Other notices
— - Bibliographic notice
37
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԺԳ
ՋԺԱ = 1462 - ՋԺԱ = 1462

ID
Number
37
Old record number
625
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԺԳ
Start date
ՋԺԱ = 1462
End date
ՋԺԱ = 1462
Date details

1462 ամ Տեառն (տես յիշտկ.)։

Copy place
Յովհաննավանք։
Reference
Type
Number of pages
208
Dimension
13x8,7(9, 5x6)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր միջակ և ցածադիր։

Codicology

20 1/2 իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ գորշա, գոյն։

Number of lines
17։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն և զարդարուն։ Կողերու ներսը պատեալ է մութ կարմիր ազնիւ կերպասով։

State of preservation

խոնաւութենէ թուղթերը սևցած, և տեղ տեղ ալ իրարո կպած են։ Լուսանցք և յատկապէս լուսանցաքղանցք շատ թուղթերու մաշած են և տարբեր թուղթով նորոգուած։ Գոցելու մասը կտրուած է, կռնակի վարի մասն ալ ետքէն կարկտուած։ Սկիզբէն կը պակ, սին 14-16 թուղթեր, այսինքն Ա-ԺԻ սաղմոսներն,հաւանօրէն Դաւթի պատկերով ու Կիսախորանով ( միասին։ 2 թուղթք ընդ մէջ Թղ. 27բ - 28ա. -1 թուղթ ընդ մէջ Թղ. 140բ - 141ա, - 2 թուղթք ընդ մէջ Թղ. 150բ -151ա. - 1 թուղթ ընդ մէջ Թղ. 160բ- 161ա. 2 թուղթք ընդ մէջ Թղ. 165բ - 166ա. - 2 թուղթք ըն։ մէջ Թղ. 192բ - 193ա. - 1 թուղթ ընդ մէջ Թղ. 200բ201ա. - թուղթ մ՝ալ ընդ մէջ Թղ. 201բ-202ա։

Copyist
Գաբրիէլ աբեղայ (տես վարը)
Owner

անյայտ, զի յիշատակարանի այդ մասը կը պակսի։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչը։
Binder
անյայտ. իսկ կազմել տուողն է Նաննայ (տես վարը)։
Parchment flyleaf

երկու թուղթք (դատարկ) ետևը։

Lettrines

բազ. մաթիւ են, թռչնագիր, մարդագիր, ևն՝ մանիշակագոյն և կապոյտ։

Initials

Marginal illuminations

ոչ այնքան յաճախ։

Images

չկան։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

5 հատ՝ փոքրիկ և պարզ. տես Թղ. 28ա, 57բ, 83ա, 114ա, 141ա, երկագոյն այն է աղօտ կարմիր և կապոյտ։

Title text

կարմիր են, որոնք շատ տեղ գունաթափ եղած են և անընթեռնլի. իսկ Տնագլուխք փոփոխակի կարմիր և սևագիր։ Կարմիր են նաև Տունք և Գոբողայք և Կանոնք։

Blank pages

չու նի։

Colophon

սակաւ են, գլխաւորապէս գրչէն, այսպէս. 1. Ի վերջ Երից մանկանց օրհնութեան (սկիզբէն և վերջը պակասաւոր)... (Մե)ղայ։ պարտ և փցուն գրչի Գաբրիէլ աբեղայի հասանել ի վերջք աստուածաճեմ երգարանիս Դաւթի որ ունի լիայպէս զխորհուրդ տնաւրէնութեան քրիստոսի և զարարչութեան, և զկատարած, աւուրն. և խրատ տայ հոգեշահ և կենակիչ բնութեանս, որով զեղկութիւն տարակուսեա (ո)գոց ի վշտաց, և աւրինակ տուեալ զանձն մեղուցելոց, և զդեղս ցուցեալ ախտացեալ անձին. և վարժէ զմանկունս, զծնողս կրթել յիմաստս. և հաստատուն կերակրով պնդել զմիտ։ նոցա, և ստանալ հանճար իմաստութեան.. լանալ քան զպերճացեալս և փերև երտեալ բանիւ... (երկու բառեր քերծուած) փառաբանութիւն յամենայն էական սեռից և ի կենդանական զաւրութեանց անզրաւ յաւիտեանս ամէն Ի յետն(ե)ալ դարու թուայբերութեանս խոսրովայեան տոմարիս ԶԺ(Ա) եղև զրաւ գրչութեան աստուածաճեմ բուրաստանիս, ձեռամբ յոգնամեղ և բազմադէմ խոցիւ խոցեալ սուտանուն Գաբրիէլ աբեղայ(ի). վայ ինձ որ անուամբս միայն եմ աբեղայ և ոչ գործով։ Գրեցաւ ի վանքս Յովհաննու, ի դրան շնորհաբար սուրբ Կպրիալնոսի),։ Թերի կը մեայ։ 2. Թղ. 207բ, կայ տարբեր գրչութեամբ հետև եալն. Յիշեցէք ի քրիստոս և աստուա։ ողորմի ասասցէք տէր Սարգիս քահանայ(ի) և իւր կողակցին Հերիքին, որդոյն Ղսակասին։ Վարդթփին։ Խոջասարին, կողակցին Թուրվանդին, որդւոյն Սիմէոնին, Բաղդասարին, կողակցին Թամամին, Ղուբաթսարին, Սահակին, Լուսխաթունին և իւրեանց ծնողացն՝ հօր տէր Ղուկասին և մօրն Աննային որ արար լաւ բարութիւն, էտ վերըստին կազմե։ սուրբ սաղմոսարանս. յիշեցէք և աստուած ողորմի տէր Սարգիսա, ամէն,։

Informations

։ Ձեռագիրս 1805ին մտեր է հաւաքմանս մէջ. Հ. Պե տրոս Վ. Ապազեան Խոտրջրէն դրկած է ի վանս։ Մատեանս է Սաղմոսարան փոքրադիր, ըսկիզբէն պակասաւոր, այսինքն՝ մօտ 16 թուղթք և կամ Ա- ԺԻ, սաղմոսք, հետևեալ կարգաւորութեամբ. 1. Թղ. 1ա։ Կը սկսի ԺԸ. սաղմոսի 8րդ տնահամարէն. և կաւարտի Թղ. 200բ. Երից մանկանց օրհնութեան 33 տնահամարով։ Կանոնք նոյնպէս փոքրիկ կիսախորաններով կը սկսին, և մարգարէից Յրհնութիւններով կը փակուին, նշանակելով անոնց մէն միոյն ներքև նախ Տուները, Գուբղայս և Կանոնս, և ապա գիշերային ժամու Մաղթանքներու, Քարոզներու և Աղօթից առաջին բառերը միայն։ Սաղմոսարանիս մէջ սաղմոսներու խորագիրները մեծաւ մասամբ Զօհր. տպագրութեան հետ կը զուգընթանան, բայց միջոցի նեղութեան պատճառաւ յաճախ համառօտագրուած են և նոյն իսկ կրճատուած։ Իսկ տպագրութենէն խոտորած բաներում կը համեմատի ճիշդ Թ. 35ին. օրինակի աղագաւ, ԽԹ. սաղմոսը խորագրուած է. Սաղմ. յԱսափ,։ ԿԱ. սաղմոսի խորագրին մէջ ... Ի վերայ Դիթովմայ,։ ԿԵ. սաղմոսի խորագրին մէջ չունի տպ. յա քութեան բառը։ Այսպէս ՀԹ. ՁԷ. սաղմոսաց խորագիրներում։ ՉԸ. սաղմոսն ունի Իմաստութիւն Նէեմանայ եզրայելացւոյ, նշանաւոր տարբերութիւնը տպագրէն։ ՃԺԵ. սաղմոսի Ալէլուիա, խորագրէն յառաջ և անոր կից ունի (Թղ. 151ա) հետևեալ տեղեկութիւնը։ Եբրայեցիք և այսորիկ (Ասորիք) զայս փոխս և զՍիրեցին՝ մին դնեն, (Այէլուիա)։ Թղ. 191ա։ ՃԽ. սաղմոսին վերջը՝ յես նշանակելու չորս Կանոնաց միահամուռ Սաղմոսները, Գուբղայս և Տուները, կը յարէ հետև եալ տեղեկութիւնը. Իսկ տէր Ներսէս կաթողիկոս՝ որ զամենայն հին և նոր կտակարանքն տա։ համար է արարեալ, ԲՃ. Տուն ասէ զսաղմոսս,։ Սաղմոսարանիս մէջ Գոքր է ի ես յեղբար։ իմ, Դաւթի սաղմոսէն վերջ դրուած են Աղաւթք Մանասէի,, Երգ Մարիամու աստուածածնին, Զաքարիայի հօրն Յովհաննուք և հուսկ Աւրհնութիւն երից մանկանցք։ 2. Թղ. 202ա-207ա, այսինքն գրչութեան յիշատակարանէն ետքը, կը յաջորդեն՝ տարբել բոլորգրով, Վասն ի վերուստ խաղաղութեան։ էն սկսեալ գիշերային ժամու չորս Քարոզներն և Աղօթքներն ամբողջութեամբ. բայց այդ մասը ետքէն միացած ըլլալու է Սաղմոսարանիս հետ։ 3. Թղ. 208։ Կայ պահպանակի ձևով մենատառերու Խ ՍՔ էՎ Ժ Բ. աղիւսակն և մեկնութիւնը. Խէն՝ այսինքն խաչեալ աստուած ի խաչին հեղուսաւ վասն արարածոց։ ևն։ - Վերջ Անդ։ Բենն՝ բովանդակեցաւ յաւէժաբար կենդանի յաւիտեանս ամէն։

Content