159888՝ անյայտ, զի կը պակսի գլխաւո, յիշատակարանը. հաւանօրէն ոչ յառաջ քան ԺԲ. դար այսինքն 1151-1170 տարիներու մէջ։ ֆաստեր. նախ ոլ կիտադրութեան մէջ մտած են երկու կետեր (։), և երկրորդ՝ ունի - լուսանցազարդերուն մէջ - մի և նաւ գրչութեամբ Կերակագիրներ, որոնք Ն։ Շնորհալիէ։ ետքր կամ Լաբրոնացւոյն ժամանակ մուտք գտել են Աւետարաններուն մէջ, և հնագոյն օրինակներուս կը պակսին։ Երրորդ՝ ունի Մարկոսի ԺԶ. գլխու 9-20 յետամուտ համարներն կամ յարութեան հատուա ծը, որ հնագոյն աւետարանաց մէջ կը պակսի։ Չոր րորդ՝ ունի հնագոյն Աւետարանին (Թ. 86) լուսան ցից վրայ դրուած տարբերութիւնները՝ նոյն կերպով, Բայց՝ գրչութեան ուղղագրութեան մէջ կաւ նշաններ ալ, որ Ժ-ԺԱ. դարու աւետարաններու։ յատուկ են. օր աղագաւ, տողադարձ ըրած պահուն բառին մէջ աւելցուած ըթին վրայ փշիկ կը դրուի, այսպէս զՏրտըմեցանծ, Շահեցար զեղբայրըն քոյշ ևն։ Ասկէց դուրս ուրիշ երկու նշաններ ևս, այն է հորիզոնաձև մեն՝ միջակէտով (Գ) և թրաձև (Ն գործածուած են (մերթ բաղաձայն և մերթ ձայնաւոլ տառերու վրայ) թէ՝ տողադարձեալ և թէ՝ տողամիջի գրած բառերուն վրայ, որոնց նշանակութիւնն յայտ նի չէ մեզ. օր իմն. ձԵղիցի քեզջ, զբ-այց2, Աղաւթիւք եւ պահաւքծ ևն։ Միջակետ ու կէտ ()) ևս յաճախ կը գործածուին ի միասին. այսպէս և շեշտէն (-) զատ նաև հարցական (2). օր. աղագաւ. Եւ ասեն ց6ս մեք ընդէր, Ասէ ցնաչ Եղթայ գայծ ևն։
փոքր երկաթագիր անկիւնային և ցածադիր։
31, իւրաքանչիւրն 8 թուղթք։
՝ մագաղաթ սպիտակ, նուրբ և ազնիւ։
փայտեայ կաշեպատ՝ սև և անզարդ, գոցելու մասով, որուն կոճակներն արծաթէ են. իսկ կողերուն ներսք կղմինտրագոյն ազնիւ կերպասով պատած։ - ՄԱԳ, ՊԱՀՊԱՆԱԿՔ չկան այժմ, այլ երկուստեք հասարակ թուղթեր ագուցեալ։
՝ Թղ. 1-7ա.ին ընդմէջ կը պակսին խորաններն - որոնցմէ վերջինը միայն մնացեր է, որ սխալմամբ կազմողին փոխադրուած է Ղուկասի Աւետարանին վերջը, - և Մատթէոսի պատկերն։ Բաց աստի Մատթէի աւետարանէն երեք թուղթք ևս ինկած են, ընդմէջ Թղ. 80բ2-81ա1։ և 83բ2-84ա1։ Մարկոսի աւետարանէն կտրուած է պատկերն (ընդմէջ Թղ. 84բ-85ա)։ 1 թուղթ ընդմէչ Թղ. 146բ2-147ա1։ 1 թուղթ ընդմէջ Թղ. 203բ2-204ա1, 1 թուղթ ընդմէջ Թղ. 204բ2-205ա1. մէկ կամ երկու թուղթ ընդմէջ Թղ. 134բ2-135ա1, (այն է Մարկոսի ԺԶ. 16-20 համարներն և Ղուկասու պատկերը)։ Ընղմէջ Թղ.245բ2246ա1.ահագին պակաս մը կայ, այսինքն Յովհ. ԺԲ. 31-ԻԱ. 13 գլուխներուն։ Թղ. 247ա-250բ յետևառաջ կազմուած են, և մէկ թուղթ ալ վերջէն ինկած է, այն է՝ ԻԱ. 22-25 համարներն։ Թղ. 212,որ մէկ կողմէն կը ներկայացնէ անյայտացած յիշատա կարանի մը վերջին երկու տողերն, և միւս կողմը խորաններէն ալ վերջինը սխալմամբ հոս ինկած է, պէտք է զետեղել ընդմէջ Թղ. 6բ2-7ա1։ Թղ. 181ա211բ (վերէն դէպի վար՝ չորս մատի լայնութեամբ՝ ճարպային հեղուկէ մը սևցած են, իսկ Թղ. 212ա250բ մեծապէս վնասուած են և կծկած, և վերի տողերն ալ (մինչև սիւներուն կէսը) դժուարընթեռնլի եղած։ Լուսանցքն առ հասարակ վերջին կազմողէն ձարաչար խորէն կտրուած են, որով և հրաշագեղ լուսանցազարդերն և անոնց մէջ գրուած Խրատները (ՃռԵ68) կիսով չափ փճացած են, և ստորին կող. մէն ալ թերթահամարներն ամբողջապէս։ Արծաթեայ թաթաձև օղակներէն երկուքը կտրուած են։
կամ ստացողք՝ նախկինն անյայտ, ապա Տէր Պետրոս, ապս այլք։
շատ յաճախ, ամէնքն ևս բազմագունեան և ոսկեզարդ. նշանակելի են չորս աւետարանաց մանրանկար սկզբնատառերն՝ արաբենիկներու (ոԻծԵօ80) մէջ, և յատկապէս Մարկոսի սկզբնատառը Ս, մէջը բոցագոյն առիւծով, Ղուկասու Ք, և Յովհաննու Ի, որոնց նմաններն հազուագիւտ են։ Եզական են նոյնպէս Թղ. 443բ, 244ա. երկու սիւներու միջին լուսանցքներում եղած բազմադրուագ Ի զարդագրերն, որոնք ամբողջ թղթին երկայնութիւնն ունին։ - ԽՈ. ՐԱԳԻՐՔ՝ ոսկեգիր են. նոյները կրկնուած են աւետարանաց վերջը սրճագայն մելանով։ Ոսկեգիր են նոյն պէս չորս աւետարանաց առաջին երեսք։
յոյժ բազմաթիւ. բազմագունեան են՝ ոսկեզարդ, մեծ, միջակ և փոքր։ Մեծ բոլորակաձևերուն մէջ աւուրք պատշաճիք գրուած են, իսկ միւսներուն մէջ Կիրա կագիրներ։ Կազմողին ձեռքով լայն լուսանցքներուն հետ զարդերն ևս կտրուած են կէս մը։
9, առ հասարակ բազմագունեան և ոսկեզարդ, թէկ փոքր մի վնասուած, սակայն յոյժ քաջարուեստ են և վայելչագեղ։ Նկարներէս առաջին ութ հատը՝ 6x 4,7 հրդմ. մեծ են և ի տողամիջի նկարուած. այսինքն երբեմն սիւներու վերի կէսին վրայ նկարուած են, և երբեմն ալ վարինին, որ սովորական բան չէ։ Ամենքն ալ Ղուկասու աւետարանին մէջ և աւետաբանական նշանաւոր դէպքերը կը ներկայացնեն։ այսպէս. Թղ. 143ա2. Յիսուս մանուկ որ բազմած է աթոռի վրայ. ծիրանեգոյն կրկնոց հագած է, և կը վիճաբանէ. մէկ կողմը բազմած են երեք վարդա։ պետք օրինաց, իսկ միւս կողմը Յովսէփ և Մարիամ ոտքի վրայ։ Թղ. 147ա2. Յիսուս փրկիչ, որ ձեռքը կարկառած՝ կը բժշկէ զդիւահարը, և մերկամարմին դևը թևաւոր՝ որ կը խուսէ ի բաց։ Թղ. 147բ. Յիսուս որ կը բժշկէ Սիմոնի զոքանչը, և Սիմոն կայ առընթեր աղաչաւոր։ Թղ. 148ա2. 2կնորսութիւն Գեննեսարէթի լճին մէջ, Յիսուս նստած է նաւակի ցռուկին վրայ օրհնութիւն տալու շարժման մէջ, իսկ Պետրոս ուռկանը ծով կը ձգէ։ Թղ. 149ա. Յիսուս կը բժշկէ բորոտեալը, յոյժ գեղեցիկ և բնական։ 158ա1. Յիսուս բազմեալ ի ճաշ ընդ փարիսեցւոյն, և Մ. Մագդաղենացին անկեալ կը համբուրէ անոր ոտքը, նոյնպէւ գեղեցիկ։ Թղ. 167բ1. Յիսուս և սիրոյ աշակերտը՝ կանգնած դէմ առ դէմ և կը խօսակցին. Թղ. 203բ Յիսուս ի Գեթսեմանի՝ զօրացուցիչ երեշտակի արարուածով։ Թղ. 213բ. Պրոխորոն բազմած՝ կը գր։ և Յովհաննէս կանգնած տուն կու տայ. մեզ հասա։ միակ մեօ պատկերն է այս, մեծ. 16,6x3,6 հրդմ Ոսկի յատակի վրայ նկարուած է պատկերս և է երկամասն. ստորին մասի եգերքը՝ կապուտակ գոյնու երկու դորիական սիւներ կը ներկայացնեն՝ վարդա։ կարմիր ախաւեղագէսներով. Յովհաննէս ձուկերու լի լնի մեեզերքը կանաչագոյն ժայռի մը վրայ կանգնած է, ծիրանեգոյն պատմունանով և վրայէն կա։ պուտակ կրկնոց առած. իսկ Պրոխորոն լայնաթև կանաչ պատմուցան հագած է և անոր վրայէն մա։ նուշակագոյն կրկնոց. յոյժ կատարեալ է և գեղեցիկ։ Իսկ վերի մասն-որ խորանի ճակատի ձևով կը հանգ Հի սիւներուն վրայ-կանաչագոյն մեծ թակաղակի։ վրայ, կեդրոնը (պարունակի մը մէջ) նկարուած ։ Յիսուս, կամ լաւ ևս Հինաւուրցը՝ կապուտակահեր, ոսկեգոյն յատակի վրայ. և երկուստեք մի մի թևաւու և գեղանի հրեշտակներ։ Նկարներէս ոմանց վրայ հա։ յերէն միայն գրուած են անուանք, ոմանց ալ թէ հա յերէն և թէ յունարէն ի միասին։
1 հատ միայն (Թղ. 212բ), բազմագունեան, ոսկեճամուկ, յոյժ գեդեցիկ և քաջադրուագ, արաբիկ նիւներով, թռչուններով և բոյս երով։ - ԿԻՍԱԽՈ. ՐԱՆՔ 4 մեծ (տես Թղ. 7ա, 85ա, 135ա, 214ա). առ հա. սարակ բազմագունեան են և ոսկեզարդ, պէս պէս դրուագներով և թռչուններով։ Առաջնոյն կեդրոնը բոլորշի թևերով սպիտակ խաչ մէ, որուն վրայ գրուած է Մատթէոսի խորագիրն. երկրորդին կեդրոնը արիւնագոյն թևաւոր առիւծ մը՝ որ թաթերուն մէջ սեղմած ունի ոսկեղէն մատեան մը, և գլուխն ալ ոսկեայ լուսասփիւռով պսակուած. երրորդն առաջնոյն պէս է. իսկ չորբորդին կեդրոնը նկարուած է (գունագեղ պարունակի մէջ) Յիսուս պատանին, ունելով իր շուրջը ուրիշ չորս մետալիոններ ևս, որոնք վնասուած ըլլալով՝ որոշ չեն տեսնուիր։ Երեք փոքր կիսախորաններ ևս կան (Թղ. 83բ1, 188ա1 311ա1)։ Առաջինը՝ առաջին սեան մէջտեղը՝ իւղաբե։ րից աւետարանին Մատթէի երկրորդն՝ առաջին սեան ստորոտը, իբր կիսախորան իւղաբերից աւետարա նին որ ըստ Մարկոսի. իսկ վերջինը՝ առաջին սեաք և Ե զարդագրին վրայ՝ իբր կիսախորան կամ եզեբագարդ ՀԵւ մինչդեռ տակաւին Հհաւատային ի խըն։ դութենէնչ աւետարանին. որուն մէջտեղ նկարուած կամ լաւ ևմ դատարկ թողուած խաչածևին մէջ գրուած է հՀամբարձմանծ (իմա կարդայ) խրատը։ Այս ձևով և դիրքով կիսախորաններ և զարդագիրք հագուադէպ են, և հետևաբար՝ կը համարուին իբրև մի ու. րիշ նորութիւն Աւետարանիս։
Թղ. 6բ, 213ա։
սակաւ են և աննշան (գլխաւորն ինկած է)։ 1. Ղուկասու Աւետարանին վերջ (Թղ. 211բ.) կայ գրչէն. Զմեղապարա անձն Կարապետի Ուրհայեցւոյ անարուեսա գրչաւորի ի Քրիստոս աղաւթիւք յիշեռջիք ես դուք յիշեա։ փջիք.։ 2. Մատթէի աւետարանին վերջը կայ, նոտրագրով, այսպէս. Ի իւոյս մերոյ ՌՄԽ ամին գժտութիւն եղև այսմ աւետարանիս վերայ իբրու դաւի եղև մինչև եհաս ի թուրքի դատաստան. և ոչ կարացին ներհակքն՝ իսպաթ անել. եհաս ճրչ։ մարտապէս աւետարանս տէր Պետրոսին որ իւլ հալալ մալիկն է. ես սուրբ կարապետու սպասա-որ և շնորհատու գերեղմանին գաշտօնեայ Աստուածատուր, վերահասու եղէ՝ իշխանաց վկայութեամբ՝ իմս կնմովս կնքեցի (կնիրը կայ և ստորև), մի ոք այսուհետև ներհակեսցի, ոյյ։ աւետարանի՝ իբր զի առցէ ի տէր Պետրոսից նզովեալ եղիցի յաստուծոյ և յամենայն սրբոչ նորա ամէն։ Յուլիս ամսոյ Բ։ Թվն փըրկչին. Ն. հարիւր Ղ. զոր գտի և նայ Ժ թղտօվ ինձ շնորեց պատմութեամբ, (այս գրուած է ստորին լուսանցքին վրայ քովնտի հետևեա, յիշատակարանին, որ երկրորդ սեան վերէն կը սկսի և կը հասնի մինչև այդ տեղ)։ Որչափ որ ալ յայտնի չէ թէ արդեօք ա ռաջին տողերն՝ ասոր շարունակութինւն են թէ ասկէ անկախ, յամենայն դէպս դժուար է ոլ ի թուին Հայոց ՌՄԽ յիշատակարանիս գրողն փրկչական թուին 690 գրուած կամ գտած ըլլայ Աւետարանիս վերաբերեալ տասն (կրնայ Թ. ալ կարդացուիլ) թուղթ պատմութիւնը. հետևաբար կամ այդ թուականը անձիշդ ըլլալու է, և կամ Աւետարանը մեր կարծած ին հակառակ շատ աւելի հին պիտի լինի. և 10 թղթով անոր վերաբերեալ պատմութիւնն ալ գուցէ յիշատակարանին մէջ ակնարկուած դէպքէն տարբեր։
. Ձեռագիրս ըստ Հ.Ղ. Ալիշանի՝ ի վաղուց ստացուած էր, բայց յամին 1883 մտեր է. հաւաքմանս մէջ, և ցանեուեր։ Մատեանս է Աւետարան միջակադիր թերակատար։ Թէ նկարչական վերը յիշուած եզականութեան համար և թէ ընտիր գրչութեամբը՝ յոյժ յարգի է։ Չունի Գլխացանկել և այլ Ղլախադրութիւն, բաց ի Մատթէոսեան Աւետարանի Նախադրութենէն. և չի ալ պարունակեր Յովհ. Ե..4, և է. 58-Բ. 11 համարներն, այլ լուսանցքի վրայ միայն կը ծանօթագրէ. Իրք կնոնն քնացելոյ.։ Հին գըլ խահամարները շատ կանոնաւոր կերպով նշանակուած են։ Բաց ի հնագոյն օրինակաց տար, բերութիւններէն, (օր. իմն. Մատթ. Գիրք ծննդեանի, դիմաց Լինելոյց, ևն) ունի լուսանցազարդերուն մէջ աւուր պատշահի աւե, տարանաց ընթերցման համար խրատներ ևս։ . Թղ. 4ա-6ա։ Կայ Աւետարանացոյց (Տօնացուցի նման) ամբողջ տարէոյն մեծ տօնէ։ րուն և ութօրեկաց համար, այսպէս. ՀՅայտ. նութեան Տրագալուցին պատարագին Աւետար Մատթ. Ե. Եւ ի ծնանելն Յիսուսի, ևն։ (Տար։ բեր երկաթագրով և մելանով գրուած այ։ գրութիւնս հաւանօրէն շատ աւելի ուշ ձեռքէ մէ և, գուցէ ինկած խորանաց պակասը լեցնելու համար)։ 2Թղ.7ա1։ Աւետարան ըստ Մատթէոսի (կիսախորանի ներքև գծուած հոս փոքրիկ թե, րատաձև ներքնազարդի մը մէջ Ա. գրուած է այսինքն է՝ գլուխ)։ Գիրք ծննդեան (լուս. վրա, հլինելո,) Յիսուսի Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 84բ2։ 3. Թղ. 85ա1։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի, (լուս. վրայ՝ հորդւոյն աստուծոյ,)։ - Վեր։ Թղ. 134բ2։ Եւ քարոզեցէք զաւետարանն, (թերի ԺԱ. գլխու 16-20 համարները)։ 4. Թղ. 135ա1։ Աւետարան ըստ Ղուկասու։ Քանզի բազումք յաւժարեցին, ևն։ Թղ. 208բ2։ Հարիւր եւ վաթսուն, ասպարի։ սաւ, ևն։ - Վերջ Թղ. 211բ2։ 5. Թղ. 214ա1։ Աւետարան ըստ Յովհան։ նու (կիսախորանի ներքև գեղեցիկ ներքնազարդ պարունակի մէջ)։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ Վերջ Թղ. 250բ2։ Զայս երիցս, (թերի ԻԱ. 14-25 համարներն)։