Other notices
— - Bibliographic notice
44
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ Ի
ՌԾՍ = 1602 - ՌԾՍ = 1602

ID
Number
44
Old record number
1423
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ Ի
Start date
ՌԾՍ = 1602
End date
ՌԾՍ = 1602
Date details

1602 (տես յիշատակարանը)։

Copy place
Reference
Type
Number of pages
182
Dimension
15x11,5 (10x6,7)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր միջակ և մարմնեղ։

Codicology

19, իւրաքանչիւրն 12 թուղթք, ի բաց առեալ վերջինը և պակասեալն։

Principal subject
Subject details

թուղթ դեղնորակ։

Number of lines
18։
Binding

փայտեայ կաշեպատ՝ սև և անզարդ. ունելիքն և մետաղէ պատեանը հանուած են։

State of preservation

լուսանցք առ հասարակ մաշեր են, և տեղ տեղ ալ խորապէս պատռուած և փըրթած են, յատկապէս Թղ. 57, 120, 130, 131, 144, 150 151, 157։ Թղ. 23-39 հեղուկէ մը վնասուած են։ Թղ. 57-67 ներքին լուսանցքները խարխալուած և մեծ դատարկներ կը ներկայացնեն։ Կողերու կաշին թէ դուրսէն և թէ կռնակէն ճաթըռտեր է։ Սկիզբէն կը պակսին 1-2 թուղթեր. - մէկ թուղթ ընդ մէջ Թղ. 39բ-40ա. - 4-5 թուղթք ընդ մէջ 41բ-42ա թղթոց։ մէկ թուղթ ընդ մէջ Թղ. 53բ-54ա։ Թղ. 59-60 տեղա փոխուած են։ 6 թուղթք կը պակսին ընդ մէջ Թղ. 61բ-62ա. - 12 թուղթերէ աւելի պակաս մալ կայ ընդ մէջ Թղ. 67բ-68ա։

Copyist
Յունան երէց (տես վարը)։
Owner

անյայտ, հաւանօրէն Կարապետ քահանայ, ապա այլք։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն։
Binder
անյայտ։ - ՏԵՂՒ Ղանղալուն (գիւղաքաղաք)։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

բազմաթիւ են, թռչնագիր մարդագիր ևն. մերթ երկագոյն, մերթ եռագոյն

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են, միջակ մեծու։ թեամբ, մանուշակագոյն՝ և ջնարակային կարմիր, երբեմն խառն բաց դեղինի և երբեմն ալ բաց կանաչով շպարուած։ Թէև ոչ քաջարուեստ՝ բայց ինք. նագիւտ մոտիւներ կը ներկայացնեն։ 0ր. աղագաւ, Թղ. 36բ, շնագլուխ շնագի և ականջեղ թռչունը։ Թղ. 103ա, օձաձև ցողունով կէս բոյս և կէս թրռչնաւոր զարդագիրն։ Թղ. 155ա, խոյրաւոր մարդագլուխ կիսաթռչունն ու դլփինը։ Թղ. 163բ, մարդագլուխ, մարդոտն, թագազարդ թռչունը։

Images

Canon tables 1

չկան։

Canon tables 2

5 հատ, տես Թղ. 28ա, 73ա, 103ա։ 126բ, 150բ (կտրուած է, այսպէս նաև մնացեալ երեքն)։

Title text

կաոմիր են, այսպէս են նաև տնագլուխք առ հասարակ և մէն մի սաղմոսի վերջը նշանակուած են Տունք, Գոբղայք և Կանոնք։

Blank pages

չկայ։

Colophon

սակաւ են. գլխաւորապէս 1. Թղ. 179բ. Գրչութեան, այսպէս. առք ամենասուրբ երրորդութեան և մի աստուածութեան։ Աստանաւր յանգ ելեալ կատարեզաւ աստուածաբուխ տառս հոգելից մարգարէին Դաւթի ի լեաւ և ընտիր աւրինակէ, որ կոչի Գառ. նեցի, ի թուին հայոց ՌԾԱ։ Եւ գրեցաւ սաղ։ մոսարանըս ձեռամբ մեղաւոր և անպիտան գրչիս սուտանուն Յունան երիցուս, որ անունս կայ, գործս ոչ. ի գիւղաքաղաքիս Ղանղալուն, ի դուռն Սուրբ Յակոբայ. որ Աղիճին զՍեբաստիաաւեր ածեց. եղբարք՝ անմեղադիր լերուք գրիւ այս խոշորականացս և սղալականացս, զի գի տակ էք որ ժամանակս չար է և միտըս զնոր, յիշեցէք զգրչակս ձեր ի սրբոյ. սաղմոսիս, ով որ յիշէ՝ աստուած իր արքայութիւն պարգև եսցէ, զիւրենց գործեալ մեղքն ջընջէ և խաչին լուսուն արժանի արասցէ. ամէն։ Դարձեալ յիշեցէք զվարպետն իմ զԿարապետ քահանան, և զծնողս իմ զՄուրատն և Կոլիստան. ով յիշէ աստուած զիւրեն մեղքն քաւէ, ամէն հայր մեղ.։ 2. Թղ. 180ա. Կը յարի անմիջապէս՝ տարբեր բոլորգրով. Դարձեալ յիշեցէք յարապաշան զիւր կողայկիցն Կոլիստանն, զիւրեանց որդիքն Ամիրբէկն և զԸստէփանոս սա(ր)կաւադն. Ով որ։ յիշէ՝ աստուած զիւր մեղն քաւէ։ Ամէն հայր մեղ՝.,։ 3. Թղ. 182բ. Կայ մանր բոլորգրով վերջին ստացողէ մը, այսպէս. Յիշատակ է սաղմոսարանս Արտումշէ որդոյ Եսային, կնոջն Շահիկին. աստուած ողորմի իւրեանց հոգոյն ամէն։ Հայր մեր որ երկինս,։

Informations

. Ձեռագիրս յամի Տեառն 1834, 0գոստ. 19 մտեր է հաւաքմանս մէջ. ի Կ. Պօլիս ստացուած է և անտի դրկուած ի Վենետիկ, բայց յայտնի չէ որու ձեռքով և ուստի։ օրինակուած Գառնեցի կոչուած լաւ և ընտիր գաղափարէ մը։ 1. Թղ. 1ա։ Առաջին սաղմոսի 6րդ անահամարով կը սկսին Սաղմոսք Դաւթի, (զի մնացեալն կիսախորանով հանդերձ ինկած է)։ և կաւարտի Թղ. 177բ. Պոքր էի ես յեղբարս իմ, Դաւթի ինքնագիր և արտաքոյ թուոց սաղմոսով, որ Աղաւթք Մարիամու աստուածածնին, Զաքարիայ հօրն Յոհ. Մկրտչի, և Աւրհնութիւն Երից մանկանց,էն ետքը զետեղուած է. և որուն կը յաջորդէ, Թղ. 177ա. Խոստովանութիւն (Աղաւթք) Մանասէի թագաւորին,։ Կանոնք սաղմոսաց թէպէտև հոս ալ - ինչպէս միշտ - մարգարէական Յրհնութիւնով և գիշերային ժամու Մաղթանքով կը փակուին, սակայն սաղմոսաց խորագիրները՝ Գառնեցւոյ համասեռ օրինակներու համաձայն՝ յոյժ համառօտ են և միակերպ, իսկ Գէորգայ յաւելուածներուն և ոչ իսկ հետքր կայ։ (Հմմտ. Թ. 28 և Թ. 29)։ Սաղմոսներուն քով ընդհանրապէս թուահամարները նշանակուած չեն, այլ ոմանց միայն։ 2. Թղ. 181բ-182բ։ Վասն ի վերուստէն սկսեալ գիշերային ժամու Քարոզներն։

Content