295320ընդօրինակութեանս 1825, իսկ գրչագրաց մէկուն ՊԽ և միւսին ՌՄԻԷ թուականին Հայոց։
նոտրագիր նոր. իսկ հին բնագրոց մաս մը բոլորգիր, մաս մ'ալ նոտրագիր հին։
13, իւրաքանչիւրն 8 թուղթք։
թուղթ ձեռագործ։
ստուարաթղթեայ կիսակաշի։
շատ լաւ։
ընդօրինակութեանն՝ Յով. Դպիր, իսկ գաղափարին նախ Զաքէոս եպիսկոպոս, ապա այլք։
Թղ. 92բ, 93բ, 94։
այլ և այլ են, ոմանք հին բնագիրներու յօրինման և գրչութեանց կը վերաբերին, և ոմանք ալ ընդօրինակողէն տրուած տեղեկութիւններ, գլխաւո1. Նիկիոյ Յոհաննէս արքեպիսկոպոսի թղթին վերջը, Թղ. 24բ. կայ թարգմանչէն. "Ի թուականիս ՈԾԲ. թարգմանեցաւ սա ի յունականէն ի մերս՝ ի ձեռն նուաստ սպասաւորաց բանի՝ Գրիգորի և Բարսզի, ի քաղաքին կոչեցեալ Սիս. սատարութեամբ Նիկիֆոռայ և Միխայէլի քահանայից։ Որոց տէր յիսուս ողորմեսցի. և գրողի սորին և կարդացողաց, ամէն„։ 2. Ի վերջ հաւաքեալ բանից սուրբ Հարց։ Թղ. 40բ. կայ օրինակիս գաղափարողէն. "Այսչափս ի մատենէն՝ յորում են թուղթք Հիւսիսական վարդապետաց առ տէր Գրիգորիս կաթողիկոսն, և սորա առ նոսա թուղթք երկու. այլ և նամակ տեառն Ներսիսի Լամբրունեցւոյ առ արքայն Հայոց Լևոն, և մեկնութիւն տէրունական աղօթից՝ արարեալ ի նմանէ։ Այլ և զկնի այս վերջին բանիս Եւտիգի պատրիարգին Կոստանդնուպօլսոյ՝ գոյ սահման սուրբ ժողովոյն Քաղկեդոնի։ Մատեանն է նոր գրութիւն իննուտասն դարուս, անթուական, այլ որպէս երևի յընտիր օրինակէ առեալ, և զգուշութեամբ գաղափարեալ ձեռամբ առն գրագիտի և հաւատարմի։ Իսկ որ յետ սորա ճառք հինգ Ոսկեբերանին՝ առեալ են յայլմէ Ձեռագրէ, որ է ընդհանրական գիրք Շնորհալւոյն՝ հանդերձ նամականւով նորա առ այլևայլ անձինս։ Յիշատակարան ունի այս մատեան ի սկզբան. "Ի փառս ամենամեծին աստուծոյ, և սրբուհւոյ Աստուածածնին, ի թուականութետն կենարարին ՌՃՀ, և հայոց. ՈԺԶ. յորմէ գաղափարեցաւ, ՌՄԻԷ. թուին հայոց, ի քաղաքն Կոստանդնուպօլիս„։ Ուր, որպէս երևի՝ եռամեայ վրիպակ կայ ի համեմատութեան թուականաց բնագրին, և չունիմք ասել թէ ո՞ր իցէ արդար...։ Զիարդ և իցէ, զբնագիրն չեմք տեսեալ, այլ ի գրութենէ այնր ՌՄԻԷ. թուին՝ են ճառքդ զորս գրեմք աստանօր„։ ..Ի վերջ Մատենին, Թղ. 91բ. կայ միւս այլ յիշատակարան ընդօրինակողին Յովհաննէս դպրի, յորում վերստին ընդարձակ տեղեկութիւն կու տայ հին բնագրոց մասին, զոր կը համառօտենք հոս. "Երեք մատեանք (Ձեռ. են՝ որպէս յայտ արարաք, յորոց զճառքս օրինակեցաք։ Մատեան մի օրինակաց թղթոց Լամբրոնացւոյն, յորմէ փոխեցաք յայս գիր զթուղթ Փոտայ պատրիարգի առ Զաքարիա կաթողիկոս Հայոց, և զպատմութիւն ժողովոյն Շիրակաւանու, և զթուղթ Վահանայ կամ Յովհաննու Նիկիացւոյ՝ յաղագս տօնի ծննդեան, և զբանս Եւտիգիոսի պատրիարգին Կոստանդնուպօլսոյ։ Երկրորդ մատեան՝ Ընդհանրական գիրք Շնորհալւոյն, զորմէ կանխեցաք յիւրում տեղւոջ տալ տեղեկութիւն. և ի նմանէ առաք ճառս ինչ զՈսկեբերանին՝ նախագրեալս ի սկիզբն մատենին։ Երրորդ՝ Ոսկեփորիկ ասացեալն մատեան հնագիր, զորմէ դարձեալ տուեալ եմք տեղեկութիւն ի տեղւոջն, օրինակեալ ամբողջ և զյիշատակարանն։ Այս մատեան՝ յութածալ ասացեալ դիրս, թէպէտև ոչ ունէր այնչափ ճշդութիւն նշանաց ուղիղ հնչման, այլ կամ եղև մեզ հաւատարմանալ նա և ի նշանախեցսն. իբր զի և ի նոցանէ տեղեկութիւն ոչ փոքր մարթ է ստանալ տարազու նախնի գրչութեան„։ (Ուր կը խօսի ապա Ձեռագրիս ուղղագրութեան և շեշտաւորման, և իրմէ ըրած ինչ ինչ բարեփոխութեանց վրայ. և ապա կը վերջացնէ այսպէս). "Եւ արդ՝ վախճան էառ գրութիւն հոգեշահ տառիցս ի սուրբ ուխտն Արմաշու, ձեռամբ Յովհաննու նուաստի, յետ եռամեայ խափանման շարունակութեանն՝ որ յետ սկսանելոյս, ի Նոյ. վերջն, յամին 1827„։
. Ձեռագիրս 1830ին մտեր է հաւաքմանս մէջ. Յովհաննէս դպրէն ստացուած է, բայց չգիտցուիր գնմամբ թէ ընծայատրութեամբ։ Մատեանս է Հաւաքումն բանից նախնեաց, գաղափարուած երեք Ձեռագիրներէ, որոց մասին ընդօրինակողն կարևոր տեղեկութիւններ արձանագրած է թէ մէն մի գրուածին սկիզբը և թէ ի վերջ մատենին։ Գրչագիրս կը պարունակէ 19 ամբողջական ճառեր և թուղթեր, և բազմաթիւ հատուածներ, այս կարգաւ 1. Թղ. 1ա։ "Թուղթ Փոտայ պատրիարքի յունաց՝ առ Զաքարիա կաթողիկոս Հայոց. Վասն երկու միաւորեալ բնութեանցն՝ մի անձնաւորութիւն գոլոյ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, և վասն ճշմարտախոհութեան ժողովոյ սուրբ հարցն որ ի Քաղկեդոն։ Յաւերժահրաշից արանց յոգնապատիւ հռչակաւոր և բոցափայլեալ ամենայն զանազան փառատրութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 10ա։ "Քանզի երբեմն գրեաց մանիքեցին առ սկիւթացին, թէ որդի մշտնջենաւոր լուսոյն՝ իւրոյ ցուցանէ զբնութիւն ի լերինն ոչ երկու բնութիւն ունելով, այլ մի և նոյն յերևելւոյն և յաներևութէն„։ Յաւարտ թղթոյս - որ գրուած է յամի տեառն 862 - կայ, Թղ. 10բ, հետևեալ պատմական ուշագրաւ տեղեկութիւնը, միևնոյն Ձեռագրէն. "Յերեք հարիւր ԺԱ. թուականութեանն հայոց՝ առաքեաց Փոտ Կոստանդնուպօլսոյ հայրապետն զՎահան՝ նեկիոյ արքեպիսկոպոսն՝ ի հայս առ Զաքարիա հայոց մեծաց կաթողիկոս, որ արար մողով ի Շիրակուան՝ եպիսկոպոսաց բազմաց և կրօնաւորաց՝ առաջի Ալստոյ հայոց սպարապետին, քանզի անդ նստէր ի բանակի ազատագունդ զօրօք իւրովք, զոր գումարեալ էր վասն հիւսիսական կողմանց ապըստամբութեանն։ Քանզի անդ էր և Նանա ասորէ Սարկաւագ, մեծ և հռչակեալ փիլիսոփայ։ Ի յայն ժողովին խօսեցաւ զբանս զայնոսիկ Վահան Նիկիոյ եպիսկոպոսն„։ 2. Անդ։ Պատճէն ծողովոյն Շիրակվանի՝ հանդերծ հաւատոյ դաւանութեամբ՝ (անվերնագիր)։ "Հաւատամք ի մի աստուած՝ հայրն ամենակալ ամենախնամ, անեղ անսկիզբն և անժամանակ, անուր և աներբ, անվայրափակ, անորակ և անքակ„ ևն։ - Վերջ Թղ. 20ա։ "Եւ սոսկ մարդ դաւանեցին զծնեալն ի կուսէն, երկուս որդիս ասելով, մի՝ բնութեամբ, և մի՝ շնորհօք։ այլ և Մանի և մանիքեցիքն՝ մի բնութիւն շփոթեալ ասացին քրիստոսի, որպէս ունի բանն„։ Յաւարտ գրութեանս (մէկ տող դատարկթողուած) կայ. "Վերջ պատճէնի ժողովոյն Շիրակվանու որ գումարեցաւ յաղագս քննութեան հաւատոց առ Զաքարիա կաթուղիկոսիւ՝ յամի տեառն 862„։ Ասով կարծել կը տրուի՝ որ Նիկիոյ եպիսկոպոսին Վահանայ ընծայուածը՝ Շիրակվանի ժողովի դաւանութեան պատճէնն է միանգամայն։ 3. Թղ. Անդ։ "Թուղթ սրբազան արքեպիսկոպոսին Նիկիոյ՝ իմաստնոյն Յօհաննու՝ առ երանելի կաթողիկոսն հայոց Զաքարիա, վասն տօնի ծննդեան և յայտնութեան քրիստոսի աստուծոյ մերոյ։ Աստուածային առաքեալն Պօղոս ի սէր և ի շնորհ տեառն և ի վաստակ անձին քաջալերեալ՝ սիրեցելոյ աշակերտին գրէր„ ևն։ - Վերջ Թղ. 25բ։ "Եւ նմա փառք ընդ հօր, և սուրբ հոգւոյն յաւիտենից յաւիտեանս ամէն„։ 4. Թղ. 25ա։ "Եւտիքի եպիսկոպոսի՝ Կոստանդնուպօլսեցւոյ. Յաղագս զանազանութեան բնութեան և անձնաւորութեան։ Որք զարտաքին իմաստութեանցն վարժեցան, մեծամտեալք նովաւ՝ յաղագս բնութեան և անձնաւորութեան անուղղաբար շարագրելով՝ բազում ներհանդիպողացն պատճառ մոլորութեան բերեալ մատուցին„ ևն։ - Վերջ Թղ. 39ա։ "Քանզի նմա վայելեն ամենայն փառք, և երկրպագութիւն համանգամայն աստուծոյ հօր, և սուրբ և բարերար և կենդանարար հոգւոյն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից։ ամէն„։ Սքանչելի ճառիս հեղինակը, - որ յունական նրբութեամբ և լուսաւոր բանիւք և բացատրութեամբք՝ բնութեան և անձնաւորութեան իրարմէ ունեցած զանազանութիւնը ակներև գրած, և այն մասին ո՞ր և է իմաստակութեան դէմ դուռը գոցած է, - շփոթելու չէ Եւտիքէս հերձուածապետին հետ։ Յաւարտ ճառիս, կը յարի, Թղ. 39ա, հետևեալը։ "Քրիստոս գոյութիւն է հոգևոր, բանական, աստուածային. բաղադրութիւն է միոյն՝ ի բազմաց բաղկացութիւն. բնութիւն է յառկայութենէ իւրաքանչիւր նոյնպիսի էութիւն. գոյութիւն է յիւրաքանչիւր առկայութեանց պարունակելի բնութեանց՝ ի գոյութեան հաղորդեալ, և սեռակին ընդհանուր գոյացութեան բաղկացումն առկայութեան՝ է պարագրութիւն իմն միոյ ծանօթական առ համասեռսն ըստ յատկութեանն՝ զանհաղորդականն ունելով„։ Հաւանօրէն ամփոփումն է այս յիշեալ ճառին՝ թարգմանչէն եղած՝ քան թէ հեղինակէն։ Ճառիս թարգմանութիւնն հին և գասական ըլլալէ հեռի է, վասն զի լի է յունաբանութեամբ, մթին յոյժ ու դժուարահաս։ Հետևաբար կամ ութերորդ դարուն, և կամ նոյն իսկ անկէց ետքը կատարուած կ'երևի մեզ։ 5. Թղ. 39բ-40բ։ "Հատուկտիր քաղուածներ են Կիւրեղ Աղեքսանդրացւոյ առ Սեկուսոս(նդոս) առաջին թղթէն։ - Նորին առ Ակակ թղթէն, - Նորին յԵրկրորդական ճառէն, Յովհաննու եպիսկոպոսի Կոստանդնուպօլսեցւոյ՝ որ ի Զաքարիաս ճառն ասէ, - Ամբրոսիոսի եպիսկոպոսի նոյնանիւթ ճառէ մը, Աթանասի եպիսկոպոսի առ Ապողինար ճառէն, և Յուստինոս փիլիսոփայէն„։ 6. Թղ. 41ա։ "Յովհաննու Ոսկեբերանի. Յաղագս համբերութեան, օրինակելով զՅովբ. Արդ, ով սիրելիք, առաքինութեամբ խորհրդոցդ որ ի միտսդ մտանիցեն. զի յորժամ ի մարմինսդ բորբոքիցին՝ համբերեսցես„ ևն։ - Վերջ Թղ. 44ա։ "Որոց լիցի ամենեցուն մեզ հասանել շնորհօք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. որում փառք իշխանութիւն և պատիւ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ բ. 7. Անդ։ "Նորին տեառն Յովհաննու Ոսկեբերանի. Յաղագս չար նախանձու։ Արդ՝ վասն զի այսպիսի է հեռ նախանձուն, որոց չիք չարիք համեմատ„ ևն։ - Վերջ Թղ. 47բ։ "Զի նմա են փառք յաւիտեանս յաւիտենից„։ գ. 3. Թղ. 48ա։ "Նորին տեառն Յովհաննու Ոսկեբերանի. Յաղագս բարեկեցութեան և որկրամոլութեան։ Արդ՝ զայս ամենայն լուեալ՝ յամենայն կողմանց պարսպեսցուք զանձինս„ ևն։ - Վերջ Թղ. 50ա։ "Շնորհօք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ դ. 9. Անդ։ "Նորին տեառն Յովհաննու Ոսկեբերանի. Յաղագս ողորմածութեան։ Եւ արդ՝ եթէ շկարիցես կուսութիւն պահել օրինօք, ամուսնասջիր„ ևն։ - Վերջ Թղ. 52ա։ "Որում փառք պատիւ յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ ե. 10. Անդ։ "Նորին տեառն Յովհաննու Ոսկեբերանի, դարձեալ յաղագս ողորմածութեան։ Եւ զայն ինչ իմասցիս՝ եթէ ողորմութիւնս արարին, սակայն և այնպէս չապրեսցին. զի ոչ ըստ չափոյ տրիցն քննի ողորմածութիւնն, այլ մտացն առատութեան„ ևն։ Վերջ Թղ. 55բ։ "Շնորհօք տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. որում փառք յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ Այս հինգ ճառերն կամ Յորդորակներն ևս Մատթ. Մեկնութենէն են։ (Հմմտ. տպ. եր. 513, 596-602, 648, 656, 743։ Նախընթաց և այս ճառերը բոլորն ևս օրինակուած են Ն. Շնորհալւոյ թղթոց Ձեռագրէ մը։ Իսկ յաջորդքն գաղափարուած են Գրիգոր վարդապետի ձեռքով ի թու. հայ. ՊԽ. ի վանս Սուխարա կամ Խառաբաստայ, Տէր Զաքէոս վանահօր հրամանաւ գրուած Ձեռագրէն, համաձայն տեղեկագրութեան Յոհաննէս դպրի Կարապետեան. թէպէտև այդ թուականը մեզի կասկածելի կը թուի, դիտելով որ այդ գրչագիրն չէ մի օրինակ բոլորգիր, այլ ուրեք ուրեք նոտրագրով գրուած է„ որ ԺԴ-ԺԵ դարուն յատուկ է։ 11. Թղ. 56բ։ "Երանելւոյն Եփրեմի Խորին ասորւոյ ասացեալ. Յորդորումն պահոց։ Պահք յայտնիք՝ ծածուկ պահօք բովանդակին. և որ արգելուն ի կերակրոց„ ևն։ - Վերջ Թղ. 60ա։ "Որոց լիցի ամենեցուն մեզ հասանել շնորհօք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի. որում փառք„։ 12. Անդ։ "Սևեռիանոսի եպիսկոպոսի ասացեալ բան՝ Ի սուրբ աւետարանին մեկնութենէն։ Այր մի իջանէր յԵրուսաղեմէ յԵրիքով„ ևն։ - Վերջ Թղ. 61ա։ "Եւ որ մեզ չար թուի, ոչ արասցուք ընկերացն, և այնու կատարի հրամանն քրիստոսի աստուծոյ մերոյ. որ է աւրհնեալ յաւ„։ 13. Թղ. 61բ։ "Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ յԱւետարանին մեկնութենէն։ Արք երկու ելին ի տաճարն կալ յաղաւթս„ ևն։ Վերջ Թղ. 62բ։ "Այլ հեզութեամբ և խոնարհութեամբ զարդարութիւն ստացաւ. որում և զմեզ արժանի արասցէ յիսուս քրիստոս որդին աստուծոյ, որ է աւրհնեալ„։ 14. Թղ. 63ա։ "Վասն կարգի քահանայից ի ժամ ձեռնադրութեանն։ Արք եղբարք՝ խորհուրդ քահանայութեան մեծ է քան զամենայն խորհուրդս՝ եկեղեցւոյ, զի չէ երկրաւոր, այլ երկնաւոր„ ևն։ - Վերջ Թղ. 64բ։ "Յարմարիչք անդամոց՝ ցրուեալ անդամոց ի գլուխն մեր ամենեցուն ի քրիստոս յիսուս տէր մեր՝ որ է աւրհնեալ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Յաւարտ գրուածոյս կայ յիշատակարանի ձևով, "Զարարող բանիս՝ զարհիեպիսկոպոս, և զտկեղերալուր վարդապետ զտէր Ստեփանոս յիշեա„։ Հաւանօրէն նոտրագրուած վերադիրն Սիւնեաց Մետրապօլտին Ստփ. Օրբէլեանի աւելի կը յարմարի քան թէ Ը. դարում ապրող Ստեփանոս Սիւնեցւոյն։ 15. Անդ։ "Գէորգեայ վարդապետի ասացեալ, Վասն սուրբ հաղորդութեանն, ի խնդրոյ Յոհանէս քահանայի։ Արեամբն քրիստոսի փըրկեալ, եղբարք իմ ի քրիստոս„ ևն։ - Վերջ Թղ. 67ա։ "Զի աստէն կանխագոյն սրբեալ շնորհաւքն աստուծոյ՝ հաղորդութեամբս հասանիցեն կատարեալ փրկութեանն յիսուսիւ քրիստոսիւ ի փառս աստուծոյ հաւր. ամէն„։ 16. Անդ։ "Երանելւոյն Յովհաննու Պլզոյ տիեզերալուր վարդապետի ասացեալ բան. Արար աստուած զմարդն՝ հոգի և մարմին և զարդարեաց յիւր նմանութիւն պատկերին. ըզմիտքն հոգւոյն աչք արար, և զաչքն՝ մարմնոյն ճրագ„ ևն։ - Վերջ Թղ. 78բ։ "Այսու երևի իմաստութիւն մարդոյն, որ զարարածս աստուծոյ իմաստասիրէ, և զպարգևսն իմանայ, և զտուողէն գոհանայ„։ (Այս և յաջորդ ճառը ռամկախառն բարբառով գրուած են)։ 17. Անդ։ "Նորին երջանիկ հաւրն մերոյ Յոհանէս Պլզոյ արարեալ բան ի վերայ սաղմոսին. Աւրէնք տեառն ամբիծ են։ Շատ աւրէնք կայ յաշխարհիս, ապա (այլ) ամբիծ չէ. թագաւորացն աւրէնք է, ապա լուծանելի է„ ևն։ - Վերջ Թղ. 79ա։ "Երբ զայս վկայութիւնս լսեն, նայ տխմարքն ու տղայաբարոյքն՝ որ զաշխարհս սիրեն, իմաստնանան, ու զաշխարհի սէրս արհամարեն, և յաստուծոյ սէրն հաստատին„։ 18. Անդ։ "Երանելւոյն Եփրեմի ասացեալ Յաղագս ապաշխարութեան։ Արդ լուացարուք, սըրբեցարուք, ընկեցէք զչարիս յանձանց ձերոց„ ևն։ - Վերջ Թղ. 84ա։ "Որում փառք և գոհութիւն, և հանապազ փառատրութիւն այժմ և միշտ և յաւ„։ (Հմմտ. Վարք հարանց, գլ, ԻԶ. իբրև մասն ամբողջին)։ 19. Անդ։ "Երանելւոյն Յովհաննու Ոսկեբերանի ասացեալ բան՝ Ի տասն կուսանսն։ Յորժամ զմտաւ ածեմ զդիւրածախութիւն կենցաղոյս„ ևն։ - Վերջ Թղ. 88բ։ "Զի ողորմութեանն և արքայութեանն աստուծոյ հասանել կարասցուք, շնորհօք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի„։ 20. Անդ։ "Երանելոյն Յովհաննու Ոսկեբերանին ասացեալ բան՝ յԱնհասից գրոցն։ Բազում ինչ է որ կրէ զքրիստոնէութիւն, և մանաւանդ քան զամենայն ինչ՝ սէր ընդ միմեանս և խաղաղութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 89բ։ "Վասն այնորիկ թողան նմա այսպիսի մեղանք, զի ապաշխարեաց որպէս արժանն էր...„։ (Թերի է։ Հմմ. Ոսկ. Մեկ. Եբր. Թղթ. Հտ. ԺԲ. եր. 284)։ 21. Անդ։ "Սրբոյն Թէոփիլոսի ասացեալ՝ Յաղագս զղջման և արտասուաց։ Արդ՝ պարտ է ամենայն մարդոյ անդադար զայս զմտաւ ածել և ասել ընդ միտս. ահա եկն առաւաւտ և ոչ վաստակեցի, և գնամ ունայն„ ևն։ Վերջ Թղ. 91ա։ "Զի ի հնումն այսպէս զաւրացաւ և ի նորումս այսպէս քարոզեցաւ„։