Other notices
— - Bibliographic notice
276
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԼԷ
1638 - 1871

ID
Number
276
Old record number
1638
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԼԷ
Start date
1638
End date
1871
Date details

1871։

Copy place
՝ Կ. Պոլիս։
Reference
Type
Number of pages
84
Dimension
21,3x17 (17x 13,8)
Layout
միասիւն։
Writing details

շղագիր նոր։

Codicology

՝ (թերթահամարք նշանակուած չեն) 10, իւրաքանչիւրն 8 թուղթ։

Principal subject
Subject details

՝ սովորական թուղթ։

Number of lines
22։
Binding

կիսալաթ ստուարաթղթեայ կողերով։

State of preservation

լաւ։

Copyist
Հ. Բառնաբաս Վ. Եսայեան։
Owner

Մխիթարեան Հարք Վենետկոյ։

Commanditaire
Illuminator
Binder
Parchment flyleaf

Lettrines

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

Blank pages

Թղ. 1բ, 2, 83, 84։

Colophon

(Ընդօրինակութեանս), եբկու են, այսպէս. 1. Թղ. 80 (82)բ. "Հատուածքս ընդօրինակեցան ձեռամբ Հ. Բառնաբայ Եսայեան՝ ի Կ. Պօլիս՝ յՈսկեփորիկ ինչ գրոց գրեցելոյ ի ՊԾԲ թուիս Հայոց (- 1403 ամ Փրկչին), և է մատեան ստուար և միջակ բոլորգիր, ի վերայ բամբակեայ թղթոյ. գրեալ ի Ռշտունեաց նահանգի, որպէս և յիշի ի յիշատակարանիս և այլուր, ի վանս Անծնապատի, որ այն ինքն է յիշատակեալն ի Վարդանայ աշխարհագրէ՝ Անձղնապատ (Ա. Թերզոնց, տես յէջ 146, 153 և 158) 1871„։ 2. Առաջին կողին վրայ նոյնէն. "Ոսկեփորիկն՝ յորմէ գաղափարեցան բովանդակեալքն ի մատենիս՝ է Տէրոյենց պատուելւոյ, այսինքն Չամուրճենի, որում տուան փոխարէն յընծայ Սգաթանգեղեայ Իտալ. թարգմանութիւնն„

Informations

. Ձեռագիրս 1878-1881ին մտեր է հաւանօրէն հաւաքմանս մէջ և ընդօրինակողն անձամբ բերած է ի ձենետիկ, Մատեանս է Ոսկեփորիկ տետրաձև կամ անկատար, զի ընտրանօք գաղափարուած է Տէրոյենց պատուելիէն (Զամուրճեան) ի թուին Հայոց ՊԾԲ ( = 1403) Անձղնապատ վանս գրուած հին Ոսկեփորիկէն։ Այլևայլ պատմական գրուածներէ զատ՝ կը պարունակէ նաև հին բնագրէն օրինակուած բազմաթիւ և ընդարձակ յիշատակարաններ, այսպէս 1. Թղ. 1ա։ Ցանկ մատենկանս. ուր կը դըրուին միայն ընդօրինակուած նիւթերը, 13։ 2. Թղ. 3ա։ "Յիշատակարան իմ Յակոբ վարդապետիս (ոտանաւոր)։ Սուրբ կարապետըս պատուական, որ յիսուսի ես ազգական. Եւ արժանի եղեր կոչման, Յանապատէ գալ Յորդանան„ ևն։ - Վերջ Թղ. 4բ։ "Յուսով առ քեզ տէր պաղատիմ. Պաղատանաւք սուրբ Մկրտչին, Արժան արա յաւրն վերջին, Զքեզ տեսանել յաջակողմին„։ Ոտանաւոր ընդարձակ յիշատակարանս՝ հին գաղափարին մէջ գրուած է զկնի պատմութեան Զենոր գլակացւոյ և Յովհ. Մամիկոնենի։ 3. Անդ։ Այլ Յիշատակարան (ի ստորոտ պատմ. Զենոբայ)։ "Տէր յիսուս բարի, այն օթևանի՝ ուր սուրբ Կարապետն և Լուսաւորիչ են բերկրալի, զՅակոբ վարդապետն իւր ծնողօքն ամենիւ այն ցնծութեան մասնակցեսցին„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ գրողին Աստուածատրին ի սուրբ Կարապետէն շնորհք ընկալցի. Ամէն եղիցի„։ 4. Թղ. 5ա։ Յիշատակարան (դաշանց թղթին վերջը)։ "Այս գիր միաբանութեան և սիրոյ և հաստատ հայրագրութեան (2) հայոց։ (Գ)րեցաւ հրամանաւ մերով Կոստանդեայ կայսեր և Սեղբեստրոսի պապի„ ևն։ - Վերջ Անդ։ "Զկենդանի նահատակն աստուծոյ Յակոբ վարդապետ յիշեցէք ի քրիստոս, ով սուրբ ընթերցողք, որ յուսով և փափագանօք գտաւ, և յետոյ հրամայեաց ինձ գրել„... (Մնայ թերի)։ 5. Թղ. 5բ։ "Պատմութիւն և յիշատակ սուրբ հայրապետացն հայոց՝ Գրիգորիսի վկայասիրի, և Գրիգորի և Ներսէսի երգեցողի։ Սուրբ հայրապետքս էին յազգէ սրբոյն Գրիգորի հայոց Լուսաւորչի ի պարթևական տոհմէն„ ևն։ - Վերջ Թղ. 7ա։ "Ասէր եթէ երկրորդ Գրիգոր աստուածաբանն է նա. և այսպէս կացեալ յաթոռն՝ ամս Է. հանգեաւ խաղաղական մահուամբ յամսեանն նաւասարտի Գ. և Աւգոստոս ԺԳ. և թաղեցաւ ի Հռոմկլայն„։ 6. Թղ. 7ա։ "Պատմութիւն և յիշատակ սուրբ և լուսափայլ վարդապետին և երջանիկ արքեպիսկոպոսին Ներսէսի Տարսոնացւոյ։ Սքանչելին Ներսէս՝ եպիսկոպոսն Տարսոնոյ քաղաքի՝ էր յաւուրս Լևոնի Հայոց արքայի մեծի, որ յառաջին թագաւորեաց յաշխարհին Կիլիկեցւոց՝ յազգէ Ռուբինեանց„ ևն։ - Վերջ Թղ. 8բ։ "Վախճանեցաւ յերիտասարդական հասակի ամաց երեսուն և երկուց՝ ի տօնի սըրբոցն Բագարատայ Տորոմենոյ եպիսկոպոսին և Աբդլմսէհի վկայի, և սրբասէրն Ներսէս փոխեցաւ առ սուրբս, և տաւնօղսն յիշատակի նոցա՝ արժանասցին նոցուն յիշատակի, ամէն„։ 7. Անդ։ Յիշատակարանք։ "Ասացաւ և գրեցաւ ի Ներսիսէ եպիսկոպոսէ, յեղբօրէ կաթողիկոսէ հայոց Գրիգորիսի, որ եկաց յաթոռ հայրապետութեան զամս ԾԳ, ամաց քսանից նստեալ վերատեսուչ„ ևն։ - Վերջ Թղ. 3ա։ "Իմ յիսուսին դու աղերսեա, Որ ի մեղաց քաւէ զիս նա. Առ քեզ լինիմ միշտ յարակայ„։ - Անդ։ (Կը յաջորդէ ուրիշ մը). "Ես անարժան Յակոբ սոսկ անուամբ վարդապետս, քո բանից սիրողս և քո սիրոյ փափաքողս„ ևն։ Վերջ Անդ։ 8. Թղ. 9բ։ "Տեսիլ սուրբ վարդապետին Յոհաննիսի, որ մականուն Կոզեռն կոչի։ Ի ժամանակին յորում էր թուականն հայոց ՆՀ. թագաւորն Հոռոմոց Վասիլ ել յարևելս. և եկեալ յաշխարհն հայոց անթիւ բազմութեամբ զաւրաւք խուժադուժ ազգաց, և խնդրեաց զԱնի քաղաք և զամենայն տունն Շիրակայ ի Յովաննիսէ որդւոյ Գագկայ հայոց թագաւորին„ ևն։ - Վերջ Թղ. 12բ։ "Եւ յաւրն ահագին ի սոսկալի ամօթոյն և ի դառն տանջանացն՝ բարեխաւսութեամբ ամենայն սրբոց, և նմա փառք և աւրհնութիւն յաւիտ„։ 9. Թղ. 13ա։ "Նոյեմբերի Ա. և ի Սահմի... Տօն է և յիշատակ ամենասուրբ աստուածածնին։ Եւ ամենայն սրբոցն յայտնեաց և անյայտից ի սկզբանէ և այսր ընտրելեացն աստուծոյ ի մարդկանէ, և տօն է մեծ և փառաւորեալ սքանչելագործ բժշկապետացն Կոզմայի և Դամիանոսի։ 10. Անդ։ "Դրուատ գովեստի նոցին համայն սրբոցն տաւնի, զոր խնդրեաց սիրողն սրբոց տաւնասէր և քրիստոսասէր թագաւորն հայոց Հեթում՝ ի Գրիգորէ կաթողիկոսէ ի հինկերորդ ամի իշխանութեանն իւրոյ։ Կաթողիկէ և առաքելական և մարգարէական եկեղեցի սուրբ ընկալաւ աւրէն և սահմանադրութիւն ոչ միայն ի նախկին հարցն և ի նախապետ մարգարէիցն սրբոց՝ պատուել և տաւնել ցնծութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 24բ։ "Զնոյն զպանտօնայիաւնն, այսինքն զամենայն սրբոց տօն, ի փառս հօր և որդոյ և հոգոյն սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Հմտալից և ոքանչելի հառս գրած կամ թարգմանաբար յօրինած է Գր. Կթղկ. Անաւարզեցի յամի տեառն 1297-8, ըստ խնդրանաց թագաւորին Հայոց՝ Հեթում Բ., և ոչ թէ Գր. Փոքր Վկայասէր, ինչպէս կը նշանակեն գրչագրերը ցուցակագրողներէն ոմանք։ Եւ ասոր յայտնի ապացոյց է նորին իսկ Գր. Անաւարզեցւոյ մագաղաթեայ Յայսմաւուրքն, ուր զետեղուած է Դրուատիս նախկին բնագիրն՝ իր ամբողջութեամբ։ Ուստի ըստ այսմ ուղղելի է Թ. 226. §. 5. Թղ. 13ա1. փակագծի մէջ դրուած վրիպակը։ Դրուատիս մէջ շատ ուշագրաւ տեղեկութիւններ աւանդած է Անաւարզեցի մեծ կաթողիկոսն, և ի շարս համաշխարհի բիւրաւոր սուրբերու յիշատակած է նաև Հայաստանեայց եկեղեցւոյ մէջ ի հնումն տօնելի ազգային սուրբերը, - որով յայտնի կ'ըլլայ թէ Դրուատս պարզ թարգմանութիւն մը չէ ի Յունէ և կամ ի լատինաց։ Ամենայն սրբոց տօնի ծաՈՍԿԵՓՈՐԻԿ Լէ. գումը մինչև Վոնիփակիոս Դ. պապին և Փոկաս կայսեր ժամանակ վեր կը հանէ, ըսելով. "Եւզտաճարն (Պանդէաւն) զոր շինեալ էին հեթանոսք (առ Դոմետիանոսիւ) տմենայն աստուածոց իւրեանց, որբեալ զայն և նուիրեցին յանուն որբոյ աստուածածնին և ամենայն որբոց„։ Իսկ տօնիս կերպապէս հաստատութիւնն՝ կանոնադրութեամբ, ի 1 Նոյեմբերի, եղաւ կ'ըսէ, Գրիգոր պապի հրամանաւ։ Ուստի ակներև է, որ Գր. Անաւարզեցի կաթողիկոսն առաջին անգամ օրինադրեց Ամենայն սրբոց տօնի կատարումը ի 1 Նոյեմբերի՝ ըստ լատինաց։ Սակայն Անաւարզեցին հետևեալ բացատրութեամբ. "Որպէս և նախ որք յայսկյս ծովու՝ տմնէին յութեակ սուրբ հսգւոյն տժնի, զնոյն պանտաւնտիաւն, այսինքն ամենայն որբոց տմն„ կը թուի ցուցնել, թէ Հայք նախապէս ևս կը կատարէին Ամենայն սրբոց տօնը՝ ըստ յունաց՝ Հոգեգալստեան ութերորդ օրը։ Քննութեան արժանի է խնդիրս։ 11. Թղ. 25ա։ Յիշատակարան (զկնի համառօտ վարուց Ս. Անտոնի)։ "Վարք սուրբ հաւրն մեր Անտոնի անապատականի, թարգմանեցաւ գիրս այս ի սուրբ քաղաքին յԵրուսաղէմ յամի Ն.րդի. Ծ.րդի գալստեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, յամին յորում հանգեաւ քաջընթաց երանելին Մաշտոց„ ևն։ Վերջ Անդ։ "Այլ և բարեսէր կրօնաւորն զԳրիգոր, որ զգրոց թուխթս պատրաստեց ի գրել, սուրբ ճգնաւորաց աղօթքս պատրաստէ նմա զբարին հոգևոր ի գալստեանն իւր երկնաւոր„։ Վերոյնշանակեալ փրկչ. թուականն, 450, երկբայական կը թուի մեզ, այնու մանաւանդ՝ որ յիշատակարանիս հեղինակը ճիշդ այդ տարին եղած կը վարկանի երանելւոյն Մաշտոցի (Մեսրոպայ) մահը. մինչդեռ ըստ վերջին ստուգագոյն քննութեան նա 439-440ին վախճանած է։ Դարձեալ Ս. Անտոնի վարուց հայերէն թարգմանութեան թուականին հետ զուգելով Մաշտոցի մահը, կը թուի ցոյց տալ, թէ սա եղած ըլլայ թարգմանիչ Ս. Անտոնի վարքի հին թարգմանութեան։ Այս բանս անհաւանական չէ. բայց զգուշաւոր քննութեան կարօտ։ 12. Թղ. 25բ։ "Վարք և քաղաքավարութիւն երանեալ և ճգնազգեաց նահատակին քրիստոսի Մաւր (Մար) Պարսամոյի սքանչելագործի միայնակեցի որ եղև ի Միջագետս Ասորոց՝ յամս ամբարիշտ թագաւորին Մարկանի (Մարկիանոսի)։ Ամենայն ժամանակ ընդունելի է ընդրելոց աստուծոյ. քանզի և յամենայն ժամանակի արդարք որ յերկրի պայծառանան զանազան առաքինութեամբք„ ևն։ - Վերջ Թղ. 53ա։ "Որոց լուեալ՝ տային փառս ամենասուրբ երրորդութեանն այժմ և միշտ (և) յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Յոյժ հետաքրքրական է պատմութիւնս. Հայոց հետ ունեցած յարաբերութեամբք, կը նմանի վարուց Ս. Թէոդորոսի Սալունոյ, թուի յԱսորոց թարգմանեալ։ Ունի և ինչ ինչ հակաժամանակագրական, հաւանօրէն յետնագունից ձեռքով այլայլեալ կամ աւելցուած։ 13. Անդ։ "Բանք սուրբ հաւրն Յովհաննու (Գառնեցւոյ)։ Սուրբ հայրն Յովհաննէս Գառնեցի պատմեաց մեզ այսպէս, և ասէ. Յաւուր միում մինչդեռ էի յանապատի սուրբ հաւրն Թաթլոյ„ ևն։ - Վերջ Թղ. 54բ։ "Եւ այսպէս հաւանեալ և աղաւթս արարեալ գնացին խնդութեամբ յիւրեանց տեղիսն„։ 14. Թղ. 55ա։ "Սրբոյն Թաթլոյ խրատք՝ յորժամ առաջնորդ կարգեաց իւրոյ ուխտին զԹովմաս։ Որդեակ իմ Թովմաս, կոչեաց զքեզ հոգին սուրբ յառաջնորդութիւն եղբարց. երկայնամիտ լեր և ողորմած, որպէս երկնաւոր հայրն„ ևն։ - Վերջ Թղ. 56բ։ "Եւ կացեալ հրեշտակական վարուք՝ փոխեցաւ առ քրիսբ. Անդ։ "Նորին դարձեալ։ Քրիստոս ասաց. (Ես) եմ ճանապարհ, և ճշմարտութիւն և կեանք„ ևն։ - Թղ. 57բ։ "Ձանձրութիւն լքումն է անձին. և լքանի անձն՝ որ ոչ ունի զսրբութիւն ի սրտի իւրում„։ 15. Թղ. 58ա։ "Վարք երանելոյն Անտոնի միայնակեցի եգիպտացւոյ և աստուածասիրի. Թուիթ Աթանասի. Աղեքսանդրացւոց հայրապետի։ Բարիոք է նախանձ հակառակութեան դնել ընդ միայնակեացս Եգիպտացւոց„ ևն։ - Վերջ Թղ. 71բ։ "Զսոսա քրիստոնեայք յանդիմանեն, ոչ միայն զի չեն աստուածք, այլ և կոխեն ևս և հալածեն իբրև զմոլարս և զապականիչս„։ Թէպէտև գաղափարողն համառօտ կամ թերի կը համարի սոյն վարքը, սակայն Թղ. 59ա. ուրիշ գրչութեամբ ստորին լուսանցքին վրայ մատիտով գրուած ուրիշ ծանօթագրութեան մը համաձայն հին գաղափարին մէջ ամբողջ է և անթերի, միայն թէ թուղթք ինչ յետ և առաջ փոխադրուած են կազմողէն, որով և ընդհատուած է ամբողջութիւնն։ Թղ. 71բ. դարձեալ կրկին արտագրուած է՝ Ս. Անտոնի վարուց և թարգմանութեան յիշատակարանը։ Հմմտ. §. 10. Թղ. 25ա։ 16. Թղ. 72ա։ "Ի վարուց սուրբ հարանց զոր հաւաքեալ ի բազմաց ի մի սուրբ վարդապետին Վարդանայ յաւգուտ ամենեցուն որք կամին սրտի մտաւք ընթեռնուլ„։ (Այսչափ միայն, մնացեալքն զանց ըրած է ընդօրինա17. Անդ։ Յիշատակարան (յաւարտ պատմութեան Յովասափայ)։ "Եւ զայս ես մեղաւորս Յովհաննէս կրօնաւոր (Գառնեցի) երբեմն տեսի և երկրպագեցի պատուական գերեզմա նաց նոցա. գրեցի և զաստուածահաճոյ վարս նոցա„ ևն։ - Վերջ Անդ։ "Յիշեսջիք և Զաքարիա կրօնաւորն որ զօրինակս ետուր„։ 18. Թղ. 72բ։ Յիշատակարանք (յրնթացս պատմ. Յոհ. Մամիկոնենի)։ "Ով տէր իմ յիսուս, քեզ հազար գոհութիւն մատուցտնեմ, որ արժանի եղայ տեսանել զերկուց քոց քաւչապետաց զպատմութիւնս՝ ի մին շարի և ի մին մատենի„ ևն։ - Վերջ Անդ։ "Աղաչանօք սոցին ըղձանաց արա զիս արժանի քո ողորմած և քաղցր երեսացդ„։ - Անդ։ (Ի լուսանցս). "Ով եղբարք, անմեղադիր լերուք. վասն սղալանաց, զի օրինակն ի ջուրն անկեալ ու երկու ներքին լուսանցքն կպեր„։ 19. Թղ. 73ա-74ա։ Այլ և այլ յիշատակարանք. ա. Յաւարտ պատմ. վարուց Պօղոսի անապատականի. "Ով քահանայք և ժողովուրդք, յորժամ զաստուածամերձ սուրբ ճգնաւորի ըզվարքս կարդայք կամ լսէք, յիշեցէք յաղօթս ձեր զՅակոբ վարդապետ՝ զփափաքօղ սրբոց վարուցս։ Այլ և զծնօղսն մեր զԱտոմ և զՇաքար„ ևն։ - բ. Յաւարտ վարուց Արբայ Մարկոսի. "Ով բարեսէր ոգիք և սուրբ աղօթողք և կարդացողք, յորժամ լսէք զվարս հիացական աստուածամերձ առն զԱբբայ Մարկոսի ճգնաւորին, լի և բոլոր սրտով յիշեցէք ի ձեր սուրբ յաղօթս զյետինս ի բանասիրաց զՅակոբ վարդապետ, որ յոյժ փափագմամբ սրտիւ զսա գըծագրել ետու քվերորդւոյ իմոյ, որ է ամաց տասն և չորից։ Այլ և հոգեւոր եղբայրն մեր զԳրիգոր կրօնաւոր, որ օգնական եղև մեզ թըղթով„ ևն (նոյն Յակոբ գրչէն)։ - գ. Յաւարտ վարուց Ոնոփրիոսի. "Ով սուրբ Ոնոփրէոս, քո արժանաւոր աղօթիւքդ աղաչեա զորդին միածին վասն Յակոբ վարդապետին և ծնողաց նորին Ատոմին և Ղըբելին և Յովանէս կրօնաւորին։ Եւս առաւել Գրիգորին, զԼուսերոյն և զՆաւոցին (Հաւոցին), զեղբօր նորին Թումային„ ևն։ - դ. Յաւարտ վարուց Մակարայ Եգիպտացւոյ. "Ով մարմնաւոր հրեշտակք՝ և կատարեալ ոգի, մարդ աստուծոյ և խաչակիր մշակ՝ անմահ թագաւորին յիսուսի, հայրդ Մակար քո սուրբ բնակչօքդ խնդրեցէք ի քրիստոսէ ամենայն կրօնաւորաց ժրութիւն և արիու... Եւս առաւել Անձղնապատի կարգաւորաց տէր Գրիգորին„։ - ե. Յաւարտ վարուց Իլարիոնի, "Քրիստոս աստուած, քո սուրբ ծնօղի բարեխօսութեամբդ ողորմեա ստացողի գրոց Յակոբ վարդապետի և իւր ծնողացն, և ինձ մեղապարտ գրողիս Աստուածատրոյ, և ծնողացն իմ Ատոմու, Շաքարի և Գոհարի... Այլ և սխալմանցս անմեղադիր լերուք, զի էր շոք և ճանճ, և շոյտ ձանձրանայի ի գրելն. զայս առաջին գիր է. անմեղադիր լերուք„։ 20. Թղ. 75ա։ Գլխաւոր յիշատակարան հին բնագրի գրչին՝ Աստուածատրոյ. "Փառք քեզ անսահման բնութիւն և անզուգական և անփոփոխ փառաւորութիւն՝ երեք անձինք և մի բնութիւն, մի տէրութիւն, զաւրութիւն անեղ, անճառ աստուածութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 78։ "Եւ ես ծանրաբեռն ոգիս ամենայն արարածովքս իմ արարչին երկիր պագանեմ, որ զայս ամենայն առ մեզ տնօրինեաց և զապագայն եմք ի յինքն անձին„։ Ապա յետին գըրչութեամբ կը յաջորդէ. "Ոսկեփորիկս յիշատակ է տէր Կարապետին՝ ի դուռն սուրբ Յակոբեա, ի թվին ՌՀՉ„։ 21. Թղ. 79ա։ "Յանկ բովանդակ նիւթոց Ոսկեփորիկին գրելոյ ի թուին Հայոց ՊԾԲ։ ա. Թուղթ դաշանց։ - բ. Ագաթանգեղոս (Մասն Բ.)։ - գ. Պատմութիւն Տարաւնոյ, զոր թարգմանեալ Զենոբայ ասորոց եպիսկոպոսի„ ևն։ Վերջ Թղ. 80բ։ "ԾԳ. Ի վարուց սուրբ հարանց զոր հաւաքեալ ի բազմաց ի մի՝ սուրբ վարդապետին Վարդանայ։ Որ էրն ի սկզբանէ աստուածն բան՝ վասն բարոյն գոյացոյց զէսս յոչէից„ ևն։ (Որոնք մի առ մի յիշատակուած են նաև նախընթաց. §. 19ին, այսինքն Աստուածատուր գրչի գլխաւոր յիշատակարանին մէջ, որուն սակայն սկիզբն և վերջը միայն արտագրեցինք)։

Content