Other notices
— - Bibliographic notice
207
ՃԱՌԸՆՏԻՐ Ը
1251 - 1288

ID
Number
207
Old record number
1002
Title
ՃԱՌԸՆՏԻՐ Ը
Start date
1251
End date
1288
Date details

անորոշ, վասն զի գլխաւոր յիշատակարանին մէջ։ Թղ. 277բ. քերուած են հայկական թուականին վերջին նշանագիրքն՝ և մնացեալն է Չ.... Թէպէտև աշխարհի ստեղծագործութեան և փրկչական թուականներն ևս նշանակուած են հոս, սակայն որովհետև այդ թուականներուն հայկականին հետ ունեցած համեմատութիւնն իսկ կը տարբերի մատենիս մէջ, Թղ. 185ա, - օր. իմն, Ներսիսի նըշխարաց յայտնութիւնը, - դրուած է քրիստոսի Թու. ՌԲՃ. ՀԵ. և մերումս տումարի՝ ԷմԻԱ (այսինքն հայ. Թվ. ՉԻԱ)։ Արդ՝ եթէ վերոյիշեալ նշանագրերն բուն գրչին ձեռքով քերուած համարինք, պէտք է որ մատենիս գրութեան թուականն եղած ըլլայ 2 ( = 1251) իսկ եթէ ետքէն և օտար ձեռքէ, ըլլալու է հաւանօրէն ՉԼԷ ( = 1288) ինչպէս որ կայ Թղ. 117բ. Լուսաւորչի Ա. ներբողեանին վերջը։

Copy place
(գրութեան) Եզնկայ (տես վարը)։
Reference
Type
Number of pages
279-280
Dimension
25x16 (20x 11,5)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր մանր, մաքուր, ընտիր և միայար գրչութեամբ, ի բաց առեալ Թղ. 273բ - 279բ, որոնց գիրը փոքր ինչ կը տարբերի ընդհանուրէն։

Codicology

34, իւրաքանչիւրն 12 թուղթք. ի սկզբան 41 թերթք էին, բայց ետքէն կազմալուծուելով՝ 11 թերթքն կորսուած են. -

Principal subject
Subject details

թուղթ բամբակեայ. դեղնորակ, նուրբ, ազնիւ և ողորկ։

Number of lines
30։
Binding

(նոր) փայտեայ՝ շիկագոյն կաշիով պատեալ, դրոշմազարդ։

State of preservation

Թղ. 226ա - 279բ. լուսանցքն թեթև կերպով ցեցակեր եղած են և բրդգզեալ, մի քանի տեղ ալ գրութիւնը։ Սկիզբէն Ա-Ժ. թերթերն ամբողջապէս, և ԺԱ.էն ալ առաջին 10 թուղթերը կը պակսին։ Քանի մը թուղթք (և գուցէ թէ թերթք ինչ) կը պակսին ընդ մէջ Թղ. 159բ-160ա, այսինքն վեց ճառք, իբր 10տետրք, վասն զի ԻԲ. ճառէն վերջ կ'ընդհատուի՝ և ԻԹ. ճառով կը վերսկսի։

Copyist
Գրիգորիս գրիշ (տես յիշտկ.)։
Owner

նախ Աստուածատուր աբեղայ, ապա այլք։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի, այլ մի մի ստուարաթուղթք՝ ետքէն. դրուած։

Lettrines

չկան, այլ խոշոր երկաթագիրներ են մերթ մութ կարմիր, և մերթ մթնագոյն կապոյտ մելանով։

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

, ևն չկան։

Canon tables 2

Title text

ՃԱՌԸՆՏԻՐ Ը կարմիր են, այսպէս նաև մէն սի ծառի սկզբնատողն կարմիր երկաթագիր։

Blank pages

Colophon

բազմաթիւ են՝ գրեթէ մէն մի ճառին վերջ գրիչը դրուատեալ սրբոյն բարեխօսութեան կը յանձնէ մատենիս նախկին ստացողը, ինքզինքն և իր ծնողքը, միշտ մի և նոյն կերպով. որոնցմէ կարևոր կը համարինք արտագրել հետևեալքն. 1. Թղ. 277ա. "Փառք ամենասուրբ երրորդութեանն երից անձնաւորութեանն և միում բնութեանն և մի աստուածութեանն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ. Որ արժանի արար զիմ անարժանութիւնս հասանել և տեսանել զվերջին գիծ այսմ սուրբ և լուսազարդ տառիս՝ որ է գանձ անկողոպտելի և ծաղիկ անուշահոտ՝ մանկանց Սիովնի և զարդարիչ սուրբ եկեղեցւոյ։ Արդ՝ ես անպիտանս յամենայնի և որքան բան զաւրէ՝ պարսաւեալս Աստուածատուր՝ անուամբ կրաւնաւոր, և գործով արատաւոր. քան զԿային խոտելի և քան զՍոդոմ այլ գէծ ու այլ աղտեղի. քան զՓարաւոն ողորմելի, քան զամենայն մարդ ողբալի։ Սրդ՝ ցանգացայ այսմ բուրաստանի, և էի յընչից կարի աղքատ. և մեղաւք փարթամ. ի սէրս կայր և յոյժս չկար։ Լուր զմտաւ ածէի զայն աղքատսն, որ յաւուրս հնձոցն հասկիկ հասկիկ կու ժողովեն և ամբարեն, որ ի ձմեռնային ժամանակն սովամահ չկորնչին. նոյնպէս և ես զմտաւ ածի և սկիզբն արարի այսմն գրոցս. և առի զքրիստոս ինձ ապաւէն և աւգնական, և անուամբ տեառն կատարեցի զսայ։ Արդ՝ աւարտեցաւ հոգէպատում տառս ի շրջագայութեան ժամանակիս՝ յայսմ ամի յորում էր յելանելոյն Ադամայ ի փառակենցաղ դրախտէն՝ ամք։ ԶՌ. ԷՃ. ԿԶ։ Եւ ի ծնընդենէ կենարարին մերոյ ամք Ռ. ԳՃ. ԽԳ։ Եւ ի թուականութեանս հայկազեան տումարիս. Չ... (յաջորդը քերուած), յամսեանն հռովմայեցւոց սեպտեմբերի։ Ա. աւրն։ ՅԵկեղեաց գաւառս, ի մայրաքաղաքս աստուածապահ Եղընկայ։ Ընդ հովանեաւ սուրբ երկնանման տաճարիս, սուրբ կաթողիկէի, և սուրբ Առաքելոցն, և սրբոյն Սարգսի։ և սուրբ Աստուածածնին։ ձեռամբ դեռաբոյս և անիմաստ քահանայիս Գրիգորիսի, որ զքահանայութեան անունն միայն ունիմ և զգործն ոչ, զոր տէր յիսուս անտես արասցէ զյանցանս ծառայի իւրոյ ամէն։ Արդ ես անարժանս Ծատուրս, ստացայ զսայ ի վայելումն և ի մխիթարութիւն անձին իմոյ, և ի յիշատակ ինձ և ծնողացն իմոց և ամենայն արեան մերձաւորացն, կենդանեացն և ննջեցելոցն։ Արդ՝ ով սուրբ մանկունք նոր Սիոնի, որք հանդիպիք այս անուշահոտ բուրաստանիս, որ է գանձ անկողոպտելի, ընթեռնլով կամ աւրինակելով, յիշեսջիք, ի մեղաց թողութիւն զԱստուածատուր մեղաւք մեռեալ ոգիս. յիշեսջիք և զծնաւղսն իմ զկենդանիսն և զհանգուցեալսն, և զամենայն երախտաւորս սորայ։ Յիշեսջիք ի քրիստոս և զայնոսիկ որ զաւրինակքն շնորհեցին, զի ի բաղում աւրինակաց է գիրքս. քրիստոս աստուած զերկնից արքայութիւնն իւր նոցա պարգևեսցէ և ննջեցելոց նոցայ։ Եւ սուրբ Լուսաւորիչս՝ նոցա վարձահատոյց լինիցի, ամէն։ Եւ որ զմեզ յիշէ՝ յիշիալ լիցի ի քրիստոսէ աստուծոյ մերոյ։ Յիշեսջիք և ի սրբամաքուր աղաւթս ձեր՝ զիս զանպիտան զհողս հաւասար՝ զանարժան և զանիմաստ, զփցուն և զյետնեալ գրիչ սորա զԳրիգորիս, և զծնաւղսն իմ՝ զՄկրտիչ քահանայ, և զՏալիթ երիցկինն, և զայլ ամենայն արեան մերձաւորսն իմ՝ զկենդանիս և զհանգուցեալս... Եւ արդ աղաչեմ չլինել մեղադիր սխալանաց և անարհեստութեան գրիս, զի ի դառն և ի յանհանգիստ ժամանակիս գրեցաւ. զի վասն ծովացեալ մեղաց մերոց՝ զաւրացեալ են աղգն Նետողաց ի վերա քրիստոնէից, և ի սուր սուսերի մաշեն, և յաւարի հարկանեն, ն ի գերութիւն վարեն զբազում գաւառս. և բազում և անիրաւ հարկապահանջութեամբ դատեն զամենեսեան, և այլ բազում չարիս լինի ի ժամանակիս մերում, զոր ոչ է կար մի ըստ միոջէ պատմել կամ ընդ գրով արկանել։ Իսկ մեք ոչ ունելով հանգիստ՝ այսր անդր շրջելով և փախստական լինելով՝ էաք որպէս գառինս ի մէջ գայլոց. զոր տէր յիսուս պահեսցէ ընդ ամրածածուկ աջոյ իւրոյ, զհաւատացեալսս անուան իւրոյ. ամէն։ Եւ որ ս(ր)տի կամաւ և յաւժարութեամբ արժանացնեն զմեզ միոյ տէր ողորմայի, քրիստոս աստուած զինքն իւր անճառ բարեացն արժանացնէ ամէն„։ Ինչպէս վերը, Թղ. 185ա, մէջ բերինք, սրբոյն Ներսիսի նշխարաց յայտնութիւնը նըշանակուած է ԷՃ. ԻԱ. կամ ՉԻԱ. թուականին հայոց, իբր համազօր Քրիստոսի ծննդեակ ՌԲՃՀԵ( = 1275 թուականին), որ ըստ ինքեան պիտ'ըլլար ՌԲՃՀԲ (-1272)։ Իսկ թուական աշխահի կամ ելիցն Ադամայ ի դրախտէն՝ որ կը նշանակուի գրչէն սոյն յիշատակարանիս մէջ ԶՌ. ԷՃ. ԿԶ, կը ցուցնէ թէ ամ Տեառն պարտի լինել 1342, և թուական հայոց ՉՂԱ, ըստ ժամանակագրութեան Անդրէասայ տումարագրի, որ աշխարհի սկիզբէն մինչև ցծնունդն Քրիստոսի կը դնէ 5420, կամ 5424 ամս, զորոնք աւելցնելով Քրիստոսի 1320 թուականին վրայ՝ 6766։ Արդ՝ դիտելով, որ մատեանս այլևայլ գաղափարներէ օրինակուած է՝ ընդհատմամբ, ուստի հաւանական է որ մասն մը ի թու. 91Է, մասն մի ՉՂԱ, և մնացածն ալ Չ(ՂԵ) ժամանակամիջոցին գրուած ըլլայ։ 2. Թղ. 152ա. "Միածին տէր իմ և աստուած յիսուս քրիստոս, սուրբ ծնաւղի քո բարեխաւսութեամբ՝ յիշեա ի քո միւսանգամ գալստեանդ՝ զստացաւղ գրոցս զԱստուածատուր՝ սրբասէր կրաւնաւոր, և զծնաւղսն իւր. և զԱրևշա(տ) միայնակեացն՝ որ զաւրինակն շնորհեաց, և զիս զեղկելի գրիչ զԳրիգորիս. և որ սրտի կամաւք զմեզ յիշեն, և քեզ փառք 3. Առաջին գովեստին՝ ի սուրբ Լուսաւորիչն հայոց Գրիգորիս՝ վերջը (Թղ. 117բ) կայ հեղինակէն. "Ի թուականիս հայոց։ ՉԼԷ։ գրեցաւ ճառս՝ և ընծայեցաւ հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ„։

Informations

, Ձեռագիրս Տիրացու Գէորգ տէր Յովճաննիսեան յղած է ի Վենետիկ - մեր Հ. Ղ. Վ. Ինճիճեանի ձեռքով, մաս մը 1787ին, և մնացեալն ալ յամին 1790 անձամբ բերեր է ի վանս, որոնք այդ ժամանակ ի միասին կազմուելով մտած է հաւաքմանս մէջ։ Մատեանս է Ճառընտիր թերի, բայց և այնպէս՝ յարգի թէ ընտիր գիրին և ուղղագրութեան և թէ պարունակած նիւթերուն համար, որոնք են գլխաւորապէս ներբողեան ճառեր, տեսիլներ, և պատմագրականներ, այսպէս։ 1. Թղ. 1ա։ "Բանք մաղթանաց (չափաւ) առ սուրբ Կարապետն եւ Մկրտիչն Յովաննէս։ Առաքեալ և մարգարէ և ձեռնադրաւղ դու քրիստոսի, ով կարապետ և մկրտիչ և ձայն բարբառո յանապատի„ ևն։ - Վերջ Թղ. 2բ։ "Յամենայն եղականաց յիմանալեացն և զգալեաց, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Թուի թէ յօրինած է գրիչն Գրիգորիս՝ թելադրուած ստացողէն)։ 2. Անդ։ "Զաքարիայի հայոց կաթողիկոսի՝ Յաւր մեծի ուրբաթուն կենարանին չարչարանացն արտադրութիւն։ Երեկ զմեծ և ըզհրաշափառ հինգշաբաթւոջ։ հոյակապ խորհըրդածութեան աւր տաւնախմբել արժանաւորեցաք„ ևն։ - Վերջ Թղ. 23բ։ "Եւ այնպէս արժանաւորք եղիցուք հանդերձելոց բարութեանցն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս„։ 3. Անդ։ "Երանելոյն Եպիփանու ասացեալ՝ Ի մեծի շաբաթու թաղման տեառն, յաւետարանէն որ ըստ Ղուկասու։ Արդ ի մեծի եւ ի փառաւոր աւուրս և ի ժամու աստ լռութեան դադարել ի բանից վարդապետութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 37բ։ "Եւ նմա փառք յաւիտեանս ընդ հաւր և ամենասուրբ հոգւոյն այժմ և միշտ և յաւիտեանս„։ (Յուն. բնագիր կը պակսի)։ 4. Թղ. 37բ - 38ա։ "Գովեստ ներբողական՝ բացասացութեամբ՝ ասացեալ Ներսէսի սրբազան եպիսկոպոսի Տարսոնի Ի ճշմարիտն աստուած Հոգին սուրբ. Եւ յիջանելն նորա ի դասս առաքելոցն եւ յաւր Պենտէկոստէին։ Ստիպիմ ի սիրոյ սրտիս բաղձանաց„ ևն։ Վերջ Թղ. 48ա։ "Եւ քեզ աւրհնութիւն ի մէնջ մի բերան ընդ հաւր և որդոյ՝ ի մշտընջենական կեանսդ յանվախճան„։ 5. Անդ։ "Մեծի և հրաշափառ տաւնի սուրբ նշանին՝ երանելոյն Զաքարիայի Հայոց կաթողիկոսիներբողեանասացեալԻ սուրբ խաչն աստուածընկալ։ Այսաւր ուրախացան երկինք և երկիր մեծաւ խնդութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 56ա։ "Եւ պահպանեա, փրկեա զմեզ յերևելի և յաներևոյթ թշնամոյն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ„։ 6. Թղ. 56բ։ "Երանելոյն Յոհաննու ոսկեբերանի ասացեալ Ի սուրբ խաչն քրիստոսի։ Զինչ ասացից եւ կամ զինչ խաւսեցայց. զոյ զձեզ կոչեցից„ ևն։ - Վերջ Թղ. 61բ։ "Հանցուք զաւրհնութիւն և գոհութիւն ամենասուրբ երրորդութեանն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ 7. Անդ։ "Դաւթի անյաղթ փիլիսոփայի ասացեալ ներբողեան Ի սուրբ խաչն աստուածընկալ։ Բարձրացուցէք զտէր աստուած մեր մարգարէն ձայնէ„ ևն։ - Վերջ Թղ. 70ա։ "Աստանաւր իրաւապէս առցէ բանս զկայ պայծառացեալ պատուական սուրբ նշանիս, ի քրիստոս յիսռս ի տէր մեր՝ որում փառք յաւիտեանս ամէն„։ 8. Թղ. 70բ։ "Ագադրոնի անյաղթ փիլիսոփայի ասացեալ Վասն բարի ժամանակին, Եւ վասն սուրբ թագաւորացն որ յայտնելոց են, Եւ վասն ազգին Նետողաց կործանման, Եւ դարձեալ վասն ԻԴ թագաւորացն որ արձակելոց են իբրև զչար և զարիւնարբու գազանս և ապականելոց զերկիր. Որ են Բաճուճք և Քուշանք և կոչին Լեկք։ Եւ վասն պիղծ և անմաքուր Նեռինն որ յայտնելոց է և դարձեալ կործանելոց է զաւրութեամբ սուրբ խաչին։ Եւ վասն ահեղ և սոսկալի գալստեան որդւոյն աստուծոյ, եւ հատուցման արդարոց և մեղաւորաց։ Յայնժամ թագաւորեսցէ մեծն Կոստանդիանոս հզաւրն՝ ի յազգէ սուրբ և անուանի թագաւորացն„ ևն։ - Վերջ Թղ. 79բ։ "Անանց է ցնծութիւնն, որոց լիցի ամենեցուն մեզ հասանել ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ Յոյն և ասորին կը պակսին։ Հաւանօրէն եթովպացերենէ կամ ղպտերէնէ ծագած է գրուածս Զ-ԺԱ. դարուն։ Հեղինակն ծանօթ է նաև Հայոց և Արշակունեաց պատմութեան, մինչև անգամ Տրդատայ և Կոստանդիանոսի արարուածներով. բայց հակաժամանակագրական կերպով կը շփոթէ հինը՝ նորին, և պատմականը՝ մարգարէականին հետ։ Այլ և այլ անվաւեր Տեսիլներէ ձևացած է, որպիսիք են Դանիէլի Է. Տեսիլն, Ենովքայ Տեսիլն, այլովք հանդերժ։ Ուշագրաւ է (Թղ. 74ա) հիւսիսային 24 ազգերու. կոչը ըսելով. «Եւ կատարի մարգարէութիւնն Եզեկիէլի, թէ Ելցէ ընդ դուռն հիւսիւսի՝ թագաւոր ԻԴ. Աճուհ, Մաճուճ, Ամգոք, Աւղք, և Քուղեանք, Ալհեանք և Ագիգք, Հաճուլք, և Փիճանք, Փիճք, Շեկք, և Լեկուռք, Փաժծոցեր, Ձիւկեքե։ Մարբաերք։ Գամատք, Պաւ Հատըք, Աչանք, Համւղատժ, Աջիզք, և Նաէճալ) և Սալհա, և Սալհոնա, և Բ. կանայք»։ 9. Թղ. 80ա. "Տեսիլ առաքելոյն Պաւղոսի որ տարան հրեշտակքն հոգի նորա։ Եւ յորժամ տարան զՊաւղոս, և ցուցին նմա զտեղիս արդարոցն և մեղաւորացն, մարմինն կայր կենդանի„ ևն։ Վերջ Թղ. 93ա։ "Եւ ջանացարուք խոստովանութեամբ և ապաշխարեսցուք և մի կորիցուք, այլ քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս„։ (Տպգ. տես Անկ. գիրդ Հտ. Գ)։ 10. Թղ. 93ա-93բ. "Յոհաննէս վարդապետի Եզնկացո՝ ասացուած ներբողական գովեստի՝ Ի սուրբ Լուսաւորիչն հայոց Գրիգորիոս. Ասացեալ յաւր յիշատակի նորա, զոր տաւնեն մեծաժողով հանդիսիւ ի լեառն Սեպուհ, որ է տեղի ճգնութեան նորին, եւ հանգըստարանի՝ յոքնահաւաք հանդէս՝ քահանայական դասուց և վարդապետաց ոմանց, և ժողովք հաւատացելոց բազմաց անդր գումարելոց։ Յարազուարճ խնդութեամբ բերկրեալ ցնծա եկեղեցի սուրբ„ ևն։ - Վերջ Թղ. 117բ։ "Փառաւորելով զամենասուրբ զերրորդութիւնն՝ զհայր և զորդի և զամենասուրբ հոգին, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից՝ ամէն։ Ի թուականիս հայոց, ՉԼԷ. գրեցաւ ճառս և ընծայեցաւ հայաստանեայց եկեղեցւոյ„։ (Տպ. ի Վենետիկ, 1853, Հայկ. Սոփերաց մէջ Հտ. Ե. եր. 161)։ 11. Անդ։ "Երանելոյն Յոհաննու ոսկեբերանի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսապետի՝ ներբողեան ասացեալ Յաղագս վարուց և նահատակութեան սրբոյն Գրիգորի Հայոց մեծաց հայրապետի և Լուսաւորչի՝ ի Կոկիսոն Հայոց՝ մինչ յաքսորսն էր. ի խնդրոյ հայազնի ումեմն եպիսկոպոսի և վարդապետի համազգւոյ նորին Դէոսկորոս անուն կոչեցելո, և այլ ևս յոգնախումբ բազմութեան, որ ժողովեալ էին յաւուր յիշատակի մեծահռչակ տաւնի նորուն սուրբ Լուսաւորչին՝ արևելեան աշխարհին։ Հրաշալի է մեզ տաւնս այսաւր և պայծառագոյն՝ քան զսովորական շարադրութիւնս„ ևն։ - Վերջ Թղ. 140բ։ (Ուր է և յիշատակարան հայերէն թարգմանութեան ճառիս՝ ի թու. հայ. ՇՂ. ի ձեռն Աբրահամու Ռամատիկոսի և Ներսիսի Կլայեցւոյ)։ 12. Անդ։ "Սրբոյն Յակոբայ Սըրճոյ եպիսկոպոսի ասացեալ Ի յարութիւնն տեառն, եւ ի զինուորսն՝ որք պահէին զգերեզման նորա։ Յարութիւն քո քրիստոս զար, թուցանէ զիս ճառել զինքենէ„ ևն։ - Վերջ Թղ. 152ա։ Միածինն մեռաւ և յարեաւ կամա, իւրովք. միածինն փրկեաց զմեզ արեամբ։ իւրով՝ և նմա փառք յաւիտեանս. ամէն„։ բ. 13. Անդ։ "Նորին սրբոյն Յակոբա Սրճոյ եպիսկոպոսի՝ Ի նոր կիրակէն և ի սուրբ առաքեալն Թովմաս։ Յորժամ յարեաւ հովիւն ի մեռելոց մեծաւ զաւրութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 159բ։ "Ամենայն գործք որդւոյն աստուծոյ բարձր են քան զմեկնութիւն, աւրհնեալ է երկրպագելին յաւիտեանս յաւ„։ (Ճառիս և յաջորդին մէջ կը պակսին վեց ճառք, կամ գրեթէ 10 թերթք)։ 14. Թղ. 160ա։ "Պատմութիւն վարուց և նահատակութեանց երջանիկ հայրապետացն Ռըստակիսի, Վրթանիսի Յուսկանն (և) Գրիգորիսի, որդւոց և թոռանց սրբոյն Գրիգորի։ Ամենագութն աստուած՝ որ ասաց ի խաւարի լոյս ծագել„ ևն։ - Վերջ Թղ. 162բ։ "Սա ոչ աւելի քան զերեք ամս տևեալ՝ վախճանի. և քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս յաւ՛„։ (Թուի ի պատմութենէ Յոհ. կաթողիկոսի քաղեալ, ի բաց առեալ կանխաբանական հինգ տողերն)։ 15. Թղ. 162բ-163ա։ "Դրուատ գովեստի Ի սուրբն Առիստակէս և ի Վրթանէս, ի Յուսիկն և ի Գրիգորիս և ի Դանիէլ։ Բաղձանք սրտի իմոյ բորբոքի, և տկարութիւն անձին իմոյ նհանջեալ կասեցուցանէ ի յաւժարութենէս„ ևն։ - Վերջ Թղ. 173բ։ "Եւ մեք խրախացեալք ի հոգևոր սեղանոյ ձերոյ՝ փառաւորեսցուք զհայր և զորդի և զհոգին սուրբ, այժմ և միշտ և յաւ՛„։ (Հմմտ. Յովհ. Եզըն16. Թղ. 174ա։ "Յաղագս հայրապետութեանն սրբոյն Ներսէսի և հաստատելոյ զաթոռ պատրիարգութեանն որպէս այլոց պատրիարգաց։ Արշակ արքայ Հայոց՝ որդի Տիրանայ կուրացելոյ ըստ արժանին ի Պարսից արքայէ„ ևն։ - Վերջ Թղ. 181ա. "Զտէր մեր յիսուս քրիստոս աւրհնեսցուք, գովեսցուք, բարեբանեսցուք, բարեհամբաւեսցուք՝ ևս առաւել փառաւորեսցուք՝ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Յոհ. կաթ. Պատմ. և Բուզանդ)։ 17. Թղ. 181ա-բ։ "Յայտնութիւն նշխարաց սրբոյն Ներսիսի Հայոց պատրիարգի եւ երկրորդ լուսաւորչի. որ աւր մի է ըստ հռովմայեցւոց ամսոյն փետրուարի. եւ հայոց ամսոյն որ է արաց ԻԵ։ Յորում տաւնեն եկեղեցիք հայաստանեայց մեծաւ հանդիսիւ. Յոր կարգեալ հաստատեաց Արհիեպիսկոպոսն տէր Սարգիս, տաւնել յամենայն ամի զնոյն աւր յայտնութեան նշխարաց սրբոյն, խորհրդական երգովք շարականաց և ներբողական ճառիւ։ Յորդորականն ձայնիւ ցնծութեան աւետիս բերկրանաց և բարեաց մատուցանեմք քեզ հայաստանեայց սուրբ եկեղեցի„ ևն։ - Վերջ Թղ. 195բ։ "Եւ արժանի արասցէ՝ ուղիղ հաւատոյն փառաւորութեամբ՝ փառաւորել զամենասուրբ երրորդութիւնն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Յոհ. կթղ. Պաղմ. և Բուղանդ)։ ։ 18. Թղ. 195-196ա։ "Ճառ ներբողենի՝ պատմագրաբար՝ տիեզերալոյս վարդապետին Վարդանա. Յերիցս երանեալ պարթևն Գրիգորիոս՝ լուսաւորիչ Հայաստան աշխարհիս։ Աւրհնեալ տէր աստուած հարցն մերոց, և աւրհնեալ է անուն սուրբ փառաց նորա„ ևն։ - Վերջ Թղ. 208ա։ "Ի հրեղինաց և ի հողեղինաց, ի սուրբս իւր և յամենայն արարածս, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ա19. Անդ։ "Մովսէսի Խորենացւոյ՝ Վասն սննդեան և վարուց սրբոյն Գրիգորի՝ ի թրղթոյն Արտիթեայ եպիսկոպոսի. որ վասն հարցմանն Մարկոսի միայնակեցի ի յԱգդիոճանի։ Ալր ոմն ի Պարսից՝ ոչ ի փոքունց և յաննշանից, որում անուն էր Բուրդար„ ևն։ - Վերջ Թղ. 209ա։ "Այլ պատիւն զհետ նոցա ընթացաւ, որպէս ուսուցանէ քեզ Ագաթանգեղոս„։ 20. Անդ։ "Յաղագս մահուան Գրիգորի։ Յեւթն և ի տասներորդի ամի թագաւորութեանն Տրդատայ՝ գտաք նստեալ յաթոռ սըրբոյ առաքելոյն Թադէոսի զհայրն մեր„ ևն։ Վերջ Թղ. 210ա։ "Եւ այսպիսեաւք և այսքանեաւք ժողովեաց զմեզ զամենեսեան ի փառս և ի գովեստ աստուծոյ„։ (Հմմտ. Մ. Խոր. Պատմ։ Բ. գլ. ՂԱ)։ 21. Անդ։ "Պատմութիւն Յաղագս գիւտի նշխարաց սրբոյն Գրիգորի հայոց լուսաւորչի։ Ի ժամանակին, յորում հայոց թուականն երեքհարիւր և ԻԵ. էր, առաքեալ լինի ներքինի ոմն՝ անուն նորա Նիկոդիմոս, ի Վասլէ կայսերէ յունաց„ ևն։ - Վերջ Թղ. 213ա։ "Զի զկատարեալ բարիսն ընկալցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ„։ 22. Թղ. 213բ։ "Յոհաննու վարդապետի և մականուն Սարկաւագ կոչեցելոյ ներբողեան Ի սուրբն Գրիգոր լուսաւորիչն Հայոց։ Զնահատակութիւն սրբոցն տաւնէ եկեղեցի և ճըգնութեամբ նոցա պայծառանայ„ ևն։ - Վերջ Թղ. 223ա։ "Ի փառս ամենասուրբ երրորդութեանն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, որում ամենայն փառք, պատիւ և զաւրութիւն յաւիտեանս ամէն„։ 23. Անդ։ "Բանք ներբողականք ի սուրբն Գրիգոր՝ լուսաւորիչն հայոց։ Փառք հարց աստուածասիրաց՝ մեծութիւն է սիրելի որդւոց„ ևն։ - Վերջ Թղ. 223բ։ "Որպէս երբեմն զՀեղիաս՝ ի ձեռն Քոռաթու, այն աստուծոյ շնորհացն է, և Եղիայի բարեացն. որում և մեք հաղորդեսցուք մասին և չնորհապարտ լիցուք աստուծոյ յաւիտեանս„։ Հատուածիս ստորին լուսանցքին վրայ հետևեալը գրուած է՝ մանը բոլորգրով գրչին. «Ով եղբայր՝ այս Պլուզ ճառս՝ լոյս վարդապետին Վարդանա ճառին եռաջք է. մեք անգիտութեամբ յետոյ գրեցաք անմեղադիր լերուք», Ուստէ Հմմտ. Յովհաննէս Պլուզ. 24. Անդ։ "Պատմութիւն սրբոյն Սահակա հայրապետին եւ Մեսրովբայ վարդապետին։ Յետ ամաց հնգից վախճանի հայրապետն մեծ Ասպուրակէս, և յաջորդէ զաթոռ պատրիարգութեանն սուրբն Սահակ՝ որդի մեծին Ներսիսի„ ևն։ - Վերջ Թղ. 234բ։ "Որ է աւրհնեալ, գովեալ, բարեբանեալ և առաւել փառաւորեալ և երկրպագեալ յամենայն արարածոց իւրոց, ընդ հաւր և ընդ հոգւոյն սրբոյ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ (Հմմտ. վերը. §. 16. Թղ. 181. ընդ վերջաբանին Յոհ. կաթողիկոսի. հաւանօրէն այս ևս նոյն պատմչէն քաղուած է)։ 25. Անդ։ "Տեսիլ սրբոյն Սահակայ։ Արդ՝ ունկնդիր լերուք ինձ միաբանութեամբ ամենայն բազմութիւնք ժողովրդոց„ ևն։ - Վերջ Թղ. 241ա։ "Եւ այնուհետև ոչ ոք իշխէր յաղագս այսպիսի բանից ասել ինչ ընդ սրբոյն և կամ ճառել„։ Ապա հետևեալն, որ թուի գրչէն աւելցուած. "Յիշատակ նորա աւրհնութեամբ, և աղաւթք նորա ի վերայ մեր ամենեցուն՝ յաւիտեանս յաւիտենից„։ (Հմմտ. Ղազ. Փարպ. Պատմ)։ 26. Անդ։ "Երանելոյ հաւր Անանիայի՝ հոգեվարժ փիլիսոփայի՝ ներբողեան ասացեալ Ի սուրբ կաթողիկէ՝ որ է ի նոր քաղաք, որ կոչի Վաղարշապատ. յորում տեղւոջ ցուցաւ հրաշական տեսիլ մեծի նահատակի սրբոյն Գրիգորի՝ Հայոց լուսաւորչի։ Նոր աւրհնութիւն նուագեալ երգեցէք տեառն աստուծոյ մերոյ, նոր ժողովուրդք տիեզերական եկեղեցւոյ„ ևն։ - Վերջ Թղ. 261ա։ "Եւ փառս վերառաքել ի բարձունս ամենասուրբ երրորդութեանն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 27. Անդ։ "Պատմութիւն վասն սրբոյն Մանեայ և Նունէ. Է. Սահմի։ Ի ժամանակին յորժամ գային սուրբ տիկնայքն յաշխարհս հայոց, նախ յԵդեսիա եկին, և ապա անտի ելին յԵկեղեաց գաւառ„ ևն։ - Վերջ Թղ. 262ա։ "Եւ յերրորդ աւրն գա սուրբն Գրիգոր գտանէ զնա վախճանեալ. և զսպեալ և թաղեալ ի նոյն մենաստանին, ինքն ի տեղւոջն դադարեաց մեծաւ ճգնութեամբ„։ .28. Անդ։ "Սրբոյն Ներսիսի Հայոց կաթողիկոսի ասացեալ բանս մաղթանաց Առ սուրբ հրեշտակս՝ ոտանաւոր չափով։ Այլ պաղատիմք առ հոգեղէնսդ մեք տկարքս և հողեղէնքս„ ևն։ - Վերջ Թղ, 264ա. "Եւ դուք յիշեալ առ տէրունիս, լինիք յերկնից նորայն բարիս. ամէն„։ 29. Թղ. 264բ։ "Երանելոյն Յակովբա Սրճոյ եպիսկոպոսի՝ բան դրուատեաց Ի Յովաննէս Մկրտիչ և Կարապետ։ Յիսուս լոյս փառաց, որ զամենայն տիեզերս պայծառացոյց ծագումն յայտնութեան քո„ ևն։ - Վերջ Թղ. 273բ։ "Եւ միաբան ասասցուք՝ հայր անսկիզբն, սրբեա զմիտս մեր. որդիդ միածին, մաքրեա զբանս բերանոց մերոց. հոգիդ սուրբ՝ տաճարացոյ զհոգիս մեր հոգւոյդ սրբոյ„։ (Ասորին կը պակսի։ Հայերէն հրատարակութիւնը տես յԱրարատ Ամս. Էջմիածնի, 1888, Թիւ 5)։ ա. 30. Անդ։ "Բանք աղերսականք (ի դիմաց ստացողի գրոցս) Առ սուրբ Աստուածածինն և ի միշտ կոյսն Մարիամ։ Աստուածածին մայր քրիստոսի, Եւ բարեխաւս մարդկան ազգի„ ևն։ - Վերջ Թղ. 274։ բ. Անդ։ "Աղերս մաղթանաց՝ առ սուրբն Գրիգոր՝ լուսաւորիչն հայաստանեայց„ ևն։ Վերջ Թղ. 276ա։ գ. Անդ։ "Այլ բանք աղերսական ոտանաւոր։ Աստուածատուր՝ մեղաւք մեռեալ գերի, և ստացաւղ այսմն տառի„ ևն։ - Վերջ Թղ. 276բ։ դ. Անդ։ Մաղթանք չափաւ ի գրչէն ի ձև Յիշատակարանի)։ "Զմեղապարտս յամենայնի, Որ եմ լցեալ մեղաւք ի լի. Գրիգորիս ողորմելի, հայցեմ ասել տէրն ողորմի„ ևն։ - Վերջ Թղ. 277ա։ "Յառատ տրիցն պարգևի, ամէն ամէն և եղիցի„։ ե. Թղ. 278բ։ Աղօթք ի Գր. Նարեկացւոյ (դիմառնութեամբ ստացողին). "Եւ արդ՝ տէր իմ յիսուս քրիստոս, որդի և բանդ աստուած, անքնին և անհաս մեծութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 279բ։ զ. Անդ։ Աղերս ի դիմաց ստացողին Աստուածատրոյ։ "Աստուածատուր վատթար և թարմատար„ ևն։ - Վերջ Անդ։ "Իմ խոցերուս դու դեղ արայ, և քեզ փառք յամենեցունց ամէն, ամէն, եղիցի„։

Content