2771491անյայտ, հաւանօրէն 1616-1675։
՝ փոփոխակի բոլորգիր և նոտրագիր խառն, յարափոփոխ ձևերով. առաջնոյն կը վերաբերին Թղ. 1բ-10ա, 24ա27բ, 43, 79ա-81բ, 90ա-109ա, 112ա-117բ. իսկ մնացեալն նոտրագիր է։
10, իւրաքանչիւրն 12 թուղթք։
՝ թուղթ գորշ, կէսը հաստ և կիսով չափ բարակ։
թղթակազմ զի հին կողերն ինկած են։
սկիզբէն 1-3 թուղթք կը պակսին։ Ընդ մէջ Թղ. 81բ-82ա. 1-2 թուղթք. մէկ թուղթ ալ ընդ մէջ Թղ. 102բ-103ա, և 1 թուղթ ընդ մէջ Թղ. 111բ-112ա։ Թղ. 18 վերէն ի վայր ճեղքուեր է. Թղ. 117 կէսէն վար կտրուած է. Թղ. 109-118 լուսանցքն ցեցակեր եղած են. Թղ. 118բ. այլ և այլ կցկտուր խօսքեր և մենատառերով նուսխաներ գըրուած են կամ խաղացուած։
անյայտ։
1 թուղթ՝ սկիզբէն, մնացորդ յունարէն ձեռագրի մը։
խիստ քիչ։
նոյնպէս ցանցառ և փոքր։
չկան։
1 հատ. (Թղ. 11ա) երկագոյն, այն է մութ կարմիր և կապոյտ՝ սպիտակ ենթակայով։
՝ կարմիր. այսպէս են ընդհանրապէս նաև տնագլուխք։
Թղ. 1ա, 111բ, 112բ, 113, 117, 118բ։
չկան բնաւ, միայն Թղ. 117բ, 118բ, կայ վերջին ստացողին կնիքը, բայց յոյժ անորոշ և անընթեռնլի։
՝ Ձեռագիրս 18451848ին մօտերը մտեր է հաւաքմանս մէջ. Հ. Սիմոն Վ. Ճուլարտեան Ախլցխայի կողմերը ստացեր է զայն և յղած ի Կ. Պօլիս, ուստի Հ. Գ. Վ. Հիւրմիւզեան (ապա ընդհ. Արբայ) անձամբ բերած է ի Վենետիկ։ Մատեանս է Յսկեփորիկ փոքրադիր և անկատար, և կը պարունակէ հարցումներ, քաղուածներ, գանձեր, ևն, այսպէս 1. Թղ. 1բ։ Դեղ և դարման գլխացաւի։ "Գլխացաւի դեղն այս է, առ զաո(ղ)ն՝ տրորէ վարդէջրով, և գագաթն ածելէ„ ևն։ - Վերջ Անդ։ "Դարձաւ յիսուս խաչ եհան ի վերայ նորա, և ողջացաւ գլուխ նորա բացաւ...„։ (Կը մնայ թերի)։ 2. Թղ. 2ա։ Հարցմունք Բարողի և Գրիգորի (սկիզբէն թերի)։ "Բարսեղ ասէ. Քանի՞ ամ եկաց կամ ո՞ր տուն իջևանեցաւ„ - Վերջ Թղ. 10բ։ "Զի (ի) միւսանգամ գալստեան նորա՝ առաջի կալով՝ ցուցանէ ամենեցուն սուրբ զարիւնն՝ լինել վկայ խաչելութեան տեառն ըստ մարգարէութեան Դաւթին որ ասէ թէ. Որպէս լուսին զի հաստատեալ է վկայ հաւատարիմ յերկինս„։ Հարցմանս վերջը կը յարի, - նոտրագրով, 13 տող անյարիր հատուած մը, այսպէս. "Այլ և արարիչն ամենայնի որպէս աւրհնեաց զԱդամ ի դրախտին, «Նոյ՝ ի տապանին„ ևն, 3. Թղ. 11ա։ Քաղուած։ Շարականի (կամ ցանկ ըստ տօնից և ըստ ձայնից)։ "Ուրախացիր սրբուհի Գաբր։ Խոնարհեցար ի բարձ։ Ըզկուսութիւնըդ քո աստուածա։ Սուրբ և աստուածածին։ Ըզքեզ ամենօրհնեալ„ ևն։ Վերջ Թղ. 21ա։ "Որ ի բարձու։ Մկ. ԴԿ։ Այսաւր ցնծա„։ ս. 4. Անդ։ "Երեք վանկէն Գանձին գոյնն է։ Երգ յաւէժական, երգեմք բանական։ Երիցդ միական. ի նմանս աննման. ձևս անձևական և անկերպարան„ ևն։ - Վերջ Թղ. 22ա։ "Նոր հարսն հըրճուեալ։ Շնորհաւք զարդարեալ. յառագաստ բազմեալ„։ բ. 5. Թղ. 22ա։ "Երկու վանկէն Գանձի գոյնն։ Անպարագիր բանըն հայրական, իջեալ յերկնից յերկիր ստորնական„ ևն։ - Վերջ Թղ. 24ա։ "Ժողովրդեանս մեղաց թողութիւն, ննջեցելոց մեր արքայութիւն. բարեխաւսութեամբ սըր„։ գ. 6. Անդ։ "Նորին ի խորոյ Անուան նախագիծ տառիս տանց ասացեալ։ Միշտ էիդ անեղ բնութիւն բնաւորեցան, անեղիդ (յ)անմահութիւն հետևեցան„ ևն։ - Վերջ Թղ. 26։ "Նըմա փառք յայսմ յաւիտեանս որ ընթացաւ. և անկէտ յաւիտենին որ կայացաւ„։ դ. 7. Թղ. 26ա։ "Անդրադարձութիւն տառից յին տակաց (այսպէս)։ Քաղցրագունիս այս բաղձանաւք, լըցեալ հոգիս մեռեալ մեղաւք, փափագեցի սըրտատորոփ, Ներսէս բնաւից բարեաց ամփոփ„ ևն։ - Վերջ Թղ. 28ա։ "Աւարտ բանիս՝ տէր ողորմեա, առհասարակ մեզ և նոցայ„։ ե. 8. Անդ։ "Նայեաց զոր ետ քեզ թագնաբար։ Հայրըն գըթած և բարերար, Եհան զորդին քո յերկրէ չար„ ևն։ - Վերջ Թղ. 29ա։ "Յուցցէ զորդին ձեր գերափառ, աւրհնէք նովաւ զտէրն անդադար„։ Չափաւ գրուած այս հնգաթիւ Գանձերուս հեղինակն է Ներսէս (այն է Շնորհալին). վերջընթերը երդած է ի յիշատակ իւր զոյգ հարազատաց՝ Գրիզորիսի և Վասլի, ըստ որում ցոյց կու տած սոյն տողերն. "Եղբայր երէց իմ յարգանդէ, հողոյն հոգւով զիս ընծայէ... Գովեալ Վասիլ իշխան առոյգ. Եւ գաւրավար ընարեալ ի կարգ„, 9. Թղ. 29ա։ "Յաղագս խոստովանութեան։ Գրեալ է ի գիրս Ելիցն ի Ե. գլ. Թէ ասաց ժողովուրդն աստուծոյ ցՓարաւոն, եթէ երթիցուք երից աւուրց ճանապարհ յանապատն, և զոհեսցուք տեառն աստուծոյ մերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 34ա։ "Եւ խոստովանեա և ապաշխարեա, և ես ազատեցից զքեզ„։ 10. Թղ. 34ա։ "Վասն խոստովանութեան (այլ ճառ)։ Նախ առաջին զխոստովանահայրն՝ որ է հոգևոր բժիշկ՝ պարտ է գիտուն լինել„։ ևն։ - Վերջ Թղ. 38բ։ "Եւ դարձուցանել զնոսա ի գանձս աստուծոյ, և քրիստոսի աստուծոյ մերոյ փառք աւիտեանս ամէն„։ 11. Անդ։ "Ապաշխարեցէք զի մերձեալ է արքայութիւնն աստուծոյ։ Ասացեալ են վարդապետք եկեղեցոյ„ ևն։ - Վերջ Թղ. 43ա։ "Նոյնպէս պահքս այս և ապաշխարութիւնս կշռորդէ, որչափ ծանր լինի՝ աւելի վարձ առնումք (յ)աստուծոյ, վասն որոյ ոչ է պարտ լսել սատանայի„։ 12. Անդ։ Վարդ պարոնի՝ դրուատ առ կաթողիկոսն (անվերնագիր)։ "Վարդ անթառամ, ծառ պտղալի, աստուածային բուրաստանի. դու ծաղկեցար ի վերայ երկրի, տէր հոգևոր. հայր իմ բարի„ ևն։ - Վերջ Թղ. 43բ։ "Աղաղակեմ ի դէմ քեզի, տէր հոգևոր, հայր իմ բարի։ Այլ պատւական„... (կը մնայ թերի)։ 13. Թղ. 44։ "Գլուխ առաջին հաւատոց այս է։ Պարտ է գիտել զի՞նչ է քրիստոնէութիւնն և քրիստոսի խաչն, և որ մկրտի, քրիստոսի լինի խաչակից„ ևն։ - Վերջ Թղ. 49բ։ "Որ մտանէ ի վանք, և դարձեալ ելանէ և բնակէ ընդ աշխարհականս, լուծեալ է ի կարԳրուածքս վեց գլուխներէ բաղկացած է. այսինքն են՝ Ա. Յաղագս Մկրտութեան։ - Բ. Յաղազս խրատու և վարուց սրբութեան մարդկան։ - Գ. Վասն պսակի։ - Դ. Վասն պոռնկութեան։ - Ե. Յաղազս գողութեան։ - Զ. Յաղագս երդման. ապա կանոնք վասն աշխարհականաց և եկեղեցականաց։ (Հմմտ. Խրատք և կանոնք Յոհ. Երղնկացւոյ)։ 14. Թղ. 50ա։ Օրինակք Ողջունագրոց՝ (ոտանաւոր չափով)։ "Աստուածային աջով տընկեալք, և աւրհնութեամբ արմատացեալք. անուշահոտ ծաղկաւք լցեալ, ի քրիստոսէ յոյժ սիրեցեալք„ ևն։ - Վերջ Թղ. 53բ։ "Արդ ցոյց ինձ թէ ի հնկիցս այս պատահմանց, որոյ դիպեցար, զի բնաւ մոռացար զմեզ, ողջ լեր ի Թուով վեց հատ են, այսինքն են Քահանայից, Եպիսկոպոսի, Աւագերիցու, Գովասանութիւն՝ Սարկաւագի և առ ընդհանուրս։ 15. Թղ. 54ա։ Մասն ինչ գրոյ օրհնութեան (թերի)։ "Այլ և ճգնաւորական դասս կրօնաւորական եղբայր(ց). մանաւանդ թէ զհայրս և զաղբիւրս ամենայն առաքինութեանց աւրհնեսցէ քրիստոս աստուած և պահեսցէ իբրև զջահ անշէջ ի պատիւ և ի փառս սուրբ եկեղեցւոյ„ ևն։ - Վերջ Թղ. 54բ։ "Բացցէ տէր աստուած զդրունս հրաշից՝ անճառ ողորմութեան իւրոյ՝ լուսափայլ ծագմամբ՝ ի վերայ ձեր, և շքեղապանծ փառազարդեալ և ճառագայթեսցէ զմարմինս ձեր արփափայլ, պայծառացուսցէ զհոգիս ձեր ամէն„։ 16. Թղ. 55ա։ "Խօսք և խրատ խիկարայ իմաստնո, զոր ետ քրոջորդոյն իւրոյ Նաթանայ։ Որդեակ թէ լսես խօսք ի դուռն թագաւորաց և իշխանաց կամ մեծամեծաց, պահեա և մեռոյ զնա ի սրտի քում„ ևն։ - Վերջ Թղ. 72բ։ "Ինչ մարդ որ բարոյն չար հատուցանէ, իբրև զՆաթան պիտի կորընչի աստ և ի հանդերձեալն„։ (Ամբողջ է)։ 17. Անդ։ "Նշանագիր (կամ սղագրութիւն)։ Աբրահամ...։ Աբիսողոմ...։ Ահարոն. ...„ ևն։ - Վերջ Թղ. 76բ։ "Քաղաք...։ Քարոզ...։ Քանզի. քնզ։ Քարկոծ. քծ։ Քաղցր...„։ (Փոփոխակի, կը գրուին բառեր և անուններ, մերթ նշանագրութեամբք և մերթ համառօտագրութեամբ կամ սղելով։ (Հմմտ. Թ. 264. §. 17. Թղ. 90ա-92բ)։ 18. Անդ։ "Մեկնած բառեր։ Նու՝ հարսն. 3փսի՝ շալ.„ ևն։ - Վերջ Անդ։ "Եպարքոս՝ նաըր. Տառ՝ գիրք„։ 19. Անդ։ Համեմատութիւնք հին և նոր աշխարհագրակւն անուանց։ "Զմռին՝ Ուռոմէլի է, Սարու Սալթուխ կասեն։ Հոռոմ՝ ֆրանկաց տունն է„ ևն։ - Վերջ Թղ. 77բ։ "Գողթան գաւառն մերձ Ճաւղայ„։ (Անդ։ Կը յարի համառօտ նուսխայ մը)։ 20. Թղ. 78ա։ Հարցմունք պէսպէսք և պատասխանիդ։ "Քրիստոս քանի՞ մեռել (յ)արուց. Պխ. երեք, մէկն Ղազար չորեքօրեայն, մէկն Նային քաղաքին Սոմնացուն որդին, մէկն զհարիւրապետին դուստրն„ ևն։ - Վերջ Թղ. 78բ։ "Պետրոս առաքելին կնոջն անունն Սոփի էր, և երկու որդոցն Յունան և Յովէլ։ Անդրէի կն„... (մնայ թերի)։ 21. Թղ. 79ա։ Ողբ ի վերայ պանդխտին (անվերնագիր և թերի)։ "Եթէ յանկարծ լինի ի մէջ հանդիսի և կամ ի հարսանիս և ի մեծ հարկի, ամէն մարդ յընկերէն իւրոյ մեծարի. Ղարիպն ի յումեքէ ոչ մխիթարի„ ևն։ Վերջ Թղ. 80ա։ "Յուսով ի ձէնջ հայցեմ վասըն զիս յիշման. զՆերսէս անուն նուաստ ոգիս անարժան„։ (Սա ինքն է յօրինող տաղիս)։ 22. Թղ. 80բ։ Առակք և խրատք (անվերնագիրք)։ "Կայր քաղաք մի և կայր բազում ճանապարհ որ երթայր ի քաղաքն յայն. կայր մեծ ճանապարհ և փոքր առ հետ„ ևն։ - Վերջ Թղ. 81բ։ "Աւձն յորժամ ելանէ ի ծակէն և երթայ՝ ընդ որ և Կա(յ)են„... (պակասաւոր)։ 23. Թղ. 81ա։ "Մատթէոս վարդապետի՝ վասն հարցման օրինաց զանազան պատասխանիք, զոր խնդրեալ բարեպաշտն Աբիսողոմոն տանուտէրն Շիրանայ. [աւգնեա]։ Յաստուածային գիրսն գրեալ է՝ թէ պատ(ր)աստեցէք տալ պատասխանի ամենայնի որ խնդրիցէ զբանն որ է վասն յոյսոյն ձերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 89բ։ "Էշք արօտականք. Ռ. նոյնպէս և ուստերք և երեք դստերք, որ և այն լինի, կրկին, նախ զհուի (հոգի) և մարմին են„։ 24. Թղ. 90ա։ "Տանուտէրք տաբոյն՝ որ ցուցանեն զգնացս տարոյն անսխալ։ Որժամ Խոյն լինի, գարունն ազնիւ, ցորեն և գարի շատ, տունկ(ք) չորանան. հաց շատ ի Բաբելովն յերկիրն, յԱսորիս գինի շատ ի Հնդիկս մահ խիստ, որ ոչ մնայ մարդ ի խաղաղութեան„ ևն։ - Վերջ Թղ. 96բ։ "Ջրհոսն՝ Եգիպտացւոց՝ որ է սրունքն։ Ձուկն՝ Հնդկաց է և կարմիր ծովուն որ է թաթքն և ոտքն„։ (Է միանգամայն Ախթարք և Կաղանդացոյց, որոնց կը յարին ապա Դարագլուխք ինչ)։ 25. Թղ. 97ա։ "Դաւանութիւն հաւատոց։ Խոստովանիմք և հաւատամք ամենակատար սրտիւ զհայրն՝ աստուած անեղ, անծին և անըսկիզբն. այլ և ծնաւղ որդոյ և բղխող հոգոյն սրբոյ„ ևն։ - Վերջ Թղ. 98ա։ "Այս է ուղղափառ դաւանութիւն հաւատոյ„։ 26. Անդ։ "Տաղ վասն Ադամայ՝ վասն ելանելոյն ի դրախտէն։ Ադամ նստէր դուռն դրախտին. Լայնէր և ձայնէր ողորմագին. այ սերովբէք, այ քերովբէք՝ որ ի դրախտն մտանէք. զաստուածութիւնն աղաչեցէք, զիս մեղաւորս հաշտեցուցէք„ ևն։ - Վերջ Թղ. 98բ։ "Ես կու նայիմ ի ձեզ թռչունք՝ զանուշահոտ անմահ զուարթունք. դուք զդրախտն վայելեցէք, զթագաւորս ելէք լացէք„։ (Հմմտ. Սռաքել Սիւնեցի)։ 27. Անդ։ Բանալի տարւոյ։ "Բանալի գիր այսպէս արայ. կալ զառաջաւորն, Ժ. ի բաց երթ, Կ (կամ) ԻԱ. ի վերայ բեր՝ տարոյ գիր է„ ևն։ - Վերջ Անդ։ 28. Թղ. 99ա։ Դրուատիք չափաւ (անանուն և անվերնագիր)։ "Ի հաւրէ ընտրեալ, որդոյն կոչեցեալ, հոգոյն առլցեալ„ ևն։ - Վերջ Թղ. 100ա։ "Եւ անսասան կենաւք մնաս՝ ի յաշխարհի որչափ որ կաս. ի հանդերձեալն յորժամ գնաս, արքայութեան դու տիրանաս„։ 29. Անդ։ "Գովասանք վարդապետաց։ Ով անստուեր լոյս հայրական, և համագո հոգի և բան, տուր ինձ հանճարս իմաստնական, հոգի և միտս բանական„ ևն։ - Վերջ Թղ. 101բ։ "Դասիս ի դաս աջակողմին՝ յորժամ գրեալքն կատարին. ամէն եղիցի եղիցի„։ 30. Թղ. 101բ-102ա։ "Վասն է՞ր մի է մկրտութիւն, և խոստովանութիւն բազում։ Պխ. նախ մի է մկրտութիւն, զի մի է սկզբնական մեղքն„ ևն։ - Վերջ Թղ. 102ա։ Ասոր կը յաջորդեն, Թղ. 102բ-103ա. Կանոնք ինչ և "Այս գիր որ կին դժար ծնանի„ ևն։ 31. Թղ. 108բ։ "Քարոզ ի բան Յակոբայ որ ասէ. Որ ողորմի աղքատին՝ փոխ տայ աստուծոյ։ Այսպէս հրամայեն վարդապետք եկեղեցոյ, թէ քրիստոնէից բարի գործքն երեք բաժին է„ ևն։ - Վերջ Թղ. 111ա։ "Որ աստուծոյ փոխ տա՝ թէ ա տայ, ա. ռ. առնու. զանցաւոր„... (թերի մնայ)։ 32. Թղ. 112ա։ Վասն Նեռին և վասն կատարածի աշխարհիս (անվերնագիր)։ "Իսկ ուրացեալքն որ մ(ա)տանեաւն կնքեալ է զճակատն, այլ ոչ կարեն ուրանալ զնա, զի գիր մատանոյն ասէ, թէ կամաւ ուրացաւ զարարիչն„ ևն։ - Վերջ Անդ։ "Այսպէս է անցումն աշխարհիս. Փառք աստուծոյ ամէն„։ 33. Թղ. 114ա։ Վերջաբան քարոզի և օրհնութիւն։ "Զոր աւրհնութիւն աստուածային և աղաւթք սուրբ Լուսաւորչին և սուրբ Կարապետին և ամենայն սրբոցն եկեսցէ և հանգիցէ ի վերայ ձեր„ ևն։ - Վերջ Թղ. 116ա։ "Մինչև ի գալուստն քրիստոսի. զի եկեալ նորոգեսցէ փառաւք ի փառս անուան իւրոյ. ամէն„։ 34. Թղ. 117բ։ "Գիր ջերման դողի, սարսափման և սարսուռի ամենայն իրաց (կախարդական)։ Այս է մենասթող վասն աստուծոյ պէս Մենայ. Թող վասն քրիստոսի, կու ասէ Մենասթող. վասն սուրբ կուսին Մարիամու (անու)ան յիսուսի. Սուրբ հրեշտակք, և հրեշտակապետք՝ Գաբրիէլ, Միքայէլ, Զազայէլ, Ուրայէլ՝ կտրի ջերմն, տենդն, դողն ի ծառայէս աստուծոյ՝ անուամբ հօր և որդոյ և հոգոյն սրբոյ„։ 35. Թղ. 118ա։ Նուսխայ գլխացաւի և վասն երակ բանալոյ։ "Գլխացաւ ի Դ Մայիսին ամսուն խիստ է։ Վասն երակ առնելոյ՝ Լուսնին ԺԲ. և ԺԳ. աւրն աղէկ է. քիչ ուտելով գիրանաս։ ԺԶ. աւրն լաւ է։ Տարին մէկ հետ առնուս՝ հերեք է։ Ի. աւրն խիստ բարի է։ Կերակուրն շահարարլին, և զներքսևն սրբէ։ ԻԱ. բարի է առողջ մնաս։ ԻԲ. աւրն զօրաւոր և քաջայսիրտ լինիս։ ԻԳ. օրն սիրտդ ուրախ լինի։ ԻԴ. օրն խելքդ կու աւելնայ։ ԻԵ. օրն լաւ է. այս ոք որ գրեցաք լաւ է։ այլ ոքն որ առաջն կամ ի յետքն՝ չէ լաւ։ Իմաստնոց փորձած է„։