Other notices
— - Bibliographic notice
38
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԺԴ
ԺԵ դար - ԺԶ դար

ID
Number
38
Old record number
700
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԺԴ
Start date
ԺԵ դար
End date
ԺԶ դար
Date details

անյայտ, վասն զի կը պակսի գլխաւոր յի շատակարանը. հաւանօրէն ԺԵ դարուն վերջերը, և կամ ի սկիզբն ԺԶ դարուն։

Copy place
Reference
Type
Number of pages
252
Dimension
10x6,5 (6,5x4)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր մանրիկ և ցածադիր։

Codicology

21, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ դեղնորակ և նուրբ։

Number of lines
20։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն, գոցելու մասով. կողերու ներսը պատեալ է կանաչագոյն ազնիւ կերպասով։

State of preservation

փոշիէն և խոնաւութենէ թուղթերն սևցած են. տեղ տեղ լուսանցք մաշած և նորոգուած են, տեղ տեղ ալ լուսանցաքղանցք մերթ ճեղքուած են և մերթ փրթած։ Կռնակի կաշիի վարի դեն նոյնպէս։ 1 թուղթ ինկած է ընդ մէջ Թղ. 12բ13ա։

Copyist
Մկրտիչ (տեւ վարը)։
Owner

նախկինն անյայտ, ապա Գրիգոր ապա Սահակ, ապա Մուրատճա, ապա այլք (տեւ վարը)։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն։
Binder
անյայտ, ապա Մխիթար, ապա Յակոբ։- ՏԵ7 անյայտ։
Parchment flyleaf

չկան։

Lettrines

բազմաթիւ են, թռչնագիր, ևն, աղօտ կարմիր և կանաչախառն կապոյտ երանգօք։ - ԽՈ ՐԱԳԻՐՔ կարմիր են. Տնագլուխները՝ փոփոխակի մէկ մարիւնագոյն և մէկ մալ աղօտ կապոյտ. իսկ Տունք և Գուբղայք սևագիր են։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են, միջակ և փոքր։

Images

չկան։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

8 հատ են, եռագոյն. տես Թղ. 3ա, 25ա, 52ա, 83բ, 110բ, 142բ, 169բ, 199բ։

Title text

Blank pages

Թղ. 1,2բ, 244բ, 251,252բ։

Colophon

զանազան են, բայց անստոյգ և երկբայական, գլխաւորն ալ կը պակսի. 1. Թղ. 24բ. առաջին Կանոնին վերջը կայ գրչէն. Զփծուն գծող Մկըտիչս յիշել աղչ.։ Դիտելով որ բնագրի բոլորգրով գրուած է, ուստի Մկրտիչն ևս բուն գրիչն եղած է, և ոչ թէ զարդարող։ 2. Թղ. 247բ. Կայ կազմողէն այսպէս։ Կազմեցաւ ձեռամբ մեռ(ղ)աւոր և անարժան Մխսիթարի, ի հաղար հարիւր տասն և վեց թուին.։ Դիտել կը տրուի, որ յիշատակարանս կը գտնուի յաւարտ Նարեկացւոյ աղօթքին, որուն գրշութիւնը շատ կը տարբերի սաղմոսարանի գըրչութենէն. հետևաբար՝ ինչպէս այդ մասն՝ այսպէս և կազմողի յիշատակարանը՝ հաւանական է որ ետքէն միացած ըլլայ սաղմոսարանիս հետ։ Եւ ստուգիւ, այս կը հաստատուի հետևեալ յիշատակարաններով։ 3. Թղ. 249ա. Կայ սաղմոսարանս աղատագրողի և վերջին ստացողի յիշատակարանն։ այսպէս. ֆառք միասնական անբաժանելի ևպկան աստուածութեան, հօր և որդոյ և հո գոյն սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն։ Արդ ես Գրիգորս գնեցի զպարկեշտատուրփ) ուրբ սաղմոսարանս ի հալալ վաստակոց իմոց յիշատակ ինձ և ծնօղացն իմոց՝ հօրն իմոյ Սարգսին և մօրն իմոյ Թիւրվանդին և որդոց սոցին Քէշիշին, Մխիթարին (որ) են հանգուցեալ ի քրիստոս, հանդերձ ծնօղօքն իւրեանց։ Դարձեալ յիշեցէք զբարեպաշտ Գրիգորն որ է ստացող գրքիս. և իւր կողակցին Ղումաշին, և որդոցն Զաքարին, Պալասանին, Ծատուտրին, Պետրոսին, Պօղոսին, և դստերքն Մարիանն։ Եղիսաթեթն, Սանդուխտն։ Դարձեալ յիշէք ըզԳրիգորի եղբայր, նորաբողբոջ և սարկաւագ քաջ քարտող(ար) Սահակն, և ամուսինն Մարիանն։ Դարձեալ յիշեցէք իմ պապն, տեր Ովանէսն, և տէր Ովանիսի հայրն Պապաջանն։ Դարձեալ յիշեցէք զմեղաւորս։ Ի ժամանակի բրոնակալութեան փոքր Շահապասին, որ կոչի կարմիր գլուխ։ Եւ ի հայրապետութեան տեառն Տէր Գիլիպպոսի կաթուղիկոսի, յաթոռ սուրբ Իջմիածնի. ի թուականութեան հայոց տսմարիս, ի ՌՃ ին։ Արդ աղաչեմ զձեզ, ով քահանայք, յիշեցէք ի մաքրափայլ աղօթս ձեր զստացող Գրիգորն և զՍահակն. և ամուսինն՝ Մարիանն ամէն։ Հայր....։ 4. Թղ. 248ա. Կայ՝ խոշոր բոլորգրով երկրորդ կազմողէն այսպէս. Կազմեցաւ ձեռամբ մեղաւոր և անարժան Յակոբի, է հազար հարուր քսան ութ. թվին,։ Այս յիշատակարանս առաջնոյն վրայ կեղծուած կ՝երև ի. ապա թէ ոչ՝ դժուար է կարծել որ 12 տարիէն վերջ մի է նոյն մատեանը վերստին կազմուելու պէտք ունեցած ըլլայ։ 5. Թղ. 250բ. Կայ աղաւաղ նոտրագրով։ ՌՃՉԳ.ին հոգեմբերի իգին (եկն) Թամաղխան ը(ե)կաւ Գեճաքիլաքանտ նստաւ. ես Ըստապատրսի (Աստապատցի) Խաշիկի որդի Բաղումս մնացի բերդումն. ով հանդիպի՝ մէկ ողորմեա ասի,։ 6. Թղ. 252ա. Կայ վերջին ստացողէն նոտրգրով. ՌՃՀԲ մայիսի Ժ թվն. Յիշատակ է գեղեցիկ սուրբ սաղմոսըս Աստապա(տ)ցի Խաշիկի որդի Մուրատճին, Բունեաթին, Վարդանին. Բաղումին, Աղայմըբին, Ալլահվերտուն, Սիմոնին. ով որ կարդայ՝ մէկ ողորմի ասէ ծնողացն մերոց. աստուած յուրն անփորգ(ձ) պահէ ամէն,։

Informations

. Ձեռագիրս 1803-1805ին մօտերը մտեր է հաւաքման։ մէջ. բայց չգիտցուիր թէ ուստի և ինչպէս ստացուած է։ Մատեանս է Սաղմոսաքան փոքրիկ՝ բայց կատարեալ, վերջը կայ նաև Շնորհալւոյ Հառատով Խոստովանիմն և Գր. Նարեկացւոյ Որտի աստուծոյ, այսպէս. 1. Թղ. 3ա։ Կը սկսին սաղմոսք Դաւթի և Թղ. 231ա, կ՝ աւարտին. Գոքր էի ես յեղբարս իմ, արտաքոյ թուոց Դաւթի սաղմոսով։ Ապա կը յաջորդեն Տէր ամենակալ, առանց խորագրի, ապա 0րհնութիւն Երից մանկանց,։ ապա Յրհնութիւն աստուածածնին, և Որհնութիւն Զաքարիայ հօրն Յոհաննու,։ Սիմէոն ծերունւոյ աղօթքը կը պակսի հոս։ Կանոնք նոյնպէս կիսախորանիկներով կը սկսին, մերթ խորագրեալ և մերթ առանց խորագրի, և հին նաակէն առնուած մարգարէտկան Յրհնութիւն ներով կը վերջանան, յարելով անոնց անմիջապէս Գիշերային ժամու Մաղթանքները, Քարոզները և Աղօթքները՝ ամբողջութեամբ։ Նորութիւն մը կը կազմէ Սաղմոսարանս նկատմամբ նախընթացներուն, զի մարգարէական մէն մի խորագրին կից կը դնէ (սևագիր) նաև պատմական պարագայս՝ յորս և թէ որոնցմէ երգուեցան։ Յրինակի աղագաւ, (Թղ. 48ա) Բ Կանոնին վերջ ունի այսպէս։ Աւրհնութիւն մեծին Մովսէսի աստուածատես մարգարէին։ Նախամարգարէն մովսէս յամբաստան լինէր զԻսրայելէ՝ զերկինս և զերկիր ի վկայութիւն գոչէր ասելով զբանս զայս,։ Եւ վերջին Կանոնին վերջը (Թղ. 225ա). Աղօթք Ամբակումայ, մարգարէին Մինչև էր Ամբակում ի վերայ վիմին՝ ետե։ զտէր ի վերայ խաչին, և որ ինչ լինելոց էր ահիւ և դողութեամբ պատմէր և ասէր,։ Ամսպէս են և միւս Սրհնութիւններուն խորագիրները։ Սաղմոսներու թուահամարներն առհասարակ նշանակուած չեն սոյն սաղմոսարանիս մէջ։ Խորագիրներու մէջ իսկ կը տեսնուին ին։ ինչ տարբերութիւններ թէ տպագրութենէն և թէ նախընթացէն։ 0ր. իմն, Ժէ. սաղմոսն ունի այսպէս։ ԶԱարհնութիւն սաղմաոսաց որդոցն Կորխայ վասն Մաղաղեթայ՝ զի ետ պատասխանի ամենայն իմաստութեամբ Իսրաէղի Թեման եզ. րայէլացի՝ սաղմոս ի Դաւիթ,։ Լէ. սաղմոսի խորագիրը հմմտ։ Թ. 36ին։ ԻԲ. սաղմոսն ունի յաւելուածով։ Սաղմոս ի Դաւիթ փաշաթաթու, ևն ևն։

Content