեբերանի՝ Յաղագս չսգալոյ զննջեցեալսն։ Քրիստոս էառ, երկրպագեսցուք ստեղծչին. վերստին ստեղծ, մի տրտնջեսցուք„ ևն։ Վերջ Թղ. 363ա2։ 87. Անդ։ "Յաղագս Թէոդոսի թագաւորին, ի Կայսերական պատմութենէ։ Թէոդոս մեծ, որդի Գրատիանոսի, թագաւորէ ամս հինգետասան„ ևն։ - Վերջ Թղ. 367ա2։ "Եւ բերկրեցան ի միասին եւ արարին խաղաղութիւն ըստ հրամանի թագաւորին, փառաւորելով զամենասուրբ զերրորդութիւնն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Ասոր աղերսը տես, Թուղթ Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի առ Վաչագան արքայ Աղուանից, ևն, տպ. Վենետիկ, 1899)։ 88. Անդ։ "Յաղագս ի հարկէ պատմելոյ զտեսիլն սրբոյն Սահակայ։ Արդ ունկնդիր լերուք ինձ մտադիւրութեամբ ամենայն բազմութիւնք ժողովրդոց„ ևն։ - Վերջ Թղ. 372ա1։ (Հմմտ. Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց։ գլ. ԺԷ-ԺԸ)։ 89. Անդ։ "Փոխիլն յաշխարհէս մեծին Սահակայ։ Ի սկզբան ամին երկրորդի Յազկերտի որդւոյ Վռամայ թագաւորին Պարսից, յամսեանն նաւասարդի որ աւր երեսուն էր ամսոյն„ ևն։ - Վերջ Թղ. 372բ1։ "Դառնային ի բնակութիւնս իւրաքանչիւր փառաւորելով զհայր եւ զորդի եւ զսուրբ հոգին այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Ղ. Փարպեցի, Պատմութիւն գլ. ԺԸ)։ 90. Անդ։ "Վարք երանելոյն Եպիփանու։ Երջանիկ եւ զարմանալին Եպիփան էր ի սահմանաց Ելեւթերոյպաւլիսոն Փիւնիկեայ, եւ էին ծնողքն հրեայք հողավաստակք„ ևն։ - Վերջ Թղ. 374ա2։ "Որ փառաւորեցեր յերկրի զհաւատարիմ քահանայապետն քո քրիստոս՝ սքանչելագործութեամբ, սովաւ լուր մեզ եւ կեցո, այժմ եւ ի փառաւոր գալստեանդ քո, յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. յուն. 1.Զ Խմբագրութիւնը առ 6. #######, ####Ռ#### ##. ############ #####, I. ###### (1859 3-45)։ 91. Անդ։ "Սրբոյն Եղիշայի վարդապետի. Բան խրատու յաղագս միանձանց։ Մարդիկ որ են ի մարմնի, եւ կամաւք ետուն զանձինս իւրեանց յաստուածպաշտութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 377ա2։ "Եւ հանգուցեալ դադարեցեր յանապական ուրախութիւնսն. կ յորս լիցի և մեզ վերջին գրչութեամբ աշխատողացս միաբանութեամբ սուրբ ուխտիւս վայելել շնորհաւքն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս ամէն [„։ (Հմմտ. տպ. Վենետիկ 1859 եր. 159-165։ Գաւազանաձև փակագծերու մէջ առնուած տողերն կամ Եղիշէին չեն, և կամ կը ցուցնեն, թէ նա վերջին աշխատող կամ թարգմանիչն եղած է այդ ճառին)։ 92. Անդ։ "Վարք երանելոյն Պետրոսի որ էր յառաջն մաքսաւոր։ Յափրիկեցւոց աշխարհին էր այր ոմն մեծատուն յոյժ ստամբակ և անուն նորա Պետրոս„ ևն։ - Վերջ Թղ. 379ա1։ "Այսպէս աղքատացաւ վասն քրիստոսի երանելին Պետրոս, և ստացաւ զանանց մեծութիւնն ի քրիստոսէ, ընկալաւ և զերկնից արքայութիւնն ընդ ամենայն սուրբս նորա՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ Սա ինքն է կոչեցեալն Պետրոս Մաքսաւոր, Կոստանդնուպոլսեցի, ապա ճզնաւոր ի Զ. դարու։ Հմմտ. Հարանց Վարք, տպ. Սպահանի, եր. 356 -61. - տպ. Կ. Պոլսի, եր. 291 -94. - տպ. Վենետկոյ 271, 272-77)։ Յոյնն և ասորին կը պակսին. ուստի և ի՞նչ լեզուէ թարգմանուած ըլլալն 93. Թղ. 379ա2։ "Վարք և ապաշխարութիւն Տայասայ պոռնկի։ Եղբարք իմ մտերիմք, կամիմ պատմել ձեզ զսքանչելի և զպայծառ ապաշխարութիւն Տայասայ„ ևն։ - Վերջ Թղ. 380ա2։ "Հիւանդացեալ զերիս աւուրս այնպէս հանգեաւ ի քրիստոս ընդ այնոսիկ որք հաճոյ գտան քրիստոսի աստուծոյ մերոյ, որում փառք յաւիտեանս ամէն„։ 94. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Կիւպրիանոսի եպիսկոպոսի։ Այսուհետև պատմի քաջութիւն մեծի վկային Կիւպրիանոսի ի Կարքեդոն քաղաքի„ ևն։ - Վերջ Թղ. 382բ2։ "Եւ կատարեցաւ երանելին, ի նպատակ վերին կոչմանն հասանէր ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. յուն, 2.րդ Խմբագրութիւնը Խոստովանութիւն Կիպրիանոսի խորագրուած. տես ######## - ######8, § ######### ####Ա, ######## 1726։ - 40## ##։ ####. 3# ##. #. 304-323)։ 95. Թղ. 383ա1։ "Երանելոյն Թեոփիլի ասացեալ ի սոսկալի եւ յահաւոր ի միւսանգամ գալուստն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, եւ յաղագս ապաշխարութեան։ Լուսաւորեցան լուսազարդ փառաւք տիեզերք ամենայն„ ևն։ Վերջէն եօթն թուղթեր կը պակսին։ Յայտնի չէ թէ արդեօք Ոսկեբերանի աշակերտն է հոս յիշատակուածը, թէ ընդ հակառակն Աղեքսանդրիոյ հայրապետը։ Երկուքին ալ գործոց մէջ այս ճառս կը պակսի։ 96. Թղ. 393ա1։ "Վեցերորդ կիրակէն. Բան վարդապետութեան Յաղագս քառասնորդացն՝ Ասացեալ տեառն Խոսրովա։ Մեծ զէն և զարդ են պահք սիրողաց աստուծոյ„ ևն։ Վերջ Թղ. 398ա2։ "Որոց դատախազ երջանիկ հարքն որք հոգւովն սրբով կարգեցին զայս՝ ի լրումն պայծառութեան հաւատոյ սրբոյ եկեղեցւոյ քրիստոսի աստուծոյ մերոյ, որ աւրհնեալ է ընդ հաւր և ընդ հոգւոյն սրբոյ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Ճառիս Տպագրութիւնը ծանօթութեամբ տես Հանդ. Ամս. 1904 Թիւ 10-11, եր. 310, Վենետիկէն ղըրկուած)։ 97. Թղ. 398բ1։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի՝ ի փարիսեցին եւ ի մաքսաւորն եւ վասն խոնարհութեան։ Զփարիսեցին եւ զմաքսաւորն յիշեցաք յառաջագոյն, եւ երկուս կառս բանիւ լծեալ յառաքինութենէ եւ ի չարութենէ„։ - Վերջ Թղ. 399ա2։ "Եւ ի յաւիտենից բարութիւնսն վայելեսցուք շնորհաւքն քրիստոսի աստուծոյ մերոյ, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Ի շարս ճառիցն Ոսկեբերանի նշանակուած չեն այս և յաջորդ ճառերը՝ Հայկ. Թարգմ. Նախնեացի հեղինակէն)։ բ. 98. Թղ. 399բ1։ "Տեառն Յոհաննու՝ Վասն պոռնկաց։ Իսկ մեք զանձինս մեր պահեսցուք ի պոռնկութենէ„ ևն։ - Վերջ Թղ. 400ա2։ "Զկնի նորա գնասցուք ի խոստացեալ բարիսն ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտեանս ամէն„։ գ. 99. Անդ։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի՝ Յանառակ որդին, ի մեկնութենէ աւետարանին որ ըստ Ղուկայ։ Միշտ զմարդասիրութիւնն աստուծոյ քարոզել պարտիմք„ ևն։ - Վերջ Թղ. 403բ2։ "Շնորհք սփռեալ են, հոգեւորական պատմուճանն ի հաւրէ եւ յորդւոյ եւ ի հոգւոյն սրբոյ հաւաստեաւ տուաւ մեզ. որում փառք յաւիտեանս ամէն„։ (Կը մնան անտիպ)։ 100. Թղ. 404ա1։ "Վարք երանելոյն Կիւրղի Աղեքսանդրու հայրապետի։ Երանելին Կիւրղոս էր ի ժամանակս բարեպաշտ արքային Թեոդոսի„ ևն - Վերջ Թղ. 404ա2։ "Եւ այսպէս սուրբն փայլեաց ուղղափառութեամբ և վարդապետութեամբ ի մէջ հայրապետացն, փոխեցաւ առ աստուած որ աւր, ԻԲ, էր մարտի ամսոյ„։ (Յոյնն անյայտ է. ասորերէնը հմմտ. ######, #### ո######. ## #######. VԼ, 461)։ 101. Անդ։ "Երանելոյն Գրիգորի եպիսկոպոսի Նիւսացւոյ՝ ի վարս եւ ի սքանչելիս սրբոյն Գրիգորի Սքանչելագործի Նիուկեսարեա եպիսկոպոսի։ Էին ամենայն ուստեք հաւաքեալ մանկունք որք յիմաստութիւն եւ ի բժշկութիւն փութացեալք„ ևն։ - Վերջ Թղ. 405բ1։ "Եւ յայնմանէ ծանուցեալ լինի տաճար աստուծոյ, ընդ մեծապարգեւին մարդասիրութեանն որ ի սուրբս յորդորէ, եւ մեծամեծ շնորհէ, որ ի վեր քան զմիտս եւ զբան„։ (Գլխովին կը տարբերի Վարքս տպ. Վարք և Վկայբ. Վենետիկ 1874, Հտ. Ա. եր. 317-331, մէջ եղածէն)։ 102. Անդ։ "Յաղագս ծննդեան ամենասրբուհւոյ Աստուածածնին եւ ամենաւրհնեալ կուսին Մարիամու ի ծնաւղաց իւրոց ի Յովակիմայ և յԱննայէ, ի Պատմութենէ գրոց սրբոյն Յակոբա եղբաւր տեւռն։ Ի թուոց եւ ի տոհմէ երկոտասան ազգաց Իսրայէլի էր Յովակիմ, այր բարեպաշտ եւ երկիւղած յաստուծոյ„ ևն։ Վերջ Թղ. 406բ2։ "Եւ ուրախացեալ քահանայքն եւ ծերքն եւ ամենայն ժողովուրդքն. Եւ աւրհնեցին զամենաւրհնեալ մանուկն Մարիամ, եւ գնացին (ի) յարկս իւրեանց՝ փառաւորելով զաստուած„։ Թէպէտև երկբայական է գրութեանս վաւերականութիւնը, սակայն յոյժ հետաքրքիր է պատմական կամ ազգագրական ինչ ինչ կէտերով, զորոնք Աւետարանիչք լռած են, և կը յիշեցնեն Սամուէլի մօր և ծննդեան պարագաները [տես Ա. Թագ. Ա. 1-Բ. 11), այսինքն Յովակիմայ ընծայաբերութիւնն ի տաճարն և Ռուբիմ քահանայապետին անոր ընդդէմ դառնալն և ընծաները չընդունելն, պատճառելով անոր անզաւակութիւնը. - Յովակիմայ և Աննայի այն առիթով ունեցած տրտմութիւնն և ողբը, - Աստուծոյ հրեշտակին անոնց երևումն և նորասքանչ զաւակի ծնունդը աւետելն,Մարիամու ծնանիլն և աստուծոյ նուիրուիլն, - վեց ամիսէն վերջ յանկարծակի ոտքի ելլելն և էոթն քայլ առնելէն վերջ՝ մօր գիրկը դառնալն, - Յովակիմայ կողմէն՝ ի նշան ուրախութեան՝ քահանոյից և մողովրդեան տուած մեծահաց խնճոյցն և Աննայի օրհներգն, այլովք հանդերձ՝ յայտնա պէս արևելեան հին անվաւեր գրութեան լեզուի և ոճի նկարագիր ունին։ Եւ իրօք ալ հետազօտութեամբ ստուգուեցաւ որ Նախաւետարան Յակոբայ (- ################ ######) յորջորջուած գրքէն առնուած է, որ ըստ վերջին քննութեան հնախուզից, գրուած է փրկչ. թուականին 110 -115ի միջոցին։ Յունարէնը - որ ծառայած է իբրև բնագիր ասորի, հայ, լատին և այլ թարգմանութիւններուն, սկզբնագիր չէ, այլ եբրայեցերէն սկզբնագրէն եղած հնազոյն թարգմանութիւն։ Ո՛ր և է կասկածի տեղիք չտալու համար կը դնեմ հոս դիմացէ դիմաց նախ հայերէնին և ապա յունարէն բնագրի սկիզբը. «Ի թուոյ եւ ի ասհմէ երկոտասան ազգաց Իսրայէլի էր Յովակիմ, այր բարեպազտ եւ երկիւղած յաստուծոյ» ևն (-## #### ######## ### ####### ##### ### ###### ## ######## ######## ######»։ Երկուստեք նոտրագրեալ բառերն իրարու հետ չեն հաշտուիր. ուստի հային՝ յոյնէն ունեցած տարաձայնութենէն, եթէ գրչութեան վրիպակ չէ, կը հետևի որ հայն՝ կամ ասորերենէ, և կամ անյայ, տացած աւելի հին սկզբնագրէ մը յեղեալ ըլլայ, Զ-Ժ. դարուն։ Գրուածքիս խորագիրը յարմարողն եթէ Ճառընարիս հաւաքողն է - ինչ որ շատ հաւանական է, - «Ի Պատմութենէ գրոց» ևն՝ բացաարութեամբ, կարծեցնել կուտայ՝ որ Յակոբայ Նախոտետարանին հայեցի ամբողջ թարգմանութիւն մ'ալ գոյութիւն ունեցած ըլլայ ժամանակաւ, ուսկից ինքն այդքանը միայն արտագրած է։ Տպգր։ տես Անկան. Գիրք Նոր Կտակ. Հտ. Բ. եր, 250-64, Յուսանք որ մնացածն ևս այլուր պիտի յայտ Ասոր կը յարի (Թղ. 406բ2) Գր. Նարեկացւոյ Եւ արդ ի վերայ այսքանեաց յուսահատութեանց ա ղօթքին վերջին մասը. «Ով ամենաւրհնեալ սըրբուհի աստուածածին, պարծանք կուսանաց» ևն, 26 տողերն, առանց խորագրի։ - Թղ. 407ա2։ «Արդ անկեալ աղաչեմք տաւնողքս զաւր ծննդեան քո։ Ողորմեա, աւգնեա, փրկեա յամենայն հաղբից բանսարկուին, եւ խաղաղութեամբ և առանց մեղաց՝ արժանաւորեա զմեզ հասանել ի փառաւորեալ մեծ աւր Աւետեաց. յորում եւ մեք ուրախացեալք ընդ հրեշտակապետին Գաբրիէլի. Ուրախ լեր բերկրեալդ, տէր ընդ քեզ։ Որում փառք յաւիտեանս ամէն»։ Սոյն պարագայս -եթէ դիպուածական չէ-կարծել կու տայ, որ նոյն իսկ ինքն Նարեկացին եղած ըլլայ թարգմանող գըրուածքիս։ 103. Թղ. 407ա1։ "Սրբոյն Աբբայ Եփրեմի Ներբողեան ասացեալ ի ծնունդն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Սքանչելի է ծնունդ քո, որդի աստուծոյ„ ևն։ - Մէջտեղէն (Թղ. 410բ2 413ա1) երկու թուղթք կը պակսին։ - Վերջ Թղ. 416ա1։ "Եւ սրբոյ հոգւոյն երկրպագութիւն, եւ մեզ հաւատացելոցս ողորմութիւն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Մոնգր. Եգրեմ, տպ. ի Վենետիկ, Հտ. Դ. եր. 1-34)։ 104. Անդ. "Վարք եւ կենցաղավարութիւն սրբոյն Գրիգորի աստուածաբանի։ Արդ նախասկիզբէ, և պատմութիւն ծնաւղացն ցուցանելով զհայրն Գրիգորի աստուածաբանի։ նախկի ոչ ունելով զքրիստոսական հաւատսն՝ զաստուածգիտութիւն„ ևն։- Վերջ Թղ. 419ա1։ "Զի նա մոլորեցաւ, եւ զքեզ մոլորեցոյց. անզարդեցաւ՝ եւ անզարդեցոյց. զի այսպէս կոչեմ զնոցա պանձալիսն„։ (Զկան այս և յաջորդն տպ. Վարք և Վկայաբանութեան մէջ, և կամ լաւ ևս՝ գլխովին տարբեր են)։ 105. Անդ։ "Վերադարձումն սրբոյն Գրիգորի աստուածաբանի։ Ապա բռնադատեցին զնա հայրն իւր եւ Բասիլիոս, եւ նստուցին զԳրիգոր յաթոռ եպիսկոպոսութեանն Անձիանձու„ ևն։ - Վերջ Թղ. 420բ2։ "Որում և զմեզ հանդիպեցուսցես, հաշտ և զուարթ երեսաւք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանտ ամէն„։ (Յաջորդ, ճառը կամ 6 թուղթք ինկած են)։ 106. Թղ. 427ա1։ "Նահատակութիւն քաջ եւ յաղթող վկային քրիստոսի սրբոյն Թեոդորոսի որ վկայեաց զանազան տանջանաւք յազգէն Իսմայելացւոց ի մեծ մայրաքաղաքն Կեսարացւոց, յամսեանն մայիսի, ԺԸ, յաւուր երեքշաբաթի։ Քրիստոսաձիր եւ առատաբուղխ ողորմութեան շնորհք հոգւոյն սրբոյ„ ևն։ Վերջ Թղ. 433բ2։ "Եթէ յորքան և յորպիսի անաւրէնութենէ հաներ զիս, եւ յանբաւ եւ յանճառ երանութիւն մերձեցուցեր։ Եւ արդ այսուհետև քա..., ևն։ (Մէկ թուղթ պակաս է։ Յաջորդքն ալ ուրիշ գրչութեամբ գրուած են, և Ա. Թերթով կը սկսին)։ 107. 434ա1։ "Երանելոյն սուրբ հաւրն մերո Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ՝ Ներբողեան պատմագրաբար՝ Յաղագս վարուց և նահատակութեան մեծ հայրապետին եւ վկային՝ սրբոյն Գրիգորի հայոց լուսաւորչի. Ասացեալ ի Կոկիսոն յորժամ յաքսորս էր. ի խնդրոյ ուրեմն վարդապետի՝ հայոց եպիսկոպոսի և ազգակցի սրբոյ վկային, Դէոսկորոս կոչեցեալ, և այլ բազմամբոխ ռամկաց, խնդրելով ի նմանէ յիշատակեալ զԼուսաւորիչն արեւելեանց աշխարհին՝ յաւուր տաւնի նորա։ Հրաշալի է մեզ տաւնս այսաւր եւ պայծառ քան զսովորական շարագրութիւնս„ ևն։ - Վերջ Թղ. 446ա2։ "Եւ բնակիլ ի միասին հանապազ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք եւ զաւրութիւն հանդերձ հաւր (հարբ) միանգամայն եւ սուրբ հոգւոյն(ւով) այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Թ. 200. §. 115. Թղ. 532ա1, ծանօթութեամբ)։ 108. Թղ. 446բ1։ "Տեառն Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ՝ յորդորումն ապաշխարութեան, յաստուածաշունչ գրոց։ Հոգեւորապէս նո րոգեսցուք, մի մարմնով ըստ մարմնո, այլ մարմնով ըստ հոգւոյ„ ևն։ - Թղ. 447ա1-449բ2, կը պակսին, որոնց տեղը դատարկ թուղթեր դրուած են։ - Վերջ Թղ. 451ա1։ "Ընդ որում հաւր միանգամայն եւ հոգւոյդ սրբոյ վայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ„։ (Տարբեր է յունարէն երկու խմբագրութիւննե109. Անդ։ "Եփրեմի եպիսկաւպոսի Եդեսուացւոց քաղաքի՝ ի Նինուացւոց ապաչխարութիւնն ասացեալ։ Ահա հրաման հասեալ առ մարգարէն Յովնան, քարոզել Նինուէի„ ևն։ - Վերջ Թղ. 456բ1։ "Աւրհնութիւն եւ փառք աստուծոյ, զի ոչ յամաւթ արար զժողովուրդն հեթանոսաց. աւրհնութիւն նմա որ սիրեաց զարդար զապաշխարաւղսն, ասասցուք եւ մեք աւրհնութիւն եւ փառք հաւր եւ որդո եւ հոգոյն սրբո այժմ եւ միշտ եւ յաւի„։ 110. Անդ։ "Վկայութիւն սրբոյն Ատոմա եւ որդոյն եւ Վարոսա եւ Ներսեհի եւ Վարձաւորին։ Արդ եղբարք եւ հարք, ժողովուրդք աստուածասէրք„ ևն։ - Վերջ Թղ. 459բ1։ "Զաւրացեալք յաստուած հայր մեր եւ ի տէր մեր յիսուս քրիստոս եւ ի սուրբ հոգին որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. տպ. Սոփ. Հայկ. Հտ. ԺԹ. եր. 69-82)։ 111. Անդ։ "Վկայութիւն սրբոց Սուքիասեանց որք վկայեցան ի Բագրեւանդ գաւառի, ի լերինն որ կոչի Սուկաւէտ։ Նահատակք որք գնացին յԱլանաց դրանէ զհետ Սաթինկա տիկնոջ ի հայս„ ևն։ - Թղ. 460 կը պակսի։ Վերջ Թղ. 464ա1։ "Եւ պատմեաց թագաւորին, որպէս կատարեցան սուրբ վկայքն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք եւ զաւրութիւն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. տպ. Սոփ. Հայկ. Հտ. ԺԹ. եր. 33-56)։ 112. Անդ։ "Տեսիլ Կոստանդիանոսի աստուածասէր թագաւորի, յաղագս գտանելոյ զնշխարս երանելեացն։ Տեսանէր ի տեսլեան զհրեշտակ աստուծոյ զի ասէր. Երթ ի հայս՝ ի Բագրեւանդ՝ ի լեառն Սուկաւէտ, վկայք վկայեցին եւ բազում ժամանակք են զի անթաղ են նշխարք նոցա եւ յայտնեսցէ քեզ աստուած„ ևն։ - Վերջ Թղ. 465բ1։ "Շնորհաւք եւ մարդասիրութեամբ տեառն մերո յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս ամէն„։ Հետաքրքրական է գրուածս նախ Սուկաւէտ լերան հողի նկարագրին համար, այսպէս. «Եւ այս ինչ է նշան հողոյն՝ կանաչ և կապուտ, սև և դեզին, սաւս և սպիտակ, և երկրամայրագոյն, եւ է հողն ծակստկէն»։ Բ. Տեսլեանս վերջը կը յարի անոր հեղինակին հետևեալ յիշատակարանն, այսպէս. «Ես Անտսն անապատական ի Հռսմա՝ ցանկացա վըկայութեան եւ վարուց երանելեացն գիտակս լինել, յորս (այսպէս) ձեռն մեծի Բագուորթն Կոստանդիանուի յայոնեցւն, ևւ աստուած գիս արմա նի արար գտանել ի մատենի, զվկայութիւն եւ զվարոնոցա գրեցի, եւ ո՞րպէս ծածկեալ կան սուրբ վկայքն, մինչև ի ժամանակն՝ յորում աստուած յայտնեսցէ» ևն։ Գ. Տեսլեանս վերջընթեր այս տեղիս. «Եւ զայս եւս ասէր (Կոստանդիանոս) եթէ յետին քամանակս՝ ի զաւրանալ գնդին Հայոց, երևեացին ն շխարդ որբոց վկայիցն»։ Տեսլեանս հնութիւնն անկէց իսկ յայտնի է, զի Ագադրոն կամ Ագադոն փիլիսոփայն (տես մեր թիւ 1002 Ճառընտիրն Ը. մի և նոյն տեղին մէջ բերելով, կը յիշէ նաև սոյն տեսիլն, այսպէս. «Եւ այնժամ կատարի տեսիլ բագաւորութեան Կոստանդիանոսի, զոր հրեշտակն եցոյց, եթէ ի զաւրանալ գնդին Հայոց, յայտնեոցին նշխարք Քաւշիցն»։ Տես և՛ Սսգ. Հայկ. Հտ. ԺԹ. եր. 65, Վկայբ. Ոսկեանց։ Յունարէնն և լատիներէնը սակայն անյայտ են ցարդ։ 113. Թղ. 465բ1։ "Վկայութիւն սրբո Ոսկո և ընգերացն նորին։ Գտի միւս ևս այլ պատմագիր, ի կողմանս յունաց, այր մի ընթերցասէր Տատիանոս անուն„ ևն։ - Վերջ Թղ. 467ա1։ "Յորոց մինչև ցայսաւր հող տեղեացն երկոցունց (իմա Սուքիասանց եւ Ոսկեանց) ի բժշկութիւն ցաւոց աղաւթիւք նոցա շնորհեցաւ ի քրիստոսէ յիսուսէ մերմէ, ընդ որում հաւր եւ սրբոյ հոգւոյն փառք պատիւ եւ զաւրութիւն յաւիտեանս յաւիտ„։ (Հմմտ. յիշեալ տպ. Հտ. ԺԹ. եր. 59-66։ Նոտրագրուած բառերէն ակներև կը տեսնուի որ այս Վկայաբանութեանս խմբագիրն ևս Անտոն Հռովմայեցին եղած է, որ սակայն կը կարօտի քննութեան)։ 114. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Հռիփսիմեայ։ Իսկ տէր աստուած նայեցաւ յիւր սիրելին Հռիփսիմէա՝ ապրեցուցանել զնա, զի մի կորիցէ աւանդն որ պահեալ զգուշացեալն էր„ ևն։ - Վերջ Թղ. 469ա1։ "Եւ կատարեցաւ սուրբն Հռիփսիմէա ի քսան եւ վեցն հոռի ամսոյ, երեսուն եւ երեք ընգերաւքն՝ ի հայր եւ յորդի եւ ի հոգին սուրբ, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Տես Ագաթանգեղոս, տպ. Վենետկոյ 1862, եր. 144-163, քաղուածով և տարբերութիւններով)։ 115. Անդ։ "Վկա(յ)աբանութիւն սրբոյն Գաիանէ եւ ընկերացն։ Արդ ի վաղիւ անդր մատուցեալ առնոյր հրաման դահճապետն վասն սրբոյն Գաիանէ սպանման„ ևն։ - Վերջ Թղ. 469բ1։ (Հմմտ. Ագաթանգեղոս, նոյն տպ. եր. 159 ևն)։ 116. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Նունէի որ ի Վիրս առաքեալ։ Կին ոմն անունն Նունէ, յընգերաց սրբոյն Հռիփսիմեա՝ ի ցրուելոցն, փախստեամբ հասեալ յաշխարհն Վրաց ի Մցխիթա, ի նոցին քաղաքն նախագահ„ ևն։ - Վերջ Թղ. 470բ2։ "Քարոզեալ՝ ի Կաղարջից սկսեալ՝ առ դրամբք Ալանաց եւ Կազբից մինչև ի սահմանս Մազքթաց, որպէս ուսու ցանէ զմեղ Ագագանդեղոս. եւ քրիստոսի փառք յաւ„։ (Հմմտ. Խոր. Պատմ. Գ. 86)։ բ. 117. Անդ։ "Վասն ընգերացն որք ընդ նոսա՝, թէ համաւրէն ընդ ամենեսեան քանի։ Աւելի քան զեաւթանասուն ոգիս սրբոց տիկնացն զգալուստ ի հայս ասէ պատմագիրն„ ևն։ - Վերջ Թղ. 471բ1։ "Եւ ինքն կրաւնաւորեալ ի տեղւոջն ամս եաւթն՝ ի փառս ամենասուրբ երրորդութեանն յաւիտենից յաւիտեանս ամէն„։ (Տես Մ. Խոր. Պատմ. Հռիփսիմեանց, տպ. Վենետկոյ 1865. եր. 300։ Նոյն, Պատմ. Հայոց, Բ. 91)։ 118. Անդ։ "Վկայութիւն բարեպաշտ թագաւորին Տրդատայ եւ այլոցն։ Իսկ թագաւորն Տրդատ աղաչեալ զերանելին Գրիգորիոս հաղորդել ի գործ շինուածոյ հանգստարանաց սըրրոցն„ ևն։ - Վերջ Թղ. 472բ2։ "Որ առաւել եւս պայծառացոյց զվարդապետութեան սատարութիւնն„։ (Հմմտ. Ագաթ. եր. 574-645, քաղուածով և տարբերութիւններով)։ 119. Անդ։ "Յաղագս մահուանն Տրդատա թագաւորի հզաւրի քաջի եւ առաքինո։ Իսկ թագաւորն Տրդատ յետ հաւատոցն ի քրիստոս, ամենայն առաքինութեամբ փայլեալ՝ մինչև ցվախճան արի ծերութեան„ ևն։ - Վերջ Թղ. 473ա2-473բ1։ "Տրդատ թագաւոր ամս ԺԸ. (կեցեալ) եւ ապա կատարեալ ի հայր եւ յորդի եւ ի հոգին սուրբ, որում փառք եւ զաւրութիւն յաւիտեանս ամէն„։ (Գրուածիս ոճն ու լեզուն շատ նման են Մ. Խորենացւոյ պատմութեան։ Տպգր. տես Բազմ. Հանդ. 1848, Զ. Տարի, եր. 56։ - Հայապատում, եր. 104-105)։ 120. Թղ. 473բ1։ "Վկայութիւն սրբոյն Սանդխտո՝ դստերն Սանատրկո արքաի։ Սուրբն Սանդուխտ էր դուստր Սանատրկո արքաին հաոց եւ էր կոյս„ ևն։ - Վերջ Թղ. 474բ2։ "Որ վկայեացն ի քաղոց ամսո յեաւթն՝ կատարեալ վկայութեամբ ի հայր եւ յորդի եւ ի սուրբ հոգին յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Սոփ. հայկ. Հտ. Ը. եր. 77-83)։ 121. Անդ։ "Վկայութիւն Կիպրիանոսի սրբոյ եպիսկաւպոսի, և Յուստինեա կուսի։ Երանելի սուրբ եպիսկաւպոսն Անթիմոս տեսեալ զառաւելութիւն շնորհացն աստուծոյ որ ի Կիպրիանոս որ յետ մկրտութեան„ ևն։ - Վերջ Թղ. 477ա2։ "Գործեցաւ այս ի հիւպատւոջն Դիոկղետիանոսի եւ Մաքսիմիանոսի, ի Նիկոմիդա քաղաքի, թագաւորելոյ մեզ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, ընդ որում հաւր միանգամայն եւ հոգոյն սրբո փառք իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ յաւիտեանս յաւիտենից„։ (Վկայաբանութեանս վերջը միայն նման է յուն. 3. Ե Խմբագրութեան։ Կան նաև ասորերէն, ղպտերէն և եթովպացերէն խմբագրութիւններ)։ 122. Անդ։ "Վկայաբանութիւն Սահակա և Յուսիփա, որ ի Կարնս քաղաք կատարեցան՝ արեամբ եւ վկայութեամբ ի քրիստոս յիսուս ի տէր մեր։ Յամս թագաւորութեանն Հռոմայեցւոց Լիկիփորա (Նիկիփորայ), եւ ի բռնակալութեան Ահարոնի տաճկաց, արք ոմանք երեւեցան ի տաճկաց որ կոչի Կայս„ ևն։ - Վերջ Թղ. 480ա1։ "Փառաւորելով զամենասուրբ երրորդութիւնն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Վարք և Վկայբ. Հտ. Բ. եր. 266-71)։ 123. "Վկայաբանութիւն սրբոյն Քրիստափորի, որ էր յազգէ Շանագլուխ, և յառաջ անունն կոչէր Մարգարիտ (յուն. #######). սա նահատակեալ վասն անուանն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, եւ յաղթեաց բռնաւորին։ Յամս թագաւորին Յուլիանոսի, եւ ի դատաւորութեան Դիկոսի էր հալածումն քրիստոնէից„ ևն։ - Վերջ Թղ. 483ա2։ "Յորում բժշկութիւնք բազում լինին ի ձեռն երանելո վկաին Քրիստափորի ի քրիստոս յիսուս ի տէր, ։ ընդ որում հաւր և հոգոյն սրբոյ փառք և զաւրութիւն յաւիտեանս ամէն„։ Յուն. երեք խմբագրութիւնք (տես #. ###### #### #. ######## ## ############ (####, 1886), 56-76։ - #. V## #####, ## #ո##. ####. 1. 122 -148) չունին Յուլիտնոս, ալ միայն Դեկոս կայսեր հրամանաւ նահատակուած կ'աւանդեն ի Լիկիա։ Իսկ ասորերէն կրկին խմբագրութիւնք (տես յօ#### #######, ### ########ո# #### ### Ա##(յ### ### #### ### ############# մո# ### ո# ########, #######, 1903, 1-29) նոյնպէս ունին միայն Դեկոս, իսկ նահատակութիւնն յԱնտիսք։ Ուստի հայերէն խմբագրութեանս յունարենէն և ատորերենէն ունեցած տարբերութիւնքն -եթէ լոկ ընդօրինակութեան վրիպակներ չեն - հարկ է՝ որ երկուքէն ալ տարբեր ուրիշ բնագրի մը արդիւնք ըլլան։ 124. Թղ. 483ա183բ1։ "Վկայաբանութիւն սրբոյն Գէորգա (Գորդիոսի) հարիւրապետի եւ զաւրավարի։ Յայնժամ արին այն սուրբն Գէորգիոս մեծ ոգով եւ մեծ իմաստութեամբ ի վերուստ ի լերանցն իջանէր ի տեսարանն„ ևն։Վերջ Թղ. 486ա1։ "Մինչեւ յերկինս եւ առ արդար դատաւորին, որում փառք եւ զաւրութիւն յաւիտեանս ամէն„։ (Է մասն ինչ ներբողեանի Ս. Բարսղի՝ ի սուրբ վկայն Գորդիոս)։ 125. Անդ։ "Վկայութիւն սուրբ հարցն Նիկիա ժողովոյն, ի ձեռն Կոստանդիանոսի ժողովեցան ՅԺԸ, որք քարոզեցին զհաւատամքն որ ասի ի սուրբ եկեղեցոջ՝ յետ աւետարանին։ Ընդ ժամանակս երեւեցաւ Արիոս Աղեքսանդրացի՝ որ ուսոյց զչարաչար ամբարշտել„ ևն։ Վերջ Թղ. 487ա1։ "Ընդ որ յոյժ ուրախացեալ սրբոյն Գրիգորի, սուղ ինչ կանոնս յինքէնէն ի կանոնս ծողովոյն յաւելու, վասն զգուշութեան իւրոյ վիճակին ի փառս աստուծոյ մերոյ„։ Հմմտ. Մ. Խոր. Պատմ. Բ. 89)։ 196. Թղ. 486բ2։ "Վկայութիւն սուրբ հարցն հաւատո՝ Գրիգորի աստուածաբանի, զոր ասէ եկեղեցի։ Զի մեք քան զսրբոց հարցն անդր ժողովելոց՝ ի քակտումն Արիանոսացն հերձուածոց„ ևն։ - Վերջ Թղ. 487ա1։ "Ապա եթէ ոք ոչ հաւանեսցի այդոցիկ, կամ այժմ կամ զկնի, ինքն տացէ պատասխանի յաւուրն դատաստանի, ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք եւ զաւրութիւն յաւիտեանս ամէն„։ (Այս ինքն է Աստուածաբանէն խմբագրուած Կ. Պօլսեան Հանգանակը, որուն յոյն բնագիրն անյայտացած է, և Հռուփինոսի ձեռքով լատիներէն թարգմանութիւնը միայն պահուած է (տես ###. #####, #######, 1690) 7, I. #. 729, ######## ##########։ ## #### Եղը1ղ#12)։ 127. Թղ. 487ա2։ "Յաղագս սուրբ ժողովոյն ի Կոստանդինուպաւլսի, ի ձեռն Թէաւդոսի որ ժողովեցան սուրբ հարք, ՃԾ, Աթանաս եւ Բարսեղ, Գրիգոր աստուածաբան, և Գրիգոր Նիւսացի, Գրիգոր Սքանչելագործ, եւ Յոհան, Կիւրեղ, եւ Պրոկղ, Երիանոս, Եպիփան, Եփրեմ, եւ Մելիտոս, եւ որ սոցին նման, վասն հոգեմարտին Մակեդոնի. եւ նզովեցին զպիղծն որ հահոէր զհոգին սուրբ։ Բայց Վաղիսի կայսեր ըստ արժանի խորհրդոյն զյաւիտենական գեհենին աստէն բերելով զաւրինակ„ ևն։ Վերջ Թղ. 487բ1։ "Որ նզովեալ մերժեցին զՄակեդոն եւ զամենայն հոգեմարտս, եւ խոստովանեցին զսուրբ երրորդութիւնն աստուածութիւն մի, հաւր եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ փառաւք եւ բնութեամբ եւ երկրպագութեամբ„։ (Հմմա. Մ. Խոր. Պատմ. Գ. 33։ Խորագիրն ետքէն յաւելցուած է։ Տես Ան. Շիրակացի, Ժամանակագրութիւն, տպ. ի Վենետիկ 1904, եր. 55-56)։ 128. Թղ. 487բ1։ "Գրիգորի աստուածաբանի՝ յաղագս սուրբ հոգւոյն։ Բայց մեք այնքան վստահանամք ի հոգին սուրբ՝ զոր պաշտեմք, մինչ զի աստուածաբանութեանս՝ աստի արասցուք սկիզբն, զնոյնս երրորդութեանն ըզձայնսն յարմարելով„ ևն։ - Վերջ Թղ. 488ա1։ "Յոր ժամանեսցուք եւ մեք ի նոյն ինքն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, ընդ հաւր միանգամայն եւ հոգւոյն սրբոյ փառք այժմ եւ յաւիտեանս յաւիտենից„։ (Ճառիս սկիզբը տարբեր է #### ### ##### #########, ##### խորադրեալ Զ. Ճառէն. կը թուի լինել այս յառաջաբան Աստուածաբանականք մեծ գործի մը)։ 129. Անդ։ "Վկաութիւն սրբոյն Վահանա Գողթան տեառն։ Իբրեւ ոչ գտանէր ելս իրացն ծանուցանել Վահան՝ ամիրապետին„ ևն։ (Մէկ թուղթ միայն մնացեր է. մնացեալն ամբողջ կը պակսի։ Հմմտ. Սոփ. Հայկ. ԺԳ. եր 79)։