Other notices
— - Bibliographic notice
227
ՃԱՌԸՆՏԻՐ ԻԸ
1846 - 1846

ID
Number
227
Old record number
657
Title
ՃԱՌԸՆՏԻՐ ԻԸ
Start date
1846
End date
1846
Date details

ամ Տեառն 1846։

Copy place
Բաղէշ կամ Ամլորդւոյն և Առաքելոց վանքերը (ի Մուշ)։ - ՅԻԾԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ Թղ. 9ա, 55բ, 91բ, 110։
Reference
Type
Number of pages
167
Dimension
36x23 (33x21)
Layout
միասիւն։
Writing details

նոր նոտրագիր, առաջին մասի գլխատառերը կարմիր մեծ երկաթագրի նմանութեամբ գրուած են, իսկ երկրորդին՝ սև։

Codicology

7(1/2), իւրաքանչիւրն 26 միածալ թուղթերէ ծևացած, բայց թերթահամարները նշանակուած չեն։

Principal subject
Subject details

ծեռքի բանուած և ամուր թուղթ։

Number of lines
43։
Binding

կիսալաթ ստուարաթղթեայ։

State of preservation

թերթերն առհասարակ կազմալուծուած են, յաճախ գործածութեամբ, և քանի մը թուղթք ալ (Թղ. 73, 91-92, 111-112) իրենց յարակից թերթերէն փրթած, բայց ետքէն կպցուած։

Copyist
Պաղտասար մանկավարժ (Բաղիշեցի)։
Owner

Վ. Ներս. Սարգսեան։

Commanditaire
Illuminator
Binder
Ս. Ղազարու տպարանը։
Parchment flyleaf

Lettrines

, ևն, չկան

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

Blank pages

Թղ. 1, 25բ, 49բ։

Colophon

սակաւ են և ընդհանրապէս ընդօրինակողին. 1. Թղ. 1ա (դատարկին վրայ). Գրած է Հ. Ներ. Վ. Սարգսեան. "Հաւաքումն 69 Ճառից՝ գրեալ ի Բաղէշ 1846„։ 2. Եպիփանի՝ Ի յարութիւն քրիստոսի ճառին վերջը (Թղ. 9ա). Կայ ընդօրինակողէն այսպէս. "Գրեցաւ այս երկու ճառս՝ ի Ճառ(ընտր )էն Ամլորդոյն սուրբ Վանից, ձեռամբ Բ(ա)ղշեցի բազմամեղ Պաղտասարին, որ իբր մանկավարժ։ յամի տեառն 1846„։ 3. Թղ. 55բ (Եփրեմի ի ծնունդ տեառն մերոյ ճառին վերջը). "Գրեցաւ այս երիս ճառըս՝ ի Ճառ(ընտր)էն Կարմիրք եկեղեցւոյ։ որոյ թիւն էր. ՌԼԷ։ և քրիստոսի փառք։ յորում կային բազում ճառք, զոր ինչ պիտոյ է ձեզ (գրելով առ Վ. Հ. Ներսէս Վ.) գրեցէք ինձ„։ 4. Թղ. 91բ. Կը գրէ նախընթաց ճառերու գաղափարի նկատմամբ. "Գրեցան ճառքս այսոքիկ ընդ առաջին մետասան ճառիցն զոր շնորհալի Պոլսեցի Պօղոս վարդապետն բերեալ է ի Ճառ(ընտր)էն Ամրտոլու. որոյ թիւն էր ՌՃԺԷ. ձեռամբ բազմամեղ Պաղտասարին, որ եմ իբր մանկավարժ։ և յորում մնացեալ ճառքն այսոքիկ են, զորոց զցանկսն գրեմ ի ներքոյ„։ Եւ իրօք գրած է 24 ճառերու խորագիրները՝ հանդերձ սկզբնաւորութեամբ, մեծաւ մասամբ Եփրեմի և Մանդակունւոյ։ 5. Յոհ. Մանդակունւոյ. "Ի փոխումն Աստուածածնին„ (ըստ Մ. Խորենացւոյ) ճառին վերջը, Թղ. 110ա, կը գրէ օրինակողն Պաղտասար Բաղիշեցի. "Գրեալ էր ի ՆԶԲ. ամի հայոց տումարի„ ( = փրկ. Թ. 1006)։ Որ Ատոմ Արծրունւոյ ժամանակակից կ'ըլլայ, և գուցէ թէ անոր բուն ինքնագրութիւնը։ Ուր է արդ՝ Ճառընտիրներէն այդ ամենահինը։ 6. Եղիշէի Խրատներուն վերջը, Թղ. 165բ, կայ Լազ. Ճեմարանի Ձեռագրի (յէջ 149) յիշատակարանը, Գր. Խալաթեանի ընդօրինակութեամբ, այսպէս. "Փառք ամենասուրբ երրորդութեանն և մի աստուածութեանն հօր և որդւոյ և հոգոյն սրբոյ, աւիտեանս ամէն։ Ի Թվին Հայոց ՌՃ. ու Ա. ին գրեցաւ զբառգիրքս ձեռամբ ումեմն միայնաւորի, երկոտասան տետր. աստուած ողորմի ասէք իւրն և իւր ծնողացն. ամէն։ Եւ յետ սորա ի սուտանուն կոչեցեալ Աւագ կրօնաւորս զպակասն լցուցի, բազում աշխատութեամբ սրբագրեցի զսա՝ յիշատակ ծնողաց իմոց և ինձ պարտաւորելոյս. աստուած ողորմի ասացէք, և դուք ողորմութիւն գտջիք ի քրիստոսէ ամէն։ Այլ և այսմ ամենայնի Սուրբ Էջմիածնայ կաթողիկոսն եկն ի սուրբ քաղաքն յԵրուսաղէմ. Ի. վարդապետաւք, և այլ միաբանք ընդ նմա, յերկրպագութիւն ի սուրբ գերեզմանին Քրիստոսի և այլ տնաւրինականացն։ Այլ և Սիսա կաթողիկոսն երեկ և. ԺԲ. միաբանք ընդ նմա. բովանդակք էին. Ճ. կարգաւոր և Ռ. աշխարհական, որ ամէնք եկին ի սուրբ Երուսաղէմ։ Եւ այսմ ամի գեղեցիկ (յ)աւրինուածովք Սալկապ արարին ի սուրբ Յակոբ՝ յաթոռ Տեառնեղբօրն Յակոբայ, առաջնորդութեամբ քաջ և աստուածաբան և արհի Աստուածատուր վարդապետին, զոր և հատուցանողն ամենայնի տէր մեր Յիսուս քրիստոս տացէ իւրեանց զերկնից արքայութիւնն, և ձեզ կարդացողացդ և լսողացդ և ինձ գծողի Աւագի. ամէն„։ Ընդօրինակողն Գր. Խալաթեան կը ծանօթագրէ ի ստորև, թէ. "Նախկին գրողն արտագրեալ է միայն զԲառարանն (վերը ակնարկուած) և հասուցեալ ցէջն 138, նոտր գրով. իսկ Աւագ կրօնաւորն շարունակեալ - սկսեալ ի 138 թերթոյն - բոլորգիր մինչև ցվախճան մատենին, որ սակայն թերի է„։

Informations

. Ձեռագիրս յամին 1846-1850 մտեր է հաւաքմանս մէջ, Հ. Ներս. Վ. Սարգսեան ընդօրինակել տուած է յիշեալ վանաց հնագոյն Ձեռագիրներու վրայէն, և յղած ի վենետիկ։ Մատեանս է Ճառընտիր նոր, ընդօրինակուած զանազան հին Ձեռագիրներէ (որուն պատճառաւ ալ ոմանք կրկին անգամ օրինակուած). կը պարունակէ 69 ներբողեան ճառեր, վկայաբանութիւններ, աւետարանաց մեկնութիւններ և պատմական գրութիւններ, այս1. Թղ. 2ա։ "Երանելւոյն Եպիփանու եպիսկոպոսի ասացեալ Ի գովեստ սուրբ աստուածածնին։ Զջահաւորեալ աստուածածնին զճառագայթս ահաւոր և անհասանելի զաւրութեանց երկնից„ ևն։ - Վերջ Թղ. 3բ։ "Անսկիզբն հայր՝ անսկիզբն որդի՝ անսկիզբն հոգի, սուրբ երրորդութիւն անբաժանելի համագոյ, որում փառք յաւիտեանս„։ 2. Անդ։ "Երանելոյն Եպիփանու Կիպրացւոյ ասացեալ Յաւր մեծի յարութեան յիսուսի քրիստոսի։ Զի՞նչ է այսաւր լռութիւն յերկրի. լռութիւն բազում և անապատ բազում„ ևն։ - Վերջ Թղ. 9ա։ "Զյարուցեալն ի մեռելոց աւրհնեսցուք. որ և զմեզ զամենեսեան զհաւատացեալս՝ անապականս յարուսցէ քրիստոս աստուած ի յաւուրն յետնումն, ամէն„։ 3. Անդ։ "Վկայաբանութիւն հաւատոյ Աստուածաբանին Գրիգորի։ Զի մեք զսրբոց հարանց անդր ժողովելոց (ի) քակտումն Արիոսաց հերձուածոյն ոչինչ պատառ(ու)եցաք երբեմն ուրեք և ոչ պատուել կարասցուք„ ևն։ - Վերջ Թղ. 9բ։ "Եւ գալոց է նովին մարմնովն և փառաւք հաւր՝ դատել զկենդանիս և զմեռեալս, որոյ թագաւորութեան ոչ գոյ վախճան. և նմա փառք ընդ հաւր և սուրբ հոգւոյն, այժմ և միշտ և յաւիտեանս ամէն„։ Գրութեանս հարազատութիւնն երկբայելի է, վասն զի կը յիշուի նաև Նեստոր՝ իւր հերձուածով, որ Նազիանզացիէն շատ տարիներ վերջ էր։ Հետևաբար Միակամեայի մը զործ է, ինչպէս կը տեսնուի հետևեալ բացատրութենէն իսկ. "Ապականեն զխորհուրդն վրով և խմարով„ ևն։ Հմմտ. Թ, 225. §. 11. Թղ. 23։ 4. Անդ։ "Խրատ հոգեշահ և աւգտակար ասացեալ հոգելի և բանիբուն վարդապետին Յոհաննու Եզընկեցոյ՝ Պլուզ կոչեցելոյ։ Երկրորդ շաբաթ աւրն։ Արար զմարդն աստուած՝ հոգի և մարմին և միտք„ ևն։ - Վերջ Թղ. 11ա։ "Այր արբեցող և գինեմոլ թափի ի մտաց և ոչ կարէ զգուշանալ անձին իւրոյ, այլ դիւրաւ անկանի յորոգայթ մահու„։ 5. Անդ։ "Սրբոյ Թէոփիլոսի շնորհալից վարդապետի ասացեալ Յաղագս միջնոց քառասնորդաց պահոց։ Ընդմիջեցաք զծով պահոցս քառասնորդաց„ ևն։ - Վերջ Թղ. 13ա։ "Այլ զարքայութիւնն աստուծոյ վայելեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր„։ (Թէոփիլոս Աղեքսանդրացւոյ այս և յաջորդ չորս ճառերու յուն. բնագիրք կը պակսին)։ 6. Թղ. 13բ։ "Երկրորդ հինգշաբաթին միջնոց աղուհացից. երանելոյ Թէոփիլոսի ասացեալ Վասն քառասնորդաց պահոց։ Սովորութիւն է վաճառականաց որ ի մի տեղոջ կուտակեալ հաւաքին„ ևն։ - Վերջ Թղ. 15բ։ "Աստէն տացուք յաղքատսն, անդէն առցուք յաստուծոյ„։ 7. Անդ։ "Թէոփիլոսի ասացեալ Ի սուրբ քառասուն մանկունսն և ի խորհուրդ քառասնորդաց պահոց։ Բուրաստան ծաղկազարդ քառասնաթիւ ծառիւք զարդարեալ„ ևն։ Վերջ Թղ. 17ա։ "Որոց լիցի և մեզ մասնակից լինել ընդ սրբոցն՝ շնորհաւք տեառն մերոյ հոգոյն աստուծոյ„։ 3. Անդ։ "Սրբոյն Թէոփիրսի ասացեալ Ի սուրբ քառասունսն, և ի խորհուրդ քառասնորդաց պահոց։ Արդ՝ եկայք հաւատացեալք ամենասուրբ երրորդութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 19ա։ "Զի արժանասցուք մեղաց թողութեան, գթութեան և ողորմութեան աստուծոյ„։ 9. Անդ։ "Մեծի չորեքշաբաթին. երանելոյն Թէոփիլոսի վարդապետի ասացեալ՝ յաւետարանի պատմութենէ՝ Ի կինն պոռնիկ որ արդարացաւ։ Բազում և անբաւ է մարդասիրութիւնն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 21բ։ "Քանզի ահ մեծ է անկանել ի ձեռս աստուծոյ կենդանոյ„։ 10. Անդ։ "Մեծի շաբաթուն. երանելոյն Թէոփիլոսի՝ աշակերտի Յոհաննու ոսկեբերանին՝ ասացեալ Ի գերեզման աստուածընկալ։ Նոր երկինք այսաւր՝ յերկրի հաստատեցաւ գերեղման փրկչին մերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 24ա։ "Եւ յաւիտենից մեռելոցն յարութիւն ի քրիստոս յիսուս ի տէր մեր„։ (Ասոր և յաջորդ ճառի յոյն բնագիրք ևս կը պակսին)։ 11. Անդ։ "Երկրորդ աւուր յարութեան՝ նորին Թէոփիլոսի՝ աշակերտի Յոհաննու Ոսկեբերանի՝ ասացեալ Վասն թաղման և յարութեան քրիստոսի յիսուսի աստուծոյ մերոյ։ Ով ոք ոչ հիւանդանա(հիանայ) ընդ արարչութիւնն հրաշափառ. ով ոք ոչ սխրանայ ընդ նորոգմունս գերապայծառ„ ևն։ - Վերջ Թղ. 26ա։ "Զայս ամենայն ասացեալ հանդերձ արտասուաւք և ուրախալից սրտիւ ի դժոխս, զի ետես անդ զարարիչն և զփրկիչն յիսուս քրիստոս„։ (Շատ մեծ նմանութիւն կայ այս և Եպիփան Կիպրացւոյ Ի թաղումն տեառն և ի յարութիւն քրիստոսի ճառին մէջ. երկուքն ևս Նիկոդ. Աւետարանին վրայ ձևուած են)։ 12. Թղ. 27ա։ "Երրորդ շաբաթին աւրն. Պատմութիւն վարուց Յոհաննու Ոսկեբերանի վարդապետին։ Բազում են խաւսք վարդապետութեան և մեկնութեան սուրբ գրոց, զոր եթող երանելին տէր Յոհան ոսկէբերան„ ևն։ - Վերջ Թղ. 29ա։ "Դարձեալ հանգուցին զմարմին նորա յեկեղեցւոջ Սրբոց Առաքելոցն, յունվարի ԻԷ. և տաւնեն ամ յամէ ի փառս աստուծոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն„։ 13. Անդ։ "Չորրորդում կիւրակէին. Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ, Ի Ղուկասու աւետարանի մեկնութենէն. Ի մեծատունն և ի Ղազարոս։ Էր ոմն, ասէ, մեծատուն, և հանապազ ծիրանիս ագանէր, և ի ներքոյ ոգիքն լի էին սարդիոստայն„ ևն։ - Վերջ Թղ. 32ա։ "Եւ ի ստամբակութենէ՝ ծառայութիւն գտաւ. և քրիստոսի անճառ մարդասիրութեանն փառք և պատիւ այժմ և միշտ և յաւ„։ 14. Անդ։ "Ի Մարկոսի աւետարանին Մեկնութենէն. Յոհաննու Ոսկեբերանի։ Արդ՝ արթուն կացէք, զի ոչ գիտէք յորում ժամու տէր տանն գայցէ„ ևն։ - Վերջ Թղ. 34ա։ "Եւ խոստացելոց բարեացն հասանել ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս ամէն„։ 15. Անդ։ "Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ Ի սոյն կիրակէ ճաշուն. Ի Ղուկասու աւետարանի մեկնութենէն։ Դատաւոր մի էր ի քաղաքի ուրեմն„ ևն։ - Վերջ Թղ. 35ա։ "Եւ արա զբարի, խնդրեա զխաղաղութիւն և երթ զհետ նորա. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 16. Անդ։ "Հինգերորդ հինգշաբաթին՝ Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ Ի Յոհաննու աւետարանի մեկնութենէն։ Եթէ սիրէք զիս ապա զպատուիրանս իմ պահեսջիք։ Բնութիւնք արարածոց իմանալեաց և զգալեաց չունին նմանութիւն աստուածային բնութեանն„ ևն։ Վերջ Թղ. 37բ։ "Եւ արդարութեամբ ակն կալցուք երանելի յուսոյն և յայտնութեան փառաց միածնի որդոյն աստուծոյ փրկչին յիսուսի քրիստոսի. որում փառք յաւիտեանս„։ 17. Թղ. 37բ։ "Վեցերորդ կիրակէն. Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ ի Մատթէոսի աւետարանի մեկնութենէն. Ի կինն քանանացի։ Յայնժամ գնաց յիսուս, ասէ, և եկն ի սահմանս Տիւրոսի և Սիդոնի, և ահա կին մի„ ևն։ - Վերջ Թղ. 40բ։ "Ըստ այսմ ամենայնի գոհացարուք զաստուծոյ, զի նմա վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւ„։ 18. Թղ. 40բ-41ա։ "Նոյն կիրակէ ճաշուն. սուրբ և հոգեկիր վարդապետի ասացեալ յԱւետարանի մեկնութենէն։ Լեր իրաւախոհ ընդ ոսոխի քում ի ճանապարհի„ ևն։ - Վերջ Թղ. 42բ։ "Զի յաւիտենական բարեացն հասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս„։ Անյայտ է ճառիս հեղինակն, լեզուն ալ միջնադարեան է և տեղ տեզ ռամկօրէն բառերով։ Հայ վարդապետի մը, - թերևս Գր. Տաթևացւոյ կամ, Մատթէոս վարդապետի, - գործ։ 19. Անդ։ "Վեցերորդ երեքշաբաթին. Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ՝ Ի Ղուկասու աւետարանի մեկնութենէ։ Այր մի իջանէր յԵրուսաղէմ է) յԵրիքով„ ևն։ - Վերջ Թղ. 45ա։ "Եւ հատուցանէ վարձս զերկնից արքայութիւնն և զանանց բարիսն ընդ սուրբս՝ ամենայն հաւատացելոցն. ամէն„։ 20. Թղ. 45ա-բ։ "Բուն բարեկենդանի կիրակին. սրբոյն Բարսեղի կեսարացւոց ասացեալ Վասն պահոց։ Փողեցէք ի նոր ամսեանս ժողովք՝ ի բարենշան յաւուր տաւնիս մերո„ ևն։ - Վերջ Թղ. 47ա։ "Զի բարկութիւն և ամենայն տեսակ մեղաց արբեցութիւն է հոգոյ. յորոց պահեսցէ զմեզ որդին աստուծոյ. ամէն„։ 21. Անդ։ "Երրորդ կիրակէ ճաշուն՝ ի Ղուկասու աւետարանի մեկնութենէն. Յանա ռակ որդին ասացեալ՝ Յոհաննու Ոսկեբերանի։ Առն միոջ էին երկու որդիք„ ևն։ - Վերջ Թղ. 49ա։ "Եւ հանդերձեալ բարեացն հասցուք ընդ ամենայն սուրբս ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 22. Թղ. 50ա։ "Երանելոյն Յոհաննու Ոսկեբերանոյ ասացեալ. Ի մեկնութեան բանիցն Ղուկասու աւետարանին։ Այր մի իջանէր յԵրուսաղէմէ յԵրիքով, և անկեալ ի ձեռս աւազակաց„ ևն։ - Վերջ Թղ. 52ա։ "Եւ ամենայն սուրբ և արդարագործ մարդ՝ գործովք իւրովք շինէ զերկնից արքայութիւնն, ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 23. Անդ։ "Մեծին Եւսեբի պատմագրի ասացեալ Ի համբարձումն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Վայելուչ է մեզ փոքր ինչ վասն համբառնալոյն տեառն մերոյ՝ բանս առ ի մէնջ պատմել„ ևն։ - Վերջ Թղ. 53բ։ "Եւ անդ ուրախացեալ սպասէին իջման հոգոյն աստուԲանիրուն հօրս անուամբ խորագրուած այս հետաքրքրական ճառս՝ կարծեմ թէ չի գանուիր Մինյէի հրատարակած 21 ճառերուն մէջ, որուն համար և քննութեան արժանի։ 24. Անդ։ "Երանելոյն Եփրեմի Խորին (ասորոյ) ասացեալ Ի պայծառակերպութիւնն քրիստոսի տեառն մերոյ։ Երկրէ հունձք և յայգեաց պտուղք, ուրախութիւնք անթիւք ըստ մարմնոյ„ ևն։ - Վերջ Թղ. 55բ։ "Եւ եցոյց զնա էակից հաւր և փառակից իւր հոգին սուրբ աստուած„։ 25. Անդ։ "Երանելոյն Զաքարիայի Հայոց կաթողիկոսի ասացեալ չորրորդ աւուրն. Ի ծնունդն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, և ի կոյս Մարիամն։ Արարիչն արարածոցն, և ստեղծիչն և ճարտարապետն բոլորից„ ևն։ Վերջ Թղ. 58բ։ "Եւ ընդ անմահիցն փառաւորել զհայր և զորդի և զսուրբ հոգին, այժմ և միշտ և յաւ„։ 26. Անդ։ "Հինգ(երորդ) աւուրն. Գրիգորի Աստուածաբանի՝ Ազիա(ն)զու եպիսկոպոսի՝ Ի ծնունդն քրիստոսի աստուծոյ մերոյ ասացեալ։ Քրիստոս ծնեալ լինի՝ փառաւորեցէք„ ևն։ - Վերջ Թղ. 62ա։ "Երրորդութիւն երկրպագեալ. զոր այժմ հաստատեալ ի մեզ մաղթեմք, որքան հասանելի է կապելոցս մարմնով ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառք յաւիտեանս ամէն„։ 27. Անդ։ "Սրբոյն Եպիփանու Կիպրացւոյ ասացեալ ներբողեան. Ի սուրբ աստուածածին և ի միշտ կոյսն Մարիամ։ Անճառ է խորհուրդս որ ի ձեռն ամենասուրբ կուսին երևեցաւ ազգի մարդկան„ ևն։ - Վերջ Թղ. 63ա։ "Եւ նորին ողորմութեամբն արժանի լիցուք փառաւորել զհայր և զորդի և զսուրբ հոգին, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 28. Անդ։ "Վեց աւուրն. Երանելոյն Գրիգորի սքանչելագործի Կեսարոյ եպիսկոպոսի ներբողեան ասացեալ Ի ծնունդն քրիստոսի։ Խորհուրդ մեծ և սքանչելի՝ յնյսմ աւուրք տաւնեմք, եղբարք. հովիւք հնչեն ընդ հրեշտակս„ ևն։ - Վերջ Թղ. 66բ։ "Եւ նմա փառք ընդ հաւր և սուրբ հոգոյն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւ„։ 29. Թղ. 66բ-67ա։ "Սրբոյն Անթիպատրոսի Բոստրացոյ եպիսկոպոսի խաւսք Ի ծնունդն քրիստոսի։ Արդ՝ հետևաբար մեզ զծնունդն տերունական„ ևն։ - Վերջ Թղ. 68ա։ "Որ միշտ աւրհնեալ է յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 30. Անդ։ "Եւթն աւուր. երանելոյն Աթանասի Աղէքսանդր(ու) հայրապետի ներբողեան ասացեալ (Ի) սուրբ աստուածածինն և ի միշտ կոյսն Մարիամ։ Աստանաւր զմտաւ ածելով իմ զխորհուրդն մեծ„ ևն։ - Վերջ Թղ, 69ա։ "Շնորհել զանեղ զողորմութիւն իւր ամենայն երկրպագուաց իւրոց ամէն„։ 31. Թղ. 69բ։ "Սրբոյն Թէոդորոսի միայնակեցի՝ Յաստուածայայտնութիւնն և ի սուրբ աստուածածին և ի միշտ կոյսն Մարիամ։ Զբանաւոր և զներանձնական տաճար սքանչելագործութեանն ամենայն բարձեևակ արդարութեամբ վայելչազարդակազմեալ երկնից բնակողին„ ևն։ - Վերջ Թղ. 72բ։ "Ընդ հրեղէն հրեշտակացն բազմութեան նուագողական փառաւորութիւն վերառաքել ի բարձունս հաւր և որդւոյ և հոգոյդ սրբոյ, այժմ և միշտ և յաւ„։ 32. Անդ։ "Սրբոյն Անթիպատրոսի եպիսկոպոսի Բոստրացւոյ ասացեալ Ի մկրտութիւն քրիստոսի աստուծոյ մերոյ։ Հրաշափառ է տաւնախմբութիւնս և առաւելոյր սքանչացումն տաւնիս„ ևն։ - Վերջ Թղ. 73բ. "Որք անլռելի ձայնիւ բարեհամբաւեն զսուրբ երրորդութիւնն հանապազ, այժմ և անվախճան յաւիտեանս ամէն„։ 33. Թղ. 74ա։ "Երրորդ աւուր յարութեան. Թէոփիլոսի ասացեալ Ի թաղումն և ի յարութիւնն քրիստոսի։ Քրիստոս՝ բանն հաւր և համագոյակիցն հոգւոյն սրբոյ„ ևն։ - Վերջ Թղ. 76բ։ "Ընդ արդարոց պսակեսցի, և ընդ սրբոցն հաղորդեսցի տաւնիւ՝ ի քրիստոսէ աստուծոյ մերոյ, որոյ և զմեզ արժանի արասցէ ամէն„։ 34. Անդ։ "Պատմութիւն վասն թաղման. Եւ յարութեան քրիստոսի աստուծոյ մերոյ։ Եւ իբրև երեկոյ եղև՝ եկն այր մի, որում անունն էր Յովսեփ, որ էր քաղաքապետ„ ևն։ - Վերջ Թղ. 78բ։ "Իսկ հաւատացեալն Յովսէփ և Նիկոդիմոս հետևեցան աշակերտացն յիսուսի. և մկրտեցան յանուն հաւր և որդւոյ և հոգոյն սրբոյ, և քարոզէին զքրիստոս„։ (Մասն է 40. Անդ։ "Երանելոյն Եղիշէի հայոց վարդապետի՝ ասացեալ Ի բանն Եսայեայ մարգարէին, որ ասէ։ Երանի տեղոյն այնորիկ ուր եզն և էշ կոխեսցեն„ ևն։ - Վերջ Թղ. 89բ։ "Եկայք աւրհնեալք հաւր իմոյ, ժառանգեցէք զարքայութիւնն երկնից. որում և զմեզ արժանի արասցէ տէրն մեր ամէն„։ 41. Անդ։ "Սրբոյն Թէոփիլոսի ասացեալ պատմութիւն Վասն սքանչելեաց պատկերին քրիստոսի զոր ի տախտակին։ Ի սահմանս Տիւրոսի և Սիդոնի, ի քաղաքն Բիւրեդոն էին բազում հրէայք բնակեալք խառն ընդ քրիստոնեայսն„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ մեծաւ պատուով հաստատեցին զպատկերն ի տեղոջ իւրում. յորմէ բազում նշանք լինին՝ ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ (Պատմութիւնս Ձեռագիրներէն ոմանց մէջ Եպիփանու Կիպրացւոյ խորագրուած է։ Ներկայս մասն ինչ է միայն)։ 42. Թղ. 90ա։ "Երանելոյն Գրիգորի Նիուկեսարոյ եպիսկոպոսի ասացեալ՝ Յաւետիս աստուածածնին։ Այսաւր հրեշտակական դասիւք աւրհներգութիւնքն պայծառանան„ ևն։ Վերջ Թղ. 91բ։ "Յորում հանգեաւ քրիստոս աստուած մեր, և նմա վայելէ փառք՝ հանդերձ հարբ և հոգւովն սրբով, այժմ և միշտ և յաւ„։ 43. Թղ. 92ա։ "Ի յիշատակի սրբոյն Անտոնի անապատականի, ի պատմութենէ նորին վարուց. զոր ասացեալ է սրբոյն Աթանասի։ Բարիոք է նախանձ դնել ընդ միայնակեացս Եգիպտոսի„ ևն։ - Վերջ Թղ. 96ա։ "Եւ մխիթարէին յիշատակաւք երանելի ծերոյն որ փոխեցաւ ի փառս ամենասուրբ երրորդութեանն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւ„։ Վարքս նոյն է ընդհանրապէս Աթանասէն գրուածին հետ, բայց տպագրութեան երկու օրինակներէն ևս զգալի տարբերութիւններ կը ներկայացնէ, և աւելի համառօտ է, այսինքն մինչև անոր վերջին ողջոյնն և մահը կը հասնի (Հմմտ. տպ. եր. 533612)։ 44. Անդ։ "Վկայաբանութիւն Վահանայ սրբոյ՝ որդւոյ Խոսրովու Գողթան տեառն, որ վկայեալ վասն քրիստոսի։ Ահա մերկացաւ վաղակաւորն ի պատենից, զոր տեսանողն յառաջագոյն գուշակեաց„ ևն։ - Վերջ Թղ. 99ա։ "Կատարեցաւ երանելին Վահան բարի խոստովանութեամբ ի քրիստոս յիսուս. յորոյ ձեռն ոչ սակաւ բժշկութիւնք լինէին՝ որք հաղորդէին նշխարաց սրբոյն. զի և մեք արժանի լիցուք մասնաւորել սրբոյ վկային, փառաւորելով զսուրբ երրորդութիւնն յաւիտեանս ամէն„։ 45. Թղ. 99բ։ "Պատմութիւն երանելոյն Մարութայի, և որ ինչ ի ձեռն նորա երևեցան սքանչելիք։ Ով հարք և եղբարք, լուարուք զպատմութիւն երանելոյն Մարութայի, որ ինչ Նիկոգ. Աւետարանին կամ Յիշատակարանաց Պիղատոսի. իսկ վերջաբանի երեք տողերը կը թուին նորամուտ)։ 35. Թղ. 78բ։ "Հինգերորդ աւուր յարութեան. Թուղթ Պիղատոսի դատաւորի՝ առ Տիբեր կայսր. զոր գրեաց յետ խաչելութեան քրիստոսի ամտուծոյ մերոյ։ Ինքնակալ(ի)դ սեբաստեայ փառաւորի և հզաւրի Տիբեր(ե)այ կայսեր, ի Պիղատոսէ դատաւորէ՝ Պաղեստինեայ ի Փիւնիկոյ՝ խնդալ„ ևն։ - Վերջ Թղ. 79բ։ "Եւ այսոցիկ այսպէս գործելոցս՝ փառաւոր լինէր անուն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի՝ ընդ ամենայն տեղիս. և փառաւորի ամենասուրբ երրորդութիւնն այժմ և միշտ„։ (Այս ևս Յեշատակարանք Պիղատոսի գրութեան մասն է, ինչ ինչ յաւելուածով)։ 36. Անդ։ "Պատմութիւն վասն գալստեան իւղաբեր կանանց ի գերեզմանն քրիստոսի, և աշակերտացն Պետրոսի և Յոհաննու։ Եւ ի միաշաբաթոջն ընդ արևագալն Մարիամ Մագդաղենացի՝ ինքն միայնակ գայ ի գերեզմանն յիսուսի„ ևն։ - Վերջ Թղ. 82ա։ "Տեսին զյիսուս յարուցեալ ի մեռելոց և հաւատացին ի նա„։ 37. Անդ։ "Մեծի և հրաշափառ հինգշաբաթին. Տեառն Զաքարիայի հայոց կաթողիկոսի։ Ասացեալ յԱւետարանի մեկնութենէն։ Յերիկեան ի գնացելումն աւուրն զմեծ չորեքշաբաթու„ ևն։ - Վերջ Թղ. 83ա։ "Քանզի հինն աւրինակ էր՝ էանց. և նոր նորոգեցաւ փրկութիւն աշխարհի„։ 38. Թղ. 83բ։ "Տեառն Զաքարիայի կաթողիկոսի։ Ասացեալ Ի թաղումն քրիստոսի և ի տագնապ սատանայի։ Մեծի ուրբաթին է։ Տեսեալ սատանայի զաստուածն բանն ի մարմնի, և ոչ ծանեաւ զնա„ ևն։ - Վերջ Թղ. 86բ։ "Զուարճացեալ մեծ և հրաշալի պարգևաւն, որով փրկեցան արարածք՝ ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 39. Անդ։ "Երանելոյն Եղիշէի՝ Հայոց վարդապետի։ Ասացեալ բան շահաւէտ և աւգտակար հոգոց համայնից։ Ով հաւատացեալ հարք իմ և եղբարք, ծառայք քրիստոսի և ծառայակիցք իմ հողոյս, մի ոք վհատեսցի ի մեղաց, և մի ոք յուսահատեսցի ի կենաց՝ վասն չար գործոց„ ևն։ - Վերջ Թղ. 88ա։ "Եւ յանանց բարիսն վայելեսցուք շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի ամէն„։ Ճառիս լեզուն թէպէտև կը տարբերի Եղիշէի լեզուէն, սակայն որովհետև նմանութիւններ կաճ հոս, - օր. իմն, աջակողմեան աւազակին վերաբերեալ կտորն՝ Ի թաղումն Տեառն ճառին նման է,սւսի հաւանական է որ հարտդատ եևէայ նակ բազում ըղձիւ և ցանկական յուզմամբ գտեալ մէծ հեռետորն Մովսէս՝ որ կոչի Խորենացի. և էր ընդ աղաւտ ասացեալ ի մերոյ յարկաց. և ուր (ոչ) ուրեք գտանէին մինչև ի ձեռն՝ կրաւնաւորի միոջ գտեալ՝ որ էր յերկրէն Խոր հայոց, ի գաւառէն որ կոչի Ձորոյ գետ, ի համբաւեալ ուխտին Սանահին անուանեալ, պատահումն բարի եղև. և հրամայեաց մեծն և լաւն ի բնաւս Ատոմ՝ որդի Սենեքերիմայ հայոց նահանգի, Ասպուրական կոզեցեալ, որոց մասն փրկութեան հաւատացեալ էր Ատոմայ. պատկեր մաւր տեառն ի բաժին Անձաւացեաց. հրամայեաց գրել մեծաւ յուսով և խնդութեամբ բազմաւ որոյ անուամբ պարսպեալ եղիցի մեծաշուք իշխանութիւն նոցա, չորից հարազատ եղբարց Դաւթէ և Ատոմոյ՝ Կաւտանդիոյ՝ և Համապասպրայ, գեղեցիկ և շքեղազարդ Բագրատունեաց„ ևն։ Օրինակս շատ հին և եղծեալ Յիշատակարանէ մը գաղափարուած կը տեսնուի, որուն համար ալ թէ սկզբնաւորութիւնն և թէ վերջաբանը շատ կցկտուր և անհասկանալի մնացեր են։ Օրինակիս մեզ ընծայածը՝ Խորենացւոյ առ Սահակ Արծրունի գրած թղթի 1թ3 մասն հազիւ ըլլայ (Հմմտ. տպագրութիւնը եր. 290 Բ. պարբերութիւնը)։ Եթէ ստոյգ է Յոհ. Մանդակունւոյ վարկածը, նա Խորենացիէն այդ մասը միայն մէջ բերած է, անոր անուամբ, դուրս թողլով Տիրամօր ազգաբանութեան վերաբերեալ պատմական և ընդարձակագոյն մասը։ Եւ հետևաբար Խորենացի 485էն յառաջ գրած ըլլալու էր։ Իսկ եթէ ոչ՝ յայտնի նշան է, թէ այդ ժամանակ ձևացուած է Խորենացւոյ առ Սահակ Արծրունի թուղթը՝ Ատոմայ ձեռքով։ 50. Անդ։ "Երանելոյն Յոհաննու Ոսկեբերանին ասացեալ. Յաղագս ննջեցելոցն և չլալոյ զվախճանեալսն, մանաւանդ որք տղայք անարատք թողին զայս կենցաղս։ Բեր այսուհետև մանաւանդ քան զյառաջագունիցն փուփ(թ)աբար վարդապետութեամբ մտցուք ի ներքըս„ ևն։ - Վերջ Թղ. 111բ։ "Որք յիշատակին ի պատարագս առաջի աստուծոյ և յիսուսի քրիստոսի. որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 51. Թղ. 112ա։ "Երանելոյ Յակոբայ Սրճոյ եպիսկոպոսի ասացեալ. Ի յարութիւն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, և ի զինուորսն որք պահէին զգերեզմանն։ Յարութիւն քո տէր զարթուցանէ զիս ճառել զնմանէ„ ևն Վերջ Թղ. 115բ։ "Միածին ծնեալ ի մաւրէ հաւատան ամենայն հաւատացեալք, զի նմա վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և„։ 52. Թղ. 116ա։ "Առաջաւորի պահոց երկուշաբաթին՝ ասացեալ Յոհաննու Ոսկեբերանին։ Երևելի և վայելուչ է տաւնս„ ևն։ - Վերջ Թղ. 119ա։ "Եւ ընդունի աստուած զպահս քո և արդիւնացուսցէ զպտուղ հոգւոյդ քո. զի նմա վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւ„։ ի ձեռն նորա երևեցոյց տէր սքանչելիս յերկրի„ ևն։ - Վերջ Թղ. 103ա։ "Եւ նմա փառք որ փրկէ և ապրեցուցանէ զյուսացեալ և զապաւինեալս իւր, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 46. Անդ։ "Պատմութիւն սրբոյն Գրիգոր(ի) Աստուածաբանի Անձիանձու եպիսկոպոսին։ Աստուածահաճոյ և մեծ վարդապետն Գրիգորիոս էր յերկրէն Երկրորդ Կապադովկեցւոց„ ևն։ Վերջ Թղ. 104բ։ "Անձինք երիս կատարեալ անորոշաբար, և բնութիւն մի՝ անշփոթաբար զուգակցեալ. որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, և այժմ և յաւիտենից ամէն„։ 47. Անդ։ "Վկայաբանութիւն սրբոյն Պաւղիկարպոսի Զմիւռնեայ քաղաքի՝ յամս Վերոսեայ. Յեկեղեցական պատմութենէն (Եւսեբեայ)։ Բայց յաւուրսն Անիկտոսի, այն որ ասացաք մեք զնմանէ՝ թէ էր եպիսկոպոս եկեղեցւոյն Հռովմայեցւոց, պատմէ Երիանոս„ ևն։ - Վերջ Թղ. 107ա։ "Որ իբրև կատարումն եղև նորա եղբարքն իսկ եկեղեցւոյն զՄիւռնացոց գրեցին զպատմութիւն նորա, յայսմ թղթի զոր դրոշմեցաք մեք. և է բարեխաւս վասն յաւիտենական արքայութեան. ընդ որում փառք իշխանութիւն և պատիւ՝ այժմ և միշտ և„։ 48. Անդ։ "Զորեքշաբաթի. Յաղագս Մելքիսեդեկի՝ ի գրոց սրբոյն Աթանասի։ Թագաւորն Սաղիմ ընդ անուան քաղաքին Սաղիմայ անուանեցաւ Սաղիմ. և ծնաւ զԱսաղայ, և Ասաղայ ծնաւ զՄելքիսեդեկ„ ևն։ - Վերջ Թղ. 108ա։ "Եւ եղև աւրինակ Մելքիսեդեկ՝ անարիւն պատարագի փրկչին մերոյ, որպէս և գրեալ է. Դու ես քահանայ յաւիտեան„։ 49. Անդ։ "Յոհաննու Մանդակունեցոյ ասացեալ. Պատմութիւն և գիւտ փոխման աստուածածնին և մաւր տեառն։ Թէ ո՞րպէս եղև փոխումնն, կամ ո՞րպէս շնորհեցաւ անարատ պատկերն ի փայտն և տուաւ հայոց, կամ յոյրձեռն, կամ ով եղև պատճառ խնդրոյն, կամ ով եբեր ի Հայք, զայս մեզ ստուգաբանեաց մեծ իմաստասէրն այրն աստուծոյ Մովսէս՝ կարգեաց մեզ մի ըստ միոջէ, զի անվթար հայցուածովք ի լոյս մտաց աչացդ, և հաստատեսցես զայս քեզ, ով սիրելի և պարկեշտութեան մերոյ պատճառ, և սրտի մտաւք ուղղակի հաստատեսցես զհաւատս քո յարկուած պատմութեանս, և մի վարկպարազի իբրև մտացածին ինչ ի մասն իմն հարևանցի գրուցատրութեան համարեսցես„ ևն - Վերջ Թղ. 110ա։ "Գեղեցիկ և շքեղազարդ Բագրատունեաց ընդ ամրածածուկ և աներևոյթ և անյաղթ զաւրութեանց. որում փառք յաւիտեանս ամէն„։ Յոյժ հետաքրքրական է օրինակս. ինչպէս ի սկզբան Յոհ. Մանդակունւոյ անուանը ուղղեալ, այսպէս և՛ վերջաբանին հետեեալ տեղեկութեամբ՝ Ատսմայ կոզմէն. "Ճայս ցանկալի Պատմութիւնս ՃԱՌԸՆՏՒՐ ԻԸ 53. Անդ։ "Երանելոյն Յոհաննու Ոսկեբերանին ասացեալ՝ Առաջաւորի պահոց երեքշաբաթին աւրն. Վասն շարժման և ապաշխարութեան։ Տեսէք զաստուծոյ զաւրութիւնն, տեսէք զաստուծոյ մարդասիրութիւնն„ ևն։ Վերջ Թղ. 121բ։ "Եւ հան ի նմանէ զփուշն անմտութեան. և բարի լիցի քեզ, զի շահեցար զեղբայրն քո. և քրիստոսի աստուծոյ մերոյ փառք„։ 54. Անդ։ "Առաջաւորի պահոց չորեքշաբաթին՝ Երանելոյն Եփրեմի ասացեալ. Վասն զղջման և ապաշխարութեան։ Բարիոք էր պահել զաւանդն զոր ընկալաք, զշնորհսն զոր առաք„ ևն։ - Վերջ Թղ. 122բ։ "Պաւղոս հայհոյիչ աստուածատեաց՝ զՍտեփաննոս եսպան, եկեղեցեաց աւերիչ, այսաւր տեառն կոչեցաւ և՝ բերան յիսուսի քրիստոսի, և մարդասիրին աստուծոյ փառք„։ 55. Թղ. 123ա։ "Երանելոյն Յոհաննու Ոսկէբերանին ասացեալ. Վասն ապաշխարութեան և վասն հանդերձեալ դատաստանին։ Պարտական եմք, ով սիրելիք, զմիմեանց բեռն բառնալ„ ևն։ - Վերջ Թղ. 124ա։ "Զի զաստուած տեսանել կարասցուք, և յարքայութեան նորա վայելեսցուք՝ շնորհաւք և մարդասիրութեամբ տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի. որում փառք յաւիտեանս ամէն„։ 56. Թղ. 124բ։ "Սրբոյն Յակոբայ Սրճոյ եպիսկոպոսի ասացեալ՝ Յաղագս Անտիոքայ քաղաքին, թէ ո՞րպէս մտին առաքեալքն Պետրոս և Պաւղոս։ Լուսով քո բանի գամ առ քեզ, որդի աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 129ա։ "Եւ աւր ըստ աւրէ զաւրանային ի հաւատս ուղղափառս„։ (Ուշագրաւ է պատմագրական ճառս՝ նաև Պետրոսի քարոզութեան արարուածներով, և փրկչին հրաւիրանօք ի Հռոմ երթալն, այլովք հանդերձ)։ 57. Անդ։ "Երանելոյն Կիւրղի հայրապետին ասացեալ՝ Յաղագս պահոց և ապաշխարութեան և թողութեան մեղաց։ Զարաչար են մեղք, և անհնարին չար է ախտ հոգոց„ ևն։ - Վերջ Թղ. 132բ։ "Ակն կալեալ ի զաւրութիւն միածնի որդոյն աստուծոյ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. զի նմա են փառք պատիւ յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 58. Անդ։ "Սրբոյն Նեքտառինեա Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսի՝ Յաղագս Թէոդորոսի, և սքանչելեացն զոր եցոյց սուրբ զաւրավարն։ Յառաջի(ն) ամի Յուլիանոսի կայսեր մինչդեռ նորընծայ էր ի թագաւորութեան„ ևն։ - Վերջ Թղ. 133բ։ "Արդ վասն զի յաստուած մերձ գոլով քո, հաշտութիւն հայցեսցես մեզ ժողովելոցս՝ ի յիշատակս քո„։ 59. Անդ։ "Երկրորդ շաբաթի աւրն՝ ճաշուն՝ ի Ղուկասու աւետարանի մեկնութենէն Ի թզենին ասացեալ. Սուրբ վարդապետին Սարգսի։ Թղենի ոմն տնկեալ յայգւոջ իւրում եկն առ նա՝ խնդրելով պտուղ և ոչ եգիտ„ ևն, - Վերջ Թղ. 135բ։ "Որ կայ և պահի յուսացելոց իւրոց ի տէր մեր և ի փրկիչն յիսուս քրիստոս, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 60. Թղ. 136ա։ "Վեց(երորդ) աւուրն։ Սրբոյն Պրոկղի եպիսկոպոսի Կոստանդնուպաւլսի՝ ներբողեան Ի սուրբ կոյսն աստուածածին։ Այսօր արդարութեան արեգակն ծագեաց„ ևն։ - Վերջ Թղ. 136բ։ "Եւ ահա աստղն զոր տեսին յարևելս՝ առաջնորդէր նոցա, և եկեալ եկաց ի վերայ ուր էր մանուկն քրիստոս աստուած. նմա փառք յաւիտեանս ամէն„։ (Ասկից սկսեալ ուրիշ գրչութեամբ գրուած են)։ 61. Թղ. 137ա։ "Երանելոյն Յոհաննու Ոսկեբերանոյ ասացեալ Վասն սգաւորաց մխիթարութեան։ Քրիստոս էառ մարմին, եկայք երկրպագեսցուք, ստեղծողն վերստին ստեղծ, մի տրտնջեսցուք„ ևն։ - Վերջ Թղ. 138ա։ "Բայց միայն ապաւինե(ա)լ ի մարդասիրութիւնն աստուծոյ, զի նմա վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս„։ 62. Անդ։ "Խաչի և յարութեան (առանց անուան)։ Օրհնեսցուք եղբարք զհրաշագործ տնտեսութիւն միածնին և անճառ բանին„ ևն։ - Վերջ Թղ. 139ա։ "Քանզի խորհուրդ մեծ տնօրէնութեանն աստուծոյ որ այժմ յայտնեցաւ կենսատու և պատուական խաչիւն՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք„։ 63. Անդ։ "Հինգերորդ կիրակէին՝ Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ. Ի վճիռ քանանացւոյն. Յայնժամ գնաց յիսուս, ասէ, և եկն ի կողմանս Տիւրոսի և Սիդոնի, և ահա կին մի„ ևն։ - Վերջ Թղ. 142բ։ "Ըստ այսր ամենայնի գոհասցուք զաստուծոյ, զի նորա են փառք յաւիտեանս ամէն„։ (Տարբեր Ձեռա64. Անդ։ "Սրբոյն Յակոբայ Սրճոյ եպիսկոպոսի ասացեալ՝ Ի յարութիւն Ղազարու։ Բաց զշրթունս իմ խօսել վասն քո, որդի աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 146բ։ "Եւ լուծին նոքա զկապանս կտաւուցն զոր կապեցին, իւրաքանչիւր ըստ զօրութեան իւրոյ գործեաց առ մեռեալն, առ փառաբանութիւնն որդւոյ աստուծոյ. զի նմա վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ„։ 65. Անդ։ "Մեծի չորեքշաբաթին. Երանելոյն Կիւրղի Երուսաղէմայ հայրապետին ասացեալ՝ (Վասն մատնութեան)։ Մատնէր զնա Յուդաս, զրկող եղեալ առ տանուտէր անդր„ ևն։ - Վերջ Թղ. 147ա։ "Ետուն վաղվաղակի զարծաթն զոր խնդրեաց, զի մատնեսցէ զայն զոր խնդրէին, և քրիստոսի աստուծոյ անճառ մարդասիրութեան փառք, այժմ և միշտ և յաւի„։ 66. Անդ։ "Երրորդ կիրակէի. Տեառն Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ Ի Ղուկասու աւետարանի մեկնութենէն։ Էր ոմն մեծատուն և հանապազ ծիրանիս ագանէր„ ևն։ - Վերջ Թղ. 150ա։ "Տեսանեն, զի ի մեղաց՝ եմուտ ի ծառայական յաշխարհ. և քրիստոսի անճառ մարդասիրութեան փառք յաւի„։ 67. Անդ։ "Մեծի երկուշաբաթին՝ Յոհաննու Ոսկեբերանի՝ Յադամ ասացեալ, մինչ յաքսորն էր։ Եւ արդ մի ոք աստուծոյ ստեղծուածոյն մեղադիր լինիցի, քանզի որպէս զԱդամ ստեղծ աստուած՝ նոյնպէս-և զԵւայ շինեաց ի նմին զանգուածոյ„ ևն։ - Վերջ Թղ. 152բ։ "Որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ և յաւիտեանս„։ (Տես յուն. տպգ. Հտ. Զ. էջ 544. 3.)։ 68. Անդ։ "Յաւուր մեծի հինդշաբաթոջն Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ. Յանհասից գրոց։ Զողորմութիւն և զմարդասիրութիւն աստուծոյ քարոզեն ամենայն արարածք„ ևն։ - Վերջ Թղ. 154ա։ "Յոյժ հզօր գոյր ի հրաժարելն, և ի թոյլ տալ. քանզի իւրաքանչիւրն սիրոյ էին. և քրիստոսի մարդասէր խոնարհութեանն փառք յաւիտե„։ Լուացման ոտից և աստուածային խոնարհութեանն և խոր խորհրղոյն վրայ կը դառնայ գեղեցիկ ճառս. և աւելի Գր. Աստուածաբանի սրաթռիչ ոճն ունի քան Ոսկեբերանին։ 69. Անդ։ "Երանելոյն Թէոփիլոսի՝ Ի գերեզմանն աստուածընկալ, և առ Նիկոդիմոս և ի Յովսէփ Արեմաթացին։ Այսօր նոր երկինք յերկրի հաստատեցաւ գերեզման փրկչին մերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 161բ։ "Արժանի լիցուք երանաւէտ կոչմանն և երկնային խորանացն ընդ սուրբս նորա ժառանգել և օրհնել և փառաւորել զհայր և զորդի և զսուրբ հոգին՝ այժմ և յաւ՛„։ 70. Թղ. 163ա։ "Խրատք հոգեշահք սուրբ վարդապետին Եզնկայ կողբացւոյ ասացեալ. Վասն աւգտի կրաւնաւորաց։ Աստուածասէրն (յ)իւր կամացն որպէս թշնամոյ զգուշանայ„ ևն։ - Վերջ Թղ. 165բ։ "Որք այսմ կրանաւորութեամբ միաբանին ի քրիստոս՝ հրեշտակք ցանկան պատուոյ նոցա. և ուրախակիցք նոցա եղեալ՝ աւրհնութիւն և փառս վերառաքեսցեն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից„։ Այս ճառս, ինչպէս և յաջորդ հատուածը, Պրօֆ, Գր. Խալաթեան ընդօրինակած է Մոսկուայի Լազ, Ճեմարանի ձեռագիրներէն, որոնց Յիշատակարաններն ևս պիտի տեսնենք վարը։ Այս օրինակիս մէջ. "Եթէ կամիս ի կեանս մտանել„ ևն, 5 տող հատուածը չի գտնուիր Եզնկայ Վենետիկի ապագրութեան մէջ (300), և ոչ ալ Նեղոսի Խրատներուն ԺԷ. գլխուն մէջ (716)։ 71. Թղ. 166բ։ "Մովսիսի Խորենացւոյ՝ Բան իմաստութեան։ Յաստուծոյ խորհրդով և իմաստութեամբ հաստատեցաւ մարդկային տեսակ. իսկ անմտութեամբ և սրտիւ պարտեցաւ ի չարէն և յինքենէ„ ևն։ - Վերջ Անդ։ "Վասն այսորիկ պատուեմք և մեք զարուեստս զայս. զի սակաւ անուրջքն յայտնին՝ որպէս տարակուսութիւն մեկնութեանց՝ հանգէտ նմանութեամբ, յայտ է. և ոչ վայրապար կամ ըստ ախորժակաց մարդկայնոց՝ ըստ ամենայնի և յամենայնի փառք տեառն աստուծոյ յաւիտեանս. ամէն„։ Ընդօրինակողը կը ծանօթագրէնախագաղափարի մասին այսպէս. "Գրչագիր մագաղաթեայ՝ գրեալ բոլորգրով յամին 1069-1620։ Վերջին թուականը 1620՝ ոխալմամբ տպագրեալ 1720, իսկ ի Յուցակիս 76„։ Իսկ ինձ համար ոչ միայն տպագրեալին 1720, այլ և 1620 և 76 չեն յարմարիր հայկ. 1069 թուականին. և դժբախտաբար բացատրուած չէ։

Content