162663ՊՂԸ 1449 (տես յիշտկ.)։
բո։ լորգիր միջակ և մաքուր։ Նախադրութիւններն և Գըլ խացանկերն աւելի մանր և նուրբ գրով գրուած են իսկ տնագլուխք առ հասարակ և մեծ գլուխներուն ալ սկզբնաբառք կարմիր են։
25, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ դեղնորակ, համտկեկ։
փայտեայ՝ կաշեպատ սև, զարդարուն. կողե։ րը ներսէն կանաչագոյն ազնիւ կերպասով պատեալ են, իսկ դրսէն երկու կողերն ևս արծաթեայ կամ մետաղէ քանդակագործ պատեաններ ևս ունեցած են երբեմն, որոնցմէ գամերը մնացած են միայն։
գրութիւնն անվնաս պահուած է, թուղթերն կեղտոտած և սևցած են ըստ մեծի մասին. քանի մը տեղ Լուսանցէ մաշած և ապա կրկին անգամ նորոգուած են՝ նախ նմանագայն և ապա ճերմակ թղթով. այսպէս օրին աղ. Թղ. 88բ, 94։ 141ա, 145, 152, 188բ, 189ա, 275ա 288։ Կողերու կռնակն և եգերքն ևս փրթած են և ստուար կաշիով կարուած, անարուեստ կերպով։
նախ Հերապետ (կրօնաւոր), ապա Գուլբէկ (տիկին), ապա Մահտեսի Խալիֆրոպո և այլք (տես վաըը)։
2 թուղթք առջևէն և 1 թուղթ ալ յետին, մնացորդք մեծադիր՝ երկսիւն երկաթագիր հնագոյն Աւետարանի մը։
շաս յանախ, մերթ երկագոյն և մերթ քառագոյն. մար, դագիր, գազանագիր և թռչնագիր, ևն։
շատ շատ են, մեծ, միջակ և փոքր, այլևայլ մոտիւներով Գեղեցիկ են մարդապատկեր թռչուններն, (օրին. աղագաւ. Թղ. 162բ1. չինական գլխարկով մարդադէմ թռչունը։ Թղ. 168ա2. փռիւգական խոյրով, ԹՂ. 196ա2, և 246ա2, պարսկական թագով)։
3 մեծ և 3-4 ալ փոքր, լուսանցից վրայ. տես Թղ. 8ը, (Մատթէոս՝ բազմած)։ Թղ. 91բ. (Մարկոս՝ բազմեալ)։ Թղ. 145բ։ (Ղուկաս՝ բազմեալ)։ Թղ. 227բ. (Յովհաննէս կանգնած և Պրոխորոն բազմեալ)։ Թղ. 87բ1. (Մա թիամ Մազդաղենացի՝ յունական եկեղեցւոյ տարազով և նագելի)։ Թղ. 141բ2. (Յովս. Արեմաթացի)։ Թղ. 221բ1. (Նոյնը տարբեր կերպով)։ Թղ. 283բ1 (Նոյն) Մեծերը բազմագունեան են, իսկ փոքրերն եռագու նեան. ամէնքն ևս յաջող են և վայելուչ։ - ԴԱ. ՏԱՐԿ 2 թուղթք սկիզբէն. Թղ. 6բ, 91ա, 143բ2, 144, 145ա, 227ա, 292բ1, 293ա2, 294։
10, (տես Թղ 1բ։ 2ա, 2բ, 3ա, 3բ, 4ա, 4բ, 5ա, 5բ, 6ա). հնգագունեան են առանց ոսկւոյ, թռչուններով և ծաղկալից ծառերով։ Ոմանք կրկին կիսաբոլորակներով, ոմանք երեք, և ոմանք ալ մէկ գնդածևով են։
4, (Թղ. 9ա, 92ա, 146ա, 228). գոթացի բնակամարներով և գեղեցկադրուագք են. եռագոյն, թռչնազարդ և մեծ ծաղկագրովք։
աւետարաններուն բնաւ չկան, իսկ Նախադրութեանց և Ցանկերուն կարմրագիր։
բազմաթիւ են։ գլխաւորապէս 1. Գրչութեանն՝ ընդարձակ՝ ի վերջ Յովհաննու աւետարանին, զոր համառօտելով կ՝արտագրենք հոս. առք անսկրզբանն, և սկիզբն՝ ամենայնի, անեղ էին և գոյացուցչին բնաւից՝ անվախճան և անսահման էացուցչին. սահմանիչ և կատարումն բոլոր էիցս, երիցս միակին էզակի և միում աստուածութեան։ Նոյն աւրինակ (այսինքն չորս գետերու) ըստ տեսութեան Եղեկիէլի քառակերպեան աթոռոյ։ Մարդ։ Առիւծ։ Եզն։ Արծիւ։ Զանմարմնոցն տէր տեսանելով բազմեալ ի փառացն աթոռ։ իմանալի ցուցմամբ. զխնամս բոլոր բնութեանս զակնարկումն։ Որ աստուածապէս և տիրաբար բերմամբ նշանակէ զլինելն առ ի հողածինս հոգեղինացն անմահից՝ զմահկանացուս ունել հաղորդս։ Եւս ի գերակատարն հանեալ ի փառս, Վասն զի փառաց թագաւորն քրիստոս, փաբակիցն հաւր և հոգւոյն սրբոյ՝ զմերս առեա բնութիւն։ Ըստ ինքեան միացոյց աստուածու թեանն։ Ուսուցանելով մի որդի դաւանել որ։ յաստուծոյ հաւրէ՝ և որ ի Մարիամայ սրբոյ կուսէ՝ անճառելի միաւորութեամբ։ Զոր աւետարանն ուսուցանեն բանք՝ մինչ ի կատարած Հաւանութեամբ։ հաւատա հաստատ կարգօք ի նոյն յարելով յառաքելական աւանդն քարոզութիւն։ Որ զաստուածախաւսն վարդապետութեան դրոշմեալ զսակաւս ի բազմացն, առ ի հաւատալ եթէ յիսուս քրիստոս է որդի աստուծոյ։ ըստ վեհին Յովհաննու հաատալ՝ եւ զկեանս ընդունել յանուն նորա։ Ուստի և տեսեալ զսորա անճառ փրկագործութեանն խորհուրդ, հոգևոր եղբայըն մեր սրբասէր կրաւնաւորն Հերապէտ։ Եւ ետ գրել ըզսուրբ աւետարանս յիշատակ հոգւոյ իւրոյ և մարմնաւոր ծնաւղաց իւրոց՝ Մելքիսէթին (տող մը դատարկ թողլով) եւ հաւրեղբաւր իւրոյ Ղարամանին և Մարթ... ին, և Շատիշին և Մխիթաբին և այլոցն ամենեցուն (հոս դարձեալ կէս սիւն դատարկ թողուած է)։ Արդ՝ գրեցաւ սուրբ աւետարանս ի գաւառ։ Քաջբերունեաց, ի յանապատս որ կոչի Չորոյվանք, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս և կեանսաբեր սուրբ նշանիս։ Ի հայրապետութեան տեարն Գրիգորի (2) սուրբ Եջմիածնի. և ի թուականութեանս մերոյ. ՊՂԸ. և ի թագաւորութեան Չըհանշին որ է որդի Ուսուֆին և եղբայր Սքանտարին՝ որ տիրեաց երկու թագաւորութեան Հայոց և Ասորոց, և էր խաղաղասէր. բայց հարկապահանջութիւնն բուռն է ի վերայ քրիստոնէ ից։ վասն որոյ ապաւինեալ եմք յարարիչ արարածոց քրիստոսն որ այց առնէ տառապեալ ազգիւ քրիստոնէ ից. ամէն։ Եւ ես անարժան գրիչս Թումա՝ տեսա զսէր և զլի փափագ սորա հոգևոլ եղբաւրս մեր՝ Հերապետ կրաւնաւորիս որ բազում անգամ աղաչեաց զմեզ. և էի խիստ տկար մարմնով և պակասեալ լուսով, հարկեցայ ձեռն ի գործ արկի՝ մեղսամած մատամբ և մեղաւոր անձամբ՝ գրեցի անարժան ձեռաւք իմովք։ Արդ՝ որ ճա շակէք յաստուածային բուրաստանէս և յամենալի մեղանոյս՝ ընթերցմամբ կամ գաղափալ առնելով, և կամ հարևանցի տեսութեամբ՝ յիշեսջիք առաջի անմահ գառինն յիսուսի քրիստոսի ի մաքուր և յանապական աղաւթս ձեր, 2. Ասոր կը յաջորդէ (Թղ. 293բ) տարբեր գրչութեամբ նորոգողի յիշատակարանն, այսպէս. Զվերջին նորոգել տւող սուրբ աւետարանիս զբարեպաշտ ն զաստուածայսէր կինն զԳուլբեգին, և իւր այրն զՍահակն և զԱտաքն, և զորդիսն իւրեանց՝ զՄանուկն և զՆայիպշէն, և դուս(տ)ըն իւրեանց զխանումն և զԲահազիզ. և ծնաւղն իւր զՅաման, և զԹանգաղիզն որ ետ նորոգել զսուրբ աւետարանս ի հալալ վաստակոք իւրոց՝ յիշատակ իւր ննջեցելոցն. որք հանդիպիք սմա՝ լի բերանով աստուած ողորմի ասացէք, և աստուած ձեզ ողորմեսցի. ամէն։ Կազմեցաւ սուրբ աւետարանս ի վանքն Մեծոփ ի դուռս սուրբ Աստուածածնին, թվին ՌՂԶ. հեռամբ սուտանուն Սահակ սարկաւագի. յորժամ ընթեռնուք, զիս և զննջեցեալսն՝ իմ յիշեցէք ի տէր, և աստուած զձեզ յիշէ. ամէն։ Դարձեալ յիշեցէք զտէր Գալուստն որ եղև պատճառ սուրբ աւետարանիս որ ետ ի կինն և նա ետ նորոգել։ աստուած զուր մեղքն թողնի. ամէն. Հայր մեր,։ Ապա անմիջապէս նօտրադրով կայ. Զվերջին նորոգել աւող սուրբ աւետարանիս զպարեբաշտ և զաստուածայսեր կին զԳոլբէկին, իւլ այրն զՍահակն և զԱւաքն և զորդիսն իւրեանց զՄանուկն և Այիպշէն,։ 3. Թղ. 294ա. Կայ վերջին ստացողէն, այսպէս. Զվերջին ըստացօղ սուրբ աւետարանիս՝ զՄահդասի Խալիգն և զիւր ծնօղսն յիշեցէ։ ի քրիստոս և լի բերանով աստուած ողորմի ասացէք, որ զսուրբ աւետարանս յիւր հալալ վաստակոցն գնեց և եդիր անջինջ յիշատակ ի դուռն Սբրայու(2) սուրբ Աստուածածնին, ով որ հանդիպիք սմա կարդալով կամ լսելով, լի բերանով աստուած ողորմի ասացէք Մահդասի Խալիֆին և իւր ծնօղացն, և աստուած ձեզ ողորմեսցի ի միւսանգամ իւր գալստեան. ամէն
. Ձեռագիրս յամին 1887 մտեր է հաւաքմանս մէջ. ստացուած է Ղմրդենց Տէր Մարգարէն, ուրիշ գրոց հետ։ Մատեանս է Աւետարան միջակադիր և ամ բողջ։ Պունի Մատթէի Նախադրութիւնը,Ղ ուկ։ ԻԲ. 43-44, և Յովհ. Ի. 53-Ր. 11 համարները։ Հին գլխահամարներն կանոնաւոր կերպով նշանակուած չեն, այլ երբեմն կրկնուած և յաճախ զանց եղուած են. և ասոնց ներքև անմիջապէս նշանակուած են - կարմրադեղով նաև ֆ. այսինքն լատին թարդմանութեան՝ անհամապատասխան գլխահամարքն։ 1. Թղ. 1բ։ Եւսեբիոսի թուղթը՝ առ Կարպիանոս (առանց խորագրի), այսպէս. Ամովնի Աղեքսանդրացւոյ, ևն։ - Թղ. 2բ-6ա2։ Կանոնք, (տասն)։ 2. Թղ. 7ա։ Ըստ Մատթէոսի աւետարանին Գլուխք։, - Թղ. 9ա։ Մատթէոս (անվերնագիր, այսպէս և յաջորդքն)։ Գիրք ծնրնդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 89ա2։ 3. Թղ. 89բ։ Նախադրութիւն Մարկոսի աւետարանին։ Աւետարան որ ըստ Մարկոսի գրեալ(է) սոյն Մարկոս աշակերտ Պետրոսի, ևն, (նախընթաց Յրինակին և տպագրութեան պէս)։ Թղ. 90ա։ Սկիզբն գլխոց որ ըստ Մարկոսի։ - Թղ. 92ա։ Մարկոս։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որպէս և դրեալ է եսայի,։ - Վերջ Թղ. 143բ։ Ամենայն նշանաւք որ երթայր զհետ նոցա,։ 4. Թղ. 144ա։ Կը պակսին Նախադրութիւնն և Գլուխք Ղուկասու։ - Թղ. 146ա։ Ղուկաս։ Քանզի բազումք յաւժարեցին, ևն - Թղ. 223ա1։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ, ևն։ - Վերջ Թղ. 225ա2։ 5. Թղ. 225բ1։ Նախադրութիւն Յովհաննու աւետարանի։ Յովհաննու աւետարանն գրեալ է Յովհաննու որ եղբայր էր Յակոբայ Ջեբեթեայ, ևն։ Ղլախագրութեանս վերջը՝ Գլուխներու, Վքկայութեանց, Տանց և գլխաւոր աւետարանաց որքանութիւնը նշանակելով՝ կը յարէ. Շեշտս՝ ՆԺԱ աստուած՝ ԼԲ. աստուծոյ ԽԸ. Իսրաէղի՝ Դ. Աստուծով՝ Ա. Տէր՝ ԽԸ. Տէրունական հրամանս՝ ՃԼԵ. Յովհաննէս՝ հնազանդուրիւնք։ Թղ. 227ա։ Սկիզբն գլխոց աւետարանին Յովհաննու։ - Թղ. 228ա։ Յովհաննէս։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 289բ1 Տանել զգիրսն որ թէ գրեալ էին,։ - Անդ (բ2)։ Գիրք կնոջն շնացելոյ։ Գնացին իւրաքանչիւր ի տեղի իւրց ևն։ - Վերջ Թղ. 290ա2։