161543ՊՂԶ 1447 (տես յիշատկ)։
բոլորգիր միջակադիր մարմնեղ. իսկ Նախադրութիւն։ ները մանր և նուրբ գրչութեամբ։ Տնագլուխ տառերն և մեծ գլուխներուն ալ սկզբնաբառերը կարմիր են։
22, իւրաքանչիւրն 12 թուղթք
՝ թուղթ դեղնորակ և ողորկ։
փայտեայ կաշեպատ՝ սև և անզարդ. կողերը ներսէն պատեալ են կարմիր հասարակ լաթով։
ընդհանրապէս լաւ քանի մը տեղ (տես Թղ. 1, 65բ, 71, 76բ, 121, 131, 144, 201-204, 253ա). մերթ լուսանցքն և մերթ լուաանցաքղանցք փրթած են թեթևակի կերպով և ետ. քէն կարկտուած։ Կողերու քանդակագործ պատեաններն հանուած են, որով առաջին կողի և թիկնամիջի կաշին պատռտուած է, քղանցքն ալ փրթած։
նախ յիշեալ վանքի միաբաններն, ապա Մահտէսի Յարութիւն և այլք (տես վարը)։
չկան։
բազմաթիւ են, մարդագիր, գազանագիր և թռչնագիր յաճախ։
բազ։ մաթիւ են և նման գոյներով. ինքնագիւտ և նոր մոեւներ չկան։
4, Թղ. 2բ (Մատթէոս՝ բազմած)։ Թղ. 72բ (Մարկոս՝ բազմեալ)։ Թղ. 121բ (Ղուկաս՝ բազմեալ)։ Թղ. 202բ (Յովհաննէս՝ ոտքի վրայ և Պրոխորոն բազմած)։ Ամէնքն ալ բազմագունեան են, քաջարուեստ և գեղեցիկ. առաջին երեքն պարսկական՝ ոճով՝ սիւնազարդ, մոզայիկէ յատակով շքեղ ապարանքի մէջ ներկայացուած են. իսկ Յովհաննէս վայրաբնակ անձաւի մէջ է, յունական եպիսկոպոսի տարազով։
չկան։
4, Թղ. 3ա, 73ա, 122ա, 202ա. Առաջինը բազմագունեան է, յոյժ գեղեցիկ և խորհրդաւոր՝ երեք բոլորշի պարունակներու մէջ եղած մանրանկարներով։ Առաջնոյն մէջ - կանանչ ենթակայի վրայ - նկարուած է Տիրամայրն՝ մանուշակագոյն վերնազգեստով, առջևը կեցած է մանուկն Յիսուս. երկուքն ալ ոտքի վրայ կանգնած են, բազուկնին բազկատարաձ դէպ ի վեր. երկու կողմէն մի մի հրեշտակներ՝ ձեռ, քերնին տարածած են դէպ ի Յիսուս։ Իսկ վարի փոք, րիկ պարունակներէն միոյն մէջ կանգնած է Յովհ. Մկրտիչ, և միւսին մէջ սպիտակազգեստ մի ուրից սուրբ (հաւանօրէն Յովհ. Աւետարանիչն) որ կարմիր բեհեզով ծածկուած մասնատուփ մը երկու ձեռքով վեր բռնած է և բուրվառն ալ ձեռքէն կախ։ Միւս կիսախորաններն երկագոյն են, այսինքն կարմիր և կապոյտ՝ սպիտակ յատակով։
աւետարանաց սկիզբը չկան, իսկ վերջը մէկ տող կարմիր է և միւսն մանուշակագոյն։
Թղ. 1, 2ա։
սակաւ են, գլխաւորապէս 1. Գրչութեան (Թղ. 258ա2). Գառք քեւ եռակի, եռանձնեա, եռահիւսակ, միաբուն տէրութիւն. անսահման անուն և անզուգական անձնաւորութիւն, երբորդութիւն և մի, աս. տուածութիւն, այժմ և յաւիտեանս ամէն։ (Ապա ընդարձակ խորհրդածութիւններ աւետարանշաց մասին, Ագաթանգեղոսի հետևութեամբ)։ Որում բաղձացայ ես յետինս Գալոաստ եղկելի վշտաւք և մեղաւք զանաղանեալ անձամբ, գաղափարեցի զոսարբ ատետարանս՝ ի ստոափաբան և յընտիր աւրինակէ. որ ունի զբանս սեփական, և ստորակէտ, և զտնհաա՝ յստակ և անթերի. ի յայս վերջին դառն և յանբարի ժամանակի։ Գրեցաւ սուրբ աւետարանս ի Թուականիս Հայոց։ ՊԼԶ. (ուղղելի ՊՂԶ. վասն զի Ղ.. թուանշանին վերի ծայրը քերթուած է. ինչպէս քաջ կը տեսնուի յիշելի անձանց ժամանակէն իսկ) ի հայրապետութեան տեառն Գրիգորի (այն է Ժ. Մակուեցի յորջորջեալ, զի ի ՊԼԶ = 1387ին Գրիգոր անունով կաթողիկոս շկայ). և ի թագաւորոաթեան վրաց Գաւգէ (Գորգի), և ի Ղանութեան Ջահանշահի որդոյ Ոասուփին. ի գաւաւս արարադեան, ի Տորս Քեղոյ, ի վանքս Աղջոց, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս և սուրբ կաթուդիկէիս, և սուրբ Ստէփանոս նահատակիս, և սուրբ աջոյն և թորի (7) սուրբ Նշանիս. և Արամունից սուրբ Խաչիս, և Թևատ սուրբ Գրիգորիս, և այլ բազմահաւաք սրբոցս որ ասա կան։ Գրեցաւ ձեռամբ անիմաստ և անարուեստ փծուն գծողի Գալստի անուամբ միայն աբեղայի. և ձեռնտուութեամբ եղբաւրս իմոյ Մխիթար աբեղայի։ Դարձեալ աղաշեմ զամենեսեան, որք տեսանէք կամ կարդայք, և կամ աւրինակէք, յիշեցէք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զվերոյ, գրեալքս ի սմա. այլ և աղաչեմ զամենեսեան խոշորութեան և սղալանաց գրիս անմեղադիլ լերուք, զի կարն մեր այս էր. և մեզ և ձեգ ողորմեսցի քրիստոս աստուած ամէն. եղիցի ե. ղիցի,։ 2. Մատթէի աւետարանին վերջ (Թղ. 72ա) կայ վերջին ստացողի յիշատակարանն, այսպէս. Յիշատակ է սուրբ աւետարանս Մահտեսի Մա, րութնային, տէր Մելքոնին, և որդւոցն Վարդանին և Քաջ Ղազարին, և ուրիեաց (իւրեանց) մօրըջ երեչկի Հերիքային, թոռներուն տիրացու Իքնայ, տիոսին, Ատետիքին, Աստիուրին, Ղաղարին, կենակցին Շահրիստանին, նիրոչն Զօ(...)ացին, և ուրեաց համօրէն ննջեցելոցն որ առին հալալ արդեանցն և ետուն Յիշատակ ի դուռն սրբոյն Մինասայ։ Ով ոք ընդգնի (յանդգնի) ծաղել, կամ գրա։ դնել, մասն Ուդայի առցէ, պատիժն Կայենի հրեշտակ և մարդիկ ասասցեն եղիցի ամէն։ Գրեցաւ ձեռամբն Հաճընցի տէր Մանուէլին ԹվԻՆ ՌՄԺԸ. ամսիայնն ունըվարի...։
. Ձեռագիրս յամին 1883 գնուած է ի Կարին (ուրիշ ձեռագրաց հետ) (ի Յովհաննէս Ներսիսեանէ, և յամին 1885 Վենետիկ հտննելով մտան է հաւաքմանս մէջ։ Մատեանս է Աւետարան միջակադիր և լիա, կատար։ Գրուած է լաւ և ընտիր օրինակէ։ Ունի հին գլխահամարները, բայց անկանոն կերպով, և ասոնց տակը՝ կարմրադեղով՝ ուրիշ գլխահամարներ ալ։ Ունի ստորին լուսանցից վրայ նաև Համաբարբառները։ Յովհ. ԺԶ. 9-20 համարները առանձին խորագրի ներքև և զատ գրուած են (նման Թ. 160ին)։ ի պարունակեր Յովհ. Ի. 53 - Ը. 11 համարները՝ բուն տեղում, այլ վերջը առանձինն գրուած, և լուսանցքին վրայ. Իրք կնոջն շնացելոյ,։ 1. Թղ. 3ա։ Մատթէոս (առանց խորագրի)։ Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի,, ևն։ Վերջ Թղ. 71ա2։ - Թղ. 71բ։ Մատթէոս աւետարանս գլուխ ունի ԼԲ (ևն), գրեցաւ յԵրուսաղէմ քազաք ի լեզու եբրայեցի, զկնի ութ ամի համբառնալոյ փրկչին՝ ի խնդրոյ եկեղեցւոյ Երուսաղէմի,։ 2. Անդ։ Նախադրութիւն Մարկոսի Աւետարանին։ Աւետարանս որ ըստ Մարկոսի գրեալ է սոյն Մարկոս աշակերտ Պետրոսի, ևն։ (Ապա կը նշանակուին գլուխք, վկայութիւնք, տունք և Մարկոս անուան մեկնութիւնը. այսպէս են նաև յաջորդներուն)։ - Թղ. 73ա։ Մարկոս։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որդաոյ աստուծոյ որպէս և գրեալ է ի մարգարէս (իսկ լուս. վրայ Մաղաքիա,) ևն։ Վերջ Թղ. 120ա2։ Ամենայն նշանաւք որ երթայր զհետ նոցա, (ապա խրատ. Համբարձմանն կարդայ զսայ։ Մարկոսի աւետարանս Գլուխս ունի ՄԼԳ)։ Վկայութիւնս ունի ԺԵ։ Տունս ունի ՌՈ։ Աւետարանս. ԾԵ։ Գրեցաւ յԱղեքսանդրիա ի լեղու աղեքսանդրացի հրամանաւ Պետրոսի առաքելոյ գլխաւորին, զկնի. ԺԵ. ամի համբառնալոյ փրկչին ի խնդրոյ եկեղեցոյն Աղեքսանդրի,։ 3. Թղ. 120բ2։ Նախադրութիւն Ղուկայ Աւետարանին։ Աւետարանս որ ըստ Ղուկա գրեալ է նոյն ինքն Ղուկաս, ևն։ - Թղ. 122ա։ Ղուկաս։ Բանզի բազումք յաւժարեցին, ևն։ - Թղ. 198բ1։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ.։ - Վերջ Թղ. 201ա1 (ուր Գլուխք։ 4. Անդ։ Նախադրութիւն Յովհաննու Աւետարանին։ Յովհաննու աւետարանն գրեալ է, Յովհաննու, ևն։ - Թղ. 202ա։ Յովհաննէս։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 258ա1։ Երթ յայսմ հետէ մի մեղանչերց։