Other notices
— - Bibliographic notice
168
ԱՒԵՏԱՐԱՆ ՁԳ
ՉԿԲ = 1313 - ՉԿԲ = 1313

ID
Number
168
Old record number
250
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ՁԳ
Start date
ՉԿԲ = 1313
End date
ՉԿԲ = 1313
Date details

՝ ՉԿԲ = 1313 լտես վարը)։

Copy place
Միակեցեր վանք (Կիլիկիոյ մէջ)։
Reference
Type
Number of pages
335
Dimension
25,x18,9 (10x 12,5)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 19x 5,2։
Writing details

բոլորգիր մեծ և բարձրադիր, միայար գրչութեամբ. տնագլուխք առ հասարակ մեծ երկաթագիր են, երբեմն երբեմն կարմրադեղով գրուած։ և իւրաքանչիւր տան դիմաց պատիւի ձևով (-) գիծ մը քաշուած է լուսանցից վրայ։ Մեծ գլուխներու սկզբնատողերն ալ միշտ կարմրագիր են. իսկ չորս աւետարանաց առաջին երեսքն ամբողջապէս ծաղկագիր։

Codicology

28, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ դեղնորակ նուրբ և անողորկ։

Number of lines
19։
Binding

փայտեայ կաշեպատ սև և անզարդ։

State of preservation

՝ գրութիւնը շատ լաւ պահուած է. սակայն ներքին լուսանցք շատ տեղեր։ և երբեմն ալ արտաքինները պատռուած և տարբեր Թուղթով նորոգուած են։ Կողերն ալ կրկնակի այրեցման ենթարկուած են, վասն զի առաջնոյն՝ վերի կողմը, երկրորդին ալ վարի կողմէն մինչև փայտը այրած ու մրկած են, որով և վրայի զարդերն ևս եղծուած. կռնակն ևս վարի կողմէն սպառած է և ճեղքուած։

Copyist
՝ Ռստակէս։
Owner

նախ Կարապետ և Թորոս եղբարք, ապա Առաքել աբեղայ, ապա այլք։

Commanditaire
Illuminator
՝ անյայտ, հաւանօրէն գրիչն։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

երկու կողմէն երկերկու թուղթք մնացորդք երկսիւն և մեծադիր հնագոյն Մաշտոցի մը կամ ճաշոցի՝ մեսրոպեան միջին և զեղեցիկ երկաթագրով։

Lettrines

շատ յաճախ, ընդհանրապէս միագոյն, այն է վարդակարմիր՝ սպիտակ յատակով. մեծաւ մասամբ թռչնագիր են՝ ձկանց հետ։ մարդագիր, գագանագիր. առ հասարակ նրբերանց են և քաջարուեստ, յատկապէս Թղ. 12ա2, 122բ1, և 207ա2 (տապարաւոր մարդը՝ վիշապի վրայ կանգնած), 219ա1, 267ա1, 281բ2, 309բ2, 329բ2, և չոր։ սկգրնատառերն չորից աւետարանաց։

Initials

Marginal illuminations

խիստ շատ էն, ինքնագիւտ և գեղեցիկ՝ մարդապատկերներով և ձուկ-թռչուններով. մերթ վարդակարմիր՝ սպիտակ յատակով, և մերթ նուրբ կապուտով խառնեալ։ Ա մենայն ուշադրութեան արժանի է Ղուկասու կիսախորանի մեծ զարդագիրն, ուր մեծ արուեստով՝ կեդրոնումնկարուած մեծ մարդագլուխ մը՝ մերկամարմին մարդ մը կը կլլէ մինչև բազուկները, իսկ ասոնց շուրջը, - վերը և վարը - վիշապներ և թռչուններ իրարու պլլուած, բուսոց մէջ, գեղեցիկ ամբողջ մը կը կազմեն։ Իսկ միջակներէն Թղ. 118բ1, 119ա2, 122բ։ 130ա2, 140բ1, 149բ1, 154ա2, 212ա2, 225ա2, 267ա2։ 335ա2 մանր նկարներն՝ եւրոպական գլխարկով և իրարապատ թռչուններն ու ձուկերը։

Images

չկան, բայց եթէ 6-8 փոքրիկ լուսանցազարդերը։ - ԴԱ. ՏԱՐԿ Թղ. 86ա2, 86բ, 246բ2։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

4, (տես Թղ. 1ա, 87ա, 147ա, 253ա). երկագոյն են, պարզ՝ բայց նուրբ, թրռչնազարդ և գեղեցիկ։

Title text

աւետարանաց վրայ չկան, իսկ վերջը՝ սևադեղ երկաթագրով գրուած և կարմիր սկզբնատառով։

Blank pages

Colophon

՝ քիչ են, գլխաւորապէս 1. Թղ. 335ա. Գրչութեանն՝ այսպէս. Ի Չ.երորդի Կ.երորդի երկրորդի (ՉԿԲ.) թուաբերութեան տումարի Հայոց, յառաջնորդութեան տէր Կոստանդնի, և ի թագաւորութեան Կիւլիկեցւոց նահանգիս Աւշնի։ Ես Կարապետ։ նուաստս և յետինս յորդիս եկեղեցւոյ հանդերձ հարազատ եղբարբ իմով Թորոս քահանայիւ ցանկացաւղ եղաք այսմ լուսայեղձ և կենսակիր քառաջահեան մշտալոյս բանից տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. աւետեաց աւետարանիս. և ստացազսս ի վայելումն անձանց և ի յիշատակ հոգւոց մերոց և ծնաւղաց։ Մանաւանդ զգծաւղ աւրինակիս և զհանճարեղ գրիզն Ռըստակէս յիշեսջիք։ Գրեցաւ սա ի սուրբ ուխտս որ կոչի Միակեցեր ընդ հովանեա սուրբ Աստուածածնէս և սուրբ Կարապետիս, և քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս,։ 2. Ղուկասու աւետարանին վերջը կայ՝ տարբեր՝ բայց հին բոլորգրով, այսպէս. Ոհ. զճոխացեալս մեղաւք զԱռագել անարժան աբեղայս՝ ստացաւղ սուրբ աւետարանիս, որ կարդայք յիշեցէք զմեզ ի քրիստոս. և որ զմեզ յիշէ սրտի մտաւք, յիշեալ լիցի յառատ ողորմութիւնն աստուծոյ, որ է աւրհնեալ յաւիտեան։ ամէն։

Informations

. Ձեռագիրս յամին 1889 մտեր է հաւաքմանս մէջ, Կարսէն յղած է Կարապես Յոհանջանեան՝ իւր առ Տպարանս ունեցած պարտ քին փոխարէն, և կ՝ըսուի թէ օլթիէն ի Կարս տարուած էր երբեմն։ Մատեանս է Աւետարան միջակադիր, անթերի և ընտիր։ Աւետարանս չի պարունակել Ղուկ. ԻԲ. 43-44, և Յովհ. Ե. 4 և Ի. 53-. 11 համարներն, այսինքն է՝ Պրոբատիկէի հրեշ տակին և իրք շնացեալ կնոջն որ իբր եկամուս յաւելուած՝ Յովհաննու աւետարանին վերջ, դրուած են։ Մարկոսի ԺԶ. 9-20 համարներն ալ առանձին խորագրի ներքև դրուած է ի վերջ նոյն աւետարանին։ Աւետարանս չունի Նախադրութիւններ և Ցանկեր։ Հին գլխահամարներն անվրէպ կարգաւ նշանակուած են, ասոնց ներքև ալ կարմրագրով ուրիշ գլխահամարներ։ 1. Թղ. 1ա1։ Մատթէոս։ Գիրք ծնընդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 86ա1։ 2. Թղ. 87ա1։ Մարկոս։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որդւոյ Աստուծոյ որպէս և գրեալ է ի մարգարէս, ևն։ - Վերջ Թղ. 245ա2։ - Թղ. 245բ1։ Ըստ Մարկոսի։ Յարուցեալ Յիսուս առաւաւտուն միաշաբաթուն, ևն։ - Վերջ Թղ. 146բ1։ (Ուր ապա խրատ, Համբարձման կարդայ զսա,)։ 3. Թղ. 147ա1։ Ղուկաս։ Բանզի բազումք յաւժարեցին, ևն։ - Թղ, 249ա1։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ, ևն։ - Վերջ Թղ. 252բ1։ 4. Թղ. 253ա1։ Աւետարան ըստ Յովհան, նու։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ, 333բ2։ - Թղ. 334ա1։ Իրք կնոջն շնացելոյ։ Գնացին իւրաքանչիւր ի տեղի իւր, ևն։ - Թղ. 334բ2։ Երթ յայսմհետէ մի մեղանչեր,։ Ուր անմիջապէս ասադանիշով կը յարի այս տեղեկութիւնս. Զայս շնո(ր)հ տեառն սքանչեւեաց Եւսեբի ասէ յեկեղեցական պատմութենէ, թէ հեբրայեցի աւետարանէ ընկալաւ եկեղեցի, ի յերրորդ դպրութենէ. Կ ԼԹ. գլխին՝ բանիւ Պապիայծ։ (Ապա մանրագրով)։ ՀԻսկ եթէ ի կարգն կամիս դու գրել զսա, ի Յովհանէս, գիտ զԶԶ. համար։ և գրեա զկնի այնմ բանի որ ասի. Քննեա և տես զի մորգորէ է Գաւիլ(։ զչյորնէն։ (Հոմտ. Թ. 142 5. Թղ. 335ա2։ Աւետարան իյՂ ուկաս(1)։ Յորժամ աղաւթէր Յիսուս։ Եւ երևեցաւ հրեշտակ յերկնից, և զաւրացուցանէր զնա, ևն (ապա խրատ. Եթէ գրես ԵՄԶԳ. համարն է զկնի։ Եւ ապա յարուցեալ յաղաւ.)։

Content