Other notices
— - Bibliographic notice
42
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԺԸ
1766 - 1766

ID
Number
42
Old record number
262
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԺԸ
Start date
1766
End date
1766
Date details

ամ Տեառն 1766 (տես յիշտկ.)։

Copy place
Ամստէրդամ (տես վարը)։
Reference
Type
Number of pages
192
Dimension
15,2x10 (10x6)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր յար և նման տպագրին, ուստի օրինակուած է։

Codicology

16, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թղթեայ ձեռագործ և ընտիր։

Number of lines
22։
Binding

ստուարաթղթեայ կաշեպատ փառազարդ։

State of preservation

Copyist
Աղայփիրի Ջու. ղայեցի։
Owner

նախ գրիչն, ապա Գրիգոր պատրիարք Կ. Պոլսի, ապա Պօղոս Հովուեան, ապա Յակոբ Չէլէպի Տիւզ։

Commanditaire
Illuminator
և
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։ - ՀԱՆԳԱ. ՄԱՆՔ ամենալաւ վիճակի՝ մէջ։

Lettrines

մի միայն ի սկիզբն։

Initials

Marginal illuminations

չկան։

Images

մէկ հատ միայն, Թղ, 2բ (Դաւիթ թագազար։ ծնրադիր ու տասնաղին կը զարնէ)։

Canon tables 1

Canon tables 2

մի միայն (Թղ. 3ա). միւսներուն տեղերը դատարկ թողուած են՝ ետքէն նկարուելու դիտմամբ։

Title text

սևագիր են։

Blank pages

Colophon

երեք են, գլխաւորապէս. 1. Թղ. 188ա։ Յիշատակաքան. Չայս հոգիաբուղխ սաղմոսս մարգարէին Դաւթի՝ սրբագրեալ և տպագրեալ ձեռամբ մեծի գիտնականի Ղուկասու Դպրի Վանանդացւոյ, ի թուոյ փրկչին մերոյ 1714։ Եւ ի նոյն մաքրագոյն օրինակէ, Ես Ջուղայեցի Աստուածատրոյ որդի Նուաստ և անարժան Աղայփիրիս գաղափարեցի։ ի հայրապետութեան սրբոյ անյաղթելի աթոռոյ էջմիածնի Տեառն Սիմեոնի սրբազան Կաթոդ իկոսին Երևանցւոյ. ի թուոյ Գրկգին մերոյ 1(66. և յամսեանն փետրվարի 4. ի գերահռչակ քաղաքն Յամսդէլօտամ. ընդ հովանեաւ Սուրբ Հոգի եկեղեցւոյս Հայոց։ Որ և երեսս անկեալ աղաչեմ զհանդիպողսդ սաղմոսիս, որ միով Հայրմերիւ (յիշիցէք) զվերոյ գրեցեալ հէքս. զի և դուք լիցիք յիշեա, ի Տեառնէ Յիսուսէ մերմէ՝ յաւուրն աներեկի ամէն։ 2. Թղ. 188բ. Կայ՝ վերջընթեր ստացողէն և տարբեր բոլորգրով՝ այսպէս։ Յիշատակարան։ Չայս մատեան հոգեբուղխ՝ երգեալ հոգւով մարգարէին Դաւթի՝ և ոմն ի բար(ե)բարոյ արանց (գրիչը) զմայլեալ սովաւ՝ հանապազորդական նուագերգութեամբ, ուստի և աշխատութեամբ մեծաւ գաղափարեալ է ի յընտիր օրինակէ՝ գծագրելով ձեռամբ իւրով. որոյ անունն իյետկոյս թղթոյս ի յիշատակարանի անդ յայտնի կայ նշանակեալ. զսոյն զայս հրաշագիծ մատեան։ ետ ի յիշատակ երբեմնական Պատրիարքն մեծի Պոլսոյս՝ Գրիգոր գերերջանիկ վարդապետն, նախորդն Զաքարիայ արհիապանծ Պատրիարքի. ի վայելումն անձին իմոյ և որդւոց իմոց. որ եմ նուաստ ծառայ Պօղոս ի զարմէ Հովուեան,։ 3. Թղ. 189ա. Կայ ի դիմաց վերջին ստացողին՝ նոտրագրով այսպէս. Յիշատակ է Ակնուազարմ Յակոբայ Տիւղեան՝ վանաց Սրբոյն Ղազարու որ ի Վենետիկ 1824. ի 26 մարտի,։

Informations

. Ձեռագիրս յ8 Սեպտ. 1824ին մտեր է հաւաքմանս մէջ. ազնուազարմ Յակոբ Չէլէպի Տիւզեան յիշեալ թուականին նուիրած է ի յիշատակ Վանացս Ս. Ղազարու։ Մատեանս է Սաղքսարան կատարեալ. օրինակուած է Ղուկաս Վանանդացւոյ ձեռքով յամին 1714 յԱմստէրդամում տպագրուած Սաղմոսէն։ Ձեռագիրս այնքան յար և նման է տպագրութեան, որ եթէ յիշատակարանին մէջ այս բանս յայտարարուած չըլլար, ոչ ոք ձեռագիր պիտի կարծէր զանի. և ահա նոյն իսկ այս տեսակէտով յարգի է և եզական։ Սաղմոսարանիս խորագրոց՝ Զօհրապեան տպագրութենէն եղած տարբերութիւնները, - օրինակի աղագաւ, - Դիթոմա, - Աթուրացւոց,։ ևն ևն՝ Թ. 34ին կը համաձայնին. հետևաբար Ղուկ։ Վանանդեցւոյ յիշեալ տպագրութիւնը կամ այդ Յրինակին և կամ հաւանականագոյնս ադոր համասեռ, հնագոյն և կատարեալ գաղափարին վրայ կատարուած ըլլալու է։ Վանանդացւոյ տպագրութեան բովանդակութիւնն և Զօհրապեանէն ունեցած տարբերութիւնքն արդէն ծանօթ լինելով, աւելորդ է հոս ծանրանալ այդ բանին վրայ։

Content