Other notices
— - Bibliographic notice
158
ԱՒԵՏԱՐԱՆ ՀԳ
ՈՂԹ = 1250 - ՈՂԹ = 1250

ID
Number
158
Old record number
120
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ՀԳ
Start date
ՈՂԹ = 1250
End date
ՈՂԹ = 1250
Date details

ՈՂԹ = 1250, թէպէտև առաջին գիրը քերԹուած է (տես յիշատկ.)։

Copy place
՝ Յոխաթ վանք (տես վարը)։
Reference
Type
Number of pages
190
Dimension
12, 5x8 (9,1x 5, 5)
Layout
միասիւն։
Writing details

՝ բոլորգիր հնածև և ընտիր։ ջնագլուխք առ հասարակ և մեծ գլուխներուն ալ սկցրնաբառերը կարմրով գրուած։ Թղ. 170ա-190բ։ ուրիշ գրչութեամբ և աւելի ետքը գրուած են։

Codicology

՝ (լուսանցք կտրուած և թուղթերն ըստ մեծի մասին թափուած ըլլալուն պատճառաւ՝ թերթահամարքն ևս կարգաւ չկան, այլ մինչև ԺԹ. ուստի ասոնց պէս յաջորդներն ալ հաշուելով՝ կունենանք այժմ 231լ, թերթք, իւրաքանչիւրն ութական թուղթ։

Principal subject
Subject details

թուղթ դեղնորակ և ողորկ։

Number of lines
14-12։
Binding

փայտեայ կաշեպատ, շագանակագոյն և զարդարուն։ Կողերուն վրայ կան եղեր երբեմն նկարակերտ խաչ և քանդակներ ևս, որոնք ետքէն հանուած են, ներսէն ալ պատեալ են գունագոյն հասարակ լաթով։

State of preservation

շատ յոռի (իճակի մէջ է։ Սկիզբէն ինկած են 10 թուղթք, հաւանօրէն խորանք կամ նկարք և Մատթէի աւետարանի Ո. 1-բ. 18 համարներն։ 9 թուղթք՝ յընթացս նոյն աւետարանին, 1 թուղթ ալ վերջէն։ Մարկոսի աւետարանէն հազիւ երեք թուղթք մնացեր են (տես Թղ. 135ա-137բ)։ Ղուկասու աւետարանէն վեց թուղթք միայն (տես Թղ. 138ա-144բ). նոյնչափ մալ (տես Թղ. 145ա-149բ) Յովհաննու աւետարանէն, բայց յետ և առաջ փոխադրուած ու խառնակ կերպով, հատ ահ ղեր լուսանցք նորոգուած են կազմողէն։ Ընդ մէջ Թղ. 149բ-150ա. հինգ թուղթք կտրուած են, ինչպէս անոնց մնացեալ բեկորքն ակներև Մընեն։ Կողերու անկիւններն և կռնակի կաշին մաշեր և պատռեր են, զոցելու մասն ալ կտրուած։

Copyist
Յուսիկ։ ԾԱՂ։ ԿՈՂ և
Owner

՝ նախ միաբանք ճոխաթու վանաց, ապա այլք։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ, վասն զի վերջը թերի է։
Parchment flyleaf

չկան։

Lettrines

երկու հատ միայն։

Initials

Marginal illuminations

Images

չկան։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

1 հատ միայն, Թղ 138ա, փոքրիկ է երկագոյն և շատ անշուք։ - ԼՈՒ. ՍԱՆՑԱԶԱՐԴՔ երկու միայն, կարմիր են, իսկ եռագոյն շրջանակներն - որ աւելի բազմաթիւ են - յետոյ ուրեմն նկարուած կը տեսնուին՝ Կիրակագիրներր դնողէն։

Title text

կարմիր են (Ղուկասու աւետարանէն դատելով. այսպէս են նաև մեծ գլուխներու սկզբնատողերն։

Blank pages

չկայ։

Colophon

հաւանօրէն բաղմաթիւ էին, բայց մէկ հատ միայն մնացեր է (Թղ. 169ա) և այն իսկ բարեբաղդաբար գրչին, այսպէս. Ի թուիս ՈՂԹ. ի կաթողիկոսութեան տեառն Կոստանդեայ (Ա.) և ի թագաւորութեան Հեթմոյ (Ա.) որդւոյ Կոստանդեա. և ի կաթողիկոսութեան տեառն (հոս մէկ տող դատարկ թողուած է) հայրապետին ասորոց՝ յոյժ ծերի և աստուածասիրի և բարիհամբաւի. Գրեցաւ սուրբ աւետարանս Մատթէոսի աւետարանչի և այլ Մարկոսի և Ղուկասու և Յովհաննու սակաւ սակաւ. ի խնդրոյ սրբասնեալ և պատուական հայրապետին վանացն՝ որ կոչի ճոխաթ, ցոյժ հռշակաւոր և բազում զարդարանաւք պայծառացեալ, քահանայիւք, սարկաւագաւք, դպրաւք, նմանեալ անմարմնոցն կրաւնիւք և վարուք, և աղքատսիրութեամբ՝ որպէս ի տեառնէ առեալ պատուէր։ Արդ գրեցաւ ձեռամբ մեղաւորի Յուսիկ անարժանի. վասն որոյ աստուած ողորմի ասացէք ամէն,։

Informations

՝ Ձեռա գիրս ևս 1882ին մտեր է հաւաքմանս մէջ, և ստացուած է ի Կ. Պոլիմ։ Մատեանս է Աւետաքան փոքրագոյն և յոյժ թերի. Մատթէոս միայն ամբողջ կրնայ համարուիլ, ի հարկէ վերը նշանակուած պակասներն ի նկատի առած։ Ունի հին գլխահամարներն, Համաբարբառներն և Կիրակագիրները, որոնք վերջէն գրուած են։ 1. Թղ. 1ա։ Մատթէոս (թերի)։ Եւ ի վախ ճանելն Հերովդի՝ ահա հրեշտակ տեառն, ևն։Վերջ Թղ. 134բ։ Տուաւ ինձ ամենայն իշխանութիւն յերկինս և յերկրի, (կը պակսին ԻԸ. 19-20 համարները)։ 2. Թղ. 150ա-190բ։ Գոքր ճաշոցի պէս բան մէ, ուր կարմրագիր Խրատներու (ԲԱԵԱ6Տ) ներքև մէջ կը բերուին - ըստ աւուր պատշաճի կամ սրբոց տօներուն - փոփոխակի ընթերցուածներ ոչ միայն չորս Աւետարաններէն, այլ և Եսայեայ մարգարէութենէն և Պօղոսի թուղթերէն։

Content