2961286ընդօրինակութեանս ամ տեառն 1820, իսկ հին բնագրոց միոյն ԺԳ դար, իսկ միւսին 1728։
նոտրագիր նոր։
13, իւրաքանչիւրն 8 թուղթք։
թուղթ ձեռագործ։
ստուարաթղթեայ կիսակաշի։
լաւ ըստ ամենայնի։
ընդօրինակութեանս Մխիթարեանք Վենետկոյ, իսկ հին բնագրին նախ Պետրոս վարդապետ Հռոմկլայեցի, ապա այլք։
չունի։
սևագիր։ ԴԱՏԱՐԿՔ Թղ. 1, 2, 3, 106բ, 107, 108։
սակաւ են, մաս մը հին բնագիրներուն կը վերաբերին, և մաս մ'ալ գաղափարողէն գրուած են՝ իբր ծանօթագրութիւններ, գլխաւորապէս 1. Յաւարտ համառօտ ճառին Ոսկեբերանի (Թղ. 79ա). կայ հին գրչէն. "Քրիստոս աստուած, բարեխաւսութեամբ և աղաւթիւք սուրբ առաքելոյն Յովհաննու ողորմեա ամենայն հաւատացելոց, ևս առաւել ստացողի գրոյս հռոմկլացի Պետրոս վարդապետին և ծնողաց նորին, որ ստացաւ զսա (ի) հալալ արդեանց իւրոց. վասն որոյ որք հանդիպիք այսմ տառի, հայր մեր որիւ տուք ողորմի. զոր տածանողն ամենայնի, ի ձեզ և մեզ ողորմեսցի. ամէն„։ 2. Յակ. Սրճեցւոյ ճառին վերջը (Թղ. 91ա), կայ ընդօրինակողէն. "Գիտելիք։ Աստանօր աւարտի բուն մատեանն ճառից գրեալ միահետ. իսկ աստի և անդր առաջիկայ ճառս Առաքել վարդապետի թէպէտ բոլորագիր է, բայց ոչ հին, որպէս ցուցանէ թուական գըրչութեան, ի վախճան ճառի Տիրատուր վարդապետին, (զի երկոքին սոքա միոյ գրչի են դործ, ունելով այսպէս. "Ծրի տետրակս. ՌՃՀԷ, թուոջ, յապրիլ ամսոյ ԺԹ„. այն է՝ յամի տեառն 1728։ Ուստի և ոճ գրչութեանն անհամեմատ գոլով միւսոցն՝ լի համառօտագրութեամբ և երկորեակ ասացեալ նշանաւ։ Օրինակեմք և զսա ամենայն հաւատարմութեամբ, անկորուստ պահելով նա և զնոյն իսկ զեղանակս համառօտութեանցն, թէպէտ և ոչ յընդունելեացն ինչ կարծիցին„։ 3. Ի վերջ մատենիս (Թղ. 106ա), կայ ընդօրինակողէն. "... Եղև վախճան օրինակիս ի ՌՄՀԹ. մարտ. 14. ի դըպրատունն Ատաբաղարու՝ նուիրեալ յանուն սրբոյն Նիկողայոսի, ընդ հովանեաւ Սուրբ Հրեշտակապետ եկեղեցւոյն„։
. Ձեռագիրս յամի տեառն 1880, Հոկ. 15 մտեր է հաւաքմանս մէջ. օրինակուած է ձեռամբ Յովհաննէս Վ. Տէր Կարապետեան՝ ծախիւք Միաբանութեանս և յիշեալ թուականին ղրկուած ի վեՄատեանս է Հաւագումն բանից նախնեաց, օրինակուած է հնագոյն՝ բայց անթուական Ճառընորէ մը, և կը պարունակէ 18-20 զանազան ճառեր, այսպէս. 1. Թղ. 5ա։ "Ի ճառէն երանելւոյն Յակոբայ Մծբնայ եպիսկոպոսի՝ Յաղագս աստեղացն ևՄոգուցն, և կոտորածի մանկանցն Բեթղեեմի ի Հերովդէէ։ ԺԱ։ Ծագումն մեծ՝ որ լցեր զաշխարհս ի ճառագայթից քոց, ծագեա զլոյս քո ի վերայ խորհրդոց իմոց, զի երգեցից քեզ„ ևն։ - Վերջ Թղ. 10բ։ "Կնքեա, տէր, կենսաբեր խաչիւ քո զսուրբ եկեղեցի՝ հանդերձ զաւակաւք իւրովք, որ պարծին ի քեզ. քեզ փառք յաւ„։ Համեմատելով Կ. Պոլսոյ տպագրութեան հետ, ակներև տեսնուեցաւ որ անտիպ օրինակը մեծամեծ տարբերութիւններ կը ներկայացնէ. զի ոչ միայն շատ տեղ բառերն և բացատրութիւնք կը տարբերին, այլ յաճախ մեր գրչագրին մէջ ամբողջական հատուածներ դուրս թողուած են։ Ձեմ կարծեր որ երկու տարբեր բնագրի արդիւնք ըլլան՝ գէթ յապաւումները, այլ հաւանօրէն ընդօրինակողին վերագրելի են ասոնք. և այս բանս խորագրի "Ի Ճառէն„ բացատրութենէն իսկ յայտնի կը տեսնուի. մինչդեռ տպագրութիւնն ունի "Ճառ„ որ ամբողջութեան է նշան։ Օրինակիս մէջ՝ թէ այս և թէ յաջորդ ճառերու լուսանցքներուն վրայ համառօտ ծանօթութիւններ դրուած են, որոնցմով օրինակողն կամբացատութիւններ կու տայ բնագրի եղծուած կամ անորոշ բառերու, տառերուն և պարապի մասին, և կամ ուղղումներ կ'ընէ։ Դարձեալ դիտել կու տանք. որ ճառիս սկսուածը շատ կը նմանի Յակ. Սրճեցւոյ ուրիշ ճասի մը. հետևաբար քննութեան կարօտ է։ 2. Թղ. 10բ։ "Երանելւոյն Յովհաննու ոսկեբերանի կոստանդնուպոլսի եպիսկոպոսի՝ Աւետարանի մեկնութենէն։ ԺԴ։ Դարձեալ խընդութեան աւետիս, դարձևալ աղատութեան ըզ դացումն„ ևն։ - Վերջ Թղ. 13բ։ "Յոր եղիցի հանապազ վայելել մեզ՝ շնորհաւք նորին յիսուսի քրիստոսի, յորում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 3. Թղ. 14ա։ "Երանելւոյն Գրիգորի ըսքանչելագործի՝ Նէոկեսարու եպիսկոպոսի՝ Ներբողեան ի սուրբ աստուածածինն։ ԻԱ։ Յամենայն տաւնս զաւրհներգութիւնս պարտ է մեզ, որպէս զողջակէզս ինչ, մատուցանել աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 19ա։ "Ընդ որում հաւր և սուրբ հոգւոյն փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 4. Անդ։ "Խաւսք Պրոկղի եպիսկոպոսի՝ ի նստելն Նեստորի ի մեծ եկեղեցւոջն Կոստանդնուպոլսի, եթէ աստուածածին է կոյսն, և ծնեալն ի նմանէ ոչ աստուած մերկ, և ոչ մարդ սոսկ, այլ Էմմանուէլն, այս է՝ աստուած և մարդ, յերկուց բնութեանց միացեալ, և առանց խառնակութեան և առանց փոփոխմանց է մի աստուած և տէր յիսուս քրիստոս։ ԻԸ։ Կուսական տաւնս այսաւր, եղբարք, զլեզուս մեր ի բարեբանութիւն կոչէ„ ևն։ - Վերջ Թղ. 23ա։ "Զի երկնից բարութեանցն հանդիպեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք„։ 5. Անդ։ "Երանելւոյն Աթանասի Աղեքսանդրու։ Լ։ Անդ ի վեցերորդումն աւուրն եղև Ադամ, և աստ ի վեցհազարեան դարուս կուսականն ծնունդ„ ևն։ - Վերջ Թղ. 24ա։ "Այլ միութիւն ասեմ անշփոթաբար. և զի որ ի ծոց հաւր՝ և ի ծոց կուսին, ոչ գերահրաշեալ փառացն և ոչ նուազեալ„։ (Տպագրութենէն ունեցած տարբերութիւնները՝ տես Անդ, եր. 258-269, ծան. նոտրագրեալք։ Տպագրութեան, եր. 261, Բ. պարբ. "Ի Բեթղեհեէմ երևեալ լուսոյն„ սկսեալ մինչև վերջը կը պակսին օրինակիս մէջ)։ 6. Անդ։ "Երանելւոյն Պետրոսի Սիւնեաց եպիսկոպոսի՝ Գովեստ ի սուրբ աստուածածինն և ի միշտ կոյսն Մարիամ՝ ըստ յորջորջման նորին։ Եւ ի սուրբ Գրոց լուծմունք նորին՝ հոգևոր իմաստիւք։ ԼԴ։ Բազմութիւնք քրիստոսասէր ժողովոյս՝ արարէք զաւրս զայս տաւն նորասքանչ ուրախութեան„ ևն։ - Վերջ Թղ. 28ա։ "Եւ փառս մատուցանել ծնելոյն ի քէն այժմ և միշտ և յաւ„։ (Թղ. 27բ. "զի զաստուած գգուեցեր„ բառերէն վերջ կը ծանօթագրէ ընդօրինակողը՝ թէ "Յետ այսր ճառի (ԻԷ յաւելու երկար բան, և այլ ազգ աւարտի„)։ 7. Անդ։ "Գալստեան աւուր տեառն մերոյ յիսուսի քրիստոսի ի Բեթանիայ, ուր և յարոյց զՂազարոս չաւրեքաւրեայն ի մեռելոց։ Երանելւոյն Յովհաննու ոսկեբերանին՝ Կոստանդնուպոլսի եպիսկոպոսի ասացեալ ի Յօհաննու Աւետարանին Մեկնութենէ։ Խ։ Էր ոմն հիւանդացեալ, ասէ, Ղազարոս անուն, ի Քեթանիայ, ի գեղջէ Մարթայի և Մարիամայ քեռցն նորա„ ևն։ - Վերջ Թղ. 34բ։ "Այլ առ նախանձու չարութեանն զժողովուրդն շարժել կամէին, զի ի մահ մատնեսցեն զնա„։ (Թերի ըլլալ կը թուի, զի Ոսկեբերանի ճառերն ընդհանրապէս փառատրութեամբ կ'աւարտին, մինչդեռ հոս կը պակսի այն)։ 3. Անդ։ "Վեցերորդ շաբաթ աւրն, Ղազարու. Ճաշուն. Սրբոյն Յակոբայ Սրճոյ եպիսկոպոսի ասացեալ Ի յարութիւնն Ղազարու։ ԽԱ։ Բաց զշրթունս իմ խաւսել վասն քո, որդի աստուծոյ, զի քև բարբառին ամենայն բանաւորք„ ևն։ - Վերջ Թղ. 40բ։ "Զոր կենդանացոյց զնա որդին աստուծոյ յիսուս՝ ի փառս հաւր և ամենասուրբ հոգւոյն, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ և այժմ և յաւիտեանս„։ 9. Անդ։ "Մեծի և հրաշափառ գալստեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. Երանելոյն Աբբա Եփրեմի ասորոյ. Ներբողեան ասացեալ տաւնիս բարեբանութեան։ ԽԴ։ Ի տաւնս տաւնից լի ընտրողութեամբ հրաւիրեալ էք, եղբարք իմ սիրելիք„ ևն։ - Վերջ Թղ. 49ա։ "Զի եկն և փրկեաց զք(ձ)եզ ի մոլորութենէ՝ քրիստոս փրկիչն ամենայն արարածոց, որում վայելէ փառք իշ„։ ա. 10. Անդ։ "Մեծի շաբաթուն չորեքշաբաթոջ աւուրն. Երանելւոյն Զաքարիայի հայոց կաթողիկոսի ասացեալ. Ի Մատթէոսի աւետարանին Մեկնութենէն։ ԾԲ։ Երէկ զմեծ աւր երեքշաբաթին տաւնախմբել արժանաւորեցաք՝ արարչական թելադրութեամբն աւժանդակեալ„ ևն։ - Վերջ Թղ. 56ա։ "Եւ խոստացելոցն բարեացն հաղորդս արասցէ ըզհաւատացեալքս անուան իւրոյ. և նմա փառք յաւիտեանս„։ բ. 11. Անդ։ "Ի մեծի ուրբաթի աւուրն. Երանելւոյն Զաքարիայի հայոց կաթողիկոսի ասացեալ. Ի Մատթէոսի աւետարանին Մեկնութենէ։ ԾԹ։ Յերեկեան աւուրն որ զհրաշափառ հինգշաբաթոջ հոյակապ խորհրդածութեան աւր տաւնախմբել արժանաւորեցաք„ ևն։ Վերջ Թղ. 66բ։ "Եւ եկեղեցի պարծի ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 12. Անդ։ "Երանելւոյն Յովհաննու ոսկեբերանի՝ Կոստանդնուպոլսի եպիսկոպոսի. Ներբողեան ասացեալ ի սուրբ յարութիւնն քրիստոսի աստուծոյ մերոյ։ ԿԶ։ Պայծառ է զատկիս ժողով, և մեծ պատիւ է տաւնիս, զհին և զնոր խորհուրդս շրջափակեալ ունելով„ ևն։ - Վերջ Թղ. 68բ։ "Ոչ իբրև ընդ հայելի աւրինակաւ, այլ դէմ յանդիման ընդ ամենայն սուրբս նորա փառաւորելով զհայր և զորդի և զսուրբ հոգին յաւիտեանս յաւ„։ 13. Անդ։ "Երանելւոյն Գրիգորի Սքանչելագործին. Ի յարութիւնն քրիստոսի աստուծոյ մերոյ։ ԿԷ։ Էր աստուած և եղև մարդ, ոչ հեռացեալ յաստուածութենէն„ ևն։ - Վերջ Թղ. 69ա։ "Եւ գայ միւսանգամ թագաւորել յաւիտեանս„։ (Լոկ հատուած մ'է)։ 14. Անդ։ "Երանելւոյն Յովհաննու ոսկեբերանի՝ Կոստանդնուպռլսի եպիսկոպոսի՝ Ի նոր կիրակէն և ի հաւատալն Թումայի առաքելոյն։ Հ։ Ահա դարձեալ տաւն, ահա դարձեալ փրկութիւն ոգւոյ վայելչաբար„ ևն։ - Վերջ Թղ. 77ա։ "Զի որք ի քրիստոս մկրտեցան, ասէ, զքրիստոս զգեցան. որում փառք յաւ„։ 15. Թղ. 77բ։ "Երանելւոյն Յովհաննու ոսկեբերանի Կոստանդնուպոլսի եպիսկոպոսի. Ի սուրբ առաքեալքն Յովհաննէս և Յակոբոս ի Մեկնութենէ աւետարանին Յովհաննու։ ՉԵ։ Արդ վասն այսորիկ սակաւ մի յաստուածեղէն անտի առեալ ձեզ ջամբեմք, քանզի ասէ իսկ. Ի սկզբանէ էր բանն, և բանն էր առ աստուած, և աստուած էր բանն„ ևն։ - Վերջ Թղ. 79ա։ "Զի ոչ ինչ է Յովհաննու ընդ երկրաւորքս հաղորդութիւն, որպէս և ոչ երկրաւորացս ընդ 16. Թղ. 79բ։ "Յակոբայ Սրճոյ եպիսկոպոսի ասացեալ. Յաւուր մեծի խաչելութեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, և յաւազակն որ հրաւիրեցաւ ի դրախտն, և ի սերովբէն որ պահէր զճանապարհն ծառոյն կենաց։ ՉԶ։ Անծանօթ ծնունդ, ծոցոյ քոյ հաւր միածին, զարթո զքնարս իմ, և փարթամացո ի պարգևաց քոց զբանս իմ„ ևն։ - Վերջ Թղ. 90բ։ "Եւ զի խաչակից գտաւ սա քեզ՝ ինքնայաւժար կամաց տրտմութեամբ, զուարճացո զսա յարքայութեանդ՝ մեծի փառաց քոց հայեցողութեամբ. և քեզ փառք յերկինս և յերկրի ընդ հաւր և ամենասուրբ հոգւոյն այժմ և միշտ և յաւ„։ Ասութեամբ բանից և մտածութեան ձևով սքանչելի ճառս յասորերէնէ թարգմանուած է, ինչպէս ցոյց կու տայ հետևեալ յիշատակարանն. "Թարգմանեցաւ ճառս յասորւոց ի մերս՝ հրամանաւ տեառն Գրիգորիսի (Փոքր Վկայասիրի) կաթողիկոսի հայոց, ի ձեռն քահանայի ումեմն Իսահակ անուն կոչեցեալ, ասորի յազգէ. և անարհեստ գոլով մերոյ դպրութեանս՝ շաղփաղփ և կոկորդախաւս լեզուաւ. և ստուգեցաւ ի սուրբ և անբիծ և ի մեծ արհիեպիսկոպոսի տեառն Ներսիսէ (Շնորհալւոյ) հռետոր իմաստասիրէ„։ (Ընդօրինակողի ծանօթագրածին համաձայն այս տեղ կ'աւարտի հին Ճառընտիրն. իսկ յաջորդքն գաղափարուած են ի թու. հայոց ՌՃՀԷ ( = 1728)ին գրուած ուրիշ բոլորգիր մատենէ մը)։ 17. Թղ. 91բ։ "Գովեստ ներբողական՝ ի սուրբ աստուածածինն, և ի ծնունդն քրիստոսի. ասացեալ յԱռաքել վարդապետէ։ ՉԸ։ Զբերան իմ բացից յօժարութեամբ կամաց, զի արժանի եղէց անարժանութեամբ իմով՝ ընդունակ լինել շնորհաբաշխ սուրբ հոգւոյն„ ևն։ - Վերջ Թղ. 95ա։ "Յնծալով զկոյսն՝ գովեմք։ Իիւթական բանիւ ողոքեմք։ Փրկագործ յայտնութեամբս պաղատիմք։ Քաղցրաձայն երգովք փառաւորեմք զքրիստոս աստուած։ Յայտնութեամբ քո քրիստոս որդի աստուծոյ, և սրբուհւոյ աստուածածնին բարեխաւսութեամբն՝ ողորմեայ յարմարողի ճառիս։ Առաքել վարդապետի„։ 18. Անդ։ "Տիրատուր վարդապետի՝ Ի բան սուրբ աւետարանին որ ասէ. Մինչդեռ նա զայն խօսէր, ահա ամպ մի լուսաւոր հովանի եղև ի վերայ նոցա, ևն։ Եկեղեցի սուրբ՝ պատկեր է աստուածային փառացն, յորում գանձք իմաստութեան և գիտութեան ամբարեալ կան„ ևն։ - Վերջ Թղ. 105բ։ "Խօսեցան Մովսէս և Եղիա, և ոչ ախորժեցար. արդ հնազանդեա հօր՝ յասելն. Դմա լուարուք. այսինքն՝ ասաց հայր. Դա է որդի իմ սիրելի՝ ընդ որ հաճեցայ, դմա լուարուք, և ն(մ)ա փառք յաւիտեանս ամէն„։ Ճառս պարզապէս մեկնաբանական է, առանց Վարդավառի տօնին վերաբերեալ ազգագրական տեղեկութեան։ Իսկ հեղինակ ճառիս՝ իր սկոլաստիկ ոճովն, - նման Յով. Որոտնեցւոյ, Գր. Տաթևացւոյ և Մատթէոս վարդապետի, - կը թուի թէ ԺԴ. դարում ապրող և դրող մէկն է։ Այս բանիս կռուան մ'է Սաղմոսավանքում ի թու, հայ. ՊԿԲ ( = 1413) գրուած Յովհ. Երզնկացւոյ հաւաքումն քերականութեան. ուր կան երկու ուրիշ քարոզներ ևս, զորս ետքէն պիտի ցուցակագրենք։ Տիրատուր վարդպպետ հռետոր ևս կոչուած է և գիլիսափայ, որուն վկայ է սոյն ճառը, ուր ուշադրութեան արժանի են Դաւիթ Անյաղթէն մէջ բերուած տեղիքը։