Other notices
— - Bibliographic notice
278
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԼԹ - ԿԱՆՈԿԱԳԻՐՔ ԺԵ. ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ ԵՒ ԱՍՏՂԱԲԱՇԽՈՒԹԻՒՆ
ՌՃԴ - ՌՃԵ

ID
Number
278
Old record number
477
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԼԹ - ԿԱՆՈԿԱԳԻՐՔ ԺԵ. ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ ԵՒ ԱՍՏՂԱԲԱՇԽՈՒԹԻՒՆ
Start date
ՌՃԴ
End date
ՌՃԵ
Date details

16551656 (տես վարը)։

Copy place
՝ Տրապիզոն։
Reference
Type
Number of pages
278
Dimension
21x15,2 (16x 11)
Layout
՝ երկսիւն, իւրաքանչիւրն 16x5։
Writing details

՝ նոտրագիր, մանր և մաքուր՝ առանց համառօտագրութեան ինչ։

Codicology

231, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

՝ թուղթ դեղնորակ և ողորկ, մաս մը բարակ, մասամբ ալ հաստկեկ։

Number of lines
24։
Binding

փայտեայ լաթապատ՝ սևագոյն. կողերու ներսի դին ծիրանեգոյն և սպիտակ ազնիւ կերպասով պատած են, առաջինն հանուած է։

State of preservation

՝ վատ, կազմալուծեալ վիճակի մէջ հասած է Վենետիկ։ Թղ. 1-114. լուսանցքն և լուսանցաքղանցք տեղ տեղ ճեղքուած, տեղ տեղ ալ փրթեր և ետքէն սպիտակ և դեղին թղթով նորոգուած են։ Թղ. 3. վերէն և Թղ. 4. վարէն կտրուած են։ Կողերու արծաթապատ երեսներն հանուած և կաշին ալ սաստիկ վնասուած լինելով, ետքէն լաթանման սևագոյն թղթով պատած են։ Ա-Դ. թերթքն յետև յառաջ փոխադրուած են և խառնափնդորուած։ 1 թուղթ կը պակսի ընդ մէջ Թղ. 53-54ա. և 1 թուղթ ևս ընդ մէջ Թղ. 77բ-78ա։ Սկիզբէն ևս հաւանօրէն թուղթեր ինկած են, վասն զի Ա. թերթահամարին հետքը չկայ։

Copyist
՝ Ամիրաս Եզնկացի։
Owner

նախ գրիչն և իր ծնողք, ապա Պալոյենց Յովսէփ, ապա այլք։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

՝ չունի։

Lettrines

, ևն, չկան բնաւ։

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

Blank pages

Թղ. 6ա2, 70բ2, 102բ2, 115ա2, 115բ, 119բ2, 130ա2, 131ա2, 139բ, 151ա1, 152ա, 272բ2, 276բ։

Colophon

՝ բազմաթիւ են, գլխաւորապէս 1. Թղ. 63բ1. Գրչութեան բուն յիշատակարանն՝ այսպէս. "Փառք հաւր անսկիզբն։ անեղ անհասի, որդոյն միածնի և ծնունդն անսկզբնականին հաւր, և սուրբ հոգոյն ճշմարտին որ է բխումն և ելումն անճառաբար ի հաւրէ. երից անձանց և միոյ բնութեան աստուածութեան յաւիտեանս յաւիտենից ամէն։ Աւարտեցաւ գիրքս ձեռամբ տրուպ և անարժան սուտ անուն Ամիրասէ յԵզնկացոյ, ի յամի մարդեղութեանն տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի. ՌՈԾԵ. և թորգոմեան թվական. ՌՃԵ. և ի թագաւորութեանն տաճկաց Սուլթան Մահամատին, և ի կաթողիկոսութեանն տէր Յակոբին՝ Վաղարշապատ քաղաքին սուրբ Էջմիածնա, և ի հայրապետութեանն սուրբ Երուսաղէմայ՝ տէր աստուածատուրին գրեցաւ ի քաղաքն Պաւնտոս՝ զոր այժմ ասեն Տրապիզոն։ Ձեռքս երթա և գիրըս մնայ, և մարմինս ի հող դառնա. ես ալ մեղաւոր եղայ, դժոխոց դռան մաւտեցա։... Արդ աղաջեմ զձեզ՝ ով հայրք և եղբայրք, թողութիւն խնդրեցէք վասն իմ մեղաւորիս խնդիր ի յառատաձիր պարգևողէն ի քրիստոսէ. և ինքն աստուած պարգևիչն շնորհաց պարգևեսցէ և զառատ ողորմութիւնն իւր յիչողացն և յիշեցելոցն։ Յիշեսջիք զհայր իմ զՄահտեսի Պալին, և զմայրն իմ մահտեսի Նասպաթն, և զեւթն եղբայրքն ի(մ) հարազատ՝ զԱխիճանն, զմահտէսի Աշըխն, զԵաղուպն, զԱւաք պարոնն, զՏատուրն, և զՅուսէփն„ ևն։ 2. Թղ. 272բ. Սևանդեայ կանոնաց վերջը կայ նոյն գրչութեամբ, բայց առանց անուան, այսպէս. "Վայ և եղուկ ինձ. Ռ. բերան որ կորեալ եմ. Թվին ՃԴ. յունիսի. ԻԵ. աւարտեցաւ„։ (Թուականիս առաջին տառը, Ռ, մոռցուած է, և ուղղելի է "ՌՃԴ„ = (1655)։ 3. Թղ. 2բ. Կայ նոր նոտրագրով հետևեալն. "Ի թվի հայզար հայրուրեկի (իմա հարիւրեկի) ի հինկ տայսայնս և վեցեկի, ի ժայմայնակ հայրապետութեան էյչմիայծնա կայթիղկոսի„։ 4. Թղ. 116ա. Վերին լուսանցքի վրայ կայ՝ տարբեր գրով, այսպէս. "Ի մեղայպարտ և անարժան ծառայէս Պալոյէնց Օսէփին ձեռամբն գրեցաւ (այսինքն սոյն տողերը) փետըրվարի ԻԳ.ին թուին. ՌՄՀԱին„, 5. Թղ. 277բ. Նոր նոտրագրով կայ հետևեալն. "Պատճար գրուս այս է որ վասըն ծովացեալ մեղացն բարկացաւ աստուած, մատնեաց ի ձեռքն անօրինաց, որ մէկ ամիսն Ը. խուռիշ խարճ կարնէին. վասն բազում անօրէնութեան մերոյ թվին ՌՄԼԷ .ին, թվին ՌՄԼԸ.ին ահայգին շարժ էաւ, քաղաքն կործանեց, Ժ հազար մարդ ներքևն առաւ՝ գեղ, ու քաղաք„։

Informations

. Ձեռագիրս 1878-1880ին մտած կ'երևի հաւաքմանս մէջ. բայց թէ ուստի և որու ձեռքով, այս անյայտ է։ Մատեանս է Ոսկեփորիկ (Կանոնագիրք ԺԵ. Դատաստանագիրք և Ախտարք). նշանաւոր է մատեանս իր պարունակած բազմապատիկ և շահեկան նիւթոց համար, որոնք են գլխաւորապէս։ 1. Թղ. 1բ1։ Հարցմունք և պատասխանիք ի վերայ բանից և բառից Հին և Նոր Կտակարանաց, ևն։ "Քանի՝ գործք են առաջին աւուրն։ Պխ. Արար աստուած զհրեղէն երկինքն և զանդունդս. զերկիր և զջուր և զխաւար„ ևն։ Վերջ Թղ. 2բ։ "Եւ անուն կնոջն Թէոպիստեայ, և որդի մի Կալէստիանոս. փառք աստուծոյ ամէն„։ 2. Թղ. 3ա։ Պատկերազարդ պարունակ ԺԲ Համաստեղութեանց և տեղեկութիւնք ի վերայ նոցին (սկիզբէն թերի)։ "... զաւակին զմաւրն գիրն միաւորեա և երթ Գ. գ., թէ Ա մնայ՝ գլուխ վիշապին է (Ձևերով), թէ Բ. մէջքն է. թէ երեք՝ տուտն է„ ևն։ - Վերջ Թղ. 3բ2։ "Եթէ այլ իմանաս, կալ զանուն„... (թերի կը մնայ)։ 3. Թղ. 4ա1։ "Վասն կապած մարդու գրէ զտլիսմս (Ձևերով ու նշանագրերով)։ Ի վերայ երկայն իրկաթին գրէ, և լուայ որ ելանէ ջուրն, և այն ջրովն զկապած մարդուն՝ զտափողն լուայ, արձակի հրամանաւն աստուծոյ„ ևն։ Թղ. 4ա2։ "Աղաւթք սրբոյն Վլասայ։ Սուրբն Պետրոս և սուրբն Պաւղոս ի ճանապարհ երթային. և տէրն մեր յիսուս քրիստոս ընդդէմ դի(պ)աւ„ ևն։ - Վերջ Անդ։ "Թէ ի խաղայն ես, ի վայ եկ ի շար. երեք հետ ասայ. Ի յանուն սուրբ և համագոյ երրորդութեանն„։ (Կը թուի աղաւաղ և պակասաւոր)։ բ. Թղ. 4բ։ "Աղաւթք չար աչաց և կապածի։ Գայր տէրն մեր յիսուս քրիստոս և աշակեր(տ)ք ընդ նմայ. ետես զչար աչքն և եհարց զնայ և ասէ. Ուր երթաս, ով պիղծ„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ գրէ զայս տլիսմս, ճերմակ կտաւին մէջն դիր և կապածի մէջքն ած, արձակի կապածն աստուծով„։ Անդ։ Կը յաջորդեն երկու տլիսմայք ևս. "Վասն կապածի որ առնու և գրէ զբանքս այս ի վերայ հաւկթի„, և միւսն "Վասն ատելութեան գրէ զայս ալիսմս ի վերայ արճիճի զիւր անունն և զմէկալին որ կու սիրէ„ ևն։ 4. Թղ. 5ա1։ Նախապաշարեալ գուշակութիւնդ վասն աւուրց (սկիզբէն թերի Ա. Գ. գլուխք)։ "Դ. աւրն մի ինչ գործել, մի ի ճանապարհ երթալ„ ևն։ - Վերջ Թղ. 62ա2։ "ԻԸ. աւրն Աբրահամ զԻսահակ պատարագ մատուցանէր աստուծոյ. բարի է՝ գնել, վաճառել, ի ճանապարհ երթալ. որ ծնանի՝ ապրի. փախուստն գտանի, հիւանդն ողջանայ, երազն սուտ է„։ (Ընդ ամէն ԻԸ. գլուխք)։ 5. Թղ. 6բ1։ "(Զ)մարմնախաղացէ (պէս պէս գուշակութիւնք կամ ախթարք)։ Թէ սկաւառակն խաղայ՝ մեծութիւն է. թէ աջ դեհն խաղայ սիրտ՝ հեշտութիւն է„ ևն։ - Վերջ 81բ2։ "Թէ այլն խաղայ՝ առողջութեան նշան է. բայց զծածուկն աստուած գիտէ„։ Գրութեանս կը յարի Դրուատ մ'ի վերայ արեգական՝ չափաւ, այսպէս. "Արեգակն է լոյս աչաց, և լուսատու տիեզերաց. է կենսատու համատարած, հողոյ, ջրոյ, աւդականաց„ ևն։ - Վերջ Անդ (բ2), "Ըստ հրամանաց քո արարչին, որչափ տուեալ նոցա լինի„։ 6. Թղ. 9ա1։ Աղիւսակք և տեղեկութիւնք աստղաբաշխականք, (վասն բաժանմանց ժամա նակի բանք և գուշակութիւնք)։ "Զմուտ աղիւսակիդ այսպէս արա, տես զաւուր Իին ի գլուխ աղիւսակիդ և յաջակողմն ամիսքն է, և Բ. դիմաց ի ներս մուտ և գտանես, թէ յորում կենդանակերպի է լուսին„ ևն։ - Վերջ Թղ. 14բ1։ "Որ հիւանդանայ մեռանի զի ամենևին չար է. բայց եղիցի կամքն աստուծոյ„։ (Ազգագրական տեսակետով ևս հետաքրքրական է գըրուածս)։ բ. 7. Անդ։ "Հարցումն որոտալոյն որ ի գարնան, ի կենդանակերպսն թէ զի՞նչ նշանակեն ըստ ժամանակին։ Նախ և յառաջ Խոյն եթէ որոտայ, նայ յարևելից կողմն գայլք բազմանան՝ ի վերայ երկրի անհաստատութիւն լիցի„ ևն։ - Վերջ Թղ. 15ա2։ 8. Թղ. 15բ1։ "Վասն ցուցանելոյ զսահմանս իմաստասիրութեան, որ են թուով վեց։ Առաջինն է գոյիցն, և երկրորդն գիտութիւն աստուածայնոց և մարդկայնոց իրողութեանց„ ևն։ - Վերջ Թղ. 15բ2։ "Զի՞նչ են իմաստասիրութիւնքն։ Պխ.„... (ընդհատեալ է կամ 9. Թղ. 16ա1։ Յատակաձև Պղնձէ քաղաքին (նորահնար)։ "Պղնձէ քաղաք որ կու ասեն՝ ձևն այս է. եօթն տակ պարիսպ է և դուռն մէկ է, ընդ որ մտանէ՝ նոյն ճանապարհաւն ի յետ դառնայ և ելանէ„։ (Այսչափ միայն)։ Անդ։ Անմիջապէս կը յաջորդէ փոքրիկ հատուած մը. "Վասն գա(յ)լկապի գրէ զայս. Քրիստոս ծնեալ ի քարայր ի Բեթխեհեմ„ ևն։ 10. Թղ. 16բ1։ "Վասն խաւարմանն արեգական և լուսնին զոր եփուտ կոչի։ Յորժամ վերադիր հռոմին Լ. լինի մարտի ԺԴ. լուսին խաւարի„ ևն։ - Վերջ Անդ։ "Յորժամ վերադիրն ԺԹ. լինի„... (կը մնայ թերի, մասն է ընդարձակ Տումարի և Աղթարաց)։ 11. Թղ. 17ա1։ Ախտարական աղօթք՝ վասն քնոյ տղայի, վասն ճանապարհի, վասն գիշերային զարհուրանաց, վասն աչաց, վասն նուղլայի, վասն ատամանց, վասն սնկան, վասն ուռէցորի։ "Մաքսիմոս, Ամղիքիմոս, Քինոնոս„ ևն։ - Վերջ Թղ. 17բ2։ "Զտակն խիստ եփէ, որ ստորէ, ապախառնէ„։ 12. Անդ։ Մանրավեպք վաւն ծամսւց խրախ ճանաց։ "Գրեմ խրախճանակս. յորժամ ի կերակուր և յըմպելիս զուարճանայք, և կամիք խաւսել բանս զուարճացուցիչք(ս) և ծիծաղական„ ևն։ - Վերջ Թղ. 18բ2։ "Եւ դրամ մի աւելի շահելովն՝ ամաւթ առնես զառաջին վաճառողն, և նորա հիացմամբն և դու ուրախասցիս„։ 13. Անդ։ "Անանիայի Շիրակւանցոյ՝ Յաղագս կշւըդոյ, և կշեռոց և կշռեւորդոց„։ (Ձևովք կշռոյն)։ "Յաղագս սասարիոնի, ղեփտոն և դանկի։ Կշիռ՝ Բ. գարեհատաց կոչի ասարիոնն, իսկ ըստ հելլենականին ղեփտոն կոչի, որ է անաւսր, և ըստ հայումս կոչի դանկ ևն։ - Վերջ Թղ. 19բ։ "Կիւաթոս՝ չափ է գինոյ արկանելոյ (յ)ապակիս, և կոչի ըստ ատտիկեցոց լեզուին՝ անտղիտէրիսն գինէհան է, երկայադ„... (հոս ընդհատուած է)։ 14. Թղ. 20ա1։ Վասն գողութետն որ գտանես՝ այս է։ "Առ ի ջաղացքէն առջևէն ալիւր տաք տաք, և բեր ի գետէն ջուր՝ հէնց որ արմունկտ ի քեզ չհասնի, ի քեզնէ ի զատ բռնէ, ձեռքդ ձիք լինի„ ևն։ - Վերջ Թղ. 21բ1։ "Առ Բ. պատառ լաւշ և գրէ զայս անուանքս ի վերայ հացին՝ Արափ. Արիափս, Յիփի, Արաթայ. և տուր ուտել. և ջուր մի տար որ խմէ. թէ գող է՝ չի կարեր ուտել, կուլ չերթար„։ Անդ (բ2)։ Անմիջապէս ասոր կը յաջորդէ. "Հրց Զի՞նչ է որ ասէ տէր մեր յիսուս քրիստոս, թէ Ահաւասիկ չորք ամիսք են և ի հունձք գան„ ևն։ Վերջ Անդ։ 15. Թղ. 21ա1։ "Խաւսք Անդրէասայ Աթենացւոյ իմաստասիրի, և Գիրք եղանակաց, նշանացոյց որ լինի յերկինս և ի յերկիր՝ ԻԸ նշանացն. Յաղագս արեգական և լուսնին և ի յերկոտասան կենդանակերպսն. տաճիկ բառով մալհամայ կոչեն ցուցակի։ Յորժամ արեգակն ի Խոյն լինի և խաւարի, գուշակէ վախ և հիւանդութիւն մեծամեծաց, և մեռանի մեծ իշխան մի„ ևն։ - Վերջ Թղ. 40բ2։ "Յորժամ լուսինն ի Ձուկն լինի և չէ ժամ կայծակի՝ և կայծակէ, գուշակէ անձրև շատ և յաւելումն ջրոց և հոգք և ցնոր մարդկան, և մահկան..., (կը մնայ թերի)։ Գիրքէս կամ ընդարձակ գրուածէս, - որ բաժնուած էր ԻԸ. "Եղանակ „ներու, - մինչև ԻԷ.որդը) մնացեր է. իսկ ԻԸ.որդը կը պակսի, որուն հաւանօրէն մասն է Թղ. 16բ հատուածը, զոր վերը նշանակեցինք։ Ինչպէս Անդրէաս Աթենացիս՝ այսպէս և այս յոյժ հետաքրքրական գրութիւնն ուրիշ տեղ չյիշուիր և հետևաբար նորութիւն մ'է, եթէ ժամանակագրէն և կանոնաց հեղինակէն իսկապէս տարբեր մէկն համարուի։ 16. Թղ. 41ա1։ "Տեառն Ներսէսի (Կլայեցւոյ) հայոց կաթողիկոսի՝ ասացեալ է հանելուկս՝ վասն ուր(ախ)ութեան մարդկան։ ԱԴԱՄ։ Կաթողիկոսն էր անղալատ, իւր վիճակէն ոք չէր ի զատ„ ևն։ - Վերջ Թղ. 48ա։ "ԱՐԵԳԱԿՆ։ Նայ բարձրանայ այբէն ի քէն, և խոնարհի դարձեալ անդրէն. ամէն գրի հինկ աւր իւրմէն, գընայ ըզվեց ամիսն ամէն„։ (Իւրաքանչիւր հանելուկի ենթական կամ լուծումը կարմրագրով վրան դրուած է՝ իբր խորա17. Թղ. 48ա։ "Յարմարեալ պատմութիւն Վանատիկոյ մայրաքաղաքին՝ փոքր ի շատէ, ի Խաչատուր երիցուէ Եթովպացոյ (Եւթոկիացւոյ 2)։ Ըստ կարի և ըստ տկար մտաց որ գրեցի„ ևն (Յառաջաբան)։ - Անդ։ Նկարագիր դօծերու քաղաքին (ոտանաւղր)։ "Յարևմտից կողմ աշխարհի գեղեցկատես կղզի մի կայ. Իմանալի մտաց մարդկան՝ որ Վանատիկ ասեն նմայ։ Մալին խազնին հսապ չկայ, գեղեցկաշէն՝ նման չկայ„ ևն։ - Վերջ Թղ. 53բ2։ "Ամենեքեան բարով վայելեն, աւրհնեն զտուողն պարգևաց. փառք աստուծոյ յամենայն ժամ„։ Քառանդամ ու նոյնավերջ ոտանաւորով գրուած չքնաղ նկարագիրս շարադրուած է ըստ վկայութեան քերթողին՝ Վենետկոյ շինութենէն 1200 տարի ետքը, այսինքն՝ 1621ին։ Ազգագրական, տեղագրական, պատմական և գեղարուեստական տեսակէտերով յոյժ շահագրգիռ է։ Խաչատուրս հաւանական է որ ըլլայ նա ինքն Խաչ. Տէրզնցի՝ որդի և գործակից Յոհաննէս Տէրզնցւոյ՝ ի թարգմանութեան վէպին Փարիզու և Վիեննայի։ 18. Թղ. 54ա1։ "Բանք և մխիթարականք Ստեփանոս Թաւղատցի անպիտան և անարժան իրիցուէս. մեր սրտէ սիրեցեալ և անմիջոց բարեկամացն։ Սարկաւագ և տիրացու իմաստուն, և հանճարեղ խոճայ Ամիր ասէ„ ևն։ - Վերջ Թղ. 56բ։ "Եւ ապրանքն առնուազն այլ պիտի վճարէ յաւր դատաստանին, ըստ այնմ թէ և մազ մի ոչ կորիցէ ի գլխոց ձերոց„։ բ. 19. Անդ։ Նորին պատմութիւն և ողբ չափաւ ի մահ Ախիճանի։ "Ի թուականիս հազար վաթսունի, ութ թիւ այլ կայր աւելի. ի քսան և հինկն յունիս ամսի, որ այս եղև ի մէջ ծովի„ ևն։ - Վերջ Թղ. 58բ։ "Աստուած և տէրըն ողորմի խօճայ պալէ ւ՝ Ախիճանին, Ըստեփանոս սոսկ իրիցին. Հայր մեր յերկինս, սուրբ եղիցի„։ Գեղեցիկ ողբերգութիւն մ'է, ուր գողարիկ լեզուով և սրտաբուխ բանաստեղծութեամբ դրուատած է խօճայ պալի որդւոյն աննման Ախիճանի բարեմասնութիւններն և ողբերգական մահը "Ուռոււքներէն, մինչ թանկագին ապրանքներ կը տանէր նաւով դէպ ի Կածա։ 20. Անդ։ "Ոտանաւոր և տաղս ի Ներսէս Բաղիշացի վարդապետի(է) ասացեալ է. Յովասապ(փ)ու գոյնն։ Ղարիպն յորժամ արար խորհուրդ գնալու, տրտմեցաւ դառնագոյն վասն ելանելոյն. տանէն ելաւ լալով հառաչմամբ ողբոյ, բաժանեցաւ յազգաց և ի սիրելոյն„ ևն։ Վերջ Թղ. 59ա2։ "Երգող տաղիս այսմիկ եղբայրք պատուական, այլ և աստուածասէր լսողք միաբան. յուսով ի ձէնջ հայցեմ վասն զիս յիշման, զՆերսէս անուն նուաստ յոգիս անարբ. 21. Անդ։ "Նորին Ներսէս Բաղիշեցոյ ասացեալ, Յիսուս որդոյ գոյնն։ Անեղն աստուած անճառական, անհուն անհաս և անսահս ման, անուր՝ աներբ անսկզբնական, սկիզբն և պատճառ էից համայն„ ևն։ - Վերջ Թղ. 60բ2։ "Ի թուին հայոց հազար լըման, վատցուն և վեց ի յաւելման, ոգեալ եղև բանս աւրհնութեան, վարդապետէ Ներսէս անուան„։ գ. 22. Անդ։ "Նորին Ներսեսի՝ ի խնդրոյ Հարապետ աշակերտին իւրոյ։ Աստուած անհաս անեզրաբար, ողորմութեամբ զէակս արար. Նախ զերկ(ն)ային զաւրս կամարար՝ աւրհնաբանաւղ միշտ անդադար„ ևն։ - Վերջ Թղ. 62ա2։ "Ի թուականիս մերոյ հազար, վաթսուն և վեց այլ յաւել կայր. ոգեալ եղև բանըս յարմար՝ ի Ներսէսէ առն ապիկար... Տէր ողորմի տուք քաղցրաբար, ինձ մեղապարտ ոգոյս համար„ ևն։ 23. Թղ. 62բ1։ "Ողբ Ղարիպի. յԱռաքել վարդապետէ։ Աւտարութիւն է խիստ դըժար, որ ոչ լինի կամքն ի կատար„ ևն։ Վերջ Թղ. 63ա2։ "Զիս Առաքել աւտարական՝ արժանաւոր առնէք արժան (յիշման)„։ (Ապա, Թղ. 63բ1, ընդարձակ յիշատակարան նորին)։ 24. Թղ. 64ա1։ "Վարք և յիշատակ ըսքանչելեաց. և պատմութիւն առն աստուծոյ Գրիգորի Հռոմայ պապին որ եղև։ Այր ոմն կոմս էր ի Վրենդիս քաղաքին, և էր անուն կոմսին Վէնդի, ֆռանկ ազգաւ„ ևն։ - Վերջ Թղ. 70բ1։ "Յետ բազում կարգս ուղ(ղ)ելու(յ) յեկեղեցիս աստուծոյ, և բարւոք հովելոյ զհաւտն քրիստոսի, խաղաղութեամբ և նայ հանգեաւ ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որ է աւրհնեալ յաւիտեանս ամմէն„։ 25. Թղ. 71ա1։ Ժամանակագրականք, և Պատմութիւն Մահմետի (անվերնագիր և սկիզբէն պակասաւոր)։ "Յառաջին թվականին Յիզտբուզիտ վկայեաց։ Հռոմայեցոց թվական թագաւորն Յուստիանոս։ Պարսից թագաւոր Խոսրով։ Հայոց մարզպան Մեժէժ„ ևն։ - Վերջ Թղ. 77ա2։ "Եւ այսպէս աւանդեաց զիւր աւրէ(ն)քն սուտ մարգարէն Մահմէտ, կարապետն Նեբ. 26. Անդ։ "Ոտանաւոր (ի վերայ) սուտ մարգարէին Մահմէտի։ Այս Մահամատ սուտ մարգարէ, ի Հագարու Իսրայէլեան, քանզի նման է սայ մկան՝ որ սատակմամբ պղծէր զթան„ ևն։ - Վերջ Թղ. 78բ։ "Ուրախութեամբ պարծենային, փառք համարին իւրեանց ազգին„։ (Անանուն ոտանաւորիս առաջին տընագլուխները կը կազմեն Ամիրասի)։ 27. Թղ. 78ա1։ Մասն ինչ յՈւրբաթագրոց (սկիզբէն թերի)։ "Կապեմ զքեզ բանիւն աստուծոյ, իշխանութեամբ հաւր, տէրութեամբ որդոյ, զօրութեամբ սուրբ հոգոյն„ ևն։ Վերջ Թղ. 78բ1։ "Եւ ամենայն սուրբք երկնաւորք և երկրաւորք պահապան լերուք ծառային աստուծոյ և հովանի եղիցի ի տուէ և ի գիշերի„։ բ. 28. Թղ. 78բ2։ "Մաղթանք առ սքանչելագործ սուրբ նշանսն քրիստոսի աստուծոյ։ Բարեխաւսութեամբ սուրբ և աստուածային նշանացս քրիստոսի՝ անբարբառ բարեխաւսացս՝ սուրբ խաչափայտին քրիստոսի և աւազակին. Երկնից սուրբ խաչին. Վարագայ Ս. Նշանին„ ևն։ - Վերջ 79բ1։ "Սուրբ խաչն և սուրբ Աւետարանն աւգնական և պահապան լիցի ծառային աստուծոյ. եղիցի„։ գ. 29. Անդ։ "Աղաւթք սրբոյն Կիպրիանոսի՝ ասացեալ վասն դիւաց և աղանդաւորաց։ Ես Կպրիանոս ծառայ յիսուսի քրիստոսի Անտիոքացի, ազգաւ հելլենացի„ ևն։ - Վերջ Թղ. 80ա2։ "Եւ ամենայն որոգայթ արձակեալ և հեռացեալ եղիցի ի ծառայէս աստուծոյ. ամէն„։ դ. 30. Անդ։ "Պատմութիւն Յուստիանէ կուսին։ Յայնժամ կայր ի քաղաքին Անտիոքայ՝ կոյս մի գեղեցիկ, և անուն կուսին Յուստիանէ„ ևն։ - Վերջ Թղ. 82բ։ "Այլ յաղթահարեալ փախիցէ ի սմանէ՝ յանուն սուրբ երրորդութեան ամէն„։ ե. 31. Անդ։ "Այս են անուանք սուրբ հրեշտակաց որ պահեն զծառայս աստուծոյ ի նստել ի տան, և յառնել, և ի գնալ ի ճանապարհի։ Միքայէլ, Գաբրիէլ, Նուրիէլ, Զիթայէլ, Ռափայէլ, Թութայէլ, Բութայէլ„ ևն։ - Վերջ Թղ. 84բ2։ "Եւ պահպանեսցեն յամենայն փորձանաց հոգոյ և մարմնոյ. ամէն եղիցի եղիցի„։ զ. 32. Թղ. 85ա։ "Վասն աւձահարի ասացեալ է՝ Աղաւթք սուրբ հայրապետին Փոկասայ։ Յիսուս քրիստոս՝ որդի աստուծոյ, տէր իմ և աստուած, որոյ սուրբ է անունդ. տէր հրեշտակաց, և աստուած ամենայն անուանելոց„ ևն։ - Վերջ Թղ. 86բ։ "Այլ փրկեայ ի չարէն, զի քոյ է արքայութիւն և զաւրութիւն փառք յաւիտեանս ամէն։ Հայր մեր որ յերկ„։ է. 33. Անդ։ "Ուրբաթագիրքս տանին զհիւանդն ի դուռն եկեղեցոյն և ասեն զՀարցի սաղմոսն՝ միջև ի Գործքն. և ապա ասեն ԺԲ. տէր ողորմեայ. և ասեն զաղօթս։ Կարդամք առ քեզ, հայր տեառն մերոյ յիսուսի քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 89բ։ "Փառաւորեսցէ զհայր և զորդի և զսուրբ հոգի„։ ը. 34. Թղ. 90ա1։ "Երդումն և բժշկութիւն հոգոյ և մարմնոյ. Յանուն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, և ի սուրբ քաղաքէն յԵրուսաղէմայ։ Երդմնեցուցանեմ զամենայն դևս և զջերմն„ ևն։ - Վերջ Թղ. 95բ1։ "Այլ կապած է ամենայն չար ակն և չար նիաթն և չար լեզուն և չար որոգայթ ի դիմաց ծառային աստուծոյ. ամէն եղիցի„։ Թղ. 92բ2։ "Եւ ասէ Սաղմ. Տէր մի՝ սրտմտու թեամբ։ Ապա կարդայ աւետ. Մատթէոս„։ Թղ. 93ա1։ "Եւ ասէ զաղաւթս զայս։ Տէր աս տուած ամենակալ, հզաւր և փառաւորեալ„։ Թղ. 94ա1։ "Գիր աւձահարի կարդայ։ Ես Պաւղոս հալածիչ եկեղեցւոյ զաւուրս բազում„։ - Թղ. 95ա1։ "Գիր չարակին և չար նիաթի։ Գայր Յորդանան, և բերէր ծառ մի գեղեցիկ և պատուական„ ևն։ - Անդ (բ2)։ "Աղաւթք պահպանութեան։ Եւ ես յամենայն ժամ զայս ասեմ, թէ հանապազ այս գիրքն ի գրկիս, աստուածաբան ի բերանիս„ ևն։ §. 26. Թղ. 73ա - Թղ. 95բ. հաւանօրէն Ուրբաթագրքին կը վերաբերին և զանի կ'ամբողջացնեն։ (Հմմտ. Ուրբաթագրքերը)։ 35. Անդ։ "Պատմութիւն սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին (չափաւ)։ Աւրհնեալ հայրն երկնաւոր՝ լոյսն անճառական. գովեալ որդին՝ աստուած՝ ծնունդ իսկական„։ - Վերջ Թղ. 97ա1։ "Կամէր ծածկել զլոյսն անշիջանելի, զպատճառն փրկութեան հայաստան երկրի„։ (Ինչպէս այս գրուածիս, այսպէս և յաջորդին աղբիւրն ծանօթ չէ ինձ։ Հմմտ. Շնորհալւոյ Վիպ. Հայկազանց)։ 36. Անդ։ "Պատմութիւն սրբոյն Ներսէսի հայրապետին, թոռինն սուրբ Լուսաւորչին (չափաւ)։ Անուն աւրհնեալ անճառ աստուծոյ մեծին, հաւր և որդոյ հոգոյն նոցին փառակցին„ ևն։ - Վերջ Թղ. 101բ2։ "Եւ զուղղափառութիւն միշտ ուսուցան(էր). փառք աստուծոյ մարդասիրին յամենայն ժամ„։ (Ասոր կը յարին անմիջապէս - հաւանօրէն ի գրչէն - չորս չորս տողեր ևս, առաջնոց վրայ կարմրագրով "Լուսաւորիչ„ խորագրուած. իսկ վերջնոց վըրայ՝ "Ներսէս„)։ 37. Թղ. 102ա1։ "Աւրհնութիւն վեղարի՝ (զ)որ եպիսկոպոսն ասէ։ Աղաչեմք զքեզ, տէր յիսուս քրիստոս, և խնդրեմք յառատ ողորմութենէ քումմէ„ ևն։ - Վերջ Անդ։ 33. Անդ(ա1)։ "Խրատ և ցուցակ վասն գաւազան տալու և աստիճան վարդապետութեան՝ հրաւիրելոյ զաշակերտսն, որք են սպասաւոր բանի։ Նախ ժողովեսցէ Բ. և Գ. վարդապետս՝ գլխաւորագոյն վարդապետաց թէ հանդիպեսցի„ ևն։ - Վերջ Թղ. 102բ։ "Վերջքն. ամենայն երկայնմտութեամբ և վարդապետութեան(մբ)։ Հայր մեր որ„։ 39. Թղ. 103ա1-111բ։ Ժողովածոյ կանոնքիրծ յարդապետաց և .ծողովոց։ Թղ. 103ա1։ "Սրբոյ Եղիշէի՝ կանոնք վասն դիւահարաց, եթէ պարտ իցէ օրէնս տալ կամ թէ երախայից կնիք՝ մինչև դևն ի նմայ է։ Բազում ախտք են ի մարդիկ, զի ունին մարմին չարչարելի„ ևն։ - Վերջ Թղ. 104բ. "Ապրեցուսցէ զվրիպեալն (յ)անշէջ հրոյ գեհենոյն, յոր երթալոց է սայ„։ (Զորս գլուխներու բաժնուած է։ Երկրորդն "վասն դժոխոց„։ Երրորդն՝ "Նորին վասն ուրացութեան։ - Չորրորդն՝ "վասն երեխայից„)։ Թղ. 104բ2։ "Յովհաննու Կոստանդի(ն)ուպաւլսի սուրբ հայբապետին„։ (Երկու գլուխ)։ - Թղ. 105բ1։ "Մեծին Ագաթանգեղոսի բանէն որ ըզԿայենէ„։ - Թղ. 106ա1։ "Եզնկայ Կողբացոյ հայոց վարդապետի„։ (Վեց կանոնք)։ - Թղ. 106բ1։ "Յաղագս նկարեալ պատկերաց (անանուն)։ Փրկչական պատկերն միայն է երկրպագելի„ ևն։ - Անդ(բ2)։ "Վասն քահանայագործութեան կարգաց՝ պատրաստութեան պահելոյ։ Ի յատենի ոչ է պարտ քահանայի առանց շուրջառի աւետարան ընթեռնուլ„ են։ (5 կանոնք)։ - Թղ. 107ա-108բ։ "Կանոնք Սևանդեայ գլուխք ԺԴ։ Սևանդոս եպիսկոպոս՝ որ էք յաստուծոյ ի քրիստոսէ և ի հոգոյն սրբոյ՝ քահանայից ի տեառնք ողջոյն„ ևն։ - Թղ. 108բ2, "Կանոնք տեառն՝ Փիլիպպոս առաքելոյն՝ գլուխ. Ը„։ (թուով 15)։ Թղ. 109ա։ "Թադէոս առաքելոյն կանոնացն հարցմունք ի քաղաքին յՈւրհայ՝ ի լուսաւորել՝ զնոսա„։ - Թղ. 110բ։ "Կանոնք Կիւրղի Աղեքսանդրացւոյ գլուխ Ե„։ - Թղ. 111ա։ "Կանոնական գիր տեառն Եպիփանու ասացեալ գլուխք, 40. Թղ. 112ա։ Ողջունաքիրդ։ "Բազմադիմի են շնորհք և խնամք բարերարին աստուծոյ։ Որ ըստ իւրաքանչիւր դարս զանազան աւրինադրութեամբ կարգաւորէ և խնամէ զիւր եկեղեցի„ ևն։ - Վերջ Թղ. 114բ2։ "Զի այսպիսի մի շրջեսցի ի մէջ ժողովրդեանն, այլ իւր ի կեանս անցուցանիցէ. ի վանս„...։ (Մէջն և վերջը թերի)։ 41. Թղ. 116ա1։ "Հարցմունք ի Յոհանէս վարդապետէ որ է մականունն Կախիկ։ Զի՞նչ է որ զամմէն ուտ(ել)ի կենդանի, զենեն և ապա ուտեն, իսկ զձուկն առանց զենլոյ„ ևն։ Վերջ Թղ. 118ա2։ "Իսկ մեծն Պաւղոս՝ ԺԳ.ն կոչեցաւ առաքեալ„։ (Ընդ ամէնը 24 հարց ու պատասխանիք)։ 42. Անդ։ Աղգագրութիւն Մահմետի։ "Արդ՝ մարգարէն՝ Նեռին մոլորեցուցիչ չար ազգին Մահմէտայ հաւրն Աբդլայ, մաւրն Սատրջիհան ասեն„ ևն։ - Վերջ Թղ. 118բ1։ "Շֆէզինն աշակերտ էր Բօհանիֆին, շատ աւելի հաստատեաց և բարձրացոյց„։ - Մէկ տող վարը, նոյն գրով. "Ազ վալի։ Ազ փալի վալի. այսինքն՝ ի չարէն բարի, ի բարոյն չար ծնանի„։ 43. Թղ. 118բ2։ "Ի խնդրոյ Թումայ վարդապետի աստուածաբնակ սուրբ ուխտին Մեծոփայ վանաց։ Եւ ծառայաբար կատարեալ ճգնաւոր աստուածակիր հոգելից առն աստուծոյ Յակովբ վարդապետի Ղռիմեցոյ, աշակերտի Գրիգորի Եզնկացոյ. Յաղագս ազգականութեան և բաժանման (Ճիւղագրութիւն)։ Գիտելի է զի ազգականութիւնն տարորոշեալ անձանցն է, և ոչ անհատին„ ևն։ - Վերջ Թղ. 126բ2։ "Եւ այս այսքան շատ լիցի որ ցուցեալ եղև ի մէնջ, և քրիստոսի փառք յաւիտեան„։ բ. 44. Թղ. 127ա1։ Նորին Յակովբայ Ղրիմեցոյ։ "Յաղագս պսակի ամուսնացելոց։ Գիտելի է՝ զի կանոն. է այնոցիկ որ սրբութեամբ սնանի, և լինին ԺԵ. տարոյ։ ԺԵ. տարոյ կտրիճ տղայն փեսայացու է, և ԺԴ. տարոյ աղչիկն հարսնացու է„ ևն։ - Վերջ Թղ. 131ա1։ "Սոցայ թոռնիայքն թոռունքն խնամենան և ձագթոռինքն առնուն զիրար„ ևն։ 45. Թղ. 131բ1։ "Կանոնք գլուխք Ժ. որք ժողովեալ ի Կեսարիայ։ Որք ժողովեալ ի Կեսարիայ եպիսկոպոսք Ի. վասն ինչ անաւրէնութեանց կանանց սահմանեցին կանոնս գլուխս տասն„ ևն։ - Վերջ Թղ. 133բ2։ "Ապա հաղորդեսցի աւրինաց, եթէ կամք իցեն իրիցուն„։ (Նախ Ժ. կանոնք համառօտք, կամ ցանկ նիւթոց, ապա նոյնչափ ընդարձակ կանոնք)։ 46. Անդ։ "Կանոնք Նիոկէսարեայ՝ գըլուխք. Ի։ Այս կանոնքս յետոյ եդան քան որ յԱնկիւրիայ„ ևն։ - Վերջ Թղ. 136ա2։ "Եւ մի յաւել(ց)ես ինչ, զի մի ցոփութիւն լիցի„։ 47. Թղ. 136ա-բ։ "Կանոնք սրբոյն Գրիգորի՝ գլուխք Լ։ Քահանայ որ ի մեղս զառածեալ է, Ժ. ամ ապաշխարեսցէ„ ևն։ - Վերջ Թղ. 137բ2։ "Եպիսկոպոսն տեսցէ զվարսն և որպէս կամի մարդասիրեսցէ„։ 48. Անդ։ "Կանոնք Յովհաննու Մանդակունոյ՝ հայոց կաթողիկոսի։ Զմեծ և զանբաւ զբարերար և զմարդասէր տեառնէն պարտիմք գոհանալ„ ևն։ (Տասն կանոնք)։ 49. Թղ. 140ա։ "Այս աշխարհացոյց է ամենայն տիեզերաց, հայոց և հռոմաց և ամենին։ Նախ քան զամենայն խնդրեսցուք եղեալքս զէն„ ևն։ - Վերջ Թղ. 151ա1։ "Վասն որոյ ոչ կամեցայ գրել, զի այս բաւական է մեզ, և քրիստոսի մարդասիրին փառք„։ (Հմմ. Թ. 240. §. 25. Թղ. 44բ)։ 50. Անդ։ "Այս են անուանք քաղաքաց։ Եկեղեաց գաւառն՝ որ է Եզընկան. Դարանաղեաց գաւառն՝ որ է Կամախ„ ևն։ - Վերջ Թղ. 152ա1։ "Տիգրանակերտ՝ որ է Համիթ. Աւսիտ՝ որ է Թուլկուրան„։ (Կը թուին ետքէն յաւելեալ յայլմէ)։ 51. Թղ. 152բ։ "Կանովն Նիկիայ մեծ ժողովոյն որ եղև, գլուխք Ի։ Սահմանք և կանոնք որ եդան ի սուրբ կաթուղիկէ եկեղեցոջ ի մեծ ժողովն Նիկիայ„ ևն։ - Վերջ Թղ. 156բ1։ "Զի յոտն կալով զաղաւթս մատուցանեն տեառն յամենայն երկրի„։ (Յաջորդքն ևս կը թուին ըլլալ շարունակութիւն)։ բ. 52. Անդ։ "Կոստանդիանոսի թագաւորի՝ առ եպիսկոպոս(ս) և առ ժողովուրդս։ Զի չարեաց և ամբարշտաց լծակից եղև Արիոսի, յիրաւի զնոյն պատուհաս նոցին անարգանաւք կրեսցէ՝ որպէս և այժմ Պորփիւր, որ աստուածպաշտութեան թշնամին„ ևն։ - Վերջ Թղ. 157ա1։ "Ապա թէ ի նմին ժամանակին այլք ևս գտցեն՝ պատիժս այս լիցի, գլուխ զորմ տայցեն, և այսպէս վճարեսցեն ի կենաց իւրեանց„։ Այս թուղթս և յաջորդ երկու հատուածքն Թղ. 157, Նիկիոյ ժողովի գործերէն քաղուած են հաւանօրէն։ Առաջնոյն խորագիրն է. "Գլուխ ժողովոյն հաւատոց Նիկիայ։ Իշխանութեանն Պաւղովնի և Յուլիանոսի՝ փառաւորաց և լուսաւորաց յամաց Աղեգ(ք)սանդրոսի ՈԼԶ. յամսեանն Մարերի, իբրև. ԻԲ. էր ամսոյն՝ յառաջ քան զԳիս կաղանդին Յունիս ամսոյ, ի Նիկիայ մայրաքաղաքին Փիւթանացւոց եդաւ հաւատս„. իսկ վերջինն է. "Հաւատամք ի մի աստուած՝ հայր ամենակալ„ ևն, և անոր կազմութեան պատճառքն, ուր ապա կը յիշուին Սաբէլէն սկսեալ մինչև Մարկիոնեանք բոլոր հերձուածներն, զորս դատապարտեց սուրբ ժողովն ընդ Արիոսի, այլովք հանդերձ։ գ. 53. Թղ. 157ա2։ Անուանացանկ ՅԺԸ։ հայրապետաց Նիկիոյ սուրբ ժողովոյն՝ ըստ իւրաքանչիւր աշխարհաց։ "Յարևմտեան եպիսկոպոս ոչ ոք եդեալ է ի թիւ անուանց, բայց երիցանցս Հռովմայ։ Յեգիպտացոց կողմանէ՝ Աղէքսանդրոս՝ Աղէքսանդրի մեծի. Ափոսայտրիոն՝ յԱղփոկրի Տրիանոսէ. Ադամանտիոս՝ ի Կենոսէ„ ևն։ - Վերջ Թղ. 53բ։ "Ի Գթաց գաւառէ։ Թէոփիլոս՝ ի Գրդաց։ Ի Պոսփիւրացոց գաւառէ„... (տեղը պարապ)։ Այս յիշատակարանիս կը յաջորդեն Անդ. Կեսարիոյ ժողովի Հարց անուանքն, այսպէս. "Եւ որք ի Կեսարիայն ժողովեցան։ Եւստալիոս, Սակտոս, Վաղենտիանոս, Ղևոնտիոս, Նարկիսոս, Պասիլևս, Դակասիոս, Գրիգորիոս, Աղփքրոս, Գո(ր)գիանոս, Գերմանոս, Հերակլիոս, Գերանտիոս, Ամփիովն, Ստեփանոս, Սաեդոս, Սաղամինէոս, Երիթրիոս, Ղևոնդիոս։ Այս են ամենայն ՅԺԸ„։ (այսինքն Նիկիական Հարց հետ հաշուած)։ 54. Թղ. 159բ-160ա2։ "Կանոնք Գանգրեայ գլուխք. ԻԴ. (նախ ցանկն և ապա կանոնք)։ Այս կանոնք յետ Նիկիեայ ժողովոյն եդաւ„ ևն։ - Վերջ Թղ. 163ա2։ "Մահուշափ լինին ըստ առաքելոյն՝ որ ասէ. Են մեղք որ մահուչափ են„։ 55. Անդ։ "Կանոն Կոստանդին(ու)պաւլսի սուրբ ժողովոյն գլուխ Գ։ Յետ բազում աւուրց թագաւորելոյ մեծին Թէոդոսի աստուածասէր թագաւորին„ ևն։ - Վերջ Թղ. 164ա1։ "Եւ ամենայն ինչ որ ի նայ և նովաւ եղեն, անհաստատուն եղեալ„։ 56. Անդ։ "Կանոնք Եփեսոսի ժողովոյն՝ գլուխ Զ։ Իսկ յաւուրս փոքու Թէոդոսի թագաւորի՝ այր վիշապագլուխ երևեցաւ՝ Նեստոր անուն„ ևն։ - Վերջ Թղ. 165ա1։ "Ապա եթէ աշխարհականք իցեն, անհաղորդք իցեն„։ 57. Թղ. 165ա։ "Սահմանք և կանոնք կարգի եկեղեցոյ, սրբոյն Ներսէսի հայոց հայրապետի։ Գլուխք. ԽԳ։ Վասն այնոցիկ որք չեն արժանի հաղորդութեան, յետին ժամուն, առցեն հիւանդքն. և եթէ ողջասցին, զկարգն կատարեսցեն„ ևն։ - Վերջ Թղ. 166բ։ "Եւ որ բազում ողորմութիւնս առնէ, գտանեն ի քրիստոսէ աստուծոյ մերմէ բազում գթութիւնս որ(ում) փառք յաւիտեանս ամէն„։ 58. Անդ։ "Կանոնք Յոհաննու Մանդակունոյ հայոց կաթողիկոսի. գլուխ. Է։ Քահանայ Կ. ամեայ ի պատարագէն լռեսցէ„ ևն։ Վերջ Թղ. 167ա2։ "Այլ ընկալ մարդասիրութեամբ ըստ բանին տեառն. Որ եւթանասնեկին եւթն հրամայեաց թողուլ„։ 59. Անդ։ "Կանոնք երրորդ՝ նորին Բարսեղի Կեսարու հայրապետին արարեալ։ Գլուխք. ՀԷ։ Պարտ է զուրացողսն հաւատացեալսն՝ առանց վտանգի հրաժարեալս յամենայն իրաց աշխարհիս՝ Գ. ամ արտասուաւք և մտերմութեամբ և ճգնութեամբ ապաշխարել„ ևն։ Վերջ Թղ. 170բ1։ "Որովք քաւի յանցանք իւր. որում վայելէ փառք հաւր և որդոյ և սուրբ հոգոյն յաւիտեանս ամէն„։ 60. Թղ. 170բ2-171ա1։ "Կանովնք Անկիւրիայ. գլուխ(ք). Ի։ Այս կանովնք նախ են որ կարգեցան ի Նիկիայ. այլ քանզի որ ի Նիկիայն կարգեցան՝ յառաջագոյն գրեցան„ ևն։ Վերջ Թղ. 174բ2։ "Վասն կուսանացն որ մերձենային առ ոմանս իբրև քեռք, զայնպիսին խափանեսցուք, զի մի ևս լինիցին„։ 61. Անդ։ "Կանովնք Աթանասի. գլուխք. ՁԸ. (կամ լաւ ևս հակիրճ ցանկ կանոնաց)։ Ա. Վասն որք յերեխայութեան ոք հաղորդեսցի„ ևն։ - Վերջ Թղ. 176ա1։ "ԶԸ. Ամենևին ոչ երդնուլ քահանայի„։ բ. 62. Անդ։ "Կանոնք Աթանասի և հարցմունք։ Ի ժամանակին յայնմիկ երևեցաւ այր մի Գորգիանոս անուն, արիանոս՝ ի Կապադովկիայ, և հասեալ յԱղեգսանդրիա շփոթէր և շարժէր զքաղաքն„ ևն։ - Վերջ Թղ. 185ա։ "ԶԸ. Հրց. Վասն երդմանն ասեմք... և զի քահանային ամենևին չէ պարտ երդնուլ„։ Կանոնական Հարցմունքս, - որ ըստ նախաբանին Գորգիոսի պատուհասակոծ մահուանէն և Աթա նասի՝ Սելեկիոյ աքսորէն յետ դասնալէն վերջ գրուած են, - բոլորովին կը տարբերին ի Վենետիկ հրատարակուած Հարցմունքներէն (տես Ս. Աթան. Աղեք. Հայր. Ճառք և Ընդդիմախսոսաթիւնք, եր. 347-477։ Հետևաբար՝ քննութեան և ստուգութեան կը կարօտին, այնու մանաւանդ որ Արիոսեան ազանդին վրայ չեն դառնար։ Թղ. 185ա1-187ա1։ Վերստին մէջ կը բերուին ԽԳ կանոնք մեծին Ներսիսի, և է կանոնք Յոհ. Մանդակունոյ։ 63. Թղ. 187ա1։ "Կանոնք երանելոյն Եգ(պ)իփանու Կիպրացոյն եպիսկոպոսի մեծի, և առաքինոյ, մարգարէի և նշանագործի. գլուխ Գ (տարբեր վերև յիշատակուածներէն)։ Ի վերայ բազում նշխարացն (նշանացն), և մարգարէութեանցն և՝ այս շնորհեալ երանելոյն Եծիփանու„ ևն։ - Վերջ Թղ. 189բ։ "Մեղանչեն՝ որք անդէն իսկ յորովայնին զմանկարարութիւնն աղտով ապականեն և ոչ տան նկատ(ր)ել ի կենդանութիւն„։ բ. 64. Թղ. 190ա1։ "Հարցումն Թէոդոսի քահանային, յեկեղեցոջն Կեսարու, առ երանելին Եփիփան ի Կիպրոս։ Եւ պատասխանի Էպիփանու։ Կամիմ ուսանել յաղագս քառասնիցն պահոց„ ևն։ - Վերջ Թղ. 190բ2։ "Այս են հրամանք Պետրոսի և Պաւ(ղ)ոսի և այլոց վիճակի. փառք յաւիտեանս„։ 65. Թղ. 190բ2-191ա1։ "Յոհաննու Ոսկեբերանի. Յաղագս սահմանի կանոնաց կարգաւորաց՝ որ ոք (որք) գան ի խոստովանութիւն։ Գլուխ ՃԳ։ Եթէ ոք ազդեցութեամբ սատանայի անկանիցի (յ)արուագիտութիւն՝ առցէ խոստովանահաւրէն իւրմէն կարգ՝ Ե. ամ սըրբապահք„ ևն։ - Վերջ 194ա1։ "ՃԳ. Որ ջուր խառնէ ի գինին և վաճառէ, ունի կարգ. Ճ. աւր և ծունր յաւուրն Ճ„։ ա. 66. Թղ. 194ա։ "Յաղագս դատաստանի գրոց (հարցմունք կամ ցուցակ միայն է)։ Վասն որ մեռանի և ոչ գրէ կտակ, և ունի ուստերս և դստերս„ ևն։ - Վերջ Թղ. 197ա2։ "Վասն որ թողու մարդ զգրաստն իւր ի պանդոկի և չաւանդէ„։ (Կը թուի պակասաւոր)։ բ. 67. Թղ. 197ա2։ "Յաղագս աւրէնք (օրինաց) թագաւորաց քրիստոնէից՝ Կոստանդիանոսի, և Թէոդոսի, և Լևոնի թագաւորաց Հռովմայեցոց։ Զաւրէնս բարի և ճշմարիտ, տէր աստուած ի սկզբանէ ետ մարդոյն„ ևն (նախաբան է)։ - Թղ. 198ա2։ [Ա. "Կանովնք վասն ժառանգութեան։ Յորդիս արու և էգ միապէս ժառանգեն„ ևն։ - Վերջ Թղ. 220ա։ "Բայց միայն երդումն առնեն, զի չեն գինող և ոչ պահաւղ իրացն„։ (Թուով են ՃԾԳ. յօդուածք)։ գ. 68. Անդ։ "Ամենիմաստ թագաւորացն հռոմայեցոց Աւրինադրութիւն. Տիտղոս Ա. գլ. Դ. (Ցանկ օրինաց Ա ՄԲ))։ - Վերջ Թղ. 333ա1։ դ. 69. Անդ։ "Ընտրութիւն համառաւտ յաւրինաց քաղաքականաց Լևոնի և Կոստանդեայ՝ իմաստուն և բարեպաշտ թագաւորաց. զոր և մեծն Յուստիանոս նորոգեաց՝ զկարգ ուղղեալ ի բարեպաշտութիւն։ Տիտղոս առաջին, գլուխ Դ. վասն հաստատութեան ամուսնութեան և արձակման նորին։ Հաստատեսցի ամուսնութիւն քրիստոնէից այսպէս„ ևն։ -Վերջ Թղ. 261ա1։ "Զոր պատրաստեաց աստուած պահողացն զօրէնս. փառք յաւիտեանս ամէն„։ Յուստինեան օրինադրութիւնքս բաժնուած են ծԹ Տիտղոսներու, որոնց իւրաքանչիւրին դիմաց դրուած է պարունակեալ օրինաց կամ նիւթոց Յանկը։ ԺԸ. և ԺԹ. Տիտղոսներուն ընդմէջ, այն է՝ Թղ. 238ա1-255ա2, գրուած են - դիտմամբ կամ ղիպուածով - ՄՀԲ. գլուխք կանոններու, որոնք ընծայուած են Բարսղի, սոյն խորագրով. "Կանոնք Բարսեղի վասն պէսպէս և բիւրապատիկ ախտից, գլուխք ՄՀԲ։ "Ա. Եթէ ապականէ զէգ յանկարծաւրեայ բռնաբարոչ մահապարտութեան դատաստան ընկալցի„ ևն։ - Վերջ 255ա։ "ՄՀԲ. Որք զուգաւորին ընդ կնոջ եղբաւր, կամ ընդ քերց նորա, բաժանեսցին և ապաշխարեսցեն զամենայն աւուրս կենաց իւրոց. ապա եթէ ոչ բաժանեսցին եղիցին իբրև զհեթանոսս„։ 70. Թղ. 261ա2-261բ1։ "Կանոնք Շահապիվանի հայոցս. գլուխ. Ի։ Եւթներորդ ամի վախճանելոյն սրբոյն Սահակայ՝ կարգեցան կանոնքս այս. Սահմանք և կանոնք կարգի աստուծոյ սրբոյ եկեղեցոյ, զոր եդին վարդապետք հայոց ի լրութիւն առաքելական և Նիկիական կանովնաց հաստատութիւն։ Պարտ և պատշաճ է նաւավարին հոգալ զարուեստագործութիւն նաւին„ ևն։ - Վերջ Թղ. 270բ։ "Ակն կալցուք և ժառանգեսցուք զպարգևս նորա զանվախճան, յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 71. Թղ. 271ա1։ "Կանոնք Սևանդեայ. գլուխ ԺԴ։ (Նոյն և նման առաջնոց. հմմտ. §. 36. Թղ. 107ա-108բ)։ 72. Թղ. 273ա1։ Աստեղագիտականք (ԽԱ. գլուխք, բայց սկիզբէն թերի, այսինքն՝ ԺԴ. գլխէն կը սկսի)։ "Յարևելս սակաւ մի. և անուանի փոքր շուն, աստղ. որ առաջի նորա տրայըլմապսուտայ„ ևն։ - Վերջ Թղ. 276ա։ "Եւ կրկնակն այն կարմիր գիրն է որ աստ գրեալ է„։ Ասաղաբանութիւնս արաբերէնէ թարգմանուած կը տեսնուի. վասն զի անուանակոչութիւնք և յաճախ սահման իւրաքանչիւր աստեղ՝ այդ լեզուին և ձայնից համաձայն տառադարձուած են։ Շատ հետաքրքրական է։ Կը յուսանք թէ ուրիշ ձեռագիր մը պիտի լրացնէ ասոր պակասը։

Content