Other notices
— - Bibliographic notice
318
ԺՈՂՈՎԱԾՈՅ ԲԱՆԻՑ ՆԱԽՆԵԱՑ Ա
ԺԳ դար - ԺԴ դար

ID
Number
318
Old record number
228
Title
ԺՈՂՈՎԱԾՈՅ ԲԱՆԻՑ ՆԱԽՆԵԱՑ Ա
Start date
ԺԳ դար
End date
ԺԴ դար
Date details

անյայտ, հաւանօրէն ԺԳ դարու վերջի կէսին, և ԺԴ. ի առաջին քառորդին գրուած է, դատելով գրէն, թուղթէն և պարունակած նիւթերէն։

Copy place
Reference
Type
Number of pages
41
Dimension
17 x 12,2 (13,5x9,4)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր միջին նըրբագիծ և հնաձև։

Codicology

անյայտ, վասն զի թերթահամարք կտրուած են վերջի կազմողէն, թերթերն ալ պակասաւոր։

Principal subject
Subject details

թուղթ բամբակեայ դեղնագոյն. նուրբ և երկուստեք ողորկ։

Number of lines
21։
Binding

ստուարաթղթեայ՝ շիկագոյն կաշիով պատեալ, և եզերքները դրոշմազարդերով։

State of preservation

՝ շատ յոռի վիճակի մէջ է. Թղ. 1-10, 33, 34, 40-41 լուսանցք շատ մաշած են և հերծոտեալ և նմանագոյն թուղթով կարկտուած։ Թղ. 27-32 ներքին լուսանցք զմելինով շերտուած են՝ վարի կողմէն։ Սկիզբէն կը պակսին ոչ միայն շատ թուղթեր, այլ և ամբողջ թերթեր. այսպէս նաև ի վերջ մատենիս և մէջ տեղերը. գըլխաւորապէս ընդ մէջ Թղ. 8բ-9ա, 18բ-19ա, 26բ-27ա, 34բ-35ա, 35բ-36ա. այնպէս որ կմախք մը համարելի է ստուար Ձեռագրի մը։

Copyist
անյայտ, էր .ապա Հ. Գէորգ Վ. Անթէպցի։
Owner

Commanditaire
Illuminator
Binder
Parchment flyleaf

չունի։

Lettrines

, ևն և ոչ մէկ հատ. -

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

կարմիր են։

Blank pages

Թղ. 41բ։

Colophon

չկան բնաւ. միայն Թղ. 38բ. արտաքին լուսանցին վրայ կան նոտրագրով և ինձ անմատչելի լեզուով սոյն բառերը. ԸՔդոՇ. ՍալպաՔ. Շալա րոՇաՔ։„։

Informations

Ձեռագիրս Անթէպցի Հ. Գէորգ (Բ.) վարդապետ Հալէպէն ղրկած է ի Մայրավանս, և ի 4 փետր 1753 մտած է հաւաքմանս մէջ։ Մատեանս է Ժողովածոյ բազմատեսակ, բայց թերատ գրուածոց, որք են հետևեալքն. 1. Թղ. 1ա։ "Յաւուր շաբաթու և Կիւրակէի (խրատք յանանուն հեղինակէ)։ Արարիչն այլ հանգեաւ յառաջին... քանզի զամենայն որ արար՝ ետես և ահայ բարի...„։ (եղծուած է յաջորդ բառը)։ - Վերջ Թղ. 3բ։ "Ընդ որում և մեզ և երախտաւորաց մերոց և ուսուցչաց և խոստովանահարց և բարեկամաց եղիցի ողորմութիւն գտանել յողորմածէն շնորհաւք տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փա՛„։ 2. Թղ. 4ա։ "Այլուստ բան աւկտայկար և հոգեշահ ամենայն մարդ(ոյ)։ Մեղայ հաւրն անըսկզբան։ Մեղայ որդոյն միածնի։ Մեղայ հոգւոյն սրբոյ ելողին ի հաւրէ„ ևն։ - Վերջ Թղ. 6բ։ "Եւ գինի վասն տկարաց և ծերութեան և սգաւորաց, և սուրն վասն գազանաց և թշնամեաց. և զինչքն վասն պիտոյից մարմնոյ. և զի ամենայն լաւ է որ ի կամս աստուծոյ վարէ„։ (Այս և յաջորդ խրատները Հմմտ. Յյվհ. Երզնկցի և վարդ. Այգեկցի)։ բ. 3. Անդ։ "Վասն չնացողաց։ Վայ շընացողաց որ ապականեն զտաճար աստուծոյ և պղծեն զսուրբ անկողինքն„ ևն։ - Վերջ Թղ. 7բ։ "Թէ տասն կամ քսան որղի ծնանին յաւուրն մեծի, իմաստուն կուսան կոչին ի քրիստոսէ, և ընդ աջմէ դասին„։ գ. 4. Անդ։ "Վասն զրկանաց։ Դարձեալ փախերուք յամենայն զրկանաց և առաւել ի գողութենէ„ ևն։ - Վերջ Անդ։ "Զի եթէ մկրտիք երթայք կենդանի գտանէք զմեղքն. զրկանքն ի տունս ձեր զոր ոչ քաւեց սրբաւղն„։ դ. 5. Անդ։ "Վասն վալխից։ Վայ վաշ աս ռուացն զի կուտէ մեղք ի վերայ մեղաց„։ ևն։ - Վերջ Թղ. 10ա։ "Ապա քահանայքն զարտական են կանուխ առնել զպատարագն ի աբաթսն և ի կիւրակէսն. զի մի պատժեսցին„։ ե. 6. Անդ։ "Վասն հայհոյութեան։ Գիտացէք և զայս, որդեակք, զի դևն հայհոյական ունի գլուխ իժից և քարփ աւձի մահաբերի„ ևն։ - Վերջ Թղ. 11ա։ "Եւ այդ ամենայն սրբոց բարեխաւսութեամբ հալածեսցէ քրիստոս աստուած զչար դևն ի քրիստոնէից յամենայն ժամ„։ 7. Անդ։ "Վարդապետին Գրիգորի (Սկևռացւոյ) Ի սուրբ զատիկնն ի կենսաբեր յարութեան տեառն. միաբանութեամբ աւետարանչացն բանից, և ի բացայայտումն կանանց (իւղաբերից)։ Այսաւր յարեաւ քրիստոս ի մեւելոց, և յարոյց ընդ ոյր զի վայրանկեալ լնութիւնս ի մեղացն մահուանէ„ ևն։ - Վերջ լնղ. 27բ։ "Եւ ահաւասիկ ես ընդ ձեզ եմ լամենայն աւուրս մինչև ի կատարած աշխարհի. ըստ աստուածութեանն ասէ. նմա փառք յաւիտ"„։ Ըսա սռքայնի ընտիր է հառս թէ յստակ շարաբանութեամբն և թէ վարղապետական մեկնութեամբ չորս աւետարանչաց. բայց ի մասնաւորի նշանաւորէ Թղ. 14ա. հատուածն՝ աւետարանաց գրութեան ժամանակին վերաբերսամբ, և Թղ. 17բ -27 Եղիշէի Յարութեան ճառին հետ ունեցած աղերսով։ 8. Անդ։ Յաղագս եօթնաթիւ յանցանացն և պատժոցն Ադամայ (անվերնագիր)։ "Ադամայ յանցանքն Է էին։ ա. զի ցանկտցաւ աստուածանալոյն„ ևն։ Վերջ Թղ։ 28ա։ "Զի դարձաւ երկիր՝ ուստի առաւ„։ 9. Անդ։ Պատմութիւն առն որ անարգեաց զքահանայն (առանց խորագրի)։ "Քահանայ ոմն զարդարեալ ամենայն առաքինութեամբ յասպ Գնունեաց գաւառին որ կոչի Կոգովիտ՝ ի գեղն որ Բծրտին անուանի. և այր մի պատուական անարգեաց զքահանայն„ ևն։ - Վերջ Թղ. 29ա։ "Եւ որպէս մեծ է պատիւն՝ նոյնպէս և մեծ է պատուհասն, թէ ի պատիւն ոչ կամք և յաւրէնս,։ Օրինակիս մէջ կը պակօրն ինչպէս նախընթաց այսպէս և յետագայ հատուածքն ուր կը պատմուի բծրտնեցի (կամ Բգրայրզոսցի՝ հայ ապաշխարողին Հռովմայ Ս։ Պետրոսի եկեզեցւոյն սպասաւորելն և նշխարաց գողութիւնը, որ մանրամասնօրէն նկարագրուած է, Պանղալէոն քահանային վերագրուած Գիւտ մատին որբոյ առաքելոյն Պետրոսի պատմութեւն մէջ (տես Հ. Ղ. Ալիշանի Հայապատուեր. 295-299, Թիւ 234)։ Սակայն և այնպէս դժուար է որ Գիւտ մատին ևն. պարագայալից պատմութիւնն այդ հատուածին վրայ յերիւրուած ըլլայ, հետեւաբար սա՝ անկէց ասնուած է, եթէ այն իսկապէս հին է։ 10. Թղ 29բ։ "Յաղագս բնութեան մարդոյ. և չորից գոյացութեանց։ Եւ զի չորք տարր պատճառք են լինելութեան ամենայն եղելոցս, և են այս՝ հուր և ջուր, աւդ և հող„ ևն։ Վերջ Թղ. 39ա։ "Եւ ի նմանէ առնուս զհատուցումն յանմահական կեանս. որում արժանասցիս ճշմարիտ սիրովև աստուծոյ„։ Բժշկական զննութիւնքս - յորս կան նաև շահեկան խրատք՝ վասն սանձելոյ զկիրս, և վասն միաբանութեան առն և կնոջ՝ այլովք հանդերձ. - յայտնապէս քրիստոնէական նկարագիր ունին, և կարող են նոյն իսկ Յովհաննէս բժիշկի գործ լինել, ի նկատի առած լեզուի մաքրութիւնը։ Գրուածս 27-28 փոքր գլուխներու բաժնուած է, ըստ սկգրնատողերուն, որ կաբմբադեղով գրուած են, այսպէս, Թղ. 29բ։ Արդ առաջին զարքութիւն չորից տարերացդ հուր է ևն„։ - Թղ. 30բ։ Վասն այնորիկ պարդ է առն և կնով զժամանակ առողջութեան ընդրել։ - Թղ. 31ա։ Եւս առաւել որ զբանաւոր երկիր սերմանեն՝ վասն որդեծնութեան։ - Անդ։ Եւ որպէս սեղք և դդումք ընդ կոթն առնուն ջուր։ - Թղ. 31բ։ Եւ ի ստեղծմանն նախ սիրտն գոյանայ։ - Անդ։ Մնանի մանուկն յարգանդին Թ ամիս, և է որ Է... և է որ Ը։ - Թղ. 32ա։ Եւ որպէս վուրք որ իջանեն ի վերուստ յորովայն երկրի։ - Թղ. 32բ։ Նոյնպէս և տունկք (ի) գորստեանց առնուն զմի և զնոյն զաւրութիւն կերակրոյ։ - Անդ։ Իսկ դառնութիւն լեզոյն որ լեարդն առնու։ Թղ. 33ա։ Իսկ երիկամունքն յորդորիչ ցանկութեան զար կազէն բազմագլուխ վիզապ։ - Անդ։ Իսկ սիրտն պատճառք կինդանութեան և ունի զջերմութիւն իբրև զբոց։ - Թղ. 33բ։ Իսկ ուղիղ գլխոյն կ իբրև զհիմն տան։ - Անդ։ Արդ որպէս ծառոյ ար, մատք որ առնուն յերկրէ զզաւրութիւն հիւթոյ երկրին։ - Թղ. 34ա։ Արդ յորժամ կերակուրք և ըմպելիք անչափ լինին յորովայնն։ - Թղ. 34բ։ Եւ Յորժամ կերակուրն յոլովութեան դեուարահալ լինի յորովայնին։ - Անդ։ Իսկ խախտեալ մաղծն զոր լեզին գոյացուցանէ։ - Թղ. 35բ։ Զէ աւդ իբրև զաղի սփռկ ի վերայ երկրի։ - Անդ։ Որպէս է բերանն, որպէս բանդիռն։ - Թղ. 36ա։ Սրամիտ ի չար առնել իբրև ինծք, ամբարտաւանք և բարծրամետք իբրև զանկեզս։ - Թղ. 36բ։ Վասն այնորիկ անախտ և անմարմին հոգին ընդ մարծնոյ ախտս հեշտանայ։ - Թղ. 37ա։ Վասն արականէ և իգականի ասացեալ։ - Թղ. 37բ։ Արդ եթէ է փառաւորութէան իցէս՝ մի՛ հպարտանար։ - Անդ։ Տան աւրենք յիմաստնոց կարգեալ՝ այս է առն և հնով։ ևն։ Լոկ այս սկզբնատողերէս կը տեսնուի թէ մարդակազմական ինչպիսի՝ և ինչքան կէտեր բարգաւաճուած են գրութետնս մէջ, որոնք ընդարձակ Մարդակազմութիւն մը գուշակել կու տան։ ԺՈՂՈՎԱԾՈՅ ԲԱՆԻՑ ՆԱԽՆԵԱՑ Ա. (Բ 11. Թղ. 39ա։ "Յաղագս չորից տարերց՝ Գրիգորի Նիւսացոյ։ Տարերք են չորս, ուստի գոյանան ամենայն կենդանիք, որք ի ցամաքի, և որք ի ջուրս„ ևն։ - Վերջ Թղ. 40բ։ "Ի վայր քարշեալք յանդունդս խաւարի, ի վիհն։ կորստեան, յանդարձ գերութիւն մատնեալք. և ոչ երբէք տեսցէ զլոյս փառաց աստուածորդոյն. որ է արւհնեալ ի վե(հի)ց ազան(ց). Այժմ և միշտ և յաւիտեան„։ 12. Անդ։ "Ներսիսի հայրապետի և իմաստնոյ... Ասացեալք իւրաքանչիւր անձին հաւատ(ացելոց) ի քրիստոս։ Առ սուրբ Երրորդութիւնն։ Հաւատով խոստովանիմ և երկիրպագանեմ քեզ հայր և որդի և սուրբ հոգի, արարիչ հրեշտակաց և մարդկան և ամենայն եղելոցս. ողորմեա քո արարածոյս։ - Վերջ Անդ։ "Հաւատով երկիրպագանեմ քեզ անբաժ„ (մնացեալն ամբողջ կը պակսի։)։ Աղօթքիս առաջին տան մէջ ուշադրութեան արժանի են նախ արարածոյս տարբերութիւնը փոխանակ տպ. որարածոց յոզ. սեռականին, րկ լբորդ՝ "և ինձ րազմամեղիս„ ի բացակայութեւնլ Իսկ 2 տան մէ՝ տպագրութեան "խոստսվանիմ„ ը կրկնուած չէ։ 13. Թղ. 41ա։ "Ով եղբարք. լաւ հասկանամք և իմանամք ամիսս ինն։ Ծնունդ մանկանն այսպէս է հրամանաւն աստուծոյ, ևն։ Ապա կը կարգէ արաբական և հայկական թուանիշներով աղիւսակ մը՝ արու մանկան և իգի սաղմնառութեան, պատկերացման և հոգևորման (առ ի յաստուծոյ) այլազան օրերն ու ամիսները։ Աղիւսակս ետքէն և նոտրագրով յերիւրեալ է՝ վերոյիշեալ մարդակազմութեան (Թղ. 31բ) վեցերորդ գլխում գրուածներուն իբր ձևակերպում։

Content