Other notices
— - Bibliographic notice
163
ԱՒԵՏԱՐԱՆ ՀԸ
ԱԽԴ = 1595 - ԱԽԴ = 1595

ID
Number
163
Old record number
747
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ՀԸ
Start date
ԱԽԴ = 1595
End date
ԱԽԴ = 1595
Date details

ՌԽԴ1595 (տես յիշատկ.)։

Copy place
՝ Առընջեաց վանք։ ՋԵԱՐՔ՝ նախ Աստուածատուր քահանայ, ապա Միքայէլ երէց, ապա Խ..պան Կիրակոս, ապա Տէր Գրիգոր և այլք։
Reference
Type
Number of pages
190
Dimension
23x16,1 (19x12, 2)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 12,2-5,5։
Writing details

բոլորգիր ցածադիր և անկիւնաւոր. տնագլուխներդ մերթ կարմիր են և մերթ մանուշակագոյն դեղով։ Թղ. 90ա-98բ1. տարբեր գրչութեամբ գրուած են սիւներուն եզերքն ալ կարմիր եռագիծներ քաշուած։

Codicology

17, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ դեղնորակ, կակուղ և ողորկ։

Number of lines
25։
Binding

փայտեայ կաշեպատ՝ սև և անզարդ. ներսէն պատած են կողք կարմրագոյն ազնիւ կերպասով, իսկ դուրսէն առաջնոյն վրայ կայ եղեր արծաթեայ կամ աղնձէ քանդակագործ պատեան։

State of preservation

յոռի վիճակի մէջ. կողերէն առաջինը պատռտուած է, քանդակագործ պատեանը հանողի ձեռքով, և թիկնամէջն ալ տգեղօրէն կաթուած։ Վերին լուսանցքն ըստ մեծի մասին, և Թղ. 90ա-110, 134-149 կողմնակի լուսանցքները խորէն կտրուած ըլլալով-վերջին կազմողէն - լուսանցազարդերէն շատերը, այսպէս և մէկ մէկ տող գրու. թենէն՝ վնասուած են։ Թղ. 1 չորս կողմէն մաշած և բգըկտուած է։ Թղ. 87-88, 141ա-144բ. արտաքին լուսանցք ցեցակեր եղած են։ Թղ. 67բ-76ա, 79-80, 133բ137բ, 143-145, 168-170ա. յետ և առաջ փոխադրուած են կազմի ատեն։ 3 թուղթք։ Ղուկասի աւետարանէն ինկած են՝ ընդ մէջ Թղ. 105բ - 106ա և Թղ. 110բ-111ա։ 1 թուղթ Յովհաննու աւետարանէն՝ ընդ մէջ Թղ. 167բ-168։ 1 թուղթ ալ (դատարկ) վերջը։

Copyist
Յակոր եպիսկոպոս (տես վարը)։
Owner

Commanditaire
Illuminator
անյայտ հաւանօրէն գրիչն, վասն զի նկարուց գոյները՝ զար։ դագրերուն, ևն հետ նոյն են։
Binder
Դաւիթ երէց (տես յիշտկ. 2)։
Parchment flyleaf

չկան։

Lettrines

շատ յաճախ, մարդագիր, գազանա։ գիր և մեծաւ մասամբ թռչնագիր. ամէնքն ալբաց առեալ չորս կիսախորանաց սկզբնատառերնսևագիծ մոխրագոյն կապոյտ են, ճերմակ ենթակայլ վրայ, և յոյժ գեղեցիկ։

Initials

Marginal illuminations

Images

՝ 4 մեծ. Թղ. 2բ. (Մատթէոս՝ բազմած և վերլ թևաւոր հրեշտակ), երկուքին գլուխն ևս ոսկեայ լու սասփիւռով պսակուած։ Թղ. 53բ. (Մարկոս՝ բազմած է՝ սևագիծ մոխրագոյն պատմուճանաւ, և գլխոյ։ բոլորտիքը կարմրոսկեայ լուսասփիւռ։ Թղ. 89բ. (Ղուկաս՝ բազմեալ) մութ կապոյտ պատմուճանի վրայէն վարդագոյն (փէմպէ) կրկնոց առած է, գլուխն ոս կեայ լուսասփիւռով։ Թղ. 145բ. (Յովհաննէս կանգաւ 4Պրոխորոն բազմեալ) պատանի գանգրահեր և գե ղեցիկ. երկուքին հանդերձքն ևս սևագիծ մութ ճեր մակ, կարմրոսկեայ լուսասփիւռով։ Նկարները բո լորն ալ բազմագունեան են, և գոյներն առ հասա րակ մթնագոյն են. և լուրջ. մթնագոյն կապոյտլ տիրող է առ հասարակ և երանգներն այնպէս թանձր՝ են որ կարծէք թէ գործուած կապերտ ըլլային, և ա, ւետարանիս ընդհանուր նկարներուն առանօնայատ կութիւնը կը կազմեն։ Աւետարանչաց նկարներն եթ։ ոչ երանգօք, այլ իրենց խորհրդաւոր մոտիւներով։ (օր. իմն. Մարկոսի պատուանդանը խածնող գլխիվար ծուկը մեծ նմանութիւն ունի Թ. 152 ին, այն է (րատթէի նկարին հետ, և հաւանօրէն անկէ գաղալիարուած։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

4 (տես Թղ. 3ա, 54ա, 90ա, 146ա). բազմագունեան են՝, առանց ոսկւոյ. տի րող գոյնն է մութ կապոյտն։ Մարկոսի կիսախորա։ նը միայն քառակուսի բնակամարով է, իսկ միւսներ։ գոթացի. յոյժ գեղեցիկ է վերջինը։ - ԼՈՒՍԱՆՑԱ ԶԱՐԴՔ շատ յաճախ, մեծագոյն, միջակ և փոքր, բազ։ մապիսի մոտիւներով և ինքնագիւտ նկարուք. գոյ ներն են սևախառն կապոյտ, դեղին և կարմիր։

Title text

մանուշակագոյն են, բայց ետքէն դրուած և նոտրագիր։

Blank pages

Թղ. 1, 2ա, 53ա, 89ա, 145ա -

Colophon

այլևայլք, գլխաւորապէս 1. Յոհաննու աւետարանին վերջ կայ (կէւ մը գրչութեան, և կէս մալ նոտրագրով) այսպէս. ֆառք ամենայն սուրբ երրորդութեան հաւր և որդո և հոգւոյն սրբոյ ամէն։ Սովորութիւն է աստուածային արեանց՝ միշտ և հանապազ խոկեալ աստուածային պատուիրանս ի տուէ և ի գիշերի, միշտ զվերինն խորհել, ուր քրիստոս նստի ընդ աջմէ յաստուծոյ։։ վասն բազում պատճառի բազումք փափաքի) ջերմեռանդ սիրով և յղձալ ցանկութեամբ՝ արդիւնս և ի գործս կատարել։ Ըստ այսմ օրինակի փափաքեալ եղև աստուածային սուրբ աւետարանիս՝ աստուածասէր և պատուական քահանայն զտէր(այսպէս) Աստուածատուրք։ որդին զտէր Միքաէլ քահանայն։ յիշատակ իւրեանց և ծնողաց նոցին ամէն։ Դարձեալ յիշեցէք և աստուած ողորմի ասացէք տէր Աստուածատուրին և կողակցին իւրոյ Մինախաթունին։ Բայց գրեցաւ սայ ի վանքս Առընջեաց, ի դուռն սուրբ Մարիա։ Աստուածածնին և այլ ամենայն սրբոց որ աստ կան հաւաքեալ, ի թմակասիս Հայոց ՌԽԴ. ի հայրապետութեան տեառն՝. զորո ասացից. բազումք կոչեցեալ կան ի աթոռ սուրբ էջմիածնա Նա ղարշապատու։ Գրեցաւ ձեռամբ անարժան և ախմար Յակոբ եպիսկոպոսիս, թափուր ամենայն բարեաց։ Արդ յիշեցէք զհայրն իմ և զմայրն իմ և եղբարք իմ զպարոն տէր Մանուէլ որ բազում (ասկէց ետքը նօտրագիր) աշխատանք և երախտիք ունի վերայ գրոցս և մեզ։ յիշեցէք դարձեալ զտեր Միքել, հայրն տէր Աստուածատուրն մայրն Մինախաթունն, եղբարքն՝ Առաքելն, Գաբրիէյն, Կիրակոսն, կողակիցն, քոյրն իւր՝ Թուրվանդր..., փեսայն Սառախթունին։ Պակոշ փեսայն, Գոհարվարդն։ հօրեղբայրն, Մկրտչին որդին Մախմուրին, Որդանանին որդոյն Ալիքսանին, Աղեղթէկին։ Դութին, որդոյն Անդոնին, Ղաղարին։ քոյրն իւր Մայրիանին, որդոյն Գասպարին, հօրեղբօրորդոյն Զաքարին, որդոյն Յովանեսին և Աթանէսին, որդոյն Մարգարին, Մելիքճանին, որդոյն Կիրակոսին։ Ղուղիճանին, որդոյն Յոհանին։ Իւր ազգականին Ասատսարին և այլ ամենայն արու մերձաւորացն ամէն։ Դարձեալ յիշեցէք նորուց քահանայքն և համշիրաք ընկերակից նոցին զտէր Մելքիսէթ դասասաքին, և փռաւոր ճոխբերանին տէր Ղազարին, տէր Կոստանդին, տէր։ Յանդոնին, առաջնորդ և վերակացու դաւլվաթաւոր Պետրոս աղին։ մեծին և փոքու ամէն,։ Ապա անմիջապէս կը յաջորդէ Տէր Աս։ տուածատուրի որդւոյն Տէր Միքէլի յիշատակարանը՝ նոյն նստրագրով, ուր կըսուի։ Արդ ես Միքէլ երէցս գրել տվի զսուրբ աւետարան։ ի հալ(ալ) ընչից իմոց և արդար վաստակոց, տվի գին սուրբ աւետարանիս. Ի. քիլի. և առի յիշատակ ինձ և իմ ծնողացն հաւրն իմոյ տէր Աստուածատուր քահանային, մաւրն իմոյ Մինախաթունին, կողակիցն իմ Գարիանին և որդիքն իմ Սարգսին, Ասապովին, Առաքելին. դուստր իմ Մարիանին, Եղսիկին, Աաղլանփաշին։ այլ ոչ ոք չունին իշխանութիւն ոչ իմոց և ոչ աւտարացս կամ գրաւելով կամ ծախելով, կամ հակառաք խօ. սելով որ այս սուրբ աւետարանս հեռացուցանել նորուց ժամատեղացս, որ ոչ ոք մէկ ստակի երախտիք շունին։ յիշատակ ինձ է և իմ տրղաոցն, և իմ ծնողացն ամէն։ Թվկ. ՌԽԴ։ 2. Անդ. Խոշորագիր։ Դարձեալ յիշեցէք պարսն Դաւուտն, և կողակիցն իւր Սալվարն, և հանգուցեալ որդին Առաքելն, և միւս որդին Պակաւշն, և կողակիցն Սառա խաթունն, ևն։ 3. Ասոր կը յաջորդէ (Թղ. 190ա) տարբեր բոլորգրով՝ հետևեալն. Յիշատակ է սուրբ աւետարանս Խապան Կիրակոսին, իրիցուն Երանոսին, Յպիտվանին Յեկոբին, Մարգարին տղին՝ Հանիսին, Կիրակոսին աղին Աստուրին, Մարտըկան աղին Տոնապետին և կնոչն Ճուհարին, Խաչուկան աղին Վարդանին, Հանիսին տղին Առաքելին, Վարդանին տղին Յովանիսին, Առաքելին տղին Մկրաչին (և դատարկ թողուած տողամիջում՝ Ակընցի Քարհատին)։ Որ ով ողորմիս տացեն գրոցս, ողորմի իւրեանց հոգոյն և իւր ծնողացն հոգոյ. կար, դալով կամ աւրինակելով, յիշեցէք ի մաքրափայլ յաղաւթս ձեր. կարդացողաց և լսողաց հաւասար ամէն։ Հայր մեր։ Գնեցին յիշատակ սուրբ աւետարանս թվին. ՌԾԻ.։ 4. Նորոգողին և կազմողի յիշատակարանը կայ ի վերջ Մարկոսի, այսպէս։ Թվ. ՌՃԺ. մայիս ամսոյ ԺԵ. վերստին նորոգեցաւ սուրբ աւետարանս՝ ձեռամբ նուաստ միայն անուամբ Դատիթ երէց կոչեցելո, ի խնդրոյ բարեսէր և երկիւղած առն աստուծոյ, Տեր Զագարիայի որդի Տէր Գրիգորին։ Արդ՝ խնդրեմ ի սիրելեացդ աստուծոյ, որք հանդիպիք սմա, յիշեսջիք ի մաքրափայլ աղօթս ձեր զՏէր Գրիգորն և զամենայն ազինսն իւր. Նա և զկազմողս. և որ յիշէ, յիշեալ լիջի առաջի արդար դատաւռրին, որ և նմա փառք յաւիտեանս ամէն,։ Ասոր կը յարի՝ տարբեր գրով. Աստուած ողորմի Թորոսին և իւր համօրէն ննջեցելեացն հոգոյն, երետ Բ.Ճ։ ըստակ՝ կապօղչէք սուրբ աւետարանիս,։ 5. Ղուկասու աւետարանին վերջը (Թղ 144բ2) կայ նոտրագրով այսպէս. Գրեցաւ ձեռամբ Յակոբ եպիսկոպոսին. մայրն Եւէ, մանաւանդ Եղսաբերդն, քոյրն իմ Ասլիկն որ կու աշխատի հացին եփել, երբեմն յիշեցէք Ամիր ասլանն, որ գրոցս կողեր շինեց. հարսն իմ Աղիզփաշէն որ շատ աշխատանք արաւ. յիշեցէքք Դաւութն, Ահիայյն, տեր Զաքարէն որ թուխթս կոկեցին. Գրեցաւ ի վանքս Առընջուց. թվ. ՌԽԴ, միշեցէք զՂարդիթերն որ կերակրեաց զմեզ,։

Informations

Content