Other notices
— - Bibliographic notice
167
ԱՒԵՏԱՐԱՆ ՁԲ
ԺԶ դար - ԺԷ դար

ID
Number
167
Old record number
962
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ՁԲ
Start date
ԺԶ դար
End date
ԺԷ դար
Date details

Copy place
անծանօթ։
Reference
Type
Number of pages
303
Dimension
15,6x11,2(10,3x 7
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 10,3x3, 3։
Writing details

բոլորգիր մանր և անկիւնաւոր. տնագլուխք փո-փոխակի մերթ կապոյտ են և մերթ կարմիր. իսկ մեծ գլուխներու սկզբնատողը վարդակարմիր է, և երկրորդն արիւնագոյն կարմիր։

Codicology

25, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

՝ մագաղաթ ողորկ և ընտիր։

Number of lines
21։
Binding

(նոր) փայտեայ կաշեպատ՝ կանաչագոյն, ոսկեզարդ. կողերուն երեսը արծաթէ քանդակագործ պատեան ևս կայ եղեր երբեմն։

State of preservation

շատ լաւ պահուած է։

Copyist
անյայտ։
Owner

՝ նախկինև անյայտ, յամին 1867 կը պատկանէր Ձեռագիրս Յովհաննէս Արծրունւոյն, հաւանօրէն սա ինքն երկրորդ անգամ կազմել տուած է զայն, վասն գի այդ առի. թով յաւելցուած եօթն դատարկ թուղթերէն առաջնոյն վրայ կեցած է անոր խորաքանդակ կնիքը՝ կա պոյտ մելանով։

Commanditaire
Illuminator
Binder
Parchment flyleaf

չունի, այլ 6 դատարկ թուղթեր նոր կազմողէն յա-ւելցուած։

Lettrines

շաս յանախ, Հորս աւետարանաց սկզբնատառերն միայ։ մարդագիր, գազանագիր և թռչնագիր են. ամէնք։ ալ միագոյն։

Initials

Marginal illuminations

շատ յաճախ. մեծ, միջա։ և փոքր, առհասարակ եռագոյն են, սևագիծ, կարմիր՝ ճերմակ յատակով։ Մոտիւները նման են Թ. 165ին, սա։ կայն առանց անոնց ազնիւ երանգներուն և գեղեցկու։ թեան։

Images

4, Թղ. 13բ. (Մատթէոս) բազմած է բարօր որմնաթոռի կամ նստարանի վրայ։ Թղ, 96բ, (Մարկոս) նոյն դիրքին մէջ։ Թղ. 150բ. (Ղուկաս նուն պէս)։ Թղ. 240բ. (Յովհաննէս՝ նոյն դիրքով)։ Նկարք։ ամէնքն ևս քառագունեան են, սակայն կարծէք թէ դեռ աւարտուած չեն, և առաջին ուրուագիծն ըլ ւային։

Canon tables 1

10, (տեւ Թղ. 1բ, 2ա, 3բ, 4ա, 5բ, 6ա, 7բ, 8ա, 9բ, 10ա). սիւ նազարդ՝ թռչուններով և ծառերով. ոմանք միագոյկ են, այն է՝ աղօտ կարմիր՝ ճերմակ յատակով. իսէ ոմանք եռագոյն, այսինքն կարմիր, դեղին, և ճերմակ, առանց ոսկւոյ։

Canon tables 2

4 հատ (տեւ Թղ. 14ա, 97ա, 151ա, 241ա). ամէնքն ալ խորանաց գոյնով-

Title text

սև են, և վերջէն դրուած նոյները կրկնուած են աւետարանաց վերջը ևս՝ կապոյտ և կարմիր սկզբնատառերով։

Blank pages

Թղ. 1ա, 2բ, 3ա, 4բ, 5ա, 6բ, 7ա, 8բ, 9ա, 13ա, 94ա2, 150ա, 302, 304։ - ԺԱՄԱՆԱ։ անյայտ, զի չունի յիշատակարան, հաւանօրէն Ժց -Ժէ. դարուն գրուած է. բայց մագաղաթը նախըն. թացէն աւելի սևցած է։

Colophon

երկու են, նոր և աննշան 1. Յովհաննու աւետարանին վերջ դրուած յիշատակագրութիւնը՝ թէպէտ և տարբեր բոլորգրով է և գրչէն գրուած կերևի - գէթ ըստ ձևոյն, - բայց սկիզբն է միայն. մնացածն՝ ամբողջ, թուղթ մը, կտրուած է, այսպէս. Գառք ամենայսուրբ երրորդութեանն հաւր և որդոյ և հոգոյն սրբոյ, և պատիւ հաւրն անծնին, անեղ, աներբ իսկականին։ Եւ միածնին նորա բանին, անճառ ծննդեանն հայրենին։ Եւ սուրբ հոգույն (այսպէս) միշտ փառակցին ամէնառատ պարգևատուին. միոյ բնութեան աստուածային մի տէրութեան և միշտ էին։ Գերայկատար երից անձին, կատարող.... (թեԻսկ Ղուկասու աւետարանին վերջը կա վերջին ստացողին երկտող յիշատակարանն՝ անթուական, այսպէս. Յիշեցէք զիս մեղաւոր։ զնուաստ Յովհաննէս ծ. վարդապետ Գրիգորեան,։ Կը տեսնուի թէ 1867 թուականէն ետքը Աւետարանս Յովհաննէս Արծրունիէն անցեր է Գրիգորեան Յովհաննէս վարդապետին, և այ։ կամ ժառանգակցութեան իրաւունքով և կած վաճառմամբ։

Informations

. Ձեռագիրս 1888ին մտեր է հաւաքմանս մէջ. Յովհաննէս Վ. Գրիգորեանէ։ ստացուած է ի Ռուսճուք՝ փոխանակութեամբ տպաՄատեանս է Աւետարան փոքրադիր անթե րի։ Աւետարանս չի պարունակեր Մարկ. ԺԶ 9-20, Ղուկ. ԻԲ. 43-44, Յովհ. Ե. 4, և է. 53-Ը. 11 համարները։ Ունի հին գլխահամարները, բայց ոչ անվրէպ, և անոնց ներքև կարմրագիր ուրիշ գլխահամարներ ևս. և կարմիլ փոքրիկ բոլորակներու մէջ ալ ուրիշ գլխահամարներ։ Ունի և Կիրակագիրներ։ 1. Թղ. 1բ։ Եւսեբի՝ Կարպիանոսի սիրե, յի եղբօր ի տէր ողջոյն, ևն։ - Թղ. 3բ-10ա Կանոնք։ 2. Թղ. 10բ1։ Գլուխ Մատթէոսի աւետարանին։ - Թղ. 12ա։ Նախադրութիւն ըստ Մատթէոսի աւետարանին։ Աւետարանն որ ըսս Մատթէոսի գրեալ է. Չի ինքն Մատթէոս աշակերտ տեառն գրեաց, ևն։ - Անդ։ Համաձայնութիւնք գլխոցս ևն։ - Թղ. 14ա։ Աւետարան որ ըստ Մատթէոսի։ Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 94ա1։ 3. Թղ. 94բ1։ Գլուխ Մարկոսի աւետարանին։ - Թղ. 95բ։ Նախադրութիւն Մարկոսի Աւետարանին։ Աւետարան որ ըստ Մարկոսի գրեալ է։ Սոյն Մարկոս, ևն։ Թղ. 97ա։ Աւետարան որ ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի սրդաոյ աստուծոյ որպէս և գրեալ է ի մարդարէս, ևն։ - Վերջ Թղ. 146բ2։ 4. Թղ. 147ա2։ Սկիզբն գլխոց Աւետարանին ըստ Ղուկա։, - Թղ. 149ա։ ախադրութիւն որ ըստ Ղուկա Աւետարանին։ Աւետարան որ ըստ Ղուկա գրեալ է նոյն ինքն Ղուկաս աշակերտ Պետրոսից ևն։ - Թղ. 151ա։ Աւետարան որ ըսա Ղուկասու։ Քանզի բազումք յաւժարեցին, ևն։ - Թղ. 235բ1։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ, ևն։ - Վերջ Թղ. 238ա2։ 5. Թղ. 238բ2։ Գլուխք ըստ Յովհաննու Աւետարանին։ - Թղ, 239բ։ Նախադրութիւն Յովհաննու Աւետարանին։ Յովհաննու աւետարանն գրեալ է Յովհաննու, ևն։ - Թղ. 241ա։ Աւետարան որ ըստ Յովհաննու։ Ի սկղբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 301բ1։

Content