39508՝ ՌՃԺԱ = 1662։
նոտրագիր մանրիկ՝ լայն լուսանցքնե, ռոմ։
21, իւրաքանչիւրն 12 թուղթք։
կոգեգոյն ազնի։ և նուրբ թուղթ։
(նոր) փայտեայ կաշեպատ թխագոյն։
հին կողերն ինկած են. տեղ տեղ ալ լուսանցքը մաշած են ու կարկտուած։ Թղ. 36 և 36 լուսանցք խորապէս կրծուած են կամ ցեցակեր եղած, բայց գրութիւնն անվնաս մնացեր է։ Թղ. 2-3 Դաւթի պատկերն և կիսախորանը վնասուած են՝ գունոց իրարու փոխանցումով։ Մէկ թուղթ ինկած է ընդ մէջ Թղ. 129բ130ա։
նախ Ստամպօլցի Խօնա Տիրացու, ապա այլք։
չունի։
շատ շատ են, քառագոյն ոսկե զարդ, մեծաւ մասամբ թռչնագիր, մարդագիր, ևն։
յոյժ բազմաթիւ են, քառագունեան ոսկեզարդ. հնագրական տեսակէտէ ուշադրութեան արժանի են յատ կապէս, Թղ. 18բ և 19ա, խորանաձև մատուռիկները իրենց մէջ կախուած ոսկեայ կանթեղներով և խա, չերով։
17, մէկը մեծ և միւսները փոքրիկ որ լուսանցքը կը զարդարեն։ Թղ. 2բ. Դաւիթ թա, գազարդ՝ բազմած, կրելով ծիրանեգոյն պատմուճանին վրայ երկնագոյն փիլոն, և երկայնաբուն սազը ձեռքերուն մէջ։ Թղ. 26ա. Մարիամ քոյր Մովսիսի որ կանգուն թմբուկ կը զարնէ. կանաչ ներքնազգեստի վրայէն կրելով կարմիր վերարկու։ Թղ 54բ. Մովսէս՝ կանգնած, որ կանաչագոյն պատմու, ճանի վրայէն մօռ փիլոն կը կրէ, աջ ձեռքն ու ցուցամատը դէպ ի վեր բարձրացուցած, և մէջքը ոս. կեհուռն կարմիր գօտի։ Թղ. 74ա. Դաւիթ ծնրա դիր։ Թղ. 85ա. Մովսէս կանգուն՝, գաւազան ի ձե. ռին՝ հրեղէն խորհրդանշանի մը հանդէպ, և մութ կանաչ պատմունանի վրայ կը կրէ մանուշակային փիլոն։ Թղ. 113ա. Աննա՝ ծնրադիր և բազկատարած, դիմացն ալ Սամուէլ մանուկ՝ խանծարրապատ։ Թղ. 144բ. Եսայի մարգարէ կանգնած, վարդագոյն պատմուճանին վրայ կապոյտ կրկնոց մը ձգած է ձախ ուսէն և աջակողմը բաց. իսկ ձեռքին մէջ ոս։ կեզօծ գլանաձև մը։ Թղ. 169բ. Եզեկիա թագաւոր՝ պսակազարդ ու վսեմ, և կանաչ պատմուճանի վրա կը կրէ ծիրանեգոյն ոսկերիզ փիլոն։ Թղ. 198բ Եսայի մարգարէ՝ բազմեալ, մանուշակային կարմիր թեզանիով և կանաչագոյն կրկնոցով, գալարածև բացուած մագաղաթը ձեռքէն վար կախուած։ Թղ 199ա, Յովնան մարգարէ՝ որ կիտի բերնին մէջ կեցեր է Թղ. 225բ. Ամբակում մարգարէ՝ ծնրադիր բազկատարած, որ մօռի զարնող կարմիր թեզանիի վրայ կը կրէ կանաչ փիլոն, և մէջքր ոսկեգոյն կամար, Թղ, 230բ. Դաւիթ պատանի՝ այլազգեաց բանակին հանդէս կանգնած, ոսկեճամուկ կարմիր և կարճ լօդիկ հագած է՝ ոսկեայ կամարով. մէկ ձեռքը պարսատիկ ունի, և միւսով քարը բռնած։ Թղ. 231ա. Մանասէ թագաւոր՝ ծնրադիր կ՝աղօթէ, կապոյտ ներքնազգեստի վրայ մութ կարմիր վերարկու հագած է, և թագ ի գլուխ։ Թղ. 233բ. Աստուածածին Կոյս՝ կանգնաձ է դէպ յարևելս, ձեռքերը խաչաձև կուրծքին վրա սեղմած, և ոսկեգը՝ արիւնագոյն կարմիր շալը գըլ։ խէն մինչև կրունկները կ՝երկննայ, բաց թողլով առջևէն կանաչագոյն ներքնազգեստը, ու սև կօշիկները ոտին։ (Հաւանօրէն կիլիկեան Ձեռագրէ մընդօրինակուած են այս նկարները, և այն ժամանակի հայ եկեղեցական և աշխարհական այլ և այլ դասակարգի տարազները ներկայացնելու բնոյթն ունին, որով և ուշադրութեան արժանի)։ Թղ. 235բ Երեք մանկունքն ի հնոցին՝ զգեստաւորեալ, և վերև։ նին թևատարած հրեշտակ մը, որ նախընթաց օրինակներուն մէջ կը պակսի։ - Թղ. 239բ Ն. Ծնորհալի ալեզարդ ու գլխաբաց, գահի վրայ բազմած է և յոյն եկեղեցւոյ տարազով. այսինքն՝ սպիտակ շապ. կին վրայ կը կրէ կուրծքը ծածկող ու բազմախաց շուրջառը՝ բազմախաչ եմիփորոնով։
չկան։
8 հատ, քառագոյն՝ ոսկեզարդ և գեղեցիկ, տես Թղ. 3ա, 30ա, 58բ, 90ա 116բ, 146բ, 171բ, 200բ։
կարմրագիր են. նոյն իսկ Տունք, Գուբղայք և Կանոնք։ Իսկ ջնագլուխք մերթ արիւնագոյը և մերթ մանուշակային կարմիր երկաթագիր։
Թղ 1, 2ա, 245բ։
մի միայն է, ի գրըչէն, ի վերջ մատենկանս, այսպէս. Գառք ամենասուրբ երրորդութեան հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ անզրաւ յաւիտեանս ամէն։ Արդ գրեցաւ սաղմոսարանս ի լաւ և ի ընտիր աւրինակէ. ի թվականութեանս մեբոյ ՌՃԺԱ. ի մայրաքաղաքն ի Հալապ, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին և սուրբ Քառասնից. ի հայրապետութեան Կիլիկիոյ Տեառն Տէր Խաշատուր Կաթողիկոսին. ձեռամբ Աստուածատուր անուամբ և եդ(թ) քահանայի. ի վայելումն Ստըմբօլցի Խօճի Տիրացուին. զոր տէր Աստուած բարով վայելել տացէ նմա ամէն։ Հայր մեր,։
։ Ձեռագիրս յամի Տեառն 1804, Յունվար 27ին մտեր է հաւաքմանս մէջ. յիշատակ է ո. Հ. Հիւրմիւզ աղայի Ապտուլլահեան՝ վանաց սրբոյն Ղազարու. իւր որդին և ուխտիս միարան Վ. Հ. Գէորգ Վ. Հիւրմիւ. գեան (յետոյ Աբբահայր) յիշեալ տարւոյն և անծամբ բերած է ի Վենետիկ։ Մատեանս է Սաղմոսաքան փոքրիկ՝ կատարեալ ամենայն իրօք. օրինակուած է լաւ և ընտիր գաղափարէ մը, ուստի և կրկնակի յարգի. կը պարունակէ նաև Շնորհալւոյ Հաւատով խոստովանիմը անթերի։ 1. Թղ. 3ա, Կը սկսին սաղմոսք Դաւթի (առանց խորագրի)։ Երանեալ է այր որ ոչ գնաց, ևն. և Թղ. կաւարտին Դաւթի ինքնագիր և արտաքոյ թուոց սաղմոսով. Գոքր էի ես յեղբարս իմ, ևն, որ կը կրէ սովորական խորագիրը. պատկերը միայն նորութիւն մէ օրինակիս մէջ։ Կանոնք սաղմոսաց ըստ սովորականին հոս ես Կիսախորաններով կը սկսին, և մարգարէից 0րհնութիւններով կը փակուին, յարելով վերջնոցս գիշերային ժամու Մաղթանքները, Քարոզներն ու Աղօթքը ամբողջապէս, ձայներու վրայ բաժնուած։ Թէ իւրաքանչիւր սաղմոսի և թէ Կանոնաց վերջը նշանակուած են Տանց և Գուբղայից քանիօնութիւնքը՝ կարմրագիր։ Սաղմոսներու թուահամարները սև մելանով նշանակուած են լուսանցից վրայ, և երբեմն լուսանցազարդերուն մէջ։ Քանի մը հատ միայն առանց թուահամարի են, հաւանօրէն մոռացմամբ։ Ուշադրութեան արժանի է հետևեալ եղելութիւնը, այսինքն Զօհրապեան տպագրութեան բոլոր ընդարձակ ու պարագայալից խորագիրներն յապաւուած են սոյն Սաղմոս սարանիս մէջ. այլ կը ներկայանան մեզ ընդհանրապէս Սաղմոս ի Դաւիթ,։ Սաղմոս Յասափ,։ Ի կատարաք՝ Սաղմոս ի Դաւիթ,։ Սագմո։ որդւոյ Կորխայ,, Երգ աստիճանաց,։ 0րհ. նութիւն աստիճանաց,։ Ալէլուիա,։ Իմաստութիւն Յասափայ, ևն, պարզ խորագիրներու ներքև։ Իսկ մի քանի հատը, - օրի. աղագաւ ԼԲ. ԼԵ. ԽԵ. ևն, - չունին բնաւ խորագիր։ Արդեօք տեղի սղութեան, թէ հնագոյն բնագրի մը արդիւնք է այս։ Յաջորդ և հնագոյն օրինակները միայն պիտի կարենան որոշել զայս։ 2. Թղ. 251ա։ Աղօթք Մանասէի թագաւորին։ Տէր ամենակալ, ևն։ - Թղ. 233բ, Աւրհնութիւն Մարիամու (Աստուածածնի)։ Մեծացուսցէ անձն իմ զտէր, ևն։ - Թղ. 234բ Աւրհնութիւն Զաքարիա։ Աւրհնեալ տէր աստուած Իսրայէլի ևն։ - Թղ. 235ա - բ։ Աւրհնութիւն Սիմէոն ծերց։ Արդ արձակես ևն։ Անդ։ Աւրհնութիւն երից մանկանց։ Աւրհնեալ ես տէր աստուած հարցն մերոց, ևն։Թղ. 239բ։ Աղաւթք տեառն Ներսեսի հայոց ասացեալ՝ յաղագս պահպանութեան ամենայն քրիստոնէից։ Հաւատով խոստովանիմ, ևն, ամբողջ է, և մէն մի տան դիմաց թուահամարներ՝ ա-իդ նշանակուած են։ Հմմտ. Թ. 36. սակայն ասոր նկարներն աւելի կատարեալ